Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար։ Ունի գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ Անկուսակցական է։

Ծնվել է 1952 թ․ հունվարի 27-ին ՀԽՍՀ Անիի շրջանի Ներքին Ջրափի գյուղում։ 1969-1974 թթ․ սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Սովորել է ՊԱԿ-ի Մոսկվայի բարձրագույն դպրոցում, որակավորվել ՊԱԿ-ի Տաշքենդի հատուկ դասընթացներում։ 1974-1976 թթ. աշխատել է Արարատ քաղաքի Ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկումում` որպես ուսուցիչ։

1976-1980 թթ. ընտրվել է ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, ապա` 2-րդ քարտուղար։ 1980-1985 թթ. տեղափոխվել է պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) Գորիսի բաժանմունք՝ որպես օպեր-լիազոր, ապա 1985-1991 թթ. զբաղեցրել է Եղեգնաձորի ՊԱԿ բաժանմունքի պետի պաշտոնը։ 1993-1996 թթ. նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության վարչության Մասիսի բաժանմունքի պետ,1996 թ. նշանակվել է Շիրակի մարզային վարչության պետ, 1997-1999 թթ. նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության Երեւանի քաղաքային վարչության պետ։ 1999-2003 թթ. ղեկավարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, 2003-2007 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը։

2007 թ․ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ 2013 թվականի մարտի 7-ին նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ։ 2016-2017 թթ. կրկին զբաղեցրել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։ 2017 թվականին ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ ռեյտինգային ընտրացուցակով։ 2018թ․ մայիսի 1-ին Ցոլակյանը ՀՀԿ խմբակցությունից եղավ միակը, ով կողմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ ասելով, որ քվեարկել է «իր խղճի թելադրանքով»։ 2018թ․ հունիսին Ցոլակյանը հայտարարեց, որ դուրս է գալիս ԱԺ ՀՀԿ խմբակցությունից։

 ՀՀ Նախագահի հրամանագրով 2020 թվականի նոյեմբերի 20-ին ազատվել է ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնից։

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

Օգոստոսի 14-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Բարիդրացիական և բարեկամական մթնոլորտում քննարկվեցին երկու երկրների կառավարությունների միջև 1997 թ. մայիսի 3-ին ստորագրված «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում համագործակցության ակտիվացմանը և զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնագրով նախատեսվում է արտակարգ իրավիճակների կանխման ու դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցների կատարելագործում և համատեղ միջոցառումների իրականացում, տեղեկատվության օպերատիվ փոխանակում, փոխադարձ օգնություն և այլ հարցեր: Նախարար Ցոլակյանը ցանկություն հայտնեց հանդիպել վրացի գործընկերոջը և գործող համաձայնագրի հիմքով ստորագրել փաստաթուղթ երկու գերատեսչությունների միջև: Դեսպան Գիորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստեց վրաց ժողովրդի և կառավարության բարիդրացիական վերաբերմունքը մեր երկրի և ժողովրդի նկատմամբ և հույս հայտնեց, որ այսուհետ ևս մեր ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն լինել բարեկամական:  
18:00 - 14 օգոստոսի, 2020
Մարուքյանը Վանաձորի քիմկոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ նյութերի հարցով դիմել է Ցոլակյանին

Մարուքյանը Վանաձորի քիմկոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ նյութերի հարցով դիմել է Ցոլակյանին

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ բարձրացնելով Վանաձորի քիմիական կոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերի չեզոքացման հարցը։ Այս մասին Մարուքյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում: «Խնդիրն այն է, որ որևէ մեկն այլևս այդտեղ չի աշխատում, ցրվել են նաև Քիմպրոմի անվտանգություն ապահովող և հրշեջ ստորաբաժանումները, իսկ ամեն օր ավելի ու ավելի քայքայվող տարաների մեջ դեռևս պահվում է ահռելի քանակությամբ ամոնիակ, ամոնիակաջուր, ինչպես նաև 300 կգ սնդիկ և այլն»,- գրել է պատգամավորը: Մարուքյանը նշել է, որ ակնհայտ է, որ Քիմպրոմը պայթյունավտանգ է, ակնհայտ է նաև, որ այն պայթելու դեպքում հողին կհավասարեցնի տասնյակ կմ շառավղով տարածք ու կխլի հազարավոր մարդկային կյանքեր։  «Սա ոչ թե տեսական, այլ փաստացի ամեն օր ավելի իրական դարձող վտանգ է։ Այս տեսակի աղետի հետևանքները չեզոքացնելն անհամեմատ ավելի բարդ ու ժամանակատար է լինելու, քան դրա կանխումը՝ չհաշված խնդրի բարոյական կողմը. հասարակությունը շարունակ ահազանգում է վտանգի մասին, սակայն մինչ այժմ գործուն քայլեր չեն իրականացվել պայթյունավտանգ նյութերի չեզոքացման ուղղությամբ։ Ըստ այդմ՝ նախարարից խնդրել եմ իր անհապաղ հանձնարարությունը՝ լուծելու Վանաձորի Քիմպրոմում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերի չեզոքացման խնդիրը»,- նշել է նա:
16:53 - 06 օգոստոսի, 2020
ԱԻ նախարարը հանձնարարել է պատրաստ լինել, ըստ անհրաժեշտության՝ սահմանամերձ տարածքից բնակչության տարհանմանը

ԱԻ նախարարը հանձնարարել է պատրաստ լինել, ըստ անհրաժեշտության՝ սահմանամերձ տարածքից բնակչության տարհանմանը

Հուլիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անցկացրել է խորհրդակցություն Փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Առաջնահերթության կարգով նախարարը լսել է Տավուշի մարզային փրկարարական վարչության զեկույցը: Վարչության պետ փ/ծ գնդապետ Փիրումյանը ներկայացրել է սահմանում տիրող իրավիճակը և ձեռնարկվող առաջնահերթ միջոցառումները:Նախարարը հանձնարարել է բոլոր գործողությունները համաձայնեցնել տեղի զինված ուժերի ղեկավար կազմի հետ, առավելագույն ինտենսիվությամբ նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, բնակչության պատսպարման, տարհանման աշխատանքներին: «Անհրաժեշտ է հասանելի լինել յուրաքանչյուր բնակչին, կապի և հեռահաղորդացության միջոցներով աշխատել մեր քաղաքացիների հետ, նույնիսկ, եթե պետք է՝ օգնել պարենի ձեռքբերման և այլ հարցերով՝ ելնելով բնակիչների անվտանգությունից»,-նշել է Ֆելիքս Ցոլակյանը: Նախօրեին Շիրակի մարզում տեղացած աննախադեպ ծավալի անձրևները խաթարել էին բնականոն կյանքը: Ըստ մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Գյոզալյանի զեկույցի՝ փրկարարները հնարավոր բոլոր միջոցներով իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, տարհանվել են հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, բացվել են դիտահորեր, փրկվել տասնյակ տներ: Նա հավաստիացրեց, որ ներկայում վիճակը կառավարելի է: Նախարար Ցոլակյանը, նկատի ունենալով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը, խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային կանոնների պահպանմանը, առավելագույնս իրազեկել քաղաքացիներին, սերտորեն աշխատել պատասխանատու մյուս կառույցների հետ և չթուլացնել զգոնությունը: Նախարարի դիտարկմամբ անհրաժեշտ է վերահսկվող հրդեհների միջոցով կանխարգելել ռիսկերն ու ապագա խնդիրները: Ցոլակյանը մտահոգիչ է համարել նաև 2020թ․ առաջին կիսամյակի ընթացքում գրանցված ջրահեղձումների թիվը և հանձնարարեց խստացնել հսկողությունը Սևանի ափամերձ և այլ ջրային տարածքներում. մարդկային կյանքի պահպանումը պետք է լինի գերակա արժեք և սա այն խնդիրն է, որը պահանջում է ուժերի գերլարում: Դա կատարելի խնդիր է՝ փրկարարի խնդիրը:
20:48 - 14 հուլիսի, 2020
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզում

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզում

Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային շրջայց կատարեց Տավուշի մարզում տեղակայված Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ, որի ընթացքում ստուգվեց ծառայության կազմակերպման և իրականացման, անձնակազմի պատրաստականության, անհրաժեշտ գույքով ու հանդերձանքով համալրվածության, ինչպես նաև հրշեջ-փրկարարական հիմնական, հատուկ և օժանդակ տեխնիկայի հագեցվածության վիճակը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:Անձնակազմի հետ անձնական շփումների ընթացքում քննարկվեցին առկա խնդիրները և տրվեցին համապատասխան հանձնարարականներ` տեխնիկայի և սարքավորումների, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների պատրաստականության անհրաժեշտ մակարդակը պահպանելու և հագեցվածության հարցերը բարելավելու ուղղությամբ:
11:00 - 11 հուլիսի, 2020
Ռոճիկ ու պատիժ․ նախարարների աշխատավարձերը հեղափոխությունից առաջ և հետո |fip.am|

