Սերգեյ Կոպիրկին

Սերգեյ Կոպիրկինը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 14-ին, ռուս դիվանագետ է։ 

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1985): Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից։
 
1985-1986 թվականներին՝ Կամերունում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1986-1988 թվականներին՝ Նիգերում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1990-1994 թվականներին՝ Ռուանդայում ԽՍՀՄ/Ռուսաստանի դեսպանատան աշխատակից:
2000-2005 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
2006-2011 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ:
2011-2018 թվականներին՝ Բրյուսելում (Բելգիա), ԵՄ-ում եւ Եվրոատոմում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ:
2018 թվականի ապրիլի 6-ից՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան։

Դիվանագիտական աստիճան
2-րդ դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2009 թվականի ապրիլի 13)
1-ին դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2017 թվականի փետրվարի 10)
Սյունիքի մարզպետն ու ՌԴ դեսպանը քննարկել են ԼՂ-ից տեղահանվածների խնդիրները

Սյունիքի մարզպետն ու ՌԴ դեսպանը քննարկել են ԼՂ-ից տեղահանվածների խնդիրները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին ու նրա ղեկավարած պատվիրակությանը, հայտնում է Սյունիքի մարզպետարանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից հետո սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Ըստ պայմանավորվածության՝ պետք է ԼՂ-ն ամբողջովին զինաթափվեր, իսկ հետո քննարկվեին «վերաինտեգրման հարցեր»։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի ունեցավ ադրբեջանական և արցախյան կողմերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Ինչին հաջորդեցին սեպտեմբերի 25-ի և սեպտեմբերի 29-ի հանդիպումները։  Սեպտեմբերի 29-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, որի համաձայն մինչև 2024թ․ հունվարի 1-ը կլուծարվեն բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Պաշտոնական Երևանի տվյալներով՝ Արցախից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձ:
12:22 - 11 հոկտեմբերի, 2023
Ժաննա Անդրեասյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում ռուսերենի ուսուցման բարելավման ու այլ հարցեր

Ժաննա Անդրեասյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում ռուսերենի ուսուցման բարելավման ու այլ հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը: Ողջունելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության կարևորությունը: Որպես համագործակցության կարևոր բաղադրիչ` նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտադրել է երկկողմ ծրագրերի շարունակական իրականացումը՝ միջոցառումների, փորձի փոխանակման, համատեղ մշակութային և սպորտային միջոցառումների իրականացման ձևաչափով: Նախարարի խոսքով՝ համատեղ ծրագրերի շարունակականությունն ու ոլորտային նոր նախաձեռնությունների իրականացումն օրակարգային առաջնահերթություն են: Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում առկա նախաձեռնությունների շարունակական իրականացումը կնպաստի հայ-ռուսական համագործակցության զարգացմանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանում ռուսերենի ուսուցման բարելավմանը և Ռուսաստանում հայերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով Հայ-ռուսական համալսարանի գործունեությանը՝ կողմերը կարևորել են կրթական ծրագրերի արդիականացումը և զարգացումը: Կողմերը քննարկել են նաև սեպտեմբերի 19-22-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում կայանալիք Հայ-ռուսական երիտասարդական համաժողովի անցկացման հետ կապված մի շարք հարցեր: Համաժողովի նպատակն է ակտիվ երիտասարդների միջև գործընկերային հարաբերությունների ստեղծումը, փորձի փոխանակումը և միջազգային հարաբերությունների ամրապնդումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մշակույթի ոլորտում համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացմանը, մասնավորապես՝ քննարկվել են Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի անցկացման մանրամասներ: ՌԴ դեսպանը կարևորել է նաև սպորտի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ մարզիկների և մարզիչների փոխանակման ծրագրերի իրականացումը, համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը, ինչպես նաև Ռուսաստանում կազմակերպվելիք սպորտային մրցաշարերին հայ մարզիկների մասնակցությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
13:45 - 07 սեպտեմբերի, 2023
ՌԴ դեսպանին ենք ներկայացրել մեր դիրքորոշումները, սպասում ենք պաշտոնական արձագանքների․ ԱԳ փոխնախարար
 |tert.am|

