ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը ՀՀ-ում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խնդիրներն են՝ ձեռնարկատիրության զարգացման եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը եւ խրախուսումը,
բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը,
հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը, տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:
Հանձնաժողովն ինքնավար մարմին է:
ՏՄՊՊՀ նախագահն է Գեղամ Գեւորգյանը։
ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացներին |armenpress.am|

ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացներին |armenpress.am|

armenpress.am: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձավ ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումներին և նշեց, որ չի կարող նշել, թե երբ կնվազի դրա գինը, բայց «վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ»: «Մենք որևէ կերպով չենք կարող ինտերվենցիա ունենալ: Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին ու ասել՝ գինը իջեցրեք կամ բարձրացրեք: Մեր գործառույթը հետևյալն է. եթե կա չարաշահում՝ վարույթ հարուցել: Համաչափության իրավունքը և նրանց իրավունքները ևս պետք է պաշտպանվեն: Երկրորդ, հաշվի առնելով Զատիկը և քաղաքացիների լայն հետաքրքրությունը, մենք գործողություններ ենք իրականացրել, որոնք մեր մարմնի համար ստանդարտ չեն համարվում: Եվ ցանցերի հետ ենք խոսակցություն ունեցել, և ձու արտադրողների: Դրա արդյունքում որոշակի պաշար մտավ շուկա, ու գինը որոշակի չափով նվազեց»,- ասաց Գևորգյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: ՏՄՊՊՀ նախագահը նկատեց, որ նախորդ տարի ձվի շուկայում եղել է դեմպինգի դրսևորում, որը հակամրցակցային պայմանավորվածություն է, որի հետևանքով  104 մլն դրամի տուգանք է նշանակվել: «Եթե այս դեպքում էլ մեր վարկածներից որևէ մեկը հաստատվեց, պատասխանատվություն վրա կհասնի»,- ասաց նա:
13:47 - 01 ապրիլի, 2021
ՏՄՊՊՀ-ն վարույթ կհարուցի շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու համար |armenpress.am|

ՏՄՊՊՀ-ն վարույթ կհարուցի շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու համար |armenpress.am|

armenpress.am: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտի 30-ին վարույթ կհարուցի շուկայում ձվի գնի բարձրացման մի շարք հանգամանքներ պարզելու համար։ Մարտի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը` անդրադառնալով շուկայում ձվի դեֆիցիտին, թանկացումներին:  «Վաղը վարույթ կհարուցվի ձվի շուկայի խոշոր տնտեսավարողների հետ կապված՝ պարզելու մի շարք հանգամանքներ․ արդյոք դիֆիցիտը արհեստակա՞ն է, արդյոք միջնորդ կազմակերպություննե՞րն են այդ արհեստական դիֆիցիտը ստեղծում, արդյոք կա՞ հակամրցակցային համաձայնություն, թե կա գերիշխող դիրքի չարաշահում և արդյոք գնային բարձրացումները օբյեկտի՞վ են։ Եթե պատասխաններից որևէ մեկը դրական կլինի, բնականաբար, տնտեսավարողները պատասխանատվություն կկրեն»,- ասաց Գևորգյանը։ ՏՄՊՊՀ նախագահի կարծիքով՝ ակհայտ է, որ կան անձինք, որ խոշոր ծավալի գնումներ են կատարում և սպառողական նպատակի համար չեն իրականացնում։ «Իհարկե, որոշակի միջոցառումներ իրականացվել են, հանդիպել ենք առևտրային ցանցերի, տեսչական մարմինների, թռչնաբույծների միության ներկայացուցիչների հետ։ Մենք ներքին քննարկումների արդյունքում եկել ենք պայմնավորվածության, որ ձվի գինը կիջնի»,- նշեց Գևորգյանը՝ հավելելով, որ արդեն իսկ շուկայում ձվի գինն իջնում է։
12:30 - 29 մարտի, 2021
ՏՄՊՊՀ-ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը

ՏՄՊՊՀ-ում քննարկվել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին հանդիպում է ունեցել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, պատասխանատու այլ անձինք: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վրա ազդեցություն ունեցող հարցերի շուրջ համագործակցության ուղղությունները: Հանդիպման մասնակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են հավի ձվի շուկայում ստեղծված իրավիճակին: Քննարկվել են նաև բենզինի և դիզելային վառելիքի որակական և քանակական հատկանիշների վերահսկողությանն առնչվող, ինչպես նաև սննդի անվտանգության, մասնավորապես՝ թթվասերի և թթվասերային արտադրանքի պատշաճ մակնշման և մակնշումներին համապատասխան որակական հատկանիշների ապահովմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հարցեր:   ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը կարևորել է հանձնաժողովի և տեսչական մարմինների միջև սերտ համագործակցությունը տարբեր ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի վրա բացասական անդրադարձ ունեցող դրսևորումների բացահայտման, կանխարգելման ուղղությամբ, քանի որ երբեմն տարբեր ապրանքային շուկաներում տեղի ունեցող որոշ գործընթացների նկատմամբ վերահսկողությունը գտնվում է այլ պետական գերատեսչությունների լիազորությունների շրջանակներում, սակայն այդ գործընթացներում հնարավոր խնդիրների առկայությունը միաժամանակ կարող է իր անուղղակի բացասական ազդեցությունը թողնել համապատասխան ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի վրա ևս:  Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումները գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Խոշոր առևտրային ցանցերում իրականացվել և շարունակվում են իրականացվել ամենօրյա մշտադիտարկումներ: Արդեն իսկ պաշտոնական հարցումներ են ուղարկվել ձվի արտադրություն իրականացնող խոշոր տնտեսվարող սուբյեկտներին և առևտրային ցանցերին: Բացի այդ, հանձնաժողովում հանդիպում տեղի կունենա առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ, և ստացված տեղեկությունների ամփոփման և վերլուծության արդյունքում հետագա քայլերի վերաբերյալ որոշումներ կկայացվեն: Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքները տարբեր ապրանքային շուկաներում խնդրահարույց դրսևորումների կարգավորման ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև այլ գործընկեր պետական մարմիններին: 
14:40 - 25 մարտի, 2021
Զատկին ձվի շուկայի պահանջարկը կբավարարվի. Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ |armenpress.am|