Ռոճիկ ու պատիժ․ նախարարների աշխատավարձերը հեղափոխությունից առաջ և հետո |fip.am|

fip.am:  Հեղափոխությունից հետո բավական հաճախ է շոշափվում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների և աշխատավարձերի բարձրացման թեման։  Նախորդ տարի մեծ աղմուկ առաջացավ, երբ «Հետքը» պարզեց, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով գրեթե կրկնապատկվել են նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին, մշտապես նշում է, որ կառավարությունից դեպի մասնավոր հատված մեծ հոսք է նկատվում, որի պատճառը ցածր վարձատրությունն է։ «Մարդիկ գնում են մասնավոր հատվածում աշխատելու, որովհետև այն աշխատանքը, որ իրենցից ակնկալվում է 400 հազար դրամ, իրենք ասում են՝ 1 մլն 200 հազար դրամով հենց հիմա մեզ առաջարկում են, ինչո՞ւ մնանք: Ասենք՝ ո՞վ է, որ կմնա այստեղ աշխատելու»: Վարչապետի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ բարձրաստիճան պաշտոնյաները «զոհողության են» գնացել՝ մասնավոր հատվածում բարձր վարձատրությամբ աշխատանքից հրաժարվելով և պետական համակարգ գալով։   Եվ քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում արդեն հրապարակվել են պաշտոնյաների 2019 թ․ եկամուտների հայտարարագրերը, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքան աշխատավարձ էին ստանում նախարարները մինչև այդ պաշտոնում նշանակվելը, և որքան են կազմել նրանց ստացած աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարումները (այսուհետ՝ աշխատավարձ) 2019-ին՝ արդեն նախարարի պաշտոնում։ Քանի որ նախարարների աշխատավարձերը կրկնապատկելու վերաբերյալ վարչապետի գաղտնի հանձնարարագիրը ստորագրվել է նախորդ տարվա հուլիսին, վերջիններիս ամսական միջին աշխատավարձը պարզելու համար ամբողջ տարվա աշխատավարձը կբաժանենք 12 ամիսների։ «Հեղափոխական» նախարարները Հեղափոխությունից հետո առողջապահության նախարարի պաշտոնում նշանակված Արսեն Թորոսյանը նախարարների ցանկում միակն է, որի աշխատավարձը գրեթե չի փոխվել՝ մասնավոր հատվածից կառավարություն տեղափոխվելուց հետո։ Մինչ նախարար դառնալը Թորոսյանը «ՄԻԲՍ» բժշկա-ախտորոշիչ կենտրոնի տնօրենն էր, որտեղ, ըստ հայտարարագրի, ստացել է միջինում 1 մլն 516 հազար դրամ աշխատավարձ։ Նախորդ տարի նախարարի պաշտոնում Թորոսյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 515 հազար դրամ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մինչ հեղափոխությունն աշխատում էր մասնավոր փաստաբանական գրասենյակում, որտեղ վերջինիս աշխատավարձը, ըստ ներկայացված հայտարարագրի, կազմում էր մոտ 430 հազար դրամ։ Բադասյանն արդարադատության նախարար է նշանակվել 2019-ի հունիսին, և ըստ վերջինիս կողմից ներկայացված հայտարարագրի՝ 2019-ին՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո, նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 372 հազար դրամ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այս պաշտոնում նշանակվել է 2018 թ. մայիսի 12-ին։ Պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է երեք տեղից ստացած եկամուտ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 801 հազար դրամ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 409 հազար դրամ։ Նախորդ տարի ներկայացրած հայտարարագրից պարզում ենք, որ նախարարի պաշտոնում Պապիկյանը միջինում ստացել է ամսական 1 մլն 591 հազար դրամ աշխատավարձ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մինչ հեղափոխությունը զբաղեցնում էր իր իսկ կողմից հիմնադրված «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, և ըստ ներկայացրած հայտարարագրի՝ նրա միջին ամսական եկամուտը կազմել է 356 հազար դրամ։ Արդեն նախարարի պաշտոնում, ըստ 2019-ի հայտարարագրի, Արշակյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 398 հազար դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մինչ հեղափոխությունն աշխատել է հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպություններում։ Հեղափոխությունից հետո Զարուհի Բաթոյանը նշանակվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ Ըստ հայտարարագրի՝ մինչ պաշտոնի նշանակվելը Բաթոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 167 հազար դրամ։ 2019-ին, արդեն զբաղեցնելով նախարարի պաշտոնը, Բաթոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 500 հազար դրամ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մինչ հեղափոխությունն աշխատում էր Երևանի պետական համալսարանում և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում։ Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանի միջին ամսական եկամուտը, մինչ նախարարի պաշտոնում նշանակվելը, կազմել է 156 հազար դրամ։ Իսկ արդեն նախարարի պաշտոնում Հարությունյանը, ըստ 2019թ․ հայտարարագրի, ստացել է 1 մլն 406 հազար դրամ աշխատավարձ։   Պետական համակարգի «հնաբնակները» Կառավարության ներկայիս կազմի 12 նախարարներից 6-ը մինչև հեղափոխությունը ևս աշխատում էին պետական համակարգում, և նրանց դեպքում կհաշվարկենք մինչև նախարար նշանակվելը վերջին զբաղեցրած պաշտոնում ստացած միջին աշխատավարձը։ Այսպես, ներկայիս նախարարներից ամենից բարձր աշխատավարձը, մինչ նախարար նշանակվելը, ստացել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը մինչ այդ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր։ Մնացականյանն ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնեց հեղափոխությունից անմիջապես հետո՝ մայիսի 12-ին։ Վերջինիս ներկայացրած հայտարարագրից տեսնում ենք, որ 2018-ին՝ մինչև նախարարի պաշտոնը զբաղեցնելը, նա ստացել է 17,108 դոլար աշխատավարձ։ Սա նշանակում է, որ Մնացականյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 3890 դոլար կամ մոտ 1 մլն 890 հազար դրամ։  2019-ին Մնացականյանը հայտարարագրել է 16,776,991 դրամ եկամուտ, այսինքն՝ միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 398 հազար դրամ։ Մնացականյանից հետո ամենից բարձր աշխատավարձ ստացել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որը մինչև հեղափոխությունը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Ջանջուղազյանը, 2018-ի մայիսի 12-ին նշանակվելով ֆինանսների նախարար, պաշտոնը ստանձնելու հայտարարագիր չի ներկայացրել, սակայն 2017-ին, կրկին զբաղեցնելով ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, հայտարարագրել էր 15 մլն 211 հազար դրամ եկամուտ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը, մինչ նախարար նշանակվելը, կազմել է 1 մլն 268 հազար դրամ։ Այս տարի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2019-ին նախարար Ջանջուղազյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 266 հազար դրամ։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մինչև այս պաշտոնը ստանձնելը արտակարգ իրավիճակների նախարարն էր։ Տոնոյանը ևս ՊՆ նախարարի պաշտոնը ստանձնելիս նոր հայտարարագիր չի ներկայացրել, սակայն 2017-ին, զբաղեցնելով ԱԻ նախարարի պաշտոնը, հայտարարագրել էր 7 մլն 933 հազ դրամ աշխատավարձ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 661 հազար դրամ։ Պաշտպանության նախարարի պաշտոնում, ըստ 2019-ի հայտարարագրի, Տոնոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 666 հազար դրամ։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մինչ հեղափոխությունը զբաղեցնում էր նույն նախարարության (այն ժամանակ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։  Հեղափոխությունից հետո՝ մայիսի 16-ին, Խաչատրյանը դադարել է պաշտոնավարումը։ Պաշտոնի դադարեցման հայտարարագրում տեսնում ենք, որ Խաչատրյանի միջին ամսական աշխատավարձը կազմում էր 602 հազար դրամ։ Նույն տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Խաչատրյանը զբաղեցնում էր «Հայ-Թեք» ընկերության տնօրենի պաշտոնը՝ այդ ընթացքում ստանալով 785 հազար դրամ աշխատավարձ։ 2018-ի հոկտեմբերի 15-ին Տիգրան Խաչատրյանը նշանակվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։ Նախորդ տարվա հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2019-ին նախարարի պաշտոնում Խաչատրյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 398 հազար դրամ։ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այս պաշտոնում նշանակվել է 2018-ի հոկտեմբերի 4-ին։ Մինչ այդ Ցոլակյանը ԱԺ պատգամավոր էր և ըստ 2018-ի հայտարարագրի՝ ստանում էր 525 հազար դրամ աշխատավարձ։ Նախորդ տարի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 371 հազար դրամ։ Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ևս այդ պաշտոնին էր նշանակվել 2018-ի մայիսի։ Մինչ այդ նա զբաղեցնում էր բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և ըստ հայտարարագրի՝ ստանում էր 860 հազար դրամ աշխատավարձ։ 2019-ին Գրիգորյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 536 հազար դրամ։ Այսպիսով, վերլուծելով վերոնշյալ տվյալները, ստացվում է, որ նախարարների բարձր աշխատավարձերի վերաբերյալ վարչապետի պարզաբանումը, թե այդ մասնագետները կարող էին ավելի բարձր վարձատրվել մասնավոր սեկտորում, տեղին չէ։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի այդ հիմնավորումը վերաբերելի է, թերևս, միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որի՝ մասնավոր սեկտորում ստացած աշխատավարձը կարելի է համեմատել նախարարական վարձատրության հետ։ Սևադա Ղազարյան
11:41 - 09 հուլիսի, 2020
ԵՄ-ն նպաստում է ԱԻՆ Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանը

ԵՄ-ն նպաստում է ԱԻՆ Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանը

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Շվեդիայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատար Բրիյեր Կարլսոնին: Նախարար Ցոլակյանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ընդգծել, որ երկուստեք ջանքերով ու կայուն գործակցությամբ հնարավորություն է ստեղծվում մի շարք ոլորտներում կարևորագույն խնդիրներ կարգավորել։Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ԱԻՆ-ԵՄ նոր գործակցության սկիզբը դրվել է բնակչության պաշտպանության ոլորտում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ ծրագրի մեկնարկային փաստաթուղթի համատեղ ստորագրմամբ։ Նախարար Ցոլակյանը նշել է, որ ծրագրի նպատակն է Հայաստանը դարձնել ավելի դիմակայուն երկիր և նվազեցնել տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա։ «Արդեն բարի ավանդույթ է դառնում այս ոլորտում մեր գործընկերների համատեղ ջանքերի ներդրումը, որոնք միասնական ճակատով՝ որպես մեկ հարթակ, քայլեր են ձեռնարկում Հայաստանն աղետակայուն երկիր դարձնելու ուղղությամբ։ Այս ծրագիրը ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում Արտակարգ իրավիճակների նախարարությանը բազմաբովանդական գործունեություն իրականացնել բնակչության պաշտպանության համակարգի օրենսդրական և քաղաքական դաշտի ընդլայնման արդյունավետության բարելավման և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ։ Հարգելի հյուրեր, ես շնորհակալություն եմ հայտնում նման նախաձեռնության համար՝ մաղթելով ամենայն բարիք աղետակայուն Հայաստանի ամրապնդման կարևորագույն գործում»,- ասել է նախարարը։Անդրեա Վիկտորինն իր հերթին կարևորել է ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի ակտիվացումը, շնորհակալություն է հայտնել ԱԻՆ-ին՝ Թվինինգ ծրագրի մեկնարկի շրջանակում ներդրված ջանքերի համար։ «Թվինինգը հաջողված է նրանով, որ կարողանում է համախմբել ԵՄ անդամ երկրներին և ներգրավել նաև նրանց փորձը։ ԵՄ-ն որպես ֆինանսական աջակցող է ներգրավված, Շվեդիան և Լիտվան՝ որպես իրենց փորձի ներդնող»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն ու Շվեդիայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատարն ընդգծել են, որ համագործակցության հաջող ընթացքի համար բոլոր նախադրյալներն ապահովված են։ Շվեդիայից և Լիտվայից 2 տարով փորձագիտական խումբ է ժամանելու Հայաստան։«Լիտվայի հետ համագործակցությունը բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի հետ կապված դեռևս սկսվել է Սպիտակի երկրաշարժից հետո։ Մենք անելու ենք ամեն ինչ, որ Շվեդիա-Լիտվա կոնսորցիումի շրջանակներում իրականացված բոլոր գործողությունները լինեն ի շահ Հայաստանի Հանրապետության»,- նշել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։«Մեր կարողությունների զարգացման ուղղությամբ ունեցած փորձը, որով կկիսվենք, շատ կարևոր կլինի նախարարության համար։ Կարծում եմ, որ թվինինգային ծրագիրը հաջող կիրականանա»,- հավելել է Շվեդիայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատար Բրիյեր Կարլսոնը։Թվինինգի իրականացման ամբողջ ընթացքում ԱԻՆ-ում կլինի կոնսորցիումի ներկայացուցիչը, ով կապահովի համագործակցությունն ԱԻՆ-ի և կոնսորցիումի միջև: Ներկայացուցիչը Հայաստան է ժամանելու 2020թ. հոկտեմբերին:
19:35 - 03 հուլիսի, 2020
Համավարակի ընթացքում ԱԻՆ-նն ունեցել է 54 հիվանդ, 51 մեկուսացված և 292 ինքնամեկուսացված

Համավարակի ընթացքում ԱԻՆ-նն ունեցել է 54 հիվանդ, 51 մեկուսացված և 292 ինքնամեկուսացված

Հունիսի 29-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռավար խորհրդակցություն է անցկացրել փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Կարևորելով կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումները՝ նախարարը հանձնարարել է խստագույնս պահպանել պարետատան ցուցումները: Բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանի զեկույցի համաձայն՝ համավարակի առաջին իսկ օրվանից կանխարգելիչ աշխատանքների և կանոնների պահպանման արդյունքում համակարգում հիվանդների թիվը հնարավորինս պահպանվել է ցածր մակարդակում՝ ունենք 8 հիվանդ: Համավարակի ընթացքում ունեցել ենք 54 հիվանդ, 51 մեկուսացված և 292 ինքնամեկուսացված: Նախարարի դիտարկմամբ՝ նկատելի են հրդեհավտանգ իրավիճակի առաջացող միտումներ: Անդառնալի հետևանքներից խուսափելու համար նախարարը հանձնարարել է ցուցաբերել կշռադատված մոտեցում, չընկնել ցայտնոտի մեջ, գրագետ ինքնատիրապետումով վարել հրդեհաշիջման աշխատանքը: Այս առումով չափազանց կարևոր է համագործակցությունն օժանդակող այլ պատկան մարմինների հետ: Հաշվի առնելով մեր քաղաքացիների պատրաստակամությունը՝ Ֆելիքս Ցոլակյանը հրահանգել է ստեղծել կամավորականների խմբեր և կառավարությանն առաջարկ ներկայացնել նրանց սոցիալական երաշխիքներ տրամադրելու համար: Նախարար Ցոլակյանի բնորոշմամբ՝ մենք սխալվելու իրավունք չունենք, որովհետև դա կարող է կյանքեր արժենալ: Հանձնարարվել է լինել զգոն, զգույշ, ամենօրյա ռեժիմով ինքնակրթվել, գործն անել նվիրումով և ամենակարևորը՝ չհիվանդանալ:
09:12 - 30 հունիսի, 2020
24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է. նախարար