ՌԴ դեսպանին ենք ներկայացրել մեր դիրքորոշումները, սպասում ենք պաշտոնական արձագանքների․ ԱԳ փոխնախարար |tert.am|

tert.am: Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպը քննվում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նա մանրամասնեց, որ ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ-ն իր դիրքորոշումներն ու մտահոգությունները ներկայացրել է խնդրի վերաբերյալ, սպասում են պաշտոնական արձագանքների։ Հարցին, թե ինչո՞ւ է  արագացված ընթացակարգով Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացվել՝  փոխնախարարը պատասխանեց. «Ընթացակարգերը պահպանվելու են։ Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար։ Հյուպատոսությունը այլ գործառույթներ էլ ունի, բացի իր բնակիչներին սպասարկելուց»,- ասաց Կոստանյանը։ Նշենք, որ օրերս «Ազատության» թղթակիցը ֆիքսել էր, թե ինչպես է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մտնում արտգործնախարարության շենք։  Ավելի ուշ ԱԳՆ-ից հայտնել էին՝ ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։  ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հագարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Ավելի ուշ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում դրոշ տեղադրել Հակարիի կամրջի վրա:
14:47 - 19 հունիսի, 2023
ՌԴ դեսպանին է ներկայացվել ՀՀ-ի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ տեղի ունեցածի կապակցությամբ. ԱԳՆ |azatutyun.am|

ՌԴ դեսպանին է ներկայացվել ՀՀ-ի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ տեղի ունեցածի կապակցությամբ. ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, տեղեկացնում են Արտգործնախարարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցերին՝ արդյոք դեսպանի այցը կապված էր Լաչինի միջանցքում երեկվա դեպքերի հետ և Մոսկվային բողոքի նոտա հղվե՞լ է: «Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ», - հայտնում է ԱԳՆ-ը: Հայաստանում ՌԴ դեսպանատան պաշտոնական կայքում Սերգեյ Կոպիրկինի այսօրվա հանդիպման մասին որևէ հաղորդագրություն չկա։ ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հագարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Ավելի ուշ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում դրոշ տեղադրել Հակարիի կամրջի վրա:
20:30 - 16 հունիսի, 2023
ՌԴ–ն շատ լուրջ է վերաբերվում ՀՀ–ի հետ դաշնակցային պարտավորություններին. Կոպիրկին |armeniasputnik.am|

ՌԴ–ն շատ լուրջ է վերաբերվում ՀՀ–ի հետ դաշնակցային պարտավորություններին. Կոպիրկին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Ռուսաստանը շատ լրջորեն է վերաբերվում Հայաստանում առկա իրավիճակին, ՀՀ-ի հանդեպ իր դաշնակցային պարտավորություններին և ամեն ջանք գործադրում է, որ երկրում խաղաղության, անվտանգության և զարգացման դարաշրջան հաստատվի։ Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով Մոսկվան աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը, խաղաղության և կայունության հաստատմանը։ «Մեր կարծիքով այսօր այդ ջանքերը, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, պետք է նպաստեն եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ամրագրվել են երեք երկրների ղեկավարների կողմից՝ եռակողմ հայտարարությամբ»,- ասել է Կոպիրկինը։ Դեսպանն ընդգծել է, որ դա Ռուսաստանի սկզբունքային և հայեցակարգային դիրքորոշումն է, և դրա հիման վրա է, որ աշխատանքներ են տարվում, ակտիվ ջանքեր են գործադրվում գործընթացն առաջ տանելու համար։ Կոպիրկինը նշել է, որ Մոսկվան հենց այդպես է տեսնում բոլոր այն երաշխիքները, որոնց դեպքում էսկալացիա չի լինի, և կողմերը կգան համաձայնության, որը կբխի Հարավային Կովկասի բոլոր երկրների ու ժողովուրդների շահերից։ «Մենք մշտապես կապի մեջ ենք կողմերի հետ և ակտիվորեն առաջ ենք տանում խաղաղության օրակարգը՝ տրամադրելով միջնորդական ծառայություններ։ Հուսով ենք՝ շուտով հանդիպում կկայանա Մոսկվայում»,- ասել է նա։ Դիվանագետն ընդգծել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբն աշխատում է Լեռնային Ղարաբաղում, ջանքեր է գործադրում և լուծում իր առջև դրված առաջադրանքները, չնայած խնդիրներին՝ օգնում է կարգավորել իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։ Նա կրկին նշել է, որ կողմերի հետ աշխատանքներ են տարվում կարգավորման բոլոր ձևաչափերով աշխատանքին խթան տալու համար. եռակողմ խումբն էլ աշխատանքներ է տանում տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի կնքման և սահմանների սահմանազատման ուղղությամբ:
11:23 - 09 մայիսի, 2023
Խաղաղապահների գործառույթները ԼՂ–ում սահմանափակ են. ՌԴ դեսպանը՝ 3 կողմի ջանքերի մասին |armeniasputnik.am|

