Նուբար Աֆեյան

Moderna-ն նոր պայմանագրեր է կնքում իր պատվաստանյութի համար |amerikayidzayn.com|

Moderna-ն նոր պայմանագրեր է կնքում իր պատվաստանյութի համար |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Եթե պատվաստանյութը հաջողությամբ հաստատվի, ընկերությունը պլանավորում է ամեն ամիս միլիոնավոր դեղաչափեր առաքել 2020 թ. ընթացքում։ Ամերիկյան բիոտեխնոլոգիական Moderna ընկերությունը հինգշաբթի օրը պայմանագիր է կնքել շվեյցարական CordenPharma ընկերության հետ` COVID-19- ի փորձարարական պատվաստանյութի արտադրության համար օգտագործվող լիպիդների ավելացված ծավալի մատակարարման շուրջ` փորձելով ավելացնել արտադրության կարողությունը համաշխարհային պահանջարկը բավարարելու նպատակով: Այս պահին դեռևս չկա պատվաստանյութ և բուժման միջոց COVID-19- ի դեմ, և մասնագետները կարծում են, որ նախքան անվտանգ և արդյունավետ պատվաստանյութի ի հայտ գալը, կպահանջվի մեկ մեկուկես տարի այն ստեղծելու աշխատանքներից ի վեր: Համաշխարհային առաջնորդները կարծում են, որ պատվաստանյութը տնտեսությունը վերագործարկելու միակ իրական միջոցն է, որը կարող է սահմանափակել կորոնավիրուսի տարածումը: Այնուամենայնիվ, կա մտավախություն, որ մի շարք երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, կարող են իրենց ձեռքում կենտրոնացնել պատվաստանյութերի պաշարները, քանի որ քիչ հավանական է, որ արտադրության սկզբնական փուլում հնարավոր կլինի բավարարել ողջ աշխարհի պահանջարկը: Անցած շաբաթ Moderna- ն հայտարարել է, որ իր հավանական պատվաստանյութը, որը առաջինն է փորձարկվել ԱՄՆ-ում, պաշտպանական հակամարմիններ է մշակել առողջ կամավորների փոքր խմբում, ինչը հույս է տալիս, որ այն կլինի արդյունավետ: Եթե պատվաստանյութը հաջողությամբ իրականացվի, Moderna- ն նախատեսում է ամսական միլիոնավոր դեղաչափեր առաքել 2020 թ.-ին, իսկ 2021-ին `տասնյակ միլիոնավոր: Ընկերությունը 10 տարվա պայմանագիր է կնքել շվեյցարական Lonza- ի հետ` պատվաստանյութերի արտադրության գործընթացը արագացնելու և տարեկան մեկ միլիարդ չափաբաժին ապահովելու համար: Հինգշաբթի օրվա սկզբին Moderna- ի բաժնետոմսերը առևտրային բորսայում աճել էին 2 տոկոսով:
09:13 - 29 մայիսի, 2020
Փորձի ու գիտելիքի համադրությունը կհանգեցնի դրական արդյունքների. նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ

Փորձի ու գիտելիքի համադրությունը կհանգեցնի դրական արդյունքների. նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցներն ու քննարկումները հայազգի հայտնի գործիչների ու գործարարների, տարբեր ոլորտների մասնագետների հետ, ովքեր տարբեր երկրներում և ընկերություններում ընդգրկված են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, այդ թվում՝ պատվաստանյութի մշակման աշխատանքներում: Այդ շրջանակում Հանրապետության նախագահը հեռավար զրույց է ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ: Ամերիկյան Moderna ընկերությունը, որի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը Նուբար Աֆեյանն է, ակտիվ աշխատանքներ է իրականացնում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ: Կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքում արդեն իսկ ստացվել են նախնական տվյալները: Այդ մասին Նուբար Աֆեյանը տեղեկացրել է նախագահ Սարգսյանին, նշելով, որ պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլը հաջողությամբ է անցել։ Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել Նուբար Աֆեյանին իր ձեռնարկներում՝ ակնկալելով, որ փորձի ու գիտելիքի համադրությունը կհանգեցնի դրական արդյունքների: Հանրապետության նախագահն ու ամերիկահայ գործարարը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում համավարակի հետ կապված իրավիճակի և դրա հետևանքների հաղթահարման հնարավորությունների ու ուղիների շուրջ: Նախագահն ընդգծել է համատեղ ուժերով իրավիճակը հաղթահարելու կարևորությունը՝ նշելով, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր դուրս գալ այս նոր փորձությունից:
17:49 - 19 մայիսի, 2020