24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է. նախարար

Հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է: Այս մասին գրել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ «Ցանկացած խնդրի դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 911 հեռախոսահամարին և ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ Ձեզ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն: Covid-19 վարակով և այլ հանգամանքներով պայմանավորված հոգեբանական խորհրդատվության կարիք ունեցող քաղաքացիները կարող են կապ հաստատել մեր հոգեբանների հետ նաև հետևյալ հեռախոսահամարներով, որոնք ևս գործում են 24/7 ռեժիմով.☎️060 712 444,☎️010 360 684 անհրաժեշտության պարագայում կարող եք նաև հեռավար հոգեբանական աջակցություն ստանալ տեսակապի միջոցով․ viber` +374 41 911 006»,- գրել է նա։
16:27 - 07 հունիսի, 2020
ԱԻՆ-ը հանդես է եկել հաշվետու զեկույցով

ԱԻՆ-ը հանդես է եկել հաշվետու զեկույցով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Հաշվետու զեկույցով հանդես է եկել Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը։ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է հաշվետու տարում ՀՀ կառավարության գործունեության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում  ԱԻՆ Փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզային ստորաբաժանումները (18 հրշեջ-փրկարարական ջոկատ) համալրվել են հակահրդեհային գույքով: Այս համալրումն ուղղված է արագ արձագանքման կարողությունների զարգացմանը, հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: Իրականացվել է հանրապետությունում վտանգավոր սողանքային տեղամասերի պարբերական դիտարկում, առկա 133 ակտիվ սողանքից առավել վտանգավոր են 14-ը, ներկայում ընթացքի մեջ են վերջիններիս գործիքային հետազոտությունները: 15 տեղամասում կատարվել են հարկադիր քարաթափման  միջոցառումներ:  Ֆելիքս Ցոլակյանի զեկուցմամբ՝ 2019թ. ԱԻՆ-ը հանդես է եկել արտակարգ իրավիճակների ոլորտում առկա խնդիրների լուծմանը միտված օրենսդրական նախաձեռնություններով: ՀՀ կառավարության 2020թ. հունվարի 23-ի որոշմամբ հաստատվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատման պիլոտային ծրագրի նախագիծը, որի նպատակն է՝ գնահատել շենքերի խոցելիությունը և յուրաքանչյուր տիպի շենքի մասով առաջարկություններ ձևավորել: Մշակման փուլում է վերելակային տնտեսության տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման մասին հայեցակարգը: Ներկայացվել է ԱԻՆ զարգացման ռազմավարությունը, հավանություն է  տրվել «Նյութական պահուստի մասին» և հարակից օրենքների նախագծերին: Մշակվել են նաև օրենսդրական նախաձեռնություններ՝ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության, տեխնիկական անվտանգության ապահովման, վտանգավոր արտադրական օբյեկտների վերաբերյալ: 2019 թ. ԱԻՆ կողմից իրականացվել է համայնքների դասակարգում՝ վտանգների, խոցելիության և կարողությունների վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա, կատարվել է նաև համայնքներում աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների դասակարգում:  ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում անցկացվել են արտակարգ իրավիճակներում բնակչության վարքականոնների վերաբերյալ դասընթացներ՝ Երևանի և մարզերի կրթական հաստատություններից շուրջ 1038 ունկնդրի համար, վերապատրաստվել են Տավուշի մարզի 11 սահմանամերձ համայնքների քաղաքացիական պաշտպանության փրկարարական ջոկատները: Նախարար Ցոլակյանն անդրադարձել է նաև 2019 թ. ԱԻՆ կողմից իրականացված բարեփոխումներին: Մասնավորապես, փրկարար ծառայողների  աշխատավարձը բարձրացել է միջինը 30 տոկոսով։ 2020 թ. հունվարի 1-ից, ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացմամբ պայմանավորված, «Հիդրոօդերևութաբանության  և  մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի համակարգի նվազագույն  աշխատավարձ  ստացող 127 աշխատակցի  աշխատավարձը  բարձրացել է  20 տոկոսով: Բարձրացվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը: Բարելավվել են ՓԾ աշխատակիցների աշխատանքային պայմանները, ինչի արդյունքում ավելացել է կառույցում աշխատելու գրավչությունը: ՓԾ անձնակազմն ապահովվել է համազգեստով՝ ավելի որակյալ և ավելի մատչելի պայմաններով ձեռք բերված: 32 հրշեջ-փրկարարական ջոկատների տեղակայման շենքերում իրականացվել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում ռուսական կողմի հետ համատեղ իրականացվում են փրկարարների պատրաստման վարժահրապարակի կառուցման աշխատանքներ:  Իրականացվել են քաղաքացիական պաշտպանության կառույցների գույքագրման և դրանց ֆոնդի ավելացման աշխատանքներ. այդ նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ: Ներկայացվել է նաև ԱԻՆ-ին տրված հանձնարարականների կատարողականը: Վարչապետ Փաշինյանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել ԱԻՆ կատարած աշխատանքների կապակցությամբ և կարևորել մի շարք ուղղություններով կարողությունների զարգացումը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետությունում հրդեհային իրավիճակին և հրդեհաշիջման աշխատանքներին: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ ԱԻՆ ղեկավարությունը ներկայացրել է առկա կարողությունները, նշվել է, որ ընդհանուր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պատշաճ կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները, բայց տեխնիկական վերազինման և հագեցվածության խնդիր առկա է, հատկապես անտառային հրդեհների մարման ոլորտում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է անտառածածկ տարածքների հրդեհաշիջման համար անհրաժեշտ տեխնիկայի առկայությունը և հանձնարարել համատեղ աշխատել՝ անտառային հրդեհների մարման և ընդհանրապես հրդեհաշիջման կարողություններն ավելացնելու ուղղությամբ: Անդրադառնալով սողանքների հետ կապված իրավիճակի կարգավորման խնդրին՝ կառավարության ղեկավարը կարևորել է գործիքային հետազոտությունների արագ իրականացումը: Վարչապետը հանձնարարել է սկսել գործընթացը և ապահովել դրա շարունակականությունը՝ երկրում առկա թե՛ մասնագիտական, թե՛ տեխնիկական կարողությունների զարգացմամբ ու կիրառմամբ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև վերելակային տնտեսության արդիականացման և զարգացման կարևորությունը՝ հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել հայեցակարգի մշակման աշխատանքները և համատեղ աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ, որը գործուն ծրագիր է իրականացնում այս ոլորտում: Քննարկման առարկա է դարձել նաև քաղաքացիական պաշտպանության կառույցների կառավարման հարցը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղպաշտպանության գործառույթների պատշաճ իրականացումը և հանձնարարել մշակել այդ ոլորտում առկա ենթակառուցվածքների վիճակի շարունակական բարելավման ռազմավարական լուծումներ: Արծարծվել են նաև տեխնիկական անվտանգության փորձաքննությունների արդյունավետ կազմակերպմանը, արտակարգ իրավիճակների ոլորտում առկա խնդիրների լուծման ճանապարհային քարտեզի մշակմանը վերաբերող և այլ հարցեր: Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է Վարչապետի աշխատակազմի կողմից տրված հանձնարարականների կատարողականին՝ անհրաժեշտ համարելով պետական գերատեսչությունների կողմից կարգապահության պահպանումը:
19:45 - 26 մայիսի, 2020
Վարչապետը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում կարողությունների շարունակական զարգացումը

