Տիգրան Մուկուչյան

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործող նախագահ։

Ծնվել է 1969թ. փետրվարի 8-ին, Երևանում: 1986-1987թթ սովորել է թիվ 13 պրոֆտեխուսումնարանի Ռադիոէլկտրոնային սարքերի մոնտաժող բաժնում:

1987-1989թթ ծառայել է խորհրդային զինված ուժերում:

1989-1995թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

1989-1991թթ. աշխատել է Երևանի «Հայարդկապ» փորձարարական գործարանում որպես ֆրեզերագործի աշակերտ, ապա` ֆրեզերագործ:

1991-1993 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսատնտեսական վարչությունում որպես էլեկտրամոնտյոր։

1993-1995թթ աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղարության իրավաբանական բաժնում որպես ավագ վիճակագիր:

1995-1996թթ աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական բաժնում որպես ավագ խորհրդատու:

1996-1997թթ աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայությունում որպես իրավաբանական-տեղեկատվական կենտրոնի ղեկավար:

1997-1998թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանում որպես իրավաբանական բաժնի պետ։

1998թ. (ապրիլ-օգոստոս) զբաղեցրել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականի, այնուհետև` քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները:

1996-1998թթ եղել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:

1998-2000թթ եղել է որպես ՀՀ վիճակագրության, վերլուծության և պետական ռեգիստրի նախարարի տեղակալ, ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչության պետ:

2000-2003թթ. աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, պետական ռեգիստրի պետ:

2003-2005թթ. աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2005թ-2007թթ. եղել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ:

2008-2010թթ. եղել է ՀՀ վարչական դատարանի նախագահ:

2010-2011թթ. եղել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ:

2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ընտրվել հանձնաժողովի նախագահ:

2015թ. մարտին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Դատական իշխանությունը և դրա իրականացման տեսա-իրավական հիմքերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով և Երևանի պետական համալսարանի ԲՈՀ-ի իրավագիտության մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2016թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ:
Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Տիգրան Մուկուչյանը մանրամասներ հայտնեց ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումից |armenpress.am|

Տիգրան Մուկուչյանը մանրամասներ հայտնեց ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումից |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքներ են տարվում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնվազն 1500 ընտրատեղամասում տեղադրված լինեն տեսախցիկներ, որոնք կապահովեն ուղիղ հեռարձակում: Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք բոլոր ընտրատեղամասերում են լինելու տեսախցիկներ, որոնք ապահովելու են ուղիղ հեռարձակում: «Այս փուլում տարվում են աշխատանքներ: Տեսախցիկների տեղադրումն ընտրությունների ժամանակ իրականացվում է կառավարության կողմից ընտրված կազմակերպության միջոցով: Մենք տեղեկացված ենք, որ այս պահին աշխատանքներ տարվում են»,-ասաց Մուկուչյանը: Նա նշեց, որ նախկին ընտրությունների ժամանակ 2009 ընտրատեղամասից տեսախցիկներ տեղադրված եղել 1500 տեղամասերում, որտեղ քվեարկում է ընտրողների ճնշող մեծամասնությունը: Միայն հեռավոր բնակավայրերում շատ փոքր թվով ընտրողների ունեցող տեղամասերում է, որ տեսախցիկներ չեն եղել: «Այս անգամ աշխատանքը տարվում է այնպես, որ 1500 տեղամասերը պետք է ծածկվեն»,-ասաց ԿԸՀ նախագահն ու հավելեց՝ ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացնեն այն ժամանակ, երբ աշխատանքները մեկնարկեն: Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ քարոզարշավը դեռ չսկսած որոշ քաղաքական ուժերի պաստառներ արդեն փակցված են՝ նա ասաց, որ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է սանկցիաների կիրառում՝ բացառապես ընտրական օրենսգրքի մասնակից սուբյեկտների նկատմամբ, իսկ այս փուլում դեռ չկան գրանցված թեկնածուներ: «Երբ թեկնածուները գրանցվում են, դրանից հետո սկսվում է քարոզչության փուլը, գործում են քարոզչության կանոնները, և սկսվում է համապատասխան վերահսկողություն՝ նաև քարոզչական պաստառների հետ կապված: Ընտրական օրենսգիրքն ունի հստակ կանոնակարգումներ այս առումով, և հիշյալ ժամանակահատվածում, եթե կլինեն քարոզչական պաստառներ, որոնք կփակցվեն ոչ այն վայրերում, որտեղ օրենքը թույլ է տալիս կամ փակցված կլինեն օրենքի խախտումով, չեն պարունակի օրենքով սահմանված տպաքանակի, տպագրատան և այլ նշումներ, բնականաբար կհեռացվեն: Իսկ այս պահին ընտրական հանձնաժողովի համար որևէ գործառույթ նախատեսված չէ: Չի բացառվում անգամ, որ որևէ պաստառ ունեցող սուբյեկտ անգամ չառաջադրվի ու չգրանցվի»,-ասաց Մուկուչյանը:
16:29 - 11 մայիսի, 2021
Թափուր մանդատ չկա. Մուկուչյանը ներկայացրեց ԼՀԿ-ի դիմումը մերժելու պատճառը |armtimes.com|

