Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Ամանորի առթիվ շնորհավորանքներ փոխանակելուց հետո Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և վերահաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման իրենց հանձնառությունը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային թեմաներին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող իրավական ձևակերպված համաձայնագրերի մշակման հայտնի առաջարկներին, Անդրկովկասում տիրող իրավիճակին, սիրիական և լիբիական կարգավորման հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները։
17:14 - 02 հունվարի, 2022
Պուտինն ու Բայդենը քննարկել են Եվրոպայում լարվածության թուլացումը և սպասվող բանակցությունները |1lurer.am|

Պուտինն ու Բայդենը քննարկել են Եվրոպայում լարվածության թուլացումը և սպասվող բանակցությունները |1lurer.am|

1lurer.am: Դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ զրույցի առանցքային հարցերը եղել են «Ռուսաստանի անվտանգության ապահովման իրավական երաշխիքների տրամադրման վերաբերյալ սպասվող բանակցությունները»: «ՌԴ նախագահն ընդգծել է, որ համատեղ աշխատանքի արդյունքը պետք է դառնան ամուր իրավական երաշխիքները, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և սպառնալիք ներկայացնող սպառազինության տեղակայումը ռուսական սահմանների անմիջական հարևանությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Նախագահները պատրաստակամություն են հայտնել «նշված հարցերի ուղղությամբ լուրջ և բովանդակալից երկխոսություն ծավալել», շուտափույթ հասնել հստակ արդյունքների: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Բայդենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինայի տարածքում հարվածային հարձակողական զինատեսակներ տեղակայելու մտադրություն չունի: Հնարավոր նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Պուտինը նշել է, որ դա «լրջագույն սխալ կլինի, որը կարող է հանգեցնել ռուս-ամերիկյան հարաբերությունների լիակատար խզմանը»։ Վերահաստատվել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների հետ Ռուսաստանի բանակցությունները տեղի կունենան հունվարի 9-10-ը Ժնևում, ՆԱՏՕ-ի հետ՝ հունվարի 12-ին Բրյուսելում, ԵԱՀԿ-ի հետ՝ հունվարի 13-ին (Վիեննայում): Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Սակին նույնպես հանդես է եկել հեռախոսազրույցի վերաբերյալ հայտարարությամբ: «Նախագահ Բայդենը Ռուսաստանին կոչ է արել թուլացնել Ուկրաինայի հետ հարաբերություններում լարվածությունը։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցներն ու գործընկերները վճռականորեն կարձագանքեն, եթե Ռուսաստանը շարունակի ներխուժումն Ուկրաինա»,- ասել է Սակին։ Նրա խոսքով՝ Բայդենն աջակցություն է հայտնել հունվարին Ռուսաստանի հետ սպասվող բանակցություններին: ԱՄՆ նախագահը հաստատել է, որ «սպասվող երկխոսություններում էական առաջընթաց կարող է լինել միայն ապաէսկալացման, այլ ոչ թե էսկալացիայի պայմաններում»:
11:43 - 31 դեկտեմբերի, 2021
«Միութենական պետության» ձևաչափի խորացման գործում էական առաջընթաց է գրանցվել. Պուտին |1lurer.am|

«Միութենական պետության» ձևաչափի խորացման գործում էական առաջընթաց է գրանցվել. Պուտին |1lurer.am|

1lurer.am։ «Միութենական պետության» ձևաչափում համագործակցության խորացման հիմնական ուղղություններով դիրքորոշումների համաձայնեցման գործում 2021 թ. կողմերը էական առաջընթաց են գրանցել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը: ««Միութենական պետության» զարգացման 28 ծրագրերն ընդունվել են, ընդ որում՝ դրանք առանցքային հարցեր են: Դա առաջին հերթին ֆինանսական ոլորտն է, հարկային, մաքսային, ֆիսկալ օրենսդրությունը»,- ասել է ՌԴ նախագահը: Լուկաշենկոն Պուտինին շնորհակալություն է հայտնել պատժամիջոցների պայմաններում աջակցություն ցուցաբերելու համար: Նա առաջարկել է շարունակել և ավելի խորացնել համագործակցությունը ռազմական ոլորտում, ինչպես նաև Բելառուսի տարածքում զորավարժություններ անցկացնել: Ռուսաստանի նախագահն ընդունել է առաջարկը՝ նշելով, որ դրանք կանցկացվեն 2022 թ. սկզբին: Պուտինն անդրադարձել է նաև ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը՝ նշելով, որ այն շատ արդյունավետ է անցել: Լուկաշենկոն ևս դրական է գնահատել հանդիպումը՝ հավելելով, որ հումանիտար ոլորտում հաջողվել է համաձայնեցնել մի շարք սկզբունքային հարցեր:
11:53 - 30 դեկտեմբերի, 2021
Անցնող տարվա ընթացքում պարբերական շփումը հաստատեց ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական բնույթը. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Անցնող տարվա ընթացքում պարբերական շփումը հաստատեց ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական բնույթը. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Անցնող տարվա ընթացքում մեր պարբերական շփումը լիովին հաստատեց ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը։ Ակնկալում եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք երկկողմ համագործակցության հետագա դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև գործընկերային փոխգործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ մյուս կառույցների շրջանակում։ Դա համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին, համահունչ է Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը։ Հարգելի Նիկոլ Վովայի, Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարօրություն»։
13:18 - 29 դեկտեմբերի, 2021
Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը կշարունակի զարգանալ. նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը կշարունակի զարգանալ. նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա: Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը, տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների և ի նպաստ տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման: Ձեզ և Ձեր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, հաջողություններ և երջանկություն եմ մաղթում, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն և բարօրություն»: 
12:09 - 29 դեկտեմբերի, 2021
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը |armenpress.am|

