Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ։ Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներինծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմիկուս կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքըդ արձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքի նգործերի և ազգայի նանվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգայի նանվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը հանրապետության ամբողջ տարածքում ծավալվող քաղաքացիական անհնազանդությունների ճնշման ներքո։

Արցախի ինքնորոշման իրավունքին դեմ էին նաև Հայաստանի իշխանությունը և Արցախի նախկին իշխանությունը . Սերժ Սարգսյան
 |news.am|

Արցախի ինքնորոշման իրավունքին դեմ էին նաև Հայաստանի իշխանությունը և Արցախի նախկին իշխանությունը . Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Արցախի ինքնորոշման իրավունքի դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլև ՀՀ իշխանությունը և Արցախի նախկին իշխանությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք Արայիկ Հարությունյանի մասին է խոսքը, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Արայիկ Հարությունյանն էլ է Բաքվում գտնվում, եկեք ավանական չխոսենք»։ Հարցին՝ Արցախում ստեղծված իրավիճակի պայմաններում ինքն ի՞նչ քայլերի կդիմեր, երրորդ նախագահը պատասխանեց․ «Դժվարանում եմ ասել իրավիճակը էլ կփոխվի, բայց որ փոխվելու է՝ դա միանշանակ։ Իսկ հիմա այդ թեմայով խոսելը ճիշտ չէ»։ Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները գնացել էին Եվրոպա՝ տարածքային ամբողջականություն, խաղաղություն և օգնություն խնդրելու համար, և հարցին՝ արդյո՞ք ՀՀ իշխանություններին հարի՞ր է դա, Սերժ Սարգսյանը ասաց․ «Բազմաթիվ անգամներ ասել եմ, որ խնդրելով որևէ մեկը խաղաղություն չի պարգևում և ոչ էլ տարածքային ամբողջականություն։ Պետության թիվ մեկ խնդիրը միշտ եղել և մնալու է իր քաղաքացիների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը ապահովելու մեջ»։ Հարցին՝ արդյո՞ք ժողովրդավարությամբ անվտանգություն ապահովում են, Սերժ Սարգսյանն ասաց․ «Իհարկե հնարավոր է  ժողովրդավարությամբ անվտանգություն ապահովել, բոլոր ֆորմատներով հնարավոր է, և ժողովրդավարությունը երևի թե լավագույն ձևն է, բայց ձեր կարծիքով Հայաստանում ժողովրդավարությո՞ւն է։ Եթե ժողովրդավարությունն այդպիսին է, ապա այդպիսի ժողովրդավարությունը որևիցե մեկին պետք չէ։ Եթե այսօր 20-ից ավելի քաղբանտարկյալներ կան, մեր հայրենիքի մի հատվածի 150 հազարն ուղղակի արտաքսվել են այնտեղից, ապա ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը»։ Անդրադառնալով այժմ Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահների հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե նրանք են Արցախը հանձնել, Սերժ Սարգսյանն արձագանքեց․ «Ով այդպիսի փորձեր է անում, «ղալաթ» է անում։ Ամբողջ աշխարհն ասում է, թե ով է հանձնել և ինչպես է հանձնել։ Իրենք ամեն ինչ կարող են փորձել, բայց այդ փորձերը միշտ չէ, որ հաջողությամբ են պսակվում։ Ի՞նչ կապ ունեն նախկին նախագահները հանձնելու հետ, վերջին նախագահն ի՞նչ պետք է աներ և ընդհանրապես այդ փոքր զինված ուժերով արդյո՞ք Արցախն ի վիճակի էր դիմակայել Ադրբեջանին, իհարկե ի վիճակի չէր։ Այսինքն՝ իրենց ցանկությունը ո՞րն էր, որ այդ մարդիկ մինչև վերջին մարդը կռվեին, զոհվեին, իսկ կանայք ու երեխաները դառնային թուրքի փա՞յ, դա՞ է եղել այդ մարդկանց ցանկությունը»։ Երրորդ նախագահը պնդեց, որ Արցախի էջը փակված չէ։ Նրա խոսքով՝ շանս կա, որ Արցախը նորից կլինի հայկական․ «Բոլոր նրանք, ովքեր պիտի իմ բառերը մեկնաբանեն որպես հոխորտանք կամ ուղղակի զուտ խոսույթ, այդ մարդկանց հետ ընդհանրապես ես չեմ ուզում շփվել»։ Անդրադառնալով նրան, որ տարիներ շարունակ սեղանին է եղել Արցախի ինքնորոշման հարցը, որը պետք է լուծվել հանրաքվեով և հարցին՝ արդյո՞ք սա արդեն իր բանակցությունների հետևանքն է, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Եկեք ես դա չմեկնաբանեմ։ Դուք շատ լավ գիտեք դրա պատասխանը։ Ամբողջ աշխարհը գիտի, որ գոնե Կազանում ադրբեջանցիներն են հրաժարվել։ Մինչև 2018-ի ապրիլը մենք որևէ այլ փաստաթուղթ չենք քննարկել, համանախագահների բոլոր առաջարկությունները մենք ասել ենք՝ ստացեք Ադրբեջանի համաձայնությունը, այնուհետև մենք կասենք մեր կարծիքը, բոլոր պարագաներում ադրբեջանցիները դեմ են եղել։ Մենք որևէ առաջարկությունից չենք հրաժարվել, որովհետև մեզ որևէ այլ առաջարկ, բացի փոխզիջումային տարբերակից, չի եղել, մենք ինչի՞ց պիտի հրաժարվեինք»։ Հարցին՝ ի՞նչ շոշափելի հնարավորություն կա, որ Արցախը կլինի հայկական, Սերժ Սարգսյանն ասաց․ «Այդ հնարավորությունը իրականություն չի դարձել, որովհետև Արցախի Հանրապետության ինքնորոշումն իրականություն դարձնելու դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Հայաստանի իշխանություններն ու Արցախի նախկին իշխանությունը»։ Անդրադառնալով ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարություների մասին հարցին՝ Սերժ Սարգսյանը հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով․ «Այդպիսի մարդկանց կարծիքների վրա հղում մի արեք և ինձ հարցեր մի տվեք»։
17:53 - 17 հոկտեմբերի, 2023
Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու․ Սերժ Սարգսյան
 |news.am|

Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու․ Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Մենք եւս մեկ անգամ եկանք այն եզրակացության, որ հուսահատությունը մեղք է․ ճշմարտություն է մեզ համար եղել եւ այսօր մնում է շատ արդիական»,- ասաց Սերժ Սարգսյանը։ Ճշտող հարցին՝ այսինքն՝ հայկական Արցախի էջը փակված չէ՞, երրորդ նախագահը պատասխանեց․ «Ինձ համար երբեք այնտեղի փակված չի լինելու։ Պիտի ասեմ, որ թեեւ հպարտությունը ավելի ծանր մեղք է, քան հուսահատությունը, լավ կլինի, որ մարդկանց փորձենք բացատրել ահա այս ճշմարտությունը եւս»։ Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն մինչև 2024թ․ հունվարի 1-ը կլուծարվեն բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։
15:23 - 28 սեպտեմբերի, 2023
Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն այցելելու մասով հարուցված քրգործը կարճվել է

 |factor.am|

Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն այցելելու մասով հարուցված քրգործը կարճվել է |factor.am|

factor.am: Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին Factor․am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։ «Քրեական գործը կարճվել է, քանի որ ներկայացված նյութերում հանցակազմ չի հայտնաբերվել»,- նշեց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյան՝ այլ մանրամասներ չհայտնելով։ Հիշեցնենք՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին «Փաստերի ստուգման հարթակ»-ը հետաքննություն էր հրապարակել, ըստ որի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է գերմանական Բադեն-Բադեն քաղաք։ Հետաքննության համաձայն՝ Սարգսյանը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում գերմանական առողջարանային այդ քաղաք է մեկնել ավելի քան 16 անգամ։
13:27 - 14 սեպտեմբերի, 2023
Սերժ Սարգսյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի գործոնն առաջիկայում էական հանգամանք է հանդիսանալու |armenpress.am|

Սերժ Սարգսյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի գործոնն առաջիկայում էական հանգամանք է հանդիսանալու |armenpress.am|

