Սեյրան Օհանյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խմբակցության ղեկավար։

Ծնվել է 1962թ. հուլիսի 1-ին։ Սովորել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանում։ 1992թ․ դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետ։ 1994-1998թթ. եղել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1998թ. հոկտեմբերից՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

1999-2000թթ. զբաղեցրել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը,  2000-2007թթ. եղել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար:

2007-2008 թ․-ին եղել է ՀՀ զիված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

2008-2016թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։ 

1995թ. արժանացել է գեներալ-մայորի, 2000թ.՝ գեներալ-լեյտենանտի, 2007թ.՝ գեներալ-գնդապետի զինվորական կոչումների:

1999 թ․-ին արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման  եւ «Ոսկե արծիվ» շքանշանի։

 

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ

Կարեւորում ենք հանդիպումը հատկապես այս ժամանակահատվածում, երբ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին բարդ է, երբ ներքին եւ արտաքին մարտահրավերներն ազդում են այսօրվա անվտանգային միջավայրի վրա, ինչը մեր պետականության, անվտանգության, հայ ժողովրդի միասնականության հիմքերն է սասանում. այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, որին մասնակցել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Լիլիթ Գալստյանը եւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ինչպես նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը: Սեյրան Օհանյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն Ադրբեջանը միշտ հակադարձել է պատերազմներով, մարտական գործողություններով եւ նպատակ է ունեցել այն հայաթափել` միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը` ընդգծելով, որ այսօր ինքնորոշման փոխարեն Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացվում է հերթական ցեղասպանությունը: «Հաճելի է հանդիպել օրենսդիր կառույցի մեր գործընկերների հետ: Մենք շատ ընդհանրություններ ունենք օրենսդիր գործունեության շրջանակում»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ փոխանցելով Սենատի գործընկերների ողջույնները` ասել է Գերի Փիթերսը: Նա նշել է, որ ներկայացնում է Միչիգան նահանգը, որտեղ հայկական մեծ համայնք կա: Նրա խոսքով այնտեղի հայերը, որոնք տոգորված են հայրենիքի նկատմամբ մեծ սիրով, հետաքրքրված են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով: Սենատորը նշել է, որ հանդիպումից ակնկալում է, որպեսզի ներկայացվեն խնդիրները եւ ճանապարհները, որոնցով ԱՄՆ-ն կարող է օգտակար լինել: Թագուհի Թովմասյանը նշել է, որ հայերը գտնվում են ծանր ժամանակաշրջանում: «Պատմության դասագրքերից գիտենք, թե ինչպես են 1915 թվականին մարդկանց գնդակահարել, ցեղասպանել, որի արդյունքում մեծացել է հայկական սփյուռքը: Սեպտեմբերի 19-ին ականատես եղանք, թե ինչպես շրջափակվեց Լեռնային Ղարաբաղն ու ռմբակոծվեց: Մարդիկ փախչելու տեղ չունեին»,- մանրամասնել է Թագուհի Թովմասյանը` խոսելով բազմաթիվ զոհերի, տեղահանվածների, գերեվարված ու առեւանգված քաղաքացիների մասին: Նա նշել է, որ ակնկալում են առավել ազդեցիկ երկրների աջակցությունը` հայրենիքն ու ժողովրդավարությունը պահպանելու համար: Պատգամավորը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերից հետո հաջորդ դաժանությունները հնարավոր է կատարվեն Հայաստանում, եւ դրանք կանխելու համար անհրաժեշտ է գործել` պատժամիջոցներ սահմանելով Ադրբեջանի եւ նրա նախագահի նկատմամբ: Լիլիթ Գալստյանը նշել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանություն է, ինչը կարող էր կանխվել, եթե միջազգային հանրության վերաբերմունքը լիներ համարժեք: «Ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից ագրեսորին պատասխանատվության չենթարկելը կանաչ լույս վառեց, եւ այսօր մենք ունենք հստակ ցեղասպանություն` էթնիկ զտում, մշակութային ժառանգության վերացում, բռնի տեղահանվածներ եւ հումանիտար աղետ»,- ասել է Լիլիթ Գալստյանը: Նա նշել է, որ թեեւ ԱՄՆ-ն բազմաթիվ սենատորների, կոնգրեսականների մակարդակով դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, սակայն Հայաստանն ակնկալում էր ավելի հստակ, հասցեական գործողություններ: Խոսելով անվտանգության խնդիրների մասին` «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշել է, որ միջազգային հանրությունը եւ հատկապես ԱՄՆ-ն պետք է որոշակի երաշխիքային մեխանիզմներ մշակեն` ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի բնակիչների եւ անհրաժեշտության դեպքում երաշխավորեն նրանց փրկության ճանապարհը: «Ես բազմիցս բարձրաձայնել եմ 907-րդ բանաձեւի մասին, որը վերաբերում է Ադրբեջանին ԱՄՆ կողմից ռազմական աջակցությանը: Այդ բանաձեւով ագրեսորի համար կանաչ լույս բացվեց»,- հավելել է Լիլիթ Գալստյանը` համոզմունք հայտնելով, որ ԱՄՆ-ն բավարար ջանքեր կգործադրի, խաղաղության եւ անվտանգային երաշխիքներ ապահովելու համար: Աննա Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը չպատժվեց 2020 թվականի ագրեսիվ գործողությունների համար եւ այսօր էլ շարունակում է նույն ձեռագիրը: Նա խնդրել է գործել` նշելով, որ հակառակ դեպքում էթնիկ զտումն ու ցեղասպանությունը կշարունակվի: «Ձեր ուղերձները շատ հստակ էին, գիտակցում եմ, որ պատմական պահ է այս երկրի համար: Ուզում եմ նշել, որ ինքս ԱՄՆ-ում ձեր նշած գործողությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի նախաձեռնող եմ: Դրանցից մեկն էլ ԱՄՆ նախագահին լիազորություններ տալն է, որպեսզի նա կարողանա պատժամիջոցներ կիրառել այնպիսի դերակատարների նկատմամբ, ինչպիսին Ադբեջանն է: Այդ օրենսդրական նախաձեռնությամբ հղում կկատարվի նաեւ 907-րդ բանաձեւին` Ադրբեջանին աջակցությունը սահմանափակելու վերաբերյալ: Օրենսդրությունը նաեւ նախատեսելու է ֆինանսավորում` հումանիտար օգնության համար»,- ասել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը: Նա նաեւ տեղեկացրել է, որ այցելել է Լաչինի միջանցք եւ հանդիպելու է բռնի տեղահանված անձնաց հետ:
16:15 - 25 սեպտեմբերի, 2023
«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ

