Օնիկ Գասպարյան

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետը։  

ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին: Պաշտոնից ազատվել է 2021 թվականի մարտի 18-ին։

Ծնվել է 1970 թ. հունվարի 6-ին, Իջեւան քաղաքում: ովորել է Իջեւանի N5 միջնակարգ դպրոցում: ովորել եւ ավարտել է ք.Երեւանի N147 միջնակարգ դպրոցը: ովորել եւ ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ: ովորել եւ «ոսկե» մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան: ովորել եւ գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։

1988 - 1990թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես պարտադիր ժամկետային զինծառայող: 1990 - 1993թթ. մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը Իջեւանի «Սարոյի» ջոկատի կազմում: 1993 - 1998թթ. ծառայել է 51191 զորամասում զբաղեցնելով գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի օգնականի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնները: 1994թ. մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է:

բաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:
բաղեցրել է 51191 զորամասի հրամանատարի պաշտոնը:
բաղեցրել է 68617 զորամասի հրամանատարի պաշտոնը:
բաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
բաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-գնդապետ» զինվորական կոչում:
ՍԴ-ը սահմանադրական է ճանաչել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածը |azatutyun.am|

ՍԴ-ը սահմանադրական է ճանաչել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածը |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը։ Այս մասին հայտնեց բարձր դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը երեք օրվա ընթացքում կհրապարակվի ՍԴ պաշտոնական կայքէջում։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է պայմանագրային զինծառայողին զինվորական պաշտոնից ազատելը՝ ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու կամ կարգապահական տույժի կարգով։ Օրենքի տվյալ դրույթի սահմանադրականության հարցով դեռ այս տարվա մարտին բարձր դատարան էր դիմել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը երկու անգամ հրաժարվել էր ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած համապատասխան հրամանագրի նախագիծը, և այն ուժի մեջ էր մտել օրենքի ուժով։
16:42 - 03 նոյեմբերի, 2021
Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահի և վարչապետի գործով վարույթը կարճվել է |armtimes.com|

Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահի և վարչապետի գործով վարույթը կարճվել է |armtimes.com|

armtimes.com: Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, կարճել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի գործով վարույթը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Սույն գործով Օնիկ Գասպարյանը խնդրել է ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը՝ ներկայացնելով ճանաչման հայց: Դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավունքի ուժով ընդունված հրամանագիրը, որը հաստատվել է 10.03.2021թ. վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին, (թիվ ՎԴ/2029/05/21 վարչական գործը, որը գտնվում է դատավոր Ռուզաննա Ազրոյանի վարույթում) վարչական գործը, այսինքն՝ հայցվորը իր խախտված իրավունքները վերականգնելու համար նշված գործի շրջանակներում կարողացել է ներկայացնել վիճարկման հայց, որի հիմքում դրված է սույն գործով վեճի առարկայի հիմքում ընկած զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավունքի ուժով ուժի մեջ մտած հրամանագիրը: Նման պայմաններում դատարանը գտել է, որ հայցվորը հնարավորություն է ունեցել իր խախտված իրավունքը վերականգնել վիճարկման հայցի շրջանակներում, որպիսի հնարավորությունն էլ օգտագործել է, հետևաբար վերջինս չէր կարող ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցատեսակով։ «Հայկական ժամանակը» կապ հաստատեց Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ՝ պարզելու՝ արդյոք դատարանի որոշումը բողոքարկվելո՞ւ են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում: Օրբելյանը հայտնեց, որ հավանաբար կբողոքարկեն. «Ինչը չի նշանակում, որ մեր ունեցած տեղեկությունների և մեր պնդումների շրջանակներում որևէ սկզբունքային անհամաձայնություն ունենք: Դա ավելի շատ նշանակում է, որ ինստիտուտի մեկնաբանման ոչ միանշանակության հարց կա, որպեսզի բուն գործիքակազմի բացթողնելու խնդիր չլինի, հնարավոր է բողոքարկենք»: Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն՝ ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։  Գասպարյանի կողմից ներկայացված երեք հայցադիմումներից երկուսը դատարանն ի սկզբանե վերադարձրել էր, ապա Վերաքննիչ քրեական դատարանի կողմից սույն որոշումները բեկանելուց հետո հայցադիմումները վարույթ են ընդունվել, որոնցից մեկն այժմ գտնվում է դատավոր Ռուզաննա Ազրոյանի, մյուսը՝ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի վարույթում: Հետևաբար դատարանը զուգահեռաբար երեք հայց իրար հետ չէր կարող քննել, այդ իսկ պատճառով Մհեր Պետրոսյանին մակարգրված վարույթը կարճվել է: 
13:58 - 15 սեպտեմբերի, 2021
Պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև. Օնիկ Գասպարյանի արձագանքը Փաշինյանի՝ անբնակ գյուղերի մասին հայտարարությանը |armlur.am|

Պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև. Օնիկ Գասպարյանի արձագանքը Փաշինյանի՝ անբնակ գյուղերի մասին հայտարարությանը |armlur.am|

