Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նախագահի տեղակալը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Այս պատմության մեջ առանցքային դերակատարը ծաղրածու Էդգար Ղազարյանը չէր, այլ նրա տիկնիկավարը՝ Թագուհի Թովմասյանը․ Արթուր Հովհաննիսյան

Այս պատմության մեջ առանցքային դերակատարը ծաղրածու Էդգար Ղազարյանը չէր, այլ նրա տիկնիկավարը՝ Թագուհի Թովմասյանը․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Հովհաննիսյանը անդրադարձել է երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցած միջադեպին  «Երեկ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցածը խորհրդարանական ընդդիմության հերթական փորձն էր՝ ապալեգիտիմացնել ժողովրդավարական ճանապարհով ձևավորված Ազգային ժողովը՝ ՀՀ ՄԻՊ պաշտոնում առաջադրելով և հանձնաժողովի նիստին գործուղելով մի շարքային խեղկատակի։ Ընդդիմության ներկայացրած թեկնածուի որպիսության մասին պատկերացում կազմելու համար բավական է միայն այն փաստը, որ ընդդիմության ոչ մի պատգամավոր, անգամ հանձնաժողովի մշտական անդամները, չէին ներկայացել իրենց իսկ կողմից առաջադրված թեկնածուի հարցի քննարկմանը։ Կարևոր է արձանագրել, որ այս պատմության մեջ առանցքային դերակատարը ամենևին ծաղրածու Էդգար Ղազարյանը չէր, այլ նրա տիկնիկավարը՝ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ով, փաստորեն, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միակ «բացառիկ» պատգամավորներից է, որ ստանձնեց ԱԺ-ն ապալեգիտիմացնելու ու հայ ժողովրդին վիրավորելու՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հերթական պատվերն իրականացնելու կեղտոտ գործը։ Ինչպես ասվել է՝ երբ ես մտածում էի, որ հասել եմ հատակին, ներքևից ինչ-որ մեկը թակեց։ Արդյունքում ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ապալեգիտիմացրեց ինքն իրեն՝ ի ցույց դնելով նախ իր անտեղյակությունը շարքային ընթացակարգային հարցերի շուրջ և, ինչն ամենաառանցքայինն է, ծրագրված կերպով հնարավորություն տվեց, և հետո էլ որևէ կերպ չխոչընդոտեց ու չսաստեց դուրսպրծուկ թեկնածուի կողմից հայ ժողովրդին «ադրբեջանաթուրքական» անվանելը։ Տիկինը նաև միակ մարդն է, ով կողմ է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը ստանձնի մի շարքային խեղկատակ։ Այսպիսով, որպես ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պետք է արձանագրեմ, որ հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը ծրագրված չի ապահովել նիստի բնականոն ընթացքը, իր գործողություններով հնարավորություն է ստեղծել վիրավորել հայ ժողովրդին ու ծաղրել մարդու իրավունքները։ Ինքս՝ որպես հանձնաժողովական, շարունակելու եմ ուշիուշով հետևել և կարգի հրավիրել առաջին հերթին հանձնաժողովի նախագահին և նաև այլոց, ովքեր կփորձեն ապալեգիտիմացնել ԱԺ-ն կամ, առավել ևս, վիրավորել մեր ժողովրդին» ։  Հիշեցնենք՝ երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ-ին ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցը։ Ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն էր, իսկ ՔՊ առաջադրած թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։ Էդգար Ղազարյանն իր ելույթի ժամանակ քննադատում էր իշխանությանը՝ նրանց անվանելով «հանցավոր ռեժիմ», «խուլիգանական խմբակ», ինչի հետևանքով նիստին ներկա ՔՊ պատգամավորները աղմուկ էին բարձրացնում ու կոչ անում Թագուհի Թովմասյանին թույլ չտալու նման արտահայտություններ անել։ Վերջինս միայն իշխանական պատգամավորների խոսքերից հետո, Ղազարյանին դիմելով, կոչ էր անում որակավորումներ չտալու։ Ղազարյանի եզարափակիչ ելույթի ժամանակ ՔՊ պատգամավորները դուրս եկան նիստերի սենյակից ու վերադարձան ելույթների ժամանակ։ Այնուհետև ՔՊ-ն առաջադրեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում առաջարկելու համար, ինչը դրական եզրակացություն ստացավ։ Էդգար Ղազարյանի թեկնածության կողմ քվեարկեց միայն Թագուհի Թովմասյանը։ Ընդդիմադիր այլ պատգամավոր նիստին ներկա չէր։ Թագուհի Թովմասյանն իր հերթին հայտարարել է, որ ընդդիմադիրները գրություն են ուղարկելու դատախազին հանձնաժողովի նիստին տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու համար։  Թովմասյանի խոսքով՝ երկրորդ քայլով միջազգային գործընկերներին է ուղարկելու նիստի սղագրությունը։  Իսկ Էթիկայի հանձնաժողովի հարցով, ըստ Թովմասյանի, դեռևս քննարկումներ կան, սակայն նպատակահարմարություն չկա, քանի որ Էթիկայի հանձնաժողովի ձևավորումը կախված է ՔՊ պատգամավորների քվեարկությունից։
13:34 - 05 ապրիլի, 2023
Դատախազից պահանջելու ենք քրեաիրավական գնահատական՝ ՔՊ պատգամավորների հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ. Թագուհի Թովմասյան

