Լենա Նանուշյան

ՀՀ առողջապահության նախարարի գործող տեղակալ։

Ծնվել է 1975թ. հունիսի 1-ին։ 1992-1998 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ստացել բժշկականխարգելման գծով բժշկի որոկավորում: 1998-2000 թվականներին անցել է մասնագիտացում ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում` առողջապահության կազմակերպում ծրագրով: 2003-2005 թվականներին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել հանրային առողջապահության մագիստր կոչումը: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության քաղաքականության վարչությունում (2002թ.):

2002-2006 թվականներին դասավանդել է Առողջապահության կառավարման դպրոցում: 2003-2012 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի փորձագետ: 2012-2013 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետի պաշոնը: 2013 թվականից մինչ 2018 թվականի հունիսի 4-ը եղել է Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀի դեմ պայքարի միացյալ ծրագրի հայաստանյան ծրագրերի համակարգող:

Անկախ նրանից, թե վարակի դեպքը որտեղ է հայտնաբերվում շփում ունեցողները հիվանդի հետ մեկուսացվում են․ Լենա Նանուշյան

Անկախ նրանից, թե վարակի դեպքը որտեղ է հայտնաբերվում շփում ունեցողները հիվանդի հետ մեկուսացվում են․ Լենա Նանուշյան

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը Կառավարությունում ասուլիսի ժամանակ  խոսեց Առողջապահության նախարարության իրականացրած քայլերի մասին։  Փոխնախարարի խոսքով՝ իրականացնելու են թրեյնինգներ որոշակի խմբի բժիշկների համար, որոնք առավել ներգրավված են հիվանդների հայտնաբերման, բուժման և  համաճարակաբանական հսկողության գործում։ Լենա Նանուշյանը նշեց, որ նաև միջազգային համագործակցություն է իրականացվում։ «Ե՛վ հեռախոսազրույցներ ենք ունեցել, և՛ վիդեոզանգերի միջոցով մասնակցել ենք քննարկումների ԵԱՏՄ երկրների հետ, ԱՀԿ-ի կողմիցի կազմակերպված քննարկումներին, խոսել ենք այն երկրների դեսպանների հետ, որոնք անմիջական հետաքրքրություն էին ներկայացնում մեզ համար տարածաշրջանային և համաճարակային առումով։ Սերտորեն աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի մյուս գործակալությունների»,- ասաց նա։ Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե ադրյոք մեկուսացվել են Շենգավիթի գործարաններից մեկում վարակված անձանց հետ շփվածները, փոխնախարարը պատասխանեց․  «Անկախ նրանից, թե վարակի դեպքը որտեղ է հայտնաբերվում, համաճարակաբանական հսկողության իրականացման նպատակով և կոնտակտների հայտնաբերման նպատակով  մեր հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնի աշխատակիցների կողմից իրականացվում են աշխատանքներ՝ հայտնաբերելու, թե հիվանդը ում հետ ինչպիսի շփումներ է ունեցել, և այդ շփումների հայտնաբերման արդյունքում շփում ունեցողները հիվանդի հետ մեկուսացվում են»։ 
14:23 - 17 մարտի, 2020
Պետությունը մայրաքաղաքի բժիշկներին ժամանակավորապես կուղեգրի մարզեր |lragir.am|

Պետությունը մայրաքաղաքի բժիշկներին ժամանակավորապես կուղեգրի մարզեր |lragir.am|

lragir.am: Հայաստանի մարզային բուժհաստատություններում բժիշկ-մասնագետների պահանջարկ կա, մի շարք հաստիքներ թափուր են մնում: Առողջապահության նախարարությունը նոր ծրագրով Երևանի բուժհաստատությունների բժիշկներին ժամանակավորապես կուղարկի մարզային հիվանդանոցներ: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեցին փոխնախարարները: «Մարզերի բժշկական հաստատություններում մոտավորապես 200 թափուր աշխատատեղ ունենք: Հիմնական թափուր տեղեր կան անեսթեզիոլոգների, ռեանիմատոլոգների համար: Մենք այդ տեղեկատվությունն օգտագործում ենք, որպեսզի պլանավորենք կլինիկական նպատակային օրդինատուրայի տեղերի հատկացումը: Կլինիկական նպատակային օրդինատուրայի տեղերը, որոնք հատկացվում են առողջապահության նախարարությանը, բավականին ավելացել են, նախորդ տարի ունեցել ենք 49 տեղ: Սակայն դա բավարար չէ, որ մեր մարզային բոլոր թափուր տեղերը լրացնենք: Այդ օրդինատորները պայմանագրեր են կնքում նախարարության հետ, ավարտելով՝ ուղեգրվում են այն մարզը, որտեղ առկա է այդ մասնագիտության թափուր տեղը, և հինգ տարի աշխատում են այնտեղ»,-ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
07:41 - 25 մարտի, 2019