Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Արթուր Թովմասյանի հետ հանդիպմանը Ֆրանսուա Պուպպոնին հայտնել է, որ միջազգային ճանաչման համար պայքարում պատրաստակամ է աջակցել Արցախի ժողովրդին

Արթուր Թովմասյանի հետ հանդիպմանը Ֆրանսուա Պուպպոնին հայտնել է, որ միջազգային ճանաչման համար պայքարում պատրաստակամ է աջակցել Արցախի ժողովրդին

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի ուղեկցությամբ հանդիպել է  Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Պուպպոնիի հետ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրասիա-Արցախ հարաբերությունները, ապագա ծրագրերն ու տեսլականները: Ֆրանսուա Պուպպոնին հայտնել է, որ պատրաստակամ է աջակցել Արցախի ժողովրդին՝ միջազգային ճանաչման համար պայքարում: Արթուր Թովմասյանը նշել է, որ բարձր է գնահատում Ֆրանսուա Պուպպոնիի անձնվեր աշխատանքը՝ որպես Արցախ- Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահի, ինչպես նաև, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել նաև բարեկամական շրջանակի անդամներին կատարած աշխատանքի համար: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2020թ. 44- օրյա պատերազմի հետևանքներին և Արցախում տիրող իրավիճակին: Արցախի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է անցյալից դասեր քաղելու, կատարվածը հանրագումարի բերելու հրամայականի առջև։ Խոսելով Արցախի առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը ջանում է օր առաջ լուծել  10-յակ հազարավոր բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային, զբաղվածության և սոցիալական խնդիրները: Արթուր Թովմասյանը շեշտել է, որ  թեպետ առկա են  Հայաստանի Հանրապետությունից, , Սփյուռքի կազմակերպություններից ու գործարար շրջանակներից Արցախին տրամադրվող տարբեր աջակցություններ, այնուամենայնիվ, հնարավորությունները շարունակում են սուղ մնալ: ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Ֆրանսուա Պուպպոնիին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցի շուրջ համակարծիք լինելու համար։ Հանդիպման շրջանակներում ընդգծվել է ռուս խաղաղապահների և Արցախի Հանրապետության  ՊԲ դերը՝ որպես  արցախահայության անվտանգության  հուսալի երաշխավորների։ «Արցախը երբեք չի եղել ու չի լինի Ադրբեջանի կազմում: Այն որպես  կարմիր գիծ պետք է ընկալվի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության և Արցախի բարեկամների համար: Մենք Արցախի միջազգային ճանաչմանը կհասնենք ուժերի կենտրոնացման և միասնականության շնորհիվ»,- ընդհանրացրել է ԱԺ նախագահը: Հանդիպման ավարտին Արթուր Թովմասյանն իր մտահոգությունն է հայտնել Ֆրանսիայում հունիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքների վերաբերյալ։ Այս առումով իր աջակցությունն է հայտնել Ֆրանսուա Պուպպոնիին և Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի անդամ հանդիսացող, խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր պատգամավորներին: Իր հերթին  Ֆրանսուա Պուպպոնին, ով ծագումով Կորսիկայից է, Արթուր Թովմասյանին հրավիրել է Կորսիկա: Արցախի Ազգային ժողովի նախագահը սիրով ընդունել է Կորսիկա այցի հրավերը և, օգտվելով առիթից՝ շնորհակալություն է հայտնել Կորսիկայի կողմից Արցախի անկախության ճանաչման համար։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
18:02 - 16 հունիսի, 2022
Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Ռումինիայի առաջնորդներն Ուկրաինա են ժամանել

Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Ռումինիայի առաջնորդներն Ուկրաինա են ժամանել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն Ուկրաինա են ժամանել։ Նրանք այցելել են Կիևի շրջանի Իրպեն քաղաք, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։ Մասնավորապես, այս երկրների առաջնորդները շրջել են քաղաքում, տեսել ավերածություններն ու ծանոթացել վերականգնման պլաններին։ Ինչպես նշել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը, չորս պետությունների առաջնորդները մտադիր են աջակցության և համերաշխության ազդակ հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Ուկրաինայի ժողովրդին։ Նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ նշված երկրների ղեկավարները Վլադիմիր Զելենսկու հետ այսօր քննարկելու են, մասնավորապես, պարենային անվտանգության, զենքի և Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցերը։ Երմակը նշել է, որ ակնկալիքներ կան, որ նրանք կսատարեն Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման հայտը։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
15:43 - 16 հունիսի, 2022
Եվրոպան ավելացրել է հարավաֆրիկյան ածխի ներմուծումը՝ փորձելով այլընտրանք գտնել ռուսականին․ Reuters

Եվրոպան ավելացրել է հարավաֆրիկյան ածխի ներմուծումը՝ փորձելով այլընտրանք գտնել ռուսականին․ Reuters

Եվրոպական երկրները, որոնք փորձում են այլընտրանք գտնել ռուսական ածխին, այս տարվա առաջին հինգ ամսում 40%-ով ավելի շատ ածուխ են ներկրել հարավաֆրիկյան արտահանման գլխավոր հանգույցից, քան 2021 թ-ին, հայտնում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Այս տարվա մայիսի վերջի տվյալներով՝ Ռիչարդս Բեյ հարավաֆրիկյան ածխային տերմինալը (RBCT) 3 մլն 240 հազար 752 տոննա ածուխ է արտահանել եվրոպական երկրներ, որը կազմում է RBCT-ի արտահանման ընդհանուր ծավալի 15%-ը, 2021 թ-ին այն կազմել է 2 մլն 321 հազար 190 տոննա (4%)։ Օգոստոսի երկրորդ կեսից սկսած՝ Եվրամիությունն արգելելու է ռուսական ածխի ներկրումը, դա Մոսկվայի դեմ լայնամասշտաբ պատժամիջոցների մի մասն է։ RBCT-ն դեռ չի պատասխանել մեկնաբանություն տալու հարցմանը։ Այն սովորաբար ցուցանիշները ներկայացնում է տարեկան կտրվածքով և արտահանման ուղղությունների վերաբերյալ մանրամասն տվյալներ չի տրամադրում։ Այս տարի RBCT-ից ածուխ են գնել Նիդերլանդներն, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Դանիան, Լեհաստանը, Գերմանիան և Ուկրաինան։ Նրանցից ոմանք սկսել են ածուխ ներկրել RBCT-իц միայն փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Նիդերլանդները RBCT-ից ածուխ չի գնել այս տարվա հունվարին և փետրվարին, սակայն 1,27 մլն տոննա ներկրել է մարտին, ապրիլին և մայիսին, ընդ որում՝ ծավալներն ավելանում են յուրաքանչյուր ամիս։ RBCT-ից ածխի ներկրման ծավալներով այն չորրորդն է, նրան բաժին է ընկել տերմինալի արտահանման ընդհանուր ծավալի 5,76%-ը։ Ֆրանսիան RBCT-ից յոթնապատիկ ավելի շատ ածուխ է գնել այս տարի՝ 464 հազար 432 տոննա՝ ի տարբերություն անցյալ տարվա 68 հազար 5 տոննայի։ Իսպանիան, Լեհաստանն ու Գերմանիան անցյալ տարի նույնպես ածուխ չեն ներկրել տերմինալից։ Այս տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում Իսպանիան գնել է 355 հազար 250 տոննա ածուխ, Լեհաստանը՝ 181 հազար 515 տոննա, Գերմանիան՝ 157 հազար 383 տոննա։ Ճապոնիան, որը նույնպես հայտարարել է, որ արգելելու է ռուսական ածխի ներկրումը, հունվարից ի վեր RBCT-ից գնել է 388 հազար 249 տոննա ածուխ, ինչը գրեթե կրկնակի ավելին է նախորդ տարվա ցուցանիշից։ Չինաստանը՝ 2021 թ-ին RBCT-ից ամենաշատ ածուխ ներկրած երրորդ երկիրը (6,09 մլն տոննա), այս տարի տերմինալից ածուխ չի գնել, սակայն ավելացրել է ռուսական ածխի ներկրման ծավալները։ Եվրոպական երկրներ արտահանման աճը տեղի է ունեցել՝ չնայած RBCT-ի աշխատանքի ցածր ցուցանիշներին։ Տեխնիկական վատ սպասարկումը, գնացքաքարշերի պակասն ու պղնձե մալուխների գողությունը խաթարել են հարավաֆրիկյան պետական երկաթուղային բեռնափոխադրումները, որոնց միջոցով ածուխը տեղափոխվում էր RBCT և մյուս տերմինալներ։ Որոշ հանքափորներ ածուխը տեղափոխում են բեռնատարներով։ 2022 թ-ի հինգ ամսում RBCT-ն արտահանել է 22 մլն 057 հազար 587 տոննա ածուխ։ Այս տեմպերով տերմինալում կրկին կգրանցվի տարեկան արտահանման անկում այն դեպքում, երբ 2021 թ-ին արտահանման ծավալներն ամենացածրն են եղել 1996 թ-ից ի վեր»։   Նորա Վանյան
20:28 - 15 հունիսի, 2022
Ուկրաինայի նախագահը ստիպված է բանակցել Ռուսաստանի հետ․ Մակրոն

