Տաջիկստան

Տաջիկստանը պետություն է Կենտրոնական Ասիայում։ Սահմանակցում է Ուզբեկստանին, Ղրղզստանին, Չինաստանին և Աֆղանստանին։ Նախկին խորհրդային հանրապետություն է, անկախացել է 1991 թվականին։ ԱՊՀ անդամ է։

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի բնակիչների միջև բախում է տեղի ունեցել |news.am|

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի բնակիչների միջև բախում է տեղի ունեցել |news.am|

news.am: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին բախում է տեղի ունեցել տեղի բնակիչների միջև, Ղրղզստանի քաղաքացին երեք նախազգուշական կրակոց է արձակել օդ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությանը։ «Պետական սահմանի Ղրղզա-տաջիկական հատվածում միջադեպ է տեղի ունեցել Տաջիկստանի և Ղրղզստանի քաղաքացիների միջև»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ Սոմոնիեն (Տաջիկստան) գյուղով դեպի Դահմա գյուղ անցնելիս վիճաբանություն է տեղի ունեցել Ղրղզստանի քաղաքացու և Տաջիկստանի քաղաքացիների միջև, որոնք սկսել են Ղրղզների հասցեին վիրավորական արտահայտություններ անել։ Նրանց միջև ծեծկռտուք է սկսվել։ «Հակամարտության սրումը կանխելու և քաղաքացիներին ցրելու նպատակով ղրղըստանցին որսորդական զենք է կիրառել՝ երեք նախազգուշական կրակոց արձակելով օդ։ Միջադեպի հանգամանքները և պատճառները պարզելու համար ներկայումս Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային ներկայացուցիչների մակարդակով հանդիպում է անցկացվում Բատկեն և Իսֆարա հատվածների հարցով»,- հայտնել են գերատեսչությունից։ Միաժամանակ տաջիկական կողմը հայտնում է մեկ մարդու հոսպիտալացման մասին։ Ինչպես հայտնում է «Ասիա Պլյուս»-ը, վկայակոչելով Իսֆարա քաղաքի ղեկավարի մամուլի քարտուղարին, շաբաթ օրը, ժամը 10-ի սահմաններում, «Ղրղզստանի քաղաքացիները ծեծի են ենթարկել Տաջիկստանի Սոմոնիեն Ջամոաթ Չորկուհ գյուղի բնակչին։ Ինչպես նշում է թերթը, «դրանից հետո Ղրղզ սահմանապահները մի քանի կրակոց են արձակել տաջիկական կողմի ուղղությամբ»։ Հաղորդվում է, որ տուժած բնակիչը հոսպիտալացվել է, երկու երկրների սահմանապահները բանակցություններ են վարում։ Իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը:
21:23 - 03 դեկտեմբերի, 2022
ՀԱՊԿ ԱԳ նախարարները անհամաձայնություն են հայտնել ԵԱՀԿ նախագահության որոշմանը, որով նախարարների նիստին ՌԴ ԱԳ նախարարի պատվիրակության մասնակցությունը անհնարին է դարձել

ՀԱՊԿ ԱԳ նախարարները անհամաձայնություն են հայտնել ԵԱՀԿ նախագահության որոշմանը, որով նախարարների նիստին ՌԴ ԱԳ նախարարի պատվիրակության մասնակցությունը անհնարին է դարձել