Երեկ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արթուր Խաչատրյանը ու Արմենուհի Կյուրեղյանը հանդիպել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիու հետ։ «Ողջունելով հյուրերին Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ ներկայացուցիչներին խմբակցության նամակին արագ և պատշաճ արձագանքելու, հանդիպում նախաձեռնելու, ինչպես նաև Հայաստանում իրականացրած գործունեության համար։ Թիերի Ռիբոն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Կարմիր Խաչի գործունեությունը բարձր գնահատելու համար։ Հանդիպման մասնակիցները քննարկել են ԿԽՄԿ-ի աշխատանքը արդիական մարդասիրական խնդիրների շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ անձանց, Լաչինի միջանցքով տեղաշարժի, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 1990-ականներից և 2020-ից անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանն առնչվող հարցերին»,- ասվում է «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։
16:45 - 16 սեպտեմբերի, 2023
Կոչ ենք անում ՌԴ իշխանությանը գործուն քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը ապահովելու համար. Օհանյան
 |armenpress.am|

Կոչ ենք անում ՌԴ իշխանությանը գործուն քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը ապահովելու համար. Օհանյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի  ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքում մարդկանց և բեռների երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը: Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ հայտարարությունների ժամին: Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև իշխանությանը մեղադրեց հակառուսական տրամադրություններ գեներացնելու, ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փորձերի մեջ՝ կոչ անելով դադարեցնել դա: Ըստ Օհանյանի՝ արցախահայության թեկուզ և նվազագույն անվտանգությունն այսօր ապահովում են ՌԴ խաղաղապահները: «Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը, հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների էթնոկրոնական կազմը, ռեսուրսները, տարանցիկ հաղորդակցային պոտենցիալը, ինչպես նաև փոխադարձ զսպման ուժերի ու միջոցների բաշխումը, պետք է նվազագույնի հասցնի ռազմական գործողությունների ռիսկը: Առնվազն քաղաքական կարճատեսություն ու արկածախնդրություն է կարծել, թե նման անվտանգային ճարտարապետություն կարելի է կերտել առանց ՌԴ-ի մասնակցության: Հայ ժողովրդի մի էական հատված Արցախյան հակամարտության արդար կարգավորումը և թուրքական երկու հարևան պետությունների հետ խաղաղ համակեցությունը պայմանավորում է ՌԴ-ի ակտիվ ներգրավմամբ»,-ասաց Օհանյանը: Նա անհասկանալի և անընդունելի համարեց տարածաշրջանում Ռուսաստանի այսօրվա չեզոք կառուցողական, միջնորդական քաղաքականությունը: « Կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին՝ հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը՝ գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում մարդկանց և բեռների երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը»,-եզրափակեց Օհանյանը:  
17:59 - 12 սեպտեմբերի, 2023
ՁորաՀԵԿ–ի գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը. Կարեն Մեժլումյան

ՁորաՀԵԿ–ի գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը. Կարեն Մեժլումյան

ՁորաՀԵԿ-ի գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։ «Հիշում եք, չէ՞, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող Ձորահեկի գործը, որով իբր պարոն Սեյրան Օհանյանը առանձնապես խոշոր չափերի` 1.046.400.000 ՀՀ դրամ արժեքի գույքի վատնում էր կատարել և մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով (Յուրացնելը կամ վատնելը՝ խոշոր չափերով): Հսկող դատախազ Ա.Մուրադյանի 10.08.2023թ. որոշմամբ պարոն Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Ի դեպ, նույն դատախազը դեռևս 2021թ. մայիս ամսին չէր հաստատել քննիչի մեղադրական եզրակացությունը: Բայց իշխանությունները պարոն Սեյրան Օհանյանին անհիմն մեղադրանք առաջադրելով, 4 տարի անհիմն քրեական հետապնդման ենթարկելով ու ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելով, իրենց համար որոշ խնդիրներ լուծեցին: Նշեմ դրանցից ամենապրիմիտիվը` պարոն Օհանյանը Ազգային ժողովի պատգամավոր է, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի անդամ է: Բազմիցս հրավերներ են եղել, որպեսզի պարոն Օհանյանը մասնակցի ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստին, սակայն կիրառված խափանման միջոցի պատճառով նա չի կարողացել մասնակցել: Քննիչն անգամ մերժել է ՀԱՊԿ ԽՎ-ին մասնակցելու համար մի քանի օրով սահմանը բացելու միջնորդությունը: Սա այն դեպքում, երբ հատկապես 44-օրյա պատերազմից հետո շատ կարևոր էր, որպեսզի պարոն Օհանյանը, որպես պատերազմի մասնակից ու ռազմաքաղաքական գործիչ հնարավորություն ստանա ՀԱՊԿ ԽՎ գործընկերներին ներկայացնելու Արցախի և Հայաստանի անվտանգության հետ կապված իրական վիճակն ու նրանց բացատրի, որ ՀԱՊԿ-ն ավելի ակտիվ պետք է լինի իր պայմանագրային պարտականությունները կատարելու հարցում: Բայց իշխանություններին, հավանաբար դա պետք չէր»:
15:43 - 14 օգոստոսի, 2023
Օհանյանը Արցախի հարցով նամակներ է ուղարկել խորհրդարանական վեհաժողովների ղեկավարներին