Զատկին ձվի շուկայի պահանջարկը կբավարարվի. Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Զատկի տոնին ընդառաջ ձվի շուկայում խառնաշփոթ է ստեղծվել՝ կապված ապրանքի դեֆիցիտի, թանկացումների հետ: Սպառողները կամ խանութներում ձու չեն գտնում, որովհետև շուտ սպառվել է, իսկ եթե գտնում են, ապա բաձր գնով: Հայաստանի թռնչաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը  նշեց, որ այս ամենի պատճառը մի քանի խնդրի կուտակումն է: «Հիմնական պատճառը որոշ խմբերի կողմից շուկայում արհեստական դեֆիցիտ ստեղծելն է, որն էլ հանգեցնում է մեր քաղաքացիների շրջանում խուճապի առաջացմանը: Ամենօրյա վաճառքի հանվող ձուն շատ մեծ գնումների արդյունքում ժամերի ընթացքում սպառվում է: Օրինակ, խանութը մեզ պատվիրում է 20-30 արկղ ձու, որը սպառում է 2-3 օրվա ընթացքում: Հիմա հանկարծ ինչ պատահեց, որ նույն խանութների ցանցը ձուն ուղարկելուց երկու ժամ հետո զանգում են ասում են ձու չկա: Մենք մոնիտորինգ ենք կատարում, և վստահաբար կարող եմ ասել, որ նման կարգի մեծ գնումներ վաղուց չենք ունեցել: Մարդիկ մտնում են ու սայլակներով ձու են գնում»,-ասաց Սերգեյ Ստեփանյանը: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ արհեստական դեֆիցիտ ստեղծողները նրանք են, որոնք միջնորդ են եղել ձվի առևտրում, սակայն այսօր դուրս են մնացել: «Մենք անցել ենք կենտրոնացված մատակարարման, ու միջնորդ որոշ օղակներ դուրս են մնացել: Ոմանք վերավաճառքի մեջ եկամուտ են ունեցել, հիմա կտրվել է այդ եկամուտը: Բանն այն է, որ մենք ժամանակին ունեցել ենք ձվի այնքան գերարտադրություն, որ չէինք կարողանում իրացնել: Նախորդ տարի համաճարակի և պատերազմի պատճառով չենք կարողացել վերարտադրության «մատղաշ» (ճտեր) ներկրել, անհրաժեշտ գլխաքանակը թարմացնել, ու միայն նոյեմբերի վեջին կարողացանք դրսից ներկրել: Արդյունքում վերարտադրողական շրջանը մի փոքր հետ ընկավ: Որոշներն էլ գտան հարմար ձև իրավիճակից օգտվելու համար: Եթե ուշադրություն եք դարձրել փոքր խանութներում գինն ավելի բարձր է, ինչու, որովհետև իրենք անմիջապես արտադրողից չեն ստանում: Հիմա սուպերմարկետներից խոշոր քանակով գնում են, տանում փոքր խանութներում վերավաճառում: Ստացվում է առևտրային շուկայում երկու գին է աշխատում, սուպերմարկետներում այլ գին է, փոքր խանութներում՝ այլ»,-ասաց Սերգեյ Ստեփանյանն՝ ընդգծելով, որ դրան էլ գումարվում են քաղաքացիների խուճապն ու հավելյալ գնումները: Չնայած շուկայում առկա խառնաշփոթին, Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը վստահեցնում է, որ Զատկին ձվի շուկայի պահանջարկը բավարարելու են: Ինչ վերաբերում է հավկիթի գնին, ապա Սերգեյ Ստեփանյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ի աչքից ոչ մի բան չի վրիպում, եթե զգա, որ արտադրողը գերշահույթ է ստանում, ապա համապատասխան միջոցներ կկիրառի: ՀՀ ՏՄՊՊՀ-ից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացները: Այս պահին ոլորտում գործող ընկերություններին ուղարկվում են հարցումներ, որոնք ուղղված են շուկայում տիրող վիճակը բացահայտելուն: Ամփոփելուն պես՝ հանրությունը կտեղեկացնեն: Նշվում է նաև, որ խոշոր առևտրային ցանցերում ավելի քան 90 ապրանքների գծով, այդ թվում ձվի, ամենօրյա դիտանցումներ են իրականացնում: ՀՀ ՏՄՊՊՀ-ն նախորդ տարի լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել ձվի շրջանառության ոլորտում: Տեղեկացնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ  ձվի իրացման ոլորտի 7  խոշոր ընկերությունների նկատմամբ ՀՀ ՏՄՊՊՀ-ն 103 մլն դրամի չափով տուգանք է կիրառել հակամրցակցային համաձայնության համար: Իրավախախտումը բացասական ազդեցություն է ունեցել «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա, ինչպես նաև տուժել են մի շարք փոքր և միջին արտադրության ծավալներ ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ 9-ը փոքր ֆերմերային տնտեսություններ դուրս են մնացել շուկայից:
13:02 - 24 մարտի, 2021
ՀՀ ՏՄՊՊՀ-ի և ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՀՀ ՏՄՊՊՀ-ի և ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Մաքսիմ Շասկոլսկու հետ: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության միջև ստորագրվել է մրցակցության քաղաքականության ոլորտում փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կողմերը կհամագործակցեն հակամենաշնորհային/մրցակցային օրենսդրության խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրությունների իրականացման, իրավակիրառ պրակտիկայի, աշխատակիցների որակավորման բարձրացման և մեթոդների, մրցակցության քարոզչության և այլ ուղղություններով փորձի փոխանակման միջոցով: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ընդգծել է ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության հետ տարիների ընթացքում ձևավորված համագործակցության բարձր մակարդակն ու բարեկամական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ հուշագրի ստորագրումով հիմքեր կդրվեն այդ գործակցությունը խորացնելու և որակապես առավել բարձր մակարդակի հասցնելու համար:  Այս համատեքստում հատկապես կարևորվել է նոր և միասնական մոտեցումների կիրառումը տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ: Երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս: 
17:18 - 22 մարտի, 2021
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխության պատճառները

