Ջասթին Թրյուդո

Կանադայի վարչապետ՝ 2015 թվականի նոյեմբերի 4-ից, Կանադայի լիբերալ կուսակցության ղեկավար 2013 թվականի ապրիլի 14-ից։ Կանադայի 15-րդ վարչապետ Պիեռ Էլիոթ Թրյուդոյի ավագ որդին։ Թրյուդոյի ղեկավարված Կանադայի լիբերալ կուսակցությունը հաղթանակ է տարել 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում, և Թրյուդոն դարձել է Կանադայի պատմության երկրորդ ամենաերիտասարդ վարչապետը Ջո Քլարքից հետո։

Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Թրյուդոյի և Միշելի հետ
 |azatutyun.am|

Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Թրյուդոյի և Միշելի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Եվրոպական խորհրդի նախագահը Շառլ Միշելի հետ: Կանադայի վարչապետի հետ Զելենսկին քննարկել է ուկրաինական սահմանների շուրջ անվտանգության իրավիճակը և Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը, հայտնում է ուկրաինական պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը։Շառլ Միշելի հետ նրանք անդրադարձել են Բեռլինում «նորմանդական քառյակի» առաջնորդների խորհրդականների վերջին բանակցություններին և պատժամիջոցների կիրառմանը։«Այսօր մեզ համար ամենամեծ թշնամին խուճապն է: Աջակցության կարևոր ազդանշանը ԵՄ-ից այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները շարունակում են աշխատել Ուկրաինայում»,- գրել է Զելենսկին ինստագրամյան իր էջում։
14:55 - 13 փետրվարի, 2022
«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհի առավել զարգացած 7 պետությունների ղեկավարներն այսօր հեռավար հանդիպում կանցկացնեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի շուրջ։ «Մեծ յոթնյակի» (G7) այս հանդիպումն արտահերթ է, և առաջինը՝ թալիբների սրընթաց առաջխաղացումից ու Աֆղանստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ի վեր։ «Նպատակն է համաձայնեցնել դիրքորոշումները և արձանագրել, որ թալիբների հարցում Արևմուտքը միաձայն է լինելու», - նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք արդեն իսկ տեսնում ենք միջազգային համայնքի շատ հստակ արձագանքը, առ այն, որ «Թալիբան» շարժման հետ հարաբերություններում մեր քայլերն ու հայտարարությունները լինելու են միասնական։ Կարծում եմ, որ «Մեծ յոթանյակի» հետ հանդիպման ընթացքում նախագահ Բայդենը հենց այդ ուղերձն է փոխանցելու», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։ Ջանքերը համակարգելու անհրաժեշտության մասին երեկ նաև Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարեց՝ առավել հստակ շեշտադրմամբ․ անհրաժեշտ է միավորել ուժերը՝ Աֆղանստանում մնացած օտարեկրյա զինվորականներին, դիվանագետներին ու նրանց հետ համագործակցած աֆղանցիներին տարհանելու համար։ Այս հարցն առավել հրատապ դարձավ նախօրեին, երբ թալիբները հայտարարեցին, թե մտադիր չեն երկարաձգել տարհանման համար տրված ժամանակը։ Ըստ այդմ, միջազգային ուժերը պետք է մինչև օգոստոսի 31-ը՝ առաջիկա մեկ աբաթվա ընթացքում, երկրից հեռանան։ «Կարծում եմ, այս առումով հրատապ երկու հարց կա, նախ՝ ինչպես ենք մենք համակարգելու տարհանման ուղղությամբ մեր քայլերը, և, ի վերջո, որքան երկար է այս գործընթացը շարունակվելու։ Կկարողանանք արդյոք մարդկանց դուրս բերել նաև օգոստոսի 31-ից հետո, թե՝ ոչ։ Եվ երկրորդ՝ ինչպես կարող ենք բարելավել համագործակցությունը տեղում՝ երաշխավորելու, որ մարդկանց մուտքը օդանավակայան լինի անարգել», - ասել է Հայկո Մաասը։ Տարհանումը կազմակերպելուց հետո հաջորդ՝ ոչ պակաս կարևոր հարցը աֆղանցի փախստականների պատսպարումն է․ «ինչպես է կառավարվելու ներգաղթյալների այս նոր ալիքը, որ երկիր, քանի ներգաղթյալի է ընդունելու և ով, ինչի համար է պատասխանատվություն ստանձնելու», երեկ հարցեր էր բարձրացնում Գերմանիայի արտգործնախարարը։ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության տվյալներով՝ այս տարվա ընթացքում Աֆղանստանում տեղի ունեցած բռնությունների հետևանքով ավելի քան կես միլիոն մարդ է տեղահանվել: Կանադան, իր հերթին, չի բացառել, որ վերը նշված թեմաներից բացի «Մեծ յոթնյակը» կարող է թալիբների դեմ պատժամիջոցների հարցը քննարկել։ «Այդ խմբավորումը մեր երկրում վաղուց է ընդգրկված ահաբեկչական կազմակերպությունների շարքում», - հանդիպմանն ընդառաջ հիշեցրել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Ավելի վաղ արևմտյան առաջնորդներն ընդգծել էին, որ ուշի ուշով հետևելու են թալիբների ձևավորած կառավարության քայլերին, հատկապես՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու կանանց ազատությունների պաշտպանության հարցում։ Ակնկալվում է, որ այս հարցը ևս այսօր քննարկման կդրվի համաժողովում, որին մասնակցելու են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի առաջնորդները։
10:17 - 24 օգոստոսի, 2021
Ջասթին Թրյուդոն և Նուբար Աֆեյանը քննարկել են Կանադայում «Մոդեռնայի» գործարանի կառուցման թեման
 |1lurer.am|