Թափուր մանդատ չկա. Մուկուչյանը ներկայացրեց ԼՀԿ-ի դիմումը մերժելու պատճառը |armtimes.com|

armtimes.com: Լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացնելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումի մերժումը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց. «Ներկայացվել էր դիմում, որով պահանջվում էր տրամադրել լրացուցիչ մանդատ: ԿԸՀ-ն, ըստ Ընտրական օրենսգրքի, մանդատներ բաշխում է մեկ անգամ՝ ընտրության արդյունքներն ամփոփելիս: Ընտրության արդյունքներն ամփոփվել են, հստակ բաշխվել են մանդատները, դրանից հետո այլ անձի մանդատ տրամադրելու գործառույթ ԿԸՀ-ն կարողանում է իրականացնել եւ իրավասու է իրականացնել բացառապես թափուր մանդատ առաջանալու պարագայում»: Մուկուչյանն ընդգծեց՝ թափուր մանդատ չկա: Նա նաեւ նկատեց, որ մինչ օրս մանդատների բաշխման մասին ԿԸՀ որոշումը որեւէ մեկը չի վիճարկել, այդ որոշումը մինչ օրս ուժի մեջ է, դրանում որեւէ փոփոխություն չկա: Կարդալ ավելին՝ armtimes.am- ում։ 
17:43 - 08 հուլիսի, 2020
Հանրաքվեի համար ծախսվել է 125 միլիոն 600 հազար դրամ․ գնումների ավելի քան 90%-ը հետագայում կիրառելի է․ Մուկուչյան |armtimes.com|

Հանրաքվեի համար ծախսվել է 125 միլիոն 600 հազար դրամ․ գնումների ավելի քան 90%-ը հետագայում կիրառելի է․ Մուկուչյան |armtimes.com|

armtimes.com: Երբ նշանակվեց Սահմանադրական դատարանի վերաբերյալ հանրաքվեն, սկսվեց գործառույթների կատարումը։ Այդ գործառույթները ժամկետներով խիստ սահմանափակված են, եւ մենք չէինք կարող մեր ենթադրություններով պայմանավորված՝ չկատարել նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Ի պատասխան հարցին, թե ի՞նչ ռեսուրսներ են օգտագործվել, որքան գումար է ծախսվել այդ աշխատանքների կատարման համար՝ Մուկուչյանը պատասխանեց, որ ԿԸՀ-ին հատկացված 2,5 միլիարդ դրամից ծախսվել է մոտ 125 միլիոն 600 հազար ՀՀ դրամ։ Նա ներկայացրեց, թե ինչ գնումներ են կատարվել այդ գումարի շրջանակում։ Մուկուչյանի խոսքով՝ հիմնականում պատվիրվել են քվեախցեր, ծրարներ, պարկեր, կապարակնիքներ, բայց եւ նկատեց, որ դրանց ավելի քան 90 տոկոսը կազմում են այնպիսի նյութեր, որոնք հետագա ընտրական գործընթացների համար կիրառելի են։ «Այսինքն՝ այդ ծախսերն այնպես չէ, որ կարելի է համարել անօգտագործելի, որովհետեւ ձեռք բերված միջոցները կպահպանվեն, եւ հետագայում ավելորդ անգամ չի պատվիրվի նույն առարկան, դրանք կօգտագործվեն»,- եզրափակեց Մուկուչյանը։
17:00 - 25 հունիսի, 2020
Եթե ՍԴ-ի հանրաքվեի գործընթացը վերսկսվի, մոտ 1500 ընտրատեղամասում տեսախցիկներ կլինեն․ Տիգրան Մուկուչյան |armtimes.com|

