Շառլ Միշել

Շառլ Միշելը (Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն է։

Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում։ Կրթություն ստացել է  Բրյուսելի ազատ համալսարանում։ Շառլը Բելգիայի 69-րդ վարչապետն է։

Բրյուսելը վճռական է շարունակելու իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում․ Միշել |armenpress.am|

Բրյուսելը վճռական է շարունակելու իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում․ Միշել |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելը վճռական է տրամադրված շարունակելու իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ «Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում։ Մենք վճռական ենք տրամադրված առաջ տանել ԵՄ միջնորդական ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հասնելու համար՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա»,- հայտարարել է ԵԽ նախագահը։ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:
18:45 - 27 հոկտեմբերի, 2023
Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը․ Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման չկայանալու վերաբերյալ

Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը․ Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման չկայանալու վերաբերյալ

Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։  «Կան աշխատանքային մանրամասներ, որոնց վերաբերյալ առաջիկա օրերին կփորձենք պարզաբանումներ ստանալ ԵՄ մեր գործընկերներից։  Իհարկե որոշ հարցերի պատասխան նաև ունենք, բայց չէի ցանկանա շտապել գնահատականներ հնչեցնել։ Մենք, ինչպես նախկինում, պատրաստակամություն ենք հայտնել մասնակցելու այդ հանդիպմանը», - նշեց Փաշինյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցութամբ նախատեսված հանդիպման տեղի չունենաու մասին հայտնել էր Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։  Ավելի ուշ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին, թե ով ժամանակ չի գտել մեկնել Բրյուսել բանակցությունների, ասել էր․ «Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը «ժամանակ չի գտել» [մեկնելու Բրյուսել], որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը: Հուսամ իսկապես խնդիրը կոնկրետ ժամկետներն են ու առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին»։  
17:47 - 25 հոկտեմբերի, 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա |tert.am|

Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա |tert.am|

tert.am: Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Այս մասին հայտարարեց Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով հեռավար մասնակցում է Երևանում ընթացող համաժողովին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանեց ժամանակի սղությամբ: «Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Ալիևը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում», - նշեց Կլաարը: «Չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի», - ընդգծեց եվրոպացի դիվանագետը: Մինչև ամսվա վերջ Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ամսվա սկզբին Գրանադայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել:
11:59 - 25 հոկտեմբերի, 2023
Փաշինյանն ասել է՝ որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները՝ ըստ Գրանադայի հայտարարությունների

Փաշինյանն ասել է՝ որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները՝ ըստ Գրանադայի հայտարարությունների

