Էդվարդ Ասրյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։ Այդ պաշտոնին նշանակվել է 2022թ. հուլիսի 14-ին։

1994-2021թթ. ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։ 2020թ. հոկտեմբերի 30-ին նրան ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ–մայոր» զինվորական կոչում։

ԳՇ պետն ԱՄՆ-ում քննարկել է ռազմաօդային ուժերի ոլորտում համագործակցելու հեռանկարները

ԳՇ պետն ԱՄՆ-ում քննարկել է ռազմաօդային ուժերի ոլորտում համագործակցելու հեռանկարները

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 18-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին, համատեղ միջոցառումների անցկացմանը, «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի և արհեստավարժ սերժանտական համակարգի ներդրմանը, ինչպես նաև ռազմաօդային ուժերի ոլորտում առավել լայն համագործակցության հնարավորություններին ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
12:07 - 19 հուլիսի, 2023
ԳՇ պետը Վաշինգտոնում է․ քննարկվել են ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

ԳՇ պետը Վաշինգտոնում է․ քննարկվել են ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 17-18-ը մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին։ Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետ, գեներալ Դանիել Հոկանսոնի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի և Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նահանգային գործընկերության շրջանակներում Հայաստան-Կանզաս համագործակցության ներկա մակարդակը և զարգացման հեռանկարները, ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Նույն օրը տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հանդիպումը Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Գիորգալասի և Ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դիմոկրիտոս Զերվակիսի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
12:42 - 18 հուլիսի, 2023
ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Դերիլ Ուիլյամսի հրավերով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ոչ ֆորմալ հանդիպումն ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս ՄքՔոնվիլի հետ։ Համաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մի շարք այլ հանդիպումներ եվրոպացի գործընկերների հետ։ ԳՇ պետը նույն ձևաչափով հանդիպել է նաև Եվրոպայում ՑԶ հրետանու պետ, հայազգի գեներալ-մայոր Ստեֆան Մարանյանի հետ»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
12:22 - 22 հունիսի, 2023
ԶՈՒ ԳՇ պետը այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը

ԶՈՒ ԳՇ պետը այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը

Մայիսի 29-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Էդվարդ Ասրյանն իր և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ջերմորեն շնորհավորել է բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել՝ իրենց ծառայությունն ու առաքելությունը բարեխղճորեն կատարելու համար։   Բարձր գնահատելով խաղաղապահների պատրաստությունը՝ Էդվարդ Ասրյանն ընդգծել է, որ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը՝ հայ զինծառայողները պատվով են իրականացնում առաջադրված խնդիրները՝ կարևոր ներդրում ունենալով միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման գործում։ Հանդիսավոր արարողության ավարտին խաղաղապահ բրիգադի մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, արժեքավոր նվերներով և պատվոգրերով։
15:17 - 29 մայիսի, 2023
«Զինվորականությունն իր ծրագրերում միշտ ունի այն, ինչ ձգտում ենք կատարել». ԳՇ պետը՝ Շուշին վերադարձնելու մասին |news.am|

«Զինվորականությունն իր ծրագրերում միշտ ունի այն, ինչ ձգտում ենք կատարել». ԳՇ պետը՝ Շուշին վերադարձնելու մասին |news.am|

news.am: Ներկա դրությամբ իրադրությունը սահմանին գնահատում եմ հարաբերական կայուն։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։ «Անվտանգությունն գնահատվում է իրադարությամբ եւ կայունությամբ։ Ներկա դրությամբ իրադրությունը սահմանին գնահատում եմ հարաբերական կայուն։ Իրավիճակը վերահսկում են Զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները։ Ռազմական անվտանգությունն ապահովելու համար, միանշանակ, աշխատանքներ են իրականցվում, շատ դժվար է, բայց ձգտելու ենք հասնել դրան»,- ասաց Ասրյանը։ Հարցին, թե ինչպիսի՞նն է Շուշիի ազատագրման տոնն առանց Շուշիի, Ասրյանն ասաց․ «Հասկանալի է, որ շատ վատ»։ Հարցին, թե ինչ է անում բարձրաստիճան զինվորականությունը Շուշին վերադարձնելու համար, ԳՇ պետը պատասխանեց․ «Զինվորականությունն իր ծրագրերում միշտ ունի այն, ինչ ձգտում ենք կատարել»։
10:38 - 09 մայիսի, 2023
Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի հետ ՀՀ զինված ուժերը գտնվում են շփման պայմաններում. Էդվարդ Ասրյան |tert.am|

Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի հետ ՀՀ զինված ուժերը գտնվում են շփման պայմաններում. Էդվարդ Ասրյան |tert.am|

tert.am: «Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ հարաբերական կայուն է, բայց հակառակորդի կողմից Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ»,- Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Նրա խոսքով, հրադադարի ռեժիմի խախտման նպատակը իրավիճակը միշտ լարված պահելն է, բայց մեր կողմից իրավիճակը գտնվում է հսկողության տակ։ ՀՀ զինված ուժերի շտաբի պետն ասաց, որ Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդի հետ ՀՀ զինված ուժերն արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում։ «Ունենք ստեղծված մեր առաջնագիծը, դիրքային համակարգը կատարելագործում ենք, բարելավում, օր-օրի իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ՝ էլ ավելի բարելավելու, հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություններում նաև առավելություն ստանձնելու ուղղությամբ»,- նշեց նա։ ԳՇ պետի խոսքով, մյուս հատվածներում ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված խնդիրները։
12:33 - 28 ապրիլի, 2023
Ադրբեջանցիները ցանկանում էին գրավել Ջերմուկը. ԳՇ պետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին |news.am|

Ադրբեջանցիները ցանկանում էին գրավել Ջերմուկը. ԳՇ պետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին |news.am|

news.am: ՀՀ զինված ուժերի գլխվոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկ քաղաքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնային հենց դիրքերում ներկայացրեց, թե սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդը որքան է ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք: «Ես անմիջական տարածքում ցույց կտամ, թե Ջերմուկ քաղաքի համար ինչ վտանգ է ներկայացնում հակառակորդի ներկայությունը Հայաստանի տարածքում: Ընդհանուր մակերեսային առումով ներթափանցած տարածքը կազմում է 60,06 քառակուսի կիլոմետր՝ ճակատով մոտ 11 կմ, խորությամբ մոտ 8 կմ: Մեր գնահատմամբ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ էին հետապնդում դուրս գալ Ջերմուկ  քաղաքի վրա եւ տնտեսական լուրջ հարվածներ հասցնել  Հայաստանին: Ընդ որում, 44-օրյա ռազմական գործողությունների ավարտից հետո նրանց քայլերը սկսվել էին 2021-ի մայիսի 12-ից: Այդ ժամանակ գործողությունները նմանվում էին փափուկ ուժի կիրառմամբ խնդիրների կատարման, իսկ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ռազմական ագրեսիա էին Հայաստանի հանդեպ: Հակառակորդի գործողություններն անմիջական հրթիռային,  ռեակտիվ, հրետանային, նաեւ ԱԹՍ-ների օգտագործմամբ հարվածներ են հասցրել ոչ միայն ռազմական օբյեկտներին,  այլեւ տնտեսական ու քաղաքական օբյեկտներին:  Մեծ վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, նաեւ զգալի վնասներ է կրել Ջերմուկ քաղաքը, մինչեւ հիմա չի գործում ճոպանուղին: Նրանց գործողությունները ոչ միայն Վայոց Ձորի ու Ջերմուկի ուղղությամբ էր, այլ նաեւ Սյունիքի մարզում 2 հիմնական ուղղություններով, Գեղարքունիքի մարզում 2 ուղղություններով, այս ուղղությամբ, ընդհանուր 5 ուղղությամբ»,-ասաց նա: Նա հավելեց, որ այդ ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստանն ունեցել է եւ մարդկային, եւ տարածքային կորուստներ. «Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում: Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին ցույց տվեց, թե որտեղ էին ադրբեջանական դիրքերը նախքան սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիան եւ որտեղ են հիմա նրանք գտնվում:
11:34 - 28 ապրիլի, 2023
Հակառակորդի կողմից Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ. ԳՇ պետ |aysor.am|