Օհանյանը Արցախի հարցով նամակներ է ուղարկել խորհրդարանական վեհաժողովների ղեկավարներին

 Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախագահ Սեյրան Օհանյանը խմբակցության անունից նամակներ է ուղարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Եվրախորհրդարանի, ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Միջխորհրդարանական միության նախագահներին, Եվրանեսթի համանախագահներին՝ ներկայացնելով Արցախում ստեղծված օրհասական իրավիճակը։ Տեղեկությունը հրապարակվել է «Հայաստան դաշինքի ֆեյսբուքյան էջում։ Օհանյանը միջազգային կառույցներին է ներկայացրել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքում ցեղասպանություն են։ «Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման ցեղասպան քաղաքականությունն ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը որևէ կերպ չի կարող երաշխավորվել, եթե Ադրբեջանն իր իշխանությունը հաստատի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- ասված է Սեյրան Օհանյանի նամակում։ Նա նաև կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անմիջապես վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և վերադառնա ԵԱՀԿ կողմից մշակված սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման բանակցություններին։
17:40 - 12 օգոստոսի, 2023
«Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում, Լելե Թեփեի օպերացիայի ժամանակ իմ որդին վիրավորվել ու տեղափոխվել է հոսպիտալ»․ Սեյրան Օհանյան
 |aravot.am|

«Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում, Լելե Թեփեի օպերացիայի ժամանակ իմ որդին վիրավորվել ու տեղափոխվել է հոսպիտալ»․ Սեյրան Օհանյան |aravot.am|

