ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է․ Ստոլտենբերգն ու Կոբախիձեն բանակցություններ են անցկացրել |factor.am|

Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է․ Ստոլտենբերգն ու Կոբախիձեն բանակցություններ են անցկացրել |factor.am|

factor.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Թբիլիսի ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Վրաստանի «Առաջին ալիքի» հաղորդմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է եղել Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը, ՆԱՏՕ-Թբիլիսի հարաբերությունների օրակարգին և հետագա համագործակցության հեռանկարներին։ Նշվել է, որ ՆԱՏՕ-ին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, ինչն ամրագրված է երկրի Սահմանադրության մեջ։ Ուշադրություն է դարձվել Սև ծովի անվտանգության խնդիրներին և ընդհանուր եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում Սևծովյան տարածաշրջանի կայունության կարևորությանը։ Հանդիպմանը հետևել է մամուլի համար համատեղ հայտարարությունը։ «Սա ցույց է տալիս, թե որքան արժեքավոր է մեզ համար Վրաստան-ՆԱՏՕ գործընկերությունը, մենք ողջունում ենք նաև այն փաստը, որ դուք Բրյուսելում էիք մի քանի շաբաթ առաջ։ Հիմա ես այստեղ եմ, այս ամենը վկայում է այն մասին, որ մեր միջև կա ակտիվ քաղաքական երկխոսություն գործընկերության շրջանակում։ Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է, և մենք բարձր ենք գնահատում Վրաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում: Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը. Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի մաս են կազմում։ ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին չեղարկել վրացական տարածքների՝ որպես անկախ պետությունների ճանաչումը։ Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանի կողմից կազմակերպված ընտրությունների անցկացումը լիովին անօրինական է, և ՌԴ նախագահական ընտրություններն ակնհայտորեն ո՛չ ազատ են եղել, ո՛չ թափանցիկ»,- հայտարարել է Ստոլտենբերգը։  
17:43 - 18 մարտի, 2024
Խաղաղությունը կարևոր է նաև սևծովյան տարածաշրջանի և հյուսիսատլանտյան անվտանգության համար․ Ստոլտենբերգ |azatutyun.am|

Խաղաղությունը կարևոր է նաև սևծովյան տարածաշրջանի և հյուսիսատլանտյան անվտանգության համար․ Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: «Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք», - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ընդգծելով, որ մինչ օրս Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների փոխանակման յոթ փուլ են անցկացրել՝ Ալիևն ասել է, որ արտգործնախարարների վերջին հանդիպումը, ինչպես նաև սահմանների սահմանազատման հարցով փոխվարչապետերի հանդիպումը վկայում են, որ կարգավորման լավ հնարավորություն կա։ Ադրբեջանի նախագահը վերահաստատել է իր ավելի վաղ արած հայտարարությունը՝ շեշտելով․ - «Այժմ ավելի մոտ ենք խաղաղությանը, քան երբևէ»: «Օկուպացիայի ընթացքում, ցավոք, բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին։ Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը 28 տարի ոչ մի արդյունք չտվեց։ Բայց հիմա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման արդյունքում, կարծում եմ և հուսով եմ, որ մենք շատ մոտ ենք բեկումնային փուլին։ Սա շատ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն կլինի Կովկասում։ Սա կնշանակի, որ խաղաղությունը, երկար սպասված խաղաղությունը կգա Կովկաս», - ասել է Ալիևը։ Խաղաղությունը չափազանց կարևոր է տարածաշրջանի մարդկանց և երկրների համար, բայց այն կարևոր է նաև սևծովյան տարածաշրջանի և հյուսիսատլանտյան անվտանգության համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ շեշտելով՝ խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ոչ միայն այստեղ, այլև անվտանգային ավելի լայն համատեքստում։ «Հայաստանն ու Ադրբեջանը երկար տարիների հակամարտությունից հետո այսօր հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության։ Դուք առավել քան երբևէ մոտ եք խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Եվ ես կարող եմ միայն հորդորել Ձեզ օգտվել այս հնարավորությունից՝ Հայաստանի հետ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - ասել է Ստոլտենբերգը՝ նաև նույնաբովանդակ գրառում կատարել X-ի իր էջում։
10:41 - 18 մարտի, 2024
ՆԱՏՕ-ն չի պլանավորում միջուկային զենքեր տեղակայել նոր անդամ երկրներում․ Ստոլտենբերգ
 |armenpress.am|

ՆԱՏՕ-ն չի պլանավորում միջուկային զենքեր տեղակայել նոր անդամ երկրներում․ Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն չի նախատեսում Շվեդիայի հաշվին ընդլայնել դաշինքի այն անդամների թիվը, որտեղ միջուկային զենք է տեղակայված: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Շվեդիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրների թիվն ընդլայնելու պլաններ չունենք: Մենք նաև մշտապես գնահատում ենք մեր ուժերի կարողությունը, և ներկայում պլաններ չունենք Շվեդիայում նոր մարտական ​​խմբերի առնչությամբ», - ասել է նա: Ըստ Ստոլտենբերգի, եթե մի օր նման անհրաժեշտություն առաջանա, ապա Շվեդիան ինքը պետք է որոշում կայացնի։ «Շվեդիան անկախ երկիր է, որն ինքն է որոշումներ կայացնում։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ոչ մի կերպ չի փոխի Շվեդիայի իրավունքը և ունակությունը՝ ասելու «ոչ» միջուկային զենքի տեղակայմանը», - ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։ Շվեդիան մարտի 7-ին պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։ Շվեդիայի դրոշի բարձրացման արարողությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել մարտի 11-ին։
16:47 - 11 մարտի, 2024
«ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ».  Լեհաստանի ԱԳ նախարար
 |azatutyun.am|

«ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ». Լեհաստանի ԱԳ նախարար |azatutyun.am|

azatutyun.am: «ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ»,- հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին երկրի խորհրդարանում՝ Սեյմում, քննարկումների ընթացքում՝ ժամեր անց իր այս հայտարարությունը տարածելով նաև սոցցանցերում գրառման տեսքով։ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, թե «գնահատում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի պահվածքը, որն առաջինն էր, որ չէր բացառել Դաշինքի ուժերի հնարավոր տեղակայումը Ուկրաինայի տարածքում»։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում: Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Սեզարի Տոմչիկն էլ հայտարարել էր, որ Լեհաստանը չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա:    
16:27 - 09 մարտի, 2024