Վարչապետը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում կարողությունների շարունակական զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Հաշվետու զեկույցով հանդես է եկել Արտակարգ իրավիճակների նախարարությունը: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է հաշվետու տարում ՀՀ կառավարության գործունեության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում ԱԻՆ Փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզային ստորաբաժանումները (18 հրշեջ-փրկարարական ջոկատ) համալրվել են հակահրդեհային գույքով: Այս համալրումն ուղղված է արագ արձագանքման կարողությունների զարգացմանը, հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը: Իրականացվել է հանրապետությունում վտանգավոր սողանքային տեղամասերի պարբերական դիտարկում, առկա 133 ակտիվ սողանքից առավել վտանգավոր են 14-ը, ներկայում ընթացքի մեջ են վերջիններիս գործիքային հետազոտությունները: 15 տեղամասում կատարվել են հարկադիր քարաթափման միջոցառումներ: Ֆելիքս Ցոլակյանի զեկուցմամբ՝ 2019թ. ԱԻՆ-ը հանդես է եկել արտակարգ իրավիճակների ոլորտում առկա խնդիրների լուծմանը միտված օրենսդրական նախաձեռնություններով: ՀՀ կառավարության 2020թ. հունվարի 23-ի որոշմամբ հաստատվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատման պիլոտային ծրագրի նախագիծը, որի նպատակն է՝ գնահատել շենքերի խոցելիությունը և յուրաքանչյուր տիպի շենքի մասով առաջարկություններ ձևավորել: Մշակման փուլում է վերելակային տնտեսության տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման մասին հայեցակարգը: Ներկայացվել է ԱԻՆ զարգացման ռազմավարությունը, հավանություն է տրվել «Նյութական պահուստի մասին» և հարակից օրենքների նախագծերին: Մշակվել են նաև օրենսդրական նախաձեռնություններ՝ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության, տեխնիկական անվտանգության ապահովման, վտանգավոր արտադրական օբյեկտների վերաբերյալ: 2019 թ. ԱԻՆ կողմից իրականացվել է համայնքների դասակարգում՝ վտանգների, խոցելիության և կարողությունների վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա, կատարվել է նաև համայնքներում աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների դասակարգում: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում անցկացվել են արտակարգ իրավիճակներում բնակչության վարքականոնների վերաբերյալ դասընթացներ՝ Երևանի և մարզերի կրթական հաստատություններից շուրջ 1038 ունկնդրի համար, վերապատրաստվել են Տավուշի մարզի 11 սահմանամերձ համայնքների քաղաքացիական պաշտպանության փրկարարական ջոկատները: Նախարար Ցոլակյանն անդրադարձել է նաև 2019 թ. ԱԻՆ կողմից իրականացված բարեփոխումներին: Մասնավորապես, փրկարար ծառայողների աշխատավարձը բարձրացել է միջինը 30 տոկոսով։ 2020 թ. հունվարի 1-ից, ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացմամբ պայմանավորված, «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի համակարգի նվազագույն աշխատավարձ ստացող 127 աշխատակցի աշխատավարձը բարձրացել է 20 տոկոսով: Բարձրացվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը: Բարելավվել են ՓԾ աշխատակիցների աշխատանքային պայմանները, ինչի արդյունքում ավելացել է կառույցում աշխատելու գրավչությունը: ՓԾ անձնակազմն ապահովվել է համազգեստով՝ ավելի որակյալ և ավելի մատչելի պայմաններով ձեռք բերված: 32 հրշեջ-փրկարարական ջոկատների տեղակայման շենքերում իրականացվել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում ռուսական կողմի հետ համատեղ իրականացվում են փրկարարների պատրաստման վարժահրապարակի կառուցման աշխատանքներ: Իրականացվել են քաղաքացիական պաշտպանության կառույցների գույքագրման և դրանց ֆոնդի ավելացման աշխատանքներ. այդ նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ: Ներկայացվել է նաև ԱԻՆ-ին տրված հանձնարարականների կատարողականը: Վարչապետ Փաշինյանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել ԱԻՆ կատարած աշխատանքների կապակցությամբ և կարևորել մի շարք ուղղություններով կարողությունների զարգացումը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետությունում հրդեհային իրավիճակին և հրդեհաշիջման աշխատանքներին: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ ԱԻՆ ղեկավարությունը ներկայացրել է առկա կարողությունները, նշվել է, որ ընդհանուր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պատշաճ կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները, բայց տեխնիկական վերազինման և հագեցվածության խնդիր առկա է, հատկապես անտառային հրդեհների մարման ոլորտում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է անտառածածկ տարածքների հրդեհաշիջման համար անհրաժեշտ տեխնիկայի առկայությունը և հանձնարարել համատեղ աշխատել՝ անտառային հրդեհների մարման և ընդհանրապես հրդեհաշիջման կարողություններն ավելացնելու ուղղությամբ: Անդրադառնալով սողանքների հետ կապված իրավիճակի կարգավորման խնդրին՝ կառավարության ղեկավարը կարևորել է գործիքային հետազոտությունների արագ իրականացումը: Վարչապետը հանձնարարել է սկսել գործընթացը և ապահովել դրա շարունակականությունը՝ երկրում առկա թե՛ մասնագիտական, թե՛ տեխնիկական կարողությունների զարգացմամբ ու կիրառմամբ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև վերելակային տնտեսության արդիականացման և զարգացման կարևորությունը՝ հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել հայեցակարգի մշակման աշխատանքները և համատեղ աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ, որը գործուն ծրագիր է իրականացնում այս ոլորտում: Քննարկման առարկա է դարձել նաև քաղաքացիական պաշտպանության կառույցների կառավարման հարցը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղպաշտպանության գործառույթների պատշաճ իրականացումը և հանձնարարել մշակել այդ ոլորտում առկա ենթակառուցվածքների վիճակի շարունակական բարելավման ռազմավարական լուծումներ: Արծարծվել են նաև տեխնիկական անվտանգության փորձաքննությունների արդյունավետ կազմակերպմանը, արտակարգ իրավիճակների ոլորտում առկա խնդիրների լուծման ճանապարհային քարտեզի մշակմանը վերաբերող և այլ հարցեր: Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է Վարչապետի աշխատակազմի կողմից տրված հանձնարարականների կատարողականին՝ անհրաժեշտ համարելով պետական գերատեսչությունների կողմից կարգապահության պահպանումը: 
17:56 - 26 մայիսի, 2020
Կորոնավիրուսով վարակված ԱԻՆ աշխատակիցներից 5-ն արդեն բուժվել են. Ֆելիքս Ցոլակյան |armenpress.am|

