Արտակ Զեյնալյան

Արտակ Հայկազի Զեյնալյանը (սեպտեմբերի 9, 1969, Երեւան), ՀՀ արդարադատության նախկին նախարար է (2018-2019), «Հանրապետություն» կուսակցության անդամ, ՀՀ Փաստաբանների պալատի պատվավոր անդամ (2009), Արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ կամավորականների միություն» հ/կ հիմնադիր անդամ (1993), «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ԱԺ նախկին պատգամավոր (2017)։

Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասը հնարավորություն է ունեցել զանգահարելու ընտանիքի անդամներին |armenpress.am|

Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասը հնարավորություն է ունեցել զանգահարելու ընտանիքի անդամներին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում գերության մեջ հայտնված անձանց մի մասին հնարավորություն է տրվել զանգահարել իրենց ընտանիքի անդամներին։ Այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` խոսելով Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների արդյունքների մասին։ «Իհարկե, սա նաև նպաստում է, որ միջոցներ ձեռնարկվեն գերիների փոխանակման ուղղությամբ։ Սրանք նախնական գանգատներ են, հրատապ անհետաձգելի միջոցներ են, որոնք նախորդում են հիմնական գանգատներին։ Գերիների նկատմամբ խոշտանգման, բռնության դեպքերով հանդես կգանք առանձին դիմումով»,- ասաց Զեյնալյանը։ Նա հավելեց նաև, որ առաջիկայում մամուլի հաղորդագրություն կտարածեն, որում ամփոփ կներկայացնեն գերիների մասով ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքները։
10:49 - 08 դեկտեմբերի, 2020
ՄԻԵԴ-ն Ադրբեջանից հայ գերիների մասին փաստաթղթավորված տեղեկություն է պահանջել

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից հայ գերիների մասին փաստաթղթավորված տեղեկություն է պահանջել

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020թ և 04.12.2020թ:   Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: «Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Վահե Առաքելյանը, Հայկ Արևշատյանը, Մելքոն Հովհաննիսյանը, Արտակ Ստեփանյանը, Նաիրի Ղուկասյանը, և Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Նարեկ Սիրունյանը, Կարեն Մանուկյանը, Արայիկ Գալստյանը։ Ձերբակալված քաղաքացիական անձինք են Ջոնիկ Թևոսյանը, Էդվարդ և Արեգա Շահգելդյանները: Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020թ և 04.12.2020թ»,- ասված է գրառման մեջ:
16:04 - 28 նոյեմբերի, 2020
Եվրոպադատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն գերեվարման փաստի, գերիների գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ. Արտակ Զեյնալյան

Եվրոպադատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն գերեվարման փաստի, գերիների գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ. Արտակ Զեյնալյան

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։ Այս մասին գրառում է կատարել իրավապաշտպան Արտակ Զենալյանը: Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Արսեն Կարապետյանը, Նորիկ Արաքելյանը, Գեղամ Էլիբեկյանը, Վահե Աբրահամյանը, Հովսեփ Սահակյանը, Սամվել Քաստակցյանը, Սամվել Կնազյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը, Հարություն Գևորգյանը, Արման Հարությունյանը, Միքայել Մարտիրոսյանը, Լյուդվիգ Մկրտչյանը, Պետրոս Ղազարյանը, Սարգիս Սողոմոնյանը և Խաչիկ Հակոբյանը:
14:02 - 23 նոյեմբերի, 2020
Գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել ԵԴ

Գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել ԵԴ

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։ «Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Կնազյանը, Սամվել Քաստակցյանը, Հովսեփ Սահակյանը, Վահե Աբրահամյանը, Գեղամ Էլբակյանը և Նորիկ Առաքելյանը: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են կամ գերեվարվելու փաստը հաստատվել է նրանց հեռախոսներից ընտանիքի անդամներին կատարած զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով: Հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով: Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 13.11.2020թ»,֊հայտնում է Զեյնալյանը։
12:38 - 08 նոյեմբերի, 2020
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել ևս 5 հայ ռազմագերու մասին

