Մատենադարան

Հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն Երևանում։ Ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով։ Եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ 1997թ․ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ Այստեղ պահպանվում են շուրջ 23,000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300, 000 արխիվային փաստաթուղթ։

Մատենադարանի տնօրինությունը չի տրամադրում արհմիությանը բյուջեի և պարգեւավճարների ցանկը

Մատենադարանի տնօրինությունը չի տրամադրում արհմիությանը բյուջեի և պարգեւավճարների ցանկը

Մատենադարանի տնօրինությունը չի տրամադրում արհմիությանը բյուջեի և պարգևավճարների ցանկը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Մատենադարանի աշխատողների արհմիությունը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մատենադարանի տնօրինությունը մերժել է արհմիության դիմումները՝ տրամադրելու Մատենադարանի բյուջեի եւ արտաբյուջեի չափը, ինչպես նաեւ 2019 թ. տարեվերջյան պարգեւավճարներից (35.067.500 դրամ) զատ բաշխված 22.005.500 դրամ պարգեւավճարներ ստացած աշխատակիցների ցանկը եւ պարգեւավճաների չափը՝ պնդելով, որ Մատենադարանի արհմիությունը չի կարող հանդես գալ որպես աշխատողների ներկայացուցիչ: Հայտարարում ենք, որ սա ուղղակի ճնշում եւ խոչընդոտ է արհմիության գործունեությանը: Մատենադարանի բյուջեն չի կարող փակ գաղտնի տեղեկություն լինել, այն ենթակա է հրապարակման: Ինստիտուտի բյուջեի չափի մասին տեղեկություն ստանալը եւ դրա շրջանակներում իր աշխատանքային կարիքներից բխող առաջարկներ անելը Մատենադարանի յուրաքանչյուր աշխատողի անքակտելի իրավունքն է: Աշխատողները իրավունք ունեն ստանալ նաեւ 2019 թ. պարգեւավճարների բաշխման մասին տեղեկություն: Պարգեւատրման թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը կարեւորագույն նախապայման են աշխատավայրում արդարության մթնոլորտ ապահովելու համար: Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի հոդված 6.1-ի՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը։ Հոդված 7.3.1-ով՝ եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ (կամ) օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է իր բյուջեն: ՀՀ ԱՕ հոդված 25-ի համաձայն՝ աշխատողների ներկայացուցիչներն իրավունք ունեն` սույն օրենսգրքով սահմանված կարգով գործատուից ստանալու տեղեկատվություն, գործատուին ներկայացնելու առաջարկություններ աշխատանքի կազմակերպման վերաբերյալ, կազմակերպությունում վարելու կոլեկտիվ բանակցություններ, կնքելու կոլեկտիվ պայմանագրեր, իրականացնելու դրանց կատարման հսկողությունը, աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ կազմակերպությունում իրականացնելու ոչ պետական վերահսկողություն, կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերին հակասող կամ աշխատողների ներկայացուցչի իրավունքները խախտող գործատուի եւ նրա լիազորած անձանց որոշումները եւ գործողությունները բողոքարկելու դատական կարգով, կազմակերպությունում մասնակցելու աշխատանքային ծրագրերի մշակմանը եւ դրանց կենսագործմանը, գործատուին ներկայացնելու առաջարկություններ` աշխատողների աշխատանքի եւ հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, աշխատանքի թեթեւացման, աշխատանքի վարձատրության չափի եւ կարգի վերաբերյալ: ԱՕ հոդված 26-ի համաձայն՝ գործատուն պարտավոր է` 1) հարգել աշխատողների ներկայացուցիչների իրավունքները եւ չխոչընդոտել նրանց գործունեությանը: Աշխատողների ներկայացուցչի գործունեությունը չի կարող դադարեցվել գործատուի ցանկությամբ. 2) խորհրդակցել աշխատողների ներկայացուցիչների հետ աշխատողների իրավական վիճակի վրա ազդող որոշումներ ընդունելիս, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ստանալ նրանց համաձայնությունը»։
18:10 - 12 մարտի, 2020
«Մատենադարանի» աշխատակցուհիները դժգոհ են իշխանությունների աշխատանքի մեթոդներից |news.am|