Ուկրաինայի նախագահը ստիպված է բանակցել Ռուսաստանի հետ․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը Ռումինիա է ժամանել ՆԱՏՕ-ի հարավային թև և Մոլդովա կատարելիք եռօրյա այցի շրջանակում, խոստացել է «ամեն ինչ անել»՝ դադարեցնելու համար Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, հայտնում է Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը։ «Մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ կանգնեցնելու համար ռուսական զորքերը, որպեսզի օգնենք ուկրաինացիներին, նրանց բանակին և բանակցությունների վերսկսմանը», - ասել է նա։ Ֆրանսիայի նախագահն այսօր ավելի ուշ մեկնելու է Մոլդովա՝ հանդիպելու արևմտամետ նախագահ Մայա Սանդուի հետ։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են նաև, որ հունիսի 16-ին նա այցելելու է Կիև, սակայն այս տվյալները չի հաստատել Մակրոնի գրասենյակը։ «Առաջին իսկ օրվանից Ֆրանսիան հստակ հայտարարել է, որ Ռուսաստանն ագրեսոր է։ Բայց մենք պետք է սթափ դատենք։ Մենք չենք պատերազմում Ռուսաստանի դեմ», - ասել է նա։ «Ուկրաինայի նախագահն ու նրա պաշտոնյաները ստիպված են բանակցել Ռուսաստանի հետ», - հավելել է Ֆրանսիայի նախագահը։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
17:19 - 15 հունիսի, 2022
Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտման ֆիննական կենտրոնն (CREA) զեկույց է հրապարակել, որում նշել է, որ էներգակիրների արտահանման հաշվին Ռուսաստանն $98 միլիարդ է վաստակել Ուկրաինայի դեմ պատերազմի 100 օրվա ընթացքում։ Ընդ որում, այդ էներգակիրների խոշորագույն ներկրողը Եվրամիությունն է։ Al Jazeera-ն անդրադարձել է զեկույցին, հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «CREA ֆիննական անկախ կենտրոնի այսօրվա զեկույցը հրապարակվել է այն շրջանում, երբ ռուսական զորքերը շարունակում են դանդաղ, բայց հաստատուն առաջընթացն՝ Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասի շրջանի ամբողջական գրավման արշավի շրջանակում։ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն Ուկրաինային զենք և գումար են տրամադրել, որպեսզի օգնեն նրան դիմակայել Ռուսաստանի գրոհին, ինչպես նաև Մոսկվային պատժել են աննախադեպ տնտեսական պատժամիջոցներով։ Սակայն Կիևն արևմտյան երկրների կոչ է արել խզել Մոսկվայի հետ բոլոր առևտրային կապերը՝ հույս ունենալով, որ դա կխլի նրանից ֆինանսական այդ փրկօղակը փետրվարի 24-ի ներխուժումից հետո։ Պատերազմից առաջ Ռուսաստանը Եվրամիությանը գազ էր մատակարարում նրա պահանջարկի 40%-ի չափով, և նավթ՝ 27%-ի չափով։ Այս ամիս ավելի վաղ ԵՄ-ն համաձայնության է եկել ռուսական նավթի մեծ մասի ներկրումից հրաժարվելու շուրջ և մտադիր է այս տարվա ընթացքում երկու երրորդով նվազեցնել գազի ներկրումը։ CREA-ի հաշվետվության համաձայն՝ պատերազմի առաջին 100 օրվա ընթացքոմ Եվրամիությանը բաժին է ընկել ռուսական էներգակիրների արտահանման 61%-ը, որը համարժեք է $60 միլիարդին։ Ընդհանուր առմամբ, առաջատար ներկրողներն են եղել Չինաստանն՝ էներգակիրների դիմաց վճարելով $13.2 միլիարդ, Գերմանիան՝ $12.7 մլրդ, Իտալիան՝ $8.2 մլրդ, Նիդերլանդները՝ $8.4 մլրդ, Թուրքիան՝ $7 մլրդ, Լեհաստանը՝ $4.6 մլրդ, Ֆրանսիան՝ $4,5 մլրդ և Հնդկաստանը՝ $3,6 մլրդ։ Հանածո վառելիքից Ռուսաստանի եկամուտները ստացվում են, նախևառաջ, անմշակ նավթի վաճառքից ($48.2 մլրդ), այնուհետև՝ խողովակաշարով մատակարարվող գազից ($25.1 մլրդ), նավթամթերքից ($13.6 մլրդ), հեղուկ բնական գազից ($5.3 մլրդ) և ածխից ($4.8 մլրդ)։ Անգամ չնայած այն բանին, որ մայիսին ռուսական էներգակիրների արտահանումը կտրուկ կրճատվել է, իսկ շատ երկրներ և ընկերությունները հրաժարվել են մատակարարումներից պատերազմի պատճառով, հանածո վառելիքի համաշխարհային գների աճը շարունակել է համալրել Կրեմլի գանձարանը, իսկ արտահանումից ստացված եկամուտները ռեկորդային բարձր մակարդակի են հասել։ CREA-ի տվյալներով՝ արտահանման միջին գները Ռուսաստանում մոտ 60%-ով ավելի բարձր են եղել, քան նախորդ տարի։ Որոշ երկրներ էլ ավելացրել են Ռուսաստանից էներգակիրների ներկրման ծավալները։ Նրանց թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ֆրանսիան, ասված է զեկույցում։ «Հնդկաստանը ռուսական անմշակ նավթի խոշոր ներկրող է դարձել՝ ձեռք բերելով արտահանված ապրանքի 18%-ը», - նշել է CREA-ն՝ հավելելով, որ «դրա զգալի մասը վերաարտահանվում է զտված նավթամթերքի տեսքով», այդ թվում՝ ԱՄՆ և եվրոպական երկրներ։ «Մինչ ԵՄ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հավանականությունը, Ֆրանսիան ավելացրել է ներկրումն ու դարձել հեղուկ բնական գազի խոշորագույն ներկրողն աշխարհում», - ասել է CREA-ի վերլուծաբաններից մեկը»։   Նորա Վանյան  
17:01 - 14 հունիսի, 2022
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայում է