armlur.am: ArmLur.am-ի հետ զրույցում Օնիկ Գասպարյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը եւ նշեց. «Անկլավների թեմայի շուրջ քննարկումները շարունակելու դեպքում ստիպված պետք է որոշ փակագծեր բացվեն, սակայն կան հանգամանքներ, որոնց հրապարակումը անդառնալի վնաս կհասցնի մեր պետության շահերին։Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննութուն պետք է կատարվի եւ որոշվի յուրաքանչյուր պաշտոնատար անձի մեղավորության չափը։ Ի դեպ, հատուկ նրանց համար,ովքեր մեղադրում են ինձ սուտ խոսելու մեջ,ներկայացնում եմ հատված նոյեմբերի 17-ի իմ հայտարարությունից. «……Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը…..»։ Այո ստեղծված իրադրությունում մենք այլ տարբերակ իսկապես չունեինք եւ ես հորդորում էի ստորագրել եռակողմ հայտարարությունը,միաժամանակ նշելով, որ անհրաժեշտ է բանակցել եւ հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Իսկ մյուս մասնակիցների հիմնական մասը կամ լռում էին կամ զգացմունքային հայտարարություններ անում՝խուսափելով պատասխանատվությունից (որ հիմա ասեն մենք կապ չունենք)։ Ընդ որում վարչապետը իմ հիմնավորումները չընդունեց եւ միայն մի քանի ժամից իր քաղաքական թիմի հետ քննարկելուց հետո ստորագրեց։ Եթե կարող էին, թող չստորագրեին….. Մի խաղացեք հանրության զգացմունքների հետ եւ էժանագույն քայլեր մի կատարեք։ Այլ հարց է, թե ինչու մենք հասանք այս վիճակին, եւ ում մեղքով պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 19-ին մեզ համար անհամեմատ շահավետ պայմաններով։ Շատ կուզենայի, որ այս նույն ջանասիրությամբ իշխանության ներկայացուցիչները պատմեն իմ կողմից ներկայացված բոլոր առաջարկների մասին. նախքան պատերազմը,պատերազմի ժամանակ եւ հետպատերազմական ժամանակահատվածում (այդ թվում Աղդամի փոխարեն Հադրութի վերադարձման հարցը):Համոզված եմ, որ կգա այն օրը երբ հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները»: Նշենք, որ Այսօր Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզի բնակավայրերում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց մարզի անբնակ անկլավային գյուղերի մասին ու հերքեց պնդումները, թե նոյեմբերի 9-ին հրադադարի հայտարարությունը ստորագրելիս իշխանությունը պատրաստ է եղել դրանք հանձնել Ադրբեջանին։ Ասաց՝ հակառակը, կանխել է դա, չնայած հաստատեց, որ փաստաթուղթն ստորագրելիս 90-ականներին Հայաստանին անցած անկլավների հարցը շոշափվել է։ «Էսօր շատ է տարածվում այն մասին, թե ես ստորագրելիս եմ եղել այդ տարբերակը, ինչ-որ մարդիկ կանխել են այդ տարբերակը և այլն և այդպես շարունակ, ճշմարտությունը ճիշտ հակառակն է: Ի՞նչ նկատառումներով, ես դրա մասին հետո կխոսեմ, իմ կռահումների մասին, կային մարդիկ, ովքեր ասում էին՝ հենց այդ տարբերակով այդ թուղթը պետք է ստորագրել, որովհետև և այլն, և այլն, բայց մենք շատ հստակ դիրքորոշում ենք արտահայտել և այդ կետն ընդհանրապես հանվել է»,- նշեց Փաշինյանը:
21:40 - 11 հունիսի, 2021
Նոյեմբերի 17-ին ԳՇ պետը մի հայտարարություն է տարածել, որի մեծ մասը կեղծիք է. Արմեն Գրիգորյան |armtimes.com|

Նոյեմբերի 17-ին ԳՇ պետը մի հայտարարություն է տարածել, որի մեծ մասը կեղծիք է. Արմեն Գրիգորյան |armtimes.com|

armtimes.com: Նոյեմբերի 9-ից սկսած մեր քաղաքական թիմին ներկայացվել են աշխարհի բոլոր մեղադրանքները, և անվտանգության առումով հարցականի տակ են փորձել դնել մեր գործողությունները: Այդպիսի քայլեր են փորձել անել այն մարդիկ, որոնք իրենց կառավարման շրջանում գրեթե ոչինչ չեն արել մեր անվտանգությունը բարձրացնելու համար: Այս մասին Իջևանում հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Համեմատության համար նաև նշեց, որ 1999-ից 2007թթ կառավարող ուժը Հայաստանում ռազմական բյուջեն կազմել է 1 մլրդ դոլարով, գործող իշխանության կառավարման շրջանում, 2018-2020թթ, Հայաստանի ռազմական բյուջեն եղել է 2 մլրդ դոլար: « Այսինքն 2 անգամ ավելի, քան 10 տարվա ընթացքում է եղել»,-ընդգծեց Գրիգորյանը: «2009-17թթ քաղաքական ուժը ՀՀ-ումռազմական բյուջեն ավելացրել է մի մի մարդ, որն ասում է եղել է անվտնագւոյթյան առումով ՀՀ գլխավոր մասնագետը, ռազմական բյուջեն ավելացրել է 50 մլն դոլարով: Մեր իշխանության գալուց 7 ամիս անց ռազմական բյուջեն ավելացրել ենք 200 մլն դոլարով: Անվտանգության մասնագետներ էիք, պատերազմով անցել էիք, դու չգիտեի՞ք, որ պատերազմի հիմնական պատճառներից է ռազմական բյուջեն: Հայտարարում են, որ պատերազմի պատճառ է հանդիսացել մեր քաղաքական թիմի հայտարարությունները: Հարց է առաջանում, եթե ստացել ենք ապրիլյան պատերազմ, ապա 2011-15թթ ինչ հայտարարություն են արել: Այդ մարդիկ գիտեն, որ պատերազմի պատճառներից մեկը ռազմական բյուջեն է: Բայց իրենց կառավարման շրջանում, երբ նույն Ադրբեջանը 1999-2007թթ իր ռազմական բյուջեն ավելացնում էր 3 անգամ, Հայաստանի ռազմական բյուջեն քիչ էր դրանից 3 անգամ: Հիմա ընտրությունների պատճառով հայտարարագրել են իրենց ունեցվածքը, նայեք այդ թվերն ու նայեք 1999-2007 թվականների ռազմական բյուջեն:  Ռազմական բյուջեի աճը համեմատելի չէ իրենց եկամուտների աճի հետ: Քայլեր չեն արել, ռազմական բյուջեն համապատասխանաբար չեն ավելացրել, մենք ստացել ենք  2016-ին այն, ինչ ստացանք նաև 2020-ին: Մեզ մեղադրում էին, որ պատերազմի 4-րդ օրը ԳՇ պետն իբրև ԱԽ նիստում ասել է, որ պատերազմը պետք է դադարեցվի: Ես ուզում եմ ասել, որ պատերազմը սկսվելուց առաջին օրվանից յուրաքանչյուրս գիտեինք և ամեն ինչ անում էինք, որ պատերազմը դադարի: ԶՈւ ԳՇ պետը ստել է: Մենք հրապարակել ենք այդ ԱԽ նիստի և արձանագրությունը, և ձայնագրությունը, և ամբողջ հայ ժողովուրդն է տեսել, որ նման բան չի եղել: Ավելին, 2020 թվականի օգոստոսի 21-ին տեղի ունեցած ԱԽ նիստում ԳՇ պետը մեզ ասում էր, որ արևելյան օպերացիոն ուղղությունով ոչ մի քայլ հետ, մենք ջախջախել ենք թշնամուն: Դրանից 3-4 ամիս հետո պատերազմի արդյունքներն արձանագրելուց հետո նա հետ է կանգնել իր խոսքերից, և նոյեմբերի 17-ին մի հայտարարություն է տարածել, որի մեծամասնությունը կեղծիք  է եղել:Շարունակությունը՝ Armtimes.com-ում։
21:29 - 11 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց իր և Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց իր և Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին

Հունիսի 20-ի ընտրություններից մեկ օր անց արձանագրվելու է, որ Հայաստանում հեղափոխությունը շարունակվել է, սակայն թավշյա մանդատը փոխարինվելու է պողպատյա մանդատով: Այս մասին Աչաջուրում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մեզ մեղադրում են, որ հեղափոխությունից հետո մենք բավարար կոշտ չենք եղել: Սակայն դա այդպես էր, որովհետև 2018-ին մենք կանգնեցին ձեր առաջ ու ասեցինք, որ դա սիրո ու համերաշխության հեղափոխություն է: Մենք ձեզ խոստում ենք ունեցել տված: Ամենավատ բանն է, որ մարդկանց դատապարտում են անձնական որոշումներով, որովհետև պետք չէ հույսը դնել անձանց վրա, պետք է հույսը դնել ինստիտուտների վրա, ու մենք ձգտել ենք հասնել հենց ինստիտուցիոնալ կայացման: Ինստիտուցիոնալ կայացման ճանապարհը բավականին երկար ճանապարհ է, իսկ հունիսի 21-ից մենք հաստատելու ենք իրավունքի ու օրենքի դիկտատուրա, որովհետև այս երեք տարիներին այդ ինստիտուցիոնալ կայացման վրա այնքան ենք աշխատել, որ հիմա այդ ինստիտուցիոնալ մեխանիզմները՝ դատական համակարգից սկսած մինչև մնացած բոլոր համակարգերը, պետք է սկսեն աշխատել», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ամենաաբսուրդ մեղադրանքն այն է, որ իրենց ասում են, թե իրենք թույլ իշխանություն են: «Իրականում մենք թույլ իշխանություն չենք, և դրա ապացույցը այն է, որ այն ամենի միջով, որ մենք անցանք, ոչ մի ուրիշ իշխանություն դրան չէր դիմանա: Իհարկե, մենք հասկանում ենք, որ առաջին հերթին ձեր շնորհիվ ենք դիմացել», - ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ դիմելով աչաջուրցիներին: Փաշինյանը մանրամասներ պատմեց նաև ԳՇ նախկին շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ իր հարաբերությունների մասին. «Իմ՝ վարչապետ դառնալուց Օնիկ Գասպարյանը եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ՝ գեներալ-մայորի կոչումով: Հետագայում իմ միջնորդությամբ իրեն շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ պատերազմի ժամանակ, իմ նախաձեռնությամբ, գեներալ-գնդապետի կոչում: Երբ ես միջնորդել եմ իրեն ԳՇ պետ նշանակելու, ես իրեն ասել եմ՝ Օնիկ,ես մենակ մի բանից եմ վախենում, իմ կարծիքով՝ դու նախկին իշխանությունների հետ ամուր կապեր ունես: Ինքը պատասխանել է, որ ոչ՝ խնդիր չունես, մի անհանգստացիր: Ես Օնիկին վստահել եմ հարազատ եղբոր նման, ես իր ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել: Պատերազմի ընթացքում մենք եկել ենք այն եզրակացության, որ ես պետք է լսեմ միայն իր ասածը: Սակայն հետագայում՝ նոյեմբերի 20-ին, Օնիկը Սյունիքի մարզում հանդիպում է որոշ շրջանակների հետ, ինչ-ինչ պատճառով ճանապարհին հեռախոսային խոսակցություն է ունենում Սերժ Սարգսյանի հետ, այս ընթացքում իմ մասին ամենավերջին բառերն են ասում, հետո պայմանավորվում են, որ պետք է իրար հետ հանդիպեն: Այդ երեկոյան Օնիկի նախաձեռնությամբ մենք հանդիպում ենք Կոնդի առանձնատանը: Այստեղ նա ինձ հորդորում է հրաժարական տալ: Ես էլ հորդորում եմ իրեն քնել, հանգստանալ ու մոռանալ այդ խոսակցությունը: Ես ասում եմ, որ անկախ ամեն ինչից՝ ուզում եմ իրեն լիարժեք վստահել: Դրանից հետո զգում եմ, որ քաղաքական ազդեցություններ կան ԳՇ-ի նկատմամբ, որից հետո ի հայտ են գալիս դրվագներ, որոնցից ես համոզվում եմ, որ շատ բաներ պատերազմի ժամանակ ինձ ճիշտ չեն զեկուցվել: Այդ ճիշտ չզեկուցվելու արդյունքում ի հայտ են գալիս խնդիրներ: Ես կրկին հորդորում եմ Օնիկին դուրս գալ այդ տրամաբանությունից: Հետո ինձ համար ակնհայտ է դառնում, որ ԳՇ-ն քայլ առ քայլ անցնում է ընդդիմության շարքերը: Վերջերս լուրեր են տարածվում, թե իբր ես նոյեմբերի 9-ի երեկոյան հայտարարությունը ստորագրելիս մղվել եմ ստորագրելու այդ տխրահռչակ թուղթը՝ Բարխուդարլու, Խրեմլու, այդ բոլոր փաթեթները միասին, ու թե իբր Օնիկն է ինձ հորդորել, զգուշացրել ու թույլ չի տվել, որ թուղթն այդ տարբերակով ստորագրեմ: Իրականությունն ուղիղ հակառակն է: Տասը մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է այն ստորագրել: Ես այդ ժամանակ էլ չեմ մեղադրել իրեն, համարել եմ, որ այդ մարդն այդպես է մտածել: Ես իրեն ուրիշ բանի մեջ եմ մեղադրում, որ հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում: Ինչո՞ւ: Ես ուղղակի ասել եմ՝ ոչ, դա բացառված է, չեմ ստորագրելու էս տարբերակով փաստաթուղթը: Ինչո՞ւ է տարածվում հակառակ լուրը: Ինչո՞ւ է դա արվում: Ու հիմա վերլուծությունն ինձ լրիվ այլ հետևությունների է բերում: Կարո՞ղ է ընթացս ոչ թե ինչ-որ մտահոգության պատճառով էր ինքն ինձ ասում ստորագրի, այլ ինքը մտածում էր, որ ինչքան վատը լինի էդ թուղթը, այնքան ավելի մեծ հնարավորություն  կա, որն դա քաղաքական պայթյուն կառաջացնի և կքշի-կտանի մեր կառավարությանն, այդ թվում՝ ինձ: Այն ժամանակ նման բան իմ մտքով էլ չէր անցնի: Ես իրեն անվերապահորեն եմ վստահել: Սակայն հիմա եմ հետահայաց վերլուծելով նման բան մտածում»:
19:54 - 11 հունիսի, 2021
Օնիկ Գասպարյանի զեկույցները մասնակի «գաղտնազերծվե՞լ» են, թե՞ գաղտնիք չի եղել. ԱԽ գրասենյակը՝ սեփական թակարդում |hetq.am|

