Միխեիլ Սաակաշվիլի

Միխեիլ Սաակաշվիլին ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 21-ին՝ Թբիլիսիում:1984 թվականին ավարտել է Թբիլիսիի № 51 միջնակարգ դպրոցը՝ ոսկե մեդալով: 1992 թվականին գերազանցությամբ ավարտել է Կիևի Տարաս Շևչենկոյի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետը: 1992-ին ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո վերադարձել է Վրաստան, որտեղ աշխատել է որպես իրավաբան-խորհրդատու Մարդու իրավունքների պաշտպանության պետական կոմիտեում:

Կոլումբիայի համալսարանում (Նյու Յորք) 1994 թ. ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան: Սովորել է Վաշինգտոնի Ջորջ Վաշինգտոն համալսարանում, Ֆլորենցիայում Եվրոպական իրավունքի ակադեմիայում և Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայում:

Աշխատել է Օսլոյում Նորվեգիայի Մարդու իրավունքների ինստիտուտում, այնուհետեւ Նյու-Յորքի Patterson, Belknap, Webb & Tyler իրավաբանական գրասենյակում։

1995 թվականին ընտրվել է պատգամավոր «Վրաստանի քաղաքացիների միություն» կուսակցությունից: 1996 թ. զբաղեցրել է Սահմանադրական և իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 1998 թ. օգոստոսին ղեկավարել է «Վրաստանի քաղաքացիների միության» խորհրդարանական խմբակցությունը:

2000 թ. հունվարից՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Վրաստանի ներկայացուցիչն է եղել: 2000 թվականի հոկտեմբերին նշանակվել է արդարադատության նախարար: 

2001 թվականի սեպտեմբերին հրաժարական է տվել՝ մեղադրելով Էդուարդ Շևարդնաձեին և կոռուպցիայի կառավարության անդամներին, այնուհետև ստեղծել է «Ազգային շարժում» ընդդիմադիր քաղաքական կազմակերպությունը, որի թվաքանակը հետագայում աճելով հասել է մինչև 20 հազար մարդ:

2002 թվականի հունիսից `Թբիլիսիի օրենսդիր ժողովի նախագահն է եղել:

2003 թվականի նոյեմբերի 2-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները չճանաչեցին ընդդիմադիր դաշինքների «Ազգային շարժում»-ը, «Բուրջանաձե-Դեմոկրատներ»-ը և «Պատիաշվիլի-Միություն»-ը, որոնք սկսեցին բողոքի ակցիաներ:

2003 թվականի նոյեմբերի 22-ին ընդդիմադիրները վարդերը ձեռքերին գրավեցին խորհրդարանի շենքը: 2003 թվականի նոյեմբերի 23-ին Միխեիիլ Սաակաշվիլու «Ազգային շարժման» կողմից կազմակերպված ցույցերի արդյունքում Զուրաբ Ժվանիայի և խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ համատեղ Վրաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Հեղափոխության գլխավոր շարժառիթը 2003 թվականի նոյեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման մեջ բնակչության լայն զանգվածների դատապարտումն էր:

2003 թվականի նոյեմբերի 26-ին Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի ընտրությունների ժամանակ առաջադրվել է երկու դաշինքների՝ «Ազգային շարժման» և «Բուրջանաձե-դեմոկրատների» կողմից:

Վրաստանի նախագահի նոր ընտրություններ տեղի ունեցան 2004 թվականի հունվարի 4-ին: Սաակաշվիլու թեկնածության օգտին քվեարկել է ընտրողների 96,27 %-ը:

2004 թվականի մարտին Սաակաշվիլու և Բուրջանաձեի համատեղ դաշինքը՝ «Ազգային շարջում-Դեմոկրատներ»-ը, հաղթանալ տարավ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ավելի քան 76 %-ի ձայները:

2020 թվականի մայիսի 7-ին Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով նշանակվել է Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը՝ համալրելով երկրի Ազգային Բարեփոխումների Խորհրդի կազմը:

 