Դատախազից պահանջելու ենք քրեաիրավական գնահատական՝ ՔՊ պատգամավորների հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ. Թագուհի Թովմասյան

Ընդդիմադիրները գրություն են ուղարկելու դատախազին երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու համար։ Այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ կոնկրետ Արթուր Հովհաննիսյանի արարքներում կար հանցակազմ, և նա պետք է պատժվի։ Նա նշեց, որ երկրորդ քայլով միջազգային գործընկերներին է ուղարկելու նիստի սղագրությունը։ Իսկ Էթիկայի հանձնաժողովի հարցով դեռևս քննարկումներ կան, սակայն նպատակահարմարություն չկա, քանի որ Էթիկայի հանձնաժողովի ձևավորումը կախված է ՔՊ պատգամավորների քվեարկությունից։ Հիշեցնենք՝ երեկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվում էր ԱԺ-ին ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցը։ Ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն էր, իսկ ՔՊ առաջադրած թեկնածուն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը։ Էդգար Ղազարյանն իր ելույթի ժամանակ քննադատում էր իշխանությանը՝ նրանց անվանելով «հանցավոր ռեժիմ», «խուլիգանական խմբակ», ինչի հետևանքով նիստին ներկա ՔՊ պատգամավորները աղմուկ էին բարձրացնում ու կոչ անում Թագուհի Թովմասյանին թույլ չտալու նման արտահայտություններ անել։ Վերջինս միայն իշխանական պատգամավորների խոսքերից հետո, Ղազարյանին դիմելով, կոչ էր անում որակավորումներ չտալու։ Ղազարյանի եզարափակիչ ելույթի ժամանակ ՔՊ պատգամավորները դուրս եկան նիստերի սենյակից ու վերադարձան ելույթների ժամանակ։ Այնուհետև ՔՊ-ն առաջադրեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնում առաջարկելու համար, ինչը դրական եզրակացություն ստացավ։ Էդգար Ղազարյանի թեկնածության կողմ քվեարկեց միայն Թագուհի Թովմասյանը։ Ընդդիմադիր այլ պատգամավոր նիստին ներկա չէր։
13:28 - 05 ապրիլի, 2023
Դասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում․ պատճառն այն է, որ մենք պահեստազոր չենք ունեցել․ Անդրանիկ Քոչարյան

Դասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում․ պատճառն այն է, որ մենք պահեստազոր չենք ունեցել․ Անդրանիկ Քոչարյան

Դասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այս մասին «Առաջին ալիքի»՝ «Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույց» հաղորթաշարի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Դասալքության պատճառը այն է, որ մենք ոչ միայն չենք  ունեցել մարտունակ պահեստազոր, այլ ընդհանրապես չենք ունեցել։ Ռազմական դրություն հաստատելուց հետո սկսեցին ծանուցագրեր ուղարկել ում պատահի։ Մեր զինկոմիսարիատներում հաշվառումներն էլ այն մակարդակի չեն եղել, որ թիրախային զորակոչեինք մասնագետների։ Դա բերել է նրան, որ եղել են և՛ դասալքություններ, և՛ կորուստներ։ Դասալիքների քանակը, կապ չունի, թե որքան է՝ 11 հազար,  թե ավելի  (11 հազար է եղել, թե ավելի)  բոլոր դեպքերը արձանագրված են քննչական մարմիններում։ Դավաճանության քանակական ցուցանիշները պարբերաբար հնչեցրել է ԱԱԾ-ն»,-ասաց Քոչարյանը։ Հանձնաժողովի նախագահը նշեց, որ եղել է անտարբերություն՝ իր բոլոր դրսևորումներով ։ Քոչարյանը տեղեկացրեց, որ Օնիկ Գասպարյանի հետ քննարկել են նաև Զինված ուժերի կառավարման որակը՝ իր ղեկավարած կառույցի տրամաբանության մեջ։ Ղազարյանի հարցին ի պատասխան,  թե ինչու է նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նույնպես հրավիրվել հանձնաժողով, Քոչարյանը հայտնեց, որ ցանկացել են նախկին նախարարից տեղեկանալ, թե ինչպիսին է պատերազմից առաջ եղել դիվանագիտությունը, որտեղ են եղել թերացումներ, որոնք բերել են պատերազմի։
22:36 - 04 ապրիլի, 2023
Ես եկել եմ ոչ թե ընտրվելու համար, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար. Էդգար Ղազարյան
 |armenpress.am|

