Մոլդովա

Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել. Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
 |news.am|

Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել. Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին |news.am|

news.am: Այսօր շատ կարեւոր հանդիպում է տեղի ունենալու, ես հանդիպելու եմ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը: «Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել, եւ ես հույս ունեմ, որ այս հանդիպմանը կհաստատենք ընդհանուր կամքը՝ կարգավորելու հարաբերությունները երկու երկրների միջեւ»,-ասաց նա: Նշենք, որ այս գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: Այն տեղի կունենա Երեւանի ժամանակով 16։30-ին:
13:29 - 01 հունիսի, 2023
Քիշնևում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովը
 |hetq.am|

Քիշնևում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովը |hetq.am|

hetq.am: Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի մոտակայքում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովը։ Ինչպես նախօրեին Բրյուսելում լրագրողներին հայտնել էր Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը, Եվրոպայի 47 երկրների առաջնորդները կքննարկեն խաղաղության, անվտանգության և էներգետիկայի հարցեր։ Գագաթնաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախատեսվում է Փաշինյան-Ալիև-Մակրոն-Շոլց-Միշել հնգակողմ հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի հարցն ու դրույթները։ Եվրոպական քաղաքական համայնքի նախաձեռնությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնինն է։ Գագաթնաժողովն ընթանալու է Քիշնևից 35 կմ հեռավորության վրա գտնվող Բուլբոակա գյուղի Mimi գինեգործական համալիրում։ Ինչպես հայտարարել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, գագաթնաժողովի անցկացման վայրի ընտրությունը (Մոլդովան-խմբ.) հստակ ազդակ է Մոսկվային այն մասին, որ Եվրոպան աջակցում է այդ երկրին։ Ռուսական կողմն այն կարծիքին է, որ Եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթնաժողովը կդառնա Բրյուսելի նոր փորձը՝ ձևավորելու հակառուսական կոալիցիա և համոզելու մյուս երկրներին միանալ Ռուսաստանի դեմ հայտարարված պատժամիջոցներին։ Գագաթնաժողովի մասնակիցները Եթե Եվրոպական քաղաքական համայնքի I՝ պրահյան գագաթնաժողովին մասնակցում էր 44 երկիր, այս անգամ մասնակից երկրների թիվը հասել է 47-ի։ «Երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել 47 պետությունների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև՝ Եվրոպական խորհրդի նախագահին (Շառլ Միշել-խմբ.), Եվրոպական հանձնաժողովի նախագահին (Ուրսուլա ֆոն դեր Լյայեն-խմբ.) և Եվրոպական խորհրդարանի նախագահին (Ռոբերտա Մեցոլա-խմբ.)»,- հայտարարել է եվրոպացի դիվանագետներից մեկը՝ ընդգծելով, որ հաջորդ գագաթնաժողովին, որը նախատեսվում է իսպանական Գրանադայում, մասնակիցների թիվը կարող է փոխվել։ «Հաջորդ գագաթնաժողովին, հնարավոր է, մենք այլ հյուրեր ունենանք։ Դա ֆիքսված ձևաչափ չէ»,- հավելել է նա։ Մասնակից երկրների թվում են Եվրամիության անդամ 27 երկրները, ինչպես նաև՝ եվրոպական այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Մոնակոն, Սան Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան, Մոնտենեգրոն, Շվեյցարիան, ինչպես նաև՝ Կոսովոն։ Գագաթնաժողովին Ուկրաինան անձամբ ներկայացնում է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հավանաբար, չի մասնակցի գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի թեմաները Ինչպես լրագրողներին պատմել է ԵՄ ներկայացուցիչը, անվտանգությունն ու էներգետիկան Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի գլխավոր թեմաներն են: «ԵՀՔ երկրորդ գագաթնաժողովի քննարկումները կկենտրոնանան երեք հիմնական թեմաների վրա՝ համատեղ ջանքեր հանուն խաղաղության և անվտանգության, էներգետիկ կայունություն և կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումներ, փոխկապակցվածություն Եվրոպայում՝ առավել լավ միավորման և ավելի կայուն մայրցամաքի համար»,- պարզաբանել է եվրոպացի դիվանագետը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
13:25 - 01 հունիսի, 2023
Զելենսկին ժամանել է Մոլդովա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
 |armeniasputnik.am|

