Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված ԱԺ յոթերորդ գումարման պատգամավոր։ 1982 թ.  գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցը 1982-1987  սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։ Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ։ Մասնագիտական վերապատրաստում է անցել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում, Մոսկվայի առաջատար թատրոններում։

1992-1999 «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» թերթերի լրագրող։ 1999-2006  «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան։ 2007-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող։ 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 19.06.2007-08.06.2009 թթ. - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

16.06.2008-15.09.2009 թթ. - 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ 2009 թ. հունիսի 8-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար։ 2015 թ. մարտի 5-ին ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ։

2017թ. մայիսի 18-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2018թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ վարկանիշային ցուցակով Սյունիքի մարզից։ Դեկտեմբերի 29-ին հեռացվել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։


Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել օգտագործել բոլոր լծակներն Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատության համար

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել օգտագործել բոլոր լծակներն Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատության համար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի խորհրդի գերակայությունների քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային: Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին գնահատական տալ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը եւ օգտագործել իր բոլոր լծակները՝ հայ գերիների ազատության համար։ Ներկայացնում ենք Նաիրա Զոհրաբյանի ելույթը. «Այսօր մենք շատ կարևոր զեկույց ենք քննարկում՝ մեր կառույցի գերակայությունները և ռազմավարությունը: Այն, որ վերջին տարիներին Եվրոպայի Խորհուրդը և մեր Վեհաժողովը շատ տարօրինակ տրանսֆորմացիաներ են ապրում իրենց գերակայությունները նախանշելիս, դա փաստ է: Ինձ համար առնվազն տարակուսելի է, որ Եվրոպայի Խորհուրդը, որը, կարծես թե վերածվել է հակառուսական ակումբի, իր բոլոր վերջին օրակարգերում թիվ մեկ թեմա է ընտրում ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հարցը: Մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում 21-րդ դարում Եվրոպայի Խորհրդի անդամ որոշ երկրներում, ուղղակի զարհուրելի է. օրեր առաջ Բաքվում բացվեց իր ցինիզմով աննախադեպ մի ցուցահանդես, արցախյան վերջին պատերազմում հայկական կողմից առգրավված ռազմական ավարի ցուցահանդեսը և պետք էր տեսնել, թե ինչպես էր Ալիևը հպարտորեն քայլում սպանված հայ զինվորների սաղավարտների միջով, պետք էր տեսնել, թե ինչպես էին ադրբեջանցի երեխաները զվարճանում հայ զինվորների մանեկենները խեղդելով: Բաքվի ահա այդ ֆաշիստական ցուցահանդեսի հարցը այսօր պիտի դառնար գերակա հարցերից մեկը: Զարհուրելի էր տեսարանը, թե ինչպես էին ադրբեջանցիները կիլոմետրերով հերթ կանգնել անարգանքի այդ ցուցահանդեսը տեսնելու համար: Նրանք իրենց հետ բերել էին իրենց երեխաներին, ովքեր հայտարարում էին, որ հայն իրենց գենետիկ թշնամին է: Հարգելի՛ գործընկերներ, լավ է, որ այսօր վերջապես մեր Վեհաժողովը քննարկելու է հայ ռազմագերիների հարցը: Պատերազմից վեց ամիս անց մենք ունենք Ադրբեջանի բանտերում պահվող հարյուրավոր ռազմագերիներ և Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանին տրամադրել հստակ տեղեկատվություն հայ ռազմագերիների վերաբերյալ, այլև ցինիկաբար հայտարարում է, որ նրանք ռազմագերիներ չեն: Ի դեպ, ռազմագերիներից մեկին օրերս ծնողները հանձնեցին հողին: Ես ուզում եմ հասկանալ, ինչու մինչև հիմա Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը չի այցելել Բաքվի բանտեր՝ տեսնելու, թե ինչ անմարդկային պայմաններում են պահվում հայ ռազմագերիները: Հարգելի՛ գործընկերներ, երբ մեր կողքին Եվրոպայի անդամ երկրներ Ադրբեջանն ու Թուրքիան ամենացինիկ կերպով ոտնահարում են մարդու իրավունքը, երբ Ալիևը հայտարարում է, որ իրենք այս պատերազմում հաղթեցին, որովհետև ադրբեջանցի երիտասարդների մի ողջ սերունդ իրենք մեծացրին թշնամու հանդեպ ատելությամբ, ահա այս կարգի ռասիստական և հայատյաց հայտարարությունները պիտի դառնան մեր կառույցի քննարկման առարկա, այլապես ֆեյք օրակարգերով մենք ոտնահարում ենք մեր կառույցի հիմնարար արժեքները»:  
14:29 - 20 ապրիլի, 2021
Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրեր

Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրեր

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ի ապրիլի 19-ին մեկնարկած գարնանային նստաշրջանում, որի օրակարգում քննարկվել է մշակութային և կրոնական արժեքների պահպանության հարցը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից, Զոհրաբյանը խոսել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում ադրբեջանական վանդալիզմի մասին՝ նշելով, որ 21-րդ դարում ֆաշիստական պետություն Ադրբեջանը պղծում և ոչնչացնում է հայկական մշակութային կոթողները, Ալիևը և իր կինն անձամբ են հրահանգում վերացնել հայկականության բոլոր հետքերը եկեղեցիների վրայից:   Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Վեհաժողովին դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրեր և կասեցնել 21-րդ դարի մշակութային վանդալիզմը: Հայ պատգամավորը Վեհաժողովին ներկայացրել է Ալիևի հակահայ հայտարարությունները՝ նշելով, որ հայերին շուն և շակալ համարող Ալիևին Վեհաժողովը պետք է լռեցնի: Զոհրաբյանը, դիմելով զեկուցող էլվիրա Կովաչին, նշել է, որ նա հրաշալի զեկույց է պատրաստել Եվրոպայում ազգային փոքրամասնությունների ինքնության, մշակույթի, կրոնի պաշտպանության կարեւորության մասին։ «Այո, դուք իրավացի եք։ Այսօր ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանումը կարեւորագույն խնդիր է։ Սակայն նույնքան կարեւոր է դեռեւս չճանաչված պետություններում մարդու իրավունքի պաշտպանությունը, մշակութային եւ կրոնական արժեքների պաշտպանությունը։ Այսօր ես խոսելու եմ Արցախի մասին, որի զգալի մասը նոյեմբերի 10-ի համաձայնագրով անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ես այսօր հերթական ահազանգն եմ հնչեցնելու Արցախում հայկական բազմադարյա մշակութային կոթողների՝ եկեղեցիների, խաչքարերի, վանքերի ոչնչացման, վանդալիզմի հետ կապված եւ դիմելու եմ մեր Վեհաժողովին՝ կազմել դիտորդական առաքելություն, այցելել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրեր եւ տեսնել, թե ինչ վիճակում է հայկական մշակութային ժառանգությունը։ Նոյեմբերի10-ի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո ադրբեջանցի զինյալները Շուշիում պղծեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը, պղծեցին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, հենց պատերազմի օրերին հատուկ նշանառությամբ երկու անգամ ռմբակոծվեց Ղազանչեցոց եկեղեցին, օրեր առաջ BBC-ն ռեպորտաժ հրապարակեց, որտեղ լրագրողը հետաքննել է Մեխակավան բնակավայրի (Ջաբրայիլի) Սուրբ Զորավոր եկեղեցու անհետացումը։ Բոլորս տեսանք, թե ինչպես էին Ալիեւն ու իր կինը տեսախցիկների առաջ հրահանգում հայկական եկեղեցիներից ջնջել  հայատառ գրությունները։  Եւ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Զոհրաբյանը նաև ընդգծել է, որ այդ զեկուցում խոսվում է նաեւ էթնիկ ատելության հրահրումների մասին եւ կներկայացրել Ադրբեջանի նախագահի՝ ընդամենը վերջին մի քանի ամիսներին արած հայատյաց եւ ռասիստական հայտարարությունները, որոնց մինչ օրս որեւէ գնահատական չի տրվել։ «Մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին՝ հայերին: 30 տարի Արցախը եղել է վայրի հրեշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում, շակալների ձեռքում։ Մենք հասանք նրան, որ Հայաստանը մեկուսացրեցինք միջազգային և տարածաշրջանային բոլոր ծրագրերից»:,- մեջբերել է Նաիրա Զոհրաբյանն Ալիեւի խոսքերը՝ հավելելով, որ մարտի 5-ին «Նոր Ադրբեջան» կուսակցության  համագումարում Ալիեւը հայտարարել է. «Երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելությամբ եւ այս պատերազմի արդյունքները այդ դաստիարակության հետեւանք են»: «Եւս մեկ օրինակ. Ալիեւի հայտնի խոսքերը՝ «մենք հայերին վռնդելու ենք շների պես», ահա հենց այդպես էլ՝ «Իթի գովան», այսինքն՝ վռնդել շների պես, իրենք անվանեցին իրենց նոր արտադրության անօդաչու սարքերը։ Հարգելի գործընկերներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերում վտանգնված է համաշխարհային մշակույթի մաս կազմող հայկական մշակութային ժառանգությունը՝ հարյուրավոր եկեղեցիներ, վանքներ, սրբավայրեր, խաչքարեր։ Հայերի հանդեպ ատելությամբ մեծացած սերունդը հրճվագին ճիչերով պղծում է այդ կոթողներն ու տեսանյութերը տարածում սոցիալական մեդիայում։ Այս վանդալիզմը կասեցնել է պետք։ Այլապես ուշ կլինի, ինչպես ուշ եղավ Նախիջեւանի Ջուղա բնակավայրում հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացման դեպքում, երբ մինչ մենք մտածում էինք ի՞նչ անել՝ ադրբեջանցիները հողին հավասարեցրեցին համաշխարհային մշակույթի այդ բացառիկ կոթողները»,- շեշտել է Զոհրաբյանը։ 
21:40 - 19 ապրիլի, 2021
Ադրբեջանի «պատճառաբանությունը», թե նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն, լկտի սուտ է. Ն. Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանի «պատճառաբանությունը», թե նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն, լկտի սուտ է. Ն. Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է և քաղաքական խմբերում սկսվել է հայ ռազմագերիների հարցի քննարկումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Եվրոպայի ռեֆորմիստների և ժողովրդավարների քաղաքական խմբում հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկումը ևս բավականին թեժ էր։ Ես ներկայացրել եմ անհերքելի փաստեր՝ հաստատված Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հայ ռազմագերիների թվի վերաբերյալ, ներկայացրել եմ փաստեր հայ ռազմագերիների խոշտանգումների վերաբերյալ  և խոսել եմ միջազգային իրավունքի և միջազգային այն կոնվենցիաների մասին, ըստ որոնց, Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերադարձնել հայ ռազմագերիներին: Նշել եմ նաև, որ Ադրբեջանի «պատճառաբանությունը», թե նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն, անամոթ և միջազգային իրավունքը ոտնահարող լկտի սուտ է և կոչ եմ արել Եվրոպայի Խորհրդին օգտագործել իր բոլոր լծակները՝ հայ ռազմագերիների ազատության համար։ Բնականաբար, ադրբեջանական պատվիրակության անդամները, խեղաթյուրելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, կրկին շեշտեցին, որ նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն և նրանց հանդեպ դեռևս իրավական-դատական գործընթաց պիտի տեղի ունենա, և չունենալով որևէ լուրջ հակափաստարկ, նրանք սկսեցին խոսել, որ անցած 30 տարիներին «զավթվել» ու «ավիրվել» են իրենց տարածքները: Հայ ռազմագերիների հարցի հիմնական քննարկումը տեղի կունենա վաղը՝ օրվա երկրորդ կեսին  և քանի որ քաղաքական հիմնական խմբերում գերակշիռ է տեսակետը, որ Ադրբեջանը անհապաղ պիտի կատարի Ժնևի 3-րդ կոնվենցիան և ազատ արձակի հայ բոլոր ռազմագերիներին,  վստահ եմ, որ քննարկումները արդյունավետ են լինելու»,- գրել է նա։
13:42 - 19 ապրիլի, 2021
ԵԽԽՎ նախագահությունը եւ բյուրոն հաստատեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը․ Նաիրա Զոհրաբյան

