Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

Բայրամովն ընդունել է Խովաևին
 |news.am|

Բայրամովն ընդունել է Խովաևին |news.am|

news.am: 2024 թվականի փետրվարի 14-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և վերջին իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր: Բայրամովը Ադրբեջանի զինված ուժերի սադրանքը վերագրել է Հայաստանին և հայտարարել, որ դրանք «ուղղված են խաթարելու վերջին ամիսներին ձևավորված կայունությունը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»։ Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
18:10 - 14 փետրվարի, 2024
ԵՄ ցանկացած պատրվակով ռազմական օգնությունը Հայաստանին վնասում է խաղաղության հաստատմանը. Բայրամով |azatutyun.am|

ԵՄ ցանկացած պատրվակով ռազմական օգնությունը Հայաստանին վնասում է խաղաղության հաստատմանը. Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանը Եվրամիության և դաշինքի անդամ երկրների հուսալի գործընկերն է, մեր երկրի նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելը և անարդար մոտեցում դրսևորելը չի նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի հետ հանդիպման ժամանակ։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը նաև ասել է․ - «30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական պայմաններ են ստեղծվում, և ԵՄ-ի ու անդամ որոշ երկրների կողմից ցանկացած պատրվակով Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելը կամ հովանավորչության ճանապարհով Հայաստանին խաղաղ գործընթացից դուրս բերելը վնաս կհասցնի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»։      
17:07 - 02 փետրվարի, 2024
Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին․ Բայրամով
 |tert.am|

Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին․ Բայրամով |tert.am|

tert.am: Ակնկալվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը կկայանա առաջիկա օրերին։ Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովի խոսքով «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման հետ կապված կարևոր բաղադրիչներից մեկը պետական սահմանի որոշման հարցն է»։ Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը նոյեմբերի 30-ին էր Իջևանի և Ղազախի հատվածում։ Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել էին, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի վերջին։ Հանդիպմանը օրը, սական դեռ հստակեցված չէր։
18:03 - 27 հունվարի, 2024
Բայրամովը հայտարարել է, թե Երևանի ու Բաքվի միջև դեռևս որոշակի տարաձայնություններ կան խաղաղության պայմանագրի շուրջ

 |factor.am|

Բայրամովը հայտարարել է, թե Երևանի ու Բաքվի միջև դեռևս որոշակի տարաձայնություններ կան խաղաղության պայմանագրի շուրջ |factor.am|

factor.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դրական է գնահատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների առաջընթացը։ Հրավիրված մամուլի ասուլիսում նա, միաժամանակ, նշել է, որ Բաքվի ու Երևանի միջև դեռևս կան որոշակի տարաձայնություններ խաղաղության պայմանագրի վերաբերյալ, սակայն դրանց թիվը լրջորեն նվազել է։ «Կողմերի միջև դեռևս կան տարաձայնություններ՝ կապված խաղաղության պայմանագրի հետ։ Բայց կարող եմ ասել, որ լրջորեն նվազել է հոդվածների թիվը, որոնց շուրջ տարաձայնություններ են եղել։ Հայկական կողմից 2023 թվականի նոյեմբերի 21-ին ստացված վերջին առաջարկներում, թեկուզ փոքր, որոշակի առաջընթաց կա»,- ասել է Բայրամովը՝ նշելով, որ դժվար  է ասել, թե ներկայում կողմերը որքանով են մոտ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։  
17:46 - 28 դեկտեմբերի, 2023
Սահմանազատման գործընթացը պետք է առանձնանցնել «խաղաղության պայմանագրից», կարծում է Բայրամովը
 |civilnet.am|