Զելենսկին ժամանել է Մոլդովա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Մոլդովա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որտեղ կքննարկվեն անվտանգության հարցեր։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Moldpres պետական գործակալությանը, Զելենսկին առաջինն է եղել պետության ղեկավարներից, որն այսօր առավոտյան ժամանել է Բուլբոակա քաղաքի Միմի ամրոց, որտեղ այսօր անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Ուկրաինայի նախագահի մասնակցությունը միջոցառմանը չէր հաստատվում, սակայն մինչև վերջին պահը չէր էլ հերքվում։ Գագաթնաժողովի հիմնական թեմաներն են լինելու էներգետիկան, անվտանգությունը և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը։ Միջոցառումը տեղի է ունենում Միմի գինեգործարանի տարածքում՝ Բուլբոակա գյուղում (գտնվում է Քիշնևից 45 կիլոմետր հեռավորության վրա), որտեղ գտնվում են նաև Դաչիյա ռազմաբազան և ռազմական պոլիգոնը, որտեղ անցկացվում են ազգային բանակի զորավարժությունները։ Մոլդովայի գագաթնաժողովի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ժամանել են Ռումինիայի ներքին գործերի նախարարության աշխատակիցները։ Անհետաձգելի բժշկական տարհանման համար Մոլդովա կժամանի նաև ռումինական SMURD փրկարար ծառայության երկու ուղղաթիռ, որոնք անհրաժեշտության դեպքում ավիաբուժական առաքելություն կիրականացնեն։ Ինչպես հայտնում են Մոլդովայի ԱԳՆ–ից, մայիսի 31-ից հունիսի 2-ը մոլդովայի երկինքը բաց կլինի միայն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցող պաշտոնական պատվիրակությունների ինքնաթիռների համար։
11:24 - 01 հունիսի, 2023
Ռուսաստանն ուշադիր հետևելու է Քիշնևից լուրերին․ Պեսկով

 |factor.am|

Ռուսաստանն ուշադիր հետևելու է Քիշնևից լուրերին․ Պեսկով |factor.am|

factor.am: Մոսկվան ուշադրությամբ կհետևի Քիշնևում նախանշված եվրոպական գագաթնաժողովից նորություններին և հռետորաբանությանը, բայց դրանք լիարժեք չի համարում՝ առանց Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք, անկասկած, կհետևենք լուրերին, որոնք ստացվում են Քիշնևից, կհետևենք այն հռետորաբանությանը, որն այնտեղ կգերիշխի։ Սրա հետ մեկտեղ, այսպես ասենք, խոսել ինչ-որ եվրոպական գործընթացների մասին մասնատված Եվրոպայում, որտեղ բացակայում է ՌԴ-ի հետ երկխոսությունը շատ երկրների հետ, իհարկե, կարելի է, բայց սա Եվրոպայում լիարժեք քաղաքական գործընթաց չէ, չի կարող լինել լիարժեք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։ Նշենք, որ Մոլդովայի իշխանությունները պատրաստվում են հունիսի 1-2-ը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին։ Հունիսի 1-ին Քիշնևում կկայանա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։
17:28 - 31 մայիսի, 2023
ԵՄ-ն որոշել է գրեթե 300 միլիոն եվրո հատկացնել Մոլդովային՝ կրկնապատկելով նախնական օգնության ծավալը
 |armenpress.am|