Խաղաղապահների գործառույթները ԼՂ–ում սահմանափակ են. ՌԴ դեսպանը՝ 3 կողմի ջանքերի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Չնայած հետզհետե բարդացող պայմաններին, պետք է հստակ հասկանալ, որ եթե չլիներ Ռուսաստանը և չլիներ նրա խաղաղապահների մուտքը, ապա այսօր Լեռնային Ղարաբաղի մի հատվածը՝ Ստեփանակերտը, չէր լինի այն տեսքով, ինչպես որ կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով հայաստանյան քաղաքական և տեղեկատվական շրջանակներում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հասցեին հնչող քննադատական հայտարարությունները։ «Ես հասկանում եմ, որ բնակչությունը հիասթափության որոշակի զգացում ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂ–ում ինչ-որ ուժային գործողություններ են տեղի ունենում, Լաչինի միջանցքն այժմ արգելափակված է։ Ռուսաստանն ի սկզբանե հստակ դիրքորոշում է հայտնել այդ առթիվ, որ դա հակասում է եռակողմ հայտարարությանը», - ասացԿոպիրկինը։ Նրա խոսքով` իրականացվում է շարունակական աշխատանք, և խաղաղապահ զորակազմի նոր ղեկավարությունն ամեն ինչ անում է տվյալ խնդիրը լուծելու համար։ Դեսպանը կոչ արեց ըմբռնումով մոտենալ այն իրողությանը, որ խաղաղապահների գործառույթները սահմանափակ են, նրանք քաղաքական գործիչներ կամ գերագույն դատավորներ չեն։   Ավելի մանրամասն` armeniasputnik.am:
20:34 - 08 մայիսի, 2023
Գրիգոր Մինասյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության ու դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցերը

Գրիգոր Մինասյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության ու դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցերը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և հյուպատոսական ծառայության ղեկավար, խորհրդական Ռաշիդ Աթաևին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների արդարադատության համակարգերի միջև առկա համագործակցությունն ու դրա հեռանկարները, ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների միջև փոխգործակցությունը և կադրերի պատրաստմանն ուղղված համատեղ քայլերը: Միաժամանակ, քննարկվել են նաև իրավական փոխօգնությանն ու դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցեր: Նախարար Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել հայ-ռուսական արդյունավետ աշխատանքը միջազգային իրավական համագործակցության և իրավական փոխօգնության ոլորտներում:Անդրադարձ է կատարվել նաև մայիս ամսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք իրավական 11-րդ ֆորումի՝ հայաստանյան պատվիրակությանն առնչվող հարցերին: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղիներ:
17:23 - 28 ապրիլի, 2023
Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորություններից․ Կոպիրկին |armeniatoday.news|

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորություններից․ Կոպիրկին |armeniatoday.news|