Սահմանազատման գործընթացը պետք է առանձնանցնել «խաղաղության պայմանագրից», կարծում է Բայրամովը |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացը պետք է առանձնանցնել «խաղաղության պայմանագրից»։ Նա նաև նշել է, որ հայկական կողմի հետ բոլոր հանդիպումների ընթացքում Ադրբեջանը բարձրացնում է «ութ գյուղերի վերադարձի» հարցը։ «Սահմանազատման [գործընթացը] տեխնիկական հարց է, այնինչ խաղաղության պայմանագիրն արտացոլում է ընդհանուր սկզբունքները։ Եթե մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրել, ապա պետք է այս երկու գործընթացները տարանջատենք»,- տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։ Նրա կարծիքով՝ սահմազատումը բավական երկար գործընթաց է անգամ այն երկրների դեպքում, որոնց միջև լուրջ հակամարտություն չի եղել։ Բայրամովն հայտնել է, որ ադրբեջանական կողմը Երևանի հետ բոլոր հանդիպումների ընթացքում բարձրացնում է «ութ գյուղերի վերադարձի» հարցը, որն ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ առնչվում է սահմանազատման գործընթացին։ «Այդ ութ գյուղերն իրենց յուրահատկությունն ունեն։ Դրանց [գյուղերի] պատկանելության հարցը քննարկման թեմա չէ, քանզի հայտնի է, թե խորհդային տարիներին ովքեր են այնտեղ բնակվել։ Հայաստանը նույնպես սահմանների առնչությամբ իր պահանջներն ու մոտեցումներն ունի, սակայն մենք խոսում ենք բնակավայրերի մասին»,- ասել է Բայրամովը։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, սահմանազատումը խաղաղության գործընթացից տարանջատելու մասին խոսել էր Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը․ «Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է՝ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին։ Հիմա Ադրբեջանի ռազմավարությունը խաղաղության հասնելն է, որը պահանջում է գործողություն երկու կողմերից»,- ասել էր նա։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հաջիևի հայտարարությանը, նշել էր, որ Հայաստանի համար կարող է ընդունելի լինել սահմանազատման հարցը խաղաղության գործընթացից տարանջատելու տարբերակը․ «Սահմանազատման և սահմանագծման պրոցեսը կարող է շատ երկար տևել: Չեմ բացառում, որ նման տարբերակը [սահմանազատման հարցը խաղաղության գործընթացից առանձնացնելու] կարող է Հայաստանի համար ընդունելի լինել»:
17:12 - 28 դեկտեմբերի, 2023
Տեղյակ ենք Հնդկաստանի և Հայաստանի միջև զենքի վաճառքի պայմանագրերին, այս գործընթացը մշտապես վերահսկվում է․ Բայրամով

Տեղյակ ենք Հնդկաստանի և Հայաստանի միջև զենքի վաճառքի պայմանագրերին, այս գործընթացը մշտապես վերահսկվում է․ Բայրամով

Մենք տեղյակ ենք Հնդկաստանի և Հայաստանի միջև զենքի վաճառքի պայմանագրերին, այս գործընթացը մշտապես վերահսկվում է։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նախարարության տարեվերջյան ասուլիսում։ «Հնդկաստանը Հայաստանին զենքի վաճառքը չի կապում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Պակիստանի հարաբերությունների, միաժամանակ իրականացվող նախագծերի հետ։ Դիրքորոշումն այն է, որ սա ձեր դեմ ուղղված մոտեցում չէ, սա կոմերցիոն է, ռազմարդյունաբերության զարգացման համար սահմանված թիրախային պահանջ։ Սա պաշտոնական դիրքորոշումն է։ Կա երկարատև օկուպացիայի և ռազմական բախման գործոն։  Նման քայլի դիմելը այն ժամանակ, երբ տարածաշրջանում խաղաղության փխրուն և պատմական հնարավորություն կա, վնասում է գործընթացին և ավելի է ոգեշնչում հայկական կողմի վրեժխնդիր ամբոխին։ Օրինակ, վերջերս Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր մի խումբ օրենսդրական նախաձեռնություն ներկայացրեց՝ քրեականացնելու Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ Հայաստանում ով ճանաչի այս փաստը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Նախաձեռնությանը սատարողների ներկայությունը չի կարելի անտեսել»,- ասել է նախարարը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը չպետք է երրորդ երկրների «պատանդը» դառնա։ Երկու երկրների ԱԳ նախարարները կարող են հանդիպել պետական   սահմանին։ Նման առաջարկ է հնչել մեր կողմից։ Ինչ վերաբերում է այն Ադրբեջանում կամ Հայաստանում անցկացնելուն, ապա ինչու՞ ոչ։ Վաղ թե ուշ դա էլ կտեսնենք։
17:09 - 28 դեկտեմբերի, 2023
Բաքուն Երևանին պատասխան է ուղարկել խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին
 |armeniasputnik.am|