ԵՄ-ն որոշել է գրեթե 300 միլիոն եվրո հատկացնել Մոլդովային՝ կրկնապատկելով նախնական օգնության ծավալը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը որոշել է կրկնապատկել Մոլդովայի մակրոֆինանսական օգնության ծավալը և հաստատել է այդ երկրին գրեթե 300 մլն եվրոյի տրամադրումը։ Այդ մասին ասված է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ: «Խորհուրդն այսօր որոշում ընդունեց գրեթե կրկնակի ավելացնել Մոլդովայի մակրոֆինանսական օգնության ծավալը, որը  համաձայնել էր տրամադրել մեկ տարի առաջ: 2022 թվականի ապրիլին Խորհուրդն ընդունեց օրենք, որը ԵՄ-ին թույլ է տալիս 150 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Մոլդովային։ Խորհուրդն այսօր այդ գումարը ավելացրեց 145 միլիոն եվրոյով, ինչը նշանակում է, որ Մոլդովային հասանելի կլինի ընդհանուր չափով 295 միլիոն եվրո», - նշված է հաղորդագրության մեջ։ Ինչպես պարզաբանվում է փաստաթղթում, ԵՄ-ի մակրոֆինանսական օգնությունը «նպատակուղղված է աջակցելու Մոլդովայում տնտեսական կայունացմանը և կառուցվածքային բարեփոխումների ծրագրին՝ լրացնելով Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական համաձայնագրի շրջանակներում տրամադրվող միջոցները»: Ըստ հայտարարության՝ 295 եվրոյից 220 միլիոնը կտրամադրվի վարկերի տեսքով, իսկ մինչև 75 միլիոնը՝ դրամաշնորհների տեսքով: Եվրոպական Միության խորհուրդը նշում է, որ Ուկրաինայում պատերազմը զգալի բացասական հետևանքներ է ունեցել Մոլդովայի տնտեսության համար:
16:25 - 30 մայիսի, 2023
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կգործուղվի Սլովակիա և Մոլդովա

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կգործուղվի Սլովակիա և Մոլդովա

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԽՔ օգնական Սեւակ Ղագրամանյանը և Անվտանգության խորհրդի քաղաքական սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական Արշակ Մուսախանյանը կմեկնեն Սլովակիա և Մոլդովա։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման մեջ նշվում է՝ հայ պատվիրակները մայիսի 30-ից հունիսի 1-ը աշխատանքային հանդիպումներ կանցկացնեն Բրատիսլավայում, իսկ հունիսի 1-2-ը՝ Քիշնևում։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝ 1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին և անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանին 2023 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 2-ը ներառյալ գործուղել Սլովակիայի Հանրապետություն (Բրատիսլավա՝ մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը) և Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև՝ հունիսի 1-2-ը ներառյալ):2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել պատվիրակության անդամների՝ Սլովակիայի Հանրապետություն և Մոլդովայի Հանրապետություն գործուղման (գիշերավարձը՝ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա) հետ կապված ծախսերի հատուցումը: 3. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվաընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը», - ասված է որոշման մեջ:
14:55 - 29 մայիսի, 2023
Մոլդովան նախաձեռնել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից դուրս գալու գործընթաց
 |armenpress.am|

Մոլդովան նախաձեռնել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից դուրս գալու գործընթաց |armenpress.am|

armenpress.am: Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն այսօր հայտնել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) Միջխորհրդարանական վեհաժողովից հանրապետության դուրս գալու ընթացակարգ նախաձեռնելու որոշման մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: «Որոշում եմ ընդունել նախաձեռնել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի  համաձայնագրից Մոլդովայի Հանրապետության դուրս գալու գործընթացը», - հայտնել է Գրոսուն լրագրողներին ճեպազրույցի ընթացքում: Նա ԱՊՀ կառույցներն անվանել է «անօգուտ» հանրապետության համար։ Մոլդովայի խորհրդարանի նախագահի խոսքով՝ այս որոշումն ինքը կայացրել է երկրի քաղաքացիների, իշխող «Գործողության և համերաշխության կուսակցության» ներկայացուցիչների, ինչպես նաև հանրապետության նախագահ Մայա Սանդուի հետ խորհրդակցություններից հետո:
11:28 - 15 մայիսի, 2023
«Համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են նաև Մոլդովայում»․ Բրյուսելը հակադարձում է Բաքվին |azatutyun.am|

«Համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են նաև Մոլդովայում»․ Բրյուսելը հակադարձում է Բաքվին |azatutyun.am|