aravot.am: «Առավոտի» հարցերին պատասխանում է Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախյան պատերազմի և հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից, Արցախի հերոս, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ -Պարոն Օհանյան, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ Լելե Թեփեի ձախողված օպերացիայի մասին։ Նա այդ օպերացիայի պատասխանատվությունը բարդում է գեներալների, մասնավորապես, ձեր որդու վրա՝ առանց նրա անունը տալու։ Ըստ Փաշինյանի՝ ձեր որդին հրաժարվել է մասնակցել օպերացիային, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։ -Ես օպերացիաները չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ օպերացիաները գաղտնի են պլանավորվում։ Որքան ես հիշում եմ, 2020 թվականի պատերազմի օրերին ինքը՝ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ խոշոր օպերացիա է իրականացվելու, որի հաջողությունները հասարակությունը կտեսնի։ Այսինքն՝ ինքը, լինելով շատ հեռու ռազմաքաղաքական իրավիճակը գնահատելուց եւ նաեւ հաշվի չառնելով գաղտնիության ռեժիմը, այդպիսի հայտարարություն էր արել։ Հիմա ինքը նաեւ շարունակում է հրապարակային քննարկել այն օպերացիաները, որոնք տեղի են ունեցել զինված ուժերում եւ Արցախի Պաշտպանության բանակում, ընդ որու՝մ չտարբերելով հակահարձակումը հակահարվածից։ Ես ինչքան գիտեմ, դա Արցախի Պաշտպանության բանակի համար հակահարված է եղել, ոչ թե հակահարձակում։ Ես այսօր իրավասու չեմ օպերացիաներին ամբողջական գնահատական տալ ու վերլուծություն անել։ Եթե խոսքը վերաբերում է իմ որդուն, կարող եմ ասել հետեւյալը։ Իմ որդին ծառայում էր Պաշտպանության բանակում եւ այդ օպերացիաներից մեկի, կարծեմ հենց Լելե Թեփեի օպերացիայի ժամանակ ինքը վիրավորվել է։ Կարծում եմ, որ այն ժամանակ է վիրավորվել, երբ իրենց ստորաբաժանումները հարձակման ու առաջխաղացման ընթացքում են եղել։ Վիրավորվելուց հետո ինքը զեկուցել է իր ղեկավարությանը, եւ ղեկավարությունը որոշում է ընդունել իր փոխարեն այլ անձի նշանակել, իսկ ինքը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Եթե փորձում են դրա մեջ ինչ-որ բան գտնել, ասել, որ հրաժարվել է մասնակցել օպերացիային, ինչպես մյուս հարցերում են մանիպուլացնում ու սուտ խոսում, այս հարցում էլ ինքը սուտ է խոսում։ Եվ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում։ Ես իմ որդու հետ զրուցել եմ, ինքը վիրավորվել է մարտական գործողությունների ժամանակ, այն դեպքում, երբ ինքը կարող էր գտնվել իր հրամանատարական կետում։ Բայց ինքը դուրս է եկել առաջնագիծ՝ մարտակարգերում համապատասխան իրավիճակ ստեղծելու համար։ -Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ պատերազմի օրերին շատ դեպքերում զոհեր ենք ունեցել ոչ թե մարտի դաշտում, այլ տեղաշարժվելիս։ Արդյոք դա այդպե՞ս է։ -Իր գնահատականը ճիշտ չէ, որովհետեւ հրամանատարն ինքն է որոշում ընդունում, թե որ հատվածներում է վտանգավոր իրավիճակ։ Հրամանատարն ինքն է գնահատում իրավիճակը, որոշում ընդունում եւ որոշում տեղաշարժի հնարավոր տարբերակներն ու հնարավոր մեթոդները։ Այնտեղ, որտեղ տեղի է ունենում ռմբակոծություն, ակնհայտ է, որ հրամանատարը մի քանի որոշումներ պետք է ընդունի՝ մեքենայով շարժվել, թե՞ մեքենայով չտեղաշարժվել, որքա՞ն պետք է լինի մեքենաների հեռավորությունը, ինչպիսի՞ն պետք է լինի մարտական ապահովվածությունը, նաեւ հակաօդային պաշտպանության խնդիրները։ 2020 թվականի պատերազմի հիմնական խնդիրները ռազմաքաղաքական իրավիճակի, նաեւ մարտավարական օղակներում մարտավարական իրադրության ոչ ճիշտ գնահատման հետեւանք են եղել։ Եվ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ունակություն չունի գնահատելու ռազմաքաղաքական իրավիճակը, գնահատելու հակառակորդի հնարավոր գործողությունների բնույթը, նաեւ գնահատելու մեր զորքերը, թե ինչպիսին պետք է լինեն մեր զորքերի գործողությունները։ Ես կարող եմ ասել միայն հետեւյալը, որ այնտեղ, որտեղ եղել է իրավիճակի հստակ գնահատական, կարգապահություն, պատշաճ խրամատավորում, շարժման ժամանակ պատշաճ կարգապահություն, այնտեղ մենք քիչ կորուստներ ենք ունեցել։ Եվ հիմնական կորուստների պատճառը մարտակարգերում կարգապահության ապահովման բացակայությունն է եղել։ Դա նաեւ իրենից էլ է կախված։ Նիկոլ Փաշինյանն այսօր, ներկա գտնվելով այդ քննիչ հանձնաժողովում, փորձում է հիմնական սլաքներն ուղղել բանակի վրա։ Հասկանալի է, որ բանակը կռվում է, բայց պետությունն է կռվում, եւ պետությունը պարտավոր է բանակին թիկունք կանգնել եւ բանակի համար ապահովել համակողմանի ապահովման բոլոր հարցերը։ Հատկապես մոբիլիզացիան, բանակի շարունակական համալրումը մարդկային ռեսուրսներով եւ սանիտարական կորուստներին վերականգնումը։ Կարելի է ասել, որ իրենք մոբիլիզացիոն խնդիրները չեն կատարել, եւ դա ոչ միայն բանակի խնդիրն է, դա հիմնականում պետության խնդիրն է։ Արցախում ես տեսել եմ պաշտոնատար շատ անձանց, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին։ Իրենց այնտեղ գտնվելը ոչ մի արդյունք չի տվել։ Սովորաբար, երբ ղեկավարները մեկնում են ռազմական գործողությունների թատերաբեմ, իրենք գնում ու իրենց ռեզերվներով աջակցություն են ցուցաբերում մարտական գործողությունների թատերաբեմում կռվող բոլոր կառույցներին։ Ես նկատի ունեմ զորամիավորումներ, միավորումներ եւ զորամասեր։ Իրենց գտնվելը մարտական գործողությունների թատերաբեմում՝ եւ Արցախում, եւ Հայաստանի Հանրապետության սահմաններում, ոչ մի արդյունք չի տվել։ Իրենք չեն կարողացել ինչ-որ բան փոխել, բեկում մտցնել։ Եվ այնտեղ, որտեղ զորամասերը կռվել են, ունեցել են հաջողություններ, հակառակորդը ոչ մի մխրճում չի ունեցել։ Եթե հակառակորդը պատրաստում է հարված եւ գլխավոր հարված մխրճման գոտում, պետության խնդիրն է վերախմբավորումներ կատարել, համապատասխան զինվորական կառույցներ տանել եւ փակել մխրճման գոտին։ Նիկոլ Փաշինյանը սլաքները փորձում է ուղղել միայն բանակի եւ մարտավարական օղակի վրա, այնինչ, ոչ գործադիրը, ոչ օրենսդիրը, ոչ էլ դատաիրավական համակարգը չեն կատարել իրենց աշխատանքը, որոնց պարտականությունն է օրինականություն եւ կարգ ու կանոն հաստատելը մարտական գործողությունների թատերաբեմում։ Իսկ այնտեղ, որտեղ կան զգալի քանակությամբ խախտումներ, իրենք պարտավոր են խստացված միջոցառումներ իրականացնել։ Այսինքն՝ արագ տեմպերով քննություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, արտագնա դատավարություններ։ Ոչ մի բան չեն արել, այսինքն՝ ոչ օրենսդիրի, ոչ գործադիրի, ոչ էլ դատաիրավական կառույցների գործողությունները ոչ մի արդյունք չեն տվել, իրենք ապարդյուն են այնտեղ գտնվել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:54 - 04 հուլիսի, 2023
«ԱԺ նախագահին թվում է, թե այդ աթոռը տնից է բերել ու այդ աթոռի վրա ինքը կարող է ամենախուլիգանական պահվածքն ունենա». Գեղամ Մանուկյան
 |aravot.am|