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխության պատճառները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ շուկայում արձանագրված բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ընթացիկ ուսումնասիրություն այդ ոլորտում: Այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:    Առավել մանրամասն ուսումնասիրվել են 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների ընթացքում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունների պատճառները։ Հանձնաժողովը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է վառելիքի տարբեր տեսակների իրացման գների թանկացումներ, մասնավորպես 10-ից մինչև 30 դրամի սահմաններում։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բեզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները պայմանավորված են մի քանի հիմնական գործոններով՝      Նավթի և նավթամթերքի համաշխարհային շուկաներում տեղի ունեցած գործընթացներով, մասնավորապես՝ շուկայական գործընթացների բնականոն ընթացքի վերականգնմամբ,   ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկմամբ,   Ձեռքբերման գների բարձրացմամբ։   Այսպես՝ դեռևս 2020 թվականի տարեսկզբին կորոնավիրուսային համավարակի կանխարգելման գործընթացների շրջանակներում իրականացված սահմանափակումները բացասաբար անդրադարձան համաշխարհային տնտեսության վրա, այդ թվում նաև՝ նավթի և նավթամթերքի շուկաների։ Կիրառված սահմանափակումներն աննախադեպ ազդեցություն ունեցան նավթի և նավթամթերքի պահանջարկի վրա և շուկայում առաջացավ զգալի ավելցուկ, որը նաև իր ազդեցությունն ունեցավ նավթի համաշխարհային գների վրա, ինչը 1991 թվականից ի վեր գրանցված նավթի գնի ամենակտրուկ անկման արդյունք հանդիսացավ։   Այնուհանդերձ պետք է նշել, որ նավթը բենզինի և դիզելային վառելիքի արտադրական ինքնարժեքում շատ փոքր մասնաբաժին ունի (կախված տարբեր երկրների հարկային և մաքսային վարչարարություններից` մինչև 10%), և այս պարագայում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների նվազման հիմնական պատճառ հանդիսացավ այդ ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկի կտրուկ անկումը՝ պայմանավորված գործող սահմանափակումներով։   Նավթի և նավթամթերքի համաշխարհային շուկայում տեղի ունեցած գործընթացներն իրենց արտացոլումը գտան նաև Հայաստանի Հանրապետությունում, երբ 2020 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գները նվազեցին մինչև 26%-ով։ Համաշխարհային տնտեսական գործընթացների վերականգմանը զուգընթաց նաև սկսվեց կարգավորվել նավթի և նավթամթերքի շուկաներում պահանջարկը, ինչը նպաստեց նավթի գների բարձրացմանը, մասնավորապես՝ 2020 թվականի ապրիլ և 2021 թվականի փետրվար ամիսներին «Brent» տեսակի նավթի բորսայական միջին գինը բարձրացել է շուրջ 134%-ով։   ՀՀ դրամի արժեզրկումը ևս ազդեցություն ունեցավ ներկրվող ապրանքատեսակների, այդ թվում՝ բենզինի և դիզելային վառելիքի իրացման գնի ձևավորման վրա, քանի որ ներկրվող վառելիքի դիմաց վճարումն իրականացվում է արտարժույթով։ 2020 թվականի հունվարից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ բարձրացել է շուրջ 9%-ով (փոխարժեքի միջին ամսական ցուցանիշների հիման վրա)։   Հանձնաժողովը իրացման գների բարձրացման պատճառները պարզելու նպատակով ուսումնասիրել է առավել խոշոր ներկրման ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից վառելիքի ձեռքբերման գները։ Ձեռքբերման գների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Ռուսաստանի Դաշնությունից ձեռքբերվող վառելիքի գինը բարձրացել է դեկտեմբեր ամսին նոյեմբեր ամսվա համեմատ համապատասխանաբար՝ շուրջ 5%-ով՝ 92 օկտանային թվով բենզինի մասով, շուրջ 8%-ով՝ 95% օկտանային թվով բենզինի մասով և շուրջ 12%-ով՝ դիզելային վառելիքի մասով, իսկ 2021 թվականի հունվարից ներկրվող վառելիքի ձեռքբերման