Արգենտինա

Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն

Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն

Այսօր Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը՝ 59 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն: Այս մասին հայտնում են Արգենտինայում ՀՀ դեսպանությունից: Հայտարարությունում խորհդարանը դատապարտում է և մեծ մտահոգություն հայտնում հայ ժովովրդի բռնի տեղահանման և վերջինիս համար ստղծված անմարդկային պայմանների առնչությամբ,որ պայմանավորված են Ադրբեջանի Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող գործողություններով, Լաչինի միջացքի շրջափակմամբ և Լեռնային Ղարաբաղի տարածքում պատերազմական գործողությունների վերսկսմամբ և կոչ է անում երաշխավորել քաղաքացիական անձանց անվտանգությունը և միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ հարգանքը:
21:49 - 07 դեկտեմբերի, 2023
Արգենտինայում նոր նախագահի են ընտրել
 |armenpress.am|

Արգենտինայում նոր նախագահի են ընտրել |armenpress.am|

armenpress.am: Արգենտինայում նոյեմբերի 19-ին կայացած ընտրությունների արդյունքում երկրի նոր նախագահ է ընտրվել Խավիեր Միլեյը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Միլեյը հավաքել է ձայների 56 %-ը, իսկ նրա մրցակից Սերխիո Մասսան՝ 44 %-ը։ Իր հաղթանակից հետո ելույթում Միլեյը նշել է, որ երկիրը կանգնած է լուրջ խնդիրների առջև, որոնք հարկավոր է լուծել, մասնավորապես՝ ինֆլյացիան, գործազրկությունը, աղքատությունը։ Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Բուենոս Այրեսի փողոցներ՝ տոնելու Խավիեր Միլեյի հաղթանակը։ Նորընտիր նախագահը խոստացել է իրականացնել «տնտեսական շոկի թերապիա», որը ներառում է Կենտրոնական բանկի փակում, պեսոյից հրաժարում, ծախսերի կրճատում: Ըստ Reuters-ի՝ այս բարեփոխումներն, ամենայն հավանականությամբ, ցավոտ կլինեն, սակայն դրանք արձագանք են գտել այն ընտրողների մոտ, որոնց զայրացնում էր երկրի տնտեսական վատ վիճակը։ 53-ամյա Խավիեր Միլեյին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և այլոք։ Մինչդեռ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, Միլեյին շնորհավորելով, նաև նշել է, որ ծայրահեղ աջ թեկնածուի հաղթանակը «տխուր» է Լատինական Ամերիկայի համար։
10:39 - 20 նոյեմբերի, 2023
Անահիտ Մանասյանն ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակությանը

Անահիտ Մանասյանն ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության (Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցի ղեկավարած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն ընդգծել է ինչպես հրեաների, այնպես էլ ազգային փոքրամասնությունների այլ համայնքներին պատկանող անձանց իրավունքների, ներառյալ՝ ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորման, հանրային կյանքին արդյունավետ մասնակցության ապահովման կարևորությունը: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ներկայումս ընթանում են Պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի կազմում ընդգրկվել են նաև հրեական համայնքի ներկայացուցիչներ: Հանդիպման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, անդրադարձել առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին: Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել հաստատության գործունեության առաջնահերթություններին՝ ընդգծելով իր հաստատակամությունը` շարունակելու պայքարը անհանդուրժողականության, խտրականության և ատելության միջավայրի ու խոսքի դեմ: Իրենց հերթին Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։
21:04 - 10 նոյեմբերի, 2023
Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության (DAIA - Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցը և դիվանագիտական հարաբերությունների պատասխանատու Արիել Բլուֆշտեյնը նոյեմբերի 10-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը նրանց ուղեկցեց հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Արգենտինայից ժամանած հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ  ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Խորխե Կնոբլովիցն գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր»,- ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:
14:48 - 10 նոյեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանն ու Արգենտինայում հրեական ասոցիացիաների պատվիրակության նախագահը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Վահագն Խաչատուրյանն ու Արգենտինայում հրեական ասոցիացիաների պատվիրակության նախագահը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Արգենտինայում հրեական ասոցիացիաների պատվիրակության (Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցիի ղեկավարած պատվիրակությանը:   Ողջունելով հյուրին նախագահն ընդգծել է, որ նման այցերը հավելյալ խթան են հանդիսանում հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների խորացման համար:   Հանրապետության նախագահը նաև՝ ի դեմս Խորխե Կնոբլովիցի, շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում ակտիվ գործունեության համար:   Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը կարևորել է պատվիրակության գործունեությունը հակասեմիտիզմի, խտրականության և այլատյացության դեմ պայքարի և միջկրոնական երկխոսության հաստատման բնագավառում, շեշտելով, որ այդ ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Խորխե Կնոբլովիցը նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար և շեշտել, որ իրենց կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է թե՛ Արգենտինայում Հայաստանի դեսպանության և թե՛ արգենտինահայ համայնքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-արգենտինական հարաբերությունների հետագա սերտացման հարցեր՝ այդ թվում երկու երկրների գործարար շրջանակների փոխգործակցության խթանման հեռանկարները: Երկուստեք վերահաստատվել է ժողովրդավարական արժեքների, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, ազատ և թափանցիկ ընտրությունների ապահովման անհրաժեշտությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին, խաղաղության օրակարգի մանրամասներին, ինչպես նաև շեշտել, որ Հայաստանը հաստատուն կերպով առաջ է շարժվում ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման ճանապարհով:
19:03 - 09 նոյեմբերի, 2023
Արգենտինան հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար |armenpress.am|

