Զբոսաշրջության կոմիտե

Զբոսաշրջության պետական կոմիտեի գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում տուրիզմի զարգացմանը:

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Համավարակով պայմանավորված ամենատուժած ոլորտներից մեկը՝ զբոսաշրջությունը խթանելու և վերջինիս զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ շարունակում է իրականացնել Համաշխարհային բանկի աջակցությամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման (ՏՏԵԶ) ծրագրի» Հանրային-մասնավոր ներդրումներ (ՀՄՆ) բաղադրիչը։ Նախարարությունից հայտնում են, որ բարելավելով հանրային ենթակառուցվածքների որակը, աջակցելով զբոսաշրջության, ինչպես նաև ագրոբիզնեսի զարգացմանը՝ ծրագիրը նպատակ ունի ստեղծելու նպաստավոր միջավայր մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման համար՝ խթանելով տնտեսական աճը և զբաղվածությունը Հայաստանի ինը մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ և Վայոց ձոր: ՏՏԵԶ ծրագրի այս բաղադրիչի ներքո աջակցություն կտրվի ծրագրի տարածքում ընտրված մասնավոր հատվածին՝ ներդրումների կենսունակությունը խրախուսելու նպատակով հանրային ենթակառուցվածքների ապահովման միջոցով (օրինակ՝ ներդրումային ենթածրագրերի մոտակայքում գտնվող հասարակական կառույցներ, ճանապարհներ/ մայթեր, ջուր/ջրահեռացում, հաղորդակցություն և այլն): Ներդրումները կարող են իրականացվել միայն զբոսաշրջության և ագրոբիզնեսի  ոլորտներում։ ՀՄՆ մոդելը բացառում է ուղղակի բիզնեսի ֆինանսավորման կամ կապիտալի ներդրման հնարավորություններ: Այն նախատեսում է հանրային ենթակառուցվածքների (ճանապարհ, ջուր, կոյուղի, էլեկտրամատակարարում և այլն) կառուցման ֆինանսավորում միայն ներդրողի կողմից ծավալվող գործունեության տարածքից դուրս: Մասնավոր ներդրումների և ՏՏԵԶ ծրագրի ֆինանսավորման հարաբերակցությունը պետք է լինի առնվազն 4:1, իսկ մասնավոր ներդրումների նվազագույն ծավալը՝ 200 մլն ՀՀ դրամ։ Բոլոր առաջարկվող ներդրումները պետք է նպաստեն հարող տարածքների բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։ Հատկանշական է, որ ծրագիրն արգելում է իրականացնել ներդրումներ բնության հատուկ պահպանվող տարածքներում, մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության գոտիներում և ակնհայտ կանաչ տարածքների՝ անտառների, ալպիական/ենթալպյան մարգագետինների մոտակայքում՝ բացառելու բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Ծրագրի մասնակցության պայմաններն ու դիմում-հայտը հասանելի են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում հետևյալ հղումով:
19:35 - 09 փետրվարի, 2021
Զբոսաշրջության ոլորտը ծանր վիճակում է. ակնկալվում է արտոնյալ վարկերի մարման ժամկետների երկարաձգում |armenpress.am|