Բաքուն Երևանին պատասխան է ուղարկել խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանը Հայաստանին պատասխան է ուղարկել խաղաղության պայմանագրին վերաբերող վերջին առաջարկներին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:   «Առաջարկությունների փաթեթը, որի վրա մենք ավելի վաղ աշխատել ենք մեկ ամսվա ընթացքում, փոխանցվել է Հայաստանին», - հայտարարել է Բայրամովը AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում:   Նախարարը հավելել է, որ Հայաստանի հետ բանակցությունները շարունակվում են։ Նա նշել է, որ ակնկալում է կողմերի հանդիպումները 2024 թվականին։   Բայրամովն ընդգծել է, որ վերջին շրջանում Բաքվում դրական ազդակներ են ստանում Երևանից, բայց Հայաստանից իրական գործողություններ են ակնկալում խաղաղ գործընթացի վերաբերյալ:   «Մենք պետք է հասկանանք, որ խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում չէ։ Խաղաղության պայմանագիրը հետագա քննարկումների հիմքն է։ Դրանք առնվազն պայմաններ են Ադրբեջանի և Հայաստանի միջև նորմալ դրացիական հարաբերություններ ձևավորելու համար», - հավելել Է նախարարը։   Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահը հնարավոր էր համարել այն տարբերակի քննարկումը, որի դեպքում Ադրբեջանի հետ սահմանների որոշման հարցը դիտարկվում է առանձին ՝ կողմերի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Մինչ այդ հայկական կողմը հայտարարում էր մինչև տարեվերջ փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին, սակայն ավելի ուշ ժամկետները փոխվեցին մինչև 2024 թվականի հունվար։   Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն նոյեմբերի 21-ին հայտնել էր, որ Երևանը Բաքվին ներկայացրել է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։
12:30 - 25 դեկտեմբերի, 2023
Զորքերը սահմանից հետ քաշելու վերաբերյալ Երևանի առաջարկը անընդունելի է Բաքվի համար․ Բայրամով

Զորքերը սահմանից հետ քաշելու վերաբերյալ Երևանի առաջարկը անընդունելի է Բաքվի համար․ Բայրամով