«ԱԺ նախագահին թվում է, թե այդ աթոռը տնից է բերել ու այդ աթոռի վրա ինքը կարող է ամենախուլիգանական պահվածքն ունենա». Գեղամ Մանուկյան |aravot.am|

aravot.am: «Սրիկա՛»… «պապանձվի՛ր». Այսօր ԱԺ-ում այս բղավոցներից ու վիճաբանությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց. «Որեւէ քաղաքական, քաղաքակիրթ ձեւակերպում անհնար է տալ: Դա ԱԺ նախագահի ու ՔՊ խմբակցության ղեկավարի խուլիգանական դրսեւորումն էր, փորձեցին խանգարել ԱԺ բնականոն ընթացքը: Երկրի առջեւ ծառացած օրակարգերը փորձում են շեղել նման քայլերով եւ կեղծիքներով: Բարոյական, մարդկային որեւէ սահման չկա, շատ վաղուց բոլոր կարմիր գծերն անցել են»: Թե ինչն էր պատճառը վեճի՝ Գեղամ Մանուկյանն այսպես ներկայացրեց. «Որովհետեւ ԱԺ նախագահին թվում է, թե այդ աթոռը տնից է բերել ու այդ աթոռի վրա ինքը կարող է ամենախուլիգանական պահվածքն ունենա, այդ թվում՝ նրա արտահայտությունը Սեյրան Օհանյանին: Ամոթ էր ուղղակի, որ Սուրեն Պապիկյանն էր այնտեղ նստած: Գետինը պիտի մտներ, որ գեներալներ են Ալեն Սիմոնյանի մակարդակով քննադատվում: Ուղղակի խայտառակ ստեր են հայտարարում, թե այսքան միլիոնների զենքեր են գնել եւ Սեյրան Օհանյանը, պաշտպանելով զինվորականների, հակադարձեց, որից հետո Ալեն Սիմոնյանը թողեց հեռացավ դահլիճից՝ չցանկանալով որեւէ բացատրություն տալ իր խայտառակ հայտարարության համար»: Սեյրան Օհանյանը «սրիկա» էր անվանել Ալեն Սիմոնյանին: Գեղամ Մանուկյանը բացատրեց. «Որովհետեւ Ալեն Սիմոնյանն ասել էր՝ Սեյրան Օհանյանի եւ մյուս գեներալների պատճառով է, որ պարտություն ենք կրել»:
14:31 - 26 հունիսի, 2023
«Մեծ մասը չլսեց՝ Դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»․ Հայկ Կոնջորյանը՝ Սեյրան Օհանյանին

«Մեծ մասը չլսեց՝ Դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»․ Հայկ Կոնջորյանը՝ Սեյրան Օհանյանին

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդմիջում հայտարարվեց դարձյալ լարված իրավիճակի պատճառով։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթի ժամանակ անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավորների ելույթներին, մասնավորապես՝ 30 տարում քիչ քանակությամբ զենք գնելու, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմության չմասնակցելու, պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին ընդդիմադիրների չմասնակցելու մասով։ Նրա ելույթին արձագանքեց Ալեն Սիմոնյանը, ինչից հետո լեզվակռիվ սկսվեց։ «Չհամարձակվես ՀՀ ԱԺ նախագահի հետ դու-ով խոսես․․․ Դու ինչ ես անում ստեղ, գնա, տուն սարքի քեզ տարբեր տեղերում»,- դիմելով հավանաբար Սեյրան Օհանյանին՝ ասաց Ալեն Սիմոնյանը և դուրս եկավ դահլիճից։ Իրադրությունը փորձեց հանդարտեցնել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, սակայն լեզվակռիվ սկսվեց այդ պահին ելույթը սկսող Հայկ Կոնջորյանի և Սեյրան Օհանյանի միջև։ Վերջինս տեղից արձագանքում էր, իսկ Կոնջորյանն ասում․ «Պարոն Օհանյան, Դուք դաստիարակություն ստացե՞լ եք, չգիտե՞ք, որ չի կարելի դու-ով խոսել․․․ Մեծ մասը չլսեց՝ Դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա ես Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»։  Այս հայտարարությունից հետո դահլիճից աղմուկ էր լսվում, իսկ Կոնջորյանը կոչ էր անում լուռ մնալու։
13:00 - 26 հունիսի, 2023
Թուրք-ադրբեջանական տանդեմի համար անչափ կարևոր է ճանապարհ ստանալը, իսկ ճանապարհի ավելի լայն հասկացությունը միջանցքն է. Սեյրան Օհանյան
 |aysor.am|