Զբոսաշրջության ոլորտը ծանր վիճակում է. ակնկալվում է արտոնյալ վարկերի մարման ժամկետների երկարաձգում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում զբոսաշրջության ոլորտը բավական ծանր վիճակում է հայտնվել, այն փրկելու անհրաժեշտություն կա: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով 2020 թվականի առաջին 10 ամիսների տվյալներով համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվը նվազել է մոտ 72 տոկոսով, տարվա կտրվածքով կանխատեսվում է մինչև 75 տոկոս անկում: Այսինքն՝ մոտ մեկ միլիարդով պակաս այցելություն է եղել 2020 թվականին, 2019-ի համեմատ: Հայաստանն այդ միտումներից հետ չէր կարող մնալ, մանավանդ, որ կորոնավիրուսին գումարվեց պատերազմը: 2020 թվականի ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հունվար-սեպտեմբերին մոտ 77 տոկոսով պակաս է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Տարվա կտրվածքով կանխատեսվում է 1.5 միլիոնով պակաս այցելություն, մոտ 80 տոկոսի չափով: Նվազում կա և՛ արտագնա հատվածում, և՛ ներքին զբոսաշրջության ոլորտում: Երրորդ եռամսյակում ներքին զբոսաշրջությունում, հատկապես առողջարանային հատվածում, թեպետ որոշակի ակտիվություն եղել է, միևնույն է այստեղ նույնպես անկում կա, մոտ 33 տոկոս: «Շատ ընկերություններ, հյուրանոցային ծառայություններ, բոլոր նրանք, որոնք ինչ-որ ձևով ներգրավված չեն ներքին զբոսաշրջության մեջ, ըստ էության կանգնած են: Մի քանի ավիատոմս վաճառելով փորձում են գոյատևել: Որոշներն այնպիսի իրավիճակում են, որ փորձում են ատամներով պահել աշխատատեղերը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Նախորդ տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից եղան աջակցման ծրագրեր զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ դա որոշակի իրավիճակը մեղմացրեց, սակայն այնպիսի իրավիճակ է, որ ոլորտը պահպանելու խնդիր կա: Դրա համար շատ կարևոր է շատ արագ ունենալ զբոսաշրջության ոլորտի կորոնավիրուսի և պատերազմի տնտեսական հետևանքների չեզոքացման հատուկ ծրագիր, հիմքեր, նախադրյալներ ստեղծվեն հետագա զարգացման համար: «Օրինակ, գործող ծրագրերում խնդիր ունենք: Երբ արտոնյալ պայմաններով վարկավորում էին ոլորտի բիզնեսին, առաջարկ կար, որ արտոնյալ ժամանակահատվածը լիներ մեկ տարի, որովհետև դա տուրիզմի համար կենսական անհրաժեշտություն է: Չնայած առաջարկին, որոշվեց սահմանել վեց ամիս: Այսօր իրավիճակը ցույց է տալիս, որ շատերը չեն կարողանում մարել վարկերը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ պետք է արագ քննարկվի և այդ վարկերի մարման արտոնյալ ժամկետը երկարաձգվի առնվազն մինչև ապրիլ: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը կարևոր է համարում այն, որ ոլորտի հետ կապված ծրագրերը, փոփոխությունները, առաջարկները մասնավոր հատվածի հետ քննարկվեն:
13:51 - 13 հունվարի, 2021
Արցախը համամարդկային հարստություն է, որը պետք է բացահայտել. ՀՀ զբոսաշրջության կոմիտեն կոչով է դիմել

Արցախը համամարդկային հարստություն է, որը պետք է բացահայտել. ՀՀ զբոսաշրջության կոմիտեն կոչով է դիմել

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն դիմել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը (UNWTO), որն օժտված է աշխարհում խաղաղություն խթանելու առաքելությամբ: Այս մասին տեղեկացավ կոմիտեի կայքից: «Վկայակոչելով կազմակերպության հիմնարար նպատակները, այն է՝ «զբոսաշրջության խթանում և զարգացում՝ ի նպաստ տնտեսական զարգացման, միջազգային փոխըմբռնման, խաղաղության, բարեկեցության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանման ու համամարդկային հարգանքի՝ անկախ ազգությունից, սեռից, լեզվից կամ կրոնից», կոչ ենք անում միջազգային հանրությանը դիմել համապատասխան ուղերձով.Արցախ աշխարհը համամարդկային հարստություն է , որը պետք է բացահայտել, պահպանել և շարունակ հիանալ իր անսպառ մշակութային, պատմական, բնական և մարդկային ժառանգությամբ»,-հայտնել են կոմիտեից: Կոմիտեից նկատել են, որ յուրաքանչյուր բառ վճռորոշ է, իսկ լռությունը անդառնալի հետևանքներ կարող է թողնել։
19:08 - 05 հոկտեմբերի, 2020
Զբոսաշրջային ռեգիստրը կբարեփոխվի |civilnet.am|