armeniatoday.news: Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատել է հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը, Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում, երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև մեկնաբանել է ՀԱՊԿ-ի աշխատանքի մեջ Հայաստանի մասնակցությամբ ստեղծված իրավիճակը։ Բացի այդ՝ նա մեկնաբանել է Մոսկվայի եւ Երեւանի միջեւ առկա տարաձայնությունները, ինչպես նաեւ առաջիկայում համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ - Սերգեյ Պավլովիչ, ինչպե՞ս կբնութագրեք հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը։ - Մեր միջև եղել և մնում են դաշնակցային հարաբերություններ։ Դա արձանագրված է համապատասխան երկկողմ փաստաթղթերում, և դա դրսևորվում է նաև գործնականում։ Ուզում եմ հիշեցնել, որ անցյալ տարի մենք նշեցինք մեր հարաբերությունների կրկնակի տարեդարձը՝ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30 և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25 տարին: Իսկ միջոցառումների համալիրը, որ անցկացվել է այս երկու տարեդարձերի տոնակատարության շրջանակներում, իմ կարծիքով, հերթական վկայությունն է, որ մեր հարաբերություններն իսկապես այս մակարդակի վրա են։ Հատկապես կցանկանայի նշել նախորդ տարվա ապրիլին, այդ թվում՝ այս օրվա կապակցությամբ, ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Մոսկվա, որի ընթացքում տեղի ունեցավ հարուստ բովանդակային զրույց մեր ղեկավարների միջև, որից հետո համատեղ հայտարարություն էր տարածվել, ընդունված երկկողմ և միջազգային օրակարգի գրեթե բոլոր առանցքային հարցերի շուրջ։ Հիշեցնեմ, որ անցած ապրիլն արդեն շատ դժվար ժամանակաշրջան էր միջազգային ասպարեզում։ Չնայած այս բոլոր մարտահրավերներին, այդ այցը կայացավ, և երկկողմ հայտարարությունն ընդունվեց։ Ես կարծում եմ, որ սա մեր հարաբերությունների մակարդակի շատ կարևոր ցուցանիշ է։ Իհարկե, մեր երկրների միջև շարունակվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, մեր հարաբերությունների ողջ սպեկտրով։ Իհարկե, շատ մեծ տեղ են զբաղեցնում տարածաշրջանային խնդիրները՝ հաշվի առնելով Ռուսաստանի դերը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցերում, և այդ եռակողմ համաձայնագրերի իրագործումը, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների լուծմանը, հարաբերությունների կարգավորումը՝ լուծելու այս բոլոր հակասությունները և պայմանների ստեղծումը, այդ թվում՝ նյութատեխնիկական, Հայաստանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացման համար։ - Ձեր կարծիքով, ի՞նչ տարաձայնություններ կան Ռուսաստանի և Հայաստանի միջև և ինչպե՞ս դրանք հարթել լավագույնս։ - Գիտեք, տարաձայնություն բառն ինձ մի քիչ զուսպ մոտեցման է տանում։ Ի՞նչ է նշանակում անհամաձայնություն: Եթե ​​խոսենք մեր հարաբերությունների հիմնարար մոտեցումների մասին, ապա, իմ կարծիքով, տարաձայնություններ, որպես այդպիսիք, չկան։ Երկու կողմից էլ կա դրանց կարևորության ըմբռնում, կա մտածելակերպ նրանց զարգացման համար։ Կար ու կա ըմբռնում, որ մեր հարաբերությունները պետք է զարգանան այնպես, որ առավելագույնս համապատասխանեն մեր երկրների շահերին, նպաստեն մեր երկրների առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։ Կարծում եմ՝ դժվար է այս առումով խոսել տարաձայնությունների մասին։ Իհարկե, նման լուրջ մարտահրավերներով և հակասական միտումներով այսօրվա աշխարհում մեր հարաբերությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ։ Բայց, կրկնում եմ, ինձ համար գլխավորը ոչ թե այդ մարտահրավերների առկայությունն է, այլ այն, որ կա երկուստեք քաղաքական կամք՝ պատշաճ արձագանքելու այդ մարտահրավերներին և պահպանելու մեր հարաբերությունների առանցքը, այն հիմնարար սկզբունքները, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում և առնչվում են ոչ այնքան պետություններին, որքան մեր ժողովուրդներին, մարդկանց հարաբերություններին: Դրանց պահպանման ու ամրապնդման մտածելակերպ կա՝ սա է ամենակարեւորը։ Ինչ վերաբերում է որոշակի հարցերի շուրջ դիրքորոշումների տարբերությանը, ապա դա մի կողմից անխուսափելի է, քանի որ օրակարգը շատ հարուստ է, գործը՝ շատ մեծ, կան բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ երրորդ խաղացողների անվտանգության, շահերի և գործունեության հետ կապված։ Հետեւաբար, այստեղ, իհարկե, կարող են լինել տարբեր տեսլականներ, դիրքորոշումներ, բայց դա նորմալ է։ Խոսքը երկու ինքնիշխան պետությունների շահերի մասին է, որոնք իրականացնում են այն օրակարգը, որն անհրաժեշտ են համարում։ Բայց, կարծում եմ, սրանք հարցեր են, որոնք չեն ազդում մեր հարաբերությունների հիմքերի վրա։ Կոնկրետ օրինակ բերեմ. այն, ինչ դուք անվանում եք տարաձայնություններ, ասենք դիրքորոշումների տարբերություն, սա երրորդ կողմերի ակտիվ ներգրավումն է տարածաշրջանային հարցերում։ Այստեղ մենք այս բաների վերաբերյալ ունենք մեր սեփական տեսակետը, որը չենք թաքցնում, մասնավորապես՝ այլ մոտեցում ունենք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը։ Մենք միանշանակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը, այդ թվում՝ բարձր քաղաքական մակարդակով, բայց, կրկնում եմ, սա երկու ինքնիշխան պետությունների հարաբերությունների մի մասն է, որը, համոզված եմ, չի ազդում մեր հարաբերությունների հիմնարար սկզբունքների վրա։ - Հնարավորության դեպքում գնահատեք Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության ապահովման ոլորտում։ Ինչպե՞ս է զարգանում երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, և հնարավո՞ր է մոտ ապագայում Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ զորավարժություններ անցկացնել։  - Անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը մնում է մեր փոխգործակցության առանցքային ոլորտներից մեկը։ Ռուսաստանը ոչ մի կերպ չի հրաժարվում մեր համապատասխան պայմանագրերով ստանձնած պարտավորություններից։ Գործում է 102-րդ ռազմաբազան, ավելացել է մեր սահմանապահների թիվը, դիտակետեր կան հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում։ Իհարկե, տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն է մեր խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում։ Առավել մանրամասն՝ armeniatoday.news-ում
10:42 - 08 ապրիլի, 2023
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներն անում են ամեն ինչ իրենց լիազորությունների շրջանակում. ՌԴ դեսպան |news.am|