Թուրք-ադրբեջանական տանդեմի համար անչափ կարևոր է ճանապարհ ստանալը, իսկ ճանապարհի ավելի լայն հասկացությունը միջանցքն է. Սեյրան Օհանյան |aysor.am|

aysor.am: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գնահատմամբ` թուրք-ադրբեջանական տանդեմի համար անչափ կարևոր է ճանապարհ ստանալ, իսկ  ճանապարհի ավելի լայն հասկացությունը, ըստ նրա, միջանցքն է: «Ես գտնում եմ, որ իրենք իրենց հեռահար նպատակների համար են դա իրականացնում, իսկ ՀՀ իշխանությունները ճշգրիտ  հաշվարկների հիման վրա պետք  է այդ ուղղությամբ աշխատանք տանեն, որովհետև, ես գտնում եմ, որ քանի դեռ ադրբեջանցիները գտնվում են մեր սահմաններում, որևիցե ճանապարհի կամ որևիցե սահմանագծման, սահմանների ճշգրտման ուղղությամբ աշխատանք չպետք է տարվի, ադրբեջանցիները դուրս պետք է գան Հայաստանից», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա` խոսելով «Զանգեզուրի միջանցք»-ի մասին: Ըստ Օհանյանի` միակ տարբերակը Հայաստանի հզորացումն է, իսկ հզորացումն այս  իշխանության օրոք չի կարող լինել: «Իրենք համակերպվում են կեղծ խաղաղության օրակարգին, որը թելադրված է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, որևիցե խաղաղություն  չկա, եթե խոսում ենք խաղաղության մասին` ինչպե՞ս  կարող է հարևան պետությունն անընդհատ կրակել, անընդհատ սադրանքներ կազմակերպել», - նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:
14:33 - 15 հունիսի, 2023
Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել բանակցություններից առաջ, որ հանդես գա հաղթողի դիրքերից. Սեյրան Օհանյան
 |news.am|

Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել բանակցություններից առաջ, որ հանդես գա հաղթողի դիրքերից. Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Հետեւելով պաշտոնական տեղեկատվությանը, գալիս ենք այն եզրակացության, որ հայկական բանակը պատասխանել է այն սադրանքին, որն իրականացրել է Ադրբեջանը: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Ադրբեջանը երեւի թե նպատակ է ունեցել հերթական անգամ այս կամ այն հատվածում իր դիրքերի դասավորվածության մեջ բարելավում իրականացնել: Իսկ ռազմավարական նպատակը ՀՀ-ի վրա ազդելն է շարունակական ճնշումները հաջորդական դարձնելը, որպեսզի բանակցային գործընթացում կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում իրենք մշտապես հանդես գան առավելապաշտության եւ հաղթողի դիրքից: Իրենց նպատակը Հայաստանի վրա ճնշումներն են եւ Արցախի շուրջ օղակը սեղմելն է: Եթե սա տեղի է ունենում բանակցային գործընթացին զուգահեռ, սա եւս մեկ անգամ խոսում է  այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեր նկատմամբ չի փոխվել: Յուրաքանչյուր բանակցության փուլին զուգահեռ, դրանից առաջ, հետո, կամ ընթացքում իրենք ուժային ճնշումներ ու սադրանքներ են կազմակերպում, որպեսզի բանակցությունների ընթացքում մենք գնանք զիջումների: Փառք Աստծո, երբ բանակը ցույց է տալիս ուժ, իրենք բանակցություններում հաջողություններ չեն կարող ունենալ»,-ասաց Սեյրան Օհանյանը՝ կանխատեսելով, որ Ադրբեջանը շարունակելու ճնշումները եւ պարտադրելու է կեղծ խաղաղության օրակարգի մեջ մտնել: Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները պետք է իրենց կարողություններն ավելացնեն, ռազմական ու քաղաքական գիտելիքները բարձրացնեն. «Ճիշտ գնահատականն է, որ հնարավորություն է տալիս ճիշտ որոշումներ ընդունել»: Սեյրան Օհանյանը նկատեց, որ այս սադրանքի նպատակը եւ դիրքային բարելավում ստանալն էր, եւ Սոթքի հանքին ամբողջությամբ տիրանալը. «ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ առաջընթացով գործեն: Որոշումների ընդունման մեջ կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտություն են.,-ասաց նա:
16:02 - 11 մայիսի, 2023
«Վահագնի թաղամասի տանը մենք չենք ապրել ու չենք ապրում». մանրամասներ Սեյրան Օհանյանի գործով դատից
 |civilnet.am|

«Վահագնի թաղամասի տանը մենք չենք ապրել ու չենք ապրում». մանրամասներ Սեյրան Օհանյանի գործով դատից |civilnet.am|