Զբոսաշրջային ռեգիստրը կբարեփոխվի |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը զբոսաշրջային ռեգիստր վարելու նոր կարգ ու մեխանիզմ է ունենալու, որն ավելի ճշգրիտ տվյալներ է տրամադրելու Հայաստան ժամանող զբոսաշրջիկների վերաբերյալ։ Այս հարցն ընդգրկված է սեպտեմբերի 3-ի կառավարության նիստի օրակարգում։  Զբոսաշրջային վիճակագրությունը վարվել է Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից, որն այդ տվյալները ստանում է Հայաստանի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից (ՍԷԿՏ)։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մասին տեղեկատվությունը այսուհետ ներառելու է քաղաքացիության, սեռատարիքային խմբերի, սահմանային անցման կետերի, ինչպես նաև կրկնվող զբոսաշրջային այցելությունների մասին տեղեկատվություն։ «Զենտա» ՍՊԸ-ն համապատասխան սերվերներում իրականացրել է ծրագրային փոփոխություններ, որոնք թույլ կտան ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ զբոսաշրջիկների վերաբերյալ։  Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ սա թույլ կտա ավելի ճշգրիտ վերլուծություններ ու հետազոտություններ կատարել, նաև տվյալ բնագավառում արդյունավետ պետական քաղաքականություն ունենալ։ 
09:49 - 03 սեպտեմբերի, 2020
Համաշխարհային զբոսաշրջային այցելությունները նվազել են

Համաշխարհային զբոսաշրջային այցելությունները նվազել են

Հրապարակվել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2020 թ․ հունվար-մայիս ամիսների Զբոսաշրջության վիճակագրության բարոմետրը։ Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից: Բարոմետրի համաձայն՝ համաշխարհային զբոսաշրջային այցելությունները 2020-ի առաջին հինգ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են շուրջ 56% -ով։ Միայն մայիս ամսվա ընթացքում միջազգային ժամանումները նվազել են 98%-ով՝ գրեթե բոլոր երկրներում առկա ճամփորդական սահմանափակումներով պայմանավորված։ 2020 թվականի հունվար-մայիսին բոլոր տարածաշրջաններում գրանցվել է ժամանումների նվազում․ Ասիա և Խաղաղ օվկիանոս - 60%,Եվրոպա- -58 %,Մերձավոր Արևելք – 51%,Ամերիկա և Աֆրիկա – 47 % ՄԱԿ ԶՀԿ բարոմետրը հրապարակվում է յուրաքանչյուր եռամսյակ, որը ներառում է տվյալ ժամանակահատվածում համաշխարհային զբոսաշրջային այցելությունների աճի/նվազման, տարածաշրջանային այցելությունների, ինչպես նաև կանխատեսումների վերաբերյալ ամփոփ վիճակագրական տվյալները։
15:31 - 30 հուլիսի, 2020
Վերականգնվում է Հին Գորիսի պատմական միջուկը. Զբոսաշրջության կոմիտե

Վերականգնվում է Հին Գորիսի պատմական միջուկը. Զբոսաշրջության կոմիտե

Վերականգնվում է Հին Գորիսի պատմական միջուկը, այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն՝ կից ներկայացնելով կառավարության պատրաստած տեսանյութն այդ մասին: Նշվում է, որ ներկայումս իրականցում են մեծածավալ աշխատանքներ` վերականգնելու Հին Գորիսի պատմական միջուկը: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ աշխատանքները՝ Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի վերականգնում Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյանների Մաշտոցի, Անկախության, Տաթևացու փողոցներում` ներառելով մայթերի և երթևեկելի հատվածների բարեկարգման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավման աշխատանքներ: Նշված փողոցներում արտաքին լուսավորության համակարգերի բարելավում, Գորիսի քաղաքի հին և նոր հատվածների միջև հետիոտնային և հեծանվային երթուղու ձևավորում։ Գորիս քաղաքի կենտրոնական մասի 1918-1920 թթ. կառուցված թվով 38 պատմական շենքերի և բնակելի տների տանիքների, պատշգամբների և ճակատների վերականգնում և վերանորոգում: Գորիս քաղաքի միջով հոսող Վարարակն գետի աջափնյա և ձախափնյա հատվածների մաքրում, գետի հենապատերի ամրակայում, բարեկարգված հատվածներում ճեմուղու կառուցում։ Ընթացիկ ուսումնասիրության փուլում են Հին Գորիս քարանձավային քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման և արդիականացման աշխատանքները: «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ։    
15:50 - 10 հուլիսի, 2020
Գորիսը հավակնում է դառնալ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը․ նախարարը Սյունիքում է

Գորիսը հավակնում է դառնալ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը․ նախարարը Սյունիքում է