«Մատենադարանի» աշխատակցուհիները դժգոհ են իշխանությունների աշխատանքի մեթոդներից |news.am|

Արհմիության և Հին հայկական ձեռագրերի «Մատենադարան» թանգարան-ինստիտուտի փոխգործակցությունը ցույց է տալիս, որ չնայած այն բանին, որ հեղափոխությունից հետո հայտարարվել էր օրենքի գերակայության ձեւավորման մասին, իրավիճակը չի փոխվել շատ կառույցներում, հատկապես` միջին օղակներում, եւ հանցավոր համագործակցությունը շարունակվում է: Այս մասին մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մատենադարանի» աշխատակից Գայանե Այվազյանը` պարզաբանելով, որ, մասնավորապես, խոսքն իրենց հաստատության մասին է: Ըստ նրա, ղեկավարությունը` ի դեմս նոր Հոգաբարձուների խորհրդի, Կանոնադրությունը փոխելու նախաձեռնություն էր ձեռնարկել, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, քանի որ արձանագրությունը ստորագրվել էր 10 հոգու կողմից, իսկ այն ընդունելու համար անհրաժեշտ է 13 անդամի ստորագրությունը:մինչդեռ պետական ռեգիստեր է ներկայացվել արձանագրությունից քաղվածք, որի համաձայն 13 հոգի է ստորագրել այդ արձանագրությունը: «Այս բոլոր տեղեկություններն ունենալով՝ մեր քաղաացիական պարտքը համարեցինք իրազեկել իրավապահներին: Դիմեցինք Գլխավոր դատախազություն: Ըստ էության, հիմա այդ գործը կոծկելու փորձ է արվում, բացատրությունն այն է, որ հանցակազմ չկա: Կենտրոն ոստիկանությունից ստացել են քրեական գործի հարուցումը մերժող նամակ, հիմքերը չափազանց անբավարար են»,- ասաց Գ. Ավագյանը: Նա պարզաբանեց, որ ոստիկանությունից նամակ էր ստացվել գործ հարուցելը մերժելու վերաբերյալ, որը կբողոքարկվի: Գ.Ավագյանը նշեց, որ մի քանի անգամ դիմել են ԿԳՄՍ նախարարություն,  սակայն միշտ ստանում են նմանատիպ  պատասխաններ:«Վստահ չեմ, գուցե նախարարությանն իրեն թույլ չի տալիս հիմնադրամի ինքնավարության գործերին միջամտել, բայց ստանդարտ իրավիճակում չենք գտնվում, ինքնավարությունը բռնազավթված է: Երկրորդ, ըստ էության, հասկանում ենք, որ փակ շղթա է գործում. դիմումներ, նամակներ ես գրում, հասնում է մի օղակ,  նույն պատասխաններ ես ստանում, գլխավորապես տնօրինության պատասխաններն են: Առանց որևէ բացատրության մեր նամակներին պատասխան ենք ստանում տնօրինությունից»,- ասաց նա: Ա.Ավագյանը տեղեկացրեց, որ կանոնադրական փոփոխությունների փաթեթ են մշակել, ավելի դեմոկրատական կառավարում կմտցնեն ինստիտուտում,  ներկայացնելու են այդ փաթեթը հոգաբարձուների խորհրդին, չգիտեն՝ ինչ արձագանքներ կլինեն: Ավագյանն  ասաց, որ իրեն սպառնացել են, որ կարող են ազատել աշխատանքից, սակայան  տեղյակ է, որ  չեն կարող իրեն ազատել, քանի որ արհմիության անդամ է։ Արհմիության գործունեության շնորհիվ հասել են նրան, որ աշխատանքային պայմանագրերը դարձել են անժամկետ, այսինք վերականգնվել են իրենց մշտական հաստիքներում, կարող են ազատել այն դեպքում, երբ պատշաճ չեն կատարում իրենց աշխատանքը: «Մատենադարանի» աշխատակից Ալլա Խառատյանը, իր հերթին, շեշտեց, որ արհմիության անդամների եւ ինստիտուտի ղեկավարության բոլոր հանդիպումներն անցել են լարված մթնոլորտում, ինչը պայմանավորված էր դժգոհությամբ չկարգավորված խնդիրներներ բարձրացնող մարմնի առկայությամն կապակցությամբ:
15:32 - 04 մարտի, 2020
Կազմալուծվել է 2 հետազոտական խումբ, սակայն նրանք, ովքեր այնտեղ աշխատել են, աշխատանքից չեն ազատվել,․ Մատենադարանի տնօրեն |armenpress.am|