civilnet.am: Հակակոռուպցիոն դատարանում մայիսի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի գույքի բռնագանձման գործով նիստը, որին ներկա էր Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, և Ֆիանսիայի քաղաքացի Ժակ Պիեռ Ֆովոն։ 2022-ի մայիսին դատախազությունը դիմել էր դատարան՝ պահանջելով Սեյրան Օհանյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել Երևանում գտնվող հասարակական նշանակության երկու շինություն, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, մեկ տրանսպորտային միջոց։ Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 477 միլիոն դրամ, որը ապօրինի դրամական միջոցների մնացորդ է և 600 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Վահագնի թաղամասի տան գործարքը հրապարակայնացրել էր Փաստերի ստուգման հարթակը՝ բացահայտելով, որ որպես առանձնատան ձեռքբերող է հանդես եկել Օհանյանի կնոջ քրոջ դուստրը, որը հետագայում այն նվիրել էր Ֆրանսիայի մի քաղաքացու։ Մայիսի 10-ի դատական նիստին Ժակ Ֆովոն ներկայացել էր առանց պաշտպանի ու թարգմանչի։ Ի սկզբանե քննարկվում էր նրան ծանուցելու հանգամանքը։ Նիստին պարզ դարձավ, որ նրան հայերենով էլեկտրոնային նամակ է եկել, սակայն, քանի որ Ֆովոն լեզվին չի տիրապետում, նամակը վերադարձրել է։ Որոշ ժամանակ Օհանյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը դատարանին փորձում էր պարզաբանել, որ նամակները պետք է լինեն անձին հասկանալի լեզվով, սակայն դատավոր Կարապետ Բադալյանը նրան հայտնեց, որ որևէ պարտավորություն այս մասով դատարանը չունի։ Այնուհետև դատարանը Ռուզաննա Խաչատրյանի միջոցով, որը տիրապետում է ֆրանսերենին, խնդրեց Ֆովոյից պարզել, թե արդյոք նա պատրաստ է հաջորդ նիստին ներկայանալ թարգմանչի հետ։ Խաչատրյանն էլ իր հերթին դիմեց դատախազ Գևորգ Քոչարյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես են հիմնավորել, որ Ժակ Ֆովոն փոխկապակցված է իր հետ։ Դատավոր Կարապետ Բադալյանը կրկնեց, որ այլ հարց են քննարկում։ «Ես 1993-ից աշխատել եմ Ֆրանսիայի դեսպանատանը, բացի Ֆովոյից ճանաչում եմ շատ դեսպանների ու այլ անձանց, ինչը չի նշանակում, որ նրանք ինձ հետ փոխկապակցված են»,- ասաց Խաչատրյանը։ Այնուհետև որոշվեց հաջորդ նիստը նշանակել մայիսի 12-ին, որին Ֆովոն պետք է ներկայանա թարգմանչի հետ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:57 - 10 մայիսի, 2023
Եթե կա հինգերորդ շարասյուն, կան դավաճաններ, թող ներկայացնեն՝ ովքեր են․ Սեյրան Օհանյան |news.am|

Եթե կա հինգերորդ շարասյուն, կան դավաճաններ, թող ներկայացնեն՝ ովքեր են․ Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Խելացի պետության մեջ, եթե լինում են այլ երկրների գործակալներ, ոչ թե միանգամից հայտնում են այդ գործակալների մասին, այլ փորձում են այդ գործակալների հետ աշխատել և այդ ամենն ուղղել հակառակ կողմի վրա։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով իշխանականներից պարբերաբար հնչող հայտարարություններին 5-րդ շարասյան և օտարերկրյա գործակալների մասին։ «Եթե կա հինգերորդ շարասյուն, կան դավաճաններ, թող ներկայացնեն՝ ովքեր են։ Խելացի պետության մեջ, եթե լինում են այլ երկրների գործակալներ, ոչ թե միանգամից հայտնում են այդ գործակալների մասին, այլ փորձում են այդ գործակալների հետ աշխատել և այդ ամենն ուղղել հակառակ կողմի վրա։ Այն, որ պարտությունը տեղի է ունեցել այս իշխանության օրոք, իրավիճակի համար պատասխանատու են իշխանության բոլոր թևերը, միանշանակ է։ Դատաիրավական ամբողջ համակարգը պատերազմի ժամանակ մատը մատին չի խփել օրինականություն հաստատելու համար, դա էլ միանշանակ»,- ասաց Օհանյանը։ Նշենք, որ այսօր էլ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այս թեմային՝ նշելով, որ «5-րդ շարասյուն կար ու հիմա էլ կա. կգա ժամանակը, մեր հասարակությունը կիմանա՝ ում պատճառով պարտվեցինք»։
13:33 - 09 մայիսի, 2023
Խելացի գործողությունների դեպքում մենք կարող ենք վերականգնել մեր բանակը եւ պայքարել մեր ինքնության համար․ Սեյրան Օհանյան |news.am|

Խելացի գործողությունների դեպքում մենք կարող ենք վերականգնել մեր բանակը եւ պայքարել մեր ինքնության համար․ Սեյրան Օհանյան |news.am|

news.am: Մեր նպատակը պետք է լինի Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, ադրբեջանիցներին մեր տարածքներից դուրս շպրտելը եւ Արցախի ազատագրումն ու ինքնորոշման գաղափարը։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Այդ նպատակն իրականացնելու համար պետք է կերտենք մեր պետության ռազմական հզորության կետերը՝ տարածք, բնակչություն, տնտեսություն։ Մեր ժողովուրդն ունի այդ ներուժը Մենք Շուշի ազատագրման օրն այսօր այլ իրավիճակում ենք տոնում։ Շուշին չկա, Արցախի մի մասն օկուպացրել են ադրբեջանիցները։ Այսօրը մեզ համար պատասխանատվության օր պետք է լինի»,- ասաց Օհանյանը։ Սեյրան Օհանյանի կարծիքով՝ խելացի գործողությունների դեպքում մենք կարող ենք վերականգնել մեր բանակը եւ պայքարել մեր ինքնության համար։ «Այս իշխանությունները ասում են, որ մենք թույլ ենք, որովհետեւ չեն կարողանում ճիշտ գնահատել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ներքին եւ արտաքին սպառնալիքները։ Այս իշխանությունը բարոյազրկում է պետականությունը, ինքնշխանությունը, բանակը, եկեղեցին, հաղթանակները եւ դրանք կերտածները։ Այս պատերազմի պարտության հիմնական պատճառը բանակցային գործընթացի տապալում է եղել, պատերազմի ընթացքում էլ ոչինչ չարվեց բանակը գծերի մեջ դնելու եւ ապահովելու համար»,- ընդգծեց Օհանյանը։
12:44 - 09 մայիսի, 2023
Սեյրան Օհանյանի ու ևս 12 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան․ Դատախազություն

Սեյրան Օհանյանի ու ևս 12 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան․ Դատախազություն