Հունիսի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Ինչպես տեղեկացրին նախարարությունից, այցը մեկնարկել է Արարատի մարզում , որտեղ նախարար Պապիկյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է մարզի համար կենսական դեր ունեցող Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի 9,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Նախարարը շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ զրույցում ընդգծել է աշխատանքները պատշաճ իրականացնելու կարևորությունը և համապատասխան հանձնարարականներ տվել ոլորտի պատասխանատուներին ստուգել հիմքային ծածկի որակի համապատասխանելիությանը նախագծային ստանդարտներին: Նշված հատվածում ճանապարհաշինության աշխատանքներին ներգրավվել են նաև նախկինում արտագնա աշխատանքի մեկնող շինարարներ:   Սյունիքի մարզ աշխատանքային այցը նախարարը սկսել է Սիսիան քաղաքից, որտեղ մարզպետ Հունան Պողոսյանի, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է կառավարության սուբվենցիոն ծրագրով քաղաքում ավարտված և ընթացիկ աշխատանքներին։ Կառավարություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ բարեկարգվել և ասֆալտապատվել է Խանջյան, Մյասնիկյան, Ա. Մանուկյան, Շահումյան փողոցների, Սիսիան-Իշխանասար ճանապարհատվածը։ Փողոցն ապահովված է նաև ջրահեռացման համակարգով։ Սիսիանում ընթացքի մեջ են նաև քաղաքային այգու բարեկարգման և կահավորման աշխատանքները։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ այս տարի Սիսիանի համայնքապետարանը 1 մլրդ 560 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ սուբվենցիոն տարբեր նշանակության ծրագրեր է ներկայացրել՝ կարևորելով դրանց նշանակությունը համայնքային խնդիրների լուծման և համայնքային կարողությունների զարգացման գործում։Նախարար Պապիկյանն իր գոհունակություն է հայտնել շինարարության առկա տեմպից միևնույն ժամանակ հորդորել 2020թ սուբվենցիոն ծրագրերը նախանշված ժամկետներում իրականացնելու ուղղությամբ դրսևորել խիստ հետևողականություն և պատասխանատվություն: Այնուհետև Սուրեն Պապիկյանը Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ հետևել է քաղաքի կենտրոնական մասի պատմական բնակելի տների վերանորոգման ծրագրին, պատասխանատուների հետ քննարկել ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր ։ «Հետաքրքիր ու կարևոր գործ է արվում: Համաշխարհային բանկի աջակցությամբ ներկայումս իրականցում ենք մեծածավալ աշխատանքներ, որպեսզի վերականգնվի Հին Գորիսի պատմական միջուկը: Գորիսն իր ուրույն տեղն ունի հանրապետության համայնքների մեջ և հավակնում է դառնալ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը` գրավելով տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկներին»,-նշել է նախարարը։   Նախարարի խոսքով ծրագրի շնորհիվ բացի քաղաքի համար յուրահատուկ կոլորիտային միջավայր ապահովելուց, լուծվում են նաև մի շարք այլ խնդիրներ, մասնավորապես, կառուցվում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ, հիմնովին մաքրվում է Վարարակն գետի հունը: «Հին Գորիս» ծրագրով նախատեսված է քաղաքի կենտրոնական մասի փողոցների ու մայթերի վերակառուցում, սալիկապատում, 1918-1920 թթ․ կառուցված թվով 38 շենքերի տանիքների, պատշգամբների ու ճակատային մասերի վերանորոգում, Վարարակն գետի աջափնյա և ձախափնյա հատվածներ վերականգնում: Ծրագիրն իրականացվում է Զբոսաշրջության կոմիտեի և ՀՏԶՀ –ի կողմից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ։Աշխատանքային այցի ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը Վերիշեն բնակավայրում ծանոթացել է «Վարպետաց գյուղում» արվեստների կենտրոնի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներին։ Կենտրոնը լրացուցիչ խթան կհանդիսանա բնակավայրի մշակութային ներուժի զարգացման համար։ Աշխատանքային այցի շրջանակում նախարար Պապիկյանը հետևել է նաև Մ2 միջպետական ճանապարհի Շուռնուխ (7կմ) և Դավիթ Բեկ (4,7կմ) համայնքներով անցնող հատվածների շինարարությանը, որտեղ այս փուլում ընթանում են հողային և ճանապարհի լայնեցման աշխատանքներ:
11:42 - 27 հունիսի, 2020
Հունիսի 20-ից 22-ը կիրականացվեն մի շարք չվերթներ․ Քաղավիացիայի կոմիտե

