Տիգրան Պետրոսյան

Շիրակի նախկին մարզպետ։ Ծնվել է 1979թ․ մարտի 11-ին։ 1996 թ.- ավարտել է Գյումրու Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1996-2004թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը «Կենսաբժշկական սարքեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ: 2005 թ.- պաշտպանել է գիտական թեզը. տեխնիկական գիտությունների թեկնածու է։

2002-2017թթ. դասախոսել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում:  2018 թ.-ից դասախոսում է Շիրակի Պետական Համալսարանում։

2019 թվականի փետրվարի 6-ից ստանձնել է Շիրակի մարզպետի պաշտոնը: 2021-ի հունվարի 21-ին ազատվել է պաշտոնից։

Շիրակի մարզպետը 12 աշխատակիցների 2,36 մլն դրամի պարգեւատրում է տվել. Մարզպետի անունը այդ ցանկում չկա |news.am|

Շիրակի մարզպետը 12 աշխատակիցների 2,36 մլն դրամի պարգեւատրում է տվել. Մարզպետի անունը այդ ցանկում չկա |news.am|

news.am: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ապրիլի 19-ին պարգեւատրել է մարզպետարանի 12 աշխատակիցների, այդ թվում փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը եւ մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Ղարիբյանը: Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ, մարզպետի համապատասխան կարգադրության մեջ նշվում է, որ նա առաջնորդվել է «Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ մասով, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 22-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ մասերով եւ որոշել է մարզպետարանի «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին հատուկ առաջադրանքները եւ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգեւատրել աշխատակիցներին։ Մարզպետարանի պարգեւատրված 12 աշխատակիցների մեծ մասը վարչության պետեր են եւ միայ երեք անձ է, որ այս կամ այն բաժնի սովորական աշխատակիցներ են:Ընդհանուր առմամբ, պարգեւագրման վրա ծախսվել է 2մլն 362 հազար 130 դրամ։ Ամենամեծ պարգեւավճարը՝ 307 հազար 384 դրամ, ստացել է փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը։ Մարզպետը պարգեւավճար չի ստացել:
10:29 - 29 ապրիլի, 2019