Կազմալուծվել է 2 հետազոտական խումբ, սակայն նրանք, ովքեր այնտեղ աշխատել են, աշխատանքից չեն ազատվել,․ Մատենադարանի տնօրեն |armenpress.am|

Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կազմալուծված միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբից հանվել է երկու պաշտոն, սակայն մարդիկ չեն կրճատվել:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն՝ անդրադառնալով իր հասցեին հնչած մեղադրանքներին:Ապրիլի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի գիտական ղեկավար, պրոֆեսոր, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանն իր ղեկավարած գիտահետազոտական խմբի կազմալուծումը համարել էր անձնական հաշվեհարդար: «Ցանկության դեպքում ես կարող է ավելի շուտ վրեժխնդիր լինել, բայց չեմ արել նման բան և չեմ էլ անի: Շատ հարցերում եմ նրան աջակցել ու ընդառաջել, օրինակ՝ անցյալ տարեվերջին ավարտվում էր նրա գիտաշխատանքի վերջնաժամկետը, խնդրեց մի տարով երկարաձգել, կարող էի պայմանագիրը չներկայացնել, և ընդհանրապես ազատել, բայց ես դա չեմ արել, երկարացրել եմ ժամկետը, ասել, որ ավարտի իր պլանային գիտական թեման: Բացի այդ, անցյալ տարվա ցուցանիշներով նա սովորականից շատ թվով բացակայություններ է ունեցել: Անգամ մեկ անհարգելի բացակայությունը թույլ է տալիս ազատել կամ առնվազն նկատողություն անել, բայց չեմ արել: Երրորդ՝ մեկուկես տարի առաջ գիրք գրեց՝ մենագրություն: Ես ինքս դիմել եմ բարերարի՝ համապատասխան միջոցներ գտնելու, նույնիսկ կրկնակի եմ դիմել եմ, որ բյուջեն ավելին լինի: Այս երեք փաստը նշում եմ, որ հասկանալի լինի՝ այդ անձի հանդեպ վրեժխնդրություն չեմ արել ու չեմ էլ անի, սա կազմակերպչական անհրաժեշտություն է»,- նշեց Տեր-Ղևոնդյանը: «Կազմալուծվել է 2 հետազոտական խումբ, սակայն այն անձինք, որոնք այնտեղ աշխատել են, աշխատանքից չեն ազատվել, գիտական թեման կամ ընդունված ծրագիրը չի ընդհատվել, ֆինանսապես էլ չեն տուժել»,- շեշտեց Մատենադարանի տնօրենը: Արծրունի Սահակյանի խմբին անդրադառնալով՝  նա նշեց, որ այնտեղ կա մասնագետ, ով զբաղվում է ժողովրդական բժշկության ոլորտով, բայց որևէ այլ մեկն այդ ոլորտը չի ուսումնասիրում: Դրա փոխարեն՝ կողքին կան տասնամյակներով միջնադարյան բժշկագիտության և պատմագիտության բաժիններ, որտեղ լավագույն մասնագետներ են: «Հիմա այդ մարդն իր գործը պետք է քննարկի, ո՞ւմ հետ քննարկի՝ մարդ չկա, որ հասկանում է: Այս խմբերի կազմալուծումը, գնալն այլ բաժիններ պայմանավորված է միայն ու միայն գիտական նպատակահարմարությամբ»,-ասաց Մատենադարանի տնօրենը և հավելեց, որ երկու պաշտոն է վերացրել միայն, բայց մարդիկ չեն կրճատվել: 
13:46 - 11 ապրիլի, 2019
Վրեժխնդրությունից չեմ արել. Մատենադարանի տնօրենը՝ գիտական խմբի տարրալուծման մասին |tert.am|