Ես եկել եմ ոչ թե ընտրվելու համար, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար. Էդգար Ղազարյան |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների միասնական թեկնածու Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ ԱԺ գնացել է ոչ թե ընտրվելու, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար:   Ղազարյանն այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իր եզրափակից ելույթում: Էդգար Ղազարյանը նշեց, թե ընդդիմությունը չի առաջադրել իրեն, իրեն առաջադրել է «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական դաշինքը: «Խորհրդարանական ընդդիմությունը փորձել է առաջադրել այլ թեկնածուների, բայց այդ թեկնածուները հասկացել են, թե ովքեր պետք է քննարկեն իրենց թեկնածությունը (հեղ.- ցույց է տալիս իշխանական պատգամավորներին), նրանք չեն համաձայնվել հայտնվել այստեղ: Իսկ ես եկել եմ ոչ թե ընտրվելու համար, այլ արդարների ու ազնիվների համար ճանապարհ հարթելու համար: Ես եկել եմ, որովհետև համերաշխ չեմ այս իրողության համար: Եվ ես պայքարելու եմ այս իրողությունը վերացնելու դեմ: Սա է այստեղ գալու իմ առաքելությունը»,- ասաց Ղազարյանը: Ղազարյանի կարծիքով՝ ՄԻՊ-ի լավագույն թեկնածուներ կան, ինքն անձամբ կառաջադրեր նրանց, երբեք որևէ հավակնություն չէր ունենա, սակայն առաջարկվել է, նրանք մերժել են՝ ընդամենը գնահատելով այս իրողությունները: «Ես եկել եմ այս իրողությունները փոխելու համար»,- նշեց նա: Արթուր Հովհաննիսյանն առաջարկում էր ամփոփմիչ ելույթից հետո քվեարկել, Թագուհի Թովմասյանը նշեց, որ ընթացակարգով այդպես չէ, պետք է լսել նաև մյուս թեկնածուին։ Մինչ պատգամավորները վիճում էին երբ անել քվեարկությունը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ճիշտ կլինի երկրորդ թեկնածուին լսելուց հետո քվեարկել։ Պատգամավորները գնացին 20 րոպե ընդմիջման, ինչից հետո կմեկնարկի երկրորդ թեկնածուի՝ ԱԺ-ին առաջարկելու հարցի քննարկումը։
13:25 - 04 ապրիլի, 2023
Ղազարյանը 2018-ի իրադարձություններն անվանեց «ադրբեջանաթուրքական հեղափոխություն», ՔՊ-ն կոչ արեց ներողություն խնդրելու

Ղազարյանը 2018-ի իրադարձություններն անվանեց «ադրբեջանաթուրքական հեղափոխություն», ՔՊ-ն կոչ արեց ներողություն խնդրելու