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայում է

Այսօր` հունիսի 13-ին, Փարիզում ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հանդիպել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի և ներկայացուցչության անձնակազմի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ֆրանսիական քաղաքական գործիչների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Արցախին ցուցաբերած օժանդակության, և այն շարունակական դարձնելու անհրաժեշտության մասին: ԱԺ նախագահը հատուկ ընդգծել է պատերազմից անմիջապես հետո Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևերի ընդունման կարևորությունը: Հանդիպմանը Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցչության աշխատանքը: ԱԺ նախագահի հանդիպումները շարունակվելու են ֆրանսիական քաղաքական շրջանակների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն Արցախ վերադառնալուց հետո:
16:31 - 13 հունիսի, 2022
Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ
 |tert.am|

Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ |tert.am|

tert.am: Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. դա պայմանավորված է նրանով, որ «միջուկային ակումբի» երկրները սկսում են ակտիվորեն ավելացնել իրենց զինանոցները։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակված զեկույցում։«Միջուկային զենքի կիրառման ռիսկն այժմ ամենաբարձր մակարդակի վրա է «սառը պատերազմից» պիկից ի վեր»,- նշել են ինստիտուտի փորձագետները։ Ներկայում «հստակ նշաններ կան առ այն, որ միջուկային զենքի կրճատման գործընթացն ավարտված է», և «բոլոր ուժերը «միջուկային ակումբում» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և Հյուսիսային Կորեա) ավելացնում են մարտագլխիկների քանակը և իրականացնում միջուկային զինանոցների արդիականացում»,- ասել են փորձագետները։Միջազգային լարվածության ուժեղացմանը նպաստում է նաև այն փաստը, որ, ըստ հետազոտողների, այդ երկրների մեծ մասը «ուժեղացնում է միջուկային հռետորաբանությունը», և «միջուկային զենքի դերն իրենց ռազմական մարտավարությունում գնալով ավելի նշանակալի է դառնում»։Ըստ SIPRI-ի՝ «միջուկային ակումբի» բոլոր երկրներն ակտիվորեն ծրագրեր են մշակում միջուկային զենքի հետ կապված կամ արդեն գոյություն ունեցող զինանոցներն են ընդլայնում։ Մասնավորապես, «Մեծ Բրիտանիան հայտարարել է միջուկային մարտագլխիկների պաշարների սահմանաչափի ավելացման մասին»՝ որոշելով «հրապարակայնորեն չներկայացնել դրանց թիվը», իսկ Ֆրանսիան «պաշտոնապես սկսել է միջուկային զենքով հագեցած երրորդ սերնդի սուզանավ ստեղծելու ծրագիրը»:Ինստիտուտը նաև նշում է, որ Հնդկաստանը և Պակիստանը «ավելացնում են միջուկային զենքի պաշարները և մշակում նոր առաքման համակարգեր», իսկ Իսրայելը «արդիականացնում է իր միջուկային զինանոցը»։ Միաժամանակ ԿԺԴՀ-ն «ակտիվորեն միջուկային զենք է փորձարկում» և, ըստ փորձագետների, «արդեն արտադրել է 20 մարտագլխիկ՝ բավարար ռեսուրսներով՝ լրացուցիչ 45-55 մարտագլխիկ արտադրելու համար»։ SIPRI-ի փորձագետների խոսքով՝ արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Չինաստանում 300 նոր արձակման սիլոսներ են կառուցվում: Շարունակությունը՝ tert.am-ում
12:34 - 13 հունիսի, 2022
Ֆրանսիայում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների 1-ին փուլի արդյունքները. Մակրոնի գլխավորած ուժն առաջատարն է
 |hetq.am|