Միխեիլ Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել |armenpress.am|

Միխեիլ Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը կալանքի տակ է գտնվում մի շարք քրեական գործերով, վերստին հացադուլ է հայտարարել՝ պահանջելով պատշաճ բժշկական օգնություն: Փետրվարի 21-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում նիստ է անցկացվել 2007 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձությունների գործով: «Այսօրվանից ես անժամկետ հացադուլ են հայտարարում: Այս հացադուլն այն բանի արձագանքն է, թե ինչպես է այս ռեժիմը վարվում ինձ ու իմ մարդկանց հետ, մեր մարդկանց հետ»,-ասել է Սաակաշվիլին՝ հանդես գալով դատարանի դահլիճում: Նախկին նախագահը պատմել է իր հացադուլի նպատակի մասին: «Իմ պահանջը առողջության պահպանության համարժեք ապահովումն է, ինչպես դա պահանջում է Ժողովրդական պաշտպանի եւ «էմպատիա» կենտրոնի կոնսիլիումը, եւ ես վստահ եմ` միջազգային փորձագետները, եթե նրանց թույլատրվեր մտնել, նույն բանը կասեին: Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտից իրեն Գլդանի բանտարկյալների հիվանդանոց տեղափոխելիս խախտվել են իր իրավունքները: Այդ կապակցությամբ նա հանդես է եկել խորհրդարանում հետաքննչական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, հաղորդել է Sputnik-ը:
17:34 - 21 փետրվարի, 2022
Ուկրաինայի դատախազությունը Սաակաշվիլիին տուժող է ճանաչել «բանտում դաժան վերաբերմունքի» գործով |azatutyun.am|

Ուկրաինայի դատախազությունը Սաակաշվիլիին տուժող է ճանաչել «բանտում դաժան վերաբերմունքի» գործով |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տուժող է ճանաչել բանտում դաժան վերաբերմունքի գործով, հայտնել է Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան։ Այն, որ Ուկրաինայում մի քանի քրեական գործ է հարուցվել վրացական բանտում Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հնարավոր անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների փաստերով հայտնի դարձավ հունվարի կեսերին։ Քաղաքական գործչի ուկրաինացի փաստաբան Եվգեն Հրուշովեցը հայտնել է, որ վարույթը սկսվել է իր և իր գործընկերների կողմից Ուկրաինայի գլխավոր դատախազություն ուղարկված հայտարարության հիման վրա, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։ Վրաստանում շարունակվում է բանտարկյալ Սահակաշվիլիի նկատմամբ երկու հնարավոր անմարդկային վերաբերմունքի փաստերի հետաքննությունը։ Ստուգումն իրականացնում է Պետական տեսչական ծառայությունը, որը իշխանությունների որոշմամբ, մարտի 1-ից կվերացվի, և դրա հիման վրա կստեղծվի երկու նոր վարչություն։
12:42 - 11 փետրվարի, 2022
Վրաստանում ընդդիմադիրները Սաակաշվիլիի խնդրանքով դադարեցրել են հացադուլը |tert.am|

Վրաստանում ընդդիմադիրները Սաակաշվիլիի խնդրանքով դադարեցրել են հացադուլը |tert.am|

tert.am: Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները դադարեցրել են հացադուլը իրենց առաջնորդի՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խնդրանքով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է քաղաքական ուժի նախագահ Նիկա Մելիան: Կուսակցության անդամների և ակտիվիստների ավելի քան 150 անդամ հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել Սաակաշվիլիին:   Սաակաշվիլիի փաստաբանը նախօրեին երեկոյան հացադուլ անողներին է փոխանցել նախկին նախագահի խոսքը՝ ասելով, որ վերջինս խնդրում է դադարեցնել հացադուլը: Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար:
17:42 - 01 հունվարի, 2022
«Այժմ գլխավորը միասնությունն է և նախապատրաստումը վճռական հարձակման»․ Սաակաշվիլին ապաքինվում է վերականգնողական բուժումից հետո |tert.am|