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողն Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Սպասվում Է, որ միջոցառմանը ղեկավարները կամփոփեն 2021 թվականին Համագործակցությունում Բելառուսի նախագահության արդյունքները, կարծիքներ կփոխանակեն ընդհանուր խնդիրների լուծման շուրջը, կքննարկեն կազմակերպության երկրների համագործակցության արդյունավետության բարձրացման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հետագա միջոցները: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի ղեկավարները: Նիստի մեկնարկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ անդամ երկրների ղեկավարներին հանդիպման հրավերն ընդունելու համար: Նիստի բաց մասում քննարկում է ծավալվել կորոնավիրուսի համավարակի թեմայով, որից հետո երկրների ղեկավարներն անցել են փակ ռեժիմով քննարկումների:  Հանդիպմանը ներկա Է նաեւ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը. դեկտեմբերի 28-ին ավելի վաղ Պուտինն առանձին զրույց Է ունեցել նրա հետ:
16:27 - 28 դեկտեմբերի, 2021
Պուտինն ու Շոլցը քննարկել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները

 |armenpress.am|

Պուտինն ու Շոլցը քննարկել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին տեղեկացրել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ առաջարկների մասին՝ բացառելով ՆԱՏՕ-ի հետագա առաջխաղացումը դեպի արևելք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է երկարաժամկետ, օրինականորեն ամրագրված անվտանգության երաշխիքների ռուսական առաջարկների մասին՝ բացառելով ՆԱՏՕ-ի ցանկացած հետագա առաջխաղացում դեպի արևելք, ինչպես նաև հարվածային զենքի համակարգերի տեղակայումը Ռուսաստանին հարակից երկրներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՌԴ նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրերի նախագծերի բովանդակությունը, ինչպես նաև Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագրերը, որոնք փոխանցվել են արևմտյան գործընկերներին, այդ թվում` Գերմանիային։
21:35 - 21 դեկտեմբերի, 2021
Չնայած որոշակի հակասությունների առկայությանը՝ Թուրքիան ՌԴ-ի շատ կարևոր հարևանն է. Պեսկով
 |tert.am|

Չնայած որոշակի հակասությունների առկայությանը՝ Թուրքիան ՌԴ-ի շատ կարևոր հարևանն է. Պեսկով |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը թույլ է տալիս նույնիսկ ամենաբարդ տարաձայնությունների ժամանակ երկխոսել և հասնել խաղաղ կարգավորման, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։«Նախագահ Էրդողանը, դուք գիտեք, բավականին ջերմ հարաբերություններ, կարելի է ասել՝ բարեկամական հարաբերություններ ունի նախագահ Պուտինի հետ: Դրանք, չնայած տարաձայնությունների առկայությանը, թույլ են տալիս նույնիսկ ամենասուր պահերին հավաքվել և լուծել ամենադժվար խնդիրները»,- ասել է Պեսկովը RTVI հեռուստաալիքի եթերում։Նա ընդգծել է, որ չնայած որոշակի հակասությունների առկայությանը, Թուրքիան «ՌԴ-ի շատ կարևոր հարևանն է», շատ կարևոր խոշոր նախագծերի գործընկերն է, ինչպես նաև տարածաշրջանային բազմաթիվ հակամարտությունների կարգավորման գործընթացում վիզավի։«Մենք փոխգործակցում ենք Սիրիայի հարցով, սա բարդ փոխգործակցություն է, երբեմն շատ դժվար: Բայց, այնուամենայնիվ, ամեն անգամ մեզ հաջողվում է գտնել փոխադարձ ընդունելի լուծում»,- ասել է Պեսկովը։
22:34 - 17 դեկտեմբերի, 2021
Պուտինը Մակրոնին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման հիմնական արդյունքները

 |armenpress.am|

Պուտինը Մակրոնին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման հիմնական արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիր կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Մասնավորապես, նշվում է, որ Պուտինը տեղեկացրել է Մակրոնին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: «Պուտինը ներկայացրել է, թե տարածաշրջանում ինչպես է տեղի ունենում հրադադարի ռեժիմի պահպանմանը, փախստականների վերադարձին, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն առնչվող միջոցների կյանքի կոչումը»,- ասվում է հայտարարության մեջ: Կրեմլից հայտնել են, որ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում հույս են հայտնել, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը օգտակար կլինի: «Աջակցություն է հայտնվել ակտիվացնելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)»,- նշվում է հայտարարության մեջ:  
19:17 - 14 դեկտեմբերի, 2021