արժեքը 2020 թվականի դեկտեմբերի նկատմամբ բարձրացել է համապատասխանաբար՝ 10%-ով՝ 92 և 95 օկտանային թվով բենզինի մասով և 6%-ով՝ դիզելային վառելիքի մասով։   Միաժամանակ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14 -ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գնի բարձրացման պատճառ է հանդիսացել նաև ՀՀ դրամի արժեզրկումը: Համաձայն Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող փոխարժեքի՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարը կազմել է 488,6 դրամ, նոյեմբերի 2-ի դրությամբ՝ 493,8 դրամ, դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 506,9 դրամ, իսկ 2021 թվականի հունվարի 14-դրությամբ՝ 525,5 դրամ։ Ստացվում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գնի բարձրացման հիմնական պատճառ են հանդիսացել ՀՀ դրամի արժեզրկումը և վառելիքի տարբեր տեսակների ձեռքբերման գների բարձրացումները 5%-ից մինչև 12%-ով, իսկ արդեն հաջորդող ժամանակահատվածում` տեղի ունեցած իրացման գնի բարձրացումները, մասնավորապես 2021 թվականի փետրվարի 19-ի դրությամբ 390 դրամ (92 տեսակի բենզինի մասով), պայմանավորված են ձեռքբերման գնի լրացուցիչ բարձրացմամբ (շուրջ 10%), ինչպես նաև առավել մատչելի խմբաքանակների ավարտով և նոր՝ առավել թանկ արժեքով ձեռքբերված, խմբաքանակների իրացմամբ: Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկրվող բենզինի ինքնարժեքը հիմնականում բաղկացած է ձեռքբերման արժեքից, բեռնափոխադրման հետ կապված ծախսերից, մաքսատուրքերից և այլ ծախսերից։ Ընդ որում՝ բենզինի ձեռքբերման արժեքը ինքնարժեքում կազմում է շուրջ 86%-ից մինչև 88%, բեռնափոխադրման ծախսերը` 1%-ից մինչև 2%, տուրքերը՝ շուրջ 10% և այլ ծախսերը՝ 1%-ից մինչև 2%: Ձեռքբերման գների ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ մոտ ապագայում վառելիքի գները կարող են նորից բարձրանալ, քանի որ որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից 2021 թվականին ձեռքբերված խբաքանակները դեռևս չեն իրացվում և առկա մնացորդների ավարտից հետո առավել թանկ գնով ձեռքբերված խմբաքանակների իրացումը կարող է հանգեցնել իրացման գների լրացուցիչ բարձրացման։   «Սակայն իրացման գների փոփոխության համաչափության առավել ճշգրիտ գնահատման նպատակով անհրաժեշտ է հաշվի առնել նաև տնտեսվարող սուբյեկտի կողմից վարվող պահեստավորման մեթոդաբանությունը, քանի որ երբեմն տնտեսվարող սուբյեկտը կարող է ներմուծել խոշոր խմբաքանակ թանկ գնով և չնայած միջազգային գների նվազեցմանը, շարունակել իրացնել թանկ գնով ներմուծված խմբաքանակը և հակառակը։ Ուստի իրացման գնի փոփոխությունների առավել հստակ գնահատման համար անհրաժեշտ է իրականացնել համապարփակ ուսումնասիրություն՝ ըստ համապատասխան իրացնող տնտեսվարող սուբյեկտի՝ հաշվի առնելով վերջինիս մնացորդները և պահեստավորման մեթոդաբանությունը։   Սույն ուսումնասիրության շրջանակներում դիտարկված գործընթացների և ձեռքբերված փաստերի վերլուծության և համադրության արդյունքում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել, իսկ արձանագրված գնային փոփոխությունները դիտարկված ժամանակահատվածում պայմանավորված են եղել սույն ուսումնասիրությամբ ներկայացված ներքին և արտաքին օբյեկետիվ մի շարք շուկայական գործընթացներով։   ՀՀ ՏՄՊՊՀ-ն շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բենզինի և դիզելային վառելիքի շուկայում տեղի ունեցող զարգացումները և առաջիկայում հանդես կգա հրապարակմամբ տնտեսվարող սուբյեկտների կազմի հնարավոր փոփոխությունների, դրանց մասնաբաժինների և շուկաների կառուցվածքային այլ հարցերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:13 - 11 մարտի, 2021
Բիզնեսը կարող է նախապես դիմել ՏՄՊՊՀ՝ կնքվելիք հնարավոր պայմանագրի կամ գործարքի մասին կարծիք ստանալու համար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |1lurer.am|