Վրեժխնդրությունից չեմ արել. Մատենադարանի տնօրենը՝ գիտական խմբի տարրալուծման մասին |tert.am|

tert.am: «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն այսօր հրավիրված ասուլիսին լրագրողների խնդրանքով անդրադարձավ Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի գիտական ղեկավար, պրոֆեսոր, բանասիրական և պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանի՝ իր հասցեին ուղղված մեղադրանքներին,  թե Տեր-Ղևոնդյանը փակել է իր ղեկավարած գիտահետազոտական խումբը, ինչ համարում է անձնական հաշվեհարդար: Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ ցանկացած կառույցում, գիտական կենտրոնում ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում կառուցվածքային փոփոխությունների,  ներքին վերադասավորումների, հատկապես երբ ինքը` որպես տնօրենի թեկնածու, մեկուկես տարի առաջ իր հնգամյա ծրագրում նշել էր կառուցվածքային փոփոխությունների մասին:  Մատենադարանի տնօրենը նշեց, որ 2 հետազոտական խմբեր կային, որոնք տարրալուծվել են: «Այսինքն՝ այդ մարդիկ ոչ աշխատանք են կորցրել, ոչ հիմնարկից դուրս են մնացել, ոչ էլ գիտական թեման կամ ընդունված ծրագիրն է ընդհատվել, նույնիսկ ֆինանսապես չեն տուժել: Այս մարդկանց, որոնք 4-ը  մեկ, 5-ը՝ մյուս խմբում են, ներկայացրեցի գիտխորհրդին, հետո հոգաբարձուների խորհրդին՝ խումբը տարրալուծելու»,-ասաց նա: Վահան Տեր-Ղևոնդյանը բացատրեց, որ օրինակ կա մի գիտաշխատող, որը զբաղվում է միջնադարում լատիներենից հայերեն կատարած թարգմանությունների ուսումնասիրությամբ և աշխատում մի խմբի մեջ, որտեղ չկա ոչ մի մարդ, որ լատիներեն գիտի և այդ դարաշրջանի մասնագետ է: «Ցանկացած հոդված գրելուց պետք է բաժնում քննարկվի, մարդիկ առաջարկություններ անեն,  երաշխավորեն կամ չէ, և հիմա այդ խմբում չկա ոչ մի լատինագետ, ի՞նչ իմաստ ունի այդ տղային այդ խմբում պահել, եթե կողքին կա խումբ, որն ունի լատիներենի, հունարենի երեք փայլուն մասնագետներ»,-ասաց Տեր-Ղևոնդյանը: Արծրունի Սահակյանի խմբին անդրադառնալով՝  նա նշեց, որ այստեղ կա մասնագետ, ով զբաղվում է ժողովրդական բժշկությամբ, բայց որևէ այլ մեկն այդ ոլորտով չի զբաղվում: Դրա փոխարեն՝ կողքին տասնամյակներով կան միջնադարյան բժշկագիտության և պատմագիտության բաժիններ, որտեղ լավագույն մասնագետներ են:«Հիմա այդ մարդն իր գործը պետք է քննարկի, ո՞ւմ հետ քննարկի՝ մարդ չկա, որ հասկանում է: Այս խմբերի տարրալուծումը, գնալն այլ բաժիններ պայմանավորված է միայն ու միայն գիտական նպատակահարմարությամբ»,-ասաց Մատենադարանի տնօրենը և հավելեց, որ երկու պաշտոն է վերացրել միայն, բայց մարդիկ չեն կրճատվել: 
10:18 - 11 ապրիլի, 2019
Գիտնական Արծրունի Սահակյանը պատրաստվում է դատի տալ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին |armtimes.com|