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներն անում են ամեն ինչ իրենց լիազորությունների շրջանակում. ՌԴ դեսպան |news.am|

news.am։ Մեր խաղաղապահներն անում են ամեն ինչ, ինչ իրենց լիազորությունների շրջանակում է, որպեսզի ապահովեն Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը նույնիսկ այն դժվարին պայմաններում, երբ Լաչինի միջանցքը փակ է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով երեկ տեղի ունեցած միջադեպը, երբ ադրբեջանցիները արգելե են ԼՂ բնակիչների՝ իրենց տներ վերադարձը: Նա հավելել է, որ խաղաղապահների դերը կարևոր է ինչպես Լեռնային Ղարաբաղի կենսագործւնեության, այնպես էլ իրավիճակի սրման հնարավոր փորձերը կանխելու համար։ «Դուք լավ գիտեք, թե ինչպես են գործում մեր խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, այս մասին անընդհատ տեղեկություններ են հրապարակվում։ Իհարկե, և դա գիտակցում է Հայաստանի ղեկավարությունը, ռուս խաղաղապահները շատ ու շատ կարևոր դեր են խաղում Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության և անվտանգության ապահովման գործում»,- նշել է դեսպանը։ Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահներն ապրիլի 4-ին փորձել են Գորիսից Ստեփանակերտ տեղափոխել 27 քաղաքացիների, այդ թվում ՝ կանանց և ծերերի։ Սակայն ադրբեջանցի «էկոակտիվիստներն» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը Լաչինի միջանցքի` իրենց կողմից փակված հատվածում: Ադրբեջանցիների միջամտության հետևանքով 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը կորցրել են գիտակցությունը, որից հետո Շուշիից ժամանած ադրբեջանական շտապօգնության մեքենաներով նրանց տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց:
17:23 - 05 ապրիլի, 2023
Ռուսական դպրոցները՝ ՀՀ-ում․ Հայաստանի օրակարգի բացակայությունը