Ֆրանսիայում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների 1-ին փուլի արդյունքները. Մակրոնի գլխավորած ուժն առաջատարն է |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների առաջին փուլը վստահ հաղթանակ չի բերել ո՛չ ընդդիմությանը, և ո՛չ էլ նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած նախագահական մեծամասնությանը։ Ուշ գիշերը Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ընտրությունների առաջին փուլի արդյունքները։  Իշխող «Միասին» դաշինքը, որը ձևավորվել է նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած «Ռենեսանս» և կենտրոնամետ մյուս քաղաքական ուժերի միավորման արդյունքում, հավաքել է ձայների 25,75 %-ը, այն դեպքում, երբ նրանց հիմնական մրցակիցները՝ ձախ «Նոր ժողովրդական բնապահպանական և սոցիալական միություն»-ը (NUPES) դաշինքը ստացել է ձայների 25,66%-ը։ Երրորդ հորիզոնականն զբաղեցնում է Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը (18,7%), չորրորդը՝ «Հանրապետականները» (10,4%)։ Հինգերորդ հորիզոնականում հայտնվել են Էրիկ Զեմուրի «Ռեկոնկիստա» կուսակցության ներկայացուցիչները՝ հավաքելով ձայների 4,2 %-ը, սակայն այդպիսի արդյունքը փաստացի շանսեր չի տալիս հայտնվելու խորհրդարանում։ Մյուս կուսակցություններն ու միությունները չեն հաղթահարել 4 %-անոց շեմը։ Մարին Լը Պենը, որը նախագահական մրցավազքից հետո գարնանը ժամանակավորապես ցած էր դրել «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդի լիազորությունները, հավաքելով ձայների 54 %-ը, մեծ տարբերությամբ դուրս է եկել ընտրությունների երկրորդ փուլ։ Միևնույն ժամանակ աջ քաղաքական գործիչ Էրիկ Զեմուրը, որը նախագահական ընտրություններից հետո Լը Պենին առաջարկում էր հավաքել աջերի կոալիցիա, պարտություն է կրել իր շրջանում՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։ Նախագահական ընտրություններում Մակրոնի և Լը Պենի հիմնական մրցակիցներից մեկը՝ Ժան-Լյուկ Մելանշոնը այս ընտրություններին չէր առաջադրվել, սակայն նա ավելի հեռահար պլաններ ունի։ Իր կողմից ձևավորված NUPES միության անդամ ուժերը եկել են այն պայմանավորվածության, որ եթե ձախերը հաղթեն խորհրդարանական ընտրություններում, կաջակցեն վարչապետի պաշտոնում Մելանշոնի առաջադրմանը։ Նախօրեին տեղի ունեցած ընտրություններում գրանցվել է Ֆրանսիայի պատմության ամենացածր մասնակցությունը։ Ինչպես նշում են վերլուծաբանները, խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի նվազում է։  Ինչպես ավելի վաղ զգուշացրել էր Էմանուել Մակրոնը, այն նախարարները, որոնք իրենց ընտրական շրջաններում չեն հաղթի, չեն հայտնվի ապագա կառավարության կազմում։ Այս առումով անհայտ է կառավարության 15 անդամների ճակատագիրը՝ սկսած վարչապետ Էլիզաբեթ Բորնից, որը ևս կմասնակցի երկրորդ փուլին։ Առաջին փուլում նա հավաքել էր ձայների 34,3 %-ը։ «Այսօր մենք միակ քաղաքական ուժն ենք, որն ունակ է ուժեղ և ակնառու մեծամասնություն ստանալ խորհրդարանում, որը մեզ հնարավորություն կտա արձագանքելու հրատապ մարտահրավերներին, որոնք կանգնած են ֆրանսիացիների առաջ և արձագանքել ապագայի խնդիրներին»,- ասել է Բորնը։ Շարունակությունը՝ hetq.am-ում  Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է հաջորդ կիրակի՝ հունիսի 19-ին։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում Լուսանկարը՝ Bob Edme/AP Photo
11:58 - 13 հունիսի, 2022
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են
 |azatutyun.am|

