Շվեդիա

Ֆինլանդիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի․ նախագահ Սաուլի Նիինիստյո

 |armenpress.am|

Ֆինլանդիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի․ նախագահ Սաուլի Նիինիստյո |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն լրագրողներին հայտարարել է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին չի անդամակցի առանց Շվեդիայի: «Երբ ես վերջին անգամ այցելեցի Շվեդիա, ես շատ հստակ հասկանալ տվեցի դա»,-ասել է Նիինիստյոն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ Հելսինկիում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Նախագահը պարզաբանել է. «Շվեդիայում ասում են, որ ֆիննական հարցը մեր գործն է, եւ հենց նույնպիսին է շվեդական հարցը՝ դա մեր գործն է, իսկ դա նշանակում է, որ մենք առաջ ենք ընթանում ձեռք ձեռքի տված»: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության դեմ Թուրքիայի առարկություններն իր համար անսպասելի են դարձել: «Ես զարմացած եմ Թուրքիայի դիրքորոշմամբ, սակայն մենք պետք է լրջորեն վերաբերվենք այն թեմաներին, որոնց կապակցությամբ նա անհանգստություն է հայտնում»,-ասել է Ֆինլանդիայի ղեկավարը, հույս հայտնելով, որ «կհաջողվի լուծում գտնել, որը բոլորին կբավարարի»: Ստոլտենբերգն իր հերթին, խոսելով Թուրքիայի պահանջների մասին, հայտարարել է. «Դրանք օրինական կասկածներ են, խոսքը ահաբեկչության մասին է, խոսքը զենքի արտահանման մասին է»: Նրա խոսքով՝ հարկ է «հիշել եւ հասկանալ, որ ՆԱՏՕ-ի ոչ մի դաշնակից չի տուժել այն մեծ քանակությամբ ահաբեկչական հարձակումներից, որքան Թուրքիան»: Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտեր են ներկայացրել մայիսի 18-ին: Սակայն Թուրքիան ներկայում այդ հարտերի քննարկումն արգելափակում է: Անկարան մի շարք պահանջներ ունի սկանդինավյան երկրների նկատմամբ. մասնավորապես, նա նրանց մեղադրում է քրդական խմբավորումներին աջակցելու մեջ, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:30 - 13 հունիսի, 2022
ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի մտավախություններն արդարացված են․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի մտավախություններն արդարացված են․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հեռանկարի առնչությամբ Թուրքիայի անհանգստությունն անվտանգության հարցերի շուրջ արդարացված է։ Այսպիսի հայտարարություն է արել այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ, հայտնում է DW-ն։ ՆԱՏՕ-ի ոչ մի այլ երկիր նման քանակությամբ ահաբեկչական գրոհների չի ենթարկվել, որքան Թուրքիան։ Ադ պատճառով էլ Անկարայի մտավախություններին պետք է լուրջ մոտենալ, ընդգծել է Ստոլտենբերգը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ հանդիպման ժամանակ։ Վաղը՝ հունիսի 13-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Շվեդիայում բանակցություններ կանցկացնի նաև այդ երկրի վարչապետ Մագդալենա Անդերսոնի և նրա գլխավորած կառավարության անդամների հետ։ Ֆինլանդիան ու Շվեդիան հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին՝ ուկրաինական պատերազմի ֆոնին։ Այս երկրների անդամակցության համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր 30 անդամների համաձայնությունը։ Սակայն Անկարան մին օրս կողմ չի արտահայտվում այդ նախաձեռնությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դա հիմնավորում է այն «քրդերի հարցում Ֆինլանդիայի և Շվեդիայի հստակ դիրքորոշման բացակայությամբ», որոնց Թուրքիայում համարում են ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչ։ Բացի այդ, Անկարային դուր չի գալիս, որ 2019 թ-ին Ստոկհոլմն ու Հելսինկին այդ երկրին զենքի մատակարարման էմբարգո են սահմանել։ Նորա Վանյան
19:00 - 12 հունիսի, 2022
Շվեդիայի խորհրդարանում չի հաջողվել անվստահություն հայտնել արդարադատության նախարարին