Եթե ՍԴ-ի հանրաքվեի գործընթացը վերսկսվի, մոտ 1500 ընտրատեղամասում տեսախցիկներ կլինեն․ Տիգրան Մուկուչյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2018-2019 թթ. հաղորդումը՝ նշելով, որ այդ ընթացքում ԿԸՀ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել են ԱԺ և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններ՝ ընդհանուր թվով 170 համայնքներում: Նա ասաց, որ կազմակերպվել է նաեւ ուսուցում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընգրկվելու համար։ Ըստ Մուկուչյանի ներկայացրած տվյալների՝ 2018-ին տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընգրկվելու համար 10.420 հայտ էր ներկայացվել, որոնցից 8598-ը՝ կուսակցությունների կողմից, մյուս մասը՝ քաղաքացիների։ Նրանցից 7291-ն էլ ստուգարքի արդյունքում ստացել են որակավորման վկայականներ։ 2019 թվականի ընթացքում հայտերի թիվը կազմել է 14.498 հայտ, որոնցից 10.094-ը կուսակցությունների կողմից են եղել, 9893-ն էլ ստուգարքի արդյունքում ստացել են որակավորման վկայականներ։ Մուկուչյանի խոսքով՝ այս հաղորդման մեջ Ընտրական օրենսգրքի հետ կապված ներկայացվել են որոշակի առաջարկներ։  Նա շեշտեց նաեւ, որ ՀՀ-ում առաջին անգամ ընտրությունների ժամանակ տեսանկարահանում կատարվել է 2017 թվականին, հետագայում՝ նույն կերպ 2018-ին։ Երկու դեպքում էլ ընդհանուր թվով 2000 տեղամասերից տեսախցիկներ եղել են 1500-ում։ «Բայց եթե ընտրողների թվով ենք նայում, մոտ 92-93% ծածկույթ էինք ապահովել»,- ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ Երեւանի բոլոր տեղամասերում են եղել տեսախցիկներ, այն տեղամասերում, որտեղ տեսախցիկներ չեն եղել, հեռավոր բնակավայրեր էին, որտեղ ինտերնետի հասանելիության եւ տեխնիկական այլ խնդիրներ կային։ Նրա խոսքով՝ եթե ՍԴ-ի հանրաքվեի գործընթացը վերսկսվի, ՀՀ-ի ամբողջ տարածքում այս ցուցանիշը կլինի նույնը։
12:55 - 04 մայիսի, 2020
Եթե լինեն իրավական ակտեր՝ հանրաքվեի գործընթացը կասեցնելու համար, ԿԸՀ-ն կկասեցնի. Տիգրան Մուկուչյան |armtimes.com|

