Ստանիսլավ Զաս

Գեներալ-մայոր Ստանիսլավ Վասիլեւիչ Զասը Ուկրաինայում ծնված բելառուս քաղաքական գործիչ է, որը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղարն է, իսկ նախկինում եղել է Բելառուսի Անվտանգության խորհրդի  քարտուղարը:

1981 թվականին ավարտել է Սուվորովի անվան Մինսկի ռազմական ուսումնարանը: 1985 թվականին գերազանցությամբ ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը: 1996 թվականին գերազանցությամբ եւ ոսկե մեդալով ավարտել է Բելառուսի Հանրապետության ռազմական ակադեմիան, իսկ 2005 թվականին կրկին գերազանցությամբ եւ ոսկե մեդալով ավարտել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

Ծառայության է անցել ԽՍՀՄ Զինված ուժերում մոտոհրաձգային դասակի հրամանատարի, այնուհետեւ առանձին հետախուզական դասակի հրամանատարի, մոտոհրաձգային վաշտի հրամանատարի, պարետային վաշտի հրամանատարի եւ գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոններում: Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի կազմում եղել է Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական շինարարության վարչության բաժնի պետ, նաեւ զբաղեցրել է Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի:

2008 թվականի օգոստոսի 29-ին Բելառուսի Հանրապետության նախագահի հրամանով նշանավել է Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ:

2015 թվականի հուլիսի 1-ից երկրի նախագահի հրամանով կատարել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները: 2015 թվականի նոյեմբերի 4-ին նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Այս պաշտոնից ազատվել է 2020 թվականի հունվարի 3-ին:

2016 թվականին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

2018 թվականի դեկտեմբերին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դրվեց Ստանիսլավ Զասի թեքնածությունը: 2020 թվականի հունվարի 1-ին Զասը 3 տարի ժամկետով նշանակվեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար:

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:Նիստում քննարկվել են Հավաքական անվտանգության խորհրդի ս/թ սեպտեմբերի 13-ի նիստին ընդունված արձանագրային որոշմամբ Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը: Նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին: Մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թվականի մայիսի 12-ին և դրանից հետո, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը: Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:
17:33 - 28 հոկտեմբերի, 2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետին զեկուցել է ՀԱՊԿ-ի առաջարկները. ՌԴ դեսպան

 |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետին զեկուցել է ՀԱՊԿ-ի առաջարկները. ՌԴ դեսպան |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը պատրաստվում է մշակել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: ՀԱՊԿ առաքելության շրջանակներում պետք է մշակվեր  Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ: Լրագրողի հարցին, թե ի՞նչ փուլում է գործընթացը և ե՞րբ տեսանելի կլինեն արդյունքները, Կոպիրկինը պատասխանեց, որ նախորդ շաբաթ կրկին Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ինչպես ինձ հայտնի է, նա զեկուցել է այն առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը մտադրվում է մշակել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ուսումնասիրության համար: Կարծում եմ՝ խոսքն այն կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան Կազմակերպության ներկայությունը և դերը այս տարածաշրջանում»,- նշեց Կոպիրկինը: Սեպտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել էր Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:
14:41 - 05 հոկտեմբերի, 2022
Առանձին գործիչների կողմից ՀԱՊԿ-ին ուղղված քննադատական հայտարարություններն անիմաստ են. Զախարովա
 |1lurer.am|