ԵԽԽՎ նախագահությունը եւ բյուրոն հաստատեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը․ Նաիրա Զոհրաբյան

ԵԽԽՎ նախագահությունը եւ բյուրոն հաստատեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է.«Վաղը մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը եւ մի քանի քաղաքական խմբերի նախաձեռնությամբ կքննարկվի հայ ռազմագերիների հարցը։   Մեր ռազմագերիների հարցն ամենայն հավանականությամբ կքննարկվի երեքշաբթի օրը։ Հիմնական քաղաքական ուժերի միջեւ կա կոնսեսուս, որ Ադրբեջանը, չհանձնելով հայ ռազմագերիներին, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը։ Ադրբեջանի ցինիկ պահվածքը, հայատյաց հայտարարությունները, հայկական զինուժի ռազմավարի ֆաշիստական ցուցահանդեսը վերջապես ստիպեցին միջազգային հանրությանը սթափվել, եւ մենք պիտի անենք առավելագույնը, որ քննարկումների արդյունքը լինի շատ կոնկրետ՝ բոլոր ռազմագերիները օր առաջ պիտի ազատ արձակվեն։ Իհարկե, ադրբեջանական պատվիրակությունն ամեն ինչ անելու է հարցի քննարկումը տապալելու համար, ինչը վստահաբար, այս անգամ չի ստացվի»։
10:35 - 18 ապրիլի, 2021
Զոհրաբյանի՝ որպես ԱԺ հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը. ՍԴ

Զոհրաբյանի՝ որպես ԱԺ հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը. ՍԴ

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը:  «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա չեն վիճարկվող որոշումն ընդունելու՝ Սահմանադրության պահանջների այնպիսի խախտումներ, որոնք նշանակություն ունեն կամ կարող են ունենալ որոշման ընդունման սահմանադրականության առումով, և որոնք հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ անհնար է արժանահավատորեն որոշել օրենսդրի իրական կամքը: Հետևաբար՝ վիճարկվող Որոշումը, նաև վերջինիս ընդունման՝ Սահմանադրությամբ նախատեսված կարգի պահպանվածության տեսանկյունից խնդրահարույց չէ: Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց. 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը: 2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասված է ՍԴ որոշման մեջ:
19:36 - 16 ապրիլի, 2021
Օ․ Գասպարյանի հանդեպ քրգործ չի հարուցվել կեղծիքի համար․ հարց է առաջանում՝ ինչու է լռել Փաշինյանը․ Ն․ Զոհրաբյան |tert.am|

