Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Ղազախստանի նախագահի հայտարարությանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Ղազախստանի նախագահի հայտարարությանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Ղազախստանի նախագահի հայտարարությանը՝ խստորեն դատապարտելով այդ երկրի դիրքորոշումը, որով լռելյայն համաձայնության կնիք է դրվում ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացված բոլոր հանցանքների վրա։ Համահայկական միության հայտարարության մեջ նշված է. «Օրերս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից արված խիստ կողմնակալ հայտարարությունները մեծ հիասթափություն են առաջացնում։ Ղազախստանի նախագահն իր ժողովրդի անունից մեծ ոգևորությամբ է արտահայտվել Ադրբեջանի ռազմական հաջողությունների վերաբերմամբ։ Ստացվում է, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան արժևորելով, Ղազախստանի նախագահն իր և իր ժողովրդի անունից լռելյայն համաձայնության կնիք է դնում այն բոլոր հանցանքների վրա, որ իրականացվել է ադրբեջանական վարչակարգի կողմից։ 2020-2023 թթ․ և դրանից հետո ադրբեջանական «հաղթական» տարեգրությունը ոչ այլ ինչ է քան մարդկության դեմ ուղղված հանցանքների անթվարկելի շղթա։ Ադրբեջանը քանիցս պետական մակարդակով խոստովանել է իր պատերազմասիրությունն ու բանակցություններից շարունակաբար հրաժարվելու միտումները, ինչը իրապես հղի է մեծ ողբերգություններով։ Նշանակում է, որ Ղազախստանը ևս սատարում է աշխարհում ուժի միջոցով խնդիրների լուծման մեթոդները, սատարում է հումանիտար աղետներ հարուցելն ու էթնիկ զտումներ իրականացնելը, նշանակում է Ղազախստանը ևս պատրաստ է աչք փակել Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր-ազգային մշակութային ժառանգության ցինիկաբար ոչնչացման փաստի վրա։ Սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ հանցակցություն։ Եթե Ղազախստանի նախագահն իրապես առաջնորդվեր արդարության վերականագնման ազնիվ մղումներով, ապա կպահանջեր Ադրբեջանի նախագահից անհապաղ քայլերի դիմել ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի բռնի տեղահանաված հայության անօտարելի իրավունքների վերականգնման ուղղությամբ։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ղազախստանի նման դիրքորոշումը։ Վարչակարգերը գալիս և գնում են, սակայն ողջ պետության անունից արված անկշռադատ արտահայտությունները մնում են՝ ստվերելու տասնամյակներով ձևավորված բարեկամական հարաբերությունները: Մենք պահանջում ենք վերանայել այս հանցածին մոտեցումը, որը կարող է ապագայի աղետների պատճառ դառնալ, և հորդորում չջանալ հաճոյանալու այն վարչակարգին, որը հաստատվել է սեփական ժողովրդի կամարտահայտման հատկության տոտալ ոչնչացման միջոցով և ճիգեր է գործադրում աղետաբեր բարքերն արտահանելու նույնիսկ տարածաշրջանից դուրս»:
22:44 - 13 մարտի, 2024
Ադրբեջանի և Ղազախստանի միջև մի շարք միջպետական փաստաթղթեր են ստորագրվել
 |armenpress.am|

Ադրբեջանի և Ղազախստանի միջև մի շարք միջպետական փաստաթղթեր են ստորագրվել |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի և Ադրբեջանի  Բարձրագույն միջպետական խորհրդի մարտի 11-ին կայացած առաջին նիստի շրջանակներում երկու երկրների միջև մի շարք միջպետական փաստաթղթեր են ստորագրվել: Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ադրբեջանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության Գերագույն միջպետական ​​խորհրդի 1-ին նիստի որոշումը  ստորագրել են Իլհամ Ալիևը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Ադրբեջանի Հանրապետության փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալության և Ղազախստանի Հանրապետության «Damu Entrepreneurship Development Fund» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: «Ադրբեջանի Հանրապետության ԶԼՄ-ների զարգացման գործակալության և Ղազախստանի Հանրապետության Նախագահին առընթեր «Հաղորդակցության կենտրոնական ծառայություն» հանրապետական ​​պետական ​​հաստատության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: «Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության և Ղազախական «ԿազմունայԳազ» ազգային ընկերության միջև ստորագրվել է ղազախական նավթի առքուվաճառքի ոլորտում ռազմավարական համագործակցության հուշագիր և Ադրբեջանի տարածքով ղազախական նավթի տարանցման ծավալների աստիճանական աճի մասին համաձայնագիր: «Ադրբեջանական ներդրումային հոլդինգի և ղազախական «Սամրուկ Կազինա» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր: «Ադրբեջանի մշակույթի նախարարության, Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարության միջև ստորագրվել է 2024-2025 թվականների գործողությունների ծրագիր: «Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության նախարարության միջև ստորագրվել է խաղաղ նպատակներով տիեզերքի ուսումնասիրության և օգտագործման ոլորտում փոխըմբռնման հուշագիր: Ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության գիտության և կրթության նախարարության և Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության մասին 2017 թվականի ապրիլի 3-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն: Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարարության և Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության միջև ստորագրվել է ծովային նավերի անձնակազմի որակավորման դիպլոմների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր:
20:21 - 11 մարտի, 2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։ Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել առաջիկայում Ղազախստանի նախագահի՝ Հայաստան նախատեսվող այցին։ Քննարկվել են նաև մի շարք հարցեր հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի, ինչպես նաև հայ-ղազախական գործարար համաժողովի անցկացման վերաբերյալ։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2023 թվականին կազմել է 100․4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2․4 անգամ։ Արտահանումը Հայաստանից Ղազախստան 2023 թվականին կազմել է 71․3 մլն․ ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3․8 անգամ։
19:00 - 11 մարտի, 2024
Հույս ունենք, որ Հայաստանի հետ բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Ալիև
 |azatutyun.am|