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով իրենց անհամաձայնությունն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահության որոշմանը, որը անհնարին է դարձրել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ նիստին։ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներս, դրսևորելով համերաշխություն, մեր անհամաձայնությունն ենք հայտնում ԵԱՀԿ գործող նախագահության աննախադեպ որոշմանը, որն անհնարին դարձրեց Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ նիստին։  Մենք նշում ենք, որ նման գործողությունները խախտում են ԵԱՀԿ նորմերը, ընթացակարգը և նրա որոշումներ կայացնող մարմինների որոշումները, մասնավորապես՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ Պորտոյի որոշումը (2002 թ.) գործող նախագահության դերի վերաբերյալ, ըստ որի՝ նա պարտավոր է թույլ չտալ, որ իր գործողությունները չհամապատասխանեն բոլոր մասնակից պետությունների կողմից համաձայնեցված դիրքորոշումներին, և ապահովել, որ հաշվի առնվի մասնակից պետությունների տեսակետների ողջ շրջանակը։ Հայտարարում ենք, որ, ոտնահարելով ռուսական պատվիրակության իրավունքները, Լեհաստանի նախագահությունը չի կատարել իր պարտավորությունները ԵԱՀԿ-ի հանդեպ, որը ներկայումս անվտանգության և համագործակցության առավել ներկայացուցչական համաեվրոպական կազմակերպությունն է։ Ընդունող երկրի ազգային օրենսդրության դրույթները և տարբեր ինտեգրացիոն միավորումների կանոնակարգերը ԵԱՀԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններից վեր դասելը կազմակերպության ոգուն անհամապատասխան ենք համարում։ Գործող նախագահության նման քայլերը վնասում են ԵԱՀԿ գործունեությանը։ Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում ԵԱՀԿ գործող նախագահության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու հրավեր չուղարկելու որոշմանը, որով խախտվել է երկարամյա պրակտիկան։ Մենք ԵԱՀԿ գործող նախագահությանը կոչ ենք անում ապահովել ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունների՝ առանց բացառության, հավասար և ներառական ներկայացվածությունը, ինչպես նաև կոչ ենք անում ԵԱՀԿ ինստիտուտներում և կառույցներում ապագա նախագահություններին՝ կառուցողականորեն մոտենալ իրենց դերին, ապահովել իրենց մանդատների և կազմակերպության բոլոր անդամների մասնակցության պրակտիկան՝ ԵԱՀԿ բոլոր պետությունների երկխոսության և համագործակցության հասնելու համար»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։  Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը հայտարարել էր, որ ռուսական կողմին հրավեր է ուղարկել դեկտեմբերի 1-2-ը Լեհաստանի Լոձ քաղաքում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին, քանի որ դրանք ուղարկվել են ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների պատվիրակություններին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լեհաստանի ԱԳՆ-ն մերժել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության մուտքը Լեհաստանի հանրապետություն։ ՌԴ ԱԳՆ-ից այս որոշումն անվանել են աննախադեպ ու սադրիչ։ ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ ռուսական պատվիրակությունը կգլխավորի ԵԱՀԿ-ում մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։  
17:42 - 25 նոյեմբերի, 2022
Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

 |armenpress.am|

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները միջնստաշրջանային շրջանում: Ամենակարևոր հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնության տրամադրման համատեղ միջոցառումների քննարկումը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։ Խորհրդի նիստի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ճառագայթային, քիմիական և կենսաբանական համատեղ պաշտպանության ձևավորմանը։ 2023 թվականի հունվարի 1-ից կայանալիք ռոտացիայի կապակցությամբ կքննարկվի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։
16:20 - 23 նոյեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:Նիստում քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի ս/թ սեպտեմբերի 13-ի նիստին ընդունված արձանագրային որոշմամբ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը: Նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին: Մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թվականի մայիսի 12-ին և դրանից հետո, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը: Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:
17:33 - 28 հոկտեմբերի, 2022
Տաջիկստանի նախագահը Պուտինին խնդրել է, որ Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ քաղաքականությունը չլինի որպես Խորհրդային միության շարունակություն |hetq.am|

Տաջիկստանի նախագահը Պուտինին խնդրել է, որ Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ քաղաքականությունը չլինի որպես Խորհրդային միության շարունակություն |hetq.am|

hetq.am: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով հարգել Կենտրոնական Ասիայի երկրներին։ Այդ մասին նա հայտարարել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող «Ռուսաստան-Կենտրոնական Ասիա» գագաթնաժողովի ժամանակ։ «Մենք 100-200 միլիոն չենք։ Բայց մենք ուզում ենք, որ մեզ հարգեն։ Որտե՞ղ ենք մենք ինչ-որ բան խախտել։ Ինչ-որ տեղ այնպես չե՞նք բարևել։ Մենք միշտ հարգել ենք մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ (խմբ. ի նկատի ունի Ռուսաստանը) շահերը։ Մենք ուզում ենք, որպեսզի մեզ էլ հարգեն։ Ինչ է, մենք ինչ-որ օտարնե՞ր ենք։ Պետք չի մեր մեջ շատ գումար ներդնել։ Վլադիմիր Վլադիմիրովիչ, խնդրանք ձեզ, որպեսզի չլինի Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ քաղաքականությունը՝ որպես Խորհրդային միության շարունակություն»,- ասել է Ռահմոնը։ Նա հավելել է, որ յուրաքանչյուր երկիր ունի իր խնդիրները, հարցերը, ավանդույթներն ու սովորույթները։ «Պետք է գտնել ոսկե միջինը և աշխատել յուրաքանչյուր հանրապետության հետ առանձին»,- նշել է Ռահմոնը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հավասար վերաբերմունք չի ցուցաբերում Տաջիկստանին։ «Դուք երեկ ասում էիք երկու միլիոնի մասին (խմբ. ՌԴ-ում Տաջիկստանից միգրանտների մասին է խոսքը), ես ուզում էի ձեզ ասել, որ երկու միլիոնից ավելի մեր քաղաքացիներ մեկնում են Ռուսաստան ոչ միայն աշխատելու, այլևս սովորելու և բուժվելու»,- ասել է Ռահմոնը՝ հավելելով, որ այդ քաղաքացիների մի մասն այնուհետ լքում է Ռուսաստանը դեպի արևմտյան երկրներ և եթե փակ լինի սահմանը, դժվար իրավիճակ կլինի տաջիկների համար։ Ավելին՝ hetq.am-ում  
15:02 - 15 հոկտեմբերի, 2022
ՀԱՊԿ-ի զորավարժությունները հետաձգվել են |azatutyun.am|