Բացարձակ իդեալական վիճակներ չկան և չեն էլ լինելու։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գրանադայում ստորագրված հայտարարությանը։ «Գրանադան մեզ տվեց երկու շատ կարևոր հայտարարություն՝ 1-ինը՝ քառակողմ հայտարարություն (Ն․ Փաշինյան, Է․ Մակրոն, Օ․ Շոլց, Շ․ Մեշել) և 2-րդը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ։  Ըստ էության, սրանով արձանագրվեց, չեմ ուզում ասել աննախադեպ, բայց շատ կարևոր արձանագրում [եղավ], որ ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս։ Որովհետև ԵՄ երկու սյուները՝ Եվրամիության խորհուրդը և Եվրահանձնաժողովը, արձանագրեցին այս փաստը»,- ասել է Փաշինյանը։ Ըստ ՀՀ վարչապետի՝ երկու հայտարարություններում էլ արձանագրվեցին և՛ մեր, և՛ ԵՄ տեսակետից, թե որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները․ «1-ինը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ ընդծումով տարածքների չափերը։  2-րդը՝ դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ․ կնքված Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և համաձայն կողմերին փոխանցված ԽՍՀՄ վերջին շրջանի քարտեզների։  3-րդը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո»։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Գրանադայում կայացած հանդիպումների բացն այն է, որ այնտեղ ընդունված առաջին հայտարարությունը քառակողմ է, այլ ոչ թե հնգակողմ։ «Այսինքն՝ ի սկզբանե պլանավորված էր, որ այն լինելու է հնգակողմ, բայց Ադրբեջանի բացակայությունը՝ այդ փաստաթղթի ներքո, թերություններից է։ Եթե այդ թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ապա ես հիմա կասեի, որ հավանականությունը, որ մինչև տարվա վերջ մենք կստորագրենք խաղաղության պայմանագիր, 70%-ից բարձր կլիներ»,- հավելել է նա։ Որպես Գրանադայում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում արձանագրված կարեւոր դրվագ՝ Փաշինյանը նշել է, որ արձանագրվել եւ դատապարտվել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը եւ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը․ «Արձանագրվեց ԵՄ և ԱՄՆ պատրաստակամությունը՝ հումանիտար իրավիճակը կարգավորելու համար։ Արձանագրվեց, որ ԼՂ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք պետք է ունենան առանց նախապայմանների, և նրանց այդ իրավունքը պետք է պաշտպանվի։  Արձանագրվեց, որ ԵՄ-ն պատրաստ է հարաբերությունները Հայաստանի հետ խորացնել այնքան, ինչքան Հայաստանը կցանկանա, կամ այնքան, ինչքան համապատասխան է Հայաստանի կարիքներին։ Սրանք առավելություններն են»,- ասել նա։ Պատասխանելով հարցին, թե արդյոք քառակողմ հայտարարությունը չեզոքացրե՞լ է ՀՀ անվտանգային խնդիրները, արդյոք Ադրբեջանը դուրս կգա՞ ՀՀ ինքնիշխան տարածքներից, որոնք գրավել է, Փաշինյանը նշել է. «Եթե մենք դելիմիտացիայի հիմքում դնում ենք կոնկրետ քարտեզներ, արձանագրվում են սահմանի խախտումները, դա նշանակում է, որ դելիմիտացիայի պրոցեսում այդ խախտումները պետք է վերացվեն։ Հիմա խնդիրը այն է, որ այս ձևակերպման տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը, բայց մյուս կողմից՝ առնվազն արևմտյան տիրույթում ձևավորվել է արդեն պաշտոնական ըմբռնում, որ սա պետք է լինի ապագա խաղաղ կարգավորման հիմքը»։ Փաշինյանը հայտնել է նաև, որ իրականում այդ հայտարարության մեջ գերիների թեմային անդրադարձ կար. «Այնտեղ կոչ էր հղված բոլոր կողմերին, որ նրանք բոլոր գերիներին ազատ արձակեն։ Մենք միշտ էլ պատրաստակամություն ենք հայտնել ենք՝ գնալ այդպիսի լուծումների։ Իմիջիայլոց, քառակողմ հայտարարության մեջ կա նաև անդրադարձ անհետ կորած անձանց խնդրին»։
23:43 - 10 հոկտեմբերի, 2023
Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ նոր հակամարտության. Իլհամ Ալիև

Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ նոր հակամարտության. Իլհամ Ալիև

Ալիևը Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում ասել է, թե Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի տրամադրումը մոտեցում է, որը «ծառայում է ոչ թե խաղաղության, այլ նոր հակամարտության», և եթե տարածաշրջանում որևէ նոր հակամարտություն լինի, դրա պատճառը Ֆրանսիան է լինելու։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։ Նա նշել է, որ Ադրբեջանը Գրանադայի հանդիպմանը չի մասնակցել Ֆրանսիայի «հայտնի դիրքորոշման պատճառով»։  Ադրբեջանի նախագահը ասել է նաև, թե Ադրբեջանի 8 գյուղեր դեռ գտնվում են «Հայաստանի օկուպացիայի տակ և ընդգծել է այդ գյուղերի օկուպացիայից ազատագրման կարևորությունը»։ Հեռախոսազրույցի մասին հայտնել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ նշելով, որ զրույցը տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ։ Նշենք, որ Գրանադայում պետք է տեղի ունենար հնգակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, Իլհամ Ալիևը, սակայն, չէր մասնակցել հանդիպմանը։
22:31 - 07 հոկտեմբերի, 2023
Շառլ Միշելն ու նրա գործընկերները պետք է մտածեին ԼՂ-ի հայերի ճակատագրի մասին. Պուտին
 |armeniasputnik.am|

Շառլ Միշելն ու նրա գործընկերները պետք է մտածեին ԼՂ-ի հայերի ճակատագրի մասին. Պուտին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ԵՄ առաջնորդները պետք է մտածեին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի մասին, երբ համոզում էին ՀՀ վարչապետին Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել։ Այս մասին «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Պարոն Միշելն ու նրա գործընկերները պետք է այն ժամանակ մտածեին, երբ համոզում էին պարոն Փաշինյանին... Հավանաբար, չգիտեմ, պետք է նրանց հարցնել... Ետնաբեմում համոզում էին ՀՀ վարչապետին նման քայլի գնալ, պետք է մտածեին Ղարաբաղի հայերի ճակատագրի մասին, պետք է գրեին, ինչ է նրանց սպասում այս իրավիճակում», - նշել է նա։ Նա կարծում է, որ պետք է ինտեգրման ինչ-որ կարգ սահմանեին, նրանց անվտանգության ապահովման և իրավունքների պահպանման հետ կապված որևէ կարգ։ Բայց Պրահայի հռչակագրում նման բան չկա, կա միայն հայտարարություն այն մասին, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ ՌԴ նախագահը հավելել է նաև, որ ԼՂ-ում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը, անխուսափելի էին Ադրբեջանի կազմում Ղարաբաղը Հայաստանի կողմից ճանաչելուց հետո։ Նա նշել է, որ դա զուտ ժամանակի հարց էր, թե երբ և ինչպես Ադրբեջանն «այնտեղ սահմանադրական կարգ կսկսեր հաստատել»։
20:03 - 05 հոկտեմբերի, 2023
Գրանադայի քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց
 |azatutyun.am|