«Այժմ գլխավորը միասնությունն է և նախապատրաստումը վճռական հարձակման»․ Սաակաշվիլին ապաքինվում է վերականգնողական բուժումից հետո |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտարարելով, որ ապաքինվում է վերականգնողական բուժումից հետո և նրան ուրախացնում է «հաղթանակի հավատը»:«Ինչ էլ, որ նրանք անեն, ես նրանցից ընդհանրապես չեմ վախենում: Այժմ գլխավորը միասնությունն է և նախապատրաստումը վճռական հարձակման: Շուտով կգա այդ հարձակման պահը»,- Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ գրել է քաղաքական գործիչը, սակայն չի մասնավորեցրել, թե ինչ նկատի ունի:Նախօրեին Սաակաշվիլին հիվանդանոցից տեղափոխվել է բանտ: Իր խոսքով՝ ինքը դեռ «ֆիզիկապես թույլ է, սակայն քաջ է»: Նրա կողմնակիցները հայտարարել են, որ իշխանություններն ուժով են Սաակաշվիլիին բանտ տեղափոխել:  Ավելի վաղ Սաակաշվիլիի մոտ ընկճախտ և հետտրավմատիկ խանգարում էր ախտորոշվել:  
14:22 - 31 դեկտեմբերի, 2021
Կիևը Թբիլիսիին կոչ է անում բանտ չվերադարձնել Սաակաշվիլիին |azatutyun.am|

Կիևը Թբիլիսիին կոչ է անում բանտ չվերադարձնել Սաակաշվիլիին |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Կիևը Թբիլիսիին կոչ է արել բանտ չվերադարձնել Վրաստանի նախկին նախագահ, նաև Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին զինվորական հոսպիտալից, որտեղ նա վերականգնվում է հացադուլից հետո։ Սաակաշվիլիին զինվորական հոսպիտալից ազատազրկման վայր տեղափոխելու երեկվա փորձերը, Ուկրաինայի արտգործնախարարության պնդմամբ, «սխալ են արվել»։ «Վրաստանի քրեակատարողական ծառայության համապատասխան որոշման մասին փաստաբանները տեղեկացված չեն եղել։ Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակը թույլ չի տալիս դա անել։ Նա հետագա վերականգնման կարիք ունի»,- ասված է նախարարության կայքում տեղադրված հայտարարությունում։ Գերատեսչությունը Վրաստանի իշխանություններին հորդորում է «հարգանքով վերաբերվել Ուկրաինայի քաղաքացուն և թույլ չտալ գործողություններ, որոնք սպառնում են նրա կյանքին ու առողջությանը», հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Վրաստանում ուկրաինացի դիվանագետները շարունակում են իրավիճակը հատուկ հսկողության տակ պահել, մշտական երկխոսություն են վարում վրացական իշխանությունների և Սաակաշվիլիի փաստաբանների հետ: Չորեքշաբթի օրը Վրաստանում Ուկրաինայի հյուպատոսը կայցելի Սաակաշվիլիին, ասվում է հայտարարության մեջ։
13:35 - 29 դեկտեմբերի, 2021
Սաակաշվիլին հոգենյարդաբանական վերականգնման բուժընթացի կարիք ունի. նյարդաբան |armenpress.am|

