Միջազգային օլիմպիական կոմիտե

Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) օլիմպիական շարժման բարձրագույն ղեկավար օրգան։ Այն տեղծվել է 1894 թվականի հունիսի 20-ին, ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի  նախաձեռնությամբ։

ՄՕԿ-ը մշտական գործող կազմակերպություն է, որի անդամներն ընտրվում են ազգային օլիմպիական կոմիտեներ ունեցող երկրներից և համարվում ՄՕԿ-ի ներկայացուցիչ՝ իրենց երկրներում։ Յուրաքանչյուր երկրում կարող է լինել ՄՕԿ-ի միայն մեկ անդամ, բացառությամբ խոշոր, օլիմպիական շարժմանը առանձնապես ակտիվ մասնակցություն ունեցող երկրների եւ այն երկրների, որոնցում տեղի են ունեցել օլիմպիական խաղեր։

ՄՕԿ նախագահն այժմ Թոմաս Բախն է:

Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր |armsport.am|

Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր |armsport.am|

armsport.am: Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը, որում հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։ Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել էր 190 կգ, որը և վստահությամբ այն կատարեց: Իսկ երկրորդ մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել էր 195, որը հաջողությամբ ֆիքսելով՝ օլիմպիական ռեկորդ սահմանեց այս վարժությունում: Երրորդ մոտեցման համար Սիմոնը պատվիրել էր 198 կգ, սակայն այս քաշը Սիմոնին չտրվեց։ Պոկում վարժությունից հետո Մարտիրոսյանը առաջատարն էր։ Հրում վարժությունում մեր մարզիկը ցույց տվեց 228կգ արդյունքը և ընդհանուր արդյունքով 436 կգ արդյունքով Հայաստանին բերեց ևս մեկ մեդալ Տոկիոյի խաղերում։ Ոսկե մեդալը նվաճեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջուրաևը։
16:52 - 03 օգոստոսի, 2021
Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ |armenpress.am|

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ: Այս մասին «Արմենպրես»-ին Տոկիոյում հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը: Նա  ընդգծել է, որ Ալեքսանյանի մոտ թեթև մկանային վնասվածք է: Նա արդեն իսկ բուժզննում է անցել և պատրաստվում է եզրափակիչ գոտեմարտին: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում օգոստոսի 2-ին մրցեց Իրանից Մոհամադալի Սարավիի հետ: Գոտեմարտի ընթացքում, երբ Ալեքսանյանը հաղթում էր 3:1 հաշվով, նա ձգեց մկանը, սակայն շարունակեց պայքարը: Ի վերջո,Արթուր Ալեքսանյանը հաղթեց 1:4 հաշվով: Եզրափակիչում Ալեքսանյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ:
20:51 - 02 օգոստոսի, 2021
ՄՕԿ-ը կարող է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ |azatutyun.am|

ՄՕԿ-ը կարող է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չի բացառում, որ կարող է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ՝ Քրիստինա Տիմանովսկայային հավաքականից դուրս թողնելու և բռնի հայրենիք վերադարձնելու փորձի համար։ Մարզուհին այսօր պետք է Տոկիոյում մասնակցեր 200 մետր վազքի մրցումներին, սակայն վերջին պահին Բելառուսի օլիմպիական թիմը չեղարկել էր նրա հայտավորումը՝ պատճառաբանելով, թե 24-ամյա Տիմանովսկայան «հոգեբանորեն պատրաստ չէ մրցումներին»։ Թեթևատլետը, մինչդեռ, պնդում է, թե իշխանություններն իրեն պատժում են սոցիալական ցանցերում Բելառուսի օլիմպիական կոմիտեին քննադատելու համար։ Տիմանովսկայան հարկադիր թռիչքից առաջ դիմել էր Ճապոնիայի ոստիկանությանը և հրաժարվել օդանավ բարձրանալ։ Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Լեհաստանն ու Չեխիան, հայտարարել են, թե պատրաստ են բելառուսցի մարզուհուն քաղաքական ապաստան տրամադրել։
15:11 - 02 օգոստոսի, 2021
Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է |armenpress.am|

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում  Արթուր Դավթյանը հավաքեց 14.733 միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը: Ոսկե մեդալ  նվաճեց Կորեայի ներկայացուցիչ Յոահվան Շինը, ով հավաքեց 14.783 միավոր, իսկ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Դենիս Աբիլիազինը դարձավ արծաթե մեդալակիր: Արթուր Դավթյանը Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ է, Եվրոպայի առաջնության և Եվրոպական երկրորդ խաղերի հաղթող: Մինչ այս մասնակցել է նաև Լոնդոնի և Ռիոյի Օլիմպիական խաղերին: Արթուր Դավթյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին։ 1998 թվականին 7 տարեկան հասակում սկսել է զբաղվել մարմնամարզությամբ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում։ 2008 թվականից մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ է։
14:51 - 02 օգոստոսի, 2021
Կարապետ Չալյանը դուրս մնաց կիսաեզրափակչից․ նա կպայքարի բրոնզի համար |hetq.am|

Կարապետ Չալյանը դուրս մնաց կիսաեզրափակչից․ նա կպայքարի բրոնզի համար |hetq.am|

hetq.am: Տոկիոյում ընթացող ամառաին Օլիմպիական խաղերում այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի 77 կգ քաշային ըմբիշները։ Հայաստանը ներկայացնող Կարապետ Չալյանը հասել էր կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ պարտություն կրեց և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Չալյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով ջախջախել էր Ուզբեկստանը ներկայացնող Ջալգասբայ Բերդիմուրատովին։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 2։1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն ներկայացնող Ալեկսանդր Չեխիրկինի նկատմամբ։  Կիսաեզրափակչում Չալյանը շատ մոտ էր հաջողությանը։ Առաջին մեկուկես րոպեների ընթացքում նա ակտիվություն ցուցաբերեց, մեկ միավոր վաստակեց և պարտերից հնարք կատարելու հնարավորություն ստացավ։ Նա կարողացավ հեշտորեն բարձրացնել ղրղզ ըմբիշին, սակայն վճռորոշ պահին չկարողացավ գցումը կատարել, ինչի արդյունքում միավորներ շնորհվեցին Ակժոլ Մախմուդովին, և վերջինս մինչև գոտեմարտի ավարտը կարողացավ պահել իր առավելությունը։ Կարապետ Չալյանը պարտվեց 2։6 հաշվով։  Օլիմպիական բրոնզի համար գոտեմարտում Կարապետ Չալյանը գորգ դուրս կգա վաղը՝ օգոստոսի 3-ին։
13:54 - 02 օգոստոսի, 2021
Ըստ բելառուսցի վազորդի՝ իրեն փորձում են բռնի ուժով Տոկիոյից հետ տանել Մինսկ մարզչական շտաբի հետ կոնֆլիկտի պատճառով |azatutyun.am|

Ըստ բելառուսցի վազորդի՝ իրեն փորձում են բռնի ուժով Տոկիոյից հետ տանել Մինսկ մարզչական շտաբի հետ կոնֆլիկտի պատճառով |azatutyun.am|

azatutyun.am: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ներկայացուցիչները հանդիպել են բելառուսցի մարզուհի Քրիստինա Տիմանովսկայայի հետ: Տիմանովսկայան օգնություն է խնդրել միջազգային կազմակերպություններից: Վազորդուհին ասել է, որ Բելառուսի հավաքականի ղեկավարները վախեցրել են իրեն և փորձել բռնի ուժով Տոկիոյից հետ տանել Մինսկ` մարզչական շտաբի հետ կոնֆլիկտի պատճառով: Ըստ 24-ամյա մարզուհու՝ ազգային թիմում իր թիմակիցները որակազրկվել են 4x400 փոխանցումավազքից՝ անհրաժեշտ դոպինգ թեստերի բացակայության պատճառով: Մարզչական շտաբը որոշել է ներգրավել Տիմանովսկայային: Նա խիստ քննադատել է այդ որոշումը սոցիալական ցանցերում՝ ասելով, որ փոխանցումավազքն իր պրոֆիլը չէ: Դրանից հետո բելառուսական թիմի ղեկավարությունը որոշել է զրկել նրան ելույթներից և տուն վերադարձնել՝ «հուզական և հոգեբանական վիճակի պատճառով»: Այսօր մարզուհին պետք է մասնակցեր Օլիմպիադայի 200 մետր վազքի մրցումներին: Այժմ, սակայն, Տիմանովսկայան Տոկիոյի օդանավակայանի ոստիկանական բաժանմունքում է, իսկ նրա հետագա ճակատագիրը դեռ հարցականի տակ է: Բելառուսցի մարզուհին չի բացառել, որ ապաստան կխնդրի եվրոպական որևէ երկրում, ենթադրաբար՝ Գերմանիայում կամ Ավստրիայում: Չեխիան արդեն վիզա է առաջարկել Քրիստինա Տիմանովսկայային:
10:36 - 02 օգոստոսի, 2021
Տոկիո-2020. Ըմբիշ Արմեն Մելիքյանը հաղթեց մեկնարկային գոտեմարտում, սակայն պարտվեց հաջողրդում |armenpress.am|