Արգենտինան հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկվելու հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և  Հայաստանում ապաստանած բնակչության համար նախատեսված հումանիտար օգնությամբ ինքնաթիռն Արգենտինայից ժամանել է Երևան։ Բուենոս Այրեսից հատուկ չվերթով ժամանած ինքնաթիռը վայրէջք է  կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Թռիչքը կազմակերպել են Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը և «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ համագործակցությամբ Էնրիկե Պինիեյրոյի «ՍոլիդԱիր» հիմնադրամի: Շուրջ 11 տոննա մարդասիրական օգնությունը ներառում է տաք հագուստ, կոշիկ, մանկական հիգիենայի պարագաներ, սրբիչներ, էլեկտրական տաքացնող սարքավորումներ և այլ իրեր։
11:18 - 23 հոկտեմբերի, 2023
Սա ցեղասպանություն է. Արգենտինայի հայ համայնքը Ադրբեջանի դեսպանության դիմաց ակցիայով դատապարտել է ԼՂ-ում էթնիկ զտումները |armenpress.am|

Սա ցեղասպանություն է. Արգենտինայի հայ համայնքը Ադրբեջանի դեսպանության դիմաց ակցիայով դատապարտել է ԼՂ-ում էթնիկ զտումները |armenpress.am|

armenpress.am: Արգենտինայի հայ համայնքը հոկտեմբերի 7-ին երթով շարժվել է դեպի Ադրբեջանի դեսպանատուն՝ դատապարտելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ ցեղասպանությունը: Ինչպես տեղեկանում ենք Diaro Armenia-ի տարածած հաղորդագրությունից՝ երթն ադրբեջանական վարչակարգի դիվանագիտական ​​ներկայացուցչություն է շարժվել «Ադրբեջանի էթնիկ զտումների պատճառով տեղահանված 120.000 հայեր» գրությամբ պաստառի ներքո: Երթի մասնակիցները բարձրացրել են «Ադրբեջան` պետական մարդասպան», «Ցեղասպանությունը ժխտվել է, ցեղասպանությունը կրկնվում է» և այլ գրություններով պաստառներ: Արգենտինայի և Չիլիի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ վարդապետ Արեն Շահենյանի խոսքերից հետո Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների (IARA) նախագահ Ալեխանդրո Կալփաքյանն ընթերցել է հայ համայնքի ելույթը՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից ԼՂ հայ խաղաղ բնակչության էթնիկ զտումները: «Մեր հայրենակիցներն ապրել և ապրում են իրենց կյանքի ամենավատ օրերը Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերից հետո: Ադրբեջանը չհարգեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագիրը և 2022 թվականի դեկտեմբերի 12-ին արգելափակվեց Լաչինի միջանցքը՝ միակ ճանապարհը, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին: Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմը չի հարգել նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը՝ Լաչինի միջանցքով տեղաշարժն ապահովելու վերաբերյալ»,-ասել է նա:   Կալփաքյանը հիշեցրել է արգենտինացի փորձագետ Լուիս Մորենո Օկամպոյի խոսքերը, որ Ադրբեջանը ԼՂ բնակչության  նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: Սեպտեմբերի 19-ից Ադրբեջանն արագացրել է բնաջնջման գործընթացի իրականացումը: Նա շեշտել է՝ Ադրբեջանի կողմից շարունակվող էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով հայերը բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝ գիտակցելով, որ անհնար է անվտանգ ապրել ադրբեջանական տիրապետության տակ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ցանկանում հարգել միջազգային նորմերը: Հայ համայնքը պահանջել է անհապաղ ազատ արձակել ապօրինաբար գերեվարված ԼՂ պաշտոնյաներին և մյուս բոլոր գերիներին: «Մեր ներկայությունն այստեղ այսօր վառ օրինակ է, որ մենք շարունակելու ենք պայքարել Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ ցեղասպանության, շարունակվող հալածանքների և բնաջնջման դեմ, որն այժմ իրականացնում է Ադրբեջանը»,-ասել է Կալփաքյանը:
13:56 - 10 հոկտեմբերի, 2023
Արգենտինան ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցելու համար մարդասիրական օգնություն է առաջարկել Հայաստանին
 |armenpress.am|