Սաակաշվիլին հոգենյարդաբանական վերականգնման բուժընթացի կարիք ունի. նյարդաբան |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արտասահմանում հոգենյարդաբանական վերականգնման բուժընթաց անցնելու կարիք ունի: Այդ մասին հայտարարել Է «Էմպատիա» վերականգնողական կենտրոնի նյարդաբան Օթար Թոիձեն: Վրաստանի Ժողովրդական պաշտպանի ներկայությամբ անցկացված բժիշկների կոնսիլիումի հետ միասին «Էմպատիան» իրականացնում Է Սաակաշվիլիի առողջական վիճակի դիտազննում, որը 50-օրյա հացադուլից հետո բուժընթացը շարունակում Է Գորիի զինվորական հոսպիտալում: «Նրա հիվանդության մեջ գլխավորը նյարդաբանական կարգավիճակն Է: Մշտական են տեղաշարժման, շարժումների ներդաշնակության, բնավորության փոփոխականության հետ կապված խնդիրները, սակայն դա դուրս չի գալիս նորմատիվային շրջանակներից: Այժմ նա, հիմնականում, հատուկ վերականգնման կարիք ունի: Մենք դա անվանում ենք նյարդավերականգնում եւ հոգենյարդաբանական վերականգնում, որի հնարավորությունները Վրաստանում մենք չենք գտել»,-ասել Է Թոիձեն: Դեկտեմբերի սկզբին «Էմպատիա» կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին հայտարարել Է, որ երկար ժամանակ Սաակաշվիլիին jվել են մեծ չափաբաժիններով հոգեմետ պատրաստուկներ: Այդ հաղորդագրությունների ֆոնին օմբուդսմենը հանձնարարել Է, որպեսզի Սաակաշվիլիի հոգեկան վիճակը հետազոտվի բժիշկների կողմից, որոնց Ժողովրդական պաշտպանի աշխատակազմը հրավիրել Է որպես անկախ փորձագետների: Այսօր օմբուդսմեն Նինո Լոմջարիան լրագրողներին հայտարարել Է, որ Սաակաշվիլիին արտասահմանյան կլինիկա տեղափոխելու մասին որոշումը կարող Է ընդունվել միայն մասնագետների հանձնարարականների հիման վրա: Ժողովրդական պաշտպանի ներկայությամբ անցկացված կոնսիլիումը Սաակաշվիլիի վիճակի մասին հերթական եզրակացությունը կհրապարակի առաջիկա օրերին: Նախկին նախագահի անձնական բժիշկը հայտարարել Է, որ Սաակաշվիլին ինքը կտրականապես դեմ Է բուժումը արտասահմանում շարունակելուն, հաղորդել Է Sputnik-ը:
15:46 - 13 դեկտեմբերի, 2021
Սաակաշվիլիի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
 |tert.am|

Սաակաշվիլիի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 23-ին։ Այս մասին այսօրվա դատավարության ժամանակ հայտարարել է դատավորների կոլեգիան, որը քննում է 2007 թվականին ընդդիմության ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերության «գրավման» գործը։ Այս իրադարձությունների կապակցությամբ Սաակաշվիլին մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար։Ինչպես գրում է newsgeorgia.ge-ն, այսօր Սաակաշվիլին առաջին անգամ մասնակցել է դատական նիստին, որտեղ քննվել է նրա գործը։ Նա խիստ հսկողության տակ բերվել է Գորիի զինվորական հոսպիտալից, որտեղ բուժում է անցնում 50-օրյա հացադուլից հետո։ Սա Սաակաշվիլիի առաջին հրապարակային ելույթն էր հոկտեմբերի 1-ին ձերբակալվելուց հետո։Դատավարությանը մեկ ժամ տևած ելույթով հանդես գալուց հետո Սաակաշվիլին ասել է, որ ներկա չի լինի նիստի շարունակությանը։
19:58 - 29 նոյեմբերի, 2021
Սաակաշվիլիի վիճակը կայուն է. բժիշկների կոնսիլիումի կարծիքը |armenpress.am|