Հույս ունենք, որ Հայաստանի հետ բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: «Հույս ունենք, որ Հայաստանի հետ բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի պաշտոնակցի հետ Բաքվում կայացած բանակցությունների ավարտին։ «Ես Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքի մասին և հույս հայտնել, որ այդ գործընթացը կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և մեր պատմության այս ծանր ու սև էջի շրջմամբ »,- հայտարարել է Ալիևը։ Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով է Ադրբեջանում։ Երեկ Ղազախստանի նախագահ  Կասիմ Ժոմարտ-Տոկաևը հայտարարել էր, որ Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։  
18:50 - 11 մարտի, 2024
Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. Տոկաև |azatutyun.am|

Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. Տոկաև |azatutyun.am|

azatutyun.am: Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ, ադրբեջանական պետական ԱՊԱ գործակալությանն ասել է այդ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը։ «Ղազախստանը՝ որպես միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և աջակից, պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերի՝ ուղղված ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը», - ասել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Տոկաևը։ Հայաստանի հետ նույն ռազմական դաշինքին անդամակցող Ղազախստանի ղեկավարը նաև գովաբանել է Բաքվին, իր բնորոշմամբ, Լեռնային Ղարաբաղի «դինամիկ վերածնման» համար։ 2022-ի ամռանը Բաքու կատարած այցի ժամանակ նա հայտնել էր Ֆիզուլիում (Վարանդա) մանկական ստեղծագործական կենտրոն կառուցելու նախաձեռնության մասին։ ԱՊԱ-ի հետ հարցազրույցում նա վերահաստատել է ղազախական ընկերությունների շահագրգռվածությունը՝ «մասնակցելու Ղարաբաղի վերածննդին»։ «Տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնումը կնպաստի ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ Հարավային Կովկասի զարգացմանը», - շեշտել է նա։
13:07 - 10 մարտի, 2024
Հայաստանը դե յուրե չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին. Ղազախստանի ԱԳ փոխնախարար
 |tert.am|

Հայաստանը դե յուրե չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին. Ղազախստանի ԱԳ փոխնախարար |tert.am|

tert.am: Ղազախստանի իշխանություններն աշխատում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունը։ Ղազախստանը տվյալներ չունի այն մասին, թե արդյոք Հայաստանը իրավական քայլեր ձեռնարկե՞լ է ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, պարզաբանել է  ԱԳ փոխնախարարը։ «Մենք տեսնում ենք հայտարարություն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը փաստացի դադարեցնելու մասին: Որքանով ես գիտեմ, Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը կասեցնելու համար։ Այսինքն՝ Հայաստանը դե յուրե չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- պարզաբանել է փոխարտգործնախարարը։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։  Երեկ Փաշինյանը նաև ասել էր, որ «հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք ՀԱՊԿ-ի հետ շփումը, եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք»:
13:30 - 29 փետրվարի, 2024
Տիգրան Ավինյանը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև համագործակցության սերտացմանը

Տիգրան Ավինյանը և Ղազախստանի դեսպանն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև համագործակցության սերտացմանը

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Առանձնակի կարևորելով գործընկերային հարաբերությունների զարգացումը նաև քաղաքների մակարդակում՝ Տիգրան Ավինյանը նկատել է, որ ստորագրվող փասթաթուղթն իր հերթին հնարավորություն կտա գործել՝ ի բարօրություն երկու քաղաքների ու ժողովուրդների: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին: Դեսպանն անդրադարձել է նաև մի շարք ընկերությունների գործունեությանը, որը կարող է հետաքրքրել Երևանին: 
18:07 - 21 փետրվարի, 2024
Դեսպան Իմանբաևը ԲՏԱ փոխնախարարին է փոխանցել Ղազախստանի փոխվարչապետի հրավերը՝ մասնակցելու Աստանայի միջազգային ֆորումին