Ռուսական դպրոցները՝ ՀՀ-ում․ Հայաստանի օրակարգի բացակայությունը

Վերջին շրջանում ակտիվացել է Հայաստանում ռուսերենով կրթությանն եւ ռուսական դպրոցների թեման։ Ինֆոքոմն ուսումնասիրել է թեման՝ փորձելով հասկանալ, թե ինչպիսին են մինչ այժմ եղել Ռուսաստանում եւ Հայաստանում համապատասխանաբար հայկական եւ ռուսական համայնքների, ինչպես նաեւ կացության կարգավիճակներով բնակվող Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիների՝ մայրենի լեզվով կրթության կազմակերպման կամ մայրենի լեզվի ուսուցման հնարավորությունները, արդյոք հայկական կողմը բարձրաձայնո՞ւմ է Ռուսաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ հայկական համայնքի՝ հայերենով կրթության կազմակերպման հնարավորությունների մեծացման հարցը։   Շաբաթներ առաջ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել էր ռուս մեծանուն մարդկանց պատվին անվանակոչված երեւանյան դպրոցների տնօրենների հետ։ Հայաստանում ռուսական տան ֆեյսբուքյան էջում զետեղված գրառումից տեղեկանում ենք, որ Կոպիրկինն ասել է՝ քննարկվում են Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու վերաբերյալ հարցեր, եւ որ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է ռուսերենով կրությանն աջակցելու հետ կապված հարցերով։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում Կոպիրկինի հայտարարության վերաբերյալ ասել էր, որ աշխատանքային խմբի ձեւավորումը նախատեսված է համատեղ ծրագրի կոնցեպտի քննարկման նպատակով, եւ ճշտող հարցին՝ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց կա՞, պատասխանել էր, որ այսօր օրակարգում դրված խնդիրը համատեղ ծրագիր ունենալու մասին է․ «Դեռ քննարկման փուլում է, թե մենք ինչ կոնցեպտի մասին ենք խոսում։ Մեր պատկերացմամբ՝ դա պետք է լինի կամ հայ-չինական դպրոցի տարբերակով համատեղ նախաձեռնություն, որը մենք առաջարկել ենք ռուսական կողմին, կամ մենք կարող ենք հավելյալ քննարկել այն հնարավորությունը․․․ Դուք գիտեք, որ վերջին շրջանում մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են գտնվում ՀՀ-ում, եւ եթե կարիքը կա նրանց կրթության հավելյալ ապահովման, ապա, բնականաբար, այդ հարցը պատրաստ ենք քննարկել»,- նշել էր նախարարը մարտի 16-ին։ Մոտ տասը օր անց՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում Անդրեասյանը թեմայի վերաբերյալ եւս մեկ անգամ նույնական մեկնաբանություններով հանդես եկավ՝ նշելով, որ հիմա մեր օրենսդրության շրջանակում ընթանում են քննարկումներ, արդյունքները կներկայացնեն։  Վերջին տարիներին ռուս պաշտոնյաներից միայն Կոպիրկինը չէ, որ խոսել է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին․ դեռ 2021թ․ էր այս հարցը հանրային քննարկման առարկա, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական մեթոդաբանության հիման վրա Տաջիկստանում ստեղծվում է ռուսական 5 դպրոց, եւ որ վերջին ժամանակներում ՀՀ նոր ղեկավարությունը հետաքրքրված է Հայաստանում հենց այդպիսի ծրագրի իրականացմամբ։ Լավրովի այդ հայտարարությունից հետո ԿԳՄՍ այդ ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանն ասել էր, որ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց չկա։ Հայաստանում ռուսական դպրոցների եւ ռուսերենի կարգավիճակի մասին խոսակցությունները այսքանով չեն սահմանափակվում։ Դրանք պարբերաբար բերվում են օրակարգ, ինչը ենթադրել է տալիս թեմայի՝ ՌԴ պետական օրակարգի մաս լինելու մասին։ 2017թ․-ին ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ընդունել էր պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող Արա Բաբլոյանին, որն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր։ Այդ շրջանում ՌԴ-ում ընդունվել էր օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը, որը, ինչպես արձանագրել էր Բաբլոյանը հանդիպման ժամանակ, մեծ դժվարություններ էր առաջացրել Ռուսաստանում աշխատող հայերի համար: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել էր վերանայել այդ մոտեցումը, իսկ Վոլոդինն առաջարկել էր ՀՀ-ում ռուսերենն օրենքով ամրագրել որպես պաշտոնական լեզու, ինչպես այն երկրներում է, որոնց համար նույն օրենքով նախատեսվել էին բացառություններ․ Վոլոդինը մեկնաբանել էր, թե օրենքի ընդունումը պայմանավորված է եղել բացառապես երթեւեկության անվտանգությամբ, քանի որ, ըստ նրա, ՌԴ-ում աշխատող վարորդները ռուսերեն չիմանալու հետեւանքով չեն տիրապետում ՌԴ երթեւեկության կանոններին, ինչպես նաեւ չեն կարողանում օգտվել նավիգացիոն համակարգերում աշխատող ռուսական ծրագրերից: Բաբլոյանն այս առաջարկին հակադարձել էր՝ նշելով, որ ՀՀ օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա, նա նկատել էր, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը:   Հայ-ռուսական համատեղ աշխատանքների կազմակերպման նպատակով աշխատանքային խումբ է ձեւավորվել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից Infocom-ը տեղեկացավ, որ հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2022թ․ դեկտեմբերի 23-ի 21-րդ նիստի արձանագրության 11.2 կետի 5-րդ ենթակետը՝ ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգը քննարկելու եւ հայ-ռուսական համատեղ համապատասխան աշխատանքների կազմակերպման նպատակով այս տարվա հունվարի 17-ին նախարարի՝ N 47-Ա/2 հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առաջին քննարկումը ռուսական կողմի հետ տեսակապի միջոցով կայացել է մարտի 15-ին: Առաջին քննարկման օրակարգում ընդգրկված են եղել ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգի վերաբերյալ հարցեր։ Նախարարությունից գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք աշխատանքային խմբի օրակարգային հարցերից է նաեւ ՌԴ-ում հայերենով կրթությանն առավել ուշադրություն դարձնելու հարցը, սակայն պատասխանում դրա մասին որեւէ նշում չկա։ Իսկ աշխատանքային խմբի առաջիկա հանդիպման օրը դեռեւս հստակեցված չէ։ Ուսումնական հաստատությանն օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը (իմա՝ ԿԳՄՍՆ) եւ ներկայացնում ՀՀ կառավարության հաստատմանը: Հանրակրթության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները:  Ռուսերենով ուսուցումը՝ Հայաստանի Հանրապետությունում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզուն պարտադիր դասավանդվում է սկսած 2-րդ դասարանից: ՀՀ 