Բիզնեսը կարող է նախապես դիմել ՏՄՊՊՀ՝ կնքվելիք հնարավոր պայմանագրի կամ գործարքի մասին կարծիք ստանալու համար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը և կից օրենսդրական փաթեթը: Կողմ քվեարկեց 79 պատգամավոր, դեմ էին 32-ը, ձեռնպահ՝ 4-ը: Նախագծի քննարկման ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում օրենքի նախագծում շուրջ 40 փոփոխություն է կատարվել: Գևորգյանը հայտնել է, որ նոր ինստիտուտ է ներդրվում՝ եզրակացության տրամադրման ինստիտուտը: Բիզնեսը կարող է նախապես դիմել ՏՄՊՊՀ, որ ստանա իր կողմից կնքվող հնարավոր պայմանագրի կամ գործարքի մասին կարծիք, ինչն անվճար է, և հանձնաժողովը առնվազն մեկ ամսվա ընթացքում կպատասխանի ու խնդիրները կմատնանշի:
12:02 - 03 մարտի, 2021
Նպատակը պատժելը չէ. ՏՄՊՊՀ անդամը վստահեցնում է՝ նոր նախագծով կփորձեն կանխել հակամրցակցային վարքագիծը |armenpress.am|

Նպատակը պատժելը չէ. ՏՄՊՊՀ անդամը վստահեցնում է՝ նոր նախագծով կփորձեն կանխել հակամրցակցային վարքագիծը |armenpress.am|

armenpress.am: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նոր օրինագծով նպատակ ունի հակամրցակցային վարքագիծը, հատկապես հակամրցակցային համաձայնությունների դեմ պայքարը դարձնել առավել արդյունավետ: Այս մասին ասաց ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: -Պարոն Մարկոսյան, նախագիծն ԱԺ-ում արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, նախ ո՞րն էր այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնելու նպատակը, այն պատշաճ հանրային քննարկում անցե՞լ է: - Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքն ընդունվել է 2000 թ-ին, և 21 տարվա ընթացքում մի շարք փոփոխությունների է ենթարկվել՝ այդ ընթացքում բազմաթիվ հարցերում ցույց տալով բացեր, թերի կարգավորումներ: 2015-ի Սահմանադրական բարեփոխումներն էլ իրենց հետ բերել են որոշակի սահմանադրական պահանջներ՝ նաև օրենսդրական փոփոխության առնչությամբ: Այս ամենն իմի բերելով՝ մենք որոշեցինք նախաձեռնել գործընթացը: Հարցում ենք արել ոլորտում հայտնի գիտական հաստատություններին, բուհերին, որպեսզի հավաքագրենք ոլորտի վերաբերյալ խնդիրները: Հանձնաժողովում բավականին երկար աշխատանքից հետո նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման` e-draft-ում, ներկայացվել է բոլոր շահագրգիռ մարմիններին՝ պետական կառույցներին, ոլորտի հասարակական կազմակերպություններին, ՀՀ փաստաբանների պալատին, ՄԻՊ-ին և այլ կողմերի: Այս ամենը մեզ թույլ տվեց ունենալ բազմակողմանի քննարկված նախագիծ: Հիմնավորված առաջարկները լրիվ կամ մասնակի ընդունվել և իրացվել են նախագծում: -Եթե փորձենք ավելի մատչելի ձևով ներկայացնել, որո՞նք են նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները: - Նախագծի հիմնական ուղղությունները երկուսն են՝ ունենալ կանխատեսելի և արդյունավետ վարչարարություն: Ներկայումս մենք վարչական վարույթ հարուցում ենք դիմումի հիման վրա, և խախտման մեջ մեղադրվող տնտեսավարողի համար պարզ չէ, թե ինչ մեղադրանք է իրեն առաջադրված դիմումի շրջանակներում: Եվ շատ դեպքերում վերջում պարզվում է, որ տնտեսավարողը ամենևին էլ խախտում չէր արել, և մենք վարչական վարույթը կարճում ենք: Ըստ նախագծով առաջարկվող կարգավորումների՝ դիմումը ինքնաբերաբար վարույթի հարուցման հիմք չէ, այլ ընդամենը առիթներից մեկն է, որ հանձնաժողովը սկսի նախնական ուսումնասիրություն: Դրա շրջանակներում, եթե կշոշափվեն առերևույթ խախտման հատկանիշներ, կսկսվի բուն վարույթը: Մենք վարույթ հարուցելու որոշման մեջ հստակ գրելու ենք այն նորմը, որի շրջանակում մեղադրանքը պետք է քննարկվի: Ինչ վերաբերում է արդյունավետությանը, ապա դա պետք է դիտարկենք երկու ասպեկտով, առաջին՝ որքանո՞վ են առկա կարգավորումները հետապնդվող նպատակին հասնելու հնարավորություն տալիս, և երկրորդ՝ որքանո՞վ է այս գործիքակազմը խնայողական: Թե առաջին, թե երկրորդ առումներով գործող օրենսդրությունը, մեղմ ասած, չի բավարարում այդ արդյունավետության չափանիշներին: Այսպիսով, հանձնաժողովի գործունեությունն ուղղորդվել է երկու թիրախներով՝ կանխել հակամրցակցային վարքագիծը և խափանել: Այսինքն՝ մեր նպատակը ոչ թե պատժելն է, այլ՝ օրենքով թույլատրված միջոցառումների շրջանակում հասնել ազատ տնտեսական մրցակցության: Շարունակությունը՝ armenpress.am-ում։
09:37 - 23 փետրվարի, 2021
Կարագի գինը 2020 թ. միջինում ավելի ցածր է եղել, քան նախորդող տարիներին. ՏՄՊՊՀ

Կարագի գինը 2020 թ. միջինում ավելի ցածր է եղել, քան նախորդող տարիներին. ՏՄՊՊՀ

Չնայած գնային բարձրացումներին՝ 2020-ին միջինում կարագի գինն ավելի ցածր է եղել, քան նախորդող տարիներին՝ տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն: «Հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բարձր կենտրոնացվածության աստիճան ունեցող և սպառողական լայն նշանակության ապրանքային շուկաները, որոնց թվին է դասվում նաև կարագը։ Մշտադիտարկումների արդյունքում կարագի իրացման գների փոփոխություններ են արձանագրվել 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների ընթացքում, որոնց վերաբերյալ տարածվել են մամուլի հաղորդագրություններ: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է փաստել, որ 2020 թվականի ընթացքում կարագի իրացման գնի վրա էական ազդեցություն են ունեցել հետևյալ գործոնները՝ 2020 թվականի սկզբից տեղի է ունեցել ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացում ՀՀ դրամի նկատմամբ, իսկ կարագի գերակշիռ մասը ՀՀ է ներկրվում 3-րդ երկրներից. 2020 թվականի վերջից (սեպտեմբեր ամսից) բարձրացել են միջազգային ապրանքային շուկաներում կարագի իրացման գները. ԵԱՏՄ կարգավորումների արդյունքում 2018 թվականից կարագի ներմուծման մաքսատուրքը 11%-ից բարձրացել է՝ 2021 թվականի հունվարի 1-ից կազմելով 15%: Այնուհանդերձ, հարկ է նշել, որ չնայած արձանագրված գնային բարձրացումներին՝ 2020 թվականի ընթացքում միջինում կարագի իրացման գինն ավելի ցածր է եղել, քան նախորդող տարիներին (2018, 2019 թվականներ)։ Համաձայն Հանձնաժողովի ուսումնասիրությունների՝ կարագի ինքնարժեքը հիմնականում բաղկացած է ձեռքբերման արժեքից, բեռնափոխադրման հետ կապված ծախսերից, մաքսատուրքերից և այլ ծախսերից։ Ընդ որում՝ կարագի ձեռքբերման արժեքը ինքնարժեքում կազմում է շուրջ 86-88%, բեռնափոխադրման ծախսերը` 1-2%, մաքսատուրքերը (3-րդ երկրներից ներմուծման պարագայում)՝ 11-15% և այլ ծախսերը՝ 0,5-1%»,- տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն:  
11:22 - 17 փետրվարի, 2021
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է դեպի ՌԴ ավիատոմսերի գների բարձրացման պատճառները