Գիտնական Արծրունի Սահակյանը պատրաստվում է դատի տալ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին |armtimes.com|

armtimes.com: Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խմբի ղեկավար Արծրունի Սահակյանը պատրաստվում է դատի տալ տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին: Այս մասին այսօր նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Երբ որ նա տեսավ, որ խումբը փակելու գիտական հիմնավորումները բավարար չեն, ավելացրեց եւս մեկ պատճառ, ասաց՝ դե որ այդպես է, պարզ, անկեղծ խոսեմ եւ ինձ մեղադրեց այն բանում, որ ես շանտաժով, խաբեությամբ, բանսարկությամբ ճնշում եմ գործադրել նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանի վրա, եւ որ իբր թե Թամրազյանը իրեն ասել է (այսինքն՝ հանգուցյալին է վկայակոչում), որ չուզենալով բացում եմ ես այդ խումբը, որովհետեւ ճնշում են, ինչ անեմ: Ես էլ ասում եմ՝ դա այնպիսի մեղադրանք է, որ ես չեմ ուզում որեւէ այլ տեղ այն քննարկել, քան դատարանում: Ահա իմ անելիքներից մեկը»,- նշեց Արծրունի Սահակյանը: «Ուրիշ ինչպե՞ս ես մաքրվեմ, ինչպե՞ս կարող եմ հերքել, դա ամբողջ կոլեկտիվի առաջ է ասում, հոգաբարձուների խորհրդի առաջ է ասում: Եթե ես լռեմ, նրանք կմտածեն, որ այդ խարդախ ճանապարհով եմ այդ խումբը բացել: Ընդ որում ակնարկում էր նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանին՝ նախկին նախագահի եղբորը, որ եղել է այդ ճնշման մասնակիցներից մեկը: Եթե ես նրա միջոցով նման ճնշում ունենայի, ես կլինեի տնօրենը, ոչ թե Վահան Տեր-Ղեւոնդյանը: Մատենադարանը այնպիսի հիմնարկ է, որի տնօրենը առանց նախագահի իմացության անգամ տնօրեն լինելու երազանք չի կարող ունենալ: Մարդը դառնում է հիմնարկի տնօրեն նախկին իշխանությունների հովանավորությամբ եւ ինձ մեղադրում, որ բաժնի վարիչ եմ դարձել նրանց օգնությամբ»,- արձանագրեց գիտնականը:
10:46 - 10 ապրիլի, 2019
Մարդիկ պիտի կարողանան իրենց նմաններին ապավինել, խնդիրների լուծումը գտնել կոլեկտիվի մեջ. Գայանե Այվազյան

Մարդիկ պիտի կարողանան իրենց նմաններին ապավինել, խնդիրների լուծումը գտնել կոլեկտիվի մեջ. Գայանե Այվազյան