azatutyun.am: Չնայած Բաքվից հնչող հայտարարություններին՝ Եվրամիությունը վերահաստատում է՝ համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու՝ Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: «Ինչպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ էր ասվում, մենք ուզում ենք կրկին ընդգծել՝ պայմանավորվածություն կա, որ Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, և որ դրան զուգորդելու է հանդիպում Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում՝ Գերմանիայի կանցլեր Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ», - «Ազատությանը» հայտնել է Միշելի խոսնակը։ Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե նախագահ Ալիևը քիշնևյան հանդիպմանը կարող է և չմասնակցել։ Ավելին, նախարարության խոսնակը պնդել էր, թե հնգակողմ այդ հանդիպումը ոչ-պաշտոնական բնույթ ունի և կարող է անցկացվել միայն Բաքվի առաջադրած նախապայմանի դեպքում։ «Մենք հայտարարել ենք, թե հնարավոր է՝ ադրբեջանական կողմը մասնակցի պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը։ Սակայն, վերջնական համաձայնություն դեռ չի տրվել, քանի որ հանդիպման դետալները չեն հրապարակվել»,- ասել էր Այխան Հաջիզադեն։ Բրյուսելից, մինչդեռ, հակադարձում են, թե բոլոր կողմերը մինչ այդ քաղաքական համաձայնություն են տվել և՛ Շառլ Միշելի մասնակցությամբ, և՛ Քիշնևում՝ հնգակողմ ձևաչափով նախատեսված հանդիպումներին: «Մենք պատրաստվում ենք դրանց անցկացմանը»,- «Ազատությանն» ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարի խոսնակ Բերենդ Լեյցը։
09:20 - 12 մայիսի, 2023
ՀՀ ԱԺ փոխնախագահը Մոլդովայի դեսպանի հետ հանդիպմանը կոչ է արել նպատակաուղղված և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ

ՀՀ ԱԺ փոխնախագահը Մոլդովայի դեսպանի հետ հանդիպմանը կոչ է արել նպատակաուղղված և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ

 ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում Մոլդովայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վալերիու Քիվերիին: Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Դավոյանը եւ խմբի անդամ Վիգեն Խաչատրյանը: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վալերիու Քիվերիին դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի հայ-մոլդովական հարաբերությունների զարգացմանը: Խոսելով միջխորհրդարանական համագործակցությունից` Հակոբ Արշակյանը կարեւորել է բարեկամական խմբերի սերտ աշխատանքը: Անդրադառնալով երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերություններին` ԱԺ փոխնախագահն ընդգծել է Քիշնեւի հայկական երկու եկեղեցիների, կիրակնօրյա դպրոցի եւ Մոլդովայում ապրող եւ ստեղծագործող տասներկու հազարանոց հայ համայնքի առկայությունը: Հակոբ Արշակյանը դեսպանի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին: «Ցավոք, Լաչինի միջանցքում իրավիճակը մնում է նույնը: Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է հնարավորինս շուտ վերականգնվի: Լաչինի միջանցքի արգելափակումը միջազգային իրավունքի եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է եւ էկզիստենցիալ սպառնալիք Լեռնային Ղարաբաղի հայերի համար»,- նշել է ԱԺ փոխնախագահը եւ հավելել, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինի տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ ապրիլի 11-ին սադրանք են իրականացրել եւ կրակ բացել Հայաստանի ԶՈՒ զինծառայողների եւ դիրքերի ուղղությամբ: Նշվել է, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները դիմել են պատասխան գործողությունների եւ պաշտպանել ՀՀ ինքնիշխան տարածքը: Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ հայ զինծառայողների թվում կա չորս զոհ եւ վեց վիրավոր: «Ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մասն են, որի նպատակն է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում եւ խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելու միջնորդ գործընկերների ջանքերը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը եւ կոչ արել միջազգային հանրությանը` ներառյալ բոլոր գործընկերներին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ եւ խաղաղությամբ, նպատակաուղղված եւ արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ եւ կանխել իրավիճակի հետագա սրումը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը նշել է, որ տեղեկացված է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակի մասին: «Այս պահին աշխարհի ուշադրության առանցքում Ուկրաինան է, սակայն չպետք է անտեսել նաեւ այս տարածաշրջանում առկա իրավիճակը»,- ընդգծել է Վալերիու Քիվերին: Նա եւս կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումը` նշելով, որ տարբեր ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ: Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Դավոյանը եւ խմբի անդամ Վիգեն Խաչատրյանն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ եւ սերտ համագործակցության կարեւորությանը:
16:59 - 14 ապրիլի, 2023
Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից
 |tert.am|

Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից |tert.am|

tert.am: Մոլդովայի կառավարությունը սկսել է ԱՊՀ-ի շրջանակում ստորագրված համաձայնագրերի չեղարկման գործընթացը, Jurnal TV-ին ասել է արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն, գրում է ՏԱՍՍ-ը։«Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու մասին, արտաքին քաղաքական բոլոր նպատակները և մասնակցությունը միջազգային կազմակերպություններում ստորադասվելու են եվրաինտեգրման նպատակին։ Ակնհայտորեն, ԱՊՀ-ի համաձայնագրերից դուրս գալը, որոնք անհամատեղելի են մեր նպատակներին, կշարունակվեն»,- ասել է Պոպեսկուն։Նա նշել է, որ 330 պայմանագրից շատերը, որոնք հանրապետությունը ստորագրել է անկախության տարիների ընթացքում, «չեն գործում կամ չեն կիրառվում ի շահ Մոլդովայի»։ Մոլդովայի արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոլդովան Անկախ պետությունների համագործակցությունում (ԱՊՀ) չի տեսնում գործընթացներ, որոնք կարող են իրեն հետաքրքրել։Նշենք, որ փետրվարի սկզբին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արևմուտքը «հաջորդ Ուկրաինայի» դերի համար այժմ «դիտարկում է» Մոլդովային:    
13:34 - 23 փետրվարի, 2023
Մոլդովայի նախագահը հայտարարել է երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին
 |armenpress.am|

Մոլդովայի նախագահը հայտարարել է երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին |armenpress.am|

armenpress.am: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ռումինական TVR հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոլդովայում չեզոքությունից հրաժարվելու հարց չկա, բայց պաշտպանունակության ամրապնդման մասին հարկավոր Է հոգ տանել: Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից: «Հիմա չեզոքությունից հրաժարվելու մասին խոսք չկա, քանի որ չեզոքությունն ամրագրված է Մոլդովայի Սահմանադրությամբ: Մեզ անհրաժեշտ է ուժեղացնել պաշտպանունակությունը, բայց հարկավոր Է հաշվի առնել քաղաքացիների կարծիքը: Եթե վերլուծենք վերջին հարցումները, ապա կարելի Է տեսնել, որ երկրի քաղաքացիների մեծամասնությունն առաջվա պես կարծում է, թե չեզոքությունը պետք է պահպանվի: Եվ մենք հարգում ենք քաղաքացիների այս ընտրությունը», - ասել է Սանդուն։ «Մենք նաև պետք է շարունակենք լրջորեն քննարկել այն հարցը, թե ինչ պետք է անել մեզ պաշտպանելու համար: Արդյո՞ք մենք կարող ենք ինքնուրույն ապահովել խաղաղությունն ու հանգստությունը: Ստեղծված իրավիճակում դա շատ կարևոր է»,- ընդգծել է Մոլդովայի նախագահը: Մեկնաբանելով Ռումինիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին խոսակցությունները՝ նա ընդգծել է, որ որևիցե պաշտոնի չի հավակնում Ռումինիայում։ «Ցանկանում եմ հստակեցնել իրավիճակը. ես Ռումինիայում որևէ պաշտոնի չեմ հավակնում: Գիտեմ, որ Պրուտի մյուս ափին կան Ռումինիայի քաղաքացիներ, որոնք հետևում են Մոլդովայում տիրող իրադրությանը, նրանցից շատերը բարձր են գնահատում այն, ինչ մենք անում ենք Քիշնևում: Մենք շատ երախտապարտ ենք նրանց: Մենք այստեղ շատ կարևոր խնդիրներ ունենք. մենք պետք է (...) Մոլդովան բերենք Եվրամիություն: Դրանք կարևոր և դժվարին խնդիրներ են, և մենք ակնկալում ենք Ռումինիայի օգնությունը», - եզրափակել է Սանդուն: Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ Մայա Սանդուն հարցազրույց էր տվել Politico հրատարակությանը, որտեղ չէր բացառել չեզոքությունից հրաժարվելու հնարավորությունը։ «Այս պահին լուրջ քննարկում է ընթանում մեզ պաշտպանելու մեր կարողության մասին: Կարո՞ղ ենք արդյոք մենք դա ինքներս անել, թե պետք է ավելի խոշոր դաշինքի մաս կազմենք: Եվ եթե ինչ-որ պահի մենք, որպես ազգ, գանք այն եզրակացության, որ մեզ հարկավոր Է փոխել չեզոքությունը, ապա դա պետք է տեղի ունենա ժողովրդավարական ճանապարհով», - ասել էր նախագահը` պատասխանելով ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության մասին հարցին։
11:31 - 16 փետրվարի, 2023
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է այդ երկրում հեղաշրջման փորձի նախապատրաստման մասին
 |hetq.am|