Օ․ Գասպարյանի հանդեպ քրգործ չի հարուցվել կեղծիքի համար․ հարց է առաջանում՝ ինչու է լռել Փաշինյանը․ Ն․ Զոհրաբյան |tert.am|

tert.am: Մենք վերջին շրջանում կառավարության բերած նախագծերի քննարկումներին չենք մասնակցում, մասնակցում ենք միայն այն նախագծերի քննարկումներին, որոնք նպատակահարմար ենք համարում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ «Բարգավաճ Հայաստանը» ԱԺ նիստերին չի մասնակցում։ «Երկրում, օրինակ, հարկային օրենսգրքի կամ ջրային օրենսգրքի «բոլտին կամ շուռուփին» վերաբերող քննարկումները էական չեն, և շատ ավելի կարևոր օրակարգ կա, որ այս հարթակում պետք է քննարկվի, ինչը, ցավոք, չի քննարկվում։ Ինձ համար ոչ  միայն հասկանալի չէ, այլև մերժելի է այն ամենը, ինչ անում է այս քաղաքական թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,-ասաց նա՝ նշելով, թե երեկ Նիկոլ Փաշինյանը մեկնարկ տվեց նախընտրական քարոզարշավին և փորձեց ստերով, մանիպուլյացիաներով քողարկել այն բոլոր հարցերը, որոնք քարոզարշավի ժամանակ տալու են իրեն։ «Իրեն հարցնելու էին՝ եթե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն ասել էր, որ մեր ռեսուրսները բավարար չեն, և մենք ունենալու ենք բանակցային շատ ավելի վատ իրավիճակ, և պատերազմը պետք է կանգնեցնել, ինչո՞ւ չեն կանգնեցրել։ Իրեն թվաց, թե կանխեց բոլոր այդ հարցերը, որ խնդրահարույց են լինելու քարոզարշավի ժամանակ։ Նա իր հայտարարություններով իրեն դրեց հերթական փակուղու մեջ»,-ասաց Զոհրաբյանը՝ նշելով նաև, թե դեռևս դեկտեմբերին տված հարցազրույցում Փաշինյանը չի հերքել, որ Գասպարյանը նման բան է ասել պատերազմի 4-րդ օրը, ավելին՝ հաստատել է։ Դիտարկմանը, թե Փաշինյանն ասել է՝ կարող է ԱԽ նիստից ձայնագրություն հրապարակել, պատգամավորն արձագանքեց, որ եթե այդ ձայնագրությունը հրապարակվի, լինելու է մոնտաժված։«Եթե Գասպարյանը 1,5 ամիս առաջ նման հայտարարություն է արել, և հենց այդ ժամանակ նրա հանդեպ քրեական գործ չի հարուցվել ապատեղեկատվություն տարածելու համար, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու է լռել Փաշինյանը»,-ասաց նա՝ նշելով, թե այդպիսով իշխանությունն իրեն դնում է փակուղային վիճակում։ Անդրադառնալով ԱԺ-ում իմքայլականների ծափահարություններին և պարզաբանումներին, թե ՀՀ-ի ու Արցախի համար են ծափահարել, Զոհրաբյանն արձագանքեց, թե նրանք Արցախի ու Հայաստանի ապագայի համար պետք է մտածեին այն ժամանակ, երբ քանիցս եղել է հնարավորություն՝ տարածքային ու մարդկային ավելի նվազ կորուստներով կանգնեցնել պատերազմը, բայց չեն արել։
13:30 - 15 ապրիլի, 2021
Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը
համապատասխանում է Սահմանադրությանը․ ՍԴ խոսնակ

Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը․ ՍԴ խոսնակ

Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց․ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Այս մասին հայտնել է ՍԴ խոսնակ Եվա Թովմասյանը։ Վճիռը ՍԴ կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։
15:26 - 13 ապրիլի, 2021
ԱԺ խմբակցությունները տարբեր տեսակետ ունեն ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու որոշման վերաբերյալ |armenpress.am|