Օնիկ Գասպարյանի զեկույցները մասնակի «գաղտնազերծվե՞լ» են, թե՞ գաղտնիք չի եղել. ԱԽ գրասենյակը՝ սեփական թակարդում |hetq.am|

hetq.am: Նախապատերազմական շրջանում ու պատերազմի ժամանակ անվտանգության խորհրդի նիստերում գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հնչեցրած զեկույցներից ԱԽ գրասենյակը հատվածներ է հրապարակել Նիկոլ Փաշինյանի «կանաչ լույսով»: Գրասենյակը «Հետքին» հայտնել է, թե այդ հատվածները պետական կամ ծառայողական գաղտնիք չեն պարունակում, այսինքն՝ գաղտնազերծում չի եղել, սակայն իր կայքում եւ հաղորդագրություններում այդպես էլ նշել է՝ «գաղտնազերծված փաստաթղթեր», «գաղտնազերծված արձանագրություն», «գաղտնազերծված ձայնագրություն»: Այն բանից հետո, երբ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը եւ ԳՇ բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչները գլխավոր շտաբի անունից փետրվարի 25-ին հայտարարեցին, որ պահանջում են վարչապետի ու կառավարության հրաժարականը, գործող իշխանության եւ զինվորականների միջեւ հարաբերությունները կտրուկ լարվեցին: Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով հայտարարվեց պաշտոնից ազատված, չնայած մինչեւ հիմա դատարանում վիճարկում է իր ազատումը: Փաշինյանն, ըստ էության, չբավարարվեց սրանով եւ հանձնարարեց ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակին հատվածներ հրապարակել Գասպարյանի՝ ԱԽ նիստերում հնչեցրած զեկույցներից: Բանն այն է, որ դեռ անցյալ տարի՝ նոյեմբերի 17-ին, երբ ռազմական գործողություններն արդեն ավարտվել էին, գեներալ Գասպարյանը հայտարարեց, որ ինքը դեռ սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում (պատերազմի չորրորդ օրը) ներկայացրել է մեր կորուստները եւ ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն եւ յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: Ի պատասխան սրա՝ միայն 5 ամիս անց՝ ապրիլի 15-ին, ըստ էության, ելնելով քաղաքական շարժառիթներից եւ իր ու իր թիմի հրաժարականը պահանջող գեներալին (գուցե՝ նաեւ նրան պաշտպանողներին) պատասխանելու նպատակահարմարությունից, Փաշինյանը հանձնարարել է ԱԽ գրասենյակին հատվածներ հրապարակել գեներալի զեկույցներից: Դրանցից մեկը վերաբերում էր սեպտեմբերի 30-ի նիստին, իսկ մյուսը՝ օգոստոսի 21-ի նիստին, երբ Օնիկ Գասպարյանը ԱԽ նիստում խոսել էր պատերազմից առաջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Գասպարյանն էլ հայտարարեց, որ հրապարակված ընտրովի հատվածները ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը՝ «դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսեւորում է ՀՀ գործող իշխանության կողմից»: Քիչ ավելի ուշ նա պահանջեց հրապարակել սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը եւ դրանից հետո իր ելույթն ամբողջությամբ։ Այս բանավեճի մեջ մեզ առավել հետաքրքիր էր, թե ԱԽ գրասենյակն ինչ իրավական հիմքով է մասնակի գաղտնազերծել ԳՇ նախկին պետի զեկույցները: Նշում ենք հենց գաղտնազերծում, քանի որ ԱԽ կայքում համապատասխան փաստաթղթերն այդպես են վերնագրված՝ «նիստի գաղտնազերծված արձանագրություն»: Պաշտոնական հաղորդագրություններում էլ ԱԽ գրասենյակը բառացի նշել է «գաղտնազերծված փաստաթղթեր», «գաղտնազերծված ձայնագրություն»:Շարունակությունը՝ hetq.am-ում։
22:48 - 08 հունիսի, 2021
Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անդրադարձավ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին: «Դա սարսափելի է»,- ասաց Փաշինյանը:   «Էդքան սուտ, խոսակցություն, որ տեղի է ունեցել 10 մարդու ներկայությամբ, էն մարդը, որին ես գեներալ-լեյտենանտի և գեներալ-գնդապետի կոչում եմ տվել, էդ մարդը 10 մարդու ներկայությամբ իր ասածից հրաժարվում է: Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու: Ինքը դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբն ինչու է 1.5-2 օր ուշացումով տեղ հասել»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իր քաղաքական հակառակորդներին անընդհատ թվում է, թե նոյեմբերի 9-ից հետո ինքը խուսափելու է խոսել տարբեր դրվագների մասին: «Ո՛չ: Մենք ձեզ հետ միասին այս պատմությունը մինչև վերջին դետալը պետք է բացենք: Ընդ որում ինձանից սկսած, իմ գործողություններով: Ասել եմ ու էլի ասելու եմ. եթե մեր ժողովուրդը կգտնի, որ ինձ պետք է պատի տակ գնդակահարի, ես գլուխս կախ էդ պատի տակ կանգնած եմ լինելու: Եկեք փաստերը դնենք կողք կողքի ու որոշում կայացնենք: Բոլորը հավասար դիրքում պետք է լինեն: Էսօր ասում են, այ, եթե էս իշխանությունը մնա, ոչ  մի բան չի բացվի: Հակառակը, եթե էս իշխանությունը չմնա, էդ ժամանակ ոչ մի բան չի բացվի»,- հավելեց Փաշինյանը:
15:45 - 05 հունիսի, 2021
Ռուբեն Ռուբինյանի անդրադարձը Գլխավոր շտաբի նախկին պետի հայտարարությանը |1lurer.am|