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել ևս 5 հայ ռազմագերու մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է տեղեկություններ տրամադրել հայ եւս 5 ռազմագերիների առողջական վիճակի, գտնվելու վայրի և պայմանների մասին։ ՄԻԵԴ-ում ՀՀ ռազմագերիների ընտանիքների ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Զեյնալյանը եւ Սիրանուշ Սահակյանը հաղորդագրություն են տարածել, որն ամոբղջությամբ ներկայացնում ենք ստորեւ․ «27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս հինգ զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքաելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են և նրանց ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով: Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 03.11.2020թ»։  
18:25 - 29 հոկտեմբերի, 2020
ՄԻԵԴ-ը պահանջել է Ադրբեջանից ներկայացնել տեղեկություններ հայ գերիների որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ․ Արտակ Զեյնալյան

ՄԻԵԴ-ը պահանջել է Ադրբեջանից ներկայացնել տեղեկություններ հայ գերիների որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ․ Արտակ Զեյնալյան

Արտակ Զեյնալյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․   «Երկու օր առաջ տեղեկացրել էինք, որ գերեվարված երկու զինծառայողների անունից հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դատարանը Ադրբեջանի կառավարությունից տեղեկատվություն պահանջելու մասին որոշում էր կայացրել՝ վերջնաժամկետ սահմանելով 22.10.2020թ։Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ բացահայտված դրվագները՝ կրկին անգամ դիմում էր ներկայացվել Եվրոպական դատարանին և ներկայացվել էին Ադրբեջանի զինված ուժերի ներգրավվածությամբ ռազմագերիների նկատմամբ պատերազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ ապացույցներ։Դատարանը քիչ առաջ բավարարեց հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նշված զինծառայողների շահերը ներկայացնում են փաստաբան Սիրանուշ Սահակյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը»։                        
21:34 - 16 հոկտեմբերի, 2020
Գերեվարված 2 հայ զինծառայողների ընտանիքի անդամների անունից ՄԻԵԴ դիմում է ներկայացվել. Արտակ Զեյնալյան

Գերեվարված 2 հայ զինծառայողների ընտանիքի անդամների անունից ՄԻԵԴ դիմում է ներկայացվել. Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. « 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են: Տեցեկատվություն է տարածվել, որ նրանք վնասվածքներ ունեն։Գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբանների խումբը 11.10.2020թ Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին՝ պահանջելով Դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին․1. գործել միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի և ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման մասին 10.10.2020թ զինադադարի համաձայնությանը համապատասխան և վերջիններիս ԿԽՄԿ հովանու ներքո վերադարձնել Հայաստանի իշխանություններին,2. մինչև վերադարձը ձեռնարկել բոլոր միջոցները պաշտպանելու նրանց կյանքը և ապահովելու նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը,3. ապահովել պատշաճ բժշկական օգնություն։ Քիչ առաջ ծանուցվեցինք, որ Դատարանը 12.10.2020թ գրանցել է գործը և ծանուցել Ադրբեջանի կառավարությանը:Դատարանը որոշել է Ադրբեջանի կառավարությունից պահանջել տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.1. պայմանները, որոնցում ներկայումս պահվում են գերեվարված երկու զինծառայողները,2. տեղեկություններ բժշկական հետազոտությունների և նրանց առողջական վիճակի մասին,3. տեղեկություններ նշված երկու զինծառայողների փոխանակման հնարավորության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հրադադարի դրույթներով։ Հարցադրումներին պատասխանելու համար Ադրբեջանի կառավարությանը տրվել է վերջնաժամկետ մինչև 22.10.2020թ»:
18:02 - 14 հոկտեմբերի, 2020
ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու դիմումը․ Արտակ Զեյնալյան

ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու դիմումը․ Արտակ Զեյնալյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 22-ին բավարարել է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու դիմումը: Այս մասին հայտնում է նրա ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Զեյնալյանը։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եվրոպական դատարանը 22.07.2020թ բավարարել է Ադրբեջանի հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից 19.07.2020թ դիմում ենք ներկայացրել (Արտակ Զեյնալյան, Արայիկ Ղազարյան) Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան` ընդդեմ Ադրբեջանի, պահանջելով՝ կիրառել հրատապ միջոց. 1) ձեռնարկել բոլոր միջոցները Նարեկ Սարդարյանի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը ապահովելու համար, 2) հայտնել Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին, 3) միջոցներ ձեռնարկել Նարեկ Սարդարյանի կապը Հայաստանում նրա ծնողների, կնոջ և քրոջ (դիմողների) հետ ապահովելու ուղղությամբ, 4) Ադրբեջանում քրեական գործ հարուցված լինելու դեպքում՝ դիմումատուներին ուղարկել քրեական գործի նյութերը։ 5) կազմակերպել Նարեկ Սարդարյանի վերադարձը Հայաստան, Եվրոպական դատարանը 22.07.2020թ բավարարել է հրատապ միջոց կիրառելու մասին մեր դիմումը և պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել հետևյալ միջոցները. 1) տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների մասին, 2) տրամադրել տեղեկություն նրա առողջական վիճակի մասին (հաստատված բժշկական տեղեկանքով (տեղեկանքներով), եթե այդպիսիք կան) և արդյոք բժշկական հետազոտությունը իրականացվել է անկա՞խ մասնագետի կողմից, 3) հարուցվե՞լ է արդյոք նրա նկատմամբ քրեական գործ, և եթե հարուցվել է, տրամադրել բոլոր համապատասխան մանրամասները և փաստաթղթերը, ներառյալ նրա դեմ առաջադրված ցանկացած մեղադրանքի մասին; 4) նշանակվե՞լ է արդյոք փաստաբան. 5) Արդյոք նա հնարավորություն ունի՞ լիարժեքորեն շփվել իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ. Դատարանը նաև առաջնահերթություն և տվել գանգատին և սահմանել է հիմնական գանգատ ներկայացնելու համար ժամկետ. ժամկետ է սահմանել նաև պատասխանող պետությունից սպասվող գործողությունների կատարման համար: Հիշեցնենք, որ օրերս՝ 08.07.2020թ Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը (30 տարեկան, ամուսնացած, ունի երկու տղա, ապրում է ծնողների, եղբոր հետ, զբաղվում է անասնապահությամբ ունի շուրջ 20 գլուխ խոշոր եղջերավոր անասուն) Գորայք, Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում ձիով գնացել էր անասունների հոտի ուղությամբ և չէր վերադարձել: Մի քանի օր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել, ապա 15.07.2020թ համացանցում տարածվել էր Նախիջևանում տեսագրված տեսանյութ, որտեղ Ն. Սարդարյանը կադրի ետևից իրեն ուղղված հարցերին պատասխանում է, պատմում է՝ ինչպես է սպիտակ կտոր ծածանելով հանձնվել Ադրբեջանի զինվորականներին ու, որ ինքն Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում կամ հանձնել երրորդ երկրի»:
18:48 - 23 հուլիսի, 2020
Հայաստանը ներդնում է այլընտրանքային խափանման միջոցների ինստիտուտը |armenpress.am|