Արհեստակցական կազմակերպություններն աշխարհի շատ զարգացած երկրներում մեծ հեղինակություն ունեն, նրանց ձայնը լսելի է պետության կողմից, մինչդեռ Հայաստանում այն հաճախ ընկալվում է որպես «խորհրդային մնացուկ»: Վերջերս Մատենադարանի մի խումբ աշխատակիցներ ձևավորել են «Մատենադարանի աշխատողների արհմիությունը»՝ իրենց աշխատանքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար: Թեմայի շուրջ զրուցել ենք նախաձեռնության հեղինակներից մեկի՝ Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանի հետ: - Ո՞րն է արհմիություն ստեղծելու ձեր նպատակը: Աշխատավայրում մշակութային ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում բերել: -Արհմիությունները երկար տարիներ իրենց իսկական էությունից հեռացած կառույցներ են եղել, բայց իրականում այդ ինստիտուտը շատ լավն է: Այժմ կարևոր է, որ կարողանանք վերաարժևորել արհմիությունների դերը և ճիշտ դնենք նոր ստեղծվող արհմիությունների հիմքերը: Ավանդաբար դրանց նպատակն է աշխատողների իրավունքների պաշտպանությունը, աշխատավայրի ներքին քաղաքականությանը նրանց մասնակցելու հնարավորությունը: Բայց սա չպետք է լինի միջնորդավորված, այլ ամեն մարդ պետք է կարողանա մասնակիցը դառնալ իր հետ կապված խնդիրների լուծմանը: Մարդիկ իրականում ֆանտաստիկ թռիչքներ կարող են գործել, եթե միայն նախադրյալներ լինեն: Կարծում եմ՝ Հայաստանի ամբողջ համակարգը նախկինում շատ վերտիկալ էր: Այսինքն՝ ձևավորված էին ինչ-որ հարթակներ, որոնք վերևից վերահսկվում էին: Հիմա պետք է ստեղծվեն հարթակներ, որոնք մարդկանց հնարավորություն կտան իրացնել իրենց իրավունքները, ռեալիզացնել մտքերը, եթե դժգոհություններ, առաջարկներ ունեն, բարձրաձայնեն, ինքնաարտահայտվեն: -Ինչու՞ հենց այս փուլում որոշեցիք ստեղծել արհմիությունը: Արդյոք այն կապ ունի՞ քաղաքական նոր իրավիճակի հետ:-Հեղափոխությունը, անկասկած, մեծ տարածություն, հեռանկարներ է բացել նոր նախաձեռնությունների իրականացման համար: Եվ այո՛, այն ուղիղ կապ ունի արհմիություն ստեղծելու գաղափարի ոգեշնչման հետ, որովհետև բոլորս հասկանում ենք, որ հեղափոխությունը ենթադրում է մշակույթի, փոխհարաբերությունների, մտածողության փոփոխություն: Եվ եթե մենք հիմա դրանք չփոխենք, մեր հեղափոխությունը կպարտվի: Փոփոխությունները պետք է սկսենք մեր իսկ կյանքից, մեր միջավայրից: Արհմիությունը նաև այդ ձգտումով ստեղծված մի հարթակ է, որտեղ մեր խնդիրն է եղել նոր իրավիճակում ձևակերպել մեր ցանկությունները, մեր հույսերն ու երազանքները: -Մատենադարանի մյուս աշխատակիցների կողմից ինչպիսի՞նն են արձագանքները: -Հետաքրքրություն, արձագանքներ, իհարկե, կան՝ թե՛ դրական, թե՛ բացասական: Այս փուլում կարող ենք արձանագրել, որ կա ոչ բավարար իրազեկված լինելու, արհմիությունների դերը մինչև վերջ չպատկերացնելու խնդիր: Կա ինչ-որ մտայնություն, որ սա ներփակ, հիերարխիկ կառույց է, որ ստեղծվել է մի խումբ մարդկանց կողմից, իրենք ամենասկզբից ստեղծմանը մասնակից չեն եղել, և հետևաբար այն հերթական սխալ պրոյեկտն է: Բայց սա ինքնակազմակերպ նախաձեռնություն է, և, բնականաբար, բոլորին նախապես ներգրավել հնարավոր չէր: Երբ մարդիկ Մաշտոցի պուրակի համար պայքարում էին, ի վերջո մի խումբ ինքնակազմակերպվեց, չէ՞, իսկ հետո նրանց միացան այլ համակիր խմբեր: Արհմիությունների մասին օրենքն էլ ասում է, որ նույնիսկ երեք աշխատակիցներ կարող են միավորվել ու ստեղծել արհմիություններ: Մասնակցությունն այստեղ կամավոր է՝ ի տարբերություն մինչ այժմ եղած ավանդական արհմիությունների: Եվ հարցն ամենևին էլ անձերը չեն. պետք է միանալ ոչ թե մարդկանց, այլ գաղափարին: Այստեղ պաշտոններ չեն բաժանվում, ոչ ոք չի վճարվում այս աշխատանքի համար, և եթե կան այլ մարդիկ, ովքեր կիսում են նույն նպատակները, կարող են ուղղակի գալ ու միանալ: -Ի՞նչպես եք փորձում բարձրացնել իրազեկվածության մակարդակը: -Ֆեյսբուքյան էջ ունենք, որտեղ «արհմիութենական այբուբենը» հեշթեգով