ՀԱՊԿ-ի զորավարժությունները հետաձգվել են |azatutyun.am|

azatutyun.am: Ղրղըզստանի տարածքում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվել են և տեղի կունենան ավելի ուշ: Այդ մասին հայտնել է Ղրղըզստանի անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլոովը: «Մենք ավելի ուշ կանցկացնենք վարժանքը, մենք պատրաստ էինք 99.9 տոկոսով: Հետաձգման կապակցությամբ սոցցանցերում գրում են, թե մենք, իբր, մերժում ենք ՀԱՊԿ-ը: Նման բան չկա, ՀԱՊԿ-ը մեզ շատ է պետք: Այն համապատասխանում է մեր ազգային շահերին և պաշտպանում է ահաբեկչության սպառնալիքից: Սոցցանցերում ոմանք փորձում են առճակատում առաջացնել մեր և ՀԱՊԿ-ի հարաբերություններում: Չի ստացվի, ոչ մի տարաձայնություն չունենք»,- հայտարարել է Իմանկուլովը: «Անխախտ եղբայրություն-2022» կոդային անվամբ զորավարժությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերի 10-ից 14-ը Ղրղըզստանի Իսիկ Կուլի մարզում գտնվող «Էդելվեյսի» ռազմական հրաձգարանի տարածքում, սակայն մեկնարկից օրեր առաջ հետաձգվել են Բիշկեկի որոշմամբ: Իմանկուլովի փոխանցմամբ, ՀԱՊԿ-ի անդամներն ըմբռնումով են ընդունել որոշումը: Փոխվարչապետ Էդիլ Բայսալովը պարզաբանել է, որ հետաձգումը կապված է վերջերս Տաջիկստանի հետ սահմանին տեղի ունեցած ընդհարումների հետ: «Մենք կազմակերպության կամ դրա կանոնադրության և առաքելության հետ խնդիր չունենք, պարզապես, դեռ թարմ են վերքերը»,- նշել է Բայսալովը: Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին սեպտեմբերի կեսին տեղի ունեցած բախումների հետևանքով ղրղըզական կողմից զոհվել է 62 մարդ, ևս 200-ը վնասվածքներ են ստացել:
15:27 - 13 հոկտեմբերի, 2022
Ղրղզստանի ԱԳՆ-ն կոչ է արել գործարկելու ՀԱՊԿ մեխանիզմներ՝ զինված հակամարտությունները կանխելու համար |armtimes.com|

Ղրղզստանի ԱԳՆ-ն կոչ է արել գործարկելու ՀԱՊԿ մեխանիզմներ՝ զինված հակամարտությունները կանխելու համար |armtimes.com|