Ռուբեն Ռուբինյանի անդրադարձը Գլխավոր շտաբի նախկին պետի հայտարարությանը |1lurer.am|

1lurer.am: Հայտարարությամբ է հանդես եկել Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը՝ արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ մինչև նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը խոսվել է նաև այսպես կոչված Ղազախի գյուղերի հանձնման մասին: Փաշինյանն ասել էր, որ Գասպարյանն առաջարկել է փաստաթուղթը ստորագրել այդ տարբերակով, սակայն վարչապետը հրաժարվել է: Ըստ Գասպարյանի՝ նա այն ժամանակ ասել է, որ հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է, որպես դիվանագիտական հնարք, միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում՝ հետագայում սակարկելու համար: Գասպարյանի խոսքով՝ ինքն այդ ժամանակ պնդել է, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Գլխավոր շտաբի նախկին պետի հայտարարությանն է անդրադարձել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը: Ռուբեն Ռուբինյանը նշված քննարկմանը ներկա է եղել: Ռուբեն Ռուբինյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ) - Օնիկ Գասպարյանը անամոթաբար ստում է: Նոյեմբերի 9-ի ցերեկը ես անձամբ եմ ներկա եղել այն հանդիպմանը, որի մասին նա խոսում է: Հանդիպմանը ներկա է եղել վարչապետը, ես ու ևս 7-8 գործող՝ ներկա և նախկին պաշտոնյաներ: Հանդիպման ժամանակ քննարկվել է հայտարարության այն տարբերակը, որի մեջ, այո, կար հղում Ղազախի գյուղերի մասին, և այդ քննարկման ընթացքում Օնիկ Գասպարյանը, ես կարող եմ հավաստել, որովհետև անձամբ ներկա եմ եղել, ասել է՝ այդ տարբերակին, եթե այն մնա, պետք է համաձայնվել: Որից հետո՝ դրանից 1-2 ժամ անց, կրկին անձամբ եմ ականատես եղել, գտնվելով վարչապետի աշխատասենյակում, թե ինչպես է նրան զանգահարում Օնիկ Գասպարյանը, որն արդեն վերադարձել էր Գլխավոր շտաբ, ինչպես է զանգահարում և խնդրում ստորագրել այդ թուղթը՝ այսպես կոչված Ղազախի գյուղերի կետով, որին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ ոչ մի դեպքում փաստաթուղթը չի ստորագրի:  Դրանից հետո հայկական կողմի հստակ և սկզբունքային դիրքորոշման արդյունքում այդ կետը հանվել է, և ի վերջո ստորագրվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունն այն տեսքով, որը կա:
14:48 - 05 հունիսի, 2021
Ղազախի գյուղերի  վերաբերյալ ասել եմ, որ անհրաժեշտ է բանակցել եւ հայտարարության նախագծից այդ կետը հանել․ Օնիկ Գասպարյան |armlur.am|

Ղազախի գյուղերի վերաբերյալ ասել եմ, որ անհրաժեշտ է բանակցել եւ հայտարարության նախագծից այդ կետը հանել․ Օնիկ Գասպարյան |armlur.am|

armlur.am: ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Armlur.am-ին փոխանցել է հայտարաություն, որը ներկայացնում ենք ստորեւ Հարգելի հայրենակիցներ՝ ի պատասխան ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությունների, ստիպված եմ արձագանքել.պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել,իմ զինակից ընկերների եւ ենթակաների թիկունքում չեմ թաքնվել եւ պատրաստ եմ պատասխանտալ իմ ողջ գործունեության համար։Համոզված եմ,որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն եւ յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանին։ Լսիր նիկոլ՝պարկեշտության սահմանները մի անցնի։Ես գիտեմ,որ դու էժանագույն շոուների մեծագույն վարպետ ես եւ պետության կառավարման հարցերում բացարձակ անկարողությունը քողարկում ես հասարակությանը կերակրելով անհիմն զգացմունքային հայտարարություններով։ Ի դեպ՝բուկլետ բաժանելը քեզ մոտ շատ լավ է ստացվում(չնայած պարբերաբար բուկլետով խփում են դեմքիդ մետրոներում)։Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝քննարկման ընթացքում ես ասել եմ ,որ այս հարցը Արցախի հետ կապ չունի եւ հավանական է այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում ,հետագայում սակարկելու եւ մեզ «ընդառաջելով »այն նախագծից հանելու համար։ Նաեւ նշել եմ,որ անհրաժեշտ է բանակցել եւ հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաեւ քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ եւ ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց։ Ամեն դեպքում նիկոլ, ես շնորհակալ եմ, որ Քենեդու սպանության մեջ ինձ դեռ չես մեղադրում….
14:44 - 05 հունիսի, 2021
Օնիկ Գասպարյանը, իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալով, սկսել է այլ հարցերով զբաղվել. Ա․ Գրիգորյան |tert.am|