armenpress.am: Երևանի Ազատության հրապարակում ընթանում է հանրահավաք՝ նվիրված Արցախի անկախության տարեդարձին։   Հանրահավաքին ներկա է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա կարծիքով՝ արցախյան խնդրի կարգավորման գործում բեկում մտցնելու հնարավորություններ կան։ «Արցախը միշտ էլ գործոն է եղել և կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարների մոտեցումներից՝ այդ գործոնը կամ շատ մեծացել է, կամ էլ փոքրացել է։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Արցախի գործոնն էական հանգամանք է հանդիսանալու։ Մեզնից յուրաքանչյուրը ցանկացած բառ ընկալում է յուրովի, ես շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելն Արցախից նորից խիզախություն է պահանջում, և կարծում եմ, որ արցախցիները նրան հուսախաբ չեն անի։ Բայց, գուցե, նա այլ լուծումներին է խիզախ անվանում։ Մենք այդպես չենք համարում»,- ասել է Սարգսյանը։   ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր հերթին հավաստիացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում բեկում մտցնելու մասին և խոստացել, որ ամեն ինչ անելու են, որպեսզի այդ հնարավորությունը ստեղծվի։ Սաղաթելյանը տեղեկացրեց, որ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ այսօր աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում տեղի են ունենալու ցույցեր, բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն Արցախի։ ԱԺ ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ այսօր հայ ժողովրդի համազգային, համասփյուռ ձայնի հնչեցումը շատ կարևոր է նաև Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության վերականգնման համար։ «Սա մեր ոչ առաջին, ոչ էլ վերջին  հանրահավաքն է, մենք չենք համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ, չենք լռելու, քանի որ սա մեր լինել-չլինելու պայքարն է, իսկ վերջնական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մեր ժողովրդի լայն զանգվածների, մեր ժողովրդի անհաղթահարելի ուժի ներկայությունը Երևանի փողոցներում և հրապարակներում»,- ասել է Սաղաթելյանը։ Հանրահավաքին ներկա գտնվող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ է արել չհուսահատվել, չհոգնել և շարունակ պայքարել Արցախի համար։ Նրա կարծիքով՝ Արցախի հերոս ժողովուրդը, մեր եղբայրներն ու քույրերը, կրելով ծանր զրկանքներ, ցույց են տալիս, որ իրենք պայքարում են մեր ընդհանուր հայրենիքի համար։ «Թշնամի պետության կողմից իրականացվող սպանություններն ու գերեվարությունները մշտական են, հետևաբար պետք է պայքարենք, և այսօրվա խորհուրդը հենց դրա մասին է։ Մենք երբևէ չենք խուսափել մեր սխալներն ընդունելուց, բայց պետք չէ խոսել միայն ընդդիմության սխալների մասին։ Մենք հնարավորություն ունենք կանգնեցնելու պարտությունների անիվը, այս գահավիժումը, հետևաբար վստահ ենք, որ համախմբված ու միասնական ուժերով, ողջ ժողովրդով կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ եթե մի փոքր թուլանանք, ապա մեզ կհոշոտեն։ Մեր հարևանները չեն փոխվել, և պատմությունը, ցավոք, կրկնվելու հատկություն ունի»,- նշել է Վանեցյանը։ Երևանի քաղաքապետի թեկնածու, «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, Անդրանիկ Թևանյանն էլ իր հերթին արձանագրեց, որ սեպտեմբերի 2-ը մեծ խորհուրդ է պարունակում, հետևաբար բոլորիս խնդիրն է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Արցախը մենակ չէ և Հայաստանի ուշադրության կենտրոնում է։ «Արցախի խնդիրը մեր անվտանգության խնդիրն է, և այսօրվա հանրահավաքը նաև այդ մեսիջն ունի իր մեջ։ Մարդիկ հասկանում են, որ Երևանի ընտրությունները կարելի է վերածել համապետական օրակարգի։ Մեր քարոզը նույնպես դրան է ուղղված։ Հանրահավաքի գլխավոր նպատակը մեր հավաքական միասնությունն ի ցույց դնելն է»,- հավելեց Թևանյանը։   Հանրահավաքի ժամանակ նաև ցուցադրվեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի տեսաուղերձը։ Գեղամ Ստեփանյանն ընդգծել է, որ Արցախը հունիսի 15-ից հայտնվել է Ադրբեջանի ամբողջական պաշարման մեջ, որի հետևանքով 120 հազար մարդ զրկվել է հումանիտար մատակարարումներից։ «Սեպտեմբերի 1-ին Արցախի 30 հազար երեխաները նոր ուսումնական տարին սկսել են թերսնված, հոգեբանական անորոշությունների մեջ։ Միջազգային մեր գործընկերները ինձ հաճախ են հարցնում, թե մարդու որ իրավունքներն են խախտվել կամ խախտվում շրջափակման պատճառով։ Սա միամիտ հարց է և կարող է առաջանալ միայն նրանց մոտ, ովքեր չեն պատկերացնում իրավիճակի ողջ ողբերգությունը։ Արցախում ստեղծված իրավիճակն աղետ է, հանցագործություն մարդկության դեմ, որը իրականացվում է 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի աչքերի առաջ և նրանց լռելյայն համաձայնությամբ։ Սա աղետ է, որ ունի հստակ հեղինակներ, որոնք, ցավոք, մինչև հիմա չեն պատժվում»,- նշեց Ստեփանյանը։  Ստեփանյանն ընդգծեց, որ համահայկական միասնության շնորհիվ Արցախն ապրելու և հարատևելու է։  Հանրահավաքի մասնակիցների թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 
20:01 - 02 սեպտեմբերի, 2023
Ելքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է. Սերժ Սարգսյանի ուղերձը

Ելքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է. Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Միջազգային բոլոր նորմերին համապատասխան՝ ամուր կռվաններ ունեցող Արցախի անկախությունն այսօր ենթարկվում է անասելի ծանր փորձության. արդեն ութ ամիս շրջափակման մեջ գտնվող և բազում զրկանքներ կրող Արցախն արժանապատվորեն դիմակայում է՝ քաջ գիտակցելով, որ պայքարն անկախության համար այսօր էլ նույն նպատակն ունի, ինչ 32 տարի առաջ, և ագրեսոր ու ցեղասպան թշնամին էլ նույնն է, ինչ երեք տասնամյակ առաջ:Ելքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է, և չափազանց ծանր, բայց ոչ անհուսալի այս իրավիճակում հայ ժողովրդի միասնական ջանքերով Հայրենիքի արժանապատիվ պաշտպանությունը՝ զուգահեռ պատշաճ աշխատանք իրականացնելով դիվանագիտական ճակատում:Անկախության պայքարի ճանապարհին անտարբերությունը, հուսահատությունը, հարմարվողականությունն ու թուլամորթությունը չեն կարող ընկեր լինել:Վճռականություն, արիություն, կամք ու պատվախնդրություն՝ ահա պայքարի անդավաճան ընկերները, որոնց պետք է ապավինել»:
10:06 - 02 սեպտեմբերի, 2023
ՀՀ երրորդ նախագահը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են ՀՀ ներքաղաքական և ժողովրդավարական խնդիրներին

ՀՀ երրորդ նախագահը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են ՀՀ ներքաղաքական և ժողովրդավարական խնդիրներին

Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։ Զրույցի ընթացքում առանձնակի կարևորվել և հանգամանալից անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով արդեն ութ ամիս Արցախում շարունակվող և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ իրականացվող ակնհայտ ցեղասպանական քաղաքականությանը: ՀՀ երրորդ նախագահը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաև ՀՀ ներքաղաքական և ժողովրդավարական խնդիրներին, տարածաշրջանի իրավիճակին և զարգացումներին, Արցախի հարցում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի, ՀՀԿ Գործադիր մարմնի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ:
20:18 - 16 օգոստոսի, 2023
Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել, եւ եթե դա չաներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ. Սերժ Սարգսյան
 |news.am|

Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել, եւ եթե դա չաներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել եւ եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ եւ ոչ թե հիմա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Նշենք, որ այս պահին ընթանում է Սարգսյանի հարցաքննությունը: «Ես առանձնապես ասելիք չունեմ, որովհետեւ դատաքննության ողջ ընթացքը հստակ ապացուցեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել եւ եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ եւ ոչ թե հիմա: Շատ պարզ բան է տեղի ունեցել. այդ ծրագիրը կարող էին իրականացնել երկու ընկերություններ, եւ նա ընկերություններից ընտրել է այն ընկերությունը, որն ավելի ցածր գին է առաջարկել: Ես անկեղծ ասած ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, ով զրպարտել է ինձ, բայց իրականությունը դա է: Կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է դարձել, թե ինչու Սերգո Կարապետյանը մի քանի հարցաքննություններից հետո որոշել էր, որպեսզի այդպիսի ցուցմունք տա»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։
15:00 - 10 օգոստոսի, 2023
Հաջիևը «բացահայտել է»՝ ով է Օկամպոն և նրա զեկույցը որակել է որպես կանխակալ
 |aravot.am|

Հաջիևը «բացահայտել է»՝ ով է Օկամպոն և նրա զեկույցը որակել է որպես կանխակալ |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Twitter-ի իր էջում արձագանքել է Միջազգային քրեական դատարանի փորձագետ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին՝ այն որակելով որպես կանխակալ: Մասնավորապես, նա «բացատրել է», թե ով ա Օկամպոն: Նախ, ըստ Հաջիևի, Օկամպոն, աշխատելով Միջազգային քրեական դատարանում որպես գլխավոր դատախազ, ղեկավարել է «մի քանի՝ աշխարհի ամենատխրահռչակ օֆշորային ընկերությունները»: Բացի այդ, Ադրբեջանի նախագահի օգնականը նկատել է, որ Հայաստանի նախկին նախագահ, «ռազմական հանցագործ Սերժ Սարգսյանը, որը մասնակցել է Խոջալուի ցեղասպանությանը, ընդունել է Օկամպոյին Երևանում»: «Այդպիսի մութ անցյալով մարդն իր կանխակալ զեկույցով դիտավորյալ կերպով աղավաղում է ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի որոշումը և Լաչինի ճանապարհի գործունեության վերաբերյալ իրական վիճակը»,- ասել է Հաջիևը։ Նշենք, որ 2010 թվականի ապրիլի 6-ին Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոյին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա մեր երկիր էր ժամանել` մասնակցելու մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովի աշխատանքներին: Ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել էր. «Մեզ համար շատ կարեւոր է մարդու իրավունքների պաշտպանության, մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման գործում մեծ մասնակցություն եւ հարուստ փորձ ունեցող մարդկանց ներկայությունը մեր երկրում» եւ հավելել. «Հատկապես, որ վերջին շրջանում շատ է խոսվում մարդկության դեմ գործված ամենադաժան ոճիրներից մեկի` հայոց ցեղասպանության մասին»: Դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն նշել էր, որ իրենց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, եւ առաջնային նպատակներից մեկն էլ հենց հետագա ցեղասպանությունների կանխարգելումն է: «Հանրապետության Նախագահը եւ Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը քննարկել էին համագործակցության հնարավորությունները, թե ինչպես դատարանը կարող է օգնել Հայաստանին ավելի պաշտպանված լինելու»,- նշված էր նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
11:36 - 10 օգոստոսի, 2023
Սերժ Սարգսյանի եղբորորդու ապօրինի գույքի գործով նիստը հետաձգվեց
 |hetq.am|