Կորոնավիրուսով վարակված ԱԻՆ աշխատակիցներից 5-ն արդեն բուժվել են. Ֆելիքս Ցոլակյան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների շրջանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության վարակման 13 դեպք: Ներկայում կորոնավիրուսի համավարակով հիվանդ է 8 աշխատակից, բուժվել է՝ 5-ը:  Վերջին տվյալները ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա անդրադարձավ արտակարգ դրության պայմաններում նախարարության ստորաբաժանումների աշխատանքին, վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներին: -Պարոն Ցոլակյան, նախարարության ստորաբաժանումներն արտակարգ դրության պայմաններում տարբեր ուղղություններով աշխատանք են կատարում՝ պաշտպանական միջոցների կիրառումից մինչև ախտահանման կազմակերպում: Այս ընթացքում իրականացված աշխատանքներն ինչպե՞ս կգնահատեք: - ԱԻՆ համակարգն առաջին իսկ օրվանից ամբողջովին ներգրավված է կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման և արձագանքման միջոցառումներում և, ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքներին զուգահեռ, լիարժեք իրականացրել է իր առջև դրված խնդիրները: 2020 թ. մարտի 16-ից մինչև մայիսի 6-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ահազանգման կենտրոնում ստացվել է 193 հազար 889 ահազանգ: Նույն ժամանակահատվածում ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ահազանգման կենտրոնում և մարզային փրկարարական վարչությունների ՃԿԿ-ներում ստացվել է՝ 1153 ահազանգ, որից կորոնավիրուսի վարակի վերաբերյալ՝ 646, իսկ քաղաքացիների բարձր ջերմության առկայության վերաբերյալ 507 ահազանգ։ Մարտի 16-ից մինչև մայիսի 6-ը ԱԻՆ բժշկական ապահովման վարչության աշխատակիցները շուրջօրյա խորհրդատվական ծառայություններ են մատուցել 906 քաղաքացու։ Մարտի 24-ից ԱԻՆ ՓԾ 12 ծառայող գործուղվել է ՀՀ կառավարություն՝ «Թեժ գծի» և տեղեկատվական կենտրոնի աշխատանքներին մասնակցելու համար, այնուհետև ապրիլի 2-ին ևս 12 ծառայող է գործուղվել, աշխատանքները հերթափոխով կազմակերպելու համար: Ապրիլի 22-ից իրավիճակի վերահսկողության խմբի աշխատանքներն իրականցվում են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից։  ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության 6 բժիշկ 8 բուժակ ապրիլի 3-ից գործուղվել է առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»՝ կազմակերպված «Թեժ գծի» աշխատանքներին մասնակցելու նպատակով։ -Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ամենօրյա վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում ՀՀ բոլոր մարզերում և Երևանում: Տարածքների ընտրությունն ինչպե՞ս է կատարվում և արդյո՞ք աշխատակիցները բավարար չափով ապահովվում են անհրաժեշտ պաշտպանիչ պարագաներով: -Տարածքների ընտրությունը կապված է հանրային նշանակության, մարդկանց բարձր կուտակումների և ամենօրյա բարձր հաճախելիության հետ, օրինակ՝ շուկաներ, սուպերմարկետներ, բանկեր (ինչպես նաև բանկոմատներ) և այլն, իսկ մինչև պարետի կողմից երկրի մակարդակով տրանսպորտի տեղաշարժի սահմանափակումների կիրառումը, իրականացվել է նաև հասարակական տրանսպորտի և կանգառների վարակազերծում: Վարակազերծման աշխատանքներ իրականացնող աշխատակիցները ապահովվել են անհրաժեշտ քանակի բարձրակարգ անհատական պաշտպանիչ միջոցներով, սարքավորումներով և ախտահանիչ նյութերով: Ստեղծված իրավիճակով պայմանավորված վարակազերծման աշխատանքներ են իրականացվել նաև Ազգային Ժողովի շենքում, կադաստրի պետական կոմիտեի գրասենյակներում, գլխավոր դատախազության վարչական շենքում, ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության շենքում։ Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել Բագրատաշենի մաքսային անցակետում․ ախտահանվել են մաքսատանը գտնվող բեռնատար ավտոմեքենաները։ Վարակազերծման աշխատանքներ են կատարվել նաև «Կոնվերսբանկի», «Հայբիզնեսբանկի», «Յունիբանկի», «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի, «Արդշինինվեստբանկի», «ՍԵՖ Ինտերնեյշնլ» և «Ֆինկա» Ունիվերսալ վարկային կազմակերպությունների՝ հանրապետության տարբեր քաղաքներում գտնվող մասնաճյուղերում, «Դալմա գարդեն մոլ» զվարճաառևտրային համալիրում։ Հարկ եմ համարում նշել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հիվանդանոցի