Եթե լինեն իրավական ակտեր՝ հանրաքվեի գործընթացը կասեցնելու համար, ԿԸՀ-ն կկասեցնի. Տիգրան Մուկուչյան |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 5-ին  նախատեսված հանրաքվեն հետաձգելու կամ կասեցնելու վերաբերյալ որեւէ իրավական հիմք ԿԸՀ-ն այս պահին չունի: ՀԺ-ի հետ հարցազրույցում այդ մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:  - Պարոն Մուկուչյան, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հետաձգվում են քարոզարշավները,  միջոցառումները, ասուլիսները: Հնարավո՞ր է հետաձգվի հանրաքվեն: Քննարկվո՞ւմ է այս հարցը: - Դա մեր գործառույթների առարկա չի հանդիսանում, ես նույնիսկ որպես մասնագետ որեւէ տեսակետ չեմ կարող ներկայացնել: Նշանակված է հանրաքվե, իրավական հիմքը առկա է, սահմանված է ժամանակացույց՝ մեր գործառույթները իրականացնելու համար: Հիմա եթե կլինեն այլ իրավական հիմքեր՝ մենք կառաջնորդվենք այդ հիմքերով: - Ի՞նչը կարող է լինել հանրաքվեի հետաձգման իրավական հիմք: - Օրենքը նախատեսում է 2 ձեւակերպում հանրաքվեի կասեցման հետ կապված՝ ռազմական կամ արտակարգ դրության հայտարարում: Նշվածով պայմանավորված, եթե համապատասխան ընթացակարգերով կլինեն որոշակի իրավական ակտեր, որոնք կվերաբերեն գործընթացը կասեցնելուն, այդ դեպքում կկասեցվի գործընթացը: - Այս թեմայով վարչապետի հետ քննարկում ունեցե՞լ եք: -  Ես ասացի այն ամենը, ինչ այդ թեմայով ասելու էի: - Բայց նաեւ ուզում եմ ճշտել՝ վիրուսի տարածմամբ պայմանավորված որեւէ նախապատրաստական միջոցառում չե՞ք չեղարկել: - Մինչ այս պահը ժամանակացույցով նախատեսված միջոցառումները հերթով իրականացնելով գնում ենք, որովհետեւ ընտրական գործընթացը մի գործընթաց է, որի ժամանակահատվածում միջոցառումները իրականացվում են օրենքով սահմանված որոշակի ժամկետային սահմաններում: Եվ աշխատանքների ծավալն այնքան մեծ է, որ յուրաքանչյուր օրվա համար նախատեսված աշխատանքը պետք է նշված օրը կատարվի: Այսինքն մենք չունենք անսահմանափակ ժամանակահատված, որ հնարավոր լինի տարբեր գործընթացներ տարբեր պատճառներով պայմանավորված՝ չկատարել, թողնելով հետոյին: Ծավալները եւ ժամկետները այնպիսին են, որ հետագայում այսօրվա բացը չի կարող լրացվել,  եթե անգամ կրկնակի, եռակի ջանք ներդրվի: - Շուտով քարոզարշավի մեկնարկի մեկ ամիսը կլրանա: Ինչպե՞ս եք գնահատում այս ընթացքը: Կա՞ն արձանագրված խախտումներ, շա՞տ եք ստանում ահազանգեր: - Գիտեք, սկզբնական փուլում քարոզարշավը շատ ավելի հանդարտ էր, եւ դա թերեւս պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն ընտրությունների՝ հանրաքվեի դեպքում քարոզարշավի համար նախատեսված է շատ մեծ ժամկետ՝ 41 օր: Եվ յուրաքանչյուր կողմ ինքն է որոշում՝ ինչպես կազմակերպել եւ անցկացնել քարոզարշավը: Լրատվական կայքերում, տարբեր տեղեկատվական աղբյուրներում հայտնվող տեղեկություններին անգամ  մենք փորձել ենք հետեւել, եւ եթե դրանցում հայտնաբերվել են ինչ-ինչ հանգամանքեր, շատ օպերատիվ կարգով փորձել ենք քննարկել: Խնդիրներ նկատելու դեպքում անմիջապես ձեռնարկվել են միջոցառումներ: Ի դեպ, պետք է նկատել, որ քարոզչական կողմերի հետ աշխատանքը ամենօրյա բնույթ է կրում: Պետք է փաստել, որ գրավոր դիմումներ մինչ այժմ քարոզչության ընթացքի հետ կապված ստացված չեն, իսկ բոլոր ահազանգերը, որ եղել են, կամ մամուլի հրապարակումները, դրանց բոլորի կապակցությամբ շատ արագ արձագանք եղել է: - Վերջերս ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում ի պաշտոնե հանդես գալիս կոչ էր արել գնալ տեղամաս եւ «Այո» քվեարկել, ինչից հետո ԿԸՀ-ն կապ էր հաստատել Պապիկյանի հետ եւ խորհուրդ տվել պահպանել «Հանրաքվեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի պահանջները, որով արգելվում է ի պաշտոնե հանդես գալիս քարոզչություն իրականացնել... - Արձագանքը եղավ, մենք շատ հրապարակային ներկայացրինք այն միջոցառումները, որոնք ձեռնարկել ենք: Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ որ դրանք ամենատարբեր գնահատականների են արժանանում, նույնիսկ այդ հանգամանքները ԿԸՀ-ում քննարկման առարկա դառնում են: Եթե հանձնաժողովը դրանցում գտնում է ինչ-ինչ խնդիրներ, որոնցով պայմանավորված անհրաժեշտ է համարում վարույթի հարուցումը, ապա միանշանակ կհարուցվի: Եթե հանձնաժողովը այդպես չի գտնում,  բնական է, որ նշված հանգամանքներով պայմանավորված՝ միջոցներ չեն ձեռնարկվում եւ վարույթներ չեն