ԱԺ խմբակցությունները տարբեր տեսակետ ունեն ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու որոշման վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ոստիկանների աշխատավարձը մինչև 97,5 %-ով բարձրացնելու իշխանության որոշումը համարում են նախընտրական քայլ, իշխանական պատգամավորներն արձագանքում են՝ կոչ անելով տարանջատում չմտցնել ու քաղաքական շահարկում չանել: ԱԺ խմբակցությունների պատգամավորները հայտնեցին իրենց դիրքորոշումները խորհրդարանական ճեպազրույցներում: «Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանն ասաց. «Սա կարծում եմ, որ նախընտրական քայլ է իշխանության կողմից, քանի որ հատկապես ընտրական պրոցեսների ընթացքում նրանց պետք է լինելու ոստիկանների հավատարմությունը»: «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը ևս այս կարծիքին էր: «Ես, իհարկե, այստեղ տեսնում եմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ուղղված հստակ մեսիջ»,-նշեց պատգամավորը: Նա նշեց, որ երբ իրենք ահազանգեր են ստանում տարբեր հիմնարկներում աշխատավարձերի հետ կապված մտահոգությունների մասին, այս ֆոնին ոստիկանների աշխատավարձերի բարձրացման գնալը, իր կարծիքով, հստակ մեսիջ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է բարձրացնել նրանց աշխատավարձը, որոնք ապահովելու են քարոզարշավային իր անվտանգությունը: Պատգամավորը հիշեցրեց կորոնավիրուսով հիվանդ անձանց բուժող բժիշկների մասին, նա կողմ է, որ բոլորի աշխատավարձերը բարձր լինեն, բայց մեկ սեգմենտ առանձնացնելը՝ անտեսելով մյուսներին՝ ուսուցիչներին, բժիշկներին և այլոց, նա սխալ համարեց: Հարցին, թե առաջնահերթությունը ո՞րն է, որ հենց ոստիկաններինը այդ համամասնությամբ բարձրացավ՝ «Իմ քայլը»-ից Հայկ Կոնջորյանը պատասխանեց, որ չպետք է տարանջատում մտցնել ոստիկանների, բուժաշխատողների, զինծառայողների, ուսուցիչների և մյուս բոլոր աշխատողների միջև՝աշխատավարձի բարձրացման մասով: «Կարծում եմ, որ այդ տարանջատումը քաղաքական շահարկումների տիրույթում է»,-ասաց նա ու հավելեց, որ ոստիկանությունը, հատկապես պատերազմին հաջորդած ամիսների ընթացքում գործել է ամբողջությամբ օրենսդրության սահմաններում: Ըստ նրա՝ տարանջատումներ մտցնելը ու քաղաքական շահարկումներ անելն ամենևին տեղին չէ: Իշխանությունը ցանկություն ունի հնարավորության դեպքում բոլորի աշխատավարձն էլ բարձրացնել:
14:37 - 26 մարտի, 2021
Զոհրաբյանը վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողով |armenpress.am|

Զոհրաբյանը վիրավորանքի, զրպարտության համար փոխհատուցման չափի բարձրացման հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային կառույցներին՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած և ընդունված նախագծի առնչությամբ, որով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափերը բարձրացվում են համապատասխանաբար մինչև 3 մլն և մինչև 6 մլն դրամ: Նա այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում: Ըստ Զոհրաբյանի՝ այդ օրինագիծն ուղղված է խոսքի ազատության դեմ, ազատ խոսքը լռեցնելու դեմ: «Սա ուղղակի ճնշում է լրատվամիջոցների վրա, քաղաքական գործիչների վրա, քաղաքացիների վրա, որ իրենք կաշկանդված լինեն իրենց ազատ խոսքը արտահայտելու: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո իմ դիտարկումները, իմ մտահոգությունները ուղարկել եմ Վենետիկի հանձնաժողով, ուղարկել եմ ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների հանձնակատարին և լրագրողական ու իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպությունների»,- ասաց պատգամավորը:
12:35 - 26 մարտի, 2021
Ընտրություններին կմասնակցենք այն ընտրակարգով, որը խորհրդարանական մեծամասնությունը կընդունի. Զոհրաբյան |1lurer.am|

Ընտրություններին կմասնակցենք այն ընտրակարգով, որը խորհրդարանական մեծամասնությունը կընդունի. Զոհրաբյան |1lurer.am|

1lurer.am: «Բարգավաճ Հայաստանը» առաջիկա արտահերթ խորհրդականական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով, որը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն արժանապատիվ համամասնական ցուցակ է ներկայացնելու:  ««Բարգավաճ Հայաստանի» համար շատ ավելի կարևոր է, որ այդ ընտրությունները լինեն ազատ և արդար, վարչական որևէ ռեսուրս չկիրառվի»,- նշեց նա: Ինչ վերաբերում է ընտրակարգին, որով կանցկացվեն ընտրությունները, Զոհրաբյանն ասաց, որ իշխանությունն ունի բացարձակ մեծամասնություն խորհրդարանում և կարող է ձայների մեծամասնությամբ որոշել ընտրակարգը: «Մենք կմասնակցենք այն ընտրակարգով, որը խորհրդարանական մեծամասնությունը կընդունի, մենք մեր ընտրողների քվեն կստանանք ցանկացած ընտրակարգով»,- նշեց նա:  Անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդունելի՞ է իրենց համար ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը՝ պատգամավորն ասաց, որ իրենց համար առաջնահերթ խնդիրը ներքաղաքական լարվածության հանգուցալուծումն է, որի միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ ընտրություններն են:
11:43 - 26 մարտի, 2021
Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն ինձ մեղադրեց պատերազմի հրձիգ լինելու մեջ․ Նաիրա Զոհրաբյան

Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն ինձ մեղադրեց պատերազմի հրձիգ լինելու մեջ․ Նաիրա Զոհրաբյան

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է միգրացիայի եւ փախստականների հարցերով նիստում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Զոհրաբյանի գրառման մեջ նշված է հետևյալը. «Քիչ առաջ ԵԽԽՎ միգրացիայի եւ փախստականների նիստում, երբ ես խոսեցի ադրբեջանցի զինվորների վայրագություններից ու փաստերով ներկայացրեցի, թե ինչպես են ազերի ստահակները ողջ-ողջ գլխատում մեր զինվորներին ու քաղաքացիական անձանց եւ կոչ արեցի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին, ով խաղաղասիրության եւ երկխոսության ճառեր էր անում, խաղաղասիրաբար զրուցել իր առաջնորդ Ալիեւի հետ ու ազատել հայ ռազմագերիներին՝ Սամեդը կատաղեց։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը, իրեն բնորոշ թատերական պաթոսով սկսեց բղավել, որ ես պատերազմի հրձիգ եմ, որ տարիներ շարունակ ես ԵԽԽՎ ամբիոնն օգտագործել եմ ամենաժողովրդավար Ադրբեջանին եւ ամենամարդասեր ադրբեջանցիներին մարդասպան ու բարբարոս ներկայացնելու համար եւ կոչ արեց ԵԽԽՎ-ին ինձ չեզոքացնել՝ եթե ուզում են ունենալ կոնստրուկտիվ երկխոսություն հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ։ Տեսարանը խիստ զվարճալի էր, որովհետեւ ամեն օր ես ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին ուղարկում եմ ամենաժողովրդավար ու ամենամարդասեր Ադրբեջանի զինվորների կողմից կատարված վայրագությունները հայ զինվորների եւ քաղաքացիական անձանց հանդեպ։ Ի դեպ, Սամեդը Մարալ Նաջարյանին ներկայացրեց որպես Շուշիում դիպուկահար, ում իրենք որպես բարի կամքի դրսեւորում ազատ են արձակել»։  
23:09 - 12 մարտի, 2021
Քաղաքական գործիչները պատճենում են Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը լրագրողների նկատմամբ. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Քաղաքական գործիչները պատճենում են Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը լրագրողների նկատմամբ. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Լրագրողների նկատմամբ անհանդուրժողականությունը սկսվել է «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունից հետո, թիրախավորում են այն լրագրողներին ու լրատվամիջոցներին, ովքեր չեն սպասարկում Նիկոլ Փաշինյանի շահը: Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:«Այսպես կոչված սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից հետո Հայաստանում լրատվամիջոցները հայտնվեցին նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի թիրախում, բոլոր այն լրատվամիջոցները, ովքեր չեն սպասարկում իշխանության շահը, ԶԼՄ-ները, որոնք ընդամենը փաստ են ներկայացնում հանրությանը և այդ փաստը հայտնվում են իշխանության թիրախում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև նշեց՝ քաղաքական գործիչները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում լրագրողների նկատմամբ և դրանով իսկ պատճենում են իրենց ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը իր նախկին կոլեգաների նկատմամբ:«Իշխանության տարբեր գործիչները անհարգալից և ցինիկ վերաբերմունք են ցուցաբերում լրագրողների նկատմամբ, ինչը մենք երեկ տեսանք Եռաբլուրում, երբ Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ ցուցաբերեցին անհարգալից վերաբերմունք, նրանք ընդամենը դրանով պատճենում են Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը, իրենք կրկնում են և դրսևորում են այն վերաբերմունքը, որը ցույց է տալիս իրենց ղեկավարը նախկին կոլեգաների նկատմամբ»,- ասաց պատգամավորը:ԲՀԿ պատգամավորը շեշտեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը հարգալից վերաբերմունք դրսևորի իր նախկին կոլեգաների նկատմամբ, այդպիսի հարգալից մոտեցում կցուցաբերեն նաև քաղաքական գործիչները, պատգամավորները և պաշտոնյաները:«Եթե Նիկոլ Փաշինյանը հարգանքով վերաբերվի լրատվամիջոցներին և լրագրողներին, «Իմ քայլը» խմբակցության որևէ պատգամավոր համարձակություն չի ունենա վատ խոսել լրագրողի հետ, նրանք հաշվի չեն առնում սեռ, կարգավիճակ: Մենք տեսնում ենք՝ ինչպիսի սպառնալիքներով, ուլտիմատումներով, հեգնանքով են խոսում լրագրողների հետ և նրանք դրանով իսկ կրկնօրինակում են Նիկոլի վերաբերմունքը իր նախկին կոլեգաների նկատմամբ»,- ասաց պատգամավորը:Նաիրա Զոհրաբյանը նաև անդրադարձավ վերջին շրջանի օրենքի նախագծերին զրպարտության և վիրավորանքի շուրջ և ընդգծեց՝ տվյալ օրենքի նախագծերը միտված են լրատվամիջոցներին զսպելու համար հատկապես այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք հաճո չեն Նիկոլ Փաշինյանին:«Բերված օրենսդրական նախաձեռնությունները ուղղակիորեն միտված են ԶԼՄ-ների զսպելու համար, այն ԶԼՄ-ներին, որոնք անձնապես հաճո չեն Նիկոլ Փաշինյանի  քիմքին: Վերջին օրենքի նախագծերը զրպարտության և վիրավորանքի շրջանակներում աբսուրդային են, իսկ արդյունքում իշխանությունը շարունակում է պահպանել իր ամենահզոր գործիքը՝ ֆեյք ինդուստրիան և, ըստ էության, իշխանությունը ստանում է լրատվական մոնոպոլիա զրպարտելու և հայհոյելու իր ֆեյքերով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:Նա նաև տեղեկացրեց, որ իշխանական ֆեյքերի գործունեության մասով դիմել է Դատախազություն, բայց ուղարկված պատասխանը նրան չի բավարարել և չի գոհացրել:
15:02 - 06 մարտի, 2021
Փաշինյանն ինչպես վարչական ռեսուրսով մարդկանց բերման ենթարկեց իր հանրահավաքին, այդպես էլ վարչական ռեսուրսով տանելու է ընտրատեղամաս. Ն. Զոհրաբյան |tert.am|