Շվեդիայի խորհրդարանում չի հաջողվել անվստահություն հայտնել արդարադատության նախարարին

Շվեդիայի կառավարությունը կարողացել է խուսափել խորհրդարանի կողմից անվտսահություն հայտնելուց, գրում է Reuters-ը։ Շնորհիվ այն բանի, որ խորհրդարանի անկախ, իրանաքրդական ծագման պատգամավոր Ամինե Կակաբավեն ձեռնպահ է մնացել քվեարկությունից, խորհրդարանը չի կարողացել անվստահություն հայտնել երկրի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնին։ Քվեարկություն նախաձեռնելու պատճառը հանցավորության աճն էր։ Առանց Կակաբավեի քվեի՝ նախարարին անվստահություն հայտնելուն կողմ է արտահայատվել խորհրդարանի 174 պատգամավոր, սակայն որոշման կայացման համար անհրաժեշտ էր 175 ձայն։ Ավելի վաղ երկրի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել էր, որ իր կառավարությունը հրաժարական կտա, եթե խորհրդարանը նախարարին անվստահություն հայտնի։   Նորա Վանյան
19:03 - 07 հունիսի, 2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը |tert.am|

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը |tert.am|

tert.am: Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին միանալու համար պետք է հստակ ցույց տան, որ հրաժարվում են աջակցել Քրդստանի Աշխատավորական կուսակցությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Կողմերը քննարկել են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիայի անհանգստությունը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ հիմնված է իրավական պահանջների վրա։ Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ երկու երկրները պետք է հստակ ցույց տան, որ հրաժարվել են ահաբեկչությանն աջակցելուց, չեղարկել են Թուրքիայի դեմ պատժամիջոցները և պատրաստ են համերաշխություն ցուցաբերել դաշինքին»,- լրագրողներին ասել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։ Ստոլտենբերգն իր հերթին նշել է, որ «առանցքային դաշնակից Թուրքիայի ակնկալիքները պետք է իրականացվեն»։
11:02 - 04 հունիսի, 2022
Ստոլտենբերգը Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով բանակցություններ է կազմակերպում |factor.am|

Ստոլտենբերգը Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով բանակցություններ է կազմակերպում |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ բանակցություններ է անցկացնելու Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի մասնակցությամբ՝ հույս ունենալով այս ամիս կայանալիք գագաթնաժողովից առաջ վերջ տալ Անկարայի դիմադրությանը դաշինքին այս երկրների միանալուն։ Այս մասին հայտնել է AFP-ն, որին վկայակոչում է Turkish Minute-ը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ առաջիկա օրերին երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին հավաքելու է Բրյուսելում, որպեսզի առաջընթաց ապահովի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու դիմումների հարցում։«Իմ մտադրությունն է դա անել նախքան հունիսի 28-ին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Ֆինլանդիան և Շվեդիան հստակեցրել են, որ պատրաստ են նստել սեղանի շուրջ և անդրադառնալ Թուրքիայի մտահոգություններին»,- ասել է Ստոլտենբերգը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
15:53 - 02 հունիսի, 2022
Ֆինլանդիան ու Շվեդիան կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ

Ֆինլանդիան ու Շվեդիան կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ

Ֆինլանդիան ու Շվեդիան հայտարարել են, որ շարունակելու են երկխոսությունը Թուրքիայի հետ՝ ՆԱՏՕ-ին սկանդինավյան այս երկրների անդամակցության շուրջ Անկարայի առարկությունների վերաբերյալ, գրում է Reuters-ը։ Երկու երկրներն էլ մայիսին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ են ներկայացրել, սակայն բախվել են Թուրքիայի դիմադրությանը, որը նրանց մեղադրում է քուրդ զինյալների համար ապաստան լինելու համար և պահանջում, որպեսզի նրանք չեղարկեն Թուրքիային զենքի մատակարարման արգելքը։ «Շվեդիայի հետ միասին մենք կպատրաստվենք այն հարցերին, որոնք ունի Թուրքիան», - լրագրողներին ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հաավիստոն։ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր 30 անդամ երկրների համաձայնությունը։ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն էլ հայտարարել է, որ մոտ ապագայում Թուրքիայի ներկայացուցիչների հետ կառուցողական հանդիպումներ է ակնկալում։ Նորա Վանյան
17:21 - 01 հունիսի, 2022
Թուրքիան սկսում է Սիրիայի հյուսիսում իրականացվող գործողության հերթական փուլը․ Էրդողան |azatutyun.am|