հարուցվում, ինչը բնական է, որ չի կարող զրկել կողմերին նման մոտեցման դեպքում ինքնուրույն դիմումներ ներկայացնելու հնարավորություն ընձեռել: - Պարոն Մուկուչյան, օրինակ Պապիկյանն ինչպե՞ս արձագանքեց խախտման վերաբերյալ ձեր դիտարկմանը: Սովորաբար կողմերը ընդունո՞ւմ են սխալը: - Էսպես ասեմ՝  մինչ այժմ նկատած խնդիրները, որոնց շուրջ հանձնաժողովը բարձրաձայնել է կամ քարոզչական կողմերի ուշադրությունը հրավիրվել հանգամանքների վրա՝ բոլորը ընդունվել են: - Վարչապետի՝ ուղղաթիռով մեկնումը քարոզարշավի, շատ քննարկվեց: Դա խախտո՞ւմ էր, թե՞ ոչ: - Ես կարծում եմ՝ ամբողջական պատասխան այդ հարցին արդեն տվեցի, որ շատ ու շատ հանգամանքներ, որոնք հրապարակվում են, որոնց վերաբերյալ լինում են տարբեր գնահատականներ, մեկնաբանություններ, հանձնաժողովը դրանք ուսումնասիրում է: Եթե դրանում հայտնաբերեր, ապա դրանց մասին վարույթ հարուցած կլիներ, հրապարակային իրազեկված կլիներ  նաեւ հանրությունը: Եթե չկա նման խնդիր, կարծում եմ, պետք է ենթադրել, որ հանձնաժողովը դա չի գնահատել այնպես, ինչպես առանձին անձանց կողմից դա փորձ է արվել ներկայացնել: - Եթե «Այո»-ի կողմը ակտիվ քարոզարշավ է անցկացնում, ապա «Ոչ»-ը քարոզարշավ չի իրականացնում: Այս իմաստով լրատվամիջոցներն էլ ստիպված են անհավասար լուսաբանել քարոզչությունը: Սա հետագայում կարո՞ղ է որպես լրատվամիջոցների կողմից անհավասար լուսաբանում արձանագրվել զեկույցներում: - Գիտեք, խնդիրը հետեւյալն է: Ինչպես նշեցի, յուրաքանչյուր կողմ ինքն է որոշում ինչպես իրականացնել իր քարոզչությունը: Երբ օրենքը սահմանում է կանոնակարգումներ՝ կապված քարոզչության ժամանակահատվածի հետ, այստեղ կարեւոր է հավասար հնարավորությունների ապահովման խնդիրը: Այսինքն եթե քարոզչության մի կողմը ունի հավասար հնարավորություն որեւէ միջոցով իր տեսակետը ներկայացնելու, ապա մյուս կողմը պետք է այդ նույն միջոցին նույն պայմաններով հասանելիություն ունենա: Բայց նա ինչ ծավալով կօգտվի, կօգտվի՞, թե չի օգտվի, բնական է՝ դա արդեն բոլորովին այլ խնդիր  է եւ մենք արդեն չենք  կարող բխեցնել հավասարության սկզբունքից: Տեսեք, որպես օրինակ, Հանրային հեռուստաընկերությամբ սահմանված է վճարովի եւ անվճար եթերաժամի տրամադրում: Հիմա պատկերացնենք, որ ունենք որեւէ կողմ, որը ոչ վճարովիից, ոչ անվճարից չի օգտվում: Սա մեխանիկորեն, ինքնին չի կարող որակվել որպես հավասարության խախտում, որովհետեւ հնարավորությունը ապահովված է: Եթե չլիներ հնարավորություն, այսինքն դա տրամադրվեր մի կողմին, մյուս կողմի համար լինեին խոչընդոտներ,  բարդություններ՝ դա կլիներ հավասարության խախտում: - Այսինքն՝ ԶԼՄ-ին չեն կարող մեղադրել, որ հավասար չի լուսաբանվում: - Գիտեք, եթե կողմը ցանկանում է, որ իրեն լուսաբանեն, բայց դա մերժվում է, որովհետեւ նա հանդիսանում է քարոզչության այս կամ այն կողմ՝ դա բոլորովին այլ իրավիճակ է: Եթե իր ստրատեգիայով պայմանավորված կողմը որեւէ միջոցառում չի անում՝ ակնհայտ է, որ չի էլ կարող լինել որեւէ լուսաբանում: - Պարոն Մուկուչյան, ԿԸՀ-ն շարժվում է ըստ ժամանակացույցի՝ իրականացնելով նախապատրաստման միջոցառումները: Այս պահին ո՞ր փուլում եք: - Մենք առաջիկայում ունենք բավականին ծավալուն գործընթաց, դա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների դասընթացների կազմակերպումն է: Ամբողջ հանրապետության տարածքում պետք է իրականացվի ուսուցում, ժամկետները սահմանափակ են, եւ նախատեսվում է, որ ուսուցմանը պետք է մասնակցեն բոլոր հանձնաժողովների անդամները՝ շուրջ 14 000 քաղաքացու մասին է խոսքը: Դրանիցից զատ առկա է մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման խնդիր: Խոսքն այն մասնագետների մասին էի, որոնք տեխնիկական սարքերն են սպասարկում տեղամասային կենտրոններում, այդտեղ էլ խոսքը մոտ 4000 քաղաքացու մասին է: - Ըստ ժամանակացույցի՝ հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը սահմանվելու է մարտի 26-ին: Այս պահին դուք կարո՞ղ եք ասել՝ մոտավորապես ի՞նչ ձեւակերպում  է ունենալու քվեարկության առարկա հարցը: - Ես չէի ուզենա այս պահին անդրադառնալ դրան, ամեն ինչը ժամկետների մեջ կիրականացվի, կհրապարակվի: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:21 - 14 մարտի, 2020
«Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբերը նշանակումներ են արել տեղամասային ընտրական հանձնաժողովներում |armtimes.com|

«Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբերը նշանակումներ են արել տեղամասային ընտրական հանձնաժողովներում |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովներում 2-ական անդամ նշանակելու համար «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբերը մինչեւ մարտի 1-ը ժամանակ ունեին:  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ «Այո» քարոզչական կողմը նշանակումներ է կատարել բոլոր՝ 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովներում՝ յուրաքանչյուրում ներկայացնելով 2-ական անդամ: «Ոչ»-ի կողմը, սակայն, 2-ական անդամ նշանակել է 2008 ընտրական տեղամասերից 1975-ում: Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ 31 տեղամասում «Ոչ»-ի շտաբի կողմից կատարվել է 1-ական նշանակում, միայն 2 տեղամասում է, որ «Ոչ»-ի կողմը որեւէ նշանակում չի արել: «Այո»-ի շտաբի մամուլի պատասխանատու Վահագն Ալեքսանյանն ասաց, որ իրենց կողմից ներկայացված հանձնաժողովականներն ընտրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակների կողմից՝ կուսակցության անդամների, համակիրների ու տվյալ համայնքում բնակվող լիցենզավորված այլ անձանց միջից: «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտնեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների 99 տոկոսում ներկայացուցիչներ ապահովելը համարում են մեծ հաջողություն՝ հաշվի առնելով, որ փորձ չունեին: «3 օր մենք մեր անվճար եթերաժամն օգտագործեցինք, քաղաքացիներին տեղեկացրինք, թե ինչպես պետք է մեզ դիմեն, եթե ուզում են հանձնաժողովի անդամ դառնալ: Մեծաթիվ դիմումներ ստացանք, մեծածավալ աշխատանք կատարեցինք: Մեր հիմնական շահառուն այս քաղաքացիներն էին: Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա մենք  4 կուսակցության էինք դիմել, որից ԲՀԿ-ն չէր ընդառաջել, մյուս 3-ը՝ ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստանը», ՀՀԿ-ն, ընդառաջեցին, եւ հանձնաժողովներում մեր կողմից նշանակված անդամների բազան ձեւավորվեց այս 4 խմբերից»,- ասաց Մելիքյանը: Խոսելով 2 տեղամասում ընդհանրապես որեւէ անդամ չնշանակելու պատճառի մասին՝ իրավաբանը հայտնեց, որ «մարդ չունեին»: «Չկար որեւէ մեկը, որ դիմել էր այդ տարածքում հանձնաժողովի անդամ լինելու հարցով»,- հավելեց նա:  Քարոզարշավը դեռ պասիվ է Քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից: 14 օր է անցել, սակայն մինչ օրս ո՛չ «Այո»-ի, ո՛չ «Ոչ»-ի շտաբերն աչքի չեն ընկել ակտիվ քարոզարշավով: Ըստ նախօրոք հայտարարվածի՝ «Այո»-ի կողմը երեկ պետք է սկսեր ակտիվ քարոզչությունն ամբողջ հանրապետությունով մեկ: Քարոզարշավը, սակայն, երեկ եւս չսկսվեց: Վահագն Ալեքսանյանն ասաց, որ պատճառը քարոզչանյութերի տպագրման ուշացումն է. «Մենք տպարանից կստանանք նյութերը, կբաշխենք մարզերով եւ Երեւանի շտաբերով, վաղվանից կամ մյուս օրվանից մեր պատգամավորները, մարզային կուսակցական գործիչները կսկսեն քայլել, թռուցիկներ, բրոշյուրներ բաժանել, զրուցել քաղաքացիների հետ»,- ասաց Ալեքսանյանը: Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի որոշմամբ մարտի 13-ից արձակուրդ է մեկնելու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մեր զրույցում մարզպետն ասաց, որ արձակուրդը պայմանավորված է քարոզարշավով: Պետրոսյանը կհամակարգի «Այո»-ի Կոտայքի մարզի շտաբի աշխատանքները: Հարցին՝ քարոզարշավը Կոտայքում կսկսվի մարտի 13-ի՞ց, Պետրոսյանը պատասխանեց. «Կարելի է այդպես ասել»: «Ոչ»-ի կողմն ակտիվ քարոզչություն իրականացնելու մտադրություն չունի: Ռուբեն Մելիքյանը մեր զրույցում հայտնեց, որ իրենք այդպիսի խնդիր չէին էլ դրել: Ըստ նրա՝ իրենց խնդիրը վերահսկողություն իրականացնելն էր, բայց որեւէ բան չի բացառում:  Նախընտրական շտաբեր «Այո»-ի քարոզչական կողմն ամբողջ հանրապետության տարածքում կունենա 65 նախընտրական շտաբ: Հարցին ի պատասխան՝ հայտնեց «Այո»-ի շտաբի մամուլի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը: «Ոչ»-ի կողմը նախընտրական շտաբեր չի ունենա: «Կուզենայինք ունենալ տարածքներ, բայց հնարավորություն չունենք: Հիշենք, որ մենք որեւէ կազմակերպություն չենք ներկայացնում, մենք մեկ կարեւոր գաղափարի շուրջ հավաքված իրավաբաններ ենք, իսկ այդ գաղափարը հետեւյալն է՝ առանց այն էլ ի սկզբանե այս հանրաքվեն հակասահմանադրական է, դրան չգումարվի նաեւ քարոզարշավի ընթացքում առաջացող այլ խնդիրներ: Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են վերահսկողական լծակներ: Հանձնաժողովներում անդամներ նշանակեցինք, հիմա կանցնենք նաեւ վստահված անձանց նշանակելու խնդրի լուծմանը, որն ավելի կարեւոր ենք համարում: Մենք 6000 վստահված անձ ունենալու հնարավորություն ունենք օրենքով եւ փորձելու ենք օգտվել այդ հնարավորությունից»,- հայտնեց Ռուբեն Մելիքյանը:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:27 - 04 մարտի, 2020
Մուկուչյանը՝ Մարությանի առաջարկի մասին. առաջիկա հանրաքվեի ժամանակ մայրաքաղաքին վերաբերող հարց հնարավոր չի լինի դնել |armtimes.com|

