Սրբուհի Գալյան

Սրբուհի Գալյանը ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
Ծնվել է 1992-ի մայիսի 5-ին Երեւանում։ 2012-2018 սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։

06.2018-07.2019թթ. աշխատում է որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության Իրավական ապահովման եւ արտաքին կապերի բաժնի պետ, 03.2016 թվականից ՀՀ արդարադատության ակադեմիայում եղել է դասընթացավար, 06.2015 թվականից դասախոսում է Երեւանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։ 04.2015-06.2018թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության Իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ է եղել։ 2014-2017թթ. «Ռոդ Կուրտման Լեգալ» ՍՊԸ՝ գործընկեր, 05.2013-2015թթ. «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությունում եղել է իրավաբանական վարչության ծրագրային գործակալ։ 11.2012-05.2013թթ. «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությունում եղել է Իրավաբանական վարչության փորձնակ։
ԱԺ-ն քննարկեց վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տվող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն տվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին: Պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց Բաղդասարյանը: «Նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթ իրականացնող մարմնին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին՝ նույն նախագծով սահմանված դեպքերում: Այդ դեպքերն են, երբ վկան կամ տուժողը առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չի կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմնին, անհրաժեշտ է ապահովել վկայի կամ տուժողի անվտանգությունը, հարցաքննության կատարումն անհնար է կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը »,-ասաց Բաղդասարյանն ու հավելեց՝ սրա նպատակն է հարցաքննությունն արագացնել: Նախագիծը չի նախատեսում, որ նման հարցաքննություն կարող է կատարվել արտերկրում գտնվող անձի հետ: Սակայն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ԱԳՆ-ի հետ քննարկման արդյունքում հանգել են նրան, որ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացին, որը որևէ գործով տուժող կամ վկա է, կարող է ներկայանալ հյուպատոսարան, և քննիչը կկարողանա հեռավար կարգով հարցաքննել: ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը տեղեկացրեց, որ կառավարության կողմից ներկայացված բազմաթիվ առաջարկներն ընդունվել են նախագծի հեղինակների կողմից: Պայմանավորվածություն են ձեռք բերել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագիծը լրամշակել:
11:53 - 05 մարտի, 2020
Անկախ նրանից, թե որ ամբիոնից և ում կողմից կհնչեն բռնության կոչեր, արարքը կհամարվի քրեորեն հետապնդելի. փոխնախարար |aysor.am|

Անկախ նրանից, թե որ ամբիոնից և ում կողմից կհնչեն բռնության կոչեր, արարքը կհամարվի քրեորեն հետապնդելի. փոխնախարար |aysor.am|

aysor.am: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել բռնության կոչերի, քարոզի և դրանք հրապարակայնորեն արդարացնելու համար, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։ «Առաջարկում ենք քրեականացնել ատելության խոսքի ամենավտանգավոր դրսևորումը, ընդ որում՝ բռնության կոչը պետք է լինի հրապարակային՝ վերաբերելով անձի սեռին, կրոնին, էթնիկ ծագմանը, հայացքներին և այլն։ Խոսքի ազատության համատեքստում ատելության խոսք չպետք է ներառվի», - ասաց նա։ԱԺ ԼՀԿ խմբակցություն պատգամավոր Տարոն Սիմոնյանը Սրբուհի Գալյանից հետաքրքրվեց՝ եթե բռնության կոչ է անում քաղաքական գործիչը՝ ասելով, որ հանցագործներին պետք է «պատերով տալ», դա տեղավորվո՞ւմ է նախագծի որևէ դրույթի մեջ։Փոխնախարարը նկատեց՝ անկախ նրանից, թե որ ամբիոնից և ում կողմից կհնչեն բռնության կոչեր, նախատեսվում է նման արարքից ձեռնպահ մնալու արգելք։«Եթե հիմնավորվի բռնության կոչ անելու դիտավորությունը, ապա արարքն, այո՛, քրեոարեն հետապնդելի կհամարվի», - նշեց Գալյանը։
12:22 - 27 փետրվարի, 2020
Սրբուհի Գալյանը ԵԱՀԿ համաժողովին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունները

Սրբուհի Գալյանը ԵԱՀԿ համաժողովին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը Վիեննայում մասնակցում է «Անվտանգության, կայունության և տնտեսական աճի խթանումը ԵԱՀԿ տարածաշրջանում. կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ պայքարը նորարարության, թափանցիկության և թվայնացման միջոցով» թեմայով ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական 28-րդ համաժողովին: Փոխնախարարը, «Թափանցիկության ընդլայնում՝ եկամուտների հայտարարագրերի ներկայացման միջոցով» թեմայով ելույթից առաջ, շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին՝ հայկական փորձը ներկայացնելու հրավերի, շարունակական համագործակցության և կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում Հայաստանի կառավարությանն աջակցելու համար: Սրբուհի Գալյանն անդրադարձել է վերջին երկու տարում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավար գործընթացներին, տարբեր մակարդակներում կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ 2017 թվականի համեմատ 2018թ-ին կոռուպցիոն հանցագործությունների հիմքով հարուցված քրեական գործերի քանակն ավելացել է 60% -ով: Փոխնախարարը ներկայացրել է նաև շահագրգիռ կողմերի հետ մշակված Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունները՝ դրանցից առանձնացնելով մասնակցային մեխանիզմների ներդրումն ու հայտարարագրման համակարգի կատարելագործումը: Վերջինի առումով Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ համակարգն էականորեն բարելավվել է, և ներկայում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի անդամներ էլեկտրոնային եղանակով ներկայացնում են գույքի և եկամուտների հայտարարագիր: Ի թիվս այլ հարցերի՝ Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներին, կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին՝ https://azdararir.am/am/-ին, իրավական ակտերի մշակման գործընթացում հասարակության ներգրավվածությունն ապահովող www.e-draft.am հարթակին, իրական սեփականատերերի բացահայտմանն ու էլեկտրոնային գործիքների շարունակական ներդրման միջոցով վարչարարության հետագա պարզեցմանն ուղղված աշխատանքներին:
13:55 - 18 փետրվարի, 2020
Կստեղծվի հակակոռուպցիոն դատարան՝ 25 դատավորներով |pastinfo.am|

Կստեղծվի հակակոռուպցիոն դատարան՝ 25 դատավորներով |pastinfo.am|

pastinfo.am: Նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան, որը կքննի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննված գործերը։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ նախատեսվում է այն ստեղծել հակակոռուպցիոն կոմիտեի հետ միաժամանակ։ «Նախատեսել ենք 25 դատավոր՝ հակակոռուպցիոն կոմիտեում աշխատելու համար։ 20-ը կզբաղվեն քրեական գործերի քննությամբ, 5-ը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով, որն առավել քաղաքացիական մասնագիտացում է ենթադրում»,- նշեց Գալյանը։ Նրա խոսքով՝ պատրաստվում են աշխատել ԲԴԽ-ի և դատավորների հետ, ինչը թույլ կտա ունենալ մասնագիտացված դատավորներ և մասնագիտացված դատարան։ Ինչ վերաբերում է պաշտոնից ազատմանը, ապա Գալյանն ասաց, որ այդ իրավունքը վերապահվում է վարչապետին, իսկ կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մասին կասկածներ առաջանան կամ հանցավոր բնույթի իրավախախտումներ կատարելու վերաբերյալ կասկած, ապա ընթացակարգը կլինի այնպես, ինչպես հասարակ քաղաքացիների նկատմամբ, քանի որ հակակոռուպցիոն դատարանի դատավորները չունեն անձեռնմխելիություն։
16:22 - 12 փետրվարի, 2020