Տոկիո-2020. Ըմբիշ Արմեն Մելիքյանը հաղթեց մեկնարկային գոտեմարտում, սակայն պարտվեց հաջողրդում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարն Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում առաջինը պայքարի մեջ մտավ 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը: 1/8 եզրափակիչում Մելիքյանը մրցեց Իրանից 2019թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալի Ռեզա Նեջատիի հետ։ Հայ ըմբիշը հաղթեց 5։5 հաշվով (վերջին գործողության առավելություն): Քառորդ եզրափակչում նա գոտեմարտեց 2018թ. աշխարհի բրոնզե մեդալակիր, 2019-ի և 2020-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 31-ամյա ուկրաինացի Լենուր Տիմուրովի հետ և պարտվեց 4:8 հաշվով: Եթե Տիմուրովը հայտնվի եզրափակչում, Մելիքյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: Կիսաեզրափակիչում ուկրաինացի ըմբիշը կմրցի աշխարհի կրկնակի չեմպիոն, ճապոնացի Կենիչիրո Ֆումիտայի հետ: Օգոստոսի 2-ին ըմբիշներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում կսկսեն պայքարը մեդալների համար: Գոտեմարտերի սկիզբը 06:30-ն է: Եզրափակիչ դուրս գալու դեպքում նրանց գոտեմարտերը կկայանան օգոստոսի 3-ին: Օգոստոսի 2-ին կկայանա նաև մարմնամարզության հենացատկերի եզրափակիչը, որտեղ հանդես կգա Արթուր Դավթյանը: Օգոստոսի 3-ին աթլետ Լևոն Աղասյանը կմեկնարկի եռացատկում, իսկ ըմբիշ Կարեն Ասլանյանը  67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից կսկսի պայքարը: Նույն օրը Երևանի ժամանակով 14:50-ից սկսած Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման պայքարի մեջ կմտնի Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ): Ինչպես նաև բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կփորձի հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը: Օգոստոսի 4-ին ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից սկսում է պայքարը: Գոտեմարտերը մեկնարկում են Երևանի ժամանակով 11:30-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 5-ին: Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի Վազգեն Թևանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին:
10:20 - 01 օգոստոսի, 2021
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը չհաղթեց ՕԽ քառորդ եզրափակիչում |armenpress.am|

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը չհաղթեց ՕԽ քառորդ եզրափակիչում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արման Դարչինյանը դուրս չեկավ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 75 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Դարչինյանը մրցեց Ֆիլիպինները ներկայացնող, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 25-ամյա Էմիր Մարսյալի հետ: Հայ բռնցքամարտիկը պարտվեց նոկաուտով առաջին ռաունդում: Օգոստոսի 2-ին ըմբիշներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում կսկսեն պայքարը մեդալների համար: Գոտեմարտերի սկիզբը 06:30-ն է: Եզրափակիչ դուրս գալու դեպքում նրանց գոտեմարտերը կկայանա օգոստոսի 3-ին: Օգոստոսի 2-ին կկայանա նաև մարմնամարզության հենացատկերի եզրափակիչը, որտեղ հանդես կգա Արթուր Դավթյանը: Օգոստոսի 3-ին աթլետ Լևոն Աղասյանը կմեկնարկի եռացատկում, իսկ ըմբիշ Կարեն Ասլանյանը  67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից կսկսի պայքարը: Նույն օրը Երևանի ժամանակով 14:50-ից սկսած Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման պայքարի մեջ կմտնի Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ): Ինչպես նաև բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կփորձի հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը: Օգոստոսի 4-ին ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից սկսում է պայքարը: Գոտեմարտերը մեկնարկում են Երևանի ժամանակով 11:30-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 5-ին: Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի Վազգեն Թևանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին:  
10:03 - 01 օգոստոսի, 2021
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և քառորդ եզրափակչում է
 |armenpress.am|

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և քառորդ եզրափակչում է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը շարունակում է հաղթարշավը Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Բաչկովը մրցեց ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին 4:1 հաշվով: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 75 կգ քաշային կարգում նա պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը չափեց Անդրեյ Շեմեզի (Սլովակիա) հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով: Հայ մարզիկի հաջորդ մենամարտը կկայանա օգոստոսի 1-ին: Իսկ Կորյուն Սողոմոնյանը պարտվեց առաջին իսկ մենամարտում:
10:12 - 31 հուլիսի, 2021