Գրանադայի քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այսօր Գրանադայում կայացած հանդիպման արդյունքում հայտարարություն են ընդունել։ Հայտարարությունում Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերն ընդգծում են «իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը»։ «Նրանք նաև իրենց աջակցությունը հայտնեցին ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ իր բոլոր չափումներով՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կարիքների վրա», - ասված է հայտարարությունում։ «Նրանք համաձայնեցին Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության շուրջ, քանի որ այն բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետևանքներին։ Նրանք ընդգծեցին, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և հարգելով իրենց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները», - նշված է քառակողմ հայտարարությունում։ «Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 հազար 800 քկմ) և Ադրբեջանի (86 հազար 600 քկմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի հայտարարությունում։ 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքի սկզբունքը։ Նրանք ընդգծել են սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին և պետք է հիմք հանդիսանան նաև ուժերի միջև հեռավորություն պահպանելու, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար», - ասված է հայտարարությունում։ «Նրանք կոչ արեցին ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման, ինչպես նաև տարածաշրջանային կապերի բացման՝ երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա», - նշված է հայտարարությունում։ «Եվրոպացի առաջնորդները կոչ արեցին Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհետ կորածների ճակատագրին լուծում տալու և ականազերծման աշխատանքները հեշտացնելու համար», - ասված է քառակողմ փաստաթղթում։
19:35 - 05 հոկտեմբերի, 2023
ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը
 |news.am|

ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը |news.am|

news.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ վերջերս ունեցած զրույցի ընթացքում նշել է, որ նա «չի կարող տարածքային հավակնություններ ունենալ Հայաստանի նկատմամբ», եւ պահանջել է երաշխավորել տարածքային ամբողջականության Բաքվի եւ Երեւանի փոխադարձ ընդունումը։ Սա պետք է բարձրաձայն ասվի, եւ պետք է երաշխավորել, որ կա [Հայաստանի եւ Ադրբեջանի] տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում»,- ասել է նա Գրանադա (Իսպանիա) ժամանելով, որտեղ մասնակցելու է Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովին։ «Ես մտադիր չեմ մեկնաբանել Ալիեւի Գրանադա չգալու որոշումը այստեղ, մարդկանց մեջ, ես ամեն ինչ կասեմ նրան անձամբ, թե ինչ եմ մտածում այդ մասին»,- ավելացրել է Միշելը։ ԵՄ միջնորդությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղղված է այս տարածաշրջանում Եվրամիության շահերի պաշտպանությանը»,- նշել է Միշելը։ Մենք դեռ չենք սկսել այդ միջնորդությունը, մենք առանձնապես ակտիվ չենք եղել Կովկասում։ Եվրամիության այդ միջնորդական ջանքերը նշանակում են, որ մենք պաշտպանում ենք մեր շահերը, մենք առաջ ենք տանում մեր արժեքներն այդ տարածաշրջանում»,- ասել է Միշելը։ Պատասխանելով թուրք լրագրողների այն հարցին, թե «ինչու է ԵՄ-ն լռել 30 տարի եւ հիմա նոր է սկսել խոսել Հայաստանի անունից, եւ կարող է արդյոք նա դրանից հետո անվանվել անաչառ միջնորդ», Միշելը նշել է. «Իհարկե կարող է, քանի որ մենք գաղտնի օրակարգ չունենք, մենք պարզապես ցանկանում ենք կայունություն, բարգավաճում բոլորի համար»։ Նա ավելացրել է, որ ԵՄ-ն մտադիր է հումանիտար օգնություն տրամադրել Հայաստանին Արցախից փախստականներին աջակցելու համար։ «Մենք նաեւ ողջունում ենք Հայաստանի մտադրությունը՝ ամրապնդել կապերը Եվրամիության հետ»,- ընդգծել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։ «Մենք Հայաստանին չորս տարի առաջ խոստացել ենք 2 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթ, եւ [հիմա] մենք պետք է կատարենք մեր խոստումը, մենք չպետք է հետաձգենք այն»,- ասել է նա։
16:10 - 05 հոկտեմբերի, 2023
Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին․ ռազմական գործողությունը սկսվել է՝ ՌԴ-ի կողմից առանց որևէ արձագանքի․ Շառլ Միշելը՝ Արցախում ստեղծված իրողությունների մասին |factor.am|

Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին․ ռազմական գործողությունը սկսվել է՝ ՌԴ-ի կողմից առանց որևէ արձագանքի․ Շառլ Միշելը՝ Արցախում ստեղծված իրողությունների մասին |factor.am|

factor.am: ԵՄ Խորհրդի նախագահը կարծում է, որ Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերի։ Euronews-ին տված հարցազրույցում Շառլ Միշելն ասել է, թե դաս պետք է քաղել Ադրբեջանի հետ հակամարտությունից, որը ռազմական գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղը վերադարձրեց իր վերահսկողությանը։ «Իրավիճակը պարզ է, ոչ ոք չի կարող դա չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա գտնվեն այնտեղ ու երաշխավորեն կայունության և անվտանգության վերաբերյալ համաձայնագրերի իրականացումը։ Մենք տեսնում ենք, որ այս ռազմական գործողությունը սկսվել է՝ ՌԴ-ի կողմից առանց որևէ արձագանքի, որը եղել է իրադարձությունների վայրում՝ ի տարբերություն ԵՄ-ի, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի»,- ասել է Շառլ Միշելը։ Նա նշել է, որ մտադիր է միջնորդություն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև այս շաբաթվա վերջին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ։ Լրագրողի հարցին, թե հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ, և ինչպե՞ս է հնարավոր այս պայմաններում վստահություն ձևավորել, Միշելը պատասխանել է․ «Կարծում եմ, որ Ադրբեջանի վրա մեծ պատասխանատվություն է դրվել այն պահից, երբ նա սկսել է ռազմական գործողությունը։ Այժմ Ադրբեջանը պետք է բարի կամք դրսևորի և միջազգային հանրությանը ներգրավի իրավիճակի մշտադիտարկմանը, որպեսզի պաշտպանվեն Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։ Եվրոպացի պաշտոնյան հավելել է, որ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց խոստումնալից: Անցյալ տարի Եվրամիությունը շատ բան արեց Ադրբեջանից ավելի շատ բնական գազ ստանալու համար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:25 - 03 հոկտեմբերի, 2023
Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին մասնակցել է նաև Շառլ Միշելը

Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին մասնակցել է նաև Շառլ Միշելը

Նախագահ Միշելի, նրա դիվանագիտական խորհրդականներ հովանու ներքո տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի դիվանագիտական խորհրդականների մասնակցությամբ, Ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի մասնակցությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ նախագահ Շառլ Միշելի խոսնակը։  «Նախագահ Միշելը միացավ մասնակիցներին՝ մտքերի կարճ փոխանակման համար: ԵՄ-ն մասնակիցներին հրավիրել է մտքեր փոխանակելու տեղում առկա իրավիճակի և տեղի բնակչության անհետաձգելի կարիքների բավարարմանն ուղղված տարբեր ջանքերի շուրջ։ Եվրամիությունը ուշադիր հետևում է այս բոլոր իրադարձություններին և ամենաբարձր մակարդակով մասնակցում է քաղաքացիական բնակչության համար ռազմական գործողությունների հետևանքների մեղմմանն ուղղված աջակցությանը: ԵՄ-ն այս համատեքստում վերահաստատել է անցած շաբաթ Ադրբեջանի ռազմական գործողության վերաբերյալ իր դիրքորոշումը: Հիքմեթ Հաջիևը խոսել է Ադրբեջանի կողմից տեղի բնակչությանը մարդասիրական օգնության անվտանգության ապահովման ծրագրերի մասին: ԵՄ-ն ընդգծել է միջազգային մարդասիրական կազմակերպությունների և իրավապաշտպանների համար թափանցիկության և հասանելիության, ինչպես նաև Ադրբեջանում Ղարաբաղի հայերի ապագայի վերաբերյալ Բաքվի տեսլականի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը: ԵՄ-ն օգնություն է ցուցաբերում ղարաբաղահայությանը։ Հանդիպումը նաև հնարավորություն տվեց մասնակիցների միջև կարծիքների ինտենսիվ փոխանակում իրականացնել երրորդ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հնարավոր հանդիպման արդիականության վերաբերյալ, որը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում: Մասնակիցներն ի գիտություն ընդունեցին Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր շահագրգռվածությունը՝ օգտագործելու Գրանադայի հնարավոր հանդիպումը՝ շարունակելու իրենց ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս կապակցությամբ Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը բանակցություններ են վարել առաջիկա հնարավոր հանդիպմանը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի առաջմղման հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան, անվտանգությունը, կապը, հումանիտար հարցերը և խաղաղության ավելի լայն պայմանագիրը: Անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ և վճռական փոխզիջումային լուծումներ կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով։ ԵՄ-ն կարծում է, որ Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի կողմից տարածքային ամբողջականությանը և միմյանց ինքնիշխանությանը իրենց հանձնառությունը հրապարակայնորեն հաստատելու համար՝ ավելի վաղ Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»։
18:30 - 26 սեպտեմբերի, 2023
Բաքուն հրաժարվում է միջազգային միջնորդությունից․ մանրամասներ Միշել-Ալիև հեռախոսազրույցից |aztutyun.am|

