Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա Ծռեր համահայկական» կուսակցության վարչության անդամ, ազատամարտիկ, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՇԱԳԱՄ հասրակական կազմակերպության նախագահ։ Ծնվել է 1967թ. հուլիսի 10-ին։ 1983-1990 թվականներին մասնակցել է Լիբանանյան քաղաքացիական պատերազմին՝ որպես Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպան։ Եղել է նաեւ ԱՍԱԼԱ-ի ակտիվ մարտիկ։ 1990 թվականին Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Սկզբնական շրջանում մասնակցել է հայկական ջոկատների կազմավորման գործընթացին՝ որպես ռազմական հրահանգիչ։

1991 թվականից եղել է ջոկի, 1992 թվականից՝ մարտկոցի, այնուհետեւ՝ Շուշիի առանձնակի գումարտակի, 1997 թվականից՝ Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 1997-1998 թվականներին ՊԲ 6-րդ ՊՇ-ի հրամանատար։ 1998-2018 թթ․ ենթարկվել է քաղաքական հետապնդպման, բռնաճնշումների, ապօրինի կալանավորվել եւ դատապարտվել։ 2016 թվականի հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որի համար նախատեսված է ազատազրկում 2-ից 6 տարի ժամկետով։ Սեֆիլյանը այս գործը որակեց շինծու։

Մեկ ամիս անց նրա կողմնակիցներից կազմված «Սասնա Ծռեր» զինված խումբը գրավեց ՊՊԾ գունդը եւ ի թիվս այլ պահանջների՝ նրանք նաեւ խնդիր դրեցին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին։

Մենք գործող իշխանության թիկունքին ենք լինելու. Ժիրայր Սեֆիլյան |news.am|

Մենք գործող իշխանության թիկունքին ենք լինելու. Ժիրայր Սեֆիլյան |news.am|

news.am։ Վերջին ժամանակներս մենք ականատես եղանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կրեմլին դիմադրելու փորձերին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը։«Դա մի քանի ձեւով դրսեւորվեց։ Դրսեւորումներից մեկը ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի ազատումն է, Ազգային ժողով նախագիծ մտցնելն էր, որով այլեւս պարտադիր չի լինի այդ կառույցների ղեկավարները այդ կառույցներից լինեն։ Անշուշտ սա ողջունելի քայլ է, բայց բավարար չէ»,–ասաց նա։Սեֆիլյանը համոզված է՝ ԱԱԾ–ն պետք է մասնատվի «տարբեր ուժային համակարգեր գործուղելով եւ լյուստրացիա պետք է անցկացվի»։Նրա խոսքով՝ իրենք կանգնած են գործող իշխանության թիկունքին. «Մենք այսօր գտնվում ենք ինքնիշխանության առումով այնպիսի գործողություններ կատարելու կարեւորագույն ժամակահատվածում, որը նախորդ 25 տարիների ընթացքում իշխանությունները խուսափել են անելուց։ Այս ամենն ընկել է Նիկոլ Փաշինյանի ուսերին, բայց նա մենակ չէ, բոլորդ ականտես եք, թե ինչպես ենք մենք իշխանությունների կողքին կանգնած։ Հները փորձում են գլուխ բարձրացնել եւ երազել ռեւանշի մասին, մենք գործող իշխանության թիկունքին են լինելու եւ թույլ չենք տալու հների որեւէ հաջողություն»։
11:26 - 27 սեպտեմբերի, 2019