Սաակաշվիլիի վիճակը կայուն է. բժիշկների կոնսիլիումի կարծիքը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն Է. բարդություններ չեն դիտվում: Այդ մասին լրագրողներին պատմել Է ռեանիմատոլոգ Ինեզա Սուլամանիձեն: Կոնսիլիումը, որն ստեղծվել Է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ, առաջին անգամ Սաակաշվիլիին այցելել Է Գորիի հոսպիտալում, նոյեմբերի 20-ին: Հաջորդ օրը նրանք անցկացրել են հոսպիտալում՝ գործանականում ամբողջ օրը զննելով Սաակաշվիլիիին: «Եվս մի քանի օր ուշադիր լինելու կարիք կա, բայց կարող ենք վստահությամբ ասել, որ ներկա դրությամբ մենք դժվարություններ չենք ունեցել»,-ասել Է Սուլամանիձեն: Նրա խոսքով՝ բուժումն ընթանում Է բժիշկ Էլեն Գիորգաձեի հանձնարարականների համաձայն: Բոլոր ընթացակարգերն անցկացվում են հանգիստ ռեժիմով: «Ամեն բան կարգավորված Է, ամեն բան հանգիստ Է ընթանում, շատ մարդասիրական ռեժիմով: Պարոն Միխեիլ Սաակաշվիլին ամեն բանից գոհ Է: Այսօր ամեն բան կարգին Է, հուզական վիճակը նորմալացվել Է, ընթացակարգերից ոչ մեկը, որոնք այսօր նրա համար անցկացվել են, անհանգստություն չեն առաջացրել»,-ասել Է Ինեզա Սուլամանիձեն: Բժշկի խոսքով՝ երեկ Սաակաշվիլիի ճնշումը շատ բարձր Է եղել, բայց այսօր նա իրեն ավելի լավ Է զգում: Սաակաշվիլին հացադուլը, որը տեւել Է 50 օր, դադարեցրել Է նոյեմբերի 20-ի գիշերը բանտարկյալների հիվանդանոցից Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխելուց անմիջապես հետո: Ներկայում նա գտնվում Է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բուժման գործընթացն ավարտվելուց հետո կալանավորին կվերադարձնեն Ռուսթավի բանտ: Բացառված չԷ, որ նախկին նախագահի բանտարկության ժամկետը կերկարացվի: Ներկայում դատարանում նրա դեմ հետաքննվում Է երեք գործ, դրանցից մեկի առավելագույն ժամկետը կազմում Է 9 տարի, հաղորդել Է Sputnik-ը:
17:15 - 22 նոյեմբերի, 2021
Վրաստանի իշխանությունները պատրաստ են Սաակաշվիլիին տեղափոխել Գորիի զինվորական հոսպիտալ |armenpress.am|

Վրաստանի իշխանությունները պատրաստ են Սաակաշվիլիին տեղափոխել Գորիի զինվորական հոսպիտալ |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկել է բուժումը շարունակել Գորիի զինվորական հոսպիտալում: Ներկայում Սաակաշվիլին գտնվում է Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտի Թբիլիսիում գտնվող թիվ 18 բանտարկյալների հիվանդանոցում: Նախօրյակին, հացադուլի 49-րդ օրը, նախկին նախագահը կորցրել է գիտակցությունը եւ տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք: Նրան մայրաքաղաքի բանտարկյալների հիվանդանոց էին տեղափոխել Ռուսթավի քաղաքից նոյեմբերի 8-ին, որտեղ նա պատիժ էր կրում թիվ 12 բանտում: Սաակաշվիլին ինքը, նրա փաստաբանը եւ անձնական բժիշկը արդեն մի քանի շաբաթ պնդում են, որպեսզի նրան քաղաքացիական բազմապրոֆիլ կլինիկա տեղափոխեն: Նույն այդ կարծիքին են մի խումբ բժիշկներ, որոնք հրավիրվել էին Վրաստանի ժողովրդական պաշտպանի կողմից, եւ որոնք Սաակաշվիլիին հետազոտել են նոյեմբերի 16-ին: «Մենք առաջարկում ենք նրան տեղափոխել պաշտպանության նախարարության Գեորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալ: Դա այն վայրն է, որտեղ նրա առողջությունն ու կյանքը առավելագույնս պաշտպանված կլինեն պետության կողմից»,-ասել է Բրեգաձեն: Նա պարզաբանել է, որ ներկայում պահանջվում է հենց բանտարկյալի համաձայնությունը: Դրա հետ մեկտեղ նախարարն ընդդիմությանը նախազգուշացրել է Սաակաշվիլիին տեղափոխմանը խոչընդոտելու հետեւանքների մասին: «Ընդդիմախոսների կողմից ցանկացած սադրանքի դեպքում, որը կարող է խանգարել Սաակաշվիլիին կլինիկա տեղափոխելուն կամ բուժանձնակազմի աշխատանքին, նրան կվերադարձնեն թիվ 18 հաստատություն»,-ասել է Բրեգաձեն: Նա նաեւ հավելել է, որ բուժումն ավարտելուց հետո Սաակաշվիլիին կվերադարձնեն Ռուսթավի բանտ: Սաակաշվիլին սեպտեմբերի 29-ին գաղտնի հատել էր Վրաստանի սահմանը եւ ձերբակալվել հոկտեմբերի 1-ին: Հայրենիքում նա հեռակա կարգով վեց տարվա բանտարկության էր դատապարտվել երկուական քրեական գործերով: Նրա դեմ եւս երեք գործ գտնվում է հետաքննության փուլում: Նախկին նախագահն իր դեմ բոլոր մեղադրանքները համարում է կեղծ, իսկ իրեն՝ քաղբանտարկյալ, հաղորդել է Sputnik-ը:
17:52 - 19 նոյեմբերի, 2021
Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ հաջակցություն Սաակաշվիլիի |azatutyun.am|