Օնիկ Գասպարյանը, իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալով, սկսել է այլ հարցերով զբաղվել. Ա․ Գրիգորյան |tert.am|

tert.am: Մենք հավելյալ պարզաբանումներ ենք տվել, թե ինչու է հրապարակվել տվյալ հատվածը, քանի որ մնացած հատվածներում Հայաստանին և անվտանգությանը վերաբերող հարցեր կան, որոնք, կարծում ենք, որ հրապարակելը նպատակահարմար չէ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի հրապարակած՝ սեպտեմբերի 30-ին ԱԽ նիստի արձանագրության գաղտնազերծված հատվածների ձայնագրությանը, որի հետ կապված Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, թե ԱԽ նիստերի արձանագրություններն ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը։ Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողով ստեղծելու առաջարկին, ԱԽՔ-ն ասաց․ «Մեզ նաև զարմացրել է, որ Օնիկ Գասպարյանը, լինելով Զինված ուժերի նախկին շտաբի պետ, նման պահանջ է ներկայացրել»,-ասաց նա և նշեց, որ հրապարակված ձայնագրությունը հերքում է Օնիկ Գասպարյանի ասածը: Արմեն Գրիգորյանն ասաց, թե Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո կարևոր ներքաղաքական գործընթացների մեջ է ներգրավված եղել ու որևիցե անգամ պարզաբանումներ չի տվել: ԱԽ քարտուղարի խոսքով՝ Օնիկ Գասպարյանն իր զեկույցում նշել է, որ Ջաբրայիլի ուղղությամբ հաջողություններ ենք ունեցել ու թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել: Նա  նշեց, որ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին լրիվ այլ բան է զեկուցել: Ըստ նրա՝ Օնիկ Գասպարյանն իր պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալու դեպքում սկսել է այլ հարցերով զբաղվել: Շարունակությունը՝ tert.am-ում։ 
14:06 - 06 մայիսի, 2021
Վերաքննիչ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի բողոքը
 |tert.am|

Վերաքննիչ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի բողոքը |tert.am|

tert.am: ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը: Այս մասին հայտնեց Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը: «Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի հետ վերադարձրած հայցերից մեկն  է, որ ասել էր, որ վարչական ակտ չկա, այժմ Վերաքննիչ դատարանն ասաց, որ վարչական ակտ կա, անկախ նրանից՝ դա նախագահը ստորագրել է, թե՝ ոչ: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը ասել էր՝ այս տեսակ հայցը պետք է քննվի Վարչական դատարանում, անկախ նրանից՝ իրավունքի ուժով է ակտը ընդունվում, թե ստորագրվում է ՀՀ նախագահի կողմից»,- պարզաբանեց նա: Նա նշեց, որ ընդհանուր երեք հայց է ներկայացված եղել, այս երկրորդ հայցը պետք է քննվի Վարչական դատարանում: Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։
18:25 - 04 մայիսի, 2021
Պատերազմի ընթացքում իրավիճակի մասին բաց ներկայացնելը նշանակում էր սպառել դիմադրության ռեսուրսը. Փաշինյան |armenpress.am|

Պատերազմի ընթացքում իրավիճակի մասին բաց ներկայացնելը նշանակում էր սպառել դիմադրության ռեսուրսը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե պատերազմի ընթացքում իրավիճակի մասին ինչու բաց չի ներկայացվել: Փաշինյանն այս մասին խոսեց ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը: «Մեզ ասում են, թե ինչու մենք իրավիճակի մասին բաց չէինք ներկայացնում: Իրավիճակի մասին բաց ներկայացնելը, ասելը, թե ժողովուրդ, իրավիճակն այսպես է, նշանակում է ընդհանրապես դիմադրության ռեսուրսը սպառել, այսինքն՝ բոլոր քարտերը բացել»,-ասաց Փաշինյանը: Անդրադառնալով նրան, թե ինչու նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ասածներին չի հակադարձել, երբ Գասպարյանը դեռ ԳՇ պետ էր և հայտարարություններ էր անում, Փաշինյանն ասաց. «Այսինքն, երկրի վարչապետը պետք է իր ենթակայի հետ հրապարակային բանավեճի մեջ մտնի՞: 100 անգամ չե՞նք դրել այդ հարցը, ասել՝ ժողովուրդ, այսպես է իրավիճակը, կարողանալո՞ւ ենք պահել, թե՞ չենք կարողանալու, ասել են՝ այո, դժվարությամբ, բայց կպահենք: Եվ գրավոր էլ զեկուցել են, որ ոչ մի քայլ հետ սկզբունքով արևելյան օպերացիոն ուղղությամբ մենք կարողանում ենք կանգնեցնել և ջախջախել հակառակորդին: Այդ պայմաններում պետք է գնայինք ու ասեինք՝ ժողովուրդ ջան, 7 շրջանները տալիս ենք, Ղարաբաղի կեսը տալիս ենք, ինչո՞ւ պետք է ասեինք: Եթե նույնիսկ ասեինք, պետք է հանեին այդ թղթերն, ասեին, որ զեկուցել են, թե մինչև «Խաղաղ օվկիանոս պատրաստ են վերցնել, և այս ազգադավ իշխանությունը ծախեց»»: Փաշինյանը շեշտեց, որ խնդիրն այն է, որ երկրում 30 տարվա ընթացքում չեն ստեղծվել ինստիտուտներ, բաժանվել են ինստիտուտների դիպլոմներ:
16:04 - 03 մայիսի, 2021
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի եւ իր ելույթը ամբողջությամբ |armlur.am|

Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի եւ իր ելույթը ամբողջությամբ |armlur.am|

armlur.am: Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ներկայացնում է, թե 2020 թվականի սեմպետմբերի 27-ին սկսված պատերազմում ինչ իրավիճակ է հայկական կողմում: ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով հրապարակված ձայնագրությանը ասաց. Պահանջում եմ հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը եւ որից հետո իմ ելույթը ամբողջությամբ։ Նշենք, որ Օնիկ Գասպարյանը հայտարարել է. «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»: Արդյունքում, ապրիլի 15-ին ԱԽ-ն ներկայացրեց 30.09.2021 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝ քաղվածք № 2), որոնցում պարոն Գասպարյանը հայտնում է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել … » հավելելով. « … Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք … », եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:
14:44 - 20 ապրիլի, 2021
Հրապարակվել է սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրություն

Հրապարակվել է սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրություն

ՀՀ Անվտանգության խորհուրդը հրապարակել է 2020 թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրություն։ Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։ Այս հայտարարության առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 19-ի հայտարարության այդ կետը` 4-րդ օրը պատերազմը դադարեցնելու մասին, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս հայտարարությունից հետո Անվտանգության խորհուրդը հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթեր, ինչից հետո ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել է ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին՝ անհապաղ նախաձեռնելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում։   
11:47 - 20 ապրիլի, 2021
ԱԽ քարտուղարը նոր փակագծեր է բացում Օնիկ Գասպարյանի և Փաշինյանի՝ փոխադարձ մեղադրանքների շուրջ |factor.am|

ԱԽ քարտուղարը նոր փակագծեր է բացում Օնիկ Գասպարյանի և Փաշինյանի՝ փոխադարձ մեղադրանքների շուրջ |factor.am|

factor.am:  Հարցազրույց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ -Պարո՛ն Գրիգորյան, Անվտանգության խորհրդի գրասենյակը երեկ գաղտնազերծեց նիստից փաստաթղթեր, որոնք գալիս են հաստատելու վարչապետի խոսքը, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկ չի արել։ Ինչո՞ւ հենց հիմա հրապարակեցիք, և ոչ՝ նոյեմբերի 18-ին։ -Նախ՝ պետք է հիշենք, թե նոյեմբերի 17-ին Հայաստանում ներքաղաքական ինչպիսի իրավիճակ էր, և կարծում էինք, որ Հայաստանի համար ամենակարևոր խնդիրն այդ պահին հենց այդ հարցի լուծումը չէր։ Մենք համոզված էինք, որ ճշմարտությունն ամեն դեպքում ջրի երես է դուրս գալու և դրա համար մի քիչ համբերելը խնդիր չի առաջացնի։ Ես ասեմ նաև մի փոքր դետալ՝ Օնիկ Գասպարյանը Շտաբի պետ էր, և դա հրապարակելու համար տեխնիկական խնդիրներ էր առաջանալու։ -Ինչի՞ մասին է խոսքը, երբ ասում եք տեխնիկական խնդիր էր առաջանալու։ -Այսինքն՝ գործընթաց կար իրավական, որին նաև Շտաբի պետն էր մասնակցություն ունենալու։ Բայց այստեղ ամենակարևորն ուրիշ հարց է՝ ներքաղաքական իրավիճակն էր, և մենք գտնում էինք, որ ամեն դեպքում՝ ճշմարտությունը ջրի երես է դուրս գալու և կարող ենք մի քիչ էլ համբերել, երբ ժամանակը գա՝ սրա մասին ավելի կոնկրետ կխոսենք։ Օրենքի պահանջ կա՝ որևէ փաստաթուղթ հրապարակելու համար գործընթաց անցնենք։ Այդ ժամանակ Շտաբի պետն այդ գործընթացին մասնակից էր լինելու։ -Այսպիսի հակադարձում կա․ իշխանությունները Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունները որոշեցին հերքել, երբ նա սկսեց պահանջել վարչապետի հրաժարականը, այսինքն՝ նրան լռեցնելու նպատակ ունեք։ Փաստ է, որ մինչ այդ չեք հերքել Շտաբի պետին, ինչպե՞ս կպատասխանեք այս մեղադրանքին։ -Այս արձանագրությունները հրապարակում ենք ո՛չ թե, որ Օնիկ Գասպարյանը սկսել է մեզ քննադատել կամ հրաժարական պահանջել․ Օնիկ Գասպարյանն առաջին քայլը կատարեց փետրվարի 25-ին, դրա նախերգանքը եղել է նոյեմբերի 17-ին։ Այսինքն՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունը փետրվարի 25-ի՝ Օնիկ Գասպարյանի և մնացած գեներալների նախերգանքն էր, և մենք այդ ժամանակ չենք պատասխանել։ Ամբողջ խնդիրները լուծվել են, այսպես ասած՝ ռազմական հեղաշրջումը կասեցվել է և գիտեք, որ այս պահին ռազմական հեղաշրջման արդյունքները վիճարկվում են Վարչական դատարանում։ Նոյեմբերի 17-ի հայտարարությունը, որ արել է Օնիկ Գասպարյանը, կարելի է ասել՝ ամբողջովին իրականությունից կտրված է, ես այսպես կձևակերպեի՝ քանի որ անցյալում տարբեր բաներ է խոսել, ինձ մոտ տպավորություն կար՝ ինքը փորձում է անցյալը խմբագրել, որովհետև այդ հայտարարությունում արված մտքերի գրեթե մեծամասնությունը հակասում է իրականությանը։ -Օնիկ Գասպարյանին քաղաքական իշխանությունը մեղադրել է Սերժ Սարգսյանի հրահանգով ռազմական հեղաշրջման փորձի մեջ։ Ըստ վարչապետի՝ 2020-ի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից, նախագահի հետ հանդիպումից հետո հանդիպել է Սերժ Սարգսյանին։ Եթե կան ապացույցներ, եթե կա ձայնագրություն, ինչո՞ւ չի հրապարակվում։ -Նախ՝ մի բան պետք է հաշվի առնել՝ այն, ինչ մենք ենք ասում, հիմնավորված է տարբեր ձևերով։ Այստեղ մի կարևոր բան էլ կա Օնիկ Գասպարյանի հայտարարության հետ կապված․ ես մի հետաքրքիր դետալ ասեմ, որը շատ յուրահատուկ է, և կարիք կա այս առումով պատասխանելու ավելի լայն կոնտեքստում։  Օնիկ Գասպարյանը մասնակցել է Հայաստանի կարևոր գործընթացներին, ես նկատի ունեմ նոյեմբերի 10-ից հետո, բայց որևէ անգամ հանրությունը նրան չի տեսել։ Չկա մի դեպք, որ Օնիկ Գասպարյանը հանրության հետ ուղիղ խոսացած լինի, հանրությունը տեսնի նրան։ Օնիկ Գասպարյանը պարզաբանումներ է տարածել,  բայց երբեք նրա խոսքը չենք լսել։ Եվ երբ փորձում ենք այս փաստերը վերլուծել, շատ հակասող բաներ կան․ օրինակ ասում է՝ նշանակումից մի քանի օր հետո կայացած անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է, բայց ինքը այդտեղ զեկույց չի ունեցել, ասում է, որ չորրորդ օրն ասել է՝ պատերազմը պետք է կանգնեցնել, իր զեկույցը հրապարակում ենք, տեսնում ենք, որ սխալ է ասել։ Ասում է, թե ինքն այն ժամանակ ասել է՝ դիվանագիտական քայլեր է պետք ձեռնարկել, իր զեկույցը ստուգում ենք՝ որևէ բառ չկա դիվանագիտության մասին, սկսում ենք մտածել՝ կարո՞ղ է ինչ-որ մեկն է այս հայտարարություններով զբաղվում, որը պատասխանատվություն չի կրում և ուղիղ չէ։ Եվ ֆեյսբուքում ֆեյք է լինում, նա անպատասխանատու է չէ՞ գործում, էս դեպքում էլ այն մարդիկ, որ կանգնած են հետևում, պատասխանատվություն չեն զգում՝ ինչ է կատարվել, որովհետև ասում եմ՝ փաստերը մենք հրապարակել ենք։ Հստակ ապացույցներ կան, որ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ին հրապարակած հայտարարությունը մեծ մասով իրականության հետ որևէ աղերս չունի։ Եվ այս առումով՝ Օնիկ Գասպարյանը հանրության հետ ուղիղ չի խոսում։ Եվ երբ մենք ինչ-որ բան ենք ասում, դրա հիմքում կան լայն ապացույցներ։ –Այսինքն՝ 20 օրից ավելի պատերազմը շարունակվում էր՝ մենք մտադիր չէի՞նք կանգնեցնել պատերազմը։ -Առաջին անգամ Անվտանգության խորհրդի նիստում Շտաբի պետի զեկույցների հիման վրա․․․ մի հետաքրքիր բան էլ ասեմ՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքը, որ Օնիկ Գասպարյանը վերագրում է սեպտեմբերի 30-ին, հնչել է հոկտեմբերի 19-ին և այդ ժամանակ նույնիսկ օրինակներ է բերել, ռինգի օրինակ է բերել, բոքսի օրինակ է բերել և ասել է, որ 23 օր շարունակ բոքսի ռինգում քեզնից ուժեղի հետ կռվում ես, դժվար է շարունակել։ Այդ միտքը հնչել է այդ ժամանակ և Անվտանգության խորհրդում կոնսենսուս է ձևավորվել, որ գնում ենք այդ ճանապարհով։ Շարունակությունը՝ տեսանյութում
17:13 - 16 ապրիլի, 2021
Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին |armlur.am|

Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին |armlur.am|

armlur.am: Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պարոն Արարատ Միրզոյանին,ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, պարոն Անդրանիկ Քոչարյանին,ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, տիկին Լիլիթ Մակունցին,ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Գագիկ Ծառուկյանին,ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, պարոն Էդմոն Մարուքյանին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական կոալիցիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի դադարեցումից հետո անցել է ավելի քան հինգ ամիս։ Այդ ողջ ընթացքում, մեր հասարակության տարբեր շերտերի մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել` պատերազմից առաջ, դրա ընթացքում, ինչպես նաև զինադադարի կնքումից հետո տեղի ունեցած բազմաթիվ իրադարձությունների, դրանց համատեքստում ՀՀ և Արցախի Հանրապետության զինված ուժերի և պետական ղեկավարման մարմինների կողմից ընդունված տարաբնույթ որոշումների և իրականացված գործողությունների վերաբերյալ։ Հանրային լրատվության միջոցները հեղեղված են տարաբնույթ տեղեկություններով, գնահատականներով, բացահայտումներով, դավադրապաշտական տեսություններով։ Դրան վերջին շրջանում ավելացել են որոշ պետական մարմինների կողմից հատվածաբար գաղտնազերծվող և հանրայնացվող տեղեկությունները (մասնավորապես` ԱԽ Քարտուղարության կողմից ս․թ․ ապրիլի 15-ին հրապարակված ԱԽ նիստերի արձանագրությունների ընտրովի հատվածները ,որոնք ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` դրանով միտումնավոր խեղաթյուրելով իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսևորում է ՀՀ գործող իշխանության կողմից)։ Այս ամենն իրական սպառանալիք է դարձել մեր ազգային անվտանգության համար, խարխլում է մեր հանրային համերաշխությունը, բարոյալքում է մեր զինված ուժերը և, որպես հետեւանք, խոցելի է դարձնում մեր պետությունը` թշնամու հետագա հնարավոր ոտնձգությունների առաջ։ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը ողջ այս ընթացքում առավելագույն զսպվածություն է դրսևորել այս հարցում, խուսափել է որևէ կերպ հանրայնացնել պատերազմին վերաբերող և պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, սակայն վերջին շրջանում ավելացող շահարկումները, որոշ պետական և քաղաքական գործիչների կողմից հնչեցվող անպատասխանատու հայտարարությունները և գաղտնի տեղեկատվության արտահոսքը անհրաժեշտ են դարձնում իրավականորեն կանոնակարգել անցած պատերազմին առնչվող բոլոր հանգամանքների պետական քննության գործընթացը՝ առավելագույն անաչառություն, համակարգվածություն և մասնագիտական խորություն ապահովելու նպատակով։ Այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ՝ ՀՀ Սահմանադրության 108 Հոդվածի 4-րդ կետով ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում անհապաղ նախաձեռնելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ Համոզված եմ, որ այդպիսի հանձնաժողովի աշխատանքը հնարավորություն կտա բացահայտել անցած պատերազմի հետ կապված հիմնական հանգամանքները, կարևոր դասեր քաղել ապագա հնարավոր ռազմական գործողություններին առավել արդյունավետ նախապատրաստվելու նպատակով, ինչպես նաև լիցքաթափել շիկացած հանրային մթնոլորտը։ Իմ կողմից պատրաստակամություն եմ հայտնում առավելագույնս օժանդակել ապագա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»։ Հավելենք, որ Օնիկ Գասպարյանն այս դիմումը ուղարկել է նաև Ազգային ժողով:
13:32 - 16 ապրիլի, 2021