Բաքուն հրաժարվում է միջազգային միջնորդությունից․ մանրամասներ Միշել-Ալիև հեռախոսազրույցից |aztutyun.am|

azatutyun.am: «Ազատություն» ռադիոկայանին մանրամասներ են հայտնի դարձել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հեռախոսազրույցից։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները փոխանցում են, թե Միշելը խիստ հիասթափություն է հայտնել Ղարաբաղում ուժի կիրառման կապակցությամբ և վերստին ընդգծել «հրադադարի պահպանման և ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության համար անհապաղ վստահելի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը»։ «Այն միջոցները, որ ձեռնարկել է Բաքուն, ուղղակի անընդունելի են։ Միջազգային մակարդակում, այդ թվում՝ Եվրամիությունում բացասական արձագանք կա», - փոխանցել է Միշելը Ալիևին, ընդգծելով, որ Բրյուսելում երեկ առավոտյան քննարկումներ են եղել Ադրբեջանի դեմ հնարավոր քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։ Մինչ այս պահը, սակայն, որևէ երկիր կամ կազմակերպություն չի հայտարարել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կամ սահմանափակումներ կիրառելու մասին։ «Այժմ կարևոր է կենտրոնանալ մարդասիրական վիճակի վրա․ Ադրբեջանը պետք է երաշխավորի, որ հայերը հարգվեն և Ադրբեջանում ապագա ունենան», - ըստ «Ազատության» աղբյուրի, ասել է Միշելը, նշելով, որ անվտանգությունն ապահովելու հարցում պետք է դեր ունենա նաև միջազգային համայնքը։ Ադրբեջանի նախագահը մինչդեռ պնդել է, թե Ղարաբաղի դեմ գործողությունն արդարացված էր, «սա Ադրբեջանի ներքին գործն է», և միջազգային միջնորդության կարիք ինքը չի տեսնում։ «Բաքուն այժմ կենտրոնացած է վերաինտեգրման վրա»,- ասել է Ալիևը, հավելելով, թե Ադրբեջանը հրաժարվում է միջազգային միջնորդությունից: Կողմերը անդրադարձել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ինչպես փոխանցում է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան, Եվրոպական խորհրդի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի դեմ ուժի ցանկացած գործադրում անընդունելի է, և ընդգծել՝ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը վերահաստատի հարգանքը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ալիևը վստահեցրել է, թե Բաքուն հավատարիմ է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը և տարածքային նկրտում չունի Հայաստանի հանդեպ։ Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը մեղադրել է պաշտոնական Երևանին՝ դելիմիտացիայի գործընթացը ձգձգելու մեջ: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
17:00 - 21 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն․ Շառլ Միշել

Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն․ Շառլ Միշել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Շառլ Միշելը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Արցախի ուղղությամբ Ադրբեջանի այսօրվա հարձակմանը․ «Այսօր սարսափելի լուրեր են գալիս նախկին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից: Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսություն սկսելու համար»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։ Հակառակորդը փորձում է առաջանալ ՊԲ պաշտպանության խորքը, ՊԲ-ն հաղորդում է, որ յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։ Ադրբեջանը թիրախավորում է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։ Ստեփանակերտից եկող հաստատված լուրերի համաձայն՝ վիրավորներ են տեղափոխվում բժշկական կենտրոններ, այդ թվում՝ երեխաներ։
16:04 - 19 սեպտեմբերի, 2023