Թուրքիան սկսում է Սիրիայի հյուսիսում իրականացվող գործողության հերթական փուլը․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: «Թուրքիան մուտք է գործում Սիրիայի հետ սահմանի երկայնքով 30 կիլոմետրանոց անվտանգություն գոտի ստեղծելուն ուղղված գործողության հերթական փուլ», - այսօր Անկարայում, իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։ «Առաջիկայում թուրքական բանակը Թել-Ռիֆաաթի և Մանբիջի շրջանները կզտի այստեղ գործող ահաբեկչական կառույցներից։ Աստիճանաբար այդ գործողությունները կտարածվեն նաև [Սիրիայի հյուսիսի] մյուս շրջանների վրա», - ասել է Թուրքիայի նախագահը։ Այսօրվա ելույթում Էրդողանը անդրադարձել է նաև այն առարկություններին, որ ներկայացնում են թուրքական իշխանությունները՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների հետ կապված։ «Մենք փաստարկված կերպով բացատրել ենք, թե ինչու ենք առարկում այս երկրների անդամակցությանը։ Մինչ օրս, սակայն, որևէ փաստաթուղթ, որ կփարատեր մեր մտավախությունները, չենք ստացել», -նշել է Թուրքիայի նախագահը։
16:11 - 01 հունիսի, 2022
Թուրքիան դեմ է պատժամիջոցներին, սակայն թույլ չի տա իր միջոցով շրջանցել դրանք․ Չավուշօղլու

Թուրքիան դեմ է պատժամիջոցներին, սակայն թույլ չի տա իր միջոցով շրջանցել դրանք․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն «Անադոլու» լրատվական գործակալության լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներին։ Նա նշել է, որ պատժամիջոցների ազդեցությունը կրում են ոչ միայն այն երկրները, որոնք մտցնում են այդ սահմանափակումները, կամ նրանք, ում դեմ դրանք կիրառվում են, այլև շատ այլ երկրներ։ «Թուրքիան տեղակայված է մի տարածաշրջանում, որտեղ շարունակվում է պատերազմը։ Հակամարտության [գոտուց] մեզ միայն ծովն է բաժանում։ Մեր երկիրը կրում է պատժամիջոցների հետևանքները, չնայած որ չի սատարել դրանք։ Ռուսաստանը պատասխան սահմանափակումներ է կիառում, սահմանփակում է արտահանումը։ Դա վերաբերում է, օրինակ, պարարտանյութերի, արևածաղկի ձեթի և հացահատիկի արտահանմանը», - նշել է նա։ Չավուշօղլուն ընդգծել է, որ իր երկրի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ հստակ է․ «Մենք սկզբունքորեն դեմ ենք ցանկացած տիպի պատժամիջոցներին։ Թուրքիան հայտարարում է, որ կսատարի միայն այն սահմանափակումները, որոնք կիրառվում են ՄԱԿ մակարդակով։ […] Մենք չենք սատարել [ՌԴ դեմ] պատժամիջոցները, սակայն դա չի նշանակում, թե Անկարան թույլ կտա սահմանափակումները շրջանցել Թուրքիայի միջոցով»։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը, Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ Անկարան այդ երկրներից ակնկալում է «ահաբեկչական խմբավորումների հետ ցանկացած կապի դադարեցում»։ «Մեզ հստակ գրավոր երաշխիքներ են պետք։ […] Սկանդինավյան երկրները մեզ հայտնում են ազգային օրենսդրության վերանայման անհրաժեշտության մասին։ Մենք պատրաստ ենք սպասել այնքան, որքան պետք է, մինչև որ բավարարվեն Թուրքիայի ազգային անվտանգությանն առնչվող պահանջները», - ասել է նա։ Նորա Վանյան
17:40 - 31 մայիսի, 2022
«Ահաբեկչությունը սատարող» երկրներին թույլ չենք տալու անդամակցել ՆԱՏՕ-ին․ Էրդողան