Փաշինյանն ինչպես վարչական ռեսուրսով մարդկանց բերման ենթարկեց իր հանրահավաքին, այդպես էլ վարչական ռեսուրսով տանելու է ընտրատեղամաս. Ն. Զոհրաբյան |tert.am|

tert.am: Հանգուցալուծումը արտահերթ ընտրություներն են, բայց այդ արտահերթ ընտրությունները չի կարող և չպիտի անցկացնի տոտալ վարչական ռեսուրս կիրառող մարդը: Այս մասին ասյօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանը նշեց՝ երեկվա հանրահավաքը չի համարում իրենց ուղղված մարտահրավեր.  «Երեկվա հանրահավաքը ես գնահատում եմ Նիկոլ Փաշինյանի հերթական պարտությունը, որովհետև մի մարդ, ով 2018 թվականին հարուր հազարներ էր փողոց հանում երեկ կարողացավ քերելով, այդ թվում՝ հոգեբուժարաններից, հիվանդանոցներից, դպրոցներից հավաքել ընդամենը 22-23000 մարդ, դա Նիկոլի իշխանության տապալումն է: Փաշինյանն ինչպես վարչական ռեսուրսով մարդկանց բերման ենթարկեց իր հանրահավաքին, այդպես էլ վարչական ռեսուրսով, ահաբեկելով, սպառնալով մարդկանց տանելու է ընտրատեղամաս»։
14:41 - 02 մարտի, 2021
Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել համաշխարհային պատմության մեջ այն եզակի գործիչը, որ, հանձնելով հայրենիք, շարունակի պաշտոնավարել․ Նաիրա Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել համաշխարհային պատմության մեջ այն եզակի գործիչը, որ, հանձնելով հայրենիք, շարունակի պաշտոնավարել․ Նաիրա Զոհրաբյան