Արգենտինան ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցելու համար մարդասիրական օգնություն է առաջարկել Հայաստանին |armenpress.am|

armenpress.am: Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի դեսպանությանը մարդասիրական օգնություն է առաջարկել Ադրբեջանի հարձակումներից և էթնիկ զտումներից հետո բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար: Այս մասին տեղեկացնում է Diaro Armenia-ն: Առաքելությունը ներառում է լոգիստիկայի և այլ մասնագետներ, նաև՝ որոշակի անհրաժեշտ պարագաներ, դեղամիջոցներ, բժշկական այլ պարագաներ, չոր սնունդ: Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն ավելի ուշ՝ հոկտեմբերի 6-ին ընդունել է Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների պատվիրակությանը: Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների ղեկավարությունը ողջունել է «Սպիտակ սաղավարտ» առաքելություն Հայաստան ուղարկելու որոշումը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Նրանք նաև շնորհակալություն են հայտնել Արգենտինայի նախագահին G20-ի գագաթնաժողովում և ՄԱԿ-ում արած հայտարարությունների համար և զեկուցել հումանիտար իրավիճակի լրջության մասին: Ալբերտո Ֆերնանդեսն իր հերթին կարևորել է հակամարտությունը տեսանելի դարձնելու կարևորությունը: Նա նաև խոստացել է կապ հաստատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ համակարգելու հայ համայնքի խնդրանքները՝ պաշտպանելու Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերեվարված ԼՂ ղեկավարությանը և կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։
16:57 - 09 հոկտեմբերի, 2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 31-ին ընդունել է Արգենտինայի խորհրդարանի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Արգենտինայի հետ փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները: Նա առանձնահատուկ ընդգծել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության դերը` շեշտելով, որ առաջին անգամ հնարավոր դարձավ Արգենտինայի խորհրդարանի երկու պալատների` Հայաստանի հետ բարեկամական խմբերի պատվիրակության այցելությունը Հայաստան: Կողմերը խոսել են Արգենտինայի հայ համայնքից, որը հատուկ կամուրջ է հայ-արգենտինյան երկկողմ հարաբերություններում: Անդրադարձ է եղել նաեւ Արգենտինայի հետ բազմոլորտ համագործակցությանը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը տնտեսական փոխանակումների համար լավ հնարավորություն է ստեղծում նաեւ որպես ԵԱՏՄ անդամ երկիր եւ կարող է լրացուցիչ տարանցիկ կետ հանդիսանալ դեպի եվրասիական շուկա, իսկ ԵԱՏՄ-ՄԵՐԿՈՍՈՒՐ փոխգործակցությունը համագործակցության նոր դռներ կարող է բացել: Զրուցակիցները բարձր են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակում երկու երկրների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ` քաղաքական երկխոսության մակարդակը: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օրակարգով: Նա երախտագիտություն է հայտնել Արգենտինայի Սենատի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող եւ դադարեցնելու կոչ անող հայտարարություն ընդունելու համար: Արգենտինացի գործընկերներն առանցքային են համարել մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը` պատրաստակամություն հայտնելով լիազորությունների շրջանակում նպաստել այդ գործընթացներին:
17:47 - 31 մայիսի, 2023
Արգենտինա մեկնող ՀՀ քաղաքացիները կարող են նաև աշխատել. Համաձայնագիրը հաստատվեց ԱԺ հանձնաժողովում |aysor.am|

Արգենտինա մեկնող ՀՀ քաղաքացիները կարող են նաև աշխատել. Համաձայնագիրը հաստատվեց ԱԺ հանձնաժողովում |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագրին։ Այն վերջնական հաստատումը կստանա ապրիլի 16-ին մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստում։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, ներկայացնելով համաձայնագիրը, տեղեկացրեց, որ դեռևս 2011-ին Հայաստանի և Արգենտինայի Հանրապետությունները մուտքի արտոնագրի ազատականացման պայմանագիր են ստորագրել, ինչի արդյունքում թույլ են տվել քաղաքացիներին առանց վիզայի մուտք գործել այդ երկրների։ Սակայն առանց վիզայի Արգենտինա գնացած քաղաքացիներն իրավունք չունեն իրենց գտնվելու ժամանակահատվածում կատարել վարձու աշխատանք։ «Այս գործիքը հնարավորություն կտա հիմնականում երիտասարդ մասնագետներին այցելությունների ժամանակ մինչև երեք ամիս տևողությամբ կատարել վարձու աշխատանք։ Ճիշտ է՝ շատ չեն այդ անձինք, բայց նրանք ուսման կամ կարճատև այցելության ընթացքում կարող են նաև աշխատել օրինական հիմքերով», - նշեց փոխնախարարը։
07:30 - 15 ապրիլի, 2019