Ջասթին Թրյուդոն և Նուբար Աֆեյանը քննարկել են Կանադայում «Մոդեռնայի» գործարանի կառուցման թեման |1lurer.am|

1lurer.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և «Մոդեռնա» ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանը քննարկել են Կանադայում կորոնավիրուսի դեմ «Մոդեռնա» պատվաստանյութի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ թեման: Կանադայի կառավարության ղեկավարը Թվիթերի իր միկրոբլոբում գրել է, որ Աֆեյանի հետ խոսել են նաև բնակչությանը պատվաստելու նպատակով տարվող աշխատանքների մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարն ավարտելու համար: Թրյուդոն նշել է, որ պատվաստումներն իրենց համար խիստ առաջնահերթ են: Միաժամանակ Նուբար Աֆեյանը Թվիթերի իր միկրոբլոգում նույնպես գրառում  է արել: Նա ողջունել է Կանադայի վարչապետի հետ կապի հաստատումը և կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց առաջընթացի, մասնավորապես՝ Կանադայում «Մոդեռնայի» արտադրության նպատակով գործարանի կառուցմանը վերաբերող թեմայի քննարկումը:
13:54 - 14 օգոստոսի, 2021
Հայաստանը պատրաստ է հետագա ջանքեր գործադրել հարաբերությունների խթանման ուղղությամբ. Արմեն Սարգսյանի ուղերձը Թրյուդոյին

Հայաստանը պատրաստ է հետագա ջանքեր գործադրել հարաբերությունների խթանման ուղղությամբ. Արմեն Սարգսյանի ուղերձը Թրյուդոյին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև տարբեր ոլորտներում սերտ բարեկամական համագործակցություն է զարգացել: Հայաստանը պատրաստ է հետագա ջանքեր գործադրել երկկողմ և բազմակողմ մակարդակներում մեր հարաբերությունների խթանման ուղղությամբ` ընդլայնելով քաղաքական, տնտեսական, մշակութային կապերը, զարգացնելով ժողովուրդների միջև շփումները: Գլոբալ մարտահրավերները, որոնց բախվեց աշխարհը, բացահայտեց մեր հասարակության բազմաթիվ՝ ինչպես խոցելի, այնպես էլ ուժեղ կողմերը, երկրների և ժողովուրդների միջև համերաշխության բարձր մակարդակը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրները կհաղթահարեն այն հսկայական մարտահրավերները, որոնց ներկայում առերեսվում ենք»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
12:52 - 01 հուլիսի, 2021
Հայաստան-Կանադա համագործակցությունն ունի խորացման մեծ ներուժ. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին

Հայաստան-Կանադա համագործակցությունն ունի խորացման մեծ ներուժ. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Մեծարգո պարոն վարչապետ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Կանադայի օրվա կապակցությամբ։ Մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։ Այդ կապերին ուրույն ջերմություն են հաղորդում կանադահայ գործուն համայնքը և սերտ պատմական առնչությունները։ Վստահ եմ, որ մեր երկրների համագործակցությունն ունի խորացման մեծ ներուժ, և համատեղ ջանքերով հնարավոր կլինի նախանշել և իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր բազմաթիվ ոլորտներում։ Անցած տարի ողջ աշխարհն առերեսվեց դժվարությունների և մարտահրավերների։ Հայ ժողովրդի համար այն դարձավ նաև պատերազմի արհավիրքները վերապրելու տարի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանադայի կառավարությանը՝ խաղաղության վերահաստատմանն ուղղված ջանքերի և հակամարտությունից տուժածներին աջակցություն տրամադրելու համար։ Լիահույս եմ, որ Կանադան՝ որպես միջազգային իրավունքի և գլոբալ իրավակարգի ամրապնդման ջատագով, կշարունակի կառուցողական քաղաքականությունը տարածաշրջանի չլուծված խնդիրների և պահպանվող անվտանգային սպառնալիքների ուղղությամբ։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և շարունակական առաջընթաց։ Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է ուղերձում:
10:53 - 01 հուլիսի, 2021
Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման և ատելության գինը. Ջասթին Թրյուդո |armenpress.am|

Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման և ատելության գինը. Ջասթին Թրյուդո |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք Կանադայի վարչապետի պաշտոնական կայքից, Ջասթին Թրյուդոի ուղերձում ասված է. «Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք միանում ենք Կանադայի հայ համայնքին և ամբողջ աշխարհի հայերին, որպեսզի հիշենք նրանց, ովքեր զոհ են գնացել հայ ժողովրդի դեմ իրականացված անմարդկային գործողություններին: Մենք հարգում ենք նաև նրանց հետնորդներին և բոլոր նրանց, որոնք շարունակում են ապրել այդ ողբերգության ցավով, կորուստներով և տրավմայով: Հայոց ցեղասպանությունը աշխարհին ցույց տվեց բաժանման և ատելության անթույլատրելի գինը: Կանադան դեմ է և վճռականորեն դատապարտում է ատելությունը, անհանդուրժողականությունն ու քսենոֆոբիան: Այսօր մենք հաստատում ենք մեր հավատարմությունը մարդու հիմնարար իրավունքներին և արժեքներին և պարտավորվում ենք շարունակել աշխատանքը մեր գործընկերների հետ, որպեսզի նմանատիպ գազանություններն այլևս չկրկնվեն: Մենք շարունակում ենք ոգեշնչվել հայ ժողովրդի ուժով և ոգով՝ աներևակայելի բարդությունների դեմ պայքարում և հույսով սպասում ենք ավելի խաղաղ ապագային: Այս մռայլ տարելիցին բոլոր կանադացիներին կոչ եմ անում դադար վերցնել՝ հարգելու համար զոհերի  հիշատակը և նրանց, որոնք վերապրել են Հայոց ցեղասպանության սարսափը: Մենք կշարունակենք պատվել նրանց՝ պայքարելով ատելության դեմ, պաշտպանելով առավել խոցելիներին՝ մեր աշխարհն ավելի լավը դարձնելու նպատակով»:
18:34 - 24 ապրիլի, 2021
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի հետ. փետրվարին հանդիպելու որոշում է կայացվել |tert.am|

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի հետ. փետրվարին հանդիպելու որոշում է կայացվել |tert.am|

tert.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել հաջորդ ամիս կայանալիք հանդիպման մասին, որի ձևաչափը, համաձայն կանադական աղբյուրի, դեռևս հստակեցված չէ: Այս մասին հայտնում է REUTERS լրատվական գործակալությունը:Լրատվականը նշում է, որ Թրյուդոն առաջին արտասահմանցի ղեկավարն է, որը շնորհավորել է Բայդենին` երդմնակալության արարողության առթիվ: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կարևորել են ԱՄՆ-Կանադա հարաբերությունների ռազմավարական նշանակությունն ու քննարկել լայնածավալ օրակարգով համագործակցությունը՝  ներառյալ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը:«Բայդենը իսկապես սիրում է Կանադան: Նա հասկանում է, որ մենք Միացյալ Նահանգների գործընկերն ու դաշնակիցն ենք, ինչը վերջին չորս տարիներից հետո կտրուկ փոփոխություն է», - ասել է կանադական գաղտնի աղբյուրը:Երկու երկրների ղեկավարները խոսել են կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրները լուծելու կարևորության, մայրացամաքային և Արկտիկայի պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և Կանադայի փափուկ փայտանյութի արտահանման մաքսատուրքերի փոփոխության անհրաժեշտության մասին: 
11:34 - 23 հունվարի, 2021
Մակրոնն ու Թրյուդոն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը |1lurer.am|

