ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը շուտով կհաստատվի. Փաշինյան |1lurer.am|

Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը շուտով կհաստատվի. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար պարոն Ենս Ստոլտենբերին և նրա գլխավորած պատվիրակությանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս այցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ձեր առաջին այցն է Հայաստան: Այն լավ հնարավորություն է կարծիքներ փոխանակելու ինչպես Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության խնդիրների վերաբերյալ»,- նշեց վարչապետը: «Մենք շահագրգռված ենք շարունակելու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնելու գործընկերությունը դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ: Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը, շուտով կհաստատվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ մեր տարածքաշրջանում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայանությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունը: «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին և այն համարում ենք կարևոր ներդրում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործերում: Հայական խաղաղապահ ստորաբաժանումը շարունակում է իր ներդրումն ունենալ Կոսովոյի առաքելությունում, և, ինչպես տեղյակ եք, 2023 թվականի հուլիսին, երբ Կոսովոյում որոշակի անկայուն վիճակ էր, Հայաստանն ավելացրեց իր խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը լրացուցիչ 17 զինծառայողով»,- ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդյունավետ երկխոսություն է իրականացվում նաև խորհրդարանական հարթությունում, քանի որ մեր խորհրդարանականները ներգրավված են ՆԱՏՕ-ի ԽՎ նիստերին և Ռոուզ-Ռոթ սեմինարներին: Վարչապետը շեշտեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանացման քաղաքականությանը: «Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի և ԻԻՀ-ի հետ չափազանց կարևոր են, և մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ»,- ասաց նա:
14:19 - 19 մարտի, 2024
Թուրքիայի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել տարածաշրջանում կայունության հաստատման վրա. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

Թուրքիայի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել տարածաշրջանում կայունության հաստատման վրա. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանացման քաղաքականությանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի ու Իրանի հետ չափազանց կարևոր են ու մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ»,- նշեց նա։ Վարչապետը Յենս Ստոլտենբերգին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն հաստատելուՀայաստանի կառավարության տեսլականը։ «Վերահաստատում եմ բազմիցս հնչեցված պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ բարձրագույն մակարդակում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ Հայաստանը միջազգային հանրությունից, այդ թվում ՆԱՏՕ-ից ակնկալում է հաստատակամ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ «Մենք հավատարիմ ենք նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին, գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռևս 2022 թվականին ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,- նշեց ՀՀ վարչապետը։
14:08 - 19 մարտի, 2024
«Չենք կարող խաղաղությունը չգնահատել»․ Ստոլտենբերգը Երևանում խոսել է Ուկրաինայի պատերազմից

«Չենք կարող խաղաղությունը չգնահատել»․ Ստոլտենբերգը Երևանում խոսել է Ուկրաինայի պատերազմից

Հայաստանն ու Ադրբեջանը այսօր հնարավորություն ունենան տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ հենց այդ պատճառով է նա երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որը ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման և տևական խաղաղության համար ժողովուրդների համար։ «ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ձեր խաղաղ ձգտումներին»,- ասել է Ստոլտենբերգը։ Այնուհետև նա անդրադարձել է Ուկրաինայում ՌԴ պատերազմին՝ ընդգծելով, որ այն սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել։ «Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ եմ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որ Պուտինը չհաղթի իր ագրեսիվ պատերազմում։ Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի։ Եվ ավտորիտար այլ սուբյեկտներ կոգեշնչվեն դրանով»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
13:34 - 19 մարտի, 2024
Ստոլտենբերգը հայտնել է, որ Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության նոր շրջանակային փաստաթուղթ են պատրաստում |factor.am|

Ստոլտենբերգը հայտնել է, որ Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության նոր շրջանակային փաստաթուղթ են պատրաստում |factor.am|

factor.am: Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն աշխատում են համագործակցության նոր շրջանակային փաստաթղթի համաձայնեցման շուրջ։ Այս մասին ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Մենք աշխատում ենք ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր շրջանակային փաստաթղթի  համաձայնեցման շուրջ։ Այս փաստաթուղթը հիմնված է լինելու փոխգործակցության խնդիրների վրա, և այստեղ հիմնական նպատակը համատեղ աշխատանքն է՝ Ադրբեջանի Զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին հարմարացնելու ուղղությամբ, որպեսզի դրանք գործառնականորեն լիովին համատեղելի լինեն ՆԱՏՕ-ի ուժերի հետ»,- ասել է Ստոլտենբերգը։ Նա նշել է, որ Ադրբեջանը և ՆԱՏՕ-ն մեծ նշանակություն են տալիս ռազմական կրթության հարցերին, ինչը կնպաստի կողմերի միջև փոխգործակցության զարգացմանը։ «Միևնույն ժամանակ, մենք դիտարկում ենք այլ ոլորտներ, որտեղ կարող ենք զարգացնել մեր համագործակցությունն ապագայում: Այս ամենը կմերձեցնի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի ուժերը, և ես կարծում եմ, որ դա ձեռնտու կլինի երկու կողմերին»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն, ընդհանուր առմամբ, շահագրգռված է ապագայում էլ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության զարգացմամբ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:33 - 19 մարտի, 2024
Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է․ Ստոլտենբերգն ու Կոբախիձեն բանակցություններ են անցկացրել |factor.am|

Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է․ Ստոլտենբերգն ու Կոբախիձեն բանակցություններ են անցկացրել |factor.am|

factor.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Թբիլիսի ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Վրաստանի «Առաջին ալիքի» հաղորդմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է եղել Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը, ՆԱՏՕ-Թբիլիսի հարաբերությունների օրակարգին և հետագա համագործակցության հեռանկարներին։ Նշվել է, որ ՆԱՏՕ-ին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, ինչն ամրագրված է երկրի Սահմանադրության մեջ։ Ուշադրություն է դարձվել Սև ծովի անվտանգության խնդիրներին և ընդհանուր եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում Սևծովյան տարածաշրջանի կայունության կարևորությանը։ Հանդիպմանը հետևել է մամուլի համար համատեղ հայտարարությունը։ «Սա ցույց է տալիս, թե որքան արժեքավոր է մեզ համար Վրաստան-ՆԱՏՕ գործընկերությունը, մենք ողջունում ենք նաև այն փաստը, որ դուք Բրյուսելում էիք մի քանի շաբաթ առաջ։ Հիմա ես այստեղ եմ, այս ամենը վկայում է այն մասին, որ մեր միջև կա ակտիվ քաղաքական երկխոսություն գործընկերության շրջանակում։ Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է, և մենք բարձր ենք գնահատում Վրաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում: Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը. Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի մաս են կազմում։ ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին չեղարկել վրացական տարածքների՝ որպես անկախ պետությունների ճանաչումը։ Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանի կողմից կազմակերպված ընտրությունների անցկացումը լիովին անօրինական է, և ՌԴ նախագահական ընտրություններն ակնհայտորեն ո՛չ ազատ են եղել, ո՛չ թափանցիկ»,- հայտարարել է Ստոլտենբերգը։  
17:43 - 18 մարտի, 2024
Խաղաղությունը կարևոր է նաև սևծովյան տարածաշրջանի և հյուսիսատլանտյան անվտանգության համար․ Ստոլտենբերգ |azatutyun.am|

Խաղաղությունը կարևոր է նաև սևծովյան տարածաշրջանի և հյուսիսատլանտյան անվտանգության համար․ Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: «Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք», - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ընդգծելով, որ մինչ օրս Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների փոխանակման յոթ փուլ են անցկացրել՝ Ալիևն ասել է, որ արտգործնախարարների վերջին հանդիպումը, ինչպես նաև սահմանների սահմանազատման հարցով փոխվարչապետերի հանդիպումը վկայում են, որ կարգավորման լավ հնարավորություն կա։ Ադրբեջանի նախագահը վերահաստատել է իր ավելի վաղ արած հայտարարությունը՝ շեշտելով․ - «Այժմ ավելի մոտ ենք խաղաղությանը, քան երբևէ»: «Օկուպացիայի ընթացքում, ցավոք, բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին։ Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը 28 տարի ոչ մի արդյունք չտվեց։ Բայց հիմա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման արդյունքում, կարծում եմ և հուսով եմ, որ մենք շատ մոտ ենք բեկումնային փուլին։ Սա շատ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն կլինի Կովկասում։ Սա կնշանակի, որ խաղաղությունը, երկար սպասված խաղաղությունը կգա Կովկաս», - ասել է Ալիևը։ Խաղաղությունը չափազանց կարևոր է տարածաշրջանի մարդկանց և երկրների համար, բայց այն կարևոր է նաև սևծովյան տարածաշրջանի և հյուսիսատլանտյան անվտանգության համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ շեշտելով՝ խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ոչ միայն այստեղ, այլև անվտանգային ավելի լայն համատեքստում։ «Հայաստանն ու Ադրբեջանը երկար տարիների հակամարտությունից հետո այսօր հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության։ Դուք առավել քան երբևէ մոտ եք խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Եվ ես կարող եմ միայն հորդորել Ձեզ օգտվել այս հնարավորությունից՝ Հայաստանի հետ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - ասել է Ստոլտենբերգը՝ նաև նույնաբովանդակ գրառում կատարել X-ի իր էջում։
10:41 - 18 մարտի, 2024
ՆԱՏՕ-ն չի պլանավորում միջուկային զենքեր տեղակայել նոր անդամ երկրներում․ Ստոլտենբերգ
 |armenpress.am|

ՆԱՏՕ-ն չի պլանավորում միջուկային զենքեր տեղակայել նոր անդամ երկրներում․ Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն չի նախատեսում Շվեդիայի հաշվին ընդլայնել դաշինքի այն անդամների թիվը, որտեղ միջուկային զենք է տեղակայված: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Շվեդիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրների թիվն ընդլայնելու պլաններ չունենք: Մենք նաև մշտապես գնահատում ենք մեր ուժերի կարողությունը, և ներկայում պլաններ չունենք Շվեդիայում նոր մարտական ​​խմբերի առնչությամբ», - ասել է նա: Ըստ Ստոլտենբերգի, եթե մի օր նման անհրաժեշտություն առաջանա, ապա Շվեդիան ինքը պետք է որոշում կայացնի։ «Շվեդիան անկախ երկիր է, որն ինքն է որոշումներ կայացնում։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ոչ մի կերպ չի փոխի Շվեդիայի իրավունքը և ունակությունը՝ ասելու «ոչ» միջուկային զենքի տեղակայմանը», - ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։ Շվեդիան մարտի 7-ին պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։ Շվեդիայի դրոշի բարձրացման արարողությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել մարտի 11-ին։
16:47 - 11 մարտի, 2024