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է դեպի ՌԴ ավիատոմսերի գների բարձրացման պատճառները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ իրականացվող թռիչքների ավիատոմսերի գների բարձրացումների մասին մամուլում առկա հրապարակումներն ու թեժ գծով ստացված բողոքները, սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել այդ ոլորտում: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:   Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ավիատոմսերի գների բարձրացումը մի կողմից պայմանավորված է օտարերկրյա խոշոր ավիափոխադրող ընկերությունների կողմից կիրառվող թվային ավտոմատացված համակարգերի տնտեսական գործոնների վերլուծման արդյունքներով, իսկ մյուս կողմից՝ զգալի բարձր պահանջարկով պայմանավորված ՀՀ ավիափոխադրող կազմակերպության՝ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի առավել էժան արժեք ունեցող ավիատոմսերի սպառմամբ։   Մասնավորապես՝ ՀՀ ռեզիդենտ «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 2021 թվականի փետրվարի 1-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնության օդային սահմանները բացվելու կապակցությամբ այդ ուղղությամբ տոմսերի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է, որի հետևանքով տոմսերի իրացման էլեկտրոնային համակարգում առկա ցածր գներով տոմսերը, որոնք դասակարգված են ըստ աճման կարգի՝ սահմանափակ քանակով, մինչև փետրվարի 1-ը գրեթե ամբողջությամբ սպառվել են, և վաճառքում հասանելի են եղել միայն բիզնես կարգի ավիատոմսեր:   Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ ընկերություններին, ապա հարկ է նշել, որ վերջիններիս գործունեության նկատմամբ վերահսկողությունը դուրս է հանձնաժողովին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակից և գտնվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորությունների ներքո:   Այնուամենայնիվ, հանձնաժողովը նախկինում ևս առնչվել է ավիատոմսերի գների բարձրացման երևույթին, ինչի կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործընկերների միջոցով փորձել է պարզել ավիատոմսերի գների ձևավորման մեխանիզմները, ինչպես նաև դրանց գների բարձրացումների պատճառները:   ԵՏՀ ուսումնասիրության շրջանակում արձանագրվել է, որ ավիաընկերությունների կողմից ավիատոմսերի սակագների ենթադասերի արդյունավետ կիրառման նպատակով օգտագործվում են եկամտաբերությունը կառավարող ծրագրային հավելվածներ: Ավիաընկերություններն ինքնուրույն են սահմանում սակագների խմբեր, որոնց շրջանակներում կարող են սահմանվել մի քանի ենթադասեր: Եկամտաբերության կառավարման ծրագրերը նախատեսում են ընտրված ուղղությամբ թռիչքների համար օդանավի նստատեղերի բաշխում՝ ըստ սակագնային դասերի, դրանց արժեքի սահմանում՝ կախված թռիչքի ուղղությունից և այլն:   Բացի այդ, ավիափոխադրողների կողմից օգտագործվում են նաև ամրագրման, վաճառքի, նստատեղերի բաշխման, տոմսերի էլեկտրոնային գրանցման, ուղեբեռի գրանցման և այլ ծրագրեր: Նշված ծրագրերը աշխատում են փոխկապակցված կերպով և մեկից մյուսին փոխանցվում են անհրաժեշտ տվյալներ:   Ընդ որում, հարկ է նշել, որ վերոգրյալ ծրագրերն ավտոմատացված են և գրեթե զուրկ մարդկային ազդեցության գործոններից։  
12:58 - 16 փետրվարի, 2021
ՏՄՊՊՀ-ում խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծը

ՏՄՊՊՀ-ում խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ ԱԺ առաջին ընթերցումն անցած՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և այլ հարցեր քննարկելու նպատակով: Հարկ է նշել, որ սա առևտրային խոշոր ցանցերի հետ տվյալ թեմայի շրջանակում կազմակերպված արդեն երկրորդ հանդիպումն է: Հանդիպմանը մասնակցել են «Էվրիկա», «Ծիրան», «Կրպակ», «ՍԱՍ», «Սիթի», «Քարֆուր» առևտրի ցանցերի ներկայացուցիչներ, հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին հրավերին արձագանքելու համար, նշել է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերալ տարիների ընթացքում արձանագրված խնդիրներին փորձել են լուծումներ տալ նոր օրենքի նախագծով:«Մեր հիմնական նպատակն ու գաղափարախոսությունն է հավասար խաղի կանոններ սահմանել բոլորի համար, որոնք իրենց հերթին գլխավորապես ուղղված են հավասար պայմաններ սահմանելուն»,- մասնավորապես շեշտել է Գեղամ Գևորգյանը: Հանձնաժողովի նախագահը հորդորել է ներկաներին բաց և անկեղծ քննարկում ծավալել, ներկայացնել բոլոր մտահոգություններն ու գործնականում առաջացող հնարավոր խնդիրները, որպեսզի հանձնաժողովը կարողանա դրանց համարժեք լուծումներ տալ: Այնուհետև տնտեսավարողներն ու հանձնաժողովի պատասխանատուները մասնագիտական քննարկում են ունեցել, որի շրջանակում մանրամասն անդրադարձ են կատարել նախագծով առաջարկվող առանձին կարգավորումների վերաբերյալ բարձրացված հարցերին ու դիտարկումներին: Բացի դրանից՝ տեղում ներկայացվել են մի շարք առաջարկներ, որոնք դրական արձագանքի են արժանացել պատասխանատուների կողմից, և օրենքի նախագծում կկատարվեն համապատասխան փոփոխություններ:
19:08 - 12 փետրվարի, 2021
Մարուքյանը դեպի ՌԴ ավիատոմսերի գների բարձրացման խնդրով դիմել է ՏՄՊՊՀ նախագահին