Հակառակորդի կողմից Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ. ԳՇ պետ |aysor.am|

aysor.am: Իրավիճակը սահմանին հարաբերական կայուն է, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ «Բայց հակառակորդի կողմից Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ, ընդ որում՝  հրադադարի ռեժիմի խախտման նպատակը միշտ լարված իրավիճակ պահելն է, բայց մեր կողմից իրավիճակը գտնվում է հսկողության տակ»,- նշեց նա։ ԳՇ պետը ԵՄ դիտորդական առաքելության հետ աշխատանքը բարձր է գնահատում։ «Բոլոր խնդիրները լուծվում են պատշաճ մակարդակով, առաջին հերթին՝ մենք ստանձնում ենք նրանց ռազմական անվտանգության ապահովումը ինչպես տեղում աշխատելու, այնպես էլ՝ երթևեկության ժամանակ։ Համագործակցությունը գնահատում եմ բարձր», - ընդգծեց ԳՇ պետը։ Նրա խոսքով՝ առաքելությունը կատարում է իր առջև դրած  խնդիրը։
11:20 - 28 ապրիլի, 2023
Էդվարդ Ասրյանը ԵՄ դիտորդների ներկայությունը զսպող գործոն է համարում Ադրբեջանի զինված ուժերի համար
 |armenpress.am|

Էդվարդ Ասրյանը ԵՄ դիտորդների ներկայությունը զսպող գործոն է համարում Ադրբեջանի զինված ուժերի համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատում Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Էդվարդ Ասրյանն այս մասին ասել է Ջերմուկում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ հանդիպմանը։ «Միանշանակ, ես բարձր եմ գնահատում Եվրամիության դիտորդական աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Այդ աշխատանքով Ադրբեջանի զինված ուժերը իրենց առավել զսպված են զգում։ Այնպես որ շատ լավ է ստացվում աշխատանքը Հայաստանի սահմանների երկայնքով»,- ասաց Ասրյանը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էլ արձանագրեց, որ Հայաստանի և ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը շատ դրական է․ «Մեզ համար դրական արդյունքներ է տալիս այդ աշխատանքը։ Այն մեզ հնարավորություն է տալիս դիտորդական աշխատանքի շնորհիվ տեղից տեղեկություններ ստանալ, որոնք օգտակար են ԵՄ անդամ պետությունների համար։ Սա դիտորդական առաքելություն է, զինված առաքելություն չէ, նպատակը պարզապես հետևելն է իրավիճակին, սակայն ամեն դեպքում այդ ներկայությունը հնարավորություն է տալիս լարվածությունը թուլացնել»,- ասաց Կատրին Կոլոնան։  
10:36 - 28 ապրիլի, 2023
Կանգնած ենք Տեղի մատույցներում մեր համապատասխան տարածքի վրա և իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ․ ԳՇ պետ |news.am|

Կանգնած ենք Տեղի մատույցներում մեր համապատասխան տարածքի վրա և իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ․ ԳՇ պետ |news.am|

news.am: Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական զորքը դուրս եկե՞լ է Տեղ գյուղի տարածքից կամ որքան է հեռացել, որքան տարածք ենք կորցրել: Լրագրողների դիտարկմանը, որ ադրբեջանցի զինծառայողները մտնել են հայկական գյուղեր, նա ասաց. «Ոչ մի գյուղեր էլ չեն մտել»: Հիշեցմանը, որ հասել են մինչև Սիսիանի գյուղեր, նա արձագանքեց. «Դուք ռազմական գործից ոչ մի բան չեք հասկանում, ռազմական գործի մեջ լինում են իրադրություններ, երբ հակառակորդի ստորաբաժանումը կարող է հայտնվել նաև մեր տարածքում, մեր ստորաբաժանումը հայտնվել իրենց տարածքում: Այս պարագայում կա համապատասխան գործողությունների սխեմա, մտահղացում, որի համաձայն գործում ենք»: Ինչ վերաբերում է նրան, որ այդ ադրբեջանցիներին ոչ թե ԶՈՒ ստորաբաժանումներն են բացահայտել ու բռնել, այլ քաղաքացիները, Ասրյանն ասաց. «Այդ հարցերը, որ տալիս եք, արդեն ճիշտ ուղղվածություն չունի: Ինչպես կարող է մտնե՞լ, դուք ինչպես եք հիմա իմ հետևից մտնում իմ ճանապարհն ու փակում: Ես ադրբեջանցիների հետ չեմ համեմատում, մարդու հետ եմ համեմատում, որ մարդ ամեն տեղով կարողանում է քայլել»: Հարցին, թե քանի կիլոմետր են ադրբեջանցիները առաջ եկել Տեղ գյուղի հատվածում, ԳՇ պետը պատասխանեց. «Կիլոմետր, հեկտար, այդպիսի հարցեր զինվորականին մի տվեք, զինվորականն ունի հենակետ, շրջան, դիրք: Մենք կանգնած ենք Տեղի մատույցներում մեր համապատասխան տարածքի վրա և իրականացնում ենք դիրքային բարելավման աշխատանքներ: Ինչ վերաբերում է մյուս հարցերին, թե ինչքան ենք տարել, ինչքան ենք բերել, պաշտոնական լրահոսին հետևեք: [Ադրբեջանցիները] տեղակայված են մեր ստորաբաժանումների, բնագծերի դիրքերի դիմաց»:   Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի
11:33 - 24 ապրիլի, 2023
Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն. ԳՇ պետը՝ Տեղ գյուղում սահմանին տեղի ունեցածի մասին
 |news.am|

Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն. ԳՇ պետը՝ Տեղ գյուղում սահմանին տեղի ունեցածի մասին |news.am|

news.am: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը այսօր՝ ապրիլի 13-ին ԱԺ-ում չպատասխանեց լրագրողների հարցին, թե ովքեր են թերացել, որի պատճառով օրեր առաջ Տեղ գյուղում սահմանին տեղի ունեցավ հայտնի միջադեպը՝ խլելով 4 զինծառայողի կյանք: Դիտարկմանը, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է թերացումների մասին, Ասրյանն արձագանքեց. «Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն, թերացողները կերեւան»: Հարցին, թե ինչ հանձնարարական է տվել վարչապետը, որն ըստ նրա՝ ձախողվել է, Ասրյանը պատասխանեց. «Պետության ռազմական անվտանգությունն ապահովելու: Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ չի կատարվել»: Նախօրեին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Տեղ գյուղի միջադեպին, Փաշինյանն ասել էր. «Կոնկրետ սա այն իրավիճակային դեպքերից էր, որ կանխատեսելի էր, կանխատեսվել է, և ես այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարություններ եմ տվել։ Բայց, իմ գնահատմամբ՝ այն, ինչը տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար։ Եվ ինձ համար միանշանակ է, որ պետք է հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչի համար է այդպես տեղի ունեցել։ Այն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել են ուխտադրույժ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա, բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ, և այդ սցենարը նույնպես կանխատեսվել է, և այդ սցենարի շրջանակում նույնպես կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարություններ, և այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է»: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։
17:30 - 13 ապրիլի, 2023
ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ

ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ փետրվարի 20-22-ն անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ՝ «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը ԶՈՒ պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ընթացքում՝ օպերացիայի պլանավորման փուլում» թեմայով: Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, համատեղ շտաբային մարզումների շրջանակներում անցկացվել է օպերատիվ դաշտային երթ, որի նպատակն էր ճշգրտել օպերատիվ ուղղությունում զորքերին առաջադրված խնդիրներն ու ընդունել որոշումներ, ինչպես նաև գործող ուժերի և միջոցների փոխհամագործակցության հիմնական հարցերը:   Սահմանվել է կառուցվածքային ստորաբաժանումների և ապահովման զորամասերի պլանավորված և մարտական հաշվարկներով սահմանված գործողությունների հաջորդականությունը, ստուգվել են պաշտոնատար անձանց գործողությունները  զինված ուժերի կիրառման պլանի և զորքերի խնդիրների ճշգրտման ընթացքում, կատարելագործվել են հրամանատարական կազմի կարողությունները։ Մարզումների ընթացքում ուսումնասիրվել է օպերատիվ առաջադրանքը, գնահատվել է ստեղծված իրադրությունը, մշակվել է զորքերի կառավարման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևայնացումը:    
12:01 - 23 փետրվարի, 2023
Վարչապետին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին զեկուցվել են կոմիտեի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, մասնավորապես, ռազմարդյունաբերական համալիրի կարողությունների զարգացման, տեղական ձեռնարկությունների հետ համագործակցության, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունների ներգրավման և այլ ուղղություններով: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ոլորտի՝ ռազմավարական նշանակություն ունենալու փաստը և կարևորել կոմիտեի արդյունավետ գործունեությունը՝ ռազմարդյունաբերական կարողությունների, սպառազինության և տեխնիկայի արտադրության շարունակական զարգացման ու առկա ներուժի ընդլայնման գործում:
15:45 - 30 հունվարի, 2023