և պոլիկլինիկայի աշխատողների, այդ թվում նաև մի շարք բնակիչների շրջանում, կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի պատճառով, քաղաքի հիվանդանոցի և պոլիկլինիկայի հետագա անվտանգ աշխատանքների ապահովման նպատակով կազմակերպվել և իրականացվել է վարակազերծում։ Մինչև օրս վերը նշված վայրերում 16250 անգամ իրականացվել են վարակազերծման աշխատանքներ: Տեղեկացնեմ, որ մարտի 24-ից մինչև այսօր ԱԻՆ աշխատակիցներին բախշվել է ընդհանուր թվով՝ պաշտպանիչ կոստյում՝ 564 լրակազմ, նատրիումի հիպոքլորիդ՝ 1910 լիտր, ախտահանող նյութ «Բիօքսիլ»՝ 1000լ, շնչադիմակ՝ 26650 հատ, ձեռնոց՝ 23 հազար 150 զույգ, ախտահանող նյութ «Դիմաքս քլոր»՝ 12կգ , բժշկական սպիրտ, ալկոգել՝ 820 լիտր, ախտահանող նյութ «Դիաբակ»՝ 10 լիտր: - Փրկարար ծառայությունում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր էին գրանցվել: Ի՞նչ տեղեկություններ կհաղորոդեք վարկվածների ու մեկուսացած կոնտակտավորների առողջական վիճակի մասին: -ԱԻՆ աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության վարակման 13 դեպք: Մայիսի 6-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, ունեցել ենք 110 ինքնամեկուսացված, որոնցից 103-ը, կարանտինային ժամանակահատվածի ավարտից հետո, վերադարձել է բնականոն աշխատանքի: Հատուկ նախատեսված վայրերում ունեցել ենք 51 մեկուսացված, որոնցից 45-ը նույնպես դուրս եկել մեկուսացված վայրերից։ Ներկայում կորոնավիրուսի համավարակով հիվանդ է 8 աշխատակից, բուժվել է՝ 5-ը, ինքնամեկուսացած  է՝ 7-ը, մեկուսացած է՝ 6-ը։ -Ծառայողների շրջանում վարակի հնարավոր դեպքերի, հետևաբար մեկուսացածների թվի ավելացման պարագայում արդյո՞ք ունեք ռեսուրսներ փոխարինումն ապահովելու համար: -Համաճարակային իրադրությամբ պայմանավորված՝ նախարարությունում  մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում հատկապես հրշեջ-փրկարարական ջոկատներում վարակի տարածումը  կանխարգելելու նպատակով մասնավորապես՝ ԱԻ նախարարության բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում oրական 3 անգամ վարակազերծման են ենթարկվում շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը: Իրականացվում է փրկարարական ստորաբաժանումների անձնակազմի առողջական վիճակի և հիգիենայի կանոնների պահպանման հսկողություն՝ 3-անգամյա ջերմաչափում, հանգստացող հերթափոխի, նախարարության աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների ինքնազգացողության ամենօրյա մշտադիտարկում, արձագանքում իրականացնող անձնակազմի կողմից բնակչության հետ շփման ժամանակ անհատական անվտանգության նորմերի պահպանման հսկողություն: Վարակի տարածման պարագայում կան պլանավորված միջոցառումներ հրշեջ-փրկարարական ջոկատների անխափան աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ՝ այլ հերթափոխերի անձնակազմից ձևավորվել են դասակներ ամենօրյա շուրջօրյա ծառայությունը կազմակերպելու նպատակով, Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի անձնակազմից ձևավորվել են համահավաք խմբեր (ընդհանուր թվով 105 ծառայող), որոնց ուժերով նախատեսվում է լրացնել այն ստորաբաժանումները, որոնց շուրջօրյա հերթապահությունը հնարավոր չի լինի կազմակերպել նույն ստորաբաժանման անձնակազմի միջոցով: Կարդալ ավելին՝ armenpress.am-ում։ 
09:47 - 08 մայիսի, 2020
Ֆելիքս Ցոլակյանի հրամանով կորոնավիրուսի դեմ պայքարում աշխատանքներ կատարած ծառայողները կպարգևատրվեն |armenpress.am|

Ֆելիքս Ցոլակյանի հրամանով կորոնավիրուսի դեմ պայքարում աշխատանքներ կատարած ծառայողները կպարգևատրվեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ և հրամանով նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներ իրականացրած բոլոր ծառայողները կպարգևատրվեն։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։ «Բոլոր այն աշխատակիցները, որոնք կորոնավիրուսի տարածման պայքարում ցուցաբերել են նախաձեռնողականություն, կատարել են իրենց գործառույթներից ավելի աշխատանք, ովքեր երբեմն ծառայել են առանց հանգստի, պարտադիր պարգևատրվելու են։ Արդեն պարգևատրվել են բուժվարչության և թիկունքի նյութատեխնիկական ապահովման վարչության ծառայությունների աշխատակիցները։ Առաջիկայում դարձյալ կունենանք պարգևատրված աշխատակիցներ»,- նշեց Հարությունյանը։
14:15 - 17 ապրիլի, 2020