Հունիսի 20-ից 22-ը կիրականացվեն մի շարք չվերթներ․ Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ որ ս. թ. հունիսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40):Ս.թ. հունիսի 20-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45):Ս.թ. հունիսի 20-ին, 21-ին, 22-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):Ս. թ. հունիսի 22-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40): Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։
11:51 - 18 հունիսի, 2020
Անկեղծ կանխատեսումներ զբոսաշրջության մասին․ գերակա ճյուղը՝ անջրդի |ampop.am|

Անկեղծ կանխատեսումներ զբոսաշրջության մասին․ գերակա ճյուղը՝ անջրդի |ampop.am|

ampop.am: Երկրների միջև փակ սահմանները կաթվածահար արեցին զբոսաշրջության ոլորտը ողջ աշխարհում։ Հայաստանի նման երկրների համար, որտեղ զբոսաշրջությունը երկրի գերակա ճյուղերից մեկն է, զարգացման բոլոր հեռանկարները միանգամից մարեցին։ Զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողները եկամուտներից զրկված են, սակայն ունեն հարկային պարտավորություններ։ Վերջին շաբաթներին Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման ակտիվացումը թույլ չի տալիս կանխատեսումներ անել անգամ ոլորտի վերականգնման ժամկետների մասին։ Առանց այցելու, Ծաղկաձոր, մարտ 2020 Զբոսաշրջության ոլորտի փորձագետ Արթուր Ոսկանյանի խոսքով՝ վարակն արագորեն հաղթահարելու դեպքում անգամ, առաջիկայում զբոսաշրջիկների մեծ հոսքեր ակնկալել հնարավոր չէ։ «Մենք առնչվում ենք գլոբալ խնդրի հետ, որում Հայսատանը, ցավոք սրտի, ոչ թե հիմնական դերակատար է, այլ հետևանքը քաղողների շարքերում է», – «Ամփոփ Մեդիային» ասում է Ոսկանյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի դեպքում տուրիստական սեգմենտը տարեց մարդիկ են, որոնք, ցավոք, համաճարակի հիմնական խոցելի խումբն են։ Նրանց հորդորում են տնից դուրս չգալ։ Հետևաբար, երկրից դուրս ճամփորդելու մտադրություն միանշանակ չեն ունենա։ Այնուամենայնիվ, Արթուր Ոսկանյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին կոչ է անում չհուսահատվել, այլ սա համարել յուրահատուկ ռեստարտի հնարավորություն։ Ոսկանյանն ասում է՝ առաջին հարվածից առաջացած շփոթությունն անցյալում է, այժմ հավաքվելու ժամանակն է․ «Մենք, բնականաբար, ուզում ենք, որ տուրիզմը ինչ-որ չափով վերականգնվի, բայց պետք է գիտակցենք, որ դա նույն տուրիզմը չի լինելու։ Պետք է օգտվել առիթից, վերանայել բացթողումները և գործել»։ Տուրիզմի փորձագետը ոլորտի վերականգնման իր ճանապարհային քարտեզն ունի։ Ասում է, որ նախ զբոսաշրջության ինդուստրիան՝ խոշոր ընկերությունները, որոնք փորձ, մասնագիտական կարողություններ և գիտելիք ունեն, պիտի միավորվեն ոլորտը վերաիմաստավորելու շուրջ։ Նրանք պետք է հասկանան առկա խնդիրը և թե ինչպես կարող են գործել այս իրավիճակում, պիտի քննարկեն ռիսկերը, հնարավորությունները և նոր գաղափարներ մշակեն։ «Մեզ կոլեկտիվ գաղափար, թիմային