Ամեն օր լինելու են անհնազանդության ակցիաներ, ինչպես արդեն հայտարարվեց, վրաններ կտեղադրվեն Ազատության հրապարակում, մենք մնալու ենք, մենք գիշերելու ենք այստեղ։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, Նիկոլ Փաշինյանն այլընտրանք չունի, նա չի կարող լինել համաշխարհային պատմության մեջ այն եզակի գործիչը, որ, հանձնելով հայրենիք, շարունակի պաշտոնավարել։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ Infocom-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ են անելու, եթե վարչապետ Փաշինյանը հրաժարական չտա։«Նիկոլ Փաշինյանը դեռևս շանս ունի հեռանալու քաղաքական ու քաղաքակիրթ ճանապարհով։ Վաղն այդ տարբերակն իր համար կարող է այլևս չլինել։ Եվ վաղը, կարող է, մենք՝ քաղաքական ուժերս, որ կողմ ենք բացառապես, միայն քաղաքական ճանապարհին, չկարողանանք կանգնեցնել ու կասեցնել ժողովրդին»,- հայտարարեց Զոհրաբյանը։ ԲՀԿ-ական պատագամավորի խոսքերով՝ Գլխավոր շտաբի պետը, շտաբի պետի առաջին տեղակալը հայրենասեր մարդիկ են և իրենց հայտարարությամբ հստակ ասացին, որ չեն պատրաստվում գործիք դառնալ պետությունից, պատերազմից, ռազմական գործից, հայրենիքից, հայրենասիրությունից ոչինչ չկասկացող մարդու ձեռքին։ «Եվ ես կոչ եմ անում Գլխավոր շտաբի օրինակին միանալ ոստիկանությանը, ԱԱԾ-ին, պաշտպանության նախարարությանը, բոլոր ուժային կառույցներին, և երբևէ չփորձել, ենթարկվելով Նիկոլ Փաշինյանի հրահանգներին, ժողովրդին հանել ժողովրդի դեմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։Ըստ նրա՝ ժողովուրդն Ազատության հրապարակում է և Փաշինյանին ասում է՝ դու վարչապետ չես, դու կապիտուլյանտ ես, դու հողատու ես, դու հայրենիք հանձնող ես և դու պիտի գնաս։ «Եթե Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդ ասելով, հասկանում է էն մարդկանց, որոնք բերվում են հրապարակ՝ իրեն սատարելու, որոնց դեմ ես ոչինչ չունեմ, նրանցից շատերն իսկապես ազնիվ մոլորյալներ են, և ես հույս ունեմ, որ իրենք ևս կհասկանան՝ սատարելով Նիկոլ Փաշինյանին՝ սատարում են Արցախը հանձնողին, 5000 և ավելի զոհերի սպանության մեջ մեղավորին, և կմիանան այստեղ հավաքված ժողովրդին, որոնք հավաքվել են հանուն Հայաստանի, հանուն Արցախի»,- ասաց Զոհրաբյանը։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է բախումներ հրահրելու համար, իրենք էլ ամեն ինչ անելու են բախումներ թույլ չտալու համար։Նաիրա Զոհրաբյանը նաև չբացառեց, որ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ աշխատանքից ազատումը կարող է կապված լինել Գլխավոր շտաբի հայտարարության հետ։ «Ես չեմ բացառում, քանի որ Տիրան Խաչատրյանն ազգային հերոս է և հստակ գնահատական տվեց Նիկոլ Փաշինյանի՝ Իսկանդերի հետ կապված անհեթեթ հայտարարությանը։ Փաշինյանն արդեն կործանել է Արցախը, և մենք թույլ չենք տալու, որ կործանի նաև Հայաստանը»,- ասաց նա։Սեդա Առաքելյան
20:52 - 25 փետրվարի, 2021
Իշխանության բոլոր ինստիտուտները կանգնելու են ժողովրդի կողքին և նոյեմբերի 10-ին քաղաքական ինքնասպանություն գործած անհատը՝Փաշինյանը, ստիպված է լինելու հեռանալ և կանգնել արդարադատության առջև. Զոհրաբյան

Իշխանության բոլոր ինստիտուտները կանգնելու են ժողովրդի կողքին և նոյեմբերի 10-ին քաղաքական ինքնասպանություն գործած անհատը՝Փաշինյանը, ստիպված է լինելու հեռանալ և կանգնել արդարադատության առջև. Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին: Նա հորդորել է Նիկոլ Փաշինյանին ուժ չկիրառել ժողովրդի վրա, իսկ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը: Գրառումը՝ ստորև. «Չփորձես ուժ կիրառել ժողովրդի վրա: Նիկո՛լ,  կա՛նգ առ։ Դու նոյեմբերի 10-ից այլեւս իշխանություն չես։ Դու պարտված ես ու դու պարտության խորհրդանիշն ես։ Հեռացի՛ր խաղաղ։ Առանց բախումների։ Չփորձե՛ս երկրում քաղաքացիական բախումներ հրահրել։  Քո թափած հազարավոր պայծառ տղաների արյունը բավարար է։ Չփորձե՛ս արյան քո մղումը հագուրդ տալ հային հայի դեմ հանելով։ Թափող էիր՝ թուրքի արյունը թափերի։ Հայի արյուն դու չես թափելու: Մենք դա քեզ թույլ չենք տալու: Դիմում եմ Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներին. բռնե՛ք Նիկոլ Փաշինյանի ձեռքը: Թույլ չտա՛ք այդ մարդուն հիմա էլ երկրում հրահրի քաղաքացիական պատերազմ: Նիկոլը պիտի հեռանա և պիտի կանգնի արդարադատության առջև: Դրան այլընտրանք չկա: Սիրելի՛ հայրենակիցներ, չտրվե՛ք իր իշխանությունն ամեն գնով պահելու Նիկոլ Փաշինյանի սադրանքներին: Մենք հայրենիք ենք կորցնում: Նիկոլ Փաշինյանը ծանր և դաժան ոսկոր է հայկական պետականության կոկորդին: Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա և Նիկոլ Փաշինյանը հեռանալու է: Իմ խորին հարգանքը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբին՝ ժողովրդի կողքին կանգնելու համար: Վստահ եմ, որ իշխանության բոլոր ինստիտուտները կանգնելու են ժողովրդի կողքին և նոյեմբերի 10-ին քաղաքական ինքնասպանություն գործած անհատը ստիպված է լինելու անցնցում հեռանալ և կանգնել արդարադատության առջև»:
13:03 - 25 փետրվարի, 2021