գրառումների շարք ենք ներկայացնում, աշխատանքային իրավունքներից, օրենսգրքերից հատվածներ տեղադրում: Նախատեսում ենք ընթերցումներ, ֆիլմերի դիտումներ, քննարկումներ, ինչպես նաև թարգմանություններ: Բայց այնպես չէ, որ մենք արհմիութենական դպրոց ենք անցել, եկել ենք՝ մարդկանց սովորեցնելու: Մասնակիցն ինքը կարդում է, սովորում, կիսում իր գիտելիքը: - Ի՞նչ միջոցներով է գոյանում ձեր բյուջեն: -Որպեսզի արհմիությունները լինեն անկախ կառույցներ, կարևոր է, որ բյուջեն գոյանա աշխատակիցների անդամավճարներով: Եթե ինչ-որ ծրագրեր իրականացնելու համար գումար անհրաժեշտ լինի, հնարավոր է նաև, որ դիմենք ինչ-որ դրամաշնորհային ծրագրերի: Իսկ ղեկավարությունից բացարձակ ոչ մի ֆինանսավորում չունենք: -Ղեկավարությունը կարո՞ղ է որևէ ազդեցություն ունենալ արհմիության գործունեության վրա: Ի՞նչ հարաբերություններ ունեք Մատենադարանի տնօրենության հետ: -Եթե արհմիությունը իսկական է, այսպես ասած «դեղին արհմիություն» չէ, այն ձևավորում են միայն աշխատողները: Տնօրենությունը դրա հետ կապ չի ունենում, նրանք նաև չեն կարող անդամակցել արհմիությանը: Բայց չի նշանակում, թե արհմիությունը ղեկավարության թշնամին է, ընդհակառակը՝ կարող է իրենց էլ օգտակար լինել: Օրինակ՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը մեր՝ արհմիություն ստեղծելու հայտարարությամբ կիսվել էր: Այսինքն՝ մարդը հասկանում է, որ սա դրական նախաձեռնություն է, որովհետև եթե աշխատողները աշխատավայրում հարթակ չունեն լավագույնս ինքնադրսևորվելու նրանց աշխատանքի որակն էլ է տուժում: Այս պահին մեր տնօրենությանը որևէ հարցով չենք դիմել, իրենցից որևէ արձագանք չենք ստացել, բայց կարծում եմ՝ կկարողանանք համատեղ աշխատել: -«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր օրենքի նախագիծ, ըստ որի՝ տնտեսության տարբեր ճյուղերում աշխատողները հնարավորություն կունենան միավորվել մեկ արհմիության մեջ, սակայն այն հավանության չարժանացավ: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախագծին: -Հետևել եմ այդ նախագծի քննարկումներին: Այս կուսակցությունը բիզնես հետաքրքրություններ հետապնդող կուսակցություն է, և հասկանում ենք, որ մի բիզնեսմենը կամ գործատուն կարող է մի քանի տարբեր ոլորտներում աշխատող հիմնարկներ ունենալ, և ինձ թվում է՝ ճիշտ չէ, որ տարբեր ոլորտների աշխատակիցները միավորվեն մեկ արհմիության մեջ: Մարդկանց աշխատանքային միջավայրերն ու խնդիրները տարբեր են: Եվ բացի այդ, սա կարող է վտանգահարույց լինել հենց արհմիությունների անկախության տեսակետից: -Ի՞նչ դեր պետք է ստանձնի պետությունը անկախ արհմիությունների ստեղծման գործընթացում: -Այսօր արհմիությունների ձևավորման ցանկությունը կա պետական ամենաբարձր մակարդակով: Մենք լսեցինք վարչապետի կոչը, որ ստեղծեք արհմիություններ, պաշտպանեք ձեր աշխատանքային իրավունքները, բայց ցանկությունը դեռ քիչ է, պետական պատկան մարմինները պետք է վերանայեն նախկին քաղաքականությունը: Պետական սխալ քաղաքականության պատճառով են ժամանակին ջախջախվել արհմիությունները Հայաստանում, դարձել անգործունակ կամ հեռացել իրենց սկզբնական առաքելությունից: Այժմ պետությունը պետք է համապատասխան ծրագրերով բարձրացնի դրանց դերը, ձայնը լսելի դարձնի, որպեսզի ինքնանպատակ չլինի մարդկանց գործունեությունը, և նրանք չհիասթափվեն: Մարդուն տարիներ շարունակ միայնակ են թողել իր խնդիրների հետ, բայց հիմա նրանք պիտի կարողանան իրենց նմաններին ապավինել, ներգրավվել կոլեկտիվի մեջ և այնտեղ գտնել իրենց խնդիրների լուծումը: Միայնակ մարդկանց հասարակությունը վտանգավոր հասարակություն է: Մարդիկ պետք է հավատան, որ կարող են ազդել քաղաքականության վրա: Դրանից միայն պետությանը մեծ օգուտ կլինի: Պետք է թույլ տալ, որ մարդիկ շարունակեն հեղափոխությունը և այն կրեն իրենց ներսում:Աստղիկ Քեշիշյան
05:30 - 18 մարտի, 2019
Մատենադարանի աշխատակիցները ինքնակազմակերպվում են |epress.am|