2023 թվականի ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Օ.-ի (Սեյրան Օհանյանի) և ևս 12 անձի վերաբերյալ քրեական վարույթը («Գաղտնի» նշագրմամբ) մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: Հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Օ.-ին` 4 դրվագ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մ.Վ.-ին` 2 դրվագ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գ.Խ.-ին` 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով), «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դ.Գ.-ին՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում): Մեղադրանք է ներկայացվել նաև 9 անձի: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:31 - 28 ապրիլի, 2023
«Հայաստան» խմբակցության գնահատմամբ՝ 2022 թ կառավարության ծրագրի կատարումը ձախողվել է

«Հայաստան» խմբակցության գնահատմամբ՝ 2022 թ կառավարության ծրագրի կատարումը ձախողվել է

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը  գնահատում է, որ կառավարությունը 2022 թ ծրագրի կատարումը ձախողել է: Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։ «2018 թվականի հանրահավաքների ժամանակ մարդիկ, նույնիսկ՝ հրամանատարներ, երազում էին, որ ունենան այդպիսի կուռ շարքեր: Այդ կուռ շարքերը որտե՞ղ մնացին: 2020 թվականին 44-օրյա պատերազմի ընթացքում ինչո՞ւ այսօրվա իշխանությունները չհամախմբեցին ու ժողովրդին չտարան՝ թիկունք կանգնելու Պաշտպանության բանակին»,-ասաց Օհանյանը: Նա պնդեց՝ Պաշտպանության բանակն ի վիճակի էր պաշտպանել հայրենիքը, բանակին թիկունք էր պետք կանգնել:   Անդրադառնալով կառավարության ծրագրին՝ Օհանյանը տեսակետ հայտնեց, որ ծրագրում անվտանգության ոլորտը տապալված է: «Ամենաշատ թերությունները բանակի մասին են նշվում»,-ասաց Օհանյանը՝ մեղադրելով իշխանությանը նման ձևակերպումների համար: Նա ասաց՝ իշխանությանը 2 տարվա ընթացքում չի հաջողվել Զինված ուժերի զարգացման պլան կազմել, այն հաստատվել է միայն այս տարվա փետրվարին: «Տարածքներ կորցնելով, զոհեր ունենալով, հետևություններ չանելով, չպլանավորելով, մեր պաշտպանությունը արագ չկազմակերպելով՝ մենք կարող ենք ասել, որ, անկախ ծրագրում նշված թվերից, որոշ տիրույթներում էլ ունեցած հաջողություններից, իրական կյանքում մեր ժողովուրդը, Ներքին Հանդի ժողովուրդը փոփոխություններ չի տեսնում։ Գնացեք նրանց բացատրեք՝ այդ ծրագիրը կատարվե՞լ է, թե՞ չի կատարվել: Այսինքն՝ մենք համարում ենք, որ 2022 թ. կառավարության ծրագրի կատարումը  ձախողվել է»,-ասաց Օհանյանը:
17:31 - 21 ապրիլի, 2023
Ընդդիմությունն ու ՔՊ-ն համաձայնության եկան. երեկվա միջադեպի պատճառով ելույթներց զրկված պատգամավորներն այսօր ելույթ կունենան
 |aysor.am|

Ընդդիմությունն ու ՔՊ-ն համաձայնության եկան. երեկվա միջադեպի պատճառով ելույթներց զրկված պատգամավորներն այսօր ելույթ կունենան |aysor.am|

aysor.am: Շարունակվում է Ազգային ժողովի արտահերթ նիստը. «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վարման կարգով հանդես եկավ: «Երեկվա միջադեպի պատճառով «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախապատրաստած ելույթներն ընդհատվեցին, առաջարկում ենք վերականգնել, որ  պատգամավորները հնարավորություն ունենան խոսելու», - նշեց նա: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար առաջարկն ընդունելի էր. որոշվեց թույլատրել պատգամավորներին ելույթներ ունենալ: Սիմոնյանը խնդրեց զերծ մնալ վիրավորանքներից ու հնարավոր սադրանքներից: «Ես կարծում եմ՝ մեր հայրենակիցները, ովքեր ձեզ ընտրել են, մեզ ընտրել են, չպետք է ականատես լինեն, թե ինչպես են ընդդիմության պատգամավորները գալիս քողարկված վիրավորանքներ ասում, սադրում ու հետագայում զոհի կարգավիճակով ներկայանում մամուլի առաջ: Եթե մենք կարողանում ենք ապահովել բովանդակային քննարկում, ես կարծում եմ, որ կարելի է վերականգնել», - ասաց ԱԺ նախագահը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ասաց, թե կողմ է, որ վերականգնվի ընդդիմադիր պատգամավորների ելույթների հնարավորությունը: «Առաջարկում եմ,  որ մեր խմբակցության պատգամավորները, ովքեր երեկ հանել էին իրենց ելույթները, իրենց ելույթների հնարավորությունը ևս վերականգնվի», - նշեց նա: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ ասաց, թե իրենց խմբակցությունը երեկ ունեցել է միայն քաղաքական ելույթներ, ավելին՝ հստակ գնահատականներ են հնչեցրել: «Մեր նպատակը խաթարելը չէ, հակառակը՝ օբյեկտիվ գնահատական տալն է: Երեկ այս ամբիոնից անպարկեշտ գնահատականներ են հնչել ՀՅԴ-ի հասցեին, այս ամեն ինչին պատրաստվում ենք հակադարձել», - նշեց Մինասյանը:
11:52 - 21 ապրիլի, 2023