armtimes.com: Ղրղզստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նուրան Նիյազալիևը, ելույթ ունենալով Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների փոխարտգործնախարարների հանդիպմանը, կոչ է արել գործարկելու ՀԱՊԿ մեխանիզմներ, որոնք կկանխեն կազմակերպության անդամների միջև զինված հակամարտությունները։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, այսօր հայտնել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Նուրան Նիյազալիևը խորհրդակցությունների մասնակիցներին տեղեկացրել է Ղրղզստանի դեմ Տաջիկստանի Հանրապետության ռազմական ագրեսիայի հետևանքների մասին և կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները՝ հետագա զինված ներխուժումը կանխելու և պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու համար խաղաղ միջոցներով՝ Հավաքական անվտանգության պայմանագրին և ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան»,- ասվում է դիվանագիտական գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այս համատեքստում Նիյազալիևն առաջարկել է ընդունել համատեղ հայտարարություն և լրացումներ կատարել ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում։  ՀԱՊԿ երկրների փոխարտգործնախարարները մտքեր են փոխանակել նաև անվտանգության արդի հարցերի շուրջ և ընդգծել նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ դիմակայելու կարևորությունը։  Հիշեցնենք` Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվել է սեպտեմբերի 14-ին։ Ընդհանուր սահմանի պարագծով մի քանի օր շարունակ բախումներ են եղել երկու երկրների սահմանապահների միջեւ՝ ծանր զինատեսակների կիրառմամբ։ Սեպտեմբերի 18-ից կողմերը նոր միջադեպերի մասին չեն հայտնել։ Երկու երկրներն էլ հայտնել են զոհերի և ավերածությունների մասին։ Բանակցությունների մի քանի փուլից հետո սեպտեմբերի 25-ին Տաջիկստանի և Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների նախագահներ Սայմումին Յաթիմովը Կամչիբեկ Տաշիևը բանակցություններ են վարել և ստորագրել իրավիճակի կայունացման արձանագրություն։
20:10 - 08 հոկտեմբերի, 2022
ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից, միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:  ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ երկրների ղեկավարներին Սանկտ Պետերբուրգ ժամանելու համար և նշել, որ այսօրվա ոչ պաշտոնական հանդիպմանը հնարավորություն կունենան քննարկել հաջորդ շաբաթ Աստանայում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում քննարկվելիք հարցերն ու թեմաները:
17:09 - 07 հոկտեմբերի, 2022
Բիշքեկը նախաձեռնում է Տաջիկստանին ՀԱՊԿ-ից բացառելու ընթացակարգ. Ղրղզստանի անվտանգության խորհրդի քարտուղար |tert.am|

Բիշքեկը նախաձեռնում է Տաջիկստանին ՀԱՊԿ-ից բացառելու ընթացակարգ. Ղրղզստանի անվտանգության խորհրդի քարտուղար |tert.am|

tert.am: Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը հայտարարել է, որ Բիշքեկը նախաձեռնում է Տաջիկստանին ՀԱՊԿ-ից բացառելու ընթացակարգ, գրում է economist.kg-ն:«Այո, մենք նախաձեռնել ենք այս հարցը։ Մենք արդեն մի քանի անգամ բարձրացրել ենք ու պատրաստվում ենք նորից բարձրացնել։ Մասնակից պետությունների միջև ծագած հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Եթե որևէ մեկը փորձի ուժ կիրառել, մենք առաջարկում ենք նրան հեռացնել կազմակերպությունից։ Ինչո՞ւ է դա պետք, երբ դառնում ես ՀԱՊԿ անդամ և ակնկալում պաշտպանություն արտաքին սպառնալիքից, բայց կազմակերպության ներսում կոնֆլիկտ ես ստանում երկրի հետ։ Ժամանակն է, որ մեր երկրները վերանայեն կանոնադրության որոշ հատվածներ, որոնք նախատեսում են նման պահեր»,- ասել է Իմանկուլով:Միաժամանակ, Իմանկուլովն ընդգծել է, որ Ղրղզստանը պնդում է տաջիկական կողմի հետ բանակցությունները։«Տաջիկստանը մեզ համար թշնամական երկիր չէ, այլ բարեկամ երկիր։ Մենք դարեր շարունակ ապրել ենք կողք կողքի։ Տաջիկ ժողովուրդը դրա հետ կապ չունի։ Նրանք իրավիճակի, ընթացող քաղաքականության ու քաղաքական գործիչների պատանդն են։ Քանի այս քաղաքականությունը դեռ չի վերանայվել Ղրղզստանի նկատմամբ, ոչ մի լավ բան չի լինի, նման հակամարտությունները կկրկնվեն»,- եզրափակել է Իմանկուլովը։
09:31 - 23 սեպտեմբերի, 2022
Ղրղզստանում հայտարարել են, որ Տաջիկստանի հետ սահմանին իրադրությունը կայուն Է

 |armenpress.am|

Ղրղզստանում հայտարարել են, որ Տաջիկստանի հետ սահմանին իրադրությունը կայուն Է |armenpress.am|