Մատենադարանի աշխատակիցները ինքնակազմակերպվում են |epress.am|

Մատենադարանի աշխատակիցներ Արփինե Ասրյանը, Փիրուզա Մնացականյանը և Գայանե Այվազյանը պատմում են կենտրոնում աշխատողների արհեստակցական միություն հիմնելու մասին։ Կազմակերպության ֆեյսբուքի էջում նշվում են մության նպատակները․• ձևավորել աշխատանքային հարաբերությունների նոր մշակույթ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հավասար իրավունքների, թափանցիկության, աշխատանքային իրավունքների և պարտականությունների իրազեկվածության վրա• իրականացնել իր անդամների աշխատանքային, մասնագիտական, սոցիալ-տնտեսական իրավունքների և շահերի պաշտպանությունը• իրացնել գիտա-գործնական ծրագրերի մշակմանն ու դրանց կենսագործմանը մասնակցելու իրավունքը• մասնակցել ոլորտի աշխատողների շահերը շոշափող օրենսդրական ակտերի, պետական ծրագրերի վերլուծության աշխատանքներին, այլ միջոցառումներին• ներկայացնել գործատուին առաջարկություններ` աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, աշխատանքի վարձատրության չափի և կարգի վերաբերյալ, արհեստակցական միության անդամի պարգևատրման ու խրախուսման հարցերում• նպատակաուղղել արհեստակցական կազմակերպության միջոցները վերջինիս անդամների հանգստի, ուսումնա-մշակութային, կրթական, մարզական և այլ միջոցառումների կազմակերպմանը: epress.am
07:59 - 11 մարտի, 2019