Հայաստանը ներդնում է այլընտրանքային խափանման միջոցների ինստիտուտը |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ կառավարությունը գնում է այլընտրանքային պատիժների, այլընտրանքային խափանման միջոցների ինստիտուտը ներդնելու ուղղությամբ: Այս մասին ԱԺ հանձնաժողովների նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվեց քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների, կալանավորների վրա տարեկան ծախսվող գումարի չափի վերաբերյալ: Նա առաջարկեց, որ տուգանքը որպես պատժատեսակ լինի ավելի լայնածավալ` նաև ծախսերից խուսափելու համար:«Կառավարությունը ներդնում է այլընտրանքային պատիժների և այլընտրանքային խափանման միջոցների ինստիտուտը: Մեր կառավարությունը գնում է այս ինստիտուտները ներդնելու ուղղությամբ: Հիմա աշխատանքներ են տարվում էլեկտրոնային հսկողության սարքավորումները դնելու ուղղությամբ: Եթե կարելի է փախանման միջոց ընտրել չհեռանալը և դրանց զուգակցել այլ խափանման միջոցներ, կարելի է դա իրականացնել` խուսափելու մարդկանց քրեակատարողական հիմնարկներում պահելուց: Բացի դրանից, մշակել ենք ռազմավարություն, որ պատժողական քաղաքականությունից անցնենք վերականգնողական քաղաքականությանը: Այդ ռեժիմները պետք է փոփոխվեն, անձը պետք է իր վարքագծով ցույց տա, որ ուղղվել է, և ռեժիմների փոփոխությամբ հասնի ընդհուպ բաց ռեժիմի»,-ասաց Զեյնալյանը:Նա նշեց, որ ավելի քան 8 մլրդ դրամ է ծախսվում քրեակատարողական ծառայության վրա: Վերջերս հաշվարկ են կատարել` հաշվարկել են տեղում պատրաստվող սնունդը` դրսում պատվիրելու համատեքստում: Օրական 1200 դրամի չափ է կազմում միայն սննդի վրա ծախսվող գումարը:
13:56 - 10 հունիսի, 2019
Վարչապետն իմ հրաժարականից անակնկալի չի եկել. Արտակ Զեյնալյան |tert.am|

Վարչապետն իմ հրաժարականից անակնկալի չի եկել. Արտակ Զեյնալյան |tert.am|

tert.am։ «Ես, գնահատելով հրապարակումները և տեղեկատվական հոսքերը, հանգել եմ եզրակացության, որ պետք է ներկայացնեմ հրաժարականի դիմում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ի պատասխան հարցին՝ արդյո՞ք հրաժարականը «Իմ քայլը» խմբակցության դժգոհության հետ էր կապված: Թե ինչ նկատի ունի՝ ասելով տեղեկատվական հոսքեր, Զեյնալյանը պարզաբանեց, որ այն ամենը, ինչ որ շրջանառվել է լրատվամիջոցներում, դա հանգեցրել է այդ հրաժարականին: «Բնականաբար, այն դժգոհությունները, որոնք անկախ նրանից՝ օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ, հիմնավորված են, թե ոչ, այդ ամենը վերլուծելով՝ գտել եմ, որ պետք է ներկայացնեմ»,- ասաց Արտակ Զեյնալյանը:Հարցին՝ արդյո՞ք դատարանների շրջափակման հայտնի ակցիան է դժգոհություն առաջացրել, որ դիմում է ներկայացրել, նա պատասխանեց. «Այդ ակցիայի հետ կապված տվել եմ պարզաբանում: Իմ պարզաբանումը նույնությամբ համընկել է վարչապետի հայտարարության հետ»: Հարցին՝ վարչապետի հետ խոսե՞լ է իր հրաժարականի մասին, արդյոք անակնկա՞լ էր վարչապետի համար, Զեյնալյանն ասաց. «Ոչ, անակնկալ չէր»:Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք իր պաշտոնավարման ընթացքում եղել են դժգոհություններ իրենից, Զեյնալյանը նշեց, որ պետական կառավարումը գիտություն է, իրավաբանությունը ևս:«Սրանք պետք է իրար զուգակցել: Ես տիրապետում եմ իրավունքների պաշտպանության գործիքակազմին և պետք է Հայաստանի Հանրապետությանը զերծ պահեմ հնարավոր բացասական հետևանքներից: Օրենքը պետք է ընդունվի օրենքի համար նախատեսված ընթացակարգով և ժամկետներով, չի կարող օրենքն ընդունվել մեկշաբաթյա ռեժիմով: Այն պետք է ներկայացվի հանրային քննարկման, իսկ կան օրենքներ կամ քաղաքական լուծումներ, որոնք քաղաքացիական հասարակության մոտ առաջացնում են սուր բախումներ: Պետք է սրանց միջից ընտրվի ոչ միայն իրավաչափը, Սահմանադրությանը համապատասխանողը, այլ նաև հասարակությանը բավարարողը: Այս ամենի համադրումը եղել է և իրավաչափ և համապատասխանող պետական կառավարման համակարգին»,- շեշտեց նա:
13:26 - 10 հունիսի, 2019
Անշուշտ, քաղաքական էր, չի կարող քաղաքական չլինել. Ա. Զեյնալյանը՝ Վ. Գրիգորյանին ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու մասին