Սերժ Սարգսյանի եղբորորդու ապօրինի գույքի գործով նիստը հետաձգվեց |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 1-ին, տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի և նրա կնոջ` Աննա Նիկոյանի վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով հերթական նիստը: Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը, նիստին ներկա էր Դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանը: Պատասխանող Նարեկ Սարգսյանը ներկայացուցիչ չունի, ինքն էլ չէր եկել նիստին, ներկա չէր նաև Նարեկ Սարգսյանի կնոջ՝ Աննա Նիկոյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Վահագն Գրիգորյանը, քանի որ գտնվում էր ամենամյա արձակուրդում, ինչն էլ հիմք հանդիսացավ դատական նիստը հետաձգելու համար: Նշենք, որ դատական նիստին ներկա չէին նաև գործում երրորդ անձ ներգրավված անձինք և նրանց ներկայացուցիչները: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին: Հիշեցնենք, որ դատախազությունը Նարեկ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ պահանջում է բռնագանձել`  Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող բնակելի տունը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 55 մլն 125 հազար դրամը։ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող 25 հա հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 24 մլն դրամ։ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում գտնվող հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6 մլն 600 հազար դրամը։  Երևանի Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի թիվ 10/2 հասցեի հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 70 մլն 900 հազար դրամ։ Երևանի Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի թիվ 10/1 հասցեի հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 127 մլն 800 հազար դրամ։ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց 20 նկուղային հարկ տարածքի կեսը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 10 մլն 125 հազար դրամը։ Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գտնվող հողամասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 3 մլն 650 հազար դրամ։ Nissan antima մակնիշի ավտոմեքենան, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 2 մլն 400 հազար դրամ։ «Նետրինո» ՓԲԸ-ում Նարեկ Սարգսյանի ունեցած մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 33 մլն 58 հազար 938 դրամ։ «Մեգատոն» ՓԲԸ-ում Նարեկ Սարգսյանի ունեցած 20 բաժնետոմսը, անհնարինության դեպքում՝ շուկայական արժեքը՝ 10 մլն 669 հազար 536 դրամ։ Բռնագանձել «Մինի Մայա» ՍՊԸ ընկերությանը տրամադրված փոխառությունից ծագող պահանջի իրավունքը՝ 3 մլն 835 հազար 297 դրամի չափով։ Նարեկ Սարգսյանից և Աննա Նիկոյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Երևանի Բուզանդի փողոցում գտնվող տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 302 մլն 150 հազար դրամ։ 2021թ․ հունվարի 1-ից մինչև վճռի փաստացի կատարումը Երևանի Բուզանդի փողոց 3 շենք թիվ 27 տարածքի համար «Վանիթար» ՍՊԸ ընկերության հետ կնքված վարձակալությունից ստացված գումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ՝ ամսական 2 մլն 200 հազար դրամ՝ ըստ պայմանագրի։ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ընկերության հաշվին առկա 1 մլն 489 հազար 185 ԱՄՆ դոլար ավանդը։ 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 1 մլն 489 հազար 185 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի մեկ այլ հաշվին առկա 987 հազար 661 ԱՄՆ դոլար ավանդը։  2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 987 հազար 661 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի մեկ այլ հաշվին այդ ավանդից ստացված տոկոսներից 33 մլն 742 հազար 695 դրամ։  2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 33 մլն 742 հազար 695 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվին առկա ավանդից ստացված տոկոսներից 319 հազար 55 ԱՄՆ դոլարը։ 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի նշված հաշվին առկա 319 հազար 55 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։  Բացի այդ՝ Նարեկ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 488 մլն 890 հազար 258 դրամ, 654 հազար 86 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և 142 հազար 381 եվրոյին համարժեք դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։  42 մլն 859 հազար 690 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով․ ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ ուսումնասիրության ամբողջ ժամանակահատվածում՝ 2004-2020 թվականների ընթացքում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել, առանձնացնել և բռնագանձել։
16:42 - 01 օգոստոսի, 2023
Խնդրում եմ, կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին

Խնդրում եմ, կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է Բայդենին, Պուտինին և Մակրոնին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին, ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին:«Բաց նամակ ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին, ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին Մեծարգո՛ պարոնայք նախագահներ, Օրեր առաջ Արցախի Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում երեքամյա Լեոն և վեցամյա Գիտան խեղդամահ եղան՝ իրենց համար ուտելիք փնտրելու նպատակով ոտքով քաղաք գնացած մորը գտնելու ճանապարհին:Յոթ ամսից ավելի տևող Արցախի շրջափակումը սկսել է կյանքեր խլել՝ մեծերի ու մանուկների, հասարակ մարդկանց, որոնց միակ մեղքն այն է, որ ծնվել ու ապրում են իրենց ու իրենց պապերի հողի վրա և սիրում են կյանքը: Մենք շնորհակալ ենք բոլոր ազդեցիկ երկրներին ու միջազգային կառույցներին այս իրականության վերաբերյալ հստակ հայտարարություններով հանդես գալու համար: Դրանք մեծ նշանակություն ունեն հանուն ապրելու պայքարող արցախցիների համար: Սակայն, ցավոք, դրանք չփրկեցին փոքրիկ Լեոյի ու Գիտայի կյանքերը և, որ ամենասարսափելին է, ոչ թե վերացական ապագայում, այլ հենց վաղն առավոտյան կարող են չփրկել բազմաթիվ այլ երեխաների ու մեծերի կյանքեր:Այսօր 120 հազար արցախցիների ֆիզիկական գոյությունը բառի բուն իմաստով վտանգի տակ է: Մենք ձեզնից յուրաքանչյուրի հետ բազմաթիվ առիթներով խոսել ենք 1915 թվականին տեղի ունեցածի՝ Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին: Այսօր՝ 108 տարի անց, մենք շատ մոտ ենք այդ ահասարսուռ իրադարձությունների կրկնությանը ժամանակակից մեթոդներով:Պարոնա՛յք նախագահներ, Դիմում եմ ձեզ՝ նախևառաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որպես առաջնորդների, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը, երբ մեր հասարակությունը հուզական ընտրություն կատարեց և իշխանությունը հանձնեց պետության ընկալման հետ որևէ աղերս չունեցող գործչի: Ես հասկանում եմ, որ շատ-շատերը հնարավորություն ստացան փորձելու լուծել Արցախի խնդիրը՝ օգտվելով այդ մարդու՝ սեփական երկրի շահերի հետ կապ չունեցող անտրամաբանական քայլերից:Բայց փաստ է, որ և՛ հարցը չի լուծվել, և՛ խնդիրներն են շատ ավելի խորանում, իսկ այդ մարդն էլ այսօր հստակորեն չունի մեր ժողովրդի քվեն՝ Արցախը ճանաչելու որևէ այլ երկրի կազմում և արցախցիների կողմից էլ բացարձակապես չունի քվե՝ ինքնակամ որոշելու իրենց ճակատագիրը:Դիմում եմ ձեզ, որպես Արցախի հարցում անառարկելի ինստիտուցիոնալ հիշողություն կրող երկրների ղեկավարների: Այսօր, ի տարբերություն Հայաստանի իշխանության, ձեր համակարգերում կան Արցախի բանակցային գործընթացի լուրջ մասնագետներ և գիտակներ, ովքեր տիրապետում են բոլոր նրբություններին, քաջատեղյակ են բոլոր փուլերին:Ես ձեզ դիմում եմ՝ որպես նախկին գործընկեր, մարդ, որի նպատակներին, սկզբունքներին դուք քաջածանոթ եք: Դիմում եմ այս ձևաչափով, որովհետև հիմա ես չունեմ ուղիղ կապի միջոցներ ձեզ հետ, այցերի ու առանձնազրույցների ձևաչափեր, չկան և շատ թույլ են գործում նաև կուսակցական խողովակները, քանի որ ընդդիմադիր կուսակցական պատասխանատուները մեր երկրում կա՛մ գտնվում են ուժեղ բռնաճնշումների տակ, կա՛մ ուղղակի բանտարկված են:Դիմում եմ, որ ասեմ՝ այն, ինչ հիմա կատարվում է Արցախում, տանում է սարսափելի աղետի: Դիմում եմ, որ խնդրեմ ապրելու հնարավորություն տալ արցախցիներին: Ինձ համար մեծագույն ողբերգություն է, որ տարիներ առաջ մենք քննարկում էինք լուծումներ, որոնցով արցախցիները արժանապատվորեն կապրեին իրենց երկրում, հիմա խոսում ենք նրանց՝ գոնե ապրելու հնարավորության, ապրելու իրավունքի մասին:  Մենք շատ լավ տեսնում ենք բոլորիդ՝ շնորհակալության արժանի ջանքերը խնդրի կարգավորման ուղղությամբ: Բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, չի տանելու այնպիսի լուծումների, ինչպիսիք դուք եք անկեղծորեն պատկերացնում: Փորձառու դիկտատորի և անլուրջ, անկարող մեկի ուղիղ բանակցությունները չեն կարող որևէ տրամաբանական կետում ավարտվել:  Թելադրող կողմի ամեն բավարարված պահանջ ծնելու է նորը՝ էլ ավելի դժվար բավարարելի, ու այս ամենը շարունակվելու է անվերջ և ուղեկցվելու է մեծ աղետներով: Լռել կամ շատ ավելի ժամանակ չհատկացնել Արցախի հարցին այսօր նշանակում է, որ շատ շուտով ձեր երկրները ստիպված սկսելու են ժամանակ հատկացնել արդեն «Հայաստանի հարցին»: Սա շատ տեսանելի սցենար է ապաշնորհ բանակցողի պարագայում, առավել ևս, որ բոլորի աչքի առաջ արդեն իսկ օկուպացված է ՀՀ ինքնիշխան տարածքի մի զգալի հատված:Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ:  Վաղը կարող է ուշ լինել:Հարգանքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան»:
17:37 - 23 հուլիսի, 2023
Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը
 |armeniasputnik.am|

Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հակակոռուպցիոն դատարանը մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հարազատների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը։ Այն ներկայացրել էր Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը։ Որպես միջնորդության հիմք՝ Գրիգորյանը դատարանում նշեց, որ Սահմանադրական դատարանում ներկայում քննվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը նշեց, որ Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել Սահմանադրությանը նշված օրենքի անհամապատասխանության վերաբերյալ։ Նա նշեց, որ վարույթը կասեցնելու հիմք կարող է հանդիսանալ մինչև Սահմանադրական դատարանի որոշումը քննարկելու անհնարինությունը, սակայն այս դեպքում դա բացակայում է։ «Պաշտպանական կողմի միջնորդությունն անհիմն է և այն մերժվում է»,- ասաց Բադալյանը։ Նշենք, որ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննվում է ՍԴ-ում: Գործի շրջանակներում 2022թ. հուլիսի 8-ին ՍԴ-ն որոշել է, որ բարձրացված հնարավոր սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին: Հետևաբար առկա է ՀՀ-ի կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման հարցերի, ինչպես նաև ՍԴ-ի լուծմանն առաջադրված որոշ հարցադրումներում նկարագրված խնդիրների լուծման կապակցությամբ լավագույն փորձի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու անհրաժեշտություն: Տեղեկացնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020թ. ապրիլի 16-ին և ուժի մեջ մտել նույն տարվա մայիսի 23-ին: Հիշեցնենք, որ 2023 թ ապրիլի 21–ին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում կնքվել էր Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների ծրագրի շինարարության համաձայնագիրը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 97,8 միլիոն եվրո է, որից 68,5 եվրոն վարկային միջոցներ են՝ ներգրավված KFW բանկից, մնացածը ՀՀ կառավարության համաֆինասավորումն է։ Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների և շուրջ 17 000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը։ Բացի այդ, հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1,3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։
11:46 - 12 հուլիսի, 2023
Ակնհայտ է, որ այդտեղ ամեն ինչը շինծու է. Աշոտյանին մեկուսացրել են ինչ-որ վախերից ելնելով. Սերժ Սարգսյան
 |news.am|

Ակնհայտ է, որ այդտեղ ամեն ինչը շինծու է. Աշոտյանին մեկուսացրել են ինչ-որ վախերից ելնելով. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Ես իմ տեսակետը հայտնել եմ, մենք հայտնել ենք մեր կոլեկտիվ տեսակետը. Ես ի՞նչ տեսակետ պետք է հայտնեմ, որ բոլորին հասկանալի լինի, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, որ նրան ուղղակի մեկուսացրել են ինչ-որ վախերից ելնելով: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ոչ միայն Արցախի հետ կապված հարցերից, ընդհանրապես, ներքաղաքական իրավիճակից մեկուսացնելու, միջազգային մեր գործընկերների հետ հարաբերություններից մեկուսացնելու համար: Շատ ակնհայտ է դա: Տարբեր հարցումներ են հրապարակվում եւ տեսեք, մարդկանց մեծ մասն ինչ է մտածում այդ առիթով: Այստեղ կասկածելի ոչինչ չկա: Երբ 4 տարվա քրեական գործը սառեցնում են, նույն Արմեն Աշոտյանին չեն հարցաքննում մի քանի անգամ, ու հետո ինչ-որ մտացածին բան են հորինում իբր խափանման միջոցի պայմանները խախտելու, եւ փոխում են խափանման միջոցն ու Արմեն Աշոտյանին մեկուսացնում: Ակնհայտ է, որ այդտեղ ամեն ինչը շինծու է»,-ասաց նա:
18:50 - 07 հուլիսի, 2023
Երկրում ներքին գործընթացներ են սպասվում. Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի կասկածների մասին
 |armeniasputnik.am|