Ինչպես արդեն հայտնել ենք, ընթանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Այն քննարկվում է հատուկ ընթացակարգով։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն առաջադրել է Անահիտ Մանասարյանի թեկնածությունը, իսկ ընդդիմության միասնական թեկնածուն Էդգար Ղազարյանն է։  Էդգար Ղազարյանը իր ելույթի ժամանակ ՔՊ-ին անվանեց «հանցավոր ռեժիմ», ինչը վրդովվեցրեց ՔՊ պատգամավորներին։ Վերջիններս կոչ արեցին Թագուհի Թովմասյանին ապահովելու նիստի բնականոն ընթացքը և թույլ չտալու նման որակավորումներ տալ։ Ելույթը մոտ տասը րոպե ընդհատվեց։ Թովմասյանը նշում էր, որ եթե Ղազարյանի ելույթում ՔՊ-ի համար վիրավորական արտահայտություն է եղել, պետք է դիմել դատարան։ Երբ Ղազարյանին հնարավորություն տրվեց շարունակելու ելույթը, նա ասաց․ «Գիտեմ, որ ԱԺ-ն ինստիտուցիոնալ մակարդակով է ղեկավարվում խուլիգանական վարքագիծ դրսևորող մարդկանց կողմից․․․»։ Ինչից հետո ՔՊ պատգամավորները դարձյալ միջամտեցին։ Նրանց բողոքը ուղղված էր Թովմասյանին, քանի որ վերջինս չէր ընդհատում Ղազարյանի ելույթը, երբ վերջինս, ըստ իրենց, վիրավորում էր ՔՊ խմբակցությունը։ Թովմասյանը կոչ արեց Ղազարյանին որակավորումներ չտալու։ Ղազարյանը, դարձյալ սկսելով իր ելույթը, նշեց․ «Հիմա մենք ուղղակի ականատեսն ենք անհավասարակշիռ պահվածք դրսևորող խմբի դրսևորման․․․»։ Ելույթը դարձյալ ընդհատվեց, Արթուր Հովհաննիսյանը նշեց․ ««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում՝ ուղարկելով ԱԺ այս ծաղրածուին»։ «Այս իրողությունը, որը ստեղծվել է մեր երկրում՝ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների ակնհայտ անկման, տեղի է ունեցել 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով»։ Նման հայտարարություն արեց ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանը՝ ավարտելով իր ելույթը, որտեղ ներկայացրեց, իր խոսքով, մի շարք ապօրինությունները, որոնք իրականացրել է իշխանությունը։ Նիստին ներկա իշխանական բոլոր պատգամավորները աղմուկ բարձրացրին՝ կոչ անելով Ղազարյանին ներողություն խնդրելու ժողովրդից։ «Լեզուն կկտրենք նրա, ով կհամարձակվի մեր ժողովրդին անվանել ադրբեջանաթուրքական ինչ-որ խումբ»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը։ Էդգար Ղազարյանը բացատրեց իր հայտարարությունը․ «2018թ․-ին տեղի ունեցած իրադարձությունները ադրբեջանաթուրքական հեղափոխություն որակելը նկատի չունեմ հայ ժողովրդի վարքագիծը, ես նկատի ունեմ շահառուներին, ովքեր շահել են այդ իրադարձությունների արդյունքում։ 2018թ․-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների իրավունքների զանգվածային ոտնահարում, այսինքն՝ մի խումբ մարդիկ, որոնց մի մասը ներկայացված են այստեղ, տիրացել են մեր ժողովրդի օրինական իշխանությանը, այնուհետև այդ իշխանությունը շարունակում են պահել ապօրինական գործողությունների, բռնություններին, ինչպես ականատեսն ենք նաև, նման խուլիգանական վարքագծի հետևանքով, որը ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիների շահերին ու իրենց անձնական բարեկեցությանը։ Հետևաբար այդ զանգվածային խաբեությունը ես համարում եմ ՄԻՊ ընտրվելու իմ հիմնական առաքելություններից մեկը»։ Ապա Ղազարյանը նշեց, որ հենց մարդու իրավունքների պաշտպանը պետք է պարզի «5000 մարդու մահվան պատճառը», ինչին ի պատասխան՝ ՔՊ-ից հորդորեցին զոհերի թիվը չավելացնել, ապա որոշեցին դուրս գալ նիստերի սենյակից, մինչ Ղազարյանը կավարտի իր ելույթը։ ՔՊ պատգամավորների դուրս գալուց հետո Ղազարյանը ասաց․ «Ինձ հաջողվեց անել այն, ինչ երազում էր ամբողջ ժողովուրդը՝ Ազգային ժողովից վռնդել իշխանական ամբողջ թիմին միանգամից, մի փաթեթով, և դա տեղի ունեցավ ընդամենը 20 րոպեի ընթացքում։ Ահա թե ինչ է նշանակում պայքար հանցախմբի դեմ»։
12:09 - 04 ապրիլի, 2023
Ընդդիմությունից միայն Թագուհի Թովմասյանն է ներկա Էդգար Ղազարյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելու նիստին

Ընդդիմությունից միայն Թագուհի Թովմասյանն է ներկա Էդգար Ղազարյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելու նիստին