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է այդ երկրում հեղաշրջման փորձի նախապատրաստման մասին |hetq.am|

hetq.am: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ երկրում նախապատրաստում են սահմանադրական կարգի տապալման փորձ։ «Նախապատրաստվում է Մոլդովայի վրա հարձակում»,- երկուշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սանդուն։ Նրա խոսքով՝ այդ պլանները ներառում է ռազմական պատրաստվածությամբ դիվերսանտների ներգրավում։ Սանդուն հավելել է, որ պլանով նախատեսված է, որ դիվերսանտները պետք է հարձակվեն պետական հաստատությունների վրա ու պատանդներ վերցնեն։  Մոլդովայի նախագահը Քիշնևում իշխանափոխության իրականացման ցանկության մեջ մեղադրել է «այսպես կոչված ընդդիմությանը»։ Նա խորհրդարանին կոչ է արել որքան հնարավոր է արագ ընդունել նախագծեր, որոնք Դատախազությանն ու Անվտանգության ծառայությանը հնարավորություն կտան պայքարել սպառնալիքների դեմ։ Սանդուն հավելել է, որ դիվերսիաների նպատակը կայանում է նրանում, որ «տապալեն սահմանադրական կարգը, որպեսզի երկիրը փոխանցեն Ռուսաստանի տրամադրության տակ»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարական էին տվել վարչապետ Նատալյա Գավրիլիցան ու նրա գլխավորած կառավարությունը։ Սանդուն վարչապետի պաշտոնում առաջադրել է անվտանգության խորհրդի քարտուղար Դորին Ռեչանի թեկնածությունը, իսկ Նատալյա Գավրիլիցայի կառավարությունում ռուսական Գազպրոմի հետ բանակցությունների համար պատասխանատու Անդրեյ Սպինուն նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար։
15:28 - 13 փետրվարի, 2023
Մոլդովայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել |hetq.am|

Մոլդովայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել |hetq.am|

hetq.am: Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հայտարարել է իր հրաժարականի մասին։ Այդ մասին, Новая газета-ի փոխանցմամբ, նա նշել է ճեպազրույցի ժամանակ։ Մոլդովական Publika TV հեռուստաընկերությունը հայտնում է, որ ավտոմատաբար դա նշանակում է ողջ կառավարության հրաժարական։ «Մեկ ու կես տարի կառավարությունում աշխատելուց հետո եկել է ժամանակը հայտարարելու իմ հրաժարականի մասին։ Մենք եկել ենք իշխանության ճգնաժամային կառավարությունում և անցկացրել զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և Եվրամիությանն ինտեգրման քաղաքականություն։ Մենք անմիջապես բախվեցինք էներգետիկ շանտաժի հետ, և նրանք մտածում էին, որ մենք կհանձնվենք, որ կգործենք այնպես, ինչպես նախորդ կառավարությունները, որոնք դավաճանում էին ազգային շահերը, բայց դա այդպես չեղավ։ Մենք կառավարում էինք անդադար ճգնաժամի ռեժիմում»,- ասել է Գավրիլիցան։ Նատալյա Գավրիլիցան վարչապետի պաշտոնն զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից։ 2019 թվականին Մայա Սանդուի կառավարությունում նա զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը։ Սանդուն ներկայումս Մոլդովայի նախագահն է։ Խոսելով էներգետիկ շանտաժի մասին՝ Գավրիլիցան ի նկատի ուներ «Գազպրոմ»-ի սպառնալիքները, որը պնդում էր, որ կդադարեցնի գազի մատակարարումները՝ չվճարման պատճառով։ Այդ իրավիճակով պայմանավորված 2021 և 2022 թվականներին մոլդովական կառավարությունը մի քանի անգամ արտակարգ դրություն էր հայտարարել։  Շարունակությունը՝ hetq.am-ում
16:15 - 11 փետրվարի, 2023