Բազմամարդ բողոքի ակցիա Թբիլիսիում՝ հաջակցություն Սաակաշվիլիի |azatutyun.am|

azatutyun.am: Հաջակցություն Միխեիլ Սաակաշվիլիի Թբիլիսիի կենտրոնում տեղի է ունենում բողոքի բազմամարդ ակցիա։ Խորհրդարանի շենքի մոտ հավաքված ընդդիմադիրներն իշխանություններից պահանջում են նախկին նախագահին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ պնդելով, որ կալանավորների համար նախատեսված Գլդանիի հիվանդանոցում քաղաքական գործչի կյանքը վտանգված է։ «Նրան ոչ միայն բժշկական ծառայություն չեն ցուցաբերում, այլ նաև վտանգված է նրա կյանքը»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչ Զաալ Ուդումաշվիլին։ Հոկտեմբերի 1-ից հացադուլի մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահը առողջական խնդիրների վատթարացման պատճառով անցած օրերին իր կամքին հակառակ Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Գլդանիի կալանավորների համար նախատեսված հիվանդանոց։ Նա համաձայնել էր դադարեցնել հացադուլը, եթե իրեն տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։ Երեկ քաղաքական գործչի փաստաբանը հայտարարել է, թե Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է հացադուլը, «ամեն վայրկյան կարող է տեղի ունենալ առողջական վիճակի վատթարացում»։
20:20 - 13 նոյեմբերի, 2021
Թբիլիսիում Սաակաշվիլիի աջակցության ցույցերի ժամանակ 46 մարդ է բերման ենթարկվել. Վրաստանի ՆԳՆ |tert.am|

Թբիլիսիում Սաակաշվիլիի աջակցության ցույցերի ժամանակ 46 մարդ է բերման ենթարկվել. Վրաստանի ՆԳՆ |tert.am|

tert.am: Թբիլիսիում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին աջակցող բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է 46 մարդ, ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ։Առավոտյան Սաակաշվիլիի կողմնակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում տարբեր վայրերում՝ Պետական անվտանգության ծառայության, արդարադատության և առողջապահության նախարարության շենքերի մոտ։ Ցուցարարները պահանջում են նախկին նախագահին ազատ արձակել բանտից, ինչպես նաև նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Հիշեցնենք, որ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան երեկ երեկոյան տեղեկացրել էր աջակիցներին այսօրվա անելիքների մասին։«Առավոտյան բողոքի ակցիա ենք կազմակերպելու ամբողջ Թբիլիսիով մեկ։ Մենք կանենք այն, ինչ նախկինում երբեք չեն արել քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները, ինչը մեզ բնորոշ չէ։ Մենք սովոր ենք մի կետում կռվել, և դա իշխանություններին թույլ էր տալիս շունչ քաշել, բայց հիմա հակառակն ենք անելու և աստիճանաբար կավելացնենք տեղանքները, մինչև ամբողջ Թբիլիսին ծածկվի ակցիաներով», - ասել էր Մելիան։
13:57 - 10 նոյեմբերի, 2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոսպիտալացվել է բանտային հիվանդանոցում |tert.am|