armenpress.am: Ղրղզական կողմը Տաջիկստանի հետ սահմանին իրադրությունը գնահատում է որպես հարաբերականորեն կայուն, նոր պատահարներ չեն արձանագրվել: Սեպտեմբերի 22-ին այդ մասին հաղորդել է Ղրղզստանի Ազգային անվտանգության կոմիտեի Սահմանապահ ծառայությունը: «Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում իրադրությունը բնորոշվում է որպես հարաբերականորեն կայուն: Գիշերն անցել է հանգիստ, պատահարներ չեն արձանագրվել: Կողմերի աշխատանքային հանձնախմբերը շարունակում են իրադրության ապաէսկալացիայի եւ պետական սահմանի գծից լրացուցիչ ուժերի եւ միջոցների հետքաշման շուրջ համաձայնությունների կատրաման ստուգման միջոցառումների անցկացումը»,- ասված է հաղորդագրության մեջ: «Շարունակվում են սահմանամերձ տարածքները չպայթած արկերից, ականներից, ռազմամթերքից եւ այլ պայթյունավտանգ միջոցներից մաքրման եւ վնասազերծման աշխատանքները»,- նշել են սահմանապահ ծառայությունում: Բախման գոտու ականազերծումն սկսվել է սեպտեմբերի 20-ին: Իրադրությունը Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին սրվել է սեպտեմբերի 14-ին: Ղրղզական կողմի պնդմամբ՝ տաջիկ սահմանապահները չորեքշաբթի օրը ներթափանցել են սահմանի հատված Ղրղզստանի Բատկենի մարզի Բատկենի շրջանի Բուլակ Բաշի բնակավայրի շրջանում եւ «գրավել մարտական դիրքեր»:   Տարածքից հեռանալու պահանջին ի պատասխան Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, ինչից հետո ծայր է առել փոխհրաձգություն: Սեպտեմբերի 17-ին Ղրղզստանի Սահմանապահ ծառայությունը հայտնել է Օշի մարզի գնդակոծման մասին: Ղրղզստանի իշխանությունները սահմանամերձ գյուղերից տարհանել են շուրջ 140 հազար քաղաքացու: Սեպտեմբերի 18-ից Ղրղզստանի Սահմանապահ ծառայությունը չի հայտնել նոր միջադեպերի մասին, իսկ սեպտեմբեի 19-ին երկու երկրների Ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարներն ստորագրել են արձանագրություն սահմանից զորքերի հետքաշման եւ խաղաղության հաստատման մասին: Ղրղզական կողմից բախման հետեւանքով զոհվել է 59 մարդ, շուրջ 200-ը՝ վիրավորվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:40 - 22 սեպտեմբերի, 2022
ՀԱՊԿ-ը դատապարտել է սահմանին ուժի կիրառումը Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից |news.am|

ՀԱՊԿ-ը դատապարտել է սահմանին ուժի կիրառումը Ղրղզստանի և Տաջիկստանի կողմից |news.am|

news.am: ՀԱՊԿ-ը պատրաստ է ուժեղացնել միջնորդական ջանքերը՝ Տաջիկստանի և Ղրղզստանի միջ և փոխզիջման հասնելու համար, նշվել է կազմակերպության քարտուղարության հայտարարությունում։ «Անընդունելի ենք համարում ուժի կիրառման ցանկացած փորձ վիճելի հարցերի լուծման համար և համոզված ենք, որ քաղաքական-դիվանագիտական մոտեցումներն այլընտրանք չունեն։ ՀԱՊԿ-ը պատրաստ է համակողմանիորեն ուժեղացնել միջնորդական ջանքերը՝ կայուն փոխզիջման հասնելու համար»,- նշվել է ՀԱՊԿ կայքի հաղորդագրությունում։ Նշվում է, որ ՀԱՊԿ ղեկավարությունը և քարտուղարության աշխատակիցները ցավով և դառնությամբ են ըդնունել բախումների զոհերի մասին լուրերը, որոնք տեղի են ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին սեպտեմբերի 14-17-ին, ինչպես նաև ցավակցություն են հայտնում երկու երկրների ժողովուրդներին։
14:41 - 19 սեպտեմբերի, 2022
Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել Է Տաջիկստանի հետ սահմանին լարված իրավիճակի մասին