Դեսպան Իմանբաևը ԲՏԱ փոխնախարարին է փոխանցել Ղազախստանի փոխվարչապետի հրավերը՝ մասնակցելու Աստանայի միջազգային ֆորումին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այդ մասին հայտնում են ԲՏԱ-ից: Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, նշել, որ լայն հնարավորություններ է տեսնում Ղազախստանի հետ ընդլայնելու գործակցության շրջանակները նորարարության, բարձր տեխնոլոգիաների, նոր ստեղծվող արժեքների ստեղծման գործում։ Դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ, իր հերթին ներկայացրել Ղազախստանի վերջին տարիների ոլորտային բարեփոխումներն ու ձեռքբերումները, նշել, որ 202 4թ. Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր են նախատեսված՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրներում առաջիկայում կայանալիք ոլորտային միջոցառումները, ընդգծել մասնագետների փոխադարձ այցերի և փորձի փոխանակման կարևորությունը, ինչն իր հերթին կնպաստի գործակցության ամրապնդմանն ու կապերի ընդլայնմանը։ Հանդիպման ավարտին Բոլատ Իմանբաևը Մխիթար Հայրապետյանին է փոխանցել Ղազախստանի փոխվարչապետի հրավերը՝ մասնակցելու Աստանայի միջազգային ֆորումին (Astana International Forum (AIF))։ Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ընդգծել է, որ ինչպես նախկինում, այժմ ևս ակտիվորեն պետք է աշխատել համընդհանուր օրակարգերի շուրջ՝ բոլոր ուղղություններով դրական արդյունքներ արձանագրելու համար։
15:59 - 16 փետրվարի, 2024
Քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Փետրվարի 9-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։ Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր՝ 2023-2025թթ․ երկկողմ համագործակցության միջգերատեսչական ծրագրի հաշվառմամբ, որը միտված է մշակույթի հաստատությունների և ստեղծագործական կոլեկտիվների միջև անմիջական շփումների ընդլայնմանը, ինչպես նաև ցուցահանդեսների, համերգների և ազգային մշակույթների հանրահռչակմանը նպաստող այլ միջոցառումների անցկացմանը։ Վերոնշյալ համատեքստում ընդգծվել է մշակույթի փոխադարձ օրերի համատեղ իրագործման կարևորությունը։ Քննարկումների ընթացքում շոշափվել է նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության տեղեկատվական ուղեկցման թեման։
16:03 - 09 փետրվարի, 2024
Օլժաս Բեկտենովը Ղազախստանի վարչապետ է նշանակվել
 |factor.am|

Օլժաս Բեկտենովը Ղազախստանի վարչապետ է նշանակվել |factor.am|

factor.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել Օլժաս Բեկտենովին երկրի վարչապետ նշանակելու մասին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ղազախստանի կառավարությունը, որը 2022 թվականի հունվարից գլխավորում էր Ալիխան Սմաիլովը, հրաժարական տվեց փետրվարի 5-ին։ Տոկաևը նախարարների կաբինետին հանձնարարել է կատարել պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։ Երեքշաբթի ավելի վաղ Բեկտենովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջարկել էր իշխող «Ամանաթ» կուսակցությունը, և Մեջիլիսը (խորհրդարանի ստորին պալատը) համաձայնել էր այս նշանակմանը։ «Պետության ղեկավարի հրամանագրով Օլժաս Բեկտենովը նշանակվել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ, նա ազատվել է նախկինում զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է հրամանագրի տեքստում։  
15:19 - 06 փետրվարի, 2024
Ալմաթիում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը՝ Փաշինյանի նախագահությամբ
 |armenpress.am|

Ալմաթիում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը՝ Փաշինյանի նախագահությամբ |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանում մեկնարկել է ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստը, որը նախագահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հաղորդում է Kazinform գործակալությունը։ Հանդիպմանը մասնակցում են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։ Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովն ավելի վաղ ստիպված էր եղել վերադառնալ Բիշքեկ՝ ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով։ Փոխարենը հանդիպմանը ներկա է Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։ Հանդիպմանը մասնակցում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։ Հանդիպումն անցկացվելու է նեղ և ընդլայնված կազմերով (ԵԱՏՄ դիտորդ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ)։ Դրա արդյունքում նախատեսվում է ստորագրել համատեղ փաստաթղթեր։ Հանդիպման օրակարգում ներառված են ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ներկա վիճակի և հեռանկարների քննարկումը, ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործողությունների ծրագիրը և ԵԱՏՄ երկրների երկաթուղիների միջև ինտեգրացիոն փոխգործակցությունը։ Նիստից առաջ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները այցելել են Digital Almaty-2024 համաժողովի թվային ցուցահանդես, որտեղ ներկայացված են ավելի քան 300 միջազգային ՏՏ ընկերությունների թվային նախագծեր։ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը և մեկ տարի նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։
14:03 - 02 փետրվարի, 2024