63 դպրոցում իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում, որից 33-ը՝ Երեւան քաղաքում, 30-ը՝ մարզերում:  ՀՀ ԿԳՄՍՆ-ից մեր հարցմանն ի պատասխան հաղորդել են, որ ՀՀ-ում շուրջ 45 դպրոցում կա ռուսերեն դասարան ունենալու հնարավորություն, սակայն այս պահի դրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ կան 39 դպրոցներում։ 2023թ․ մարտի տվյալներով՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորում է 6745 աշակերտ (ներառված են նաեւ ՀՀ ենթակայության տակ գտնվող այն դպրոցների աշակերտները, որտեղ կրթությունը կազմակերպվում է ամբողջությամբ ռուսերենով)։ Երեւանի «Ռոսիա» հասարակական կազմակերպության «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցում է կրթությունն ամբողջությամբ ռուսերենով կազմակերպվում, դպրոցը պետական չէ։  Կրթությունն ամբողջությամբ ռուսերենով է կազմակերպվում նաեւ Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոցում, չնայած այն պետական դպրոց է՝ մարզային ենթակայության ներքո։ Միայն թե այս պարագայում Ֆիոլետովոյի դպրոցում սովորում են միայն ազգությամբ ռուս աշակերտներ (Ֆիոլետովո համայնքն 99,9% ռուս բնակչությունից է կազմված), ուստի այստեղ այժմ գործում են միայն ռուսական դասարաններ։ Բացի դրանից՝ ՀՀ-ում կա առնվազն երեք ռուսական դպրոց, որոնք ՀՀ ենթակայության ներքո չեն․ երկուսը (Գյումրիում եւ Քանաքեռում) գործում են ՌԴ ՊՆ ենթակայության տակ եւ սպասարկում են ՀՀ-ում տեղակայված ռուսաստանցի զինվորականների ընտանիքներին, մյուս դպրոցն Արտաշատում է, տեղի ռուսական սահմանապահ զորամասին է կցված։ 2011թ․ մարդահամարի տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչությունից 11911-ը ռուսներ են։ Նշենք նաեւ, որ 2022-ի ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 19418 ՌԴ քաղաքացի (նշյալ անձանց մեջ կարող են լինել ազգությամբ հայեր)։   Հայերենով ուսուցումը՝ Ռուսաստանի Դաշնությունում Ռուսաստանի Դաշնությունում չկա որեւէ դպրոց, որտեղ կրթությունն ամբողջությամբ կազմակերպվում է հայերենով։  ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից Infocom-ը հարցմամբ տեղեկացել է, որ ՌԴ-ում հայկական ուսուցմամբ դպրոցների, կրթական կենտրոնների ընդհանուր թիվը 167 է: Այս թիվը ներառում է ոչ միայն հանրակրթական դպրոցները, որտեղ կան հայկական դասարաններ, այլ նաեւ համայնքային կառույցներին, եկեղեցուն կից հայկական կիրակնօրյա դպրոցները, հայերենի ուսուցմամբ խմբակներն ու ֆակուլտատիվ դասընթացները։  Իսկ հայկական դասարաններ կան ՌԴ հանրակրթական միայն 49 դպրոցներում։ ՌԴ-ում հայության թվաքանակի վերաբերյալ առկա են ՌԴ պետական վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալներ, համաձայն որոնց՝ 2021 թ. անցկացված մարդահամարի տվյալներով այստեղ արձանագրվել է 946.172 հայ: Միաժամանակ, ինչպես հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ՌԴ բարձրագույն պետական իշխանության ներկայացուցիչները, համայնքային կառույցները, հետազոտողները նշում են, որ ՌԴ-ում բնակվող հայության թիվը կազմում է ավելի քան 2.5 մլն:   ՀՀ քաղաքացիները՝ Ռուսաստանում, եւ ՌԴ քաղաքացիները՝ Հայաստանում Հայաստանում ռուսերենով կրթությանն առավել շատ ուշադրության արժանացնելու հիմնական մեկնաբանությունն այն է, որ վերջին շրջանում մեծացել է ռուսների ներհոսքը Հայաստան։ Այդ մասին մեկնաբանություն հրապարակվել էր նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում դեռ 2022թ․-ին՝ այդ ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանի՝ օրակարգում ռուսական դպրոցների բացման հարց չունենալու մասին վերը հիշատակված հայտարությունից հետո։ Նմանատիպ մեկնաբանություն արել է նաեւ ներկայիս նախարարը՝ վերջին ասուլիսի ժամանակ։ Ելնելով այս մեկնաբանություններից՝ փորձել ենք հասկանալ, թե որքանով է անհրաժեշտ ռուսերենով կրթության ծավալների մեծացումը Հայաստանում եւ հայերենով կրթության ծավալների մեծացումը Ռուսաստանում։ Դիտարկել ենք, թե ՀՀ քանի քաղաքացի է ապրում Ռուսաստանի Դաշնությունում (մշտական եւ ժամանակավոր կացության իրավունքով), եւ որքան ՌԴ քաղաքացի՝ Հայաստանի Հանրապետությունում (մշտական, ժամանակավոր եւ հատուկ կացության իրավունքով)։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկանում ենք, որ 2022 թ. հունվար-դեկտեմբերին ՌԴ-ում մշտական կացության կարգավիճակով (BHЖ) բնակվել է 40.766 ՀՀ քաղաքացի, իսկ ժամանակավոր կացության իրավունք (PBП) ունեցել է 13.414 ՀՀ քաղաքացի: Միեւնույն ժամանակ, ինչպես հարցմամբ տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից, 2022 թ․-ի տարեվերջի դրությամբ ՀՀ-ում վավեր կացության կարգավիճակ ունեցել է ՌԴ 8654 քաղաքացի: Այսպիսով, վերը ներկայացված տվյալներն իրար կողքի դիտարկելիս այսպիսի պատկեր է ստացվում․ նախորդ տարեվերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կացության որեւէ կարգավիճակով բնակվում է 8654 ՌԴ քաղաքացի, 2011թ․ մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչությունից ազգությամբ ռուս է 11 911-ը։ Միաժամանակ, ՀՀ-ում գործում է կրթությունն ամբողջությամբ ռուսերենով կազմակերպող չորս ոչ պետական դպրոց, մեկ պետական դպրոցում էլ (Ֆիոլետովոյում) կրթությունը կազմակերպվում է ռուսերենով, քանի որ բոլոր աշակերտներն ազգությամբ ռուս են։ Բացի դրանից՝ պետական ենթակայության շուրջ 39 դպրոցներում առկա են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ։ Իսկ ահա Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ 2022թ. դրությամբ կացության կարգավիճակներով բնակվել է ընդհանուր առմամբ 54 180 ՀՀ քաղաքացի, եւ որտեղ 2021թ. անցկացված մարդահամարի տվյալներով արձանագրվել է 946 172 հայ, չկա ամբողջությամբ հայերենով կրթություն կազմակերպող որեւէ դպրոց։ ՌԴ հանրակրթական դպրոցներից միայն 49-ում կան հայկական դասարաններ։  Վերը ներկայացվածը ցույց է տալիս, որ եթե Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են ՀՀ-ում համատեղ հանրակրթական ուսումնական հաստատությունների ստեղծման հայեցակարգ, ապա համաչափ կլիներ, եթե հայկական կողմը ձեւավորված աշխատանքային խմբի օրակարգ բերեր նաեւ ՌԴ-ում հայերենով ուսուցմամբ դպրոցների հարցը։ Հայարփի Բաղդասարյան
17:04 - 03 ապրիլի, 2023
ՌԴ դեսպանը Տավուշի մարզի ղեկավարության հետ այցելել է սահմանամերձ Բերքաբեր գյուղ |armenpress.am|