Մուկուչյանը՝ Մարությանի առաջարկի մասին. առաջիկա հանրաքվեի ժամանակ մայրաքաղաքին վերաբերող հարց հնարավոր չի լինի դնել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ավագանու վերջին նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ զրուցել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, որ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ նաեւ մայրաքաղաքին վերաբերող հարց դրվի հանրաքվեի: Մարությանը նաեւ հայտնել էր, որ Մուկուչյանն ասել է, թե որոշակի բարդություններ կան: «Այնուամենայնիվ, հարցը դեռ իր հետ քննարկման փուլում է, օգտագործենք այդ հնարավորությունը, որպեսզի հավելյալ ծախս չարվի»,- ասել էր քաղաքապետը: Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար ծախսվելու է մոտ 2.5 մլրդ դրամ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ պետք է հաշվի առնվեն շատ կարեւոր տեխնիկական հարցեր, ուստիեւ հնարավոր չի լինի մայրաքաղաքին վերաբերող հարց դնել հանրաքվեի: «Ընտրական գործընթացներում, այդ թվում՝ հանրաքվեի ժամանակ, ընտրողներին գրանցում են տեխնիկական սարքավորումներով: Դրանցում նախապես ներբեռնվում է ընտրողների ցուցակը: Համապետական հանրաքվեի ընտրողների ցուցակն ու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրողների ցուցակները տարբեր են: Բացի այդ՝ կան ընտրողներ, որոնք համապետական հանրաքվեի ժամանակ չեն կարող քվեարկել, բայց կարող են քվեարկել, օրինակ, տեղական հանրաքվեի ժամանակ: Այս դեպքում խոսքը ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց է վերաբերում, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներին»,- պարզաբանեց Մուկուչյանը: Հետեւաբար, ըստ նրա, նույն տեխնիկական սարքավորմամբ այդ գրանցման իրականացումն ուղղակիորեն անհնար կլինի, որովհետեւ պետք է լինեն երկու տարբեր ցուցակներ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:22 - 14 փետրվարի, 2020
50 քաղաքացուց կազմված խումբը կարող է դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն. Տիգրան Մուկուչյան |aysor.am|

