Սամվել Ալեքսանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար։ Ծնվել է 1968թ․ օգոստոսի 19-ին Երեւանում։ Սովորել է Երեւանի թիվ 112 դպրոցում, 1988-1990թթ․ ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 2002 թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն։ 2017 թ․ ապրիլի 2-ին ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ 2018 թ․ հեղափոխությունից հետո դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին, դուրս եկել նաեւ խմբակցությունից, հեռացել քաղաքականությունից։ Նրան է պատկանում «Ալեքս հոլդինգ» ընկերությունը՝ իր կազմի մեջ մտնող բազմաթիվ ձեռնարկություններով։ Ալեքսանյանը զբաղվում է տեքստիլի, օղու արտադրությամբ, շաքարավազի եւ ալյուրի ներկրմամբ, սուպերմարկետային բիզնեսով, անշարժ գույքի վարձակալությամբ եւ այլն։

Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսները 2018-ին ավելի շատ հարկ են վճարել, քան նախորդ տարիներին. Դավիթ Անանյան

Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսները 2018-ին ավելի շատ հարկ են վճարել, քան նախորդ տարիներին. Դավիթ Անանյան

news.am: Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսները հանրագումարային առումով էականորեն ավելի շատ հարկ են վճարել 2018-ին, քան նախորդ տարիներին: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Նա ավելի թափանցիկ գործելու նկատառումներից ելնելով, նաեւ ոլորտային քննարկումների ժամանակ իրենց բիզնեսը սեգմենտավորել է: Այսինքն եթե մեկ տնտեսվարող սուբյեկտով տարբեր գործունեության ոլորտներում իրականացնում են գործունեությունը, հիմա բիզնեսը տարանջատում են ըստ ոլորտների»,-ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ դրա արդյունքում ավելի թափացիկ են գործում եւ ավելի շատ հարկ են վճարում: Ավելի ուշ ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ Սամվել Ալեքսանյանը իր գործունեությունն այժմ իրականացնում է տարբեր ընկերությունների միջոցով, որոնց վճարած հարկերը հանրագումարում ավելի շատ են, քան 2017-ին:
11:12 - 25 մարտի, 2019
Սամվել Ալեքսանյանն առեւանգե՞լ է Ղուշչյանին. ոստիկանությունը դեռ ստուգում է |pastinfo.am|

Սամվել Ալեքսանյանն առեւանգե՞լ է Ղուշչյանին. ոստիկանությունը դեռ ստուգում է |pastinfo.am|

Ոստիկանությունը դեռ շարունակում է ստուգել  ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իրեն առեւանգելու եւ սպառնալու վերաբերյալ հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանի հայտարարությունը։  «Փաստինֆո»-ի  հարցին ի պատասխան ՀՀ Ոստիկանության հասապակայնության հետ կապի եւ լրատվության  վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացրեց, որ  «Հրապարակումները ստացել ենք, այս պահին համապատասխան ստուգումներ են իրականացվում»: Մարտի 4-ին դատախազությունը հայտարարեց, որ Համլետ Ղուշչյանի հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ուղարկել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ։«Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան, որ նյութեր նախապատրաստելու համար քրդատօրենսգրքով նախատեսված 10-օրյա ժամկետը լրացել է՝  քրեական գործ հարուցվել է, թե ոչ՝ ոստիկանությունից ասացին «Այս պահին ստուգումներ են ընթանում, հարուցվելու դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք»: pastinfo.am
07:25 - 22 մարտի, 2019