ՌԴ դեսպանը Տավուշի մարզի ղեկավարության հետ այցելել է սահմանամերձ Բերքաբեր գյուղ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով գտնվել է Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։ Այցի շրջանակներում տեղի է ունեցել Կոպիրկինի հանդիպումը մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։ Կողմերը կարևորել են հայ-ռուսական հարաբերությունների շարունակական զարգացումը, ներառյալ ` միջտարածաշրջանային համագործակցությունը: Բարձր գնահատելով երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության դինամիկան ՝ զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հետ Տավուշի մարզի կապերի ներկայիս վիճակն ու ընդլայնման հեռանկարները` այդ թվում  հաշվի առնելով գործարար շրջանակների էական փոխադարձ հետաքրքրությունը։ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն մարզի վարչակազմին տեղեկացրել է Ռուսաստանի և Հայաստանի մարզերի գործարար համայնքների միջև փոխգործակցության հաստատման և զարգացման հնարավոր ձևաչափերի մասին: Կոպիրկինն իր երախտագիտությունն է հայտնել մարզի վարչակազմին ՝ Ռուսաստանի կողմից իրականացվող մարդասիրական նախաձեռնություններին աջակցելու, այդ թվում ՝ ռուսաց լեզվի ուսուցմանն աջակցելու համար: Զրույցի ընթացքում շեշտվել է հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Դիվանագիտական առաքելության ղեկավարը մարզպետարանին տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղ կարգավորմանն աջակցելու շրջանակներում Ռուսաստանի համակարգային ջանքերի մասին: Կոպիրկինը մարզի ղեկավարության հետ այցելել է սահմանամերձ Բերքաբեր գյուղ: Դեսպանը և մարզպետը նաև այցելել են Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, ինչպես նաև «Ռուսական կենտրոն»։
16:55 - 25 մարտի, 2023