«Ո՞ւր է ընդդիմությունը»,- նման հարց ուղղեց Թագուհի Թովմասյանին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ԱԺ-ին թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Այն քննարկվում է հատուկ ընթացակարգով։  Թագուհի Թովմասյանն ընթերցեց ընդդիմության միակ թեկնածուի՝ Էդգար Ղազարյանի կենսագրությունը, ինչից հետո էլ հարց ուղղեց Արթուր Հովհաննիսյանը։ Հարցին ի պատասխան՝ Թովմասյանն ասաց, որ ընդդիմությունն ԱԺ-ում է, իր տեղում է, և եթե ՔՊ խմբակցության կեսը տվյալ դահլիճում է, որևէ լավ բանի մասին չի խոսում։ Արթուր Հովհաննիսյանն էլ պատասխանեց, որ ՔՊ խմբակցությունում 71 պատգամավոր կա, բայց կեսը այդ սենյակում չէ։ Նա խայտառակություն որակեց այն, որ ընդդիմությունը ներկա չէ նիստին։ Գևորգ Պապոյանն էլ հարց ուղղեց, թե ով է գրել կենսագրության տեքստը։ Թովմասյանն ասաց, որ այն գրել է Էդգար Ղազարյանը, Պապոյանն էլ ասաց, որ իրա համար պարզ էր, քանի որ «նարցիզիզմով տառապող մարդու տեքստ էր դա, իսկ այս սենյակում, իր տպավորությամբ այդ հոգեվիճակում գտնվող մեկ մարդ կա»։ Այս արտահայտությանը տեղից արձագանքեց Էդգար Ղազարյանը, ինչը վրդովվեցրեց Արթուր Հովհաննիսյանին, և նա Թովմասյանին կոչ արեց «հավաքելու իրենց թեկնածուին», ինչից հետո լեզվակռիվ սկսվեց Թովմասյանի ու Հովհաննիսյանի միջև։ ՔՊ խմբակցության պատգամավորները, մասնավորապես, համաձայն չէին այն պնդման հետ, որ Ղազարյանին քաղաքական հայացքների համար հեռացրել են բուհից։ Հարց հնչեց, թե հնարավո՞ր է, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորների բացակայությունն այն պատճառով է, քանի որ կոնսենսուս չկա՝ Էդգար Ղազարյանի թեկնածության շուրջ։ Թովմասյանը պատասխանեց, որը Զեմֆիրա Միրզոևան ԱՄՆ-ում է՝ գործուղման, իսկ Արեգնազ Մանուկյանը երեկ էլ ներկա չէր, գուցե հիվանդ է։
11:46 - 04 ապրիլի, 2023
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկայում արտահերթ նիստ կգումարի, կքննարկվի ԱԺ-ին ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկայում արտահերթ նիստ կգումարի, կքննարկվի ԱԺ-ին ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը։ Այսպիսով, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները առաջադրել են Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը։ Հանձնաժողովն առաջիկայում կգումարի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի Ազգային ժողովին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջարկելու մասին հարցը»։
09:22 - 29 մարտի, 2023
Սպառվում է սահմանված եռամսյա ժամկետը, բայց ՄԻՊ-ի թեկնածու չունենք ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից. Թովմասյան
 |news.am|

Սպառվում է սահմանված եռամսյա ժամկետը, բայց ՄԻՊ-ի թեկնածու չունենք ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից. Թովմասյան |news.am|

news.am: Շուտով սպառվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու եռամսյա ժամկետը, սակայն մինչ օրս չունենք թեկնածու ոչ իշխանության, ոչ ընդդիմության կողմից: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «ՄԻՊ-ի առաջադրման համար եռամսյա ժամկետ է սահմանված ԱԺ կանոնակարգ օրենքով եւ ՀՀ Սահմանադրությամբ, որից հետո ՀՀ նախագահը կարող է ցանկացած մեկին նշանակել Մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատար: Ես չգիտեմ, թե ժամանակավոր պաշտոնակատարը որքան կարող է պաշտոնավարել: Այստեղ կա մի խնդիր, որ ժպ-ի գործառույթները հստակեցված չեն, բացերը շատ են այս մասով: Ես չեմ կարող ասել, թե ինչ հանգուցալուծում կունենանք: Կա եւս մեկ խնդիր. ՄԻՊ-ի մասին օրենքում նախատեսված է Պաշտպանի ընտրությունը մեկ ամսվա ընթացքում, իսկ ԱԺ կանոնակարգ  օրենքով եւ սահմանադրությամբ 3-ամսյա ժամկետում: Բայց շուտով նաեւ եռամսյա ժամկետն է սպառվում»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Քրիստիննե Գրիգորյանը հրաժարական էր տվել այս տարվա հունվարին:
13:37 - 17 մարտի, 2023
«Նկատելի են ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ Հայաստանի և Արցախի սահմաններին»․ Թագուհի Թովմասյան