Անշուշտ, քաղաքական էր, չի կարող քաղաքական չլինել. Ա. Զեյնալյանը՝ Վ. Գրիգորյանին ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու մասին

tert.am։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը համակարծիք չէ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՍԴ անդամի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումն իրավական խնդիր է առաջացնում։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վահե Գրիգորյանին 2-րդ անգամ առաջադրելու սահմանադրական արգելք չկա։ «Կարծում եմ՝ սահմանադրական այդպիսի արգելք չէր կարող լինել, որովհետև այն կհակասեր մարդու իրավունքներին»,- ասաց նա։ Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով տեսակետներին, թե Վահե Գրիգորյանի առաջադրումը նախագահականի վրա ճնշման արդյունք է, ասաց․ «Ինստիտուտները կարող են միմյանց նկատմամբ ազդեցություն ունենալ՝ տարբեր դրսևորումներով, և այն փափուկ է և իրավաչափ, հարիր է քաղաքական մշակույթին, եթե այդպիսին գնահատվում է առաջադրված թեկնածուներին դեմ քվեարկելը»։ Նախարարը չբացառեց, որ ԱԺ-ի կողմից ՍԴ անդամի թեկնածությունների մերժումը, և հետագայում նախագահի կողմից Վահե Գրիգորյանի առաջադրումը քաղաքական որոշում էր։ «Իհարկե, իրավաքաղաքական որոշում էր, անշուշտ, քաղաքական էր, չի կարող քաղաքական չլինել»,- շարունակեց Արտակ Զեյնալյանը։
10:40 - 04 հունիսի, 2019
Արտակ Զեյնալյանը չի շտապում գնահատականներ տալ վարչապետի՝ դատարանների մուտքերը փակելու կոչին |armenpress.am|

Արտակ Զեյնալյանը չի շտապում գնահատականներ տալ վարչապետի՝ դատարանների մուտքերը փակելու կոչին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարծում է, որ դատական իշխանությունում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ և դրանց անհրաժեշտ է շուտափույթ լուծում տալ:Լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե իրավունք ունե՞ր վարչապետը դատարանների մուտքերը փակելու կոչով հանդես գալու, Զեյնալյանը պատասխանեց, որ պետք է տարանջատել իրավական և քաղաքական գործընթացները: «Սա քաղաքական գործընթաց է, և ես չեմ շտապի դեռևս գնահատականներ տալ»,-ասաց նա:Արդարադատության նախարարը նշեց, որ այն դատավորները, ովքեր կգտնեն, որ անաչառ չեն և չեն կարող արդարադատություն իրականացնել, իրենք կարող է հրաժարական տալ և պետք է հեռանան:«Վարչապետի ուղերձը քաղաքական ուղերձ էր և քաղաքական կոչ էր այն դատավորներին, ովքեր որ կգտնեն, կգնահատեն որ իրենք մարդու իրավունքների նկատմամբ ունեցել են այլ վերաբերմունք, քան Հայաստանի սահմանադրությամբ է ամրագրված»,-հավելեց նա:
12:16 - 21 մայիսի, 2019