«Ահաբեկչությունը սատարող» երկրներին թույլ չենք տալու անդամակցել ՆԱՏՕ-ին․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախորդ շաբաթ ֆիննական և շվեդական պատվիրակությունների հետ բանակցությունները «սպասված մակարդակով» չեն անցել, և Անկարան չի կարող «այո» ասել «ահաբեկչությունը սատարող» երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին, գրում է Reuters-ը։ «Քանի դեռ Թայիփ Էրդողանն է Թուրքիայի Հանրապետության ղեկավարը, մենք միանշանակ չենք կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին այն երկրների անդամակցությանը, որոնք սատարում են ահաբեկչությունը», - ասել է նա։ Թուրքիան ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերի առնչությամբ առարկություններ ունի այն հիմքով, թե այդ երկրներն օգնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունեցող անձանց։ Նա այս երկրներից պահանջում է նաև չեղարկել 2019 թ-ին Անկարային զենքի մատակարարման էմբարգոն։ Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարել են, որ դատապարտում են ահաբեկչությունը։ Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, սակայն իրավիճակն օրեցօր ավելի է վատթարանում։ «Երկուշաբթի հեռախոսազրույց եմ ունենալու Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Մենք շարունակելու ենք կողմերին կոչ անել օգտագործելու երկխոսության և դիվանագիտության խողովակները», - ասել է նա։   Նորա Վանյան  
17:45 - 29 մայիսի, 2022
ՆԱՏՕ-ն պետք է վերջ տա Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով անիմաստ հայտարարություններին․ Էրդողան |azatutyun.am|

ՆԱՏՕ-ն պետք է վերջ տա Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով անիմաստ հայտարարություններին․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: «Թուրքիան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն անիմաստ հայտարարությունների փոխարեն կոնկրետ քայլեր կձեռնարկի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ Անկարայի մտահոգությունները փարատելու հարցում», - այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «ՆԱՏՕ-ի մեր գործընկերներից ահաբեկչության դեմ պայքարում մենք պատշաճ օգնություն չենք ստացել։ Մենք չենք կարող աչք փակել այն պատժամիջոցների վրա, որ մեր դեմ կիրառում է Շվեդիան։ Այդ պատժամիջոցներն ուղղակի անբացատրելի են», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։ «Քանի որ այն դերը, որ մենք խաղում ենք դաշինքում, հստակ է, մենք շարունակում ենք պատժամիջոցների վերացման հարցը քննարկել մեր դաշնակիցների հետ», - նշել է Էրդողանը։ 2019 թվականին Սիրիայի քրդաբնակ շրջաններ թուրքական ներխուժմանն ի պատասխան Շվեդիան դադարեցրել էր սպառազինության վաճառքը Անկարային։
15:58 - 23 մայիսի, 2022
Ստոլտենբերգն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի դիմումների վերաբերյալ հարցեր |azatutyun.am|

Ստոլտենբերգն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի դիմումների վերաբերյալ հարցեր |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ շաբաթ օրը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որոնց ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից քարոզվող «բաց դռների» քաղաքականությունը։ Նրանք քննարկել են նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ներկայացված անդամակցության հայտերը: «Մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր դաշնակցի մտահոգությունները, իսկ լուծում գտնելու համար բանակցությունները պետք է շարունակվեն»,- ասել է Ստոլտենբերգը: Անկարան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինք մտնելուն, քանի դեռ այդ երկրները հիմնարար հարցերի շուրջ բացահայտ համերաշխություն չեն ցուցաբերել Թուրքիայի հետ, ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի` այս հեռախոսազրույցի ժամանակ ասել է է Էրդողանը:
11:05 - 22 մայիսի, 2022