«Նկատելի են ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ Հայաստանի և Արցախի սահմաններին»․ Թագուհի Թովմասյան

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ խորհրդարանում հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերի պատվիրակությանը։ «Դեսպանին շնորհակալություն եմ հայտնել Միացյալ Թագավորության խորհրդարանի ներկայացուցիչների կողմից ադրբեջանական գործողությունները հասցեական քննադատելու, Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտման, ցեղասպանության շարունակականության մասին հիշատակելու համար։ Միաժամանակ ահազանգել եմ, որ նկատելի են ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ Հայաստանի և Արցախի սահմաններին, պատերազմի լրջագույն վտանգ և սպառնալիք կա։ Բացի այդ, Ադրբեջանը, կասկածի տակ դնելով ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի հեղինակությունը, չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը և շարունակում է Բերձորի միջանցքը փակ պահել, որի հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ օրհասական։ «Իսկապես խաղաղության գինը շատ լավ եմ պատկերացնում։ Այն տարածքները, որտեղ անցկացրել եմ իմ մանկությունը, հիմա օկուպացված են թշնամու կողմից, Արցախի 120000 շրջափակված մեր հայրենակիցները գտնվում են հումանիտար աղետի ծանր պայմաններում։ Ինչքան մենք խոսում ենք խաղաղությունից, այնքան ստանում ենք ագրեսիա Ադրբեջանի կողմից»։ Ի պատասխան՝ դեսպանը նշել է, որ հասկանում է իրավիճակի բարդությունը և հումանիտար խնդիրների լրջությունը և հայտնել, որ Միացյալ Թագավորությունը սատարում է հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման միջազգային ջանքերին, շեշտել է կառուցողական երկխոսության, վստահության մեխանիզմների կարևորությունը։ Դեսպանը հավելել է, որ Միացյալ Թագավորությունն Ադրբեջանի հետ զրույցներում նշել է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Նա նաև հույս է հայտնել, որ երկխոսության արդյունքում իրավիճակում իրական փոփոխություն կլինի։ Պարոն Գալագերը կարևորել է Հանձնաժողովի գործունեությունը Միացյալ Թագավորության համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում, այդ թվում՝ կանանց իրավունքներին առնչվող հարցերի տեսանկյունից։ Քննարկել ենք նաև Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցեր»,- ասված է գրառման մեջ։
13:10 - 17 մարտի, 2023
Բաքուն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը. Թովմասյանը գրություն է ուղարկել միջազգային կառույցներին

Բաքուն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը. Թովմասյանը գրություն է ուղարկել միջազգային կառույցներին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան հրատապ գրություն է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին՝ ահազանգելով այն մասին, որ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը : Թովմասյանը հայտնել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խնդրել իրենց մանդատի շրջանակներում նպաստել՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման կատարմանը ներկայացնել այս ուղղությամբ նրանց կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվելիք քայլերը։ Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։   Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
13:17 - 24 փետրվարի, 2023
ՀՀ ազգային ժողովի որևէ խմբակցություն ՄԻՊ-ի թեկնածու չի առաջադրել․ Թագուհի Թովմասյան

ՀՀ ազգային ժողովի որևէ խմբակցություն ՄԻՊ-ի թեկնածու չի առաջադրել․ Թագուհի Թովմասյան

ՀՀ ազգային ժողովի որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ «ԱԺ աշխատակազմը տեղեկացրել է բոլոր խմբակցություններին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկական թեկնածու առաջադրելու մասին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իրազեկում եմ, որ այս պահի դրությամբ որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել», - նշել է հանձնաժողովի նախագահը։   Հիշեցնենք, որ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով։ Հայաստանի Ազգային ժողովը հունվարի 24-ին ընդունել էր Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականը:
20:25 - 30 հունվարի, 2023
Թագուհի Թովմասյանը դիմել է ՌԴ օմբուդսմենին և Վալերի Ֆադեևին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ

Թագուհի Թովմասյանը դիմել է ՌԴ օմբուդսմենին և Վալերի Ֆադեևին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 20-ին արված հերթական հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հրատապ խնդրին՝ նշելով. «Արդեն ավելի քան 9 օր է Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Շուրջ 120.000 արցախցիներ կրում են հումանիտար ճգնաժամի ծանր հետեւանքները: Արցախի Հանրապետության բուժհաստատություններում ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին շրջափակման հետեւանքով չեն կարողանում տեղափոխել հայաստանյան բուժհաստատություններ ու տրամադրել պատշաճ բուժօգնություն: Ցավոք, ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է»: Թագուհի Թովմասյանն ահազանգել է, որ միջազգային հանրության կողմից անպատժելիության հետեւանքով առաջիկայում արդեն ականատես ենք լինելու զանգվածային անդառնալի հետեւանքների: «Բոլոր մատակարարումները, ելումուտն Արցախ պարզապես արգելափակված են: Միջազգային հումանիտար իրավունքի այսպիսի աղաղակող խախտման հեղինակ Ադրբեջանը պետք է պատժվի: Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները, միջազգային համապատասխան իրավաքաղաքական գործիքակազմի կիրառումն ագրեսորից Արցախի 120.000 բնակչության փրկության հասնելու հրամայական են»,-նշել է հանձնաժողովի նախագահը: Այս իրավիճակում Թագուհի Թովմասյանը հատուկ խնդրանքով դիմել է Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովային եւ ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների գծով խորհրդի նախագահ Վալերի Ֆադեեւին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է առաջնային անհրաժեշտության կարիքների ցանկը: «Քաղաքակիրթ աշխարհը պարզապես իրավունք չունի անտարբեր գտնվել 120.000 վտանգված կյանքերի հանդեպ: Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է»,-եզրափակել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
13:56 - 20 դեկտեմբերի, 2022
Թագուհի Թովմասյանը միջազգային կառույցներին ահազանգել է Բաքվում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ

Թագուհի Թովմասյանը միջազգային կառույցներին ահազանգել է Բաքվում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգայինիրավասու օղակներին՝ պահանջելով թիրախային գնահատական տալ նոյեմբերի 10-ից ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված ու Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ: Այս մասին նշված է Թագուհի Թովմասյանի տարածած հաղորդագրության մեջ. «Բաքվում ի՜նչ խոշտանգումների պետք է ենթարկած լինեն հայ գերուն, որ ծնողինխնդրի փրկել իրեն և ազատել մահից․ Պաշտոնական Բաքվի անմարդկայնությունըորևէ բարոյական սահման չունի։ 2020 թվականի նոյեմբերի 10-ից ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Էուլջեքյանն, ահազանգել է, որ գերեվարված Վիգեն Էուլջեքյանը ենթարկվում է ծեծի, խոշտանգումների, անմարդկային և դաժան վերաբերմունքի և ունի հրատապ օգնության կարիք։ 1 շաբաթ առաջ էլ Վիգենի հետ խոսել է մայրը։ Վերջինս պնդում է, որ որդու կյանքին վտանգ է սպառնում, քանի որ հիվանդ է և հրաժարվում է սնունդ ընդունել․ Վիգենը 95 կգ էր, ապօրինի բանտարկության ընթացքում դարձել է 45 կգ: Հեռախոսազրույցի ընթացքում որդին խնդրել է մորը փրկել իրեն, ազատել մահից։ Ադրբեջանական այս հանցագործություններն ամբողջությամբ խախտում են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի կոնվենցիայով ամրագրված արգելքները։ Մասնավորապես, Կոնվենցիայում արձանագրված է, որ ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող տերության ցանկացած ակտը կամ անգործությունը, ինչը հարուցում է նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը, կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են և կդիտվեն որպես սույն Կոնվենցիայի լուրջ խախտումներ: Գերության մեջ պահող տերությունը պարտավոր է անվճար ապահովել ռազմագերիների պահպանումը ու նաև բժշկական օգնությունը, որ կպահանջի նրանց առողջական վիճակը։ Օրական հիմնական կերաբաժինն իր որակով, քանակով, բազմազանությամբ պետք է բավարար լինի այն բանի համար, որպեսզի պահպանվի ռազմագերիների առողջության բարվոք վիճակը, և թույլ չտրվեն նրանց քաշի կորուստ կամ երևույթներ` կապված սննդի անբավարար լինելու հետ: Գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար, ուստի հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային իրավասու օղակներին, որոնցով՝ պահանջել եմ հստակ քայլեր և թիրախային գնահատական հայ գերի Վիգեն Էուլջեքյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ, Խնդրել եմ իրենց ուժերի առավելագույնը ներդնել հայ ռազմագերիների հայրենադարձման գործընթացը հնարավորինս շուտ իրականացնելու նպատակով՝ դաժան, անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից նրանց ձերբազատելու համար, խնդրել եմ միջնորդել իմ և Վիգեն Էուլջեքյանի հեռախոսային զրույցի կազմակերպմանը։ Միջազգային կառույցներին ևս մեկ անգամ ահազանգում եմ՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձումը Ժնևյան կոնվենցիայով սահմանված պարտավորություն է Ադրբեջանի համար, որի իրականացման համար ձևավորվել է միջազգային հանրության ուղիղ միջամտության հրատապ անհրաժեշտությունը՝ ի պաշտպանություն հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի։ Գործե՛ք, քանի դեռ շատ ուշ չէ»:
10:27 - 12 դեկտեմբերի, 2022
«Ձեր խաղաղության օրակարգը կեղծ է». Թագուհի Թովմասյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Օրուջային