աշխատանք է պետք, որը դեռ չկա»,- նշում է փորձագետը և հավելում,- «Սա շատ նման է մարտադաշտի։ Ճիշտ հրամանատարը կամ սպայակազմը մարտից հետո ուզում է հասկանալ՝ ինչ կորուստ ունեցավ․ մարտիկները կա՞ն, թե՞ ոչ։ Եթե կան, ապա հասկանանք՝ վիրավո՞ր են, կարո՞ղ են առաջ շարժվել, ինչո՞վ պետք է օգնել։ Այ այսպիսի յուրատեսակ գույքագրում պետք է արվի»։ Ոլորտի «գույքագրում» Վերջին տարիներին Հայաստանն աստիճանաբար բարելավում էր իր դիրքերը տուրիստական գրավչությամբ աչքի ընկնող երկրների շարքում։ 2019 թ-ին Համաշխարհային տնտեսական ֆորումի Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում Հայաստանը 140 երկրների շարքում գրավել էր 79-րդ տեղը նախորդ տարվա 89-րդի փոխարեն։ Հյուրանոցների, հյուրատների ամրագրման ոլորտում հայտնի Booking.com կայքը Երևանը ներառել էր 2020թ․-ի ամենաթրենդային ուղղությունների տասնյակում։ Զարգացումը կարող էր շարունակական լինել, քանի որ Հայաստանում դրական միտումն արդեն նկատելի էր թե՛ զբոսաշրջիկների թվաքանակի ավելացման, թե՛ նրանց աշխարհագրական բաշխվածության ընդլայնման առումով։ Եթե 2009 թ․ առաջին եռամսյանկում՝ հունվար-մարտ ամիսներին, Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմում էր շուրջ 86 600, ապա տասը տարի անց՝ 2019թ․-ի նույն ժամանակահատվածում, այդ թիվը քառապատկվել էր՝ հասնելով 364 500-ի։ Չնայած համաճարակով պայմանավորված խոչընդոտներին՝ Զբոսաշրջության կոմիտեն 2020 թ-ի համար բավական լավատեսական կանխատեսումներ ուներ․ ակնկալվում էր, որ այս տարի առաջին եռամսյակում Հայաստան ժամանողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաճեր ևս 14%-ով կամ 34 000 այցելուով։ Սակայն այժմ արդեն կարելի է փաստել, որ այս կանխատեսումը չիրականացավ․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը մարտի 30-ին ունեցած ասուլիսում նշեց, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ  այս տարի Հայաստան չի այցելել շուրջ 175 000 զբոսաշրջիկ։ Ոսկանյանը վստահ է՝ Հայաստանում յուրաքանչյուր տուրիստ կարող է գտնել իր ճաշակին համապատասխան առաջարկ․ տարիքով մարդկանց Հայաստանում գրավում է մշակույթը, երիտասարդներին՝ էքստրիմը, սար բարձրանալը: Սփյուռքը գալիս է էթնո և նոստալգիկ տուրերի համար, իսկ գուրմաններին հետաքրքրում են համեղ ուտեստներն ու փառատոնները։ Նրա խոսքով՝ տուրիստի չգալը ոչ թե ցանկության բացակայության, այլ չիմացության նշան է․ «Չգիտի, չի հասկանում, չի պատկերացնում, չի սիրում, ուրեմն՝ չի գալիս»։ Խոչընդոտներ Ըստ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման 2020-2030 թթ. ռազմավարության՝ Հայաստանում զբոսաշրջության աճը սահմանափակող մի քանի հանգամանքներ կան։ Շարունակությունը՝ ampop.am-ում
13:32 - 11 հունիսի, 2020
Կարանտինն ու տուրիզմը․ ինչպես են Հայաստանում պատրաստվել ընդունելու զբոսաշրջիկներին |armenpress.am|

Կարանտինն ու տուրիզմը․ ինչպես են Հայաստանում պատրաստվել ընդունելու զբոսաշրջիկներին |armenpress.am|