Առանձին գործիչների կողմից ՀԱՊԿ-ին ուղղված քննադատական հայտարարություններն անիմաստ են. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Առանձին քաղաքական գործիչների կողմից ՀԱՊԿ-ի նկատմամբ հնչող չհիմնավորված քննադատությունը ոչ մի օգուտ չի բերում և չի նպաստում փոխընդունելի որոշումների որոնմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ նման ապակառուցողական հայտարարություններն անիմաստ են: «Այսօր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կներկայացնի ՀԱՊԿ-ի առաքելության աշխատանքի արդյունքների վերաբերյալ գնահատականներն ու առաջարկները: Դրանից առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Զասը նախնական զեկույցը ներկայացրել է ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի նիստին»,- ասել է դիվանագետը: Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և ՀԱՊԿ-ի պատվիրակության ղեկավար Անատոլի Սիդորովը այցելել են հայ-ադրբեջանական սահման, գնահատել են տեղում իրավիճակը: Ինչ վերաբերում է Ղազախստանում ՀԱՊԿ-ի համատեղ զորավարժություններին մասնակցելուց Երևանի հրաժարվելուն, ապա ըստ Զախարովայի՝ Հայաստանը գործում է՝ ելնելով երկրի Զինված ուժերի առաջնային խնդիրներից՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը: «ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդհանուր առմամբ արդյունավետ է: Հայաստանի նախագահությունը համընկավ կազմակերպության անվտանգության համար սպառնալիքների և մարտահրավերների ժամանակահատվածի հետ, որոնց մենք պետք է համատեղ դիմակայենք: ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Երևանում. այն կամրագրի 20 տարում կառույցի գործունեության արդյունքները, կուրվագծվեն ապագայի հեռանկարները»,- հավելել է Զախարովան:
17:52 - 29 սեպտեմբերի, 2022
ԱԳ նախարարի տեղակալը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ- ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

 |armenpress.am|

ԱԳ նախարարի տեղակալը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ- ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար, ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հետ: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ քարտուղարությունից: Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված անհրաժեշտ համատեղ քաղաքական ու դիվանագիտական միջոցառումները: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը Հայաստան է ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են: Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ:  
17:09 - 23 սեպտեմբերի, 2022
ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը

 |armenpress.am|

ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը: Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Քննարկել են ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ի հետագա հնարավոր միջոցները։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը Հայաստան է ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:
12:57 - 22 սեպտեմբերի, 2022
Արմեն Գրիգորյանը Զասին է ներկայացրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները

Արմեն Գրիգորյանը Զասին է ներկայացրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները

Սեպտեմբերի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԽ-ն: Զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից և Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը:  Քննարկվել են ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է նաև ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները:
14:08 - 21 սեպտեմբերի, 2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան
 |armenpress.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 20-ին Հայաստան է ժամանել Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարած պատվիրակությունը: Ինչպես հայտնեցին ՀԱՊԿ լրատվական ծառայությունից, առաքելության կազմում են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչ կազմակերպության աշխատակիցներ: «Առաքելության վրա դրված են խնդիրներ՝ կապված ստեղծված իրավիճակի գնահատման, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում իրավիճակի մասին մանրակրկիտ զեկույցի պատրաստման ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության ապաէսկալացման համար առաջարկությունների մշակման հետ: Առաքելության աշխատանքի ընթացքում պլանավորված են սահմանամերձ շրջաններում ընթացիկ իրավիճակի ուսումնասիրման ու մոնիթորինգի հետ կապված միջոցառումներ, ինչպես նաև հանդիպումների անցկացում Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ»,- ասված է ՀԱՊԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում:
20:09 - 20 սեպտեմբերի, 2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան
 |tert.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան |tert.am|

tert.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակության՝ ՀՀ այցը նախապատրաստելու մասին։ Նշվում է, որ պաշտոնյան Հայաստան է ժամանելու սեպտեմբերի 20-25-ը։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի սեպտեմբերի 20-25-ը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին` 1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը.3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:2 2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:3. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ ըստ անհրաժեշտության:4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` վերոհիշյալ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:
16:10 - 20 սեպտեմբերի, 2022
Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստան

 |factor.am|

Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստան |factor.am|

factor.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, դեռ Հայաստան չի ժամանել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ոչ, [ՀԱՊԿ առաքելությունը] դեռ չի ժամանել՝ որքան ես գիտեմ։ Ի վերջո, որոշումը կայացվել է միայն երեկ ուշ երեկոյան, այն (առաքելությունը) դեռ պետք է ձևավորվի, և պետք է հասնել այնտեղ»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Հիշեցնենք՝ երեքշաբթի ՀԱՊԿ խորհուրդը տեսակոնֆերանսի միջոցով անցկացված արտահերթ նիստում որոշել է կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ գնահատելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրման հետ կապված։ Հաղորդվում է, որ առաքելության կազմում պետք է լինեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներ։
14:40 - 14 սեպտեմբերի, 2022