 |armenpress.am|

Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել Է Տաջիկստանի հետ սահմանին լարված իրավիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: Իրադրությունը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին, որտեղ սեպտեմբերի 14-ից մարտական բախումներ էին տեղի ունենում երկու երկրների զինծառայողների միջև, շարունակում է լարված մնալ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին կիրակի հայտնել Է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը: «Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում՝ Օշի մարզի Չոն-Ալայի շրջանում եւ Բատկենի մարզում (Ղրղզստան) իրադրությունը շարունակում է լարված մնալ», - ասվում է հաղորդագրության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը «հանգիստ, առանց միջադեպերի» է անցել։ Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հստակեցրել է Տաջիկստանի հետ սահմանին մարտական բախումների ժամանակ զոհվածների թիվը։ Գերատեսչության տվյալներով՝ Բատկենի մարզում զոհերի թիվը 24-ից հասել է 36-ի, տուժել է 129 մարդ:
16:52 - 18 սեպտեմբերի, 2022
ՀԱՊԿ-ը Ղրղզստանին և Տաջիկստանին կոչ է անում սահմանային խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով և կանխել մարդկային կորուստները
 |tert.am|

ՀԱՊԿ-ը Ղրղզստանին և Տաջիկստանին կոչ է անում սահմանային խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով և կանխել մարդկային կորուստները |tert.am|

tert.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային ծառայությունների միջև բանակցությունների մեկնարկը։ՀԱՊԿ–ը կոչ է անում լուծել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով՝ մարդկային կորուստները կանխելու համար։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են Կազմակերպության քարտուղարության մամուլի ծառայությունից։ «ՀԱՊԿ քարտուղարությունն ուշադիր հետևում է իրավիճակին և հույս ունի, որ այժմ հաստատված զինադադարը կլինի երկարաժամկետ և կայուն։ Մենք ողջունում ենք հրադադարը և բանակցությունները, որոնք սկսվել են Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային ծառայությունների միջև: Մենք վստահ ենք, որ փոխընդունելի ուղիներ կգտնվեն սահմանային այս բարդ խնդիրը լուծելու, լարվածությունը նվազեցնելու և հակամարտությունների սրումը կանխելու համար: Ուժի կիրառումն անընդունելի է, հակասությունները լուծելու համար պետք է գործի դնել միայն դիվանագիտական մեթոդներ»,- ընդգծել է քարտուղարությունը։ Հիշեցնենք, որ երկու երկրների միջև սահմանային վեճի շուրջ բախումները սկսվել են այս շաբաթ։ Նրանք միմյանց մեղադրում են տանկեր, ականանետեր, հրետանի և հարվածային ԱԹՍ-ներ օգտագործելու մեջ։
13:32 - 17 սեպտեմբերի, 2022
Այսօր Ղրղզստանը և Տաջիկստանը չեն հաղորդել խոշոր միջադեպերի մասին

Այսօր Ղրղզստանը և Տաջիկստանը չեն հաղորդել խոշոր միջադեպերի մասին

Այսօր Ղրղզստանը և Տաջիկստանը չեն հաղորդել խոշոր միջադեպերի մասին, ինչը վկայում է այն մասին, որ ուրբաթ օրվա ինտենսիվ մարտերից հետո համաձայնեցված հրադադարը ուժի մեջ է մնացել։ Չնայած դրան՝ Ղրղզստանի սահմանապահներն ասում են, որ իրենց մի գյուղ կարճ ժամանակով գնդակոծվել է: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ղրղզստանն ուրբաթ օրը հաղորդել էր 24 զոհի և տասնյակ մարդկանց վիրավորվելու մասին։ Այսօր երկիրը հաղորդում է, որ իր սահմանամերձ գյուղերից մեկը վաղ առավոտյան հինգ րոպե գնդակոծվել է հանգիստ գիշերվանից հետո: Տաջիկստանում զոհերի մասին պաշտոնական թվեր չեն հաղորդել։ Տաջիկ սահմանապահները ուրբաթ օրը հայտարարություն են տարածել, որ իրենց մի քանի գյուղեր խոցվել են ղրղզական ուղղաթիռների և ԱԹՍ-ների կողմից: Հիշեցնենք, որ երկու երկրների միջև սահմանային վեճի շուրջ բախումները սկսվել են այս շաբաթ։ Նրանք միմյանց մեղադրում են տանկեր, ականանետեր, հրետանի և հարվածային ԱԹՍ-ներ օգտագործելու մեջ։
10:23 - 17 սեպտեմբերի, 2022