50 քաղաքացուց կազմված խումբը կարող է դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն. Տիգրան Մուկուչյան |aysor.am|

aysor.am: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ, բացի հասարակական կազմակերպություններից, տեղամասերում, որպես դիտորդ, կարող են ներգրավվել նաև կուսակցությունների ներկայացուցիչներ, լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Այսինքն՝ ունենք վստահված անձինք «Այո» և «Ոչ» կողմերից ու դիտորդներ, որոնք կարող են լինել ՀԿ-ների ու կուսակցությունների ներկայացուցիչներ», - ասաց նա։ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ օրենքը սահմանում է հետևյալ կանոնակարգումը՝ «Ոչ» քարոզչական կողմ նախաձեռնելու համար նախագծին դեմ քվեարկած պատգամավորները, պատգամավորը կարող են դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական կողմ։ «7-օրյա ժամկետ կա սահմանված, եթե այդ ժամկետի ավարտին «Ոչ » քարոզչական կողմ չի գրանցվում, ապա այդ ժամկետի ավարտից հետո 50 քաղաքացիներից կազմված խումբը կարող է դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն», - ասաց նա։Մուկուչյանն ասաց նաև, որ կարող է գրանցվել միայն մեկ «Այո» և միայն մեկ «Ոչ» քարոզչական կողմ։ Թե որքան գումար է հատկացվելու ընտրությունների համար, Մուկուչյանն ասաց, որ հիմա հաշվարկ է իրականացվում։ «Կարծում ենք՝ այն կլինի նույնը, ինչպիսին եղել է նախորդ ընտրությունների ժամանակ, գործառույթների առումով շատ տարբերություններ առկա չեն։ 2018 թվականի ընտրություններին համար մոտավոր 2,5 կամ 2,7 միլիարդ դրամ էր ծախսվել։ Կարծում եմ՝ կլինի նույնը», - ասաց ԿԸՀ նախագահը։ Մուկուչյանի խոսքով՝ հանրաքվեի դրված օրենքի կամ փոփոխության նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի մեկ-քառորդը։ Ընտրատեղամասերում տեսախցիկների առկայության հետ կապված է ԿԸՀ նախագահն ասաց, որ ժամկետը շատ կարճ է։ «Ժամկետները շատ կարճ են, դա պահանջում է բավականին մեծամասշտաբ աշխատանքներ», - ասաց նա։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին, քանի որ վերջիններս դատավոր են ընտրվել գործող Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, հիշեցնենք, տեղի կունենա ապրիլի 5-ին:
11:53 - 11 փետրվարի, 2020
Մուկուչյանը քննարկելի է համարում ՏԻՄ ընտրությունների համար մեկ միասնական օր սահմանելու տարբերակը |armenpress.am|

Մուկուչյանը քննարկելի է համարում ՏԻՄ ընտրությունների համար մեկ միասնական օր սահմանելու տարբերակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քննարկելի է համարում տարեկան 1 կամ 2 օր ՏԻՄ-ի համար միասնական ընտրության օր սահմանելու տարբերակը: Դրանով ՏԻՄ ընտրությունը քաղաքական բնույթ կկրի: Մուկուչյանը նման տեսակետ հայտեց ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելուց հետո՝ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ: «Նախկինում մինչ 2016-ի Ընտրական օրենսգրքի ընդունումն իրավակարգավորումներն այնպիսին էին, որ տարվա ընթացքում դժվար է հիշել ամսվա մեջ երկու կիրակի, որ ինչ-որ տեղ ՏԻՄ ընտրություններ չլինեին: Հետագայում այդ խնդիրը կարգավորելու նպատակով ընտրվեց մի մոդել, որ տարեկան մինչ 4 անգամ են նշանակվում այդ օրերը: Կարելի է մտածել մեխանիզմ, որով կմեծանա ՏԻՄ-ի որպես քաղաքական ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը։ Կարելի է քննարկել և տարեկան 1 անգամ սահմանել միասնական ընտրության օր ՏԻՄ-ի համար: Իսկ եթե մինչ այդ է լրանում համայնքապետի լիազորությունների ավարտը, նախատեսել ԺՊ-ի ինստիտուտ:Կարելի է քննարկել տարեկան 1 կամ 2 օր ունենալու հնարավորությունը»,-ասաց Մուկուչյանը: Նրա կարծիքով՝ դա կկարևորվի նաև քաղաքական ուժերի կողմից:  
16:20 - 10 հունիսի, 2019
Տեղի ունեցան ընտրություններ, որոնք լիարժեք կարելի է անվանել ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ. ԿԸՀ նախագահ

Տեղի ունեցան ընտրություններ, որոնք լիարժեք կարելի է անվանել ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ. ԿԸՀ նախագահ

«ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Երևանի ավագանու ընտրությունների կարևորագույն ձեռքբերում է համարում այն, որ հանրության ու միջազգային դիտորդների կողմից անվերապահ վստահություն են վայելել»․  նման տեսակետ հայտնեց Տիգրան Մուկուչյանը Ազգային ժողովում իր ելույթում: «ՀՀ-ում տեղի ունեցան ընտրություններ, որոնք լիարժեք կարելի է անվանել ազատ, արդար, ժողովրդավարական և թափանցիկ: Ընտրությունների ժամանակ կարևորագույն ձեռքբերում էր, որ քաղաքական ուժերը, ընտրողները, քաղաքացիական հասարակությունը, ԶԼՄ-ները, նաև միջազգային հանրությունը` դիտորդները ընտրությունների նկատմամբ վստահություն են փաստել: Դա բավականին կարևոր ու լուրջ ձեռքբերում է»,-ասաց Մուկուչյանը:  Նա նկատեց, որ նույնական գնահատանքի են արժանի նաև Երևանի ավագանու ընտրությունները: Նրա կարծիքով` դրանք առաջին ընտրություններն էին, որոնց արդյունքների անվերապահ ընկալում կար հանրության կողմից։   ՀՀ Կառավարություն
08:30 - 06 մարտի, 2019