armenpress.am: Ելնելով աշխարհում ստեղծված համավարակից, գրեթե բոլոր երկրները, որոնց սահմանները փակ են, այդ թվում` Հայաստանը,  քայլեր են ձեռնարկում ներքին տուրիզմը զարգացնելու ուղղությամբ։ Բազմաթիվ զբոսաշրջային քաղաքներ արդեն պատրաստ են պատշաճ կերպով ընդունելու իրենց հյուրերին։  Հայաստանում կորոնավիրուսով վարակված բազմաթիվ անձանց արտակարգ դրության օրերին բացի հիվանդանոցներից, տեղափոխում էին նաև հյուրանոցներ։ Սակայն արդեն որոշվել է ասիմպտոմ հիվանդներին չհոսպիտալացնելու կամ հյուրանոց չտեղափեխելու մասին։ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ընդգծեց, որ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի (ՀՎԿԱԿ) հետ սերտ համագործակցությամբ և համաշխարհային լավագույն փորձի ու միջազգային տարբեր կառույցների կողմից առաջարկությունների ուսումնասիրության միջոցով մշակվում են զբոսաշրջության կազմակերպման գործընթացի անվտանգ ապահովմանն ուղղված տեղեկատվական ուղեցույցներ։ «Այդ ուղեցույցները տրամադրվելու են զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին, այդ թվում՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներին։ Միաժամանակ, մի շարք գործընկերների և շահառու պետական մարմինների հետ համագործակցությամբ՝ նախատեսվում է իրականացնել վերպապատրաստման առցանց դասընթացներ զբոսաշրջիկներին սպասարկող օղակների կարողությունների բարձրացման նպատակով»,- ասաց Կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։ Զբոսաշրջային քաղաքներն աշխուժանում են ու պատրաստվում ընդունել հանգստացողների։  Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը նշեց, որ իրենց քաղաքի բոլոր այն հյուրանոցային համալիրները,  որտեղ պահվել են կասկածելի դեպքեր, վարակվածներ, արդեն ախտահանվել են և պատրաստ են ընդունելու զբոսաշրջիկներին։  «Ծաղկաձորի բոլոր հյուրանոցներն ախտահանվել են, ձեռնարկվել են բոլոր միջոցառումները, որպեսզի հնարավոր լինի զբոսաշրջիկների ընդունել։ Քաղաքապետարանն էլ իր հերթին, ոստիկանության հետ միասին, ամենօրյա հսկողություն է իրականացնում քաղաքում, ռեստորաններում, ճոպանուղիում, որպեսզի կուտակումներ չլինեն։ Դեռևս շատ այցելուներ Ծաղկաձորում չեն լինում, հիմնականում շաբաթ և կիրակի օրերին»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ Ծաղկաձորում վարակման դեպքեր այս ընթացքում չեն հայտնաբերվել։ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն ընդգծեց, որ իրենք լիարժեք պատրաստ են իրենց քաղաքի այցելուներին ընդունել։ «Մենք աշխատում ենք գրեթե բնականոն կերպով, մի փոքր ավելի ենք ուժեղացրել հսկողությունը։ Այս ընթացքում ախտահանվել են Ջերմուկի բոլոր առողջարաններն ու հյուրանոցները և պատրաստ են ընդունել զբոսաշրջիկներին։ Մենք արդեն ունեցել ենք այցելուների հոսք՝ մայիսի տոնական օրերին։ Նրանցից ոմանք մեկ օրով էին եկել, ոմանք էլ գիշերակացով մնացին։ Այժմ էլ ունենք զբոսաշրջիկներ և առողջարաններում բուժվողներ»,- նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ բոլոր առողջարաններն ու հյուրանոցներն ունեն դիմակներ և ախտահանիչ նյութեր։ Նա ընդգծեց, որ համավարակով պայմանավորված` Ջերմուկում ավելացել են ավտանգության խնդիրները և համայնքապետարանն էլ իր հերթին հնարավորին չափով օգնում է առողջարաններին և հյուրանոցներին։ Քաղաքն ախտահանելու համար էլ սարքավորումներ են դրվել։  Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում Ջերմուկում իրականացվում է վերահսկողություն և՛ համայնքապետարանի, և՛ ոստիկանության կողմից։ Հովհաննիսյանը շեշտեց, որ քաղաքի տարբեր հատվածներում ոստիկաններն իրականացնում են հերթապահություն, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակիցները ցուցումներ են տալիս քաղաքացիներին և փորձում են կարգ ու կանոն պահպանել։ «Այս պահին պետք է աշխատենք ներքին տուրիզմը զարգացնելու ուղղությամբ։ Կիրակի օրը՝ հունիսի 7-ին, Ջերմուկում բավականին շատ զբոսաշրջիկներ կային, հատկապես ջրվեժի մոտ։ Զբոսաշրջիկների մի մասը գիշերակացով է այցելում Ջերմուկ, մյուս մասը՝ մեկ օրով։ Առողջարաններ կան, որ այս ընթացքում ունեցել են մինչև 120-130 հանգստացող և բուժվող»,- ասաց Վարդան Հովհաննիսյանը։  Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:37 - 11 հունիսի, 2020
Բարեկարգվում են Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին եւ հարակից տարածքները