Զորքերը սահմանից հետ քաշելու վերաբերյալ Երևանի առաջարկը անընդունելի է Բաքվի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատված չէ, եթե զորքերը նման պայմաններում դուրս բերվեն, ո՞վ կարող է երաշխավորել, որ այնտեղ ոչինչ չի լինի»,- ասել է Բայրամովը։ Նշենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հայտարարել էր, որ դեկտեմբերի 7-ին ձեռք բերված համաձայնությունը վստահության կառուցման համար միակը չէ, որ քննարկվել է: Արարատ Միրզոյանը նշել էր, որ Հայաստան ու Ադրբեջանը քննարկում են նաև հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման գաղափարը․ «[Բացի ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև համաձայնագրից] քննարկվել են և կշարունակեն քննարկվել այլ գաղափարներ ևս։ Օրինակ՝ հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման շուրջ։ Կարծում ենք, որ զորքերի հետքաշումը իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիան։ Այստեղ չեմ ասում, որ ունենք համաձայնություն։ Սա գաղափար է, որը քննարկվում է»,- ասել էր ՀՀ ԱԳ նախարարը։  Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև անդրադարձել է ձեռք բերված համաձայնությանը՝ նշելով, որ այդ պայմանավորվածությունը լուրջ ձեռքբերում է։ Բայրամովը ընդգծել է, որ այս համաձայնությունը ձեռք է բերվել առանց երրորդ կողմի մասնակցության։ Բայրամովը նաև հիշեցրել է, որ նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հանդիպում և նշել, որ «այս ամենը լավատեսության հույս են տալիս»։ Ըստ Բայրամովի՝  Ադրբեջանի մոտեցումը պարզ է՝ «եթե Հայաստանը հարգի Ադրբեջանի օրինական շահերը և միջազգային իրավունքը, ապա կարելի է դրական արդյունքի հասնել»։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ԱԳ նախարարը,  ՀՀ-ն նոյեմբերի 30-ին Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները։ Բայրամովը, անդրադառնալով դրանց, նշել է, թե Հայաստանի ներկայացրած խաղաղության համաձայնագրի առաջարկների փաթեթում առաջընթաց է նկատվում։
16:10 - 14 դեկտեմբերի, 2023
Ադրբեջանն ընդունել է հունվարին ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու հրավերը. Մարուքյան |civilnet.am|

Ադրբեջանն ընդունել է հունվարին ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու հրավերը. Մարուքյան |civilnet.am|

civilnet.am:Ադրբեջանն ընդունել է հունվարին Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու Միացյալ Նահանգների հրավերը, «Առաջին ալիքին» տված հարցազրույցում այդ մասին հայտարարել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ Մարուքյանի խոսքով՝ չկա խաղաղության պայմանագրի վերջնականացրած նախագիծ, որը պատրաստ կլինի ստորագրման. «Հույսն այն է, որ հունվարին արտգործնախարարների մակարդակով սպասվող հանդիպմանը, որին Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, պետք է որ մենք հասնենք նրան, որ պայմանագրի տեքստը վերջնականացվի»,- ասել է նա։ Մեկբանելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Բրյուսելյան բանակցությունները վերսկսելու մասին հայտարարությունը, Մարուքյանը նշել է․ «Բրյուսելի մասով աշխատանքները երբեք չեն էլ դադարել։ Շառլ Միշելի հայտարարությունը վերաբերում է դրան, որ իրենք շարունակում են աշխատանք տանել, որ Բրյուսելում տեղի ունենա հանդիպում»։ Հիշեցնենք, որ Բաքուն հրաժարվել էր նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ արված հայտարարություններին, նշել էր․ «Ջեյմս Օ’Բրայենի միակողմանի և կողմնակալ մեկնաբանությունները անհիմն և անընդունելի են։ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ նա կորցնի միջնորդի իր դերը: Այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»։  
11:23 - 14 դեկտեմբերի, 2023
ԵՄ որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ անաչառ միջնորդի դերը․ Բայրամովը՝ Բորելին |tert.am|

ԵՄ որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԵՄ անաչառ միջնորդի դերը․ Բայրամովը՝ Բորելին |tert.am|

tert.am: Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ սկզբունքների հարգման վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման միակ ճանապարհն է։ Այս մասին դեկտեմբերի 11-ին Բրյուսելում Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳՆ հայտարարությանը, հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային մի շարք հարցեր։ Ադրբեջանի ԱԳ նախարարը Բորելին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու նշել վերջին միջոցառումների դրական ազդեցությունն այդ գործընթացում վստահություն ձևավորելու հարցում։ Հանդիպմանը Բայրամովը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում կարգավորման գործընթացում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը, սակայն միևնույն ժամանակ նա նաև դժգոհել է՝ «Եվրամիության որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են այս գործընթացում Եվրամիության անաչառ միջնորդի դերը»։
10:12 - 12 դեկտեմբերի, 2023