Մակրոնն ու Թրյուդոն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Կանադայի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը: Նշվում է, որ երկուստեք ընդգծվել է հակամարտության խաղաղ և դիվանագիտական կարգավորման կարևորությունը: Զրուցակիցները խոսել են նաև ահաբեկչության դեմ պայքարի մասին: «Կանադայի վարչապետ Թրյուդոն իր համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին` օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչական ակտերի ու բռնության դեպքերի կապակցությամբ: Երկրների ղեկավարները համաձայնել են արտահայտվելու ազատության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ինչպես նաև հավատարմություն հայտնել ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարին»,- ասված է տարածված հաղորդագրությունում:
09:36 - 06 նոյեմբերի, 2020
Էրդողանն ու Թրյուդոն քննարկել են պատերազմական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
 |azatutyun.am|

Էրդողանն ու Թրյուդոն քննարկել են պատերազմական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ երկու առաջնորդները քննարկել են արցախա-ադրբեջանական շփման գծում պատերազմական իրավիճակը: Էրդողանը նշել է, որ «Կանադայի կողմից Թուրքիային սպառազինության որոշ տեսակների մատակարարումը դադարեցնելու որոշումը հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն»: Նշվում է նաև, որ վարչապետ Թրյուդոյի հետ զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը ղարաբաղյան հակամարտության հարցում ադրբեջանական տեսակետներն է հնչեցրել: Նշենք, որ անցած շաբաթ Կանադան սառեցրել էր այն ռազմական սարքավորումների մատակարարումը Թուրքիային, որոնք, ըստ հաղորդումների, օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի դեմ:
11:14 - 17 հոկտեմբերի, 2020
Վարչապետը Ջասթին Թրյուդոյին շնորհակալություն է հայտնել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների արտահանումը Թուրքիա կասեցնելու համար

Վարչապետը Ջասթին Թրյուդոյին շնորհակալություն է հայտնել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների արտահանումը Թուրքիա կասեցնելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցներն իր արտասահմանյան գործընկերների հետ: Այսօր ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ընթացող ռազմական գործողությունների և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի մասին: Զրուցակցի ուշադրությունը հրավիրվել է ռազմական գործողություններում Թուրքիայի կործանարար ներգրավվածության և Հարավային Կովկասում հաստատվելու այդ երկրի անընդունելի նկրտումների վրա: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների Թուրքիա արտահանումը կասեցնելու համար: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան կիրառման սկզբունքային նշանակությունը: Կանադայի վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել ստեղծված իրավիճակով և հույժ կարևորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:
19:25 - 16 հոկտեմբերի, 2020
Կանադայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի առթիվ |armenpress.am|

Կանադայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի առթիվ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: «Այսօր մենք միանում ենք Կանադայում հայ համայնքին, աշխարհի հայերին՝ նշելու Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձը: Կանադան արևմտյան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով 1992 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր, երկու երկրների միջև հարաբերությունները կառուցվել են ընդհանուր արժեքների վրա և միայն ամրացել են», նշել է Կանադայի վարչապետը: Ջասթին Թրյուդոյի խոսքով՝ հայկական ծագում ունեցող ավելի քան 60 հազար կանադացի ամեն օր կարևոր ներդրում է ունենում երկրում: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Կանադան սերտորեն համագործակցում են միջազգային կառույցներում՝ ՄԱԿ-ում, Ֆրանկոֆոնիայում: «2018 թվականին ես Հայաստանում էի, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու ուղիները: Մենք ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը մի շարք կարևոր ոլորտներում»,-նշել է Ջասթին Թրյուդոն:
18:53 - 21 սեպտեմբերի, 2020