Բարեկարգվում են Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին եւ հարակից տարածքները

ՀՀ ԶԲոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։ Բարեկարգվում են՝ Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին եւ հարակից տարածքները Դեպի Խոր Վիրապ տանող ճեմուղին։ Ծրագիրը նախատեսում է հանրային ենթակառուցվածքի ստեղծում՝ զուգարաններ հարմարեցված նաեւ հաշմանդամների համար, ինչպես նաև վանքի եւ հարակից տարածքների ջրամատակարարման ապահովում։ Ընթացիկ աշխատանքներով նախատեսվում է նաև բարեկարգել կանաչապատ տարածքները եւ ստեղծել հանգստի գոտի, հանրային վաճառակետեր։ ℹ️Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի եւ պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում։Ծրագրի բովանդակության պատասխանատու` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե,Ծրագրի իրականացնող՝ ՀՀ ՏԿԵՆ Տարածքային զարգացման հիմնադրամ
14:16 - 29 մայիսի, 2020
Մեկնարկել է Գորիսի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնում ենթածրագիրը

Մեկնարկել է Գորիսի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնում ենթածրագիրը

Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից: 2019 թվականին բարեկարգվել են Գյումրի քաղաքի «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, Գառնի համայնքի` դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 2147 մետր երկարությամբ ճանապարհը եւ հարակից զբոսաշրջային ենթակառուցվածքները, Տաթեւ համայնքի՝ դեպի Տաթեւ վանական համալիր տանող 6000 մետր երկարությամբ ճանապարհը եւ Գյուլագարակ համայնքի՝ դեպի Դենդրոպարկ տանող 2800 մետր երկարությամբ ճանապարհը: Արդեն մեկնարկել է Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնում, Վարարակն գետի հատվածի մաքրում ենթածրագիրը։ Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետեւյալ աշխատանքները՝ Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի վերականգնում Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյանների Մաշտոցի, Անկախության, Տաթեւացու փողոցներում` ներառելով մայթերի եւ երթեւեկելի հատվածների բարեկարգման, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի բարելավման աշխատանքներ: Նշված փողոցներում արտաքին լուսավորության համակարգերի բարելավում, Գորիսի քաղաքի հին եւ նոր հատվածների միջեւ հետիոտնային եւ հեծանվային երթուղու ձեւավորում։ Գորիս քաղաքի կենտրոնական մասի 1918-1920թթ. կառուցված թվով 38 պատմական շենքերի եւ բնակելի տների տանիքների, պատշգամբների եւ ճակատների վերականգնում եւ վերանորոգում: Գորիս քաղաքի միջով հոսող Վարարակն գետի աջափնյա եւ ձախափնյա հատվածների մաքրում, գետի հենապատերի ամրակայում, բարեկարգված հատվածներում ճեմուղու կառուցում։ Ընթացիկ ուսումնասիրության փուլում են Հին Գորիս քարանձավային քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման եւ արդիականացման աշխատանքները:
15:56 - 25 մայիսի, 2020
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ համագործակցության հարցերը

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ համագործակցության հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում վարակակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման աշխատանքներում ներգրավված հյուրանոցային տնտեսության օբյեկտների (ՀՏՕ) ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և կոմիտեի նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել են քաղաքացիների տեղակայմանը և պահպանման պայմաններին առնչվող մի շարք հարցեր: Նախարարության ներկայացուցիչները տնտեսվարողների հետ քննարկել են առկա համագործակցության շրջանակներում ծագած խնդիրներն ու անելիքները: Նշվել է, որ կախված իրավիճակի զարգացումից՝ հնարավոր է փոփոխվի հետագա համագործակցության ձևաչափը: Անդրադարձ է կատարվել հյուրանոցային տնտեսոության օբյեկտների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին և առաջարկներին: Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներն ընդգծել են ՀՏՕ-ների հետ աշխատանքի և ընթացակարգերի անաչառության և թափանցիկության կարևորությունը:
14:10 - 18 մայիսի, 2020