Երկրում ներքին գործընթացներ են սպասվում. Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի կասկածների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Իրականությունը PR-ով փոխարինելը չարագործություն է, և եթե դրանով զբաղվում է բարձր պաշտոնյան նա է դառնում չարիք։  Սերժ Սարգսյանը այսպես պատասխանեց իշխանության կողմից իրեն և իր օրոք վարած քաղաքականության քննադատությանը։   «Սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը անբարոյականություն է, իսկ այդտեղ զրպարտանքի շատ–շատ մեծ չափաբաժին կար։ Նաև հոգեբաններն ասում են, որ ստախոսները ի վերջո գալիս են հասնում են մի հանգրվանի, երբ իրենք են սկսում իրենց ստերին հավատալ։ Բայց կա հուսադրող հանգամանք` նրանք նաև ասում են, որ դա ստախոսության վերջին փուլն է։ Հույս ունենք, որ մենք գտնվում ենք վերջին փուլում»,–ասաց Սարգսյանը։   Լրագրողները հարցրին` արդյոք վերջին փուլ ասելով` երրորդ նախագահը նկատի ունի՞, որ ներքին գործընթացներ են սպասվում երկրում։   «Իհարկե, սպասվում են գործընթացներ, ո՞նց կարող են գործընթացներ չլինել»,–ասաց նա։ Սերժ Սարգսյանը նշեց, որ անիմաստ է համարում լրջորեն պատասխանել մի մարդու մեղադրանքներին, որը հրապարակավ խոստովանում է, որ զինվորականները 10–ից ավելի անգամ իրեն խաբել են 44–օրյա պատերազմի ժամանակ։   «Դուք պատկերացնում եք մարդու, որին տասը անգամ կարող են խաբել և ինքը դա չզգա։ Այսինքն կառավարման ի՞նչ ունակություն կամ ի՞նչ գիտելիք պետք է ունենա այդպիսի մարդը։ Մեր ամբողջ ողբերգություն պատճառը դրանում է կայանում»,–ասաց երրորդ նախագահը։   Լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե իշխանության գալուց հետո նրա մոտ կասկածներ են առաջացել, որ պատերազմ է լինելու, դրա համար են նրան թույլ տվել գալ իշխանության։   «Էդ ինքը իշխանության գալուց հետո՞ է իմացել։ Բա եթե դրանից հետո է իմացել, ինչի՞ են հղում անում 2016–2017 թվականի իմ ասածներին։ եթե իրենք իմացել են, որ այդպես է, ինչի՞ էին իրենց ճղում իշխանության գալու համար։ Ե՞ս եմ ասել` կա՛մ ես պետք է լինեմ վարչապետ, կա՛մ ՀՀ–ն վարչապետ չպետք է ունենա։ Այդ մարդկանց բոլոր ասածները իմ նախորդ ասածների մեջ տեղավորվում է»,– պատասխանեց Սարգսյանը։   Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում հայտարարել էր, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը ԼՂՀ հարցի լուծման համատեքստում առաջ են բերել մի կասկածելի կարգախոս` վատագույն բանակցություններն ավելի լավ են, քան լավագույն պատերազմը, և այդ վատագույն բանակցություններով նախկինները Ադրբեջանին ժամանակ են տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին»։
18:20 - 07 հուլիսի, 2023
Չեմ կարծում՝ վիճակն անելանելի է, վիճակը կարող է փոխվել. Օսկանյանի առաջարկները տրամաբանական են. Սերժ Սարգսյան |news.am|

Չեմ կարծում՝ վիճակն անելանելի է, վիճակը կարող է փոխվել. Օսկանյանի առաջարկները տրամաբանական են. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Ես չեմ կարծում, որ վիճակն անելանելի է, վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները. Դա միանշանակ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ես երեկ շատ ուշադիր լսել եմ Վարդան Օսկանյանի առաջարկությունները, կարծում եմ՝ տրամաբանական է այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, եւ իրականացնելի է: Իհարկե, ծանր է  վիճակը, դժվարությունները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի վիճակ է»,-ասաց նա: Սերժ Սարգսյանը հավելեց, որ լավագույն լուծումը իշխանափոխությունը կլիներ. «Բայց եթե իրոք կարողանան պյմանավորվել, որ մի խումբ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ աշխատի, իսկ մնացածը լռեն, կարող է դա էթլ իրականանա: Թեեւ չեմ կարծում, որ այդ մարդիկ ի վիճակի են նման պայմանավորվածության գնալու»,-ասաց նա: Հարցին, թե այդ դիվանագետների խմբում ում է տեսնում, երրորդ նախագահը պատասխանեց. «Առաջարկը պարոն Օսկանյանինն է, կարծում եմ՝ ինքն էլ կառաջարկի»: Վարդան Օսկանյանը առաջարկել էր իրեն եւ մի խումբ դիվանագետների տալ ամբողջական լիազորություն՝ «առանց կողքից խանգարելու եւ այդ ընթացքում լռելու ուղղակի»։ Ըստ Օսկանյանի՝ 3 ամսվա ընթացքում հնարավոր կլինի կտրուկ փոփոխություն մտցնել բանակցությունների գործընթացում:
17:29 - 07 հուլիսի, 2023