Մարուքյանը դեպի ՌԴ ավիատոմսերի գների բարձրացման խնդրով դիմել է ՏՄՊՊՀ նախագահին

«Դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճելու վերաբերյալ խնդրով այսօր դիմել եմ ՏՄՊՊՀ նախագահին:   Սիրելի՛ քաղաքացիներ,   Տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին՝ կապված դեպի ՌԴ ավիատոմսերի գների թանկացումների հետ։   Մասնավորապես՝ հայտնի է, որ 2021 թ. փետրվարի 01-ից ՌԴ սահմանները բացվել են մեր քաղաքացիների համար։   Այնինչ, բազմաթիվ քաղաքացիներից ստանում ենք տեղեկություններ և դժգոհություններ առ այն, որ դեպի ռուսական տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները բազմապատիկ աճել են։ Նշվածը վերաբերում է ոչ միայն ռուսական, այլ նաև հայկական ավիափոխադրողներին։   Ընդ որում, խոսքը դեռ միայն միակողմանի տոմսերի գների մասին է։   Ըստ այդմ՝ ՏՄՊՊՀ նախագահին խնդրել եմ ուսումնասիրել, թե ավիատոմսերի շուկայում դեպի Ռուսաստան տոմսերի գների թանկացումներն ինչով են պայմանավորված, ինչպես նաև կիրառել օրենքով հանձնաժողովին վերապահված գործիքները՝ չհիմնավորված թանկացած տոմսերի գներն իջեցնելու և իրավախախտ սուբյեկտների նկատմամբ համապատասխան սանկցիաներ կիրառելու համար։ Պատասխանն ստանալուն պես այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»,- ասված է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։  
15:48 - 01 փետրվարի, 2021
Կարագի մանրածախ գները դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն աճել են, հունվարի 20-ի դրությամբ՝ նվազել. ՏՄՊՊՀ

Կարագի մանրածախ գները դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն աճել են, հունվարի 20-ի դրությամբ՝ նվազել. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել կարագի իրացման մանրածախ գնի բարձրացում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում։ Ինչպես հայտնեցին ՀՀ ՏՄՊՊՀ-ից, մասնավորապես՝ «Նոր Զելանդիա» 82,9% յուղայնությամբ կարագի գինը բարձրացել է շուրջ 6 %-ով՝ 3 610 դրամից հասնելով  3 830 դրամի, իսկ «Անքոր» 82,9% յուղայնությամբ կարագի գինը՝ շուրջ 0,5 %-ով՝ 4 440 դրամից հասնելով  4 460 դրամի: Հանձնաժողովը նշված ժամանակահատվածում արձանագրված գնային բարձրացումների պատճառների բացահայտմանն ուղղված ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ 1.      «Նոր Զելանդիա» 82,9% յուղայնությամբ կարագի ձեռքբերման գինը 2020 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում բարձրացել է շուրջ 6 %-ով: 2.     «Անքոր» 82,9% յուղայնությամբ կարագի ձեռքբերման գինը 2020 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում նվազել է շուրջ 7 %-ով: 3.    2020 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում տեղի է ունեցել ՀՀ դրամի արժեզրկում ԱՄՆ դոլարի նկատմամբ  շուրջ 4%-ով։ 4.     Դիզելային վառելիքի թանկացմամբ և սեզոնայնությամբ պայմանավորված բարձրացել է բեռնափոխադրման ծառայության արժեքը: «2021 թվականի հունվարի 20-ի դրությամբ Հանձնաժողովն արձանագրել է կարագի իրացման մանրածախ գնի նվազում, մասնավորապես «Նոր Զելանդիա» 82,9 % յուղայնությամբ կարագի իրացման գինը նվազել է շուրջ 9 %-ով՝ 1 կգ համար կազմելով 3 420 դրամ, իսկ «Անքոր» 82,9 % յուղայնությամբ կարագի իրացման գինը՝ շուրջ 5,4 %-ով՝ կազմելով 4 220 դրամ: Վերջինիս պարագայում իրացման գնի նվազումը կարող է վկայել այն մասին, որ 2020 թվականի դեկտեմբերի 9-ից հետո ցածր գնով ձեռքբերված կարագը շուկայում իրացվում է 2020 թվականի հունվարի 20-ից, իսկ մինչ այդ իրացվել են ավելի բարձր գնով առկա պաշարները: Սակայն հարկ է նշել, որ կարագի իրացման գների փոփոխության համաչափության առավել ճշգրիտ գնահատման համար և իրացման արժեքի վրա ազդող յուրաքանչյուր գործոնի ազդեցության աստիճանը բացահայտելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել առավել խորը ուսումնասիրություն՝ ներկրող և իրացնող խոշոր ընկերությունների պաշարների, դրանց արժեքների, պահեստավորման մեթոդաբանության և ապրանքների բացթողնման տրամաբանության և այլ տեղեկատվության հիման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։   Հարկ է նշել, որ կարագի մանրածախ գների բարձրացում տեղի էր ունեցել նաև 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, որի վերաբերյալ հանձնաժողովի տարածած հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
16:26 - 26 հունվարի, 2021
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել արևածաղկի ձեթի իրացման մանրածախ գնի բարձրացում։ Ինչպես հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրել է հետևյալը. ·ՀՀ տարածք արևածաղկի ձեթ ներմուծվել է առավելապես Ռուսաստանի Դաշնությունից՝ շուրջ 96%, ·ՌԴ-ից ՀՀ ներմուծվող արևածաղկի 1 լիտր ձեթի ներմուծման միջին գները բարձրացել են 6-16%-ով՝ կախված ներմուծման խմբաքանակից, ·ՀՀ տնտեսվարողները ՌԴ-ից արևածաղկի ձեթի ձեռքբերման դիմաց վճարումներն իրականացնում են ԱՄՆ դոլարով և ՌԴ ռուբլով, իսկ վերջին ժամանակահատվածում տեղի է ունեցել ՀՀ դրամի արժեզրկում վերոնշյալ արժույթների նկատմամբ շուրջ 4 %-ով, ·2020 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ի պատճառով կրճատված պաշարների համալրումը, արևածաղկի բերքի նվազեցումը, արտահանվող արևածաղկի պահանջարկի կտրուկ բարձրացումը (նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 4 անգամ), ռուբլու կուրսի արժեզրկումը հանգեցրել են այդ երկրում ձեթի գնի բարձրացման՝ շուրջ 26%-ով, ·Ռուսաստանի Դաշնությունում արևածաղկի ձեթի շուկայում առավել մեծ մասնաբաժին (շուրջ 9%) ունեցող տնտեսվարող սուբյեկտը («Эфко» ընկերությունը) 2020 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում իր կողմից արտադրվող ձեթերի («Слобода», «Altero» ապրանքանիշեր) իրացման գները բարձրացրել է շուրջ 48 %-ով։ Վերը թվարկված գործոններն իրենց ազդեցությունն են ունեցել ձեթի շրջանառության պայմանների և գների վրա, ինչի արդյունքում  2020 թվականի դեկտեմբերի 1-ի համեմատությամբ (830-845 դրամ)  արևածաղկի 1 լիտր ձեթի միջին մանրածախ գինը 2021 թվականի հունվարի 11-ին բարձրացել է միջինում 14%-ով (950-960 դրամ), իսկ այդ թանկացման համաչափությունը հստակ գնահատելու համար անհրաժեշտ է իրականացնել առավել համապարփակ և երկարաժամկետ ուսումնասիրություն։ Հարկ է նշել, որ 2020 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում արևածաղկի ձեթի գների էական բարձրացումների հետևանքով խոշոր առևտրային ցանցերը և արտադրողները կնքել են համաձայնագրեր, որոնց համաձայն 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 1 լիտր արևածաղկի ձեթի մեծածախ առավելագույն գին է սահմանվել 95 ռուբլին, իսկ մանրածախ գին՝ 110 ռուբլին։ 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նույնպես տեղի էր ունեցել արևածաղկի ձեթի մանրածախ գների բարձրացում՝ միջինում 11%-ով, որի վերաբերյալ ՏՄՊՊՀ հաղորդագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
17:27 - 25 հունվարի, 2021
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է շաքարավազի գների բարձրացման պատճառները