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոսպիտալացվել է բանտային հիվանդանոցում |tert.am|

tert.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը 39 օր առաջ հացադուլ էր հայտարարել բանտում, հոսպիտալացվել է բանտային հիվանդանոցում, հայտնել են Վրաստանի քրեակատարողական ծառայությունից։«Առողջության վատթարացումից խուսափելու և վտանգի ավելացման կապակցությամբ բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլին 12-րդ ՔԿՀ-ից տեղափոխվել է թիվ 18 մեղադրյալների և դատապարտյալների բուժհաստատություն: Մենք աստիճանաբար հանրությանը կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:Վրաստանի իշխանությունները վաղուց էին առաջարկում Սաակաշվիլիին տեղափոխել Գլդանիի թիվ 18 բանտի քրեակատարողական հիվանդանոց։ Սակայն ինքը՝ քաղաքական գործիչը, և իր փաստաբանները պահանջում էին նրան հոսպիտալացնել քաղաքացիական հիվանդանոց՝ բացատրելով, որ բանտի հիվանդանոցում, որտեղ բուժվում են հազարավոր բանտարկյալներ, նախկին նախագահը կարող է վտանգի տակ լինել։
20:23 - 08 նոյեմբերի, 2021
«Իրադրությունը պայթյունավտանգ Է». «Լելո» կուսակցությունը Վրաստանի իշխանություններին երկխոսության Է կոչում |armenpress.am|

«Իրադրությունը պայթյունավտանգ Է». «Լելո» կուսակցությունը Վրաստանի իշխանություններին երկխոսության Է կոչում |armenpress.am|

armenpress.am: Վրացական «Լելո» ընդդիմադիր կուսակցությունը երկրի իշխանություններին առաջարկում է հանդիպական քայլեր ձեռնարկել եւ անհապաղ երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ:«Լելո»-ում նշում են, որ լարվածությունը երկրում, որն ստեղծվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, մեծանում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ բանտում հացադուլ հայտարարելու ֆոնին:«Շիկացած հասարակության մեջ կտրուկ ավելանում են հույզերը, եւ իրադրությունն արդեն պայթյունավտանգ է դարձել: Գործընթացը բացահայտորեն վերածվում է քաոսի եւ տանում է քաղաքացիական դիմակայության»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ:Այսպիսի իրադրության մեջ անհրաժեշտ է ձեռնարկել խելամիտ հանդիպական քայլեր, նշում են կուսակցությունում:«Լելո»-ն դիմում է իշխանության ներկայացուցիչներին. անհապաղ երկխոսություն սկսենք իրադրության ապաէսկալացման համար կոնկրետ ուղիներ գտնելու նպատակով: Յուրաքանչյուր կորցրած րոպե կարող է դրամատիկ կերպով փոխել վրացական պետության ճակատագիրը: «Լելո»-ն պատրաստ է անհապաղ միանալ ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսությանը»,-նշված է հայտարարության մեջ:Վերջին ժամանակներս բողոքի ակցիաները Վրաստանում անցկացվում են գործնականում ամեն օր: Ավելի վաղ Պետական անվտանգության ծառայությունը բողոքի կազմակերպիչներին մեղադրում էր ուժով իշխանությունը նվաճել փորձելու մեջ: Գերատեսչության տվյալներով, Ռուսթավիում եւ Թբիլիսիում պերմանենտ ակցիաների կազմակերպիչները պատրաստվում են շրջափակել պետական հաստատությունները եւ ճանապարհները, որոնք տանում են Ռուսթավիի թիվ 12 բանտ, որտեղ նստած է Սաակաշվիլին: Մասնավորապես, նրանք ցանկանում են պիկետել Վրաստանի խորհրդարանի, կառավարության վարչակազմի, արդարադատության նախարարության եւ ներքին գործերի նախարարության շենքերը՝ նրանց ամենօրյա աշխատանքային ռեժիմը խախտելու նպատակով, հաղորդել է Sputnik-ը:    
15:58 - 08 նոյեմբերի, 2021