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են |azatutyun.am|

azatutyun.am: Նախագահական ընտրություններից մեկուկես ամիս անց Ֆրանսիայում խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի ընտրություններ են: Ֆրանսիացներն ընտրելու են 577 խորհրդարանական տարբեր քաղաքական ուժերից։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հունիսի 19-ին։ Հետազոտական ինստիտուտներն ու կենտրոնները խորհրդարանական ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշ են կանխատեսում։ Միջին հաշվով այս կառույցները ընտրատեղամասերում ակնկալում են ընտրողների 45-ից 49 տոկոս։ Երկրի տարբեր շրջաններում ընթացիկ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են մայիսի 20-ին ձևավորված նոր կառավարության 28 նախարարներից 15-ը, այդ թվում՝ վարչապետ Էլիզաբեթ Բորնը։ Ելիսեյան պալատը նախազգուշացրել է, որ նորանշանակ նախարարներից նրանք, ովքեր խորհրդարանական ընտրություններում թեկնածու են և կպարտվեն, պետք է հրաժարական տան։
13:38 - 12 հունիսի, 2022
Մոռացեք Ֆրանսիան, Հայաստանը գինեգործության կենտրոնն է. «Եվրանյուզ»-ի անդրադարձը՝ հայկական գինեգործությանը |armenpress.am|

Մոռացեք Ֆրանսիան, Հայաստանը գինեգործության կենտրոնն է. «Եվրանյուզ»-ի անդրադարձը՝ հայկական գինեգործությանը |armenpress.am|

armenpress.am: «Մոռացեք Ֆրանսիան․ Հայաստանը գինեգործության կենտրոնն է». այսպես է վերնագրել «Եվրանյուզ» միջազգային առաջատար մեդիացանցն իր անդրադարձը՝ հռչակելով հայկական բարձրավանդակը գինեգործության հնագույն հայրենիք։ «Եվրանյուզ» լրատվականը պատմում է հայկական 8000-ամյա խաղողագործության ավանդույթների և 6000-ամյա գինեգործական մշակույթի մասին՝ հավելելով, որ գինու մասին մտածելիս չպետք է բաց թողնել գինեգործական ամենահին շրջաններից մեկը ՝ Հայաստանը։ Լրատվամիջոցը կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանում վերջերս բացված գինու պատմության թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշները այցելուների համար ճանապարհ  են բացում դեպի հայկական գինեգործության անցյալ և գերժամանակակից լուծումների շնորհիվ ցույց  տալիս տարածաշրջանի, կրոնի, մշակույթի և բժշկության խորը կապը հայկական գինու հետ: «Թանգարանը գտնվում է Երևանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա՝ Արմենիա Վայն գինեգործարանում,  տեղակայված է 8 մետր խորությամբ բազալտե ապարներում․ երբ անցնում ես գետնափոր թունելի միջով,  քեզ թվում է, թե մտնում ես գինու հսկա  մառան»,-նշում է «Եվրանյուզն» ու ավելացնում,- «թանգարանում գտնվող պատմահնագիտական և ազգագրական նմուշները ցույց են տալիս, թե ինչպես է գինին հայերին ուղեկցել օրորոցից մինչև թաղման ծեսեր»։ Կարևորելով հնագույն գինեգործության մշակույթը հանրահռչակելու թանգարանի միտումը, «Եվրանյուզը» մատնանշում է նաև մատենագրության առկայությունը, ինչը փաստում է, որ Հայաստանն իսկապես գինեգործության բնօրրանն է։
14:04 - 11 հունիսի, 2022
Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան դատապարտել են ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների ապամոնտաժումն Իրանում |armenpress.am|

Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան դատապարտել են ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների ապամոնտաժումն Իրանում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան հայտարարել են, որ դատապարտում են իրանական միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների մի մասն ապամոնտաժելու Իրանի որոշումը: «Այդ գործողությունները միայն խորացնում են իրադրությունը եւ դժվարացնում իրանական ատոմի շուրջ համաձայնագրի լրիվ կատարումը վերականգնելու մեր ջանքերը: Նրանք նաեւ կասկածի տակ են դնում Իրանի հակվածությունը բանակցությունների (համաձայնագրի գործողությունների վերսկսման շուրջ) դրական արդյունքներին»,-ասվում է երեք երկրների հայտարարության մեջ: Փարիզը, Բեռլինը եւ Լոնդոնը Թեհրանին հիշեցրել են, որ 2022 թվականի մարտից բանակցությունների սեղանին դրված է «կենսունակ գործարք», որը Իրանին կվերադարձնի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իր պարտավորությունների պահպանմանը, իսկ ԱՄՆ-ին՝ գործարքի: «Մենք ցավում ենք, որ Իրանը չօգտվեց այդ գործարքի կնքման դիվանագիտական հնարավորությունից: Մենք համառորեն նրան կոչ ենք անում՝ դա անել հիմա: Մենք պատրաստ ենք»,-նշել է երկրները: Հունիսի 9-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ Իրանի իշխանություններն սկսում են գործակալության 27 տեսախցիկների ապամոնտաժումը, որոնք նախատեսված են իրանական միջուկային օբյեկտների մոնիթորինգի համար: Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ ՄԱԳԱՏԷ-ն վերջնականապես կորցնում է իրանական միջուկային օբյեկտներին հետեւելու հնարավորությունը, սակայն, հավելել է նա, գործակալության մասնագետները «մոտ են այդ կետին»: Նա դրականորեն է պատասխանել լրագրողի այն հարցին, թե տեսախցիկների ապամոնտաժումը նշանակում է արդյոք, որ Իրանը ցանկության դեպքում այժմ կկարողանա գաղտնի կերպով ուրանի հարստացման ցենտրիֆուգներ կառուցել: Տեսախցիկների մի մասն ապամոնտաժելու Իրանի որոշումը հետեւել է այն բանին, երբ հունիսի 8-ին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը հավանություն տվեց արեւմտյան երկրների կողմից առաջարկված բանաձեւին, որով Իրանին քննադատում են իր միջուկային ծրագրի շուրջ տեղեկատվության ոչ բավարար բացահայտման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:59 - 10 հունիսի, 2022
ՄԱԳԱՏԷ-ն Իրանը դատապարտող բանաձև է ընդունել. Թեհրանն արձագանքել է |1lurer.am|

ՄԱԳԱՏԷ-ն Իրանը դատապարտող բանաձև է ընդունել. Թեհրանն արձագանքել է |1lurer.am|

1lurer.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի 35 անդամ պետությունների մեծ մասը կողմ է քվեարկել Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունմանը՝ քննադատության ենթարկելով երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների ծագման պարզաբանման բացակայության պատճառով: Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը տեղեկացրել է, որ բանաձևին կողմ են քվեարկել կառավարիչներից 30-ը, դեմ՝ Ռուսաստանը և Չինաստանը, իսկ Հնդկաստանը, Լիբիան, Պակիստանը ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթը նախաձեռնող երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Եվրամիության և ԱՄՆ պատվիրակությունները հայտարարություն են տարածել, որով Իրանի իշխանություններին կոչ են արել համագործակցել ուրանի մասնիկների ծագումը պարզելու հարցում, որպեսզի գործակալությունը կարողանա անհրաժեշտ երաշխիքներ տրամադրել, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է բանաձևի ընդունմանը՝ նշելով, ու Թեհրանը վճռական և համաչափ պատասխան կտա: Նրա խոսքով՝ բանաձևը նախաձեռնող երկրներն ամբողջական պատասխանատվություն են կրում դրա հետևանքների համար։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ողջունել է բանաձևի ընդունումը: Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի որոշումը հստակ նախազգուշական ազդակ է Իրանի համար։
12:13 - 09 հունիսի, 2022