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է շաքարավազի գների բարձրացման պատճառները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել շաքարավազի իրացման մանրածախ գնի բարձրացում, որի պատճառների բացահայտմանն ուղղված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է հետևյալը.   շաքարավազի ներմուծման միջին գները բարձրացել են շուրջ 22%-ով,   շաքարեղեգի հումքի ներմուծման միջին գինը 1 կգ-ի հաշվով ավելացել է շուրջ 2%-ով,   տեղի է ունեցել ՀՀ դրամի արժեզրկում՝ ԱՄՆ դոլարի և ՌԴ ռուբլու նկատմամբ՝ շուրջ 4%-ով։   շաքարավազի իրացման գների վրա էական ազդեցություն է ունենում տնտեսվարող սուբյեկտի պահեստներում առկա շաքարավազի մնացորդների ծավալը։   շաքարավազի իրացման գների վրա էական ազդեցություն է ունենում տնտեսվարող սուբյեկտի կողմից կիրառվող պահեստավորման մեթոդը (միջին կշռված, ֆիֆո, լիֆո):   Վերը թվարկված գործոններն իրենց ազդեցությունն են ունեցել շաքարավազի շրջանառության պայմանների և գների վրա, ինչի արդյունքում 2020 թվականի դեկտեմբերի 1-ի համեմատությամբ (328 դրամ) շաքարավազի միջին մանրածախ գինը 2021 թվականի հունվարի 11-ին բարձրացել է շուրջ 5%-ով (344 դրամ), իսկ այդ թանկացման համաչափությունը հստակ գնահատելու համար անհրաժեշտ է իրականացնել առավել համապարփակ և երկարաժամկետ ուսումնասիրություն։   Հարկ է նշել, որ մշտադիտարկումների արդյունքում 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նույնպես արձանագրվել էր կիլոգրամով իրացվող շաքարավազի մանրածախ գների բարձրացում (6-7%), որի պատճառների բացահայտմանն ուղղված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հանձնաժողովը հանդես էր եկել պարզաբանմամբ՝ http://competition.am/index.php?page=&menu=174&newsID=1719&lng=1:   2017 թվականի դեկտեմբերին շաքարավազի իրացման միջին մանրածախ գինը կազմել է 337 դրամ, 2018 թվականի դեկտեմբերին՝ 279։ 2019 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում շաքարավազի իրացման մանրածախ գների էական իջեցման կապակցությամբ (209 դրամ) հարուցված վարչական վարույթի արդյունքում հանձնաժողովն արձանագրել էր, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտը շաքարավազի գներն իջեցրել է չհիմնավորված, և կիրառել պատասխանատվության միջոց, հայտնում են ՏՄՊՊՀ-ից:      
17:47 - 22 հունվարի, 2021