«Ձեր խաղաղության օրակարգը կեղծ է». Թագուհի Թովմասյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Օրուջային

Պատերազմական հանցագործություններով հայտնի Ադրբեջանում փաստորեն գոյություն ունի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել: Նա մասնավորապես, գրել է. «Լրատվական կայքերում տարածվում է Ադրբեջանի խորհրդարանի` Մարդու իրավունքներով զբաղվող ինչ-որ հանձնաժողովի նախագահ Զ․ Օրուջայի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանը պատերազմով տիրեց Շուշիին, խաղաղությամբ էլ կտիրի Երևանին։ Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ մարդու իրավունքներով զբաղվող Ադրբեջանի այս պաշտոնյան ըստ էության անտեսում է մարդու անօտարելի, համընդհանուր իրավունքների պաշտպանությանը վերաբերող այն առանցքային դրույթները, որոնցով պետությունները պարտավորված են առաջնորդվել իրենց միջազգային հարաբերություններում։ Մասնավորապես․ այս հայտարարությամբ Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը փաստորեն ողջունում է Ադրբեջանի վարքագիծն առ այն, որ Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հիմքում դրված, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված՝ ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Արցախի դեմ, կիրառել ընդհանուր միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակչությունը եւ ենթակառուցվածքները: Իսկ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հետևանքով հազարավոր մարդկային կյանքերի կորուստը ցավալի է, որ որևէ կերպ չի հետաքրքրում մարդու իրավունքներով զբաղվող այս պաշտոնյային։ Զ․ Օրուջան, հավատարիմ Ադրբեջանի նվաճողական քաղաքականության տրամաբանությանը, խոսում է միջազգային իրավունքի սուբյեկտի՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին տիրանալու մասին, որը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է։ Ինչ վերաբերում է վերջինիս հիշատակած խաղաղությանը, ընդգծում եմ՝ Ձեր խաղաղությունը՝  ամենօրյա հրաձգային, ականանետային կրակոցներն են,  հայ խաղաղ բնակչության, զինծառայողների սպանություններն ու վիրավորումներն են, քաղաքացիական բնակչության ուղղակի թիրախավորումը,  հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պատանդառությունը, գերության մեջ հայտնված հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց արտադատական սպանությունները,  բռնի անհետացումը,  քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց նկատմամբ խոշտանգումները, դաժան և անմարդկային վերաբերմունքը,  հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ ատելությունը, նոր ցեղասպանության իրագործման պետական քաղաքականության կյանքի կոչումը,  Արցախի շրջափակումն ու աշխարհի հետ կապի արգելափակումը,  Երեխաներին սննդի մատակարարումների արգելափակումը, նրանց կյանքի իրավունքի ոտնահարումները,  վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնության արգելափակումը,  առհասարակ անարգանքը միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ... Թերևս այս պաշտոնյային հիշեցնեմ՝ Ձեր խաղաղության օրակարգն այնքան կեղծ է, որ Արդարադատության միջազգային դատարանը ձեզ պարտավորեցրել է՝ 1․ «Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են՝ 2020թ․ զինված հակամարտությամբ պայմանավորված, և դեռևս շարունակում են մնալ գերեվարված, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը», 2․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»․․․ Միաժամանակ կարող եք ընդունել ի գիտություն, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում տեղ են գտել 2020թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը։ Իսկ Ձեր երկրում մարդու իրավունքների խայտառակ վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կարող եք ծանոթանալ Freedom House-ի 2021, 2022 թվականների զեկույցներին հետևյալ հղումով։ Լուսանկարը՝ Ազգային ժողովի
10:48 - 08 դեկտեմբերի, 2022