Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետի գործող առաջին տեղակալն է։

Ծնվել է 1985թ. փետրվարի 13-ին: 2001-2005թթ. սովորել է ՀՊՃՀ-ում, ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան՝ հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում մասնագիտությամբ: 2007-2009թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, ստացել մագիստրոսի աստիճան՝ կառավարում (հանրային ֆինանսների կառավարում) մասնագիտությամբ: 2003-2005թթ. աշխատել է «Ատակ» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկ:

2010-2013թթ. աշխատել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ՓՄՁ վարկավորման՝ առաջատարից մինչև գլխավոր վարկային մասնագետ: 2013-2014թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության փոքր և միկրո դասի հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի պետ: 2014-2018թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ: Հանդիսանում է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ:

2005-2007թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ ԼՂՀ ՊԲ-ում՝ տանկային դասակի հրամանատար, զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի զինվորական կոչում: 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։

Երևան համայնքի տրանսպորտային ոլորտի բարեփոխմանն ուղղված հերթական քայլը

Երևան համայնքի տրանսպորտային ոլորտի բարեփոխմանն ուղղված հերթական քայլը

Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործող կարգավորումների վերանայման և նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հավանություն են ստացել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ սահմանել ներհամայնքային երթուղիների սպասարկման կազմակերպման նոր ընթացակարգ, որը հնարավորություն կտա ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններին ընտրել ոչ միայն մրցույթով, այլ նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան գնման ընթացակարգով։ Այս դեպքում գնման գործընթացի հաղթող կճանաչվի երթուղու մեկ կիլոմետրի սպասարկման համար ամենացածր արժեք ներկայացրած կազմակերպությունը, ի տարբերություն գործող կարգավորումներով սահմանված՝ մեկ ուղևորի տեղափոխման արժեքի: Այսինքն՝ համայնքին մատուցվելու է սահմանված գնման գործընթացով նախատեսված պահանջներին համապատասխանող և պահանջված քանակի ավտոբուսներով սպասարկման ծառայություն, իսկ ծառայության վճարումը կատարվելու է տվյալ երթուղու յուրաքանչյուր կիլոմետրի սպասարկման համար: Առաջարկվող կարգավորման արդյունքում ուղևորների վճարված փոխադրավարձն ամբողջությամբ վճարվելու է համայնքի բյուջե և փոխադրող կազմակերպությունը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակներում սահմանված վճարը՝ անկախ փոխադրված ուղևորների քանակից»,- գրել է քաղաքապետը:
20:30 - 10 նոյեմբերի, 2022
Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 290 մլն դրամի չափով․ քաղաքապետ
 |armtimes.com|

Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 290 մլն դրամի չափով․ քաղաքապետ |armtimes.com|

armtimes.com: Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը տուգանվել է 290 մլն դրամի չափով, քանի որ տարբեր խախտումներ են եղել։ Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մամուլում հրապարակումներ կան, որոնց համաձայն՝ քաղաքապետը թույլտվություն է տվել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց Գագիկ Ծառուկյանին պատկանող ՍՊԸ-ի կողմից բարձրահարկ շենքի շինարարությանը։ «Եղել է նախագիծ, դրա շրջանակներում աշխատանքներ են տարվել, որոնք հաստատված չեն եղել, դրա շրջանակներում ընկերությունը տուգանք է վճարել։ Այդ նախագիծը տարբեր գերատեսչություններով անցել է, եկել է քաղաքապետարան, իմ կողմից թույլտվությունը ստացել է»,- ասաց նա։  Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ շինարարությունը կանգնեց, երբ Ծառուկյանը թունդ ընդդիմադիր գործունեություն ուներ, և այդ ժամանակ էլ Երևանի քաղաքապետը Մարությանն էր, արդյոք այդտեղ քաղաքական պատճառներ կայի՞ն, Սարգսյանը պատասխանեց․ «Կանգնեցվելը մեր կողմից չի եղել»։ Ըստ նրա՝ շինարարության հետ կապված խնդիրները բոլոր երկրներում առկա են, պետք է լուծել դրանք:
16:10 - 07 նոյեմբերի, 2022
2023 թվականից Երևանում նոր ավտոբուսներ կհանձնվեն շահագործման. Հրաչյա Սարգսյան
 |1lurer.am|

2023 թվականից Երևանում նոր ավտոբուսներ կհանձնվեն շահագործման. Հրաչյա Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: Վստահ եմ, որ 2023 թվականի ընթացքում 70 տոկոսի չափով տրանսպորտի խնդիրը կլուծենք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Տրանսպորտի խնդիրը միայն տրանսպորտային միջոցների ձեռքբերումը չէ, բայց առաջնահերթ քայլերից մեկն է: Նաև պետք է երթևեկության կազմակերպումն իրականացնենք: Ակնկալում էինք, որ սեպտեմբերին կունենայինք կառավարման կենտրոնը: Կարծում եմ, որ մոտ 2-3 ամսից դա էլ կունենանք»,- ասաց քաղաքապետը: Անդրադառնալով ավտոբուսների ձեռքբերմանը՝ Սարգսյանը նշեց. «Մենք արդեն կնքված պայմանագիր ունենք MAN մակնիշի ավտոբուսների ձեռքբերման հետ կապված: Նոյեմբերին մեր գործընկերները կլինեն արդեն գործարանում: Համաձայն պայմանագրի՝ նախատեսվում է, որ 2023 թվականին 87 MAN ավտոբուսներն արդեն կլինեն Երևանում»: Նա հիշեցրեց նաև, որ այս տարի մրցույթ էր հայտարարվել «Ժոնգ տոնգ» մակնիշի 165 ավտոբուսների ձեռքբերման համար: «165-ից 150-ն արդեն ամբողջությամբ պատրաստ են, 4-5 օրվա ընթացքում Չինաստանից կուղևորվեն Հայաստան: Ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի վերջ այդ ավտոբուսները կլինեն Երևանում»,- ասաց Սարգսյանը:
12:37 - 07 նոյեմբերի, 2022
Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու, այդ որոշմամբ շարժվում ենք առաջ. Հրաչյա Սարգսյան
 |1lurer.am|

Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու, այդ որոշմամբ շարժվում ենք առաջ. Հրաչյա Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հարց ուղղեցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է մնալ քաղաքապետարանում այն բանից հետո, երբ հրաժեշտ տա այդ պաշտոնին: Սարգսյանը հավանական չհամարեց դա: Չեմ կարծում՝ ասաց Սարգսյանը: Սարգսյանն ավելացրեց, որ դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու հետագայում:  «Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու: Այդ որոշմամբ շարժվում ենք առաջ, ոչ մի խնդիր չկա, նույնիսկ ես ասում էի՝ իմ պաշտոնավարման ընթացքում կան ծրագրեր, որոնք ես ցանկանում եմ, որպեսզի շարունակեմ, դրանք որպես այդպիսին չկանգնեն: Ծրագրերն իրականացնում եմ, կարծում եմ, որ ցանկացած դեպքում էստաֆետը միշտ պետք է փոխանցվի այլ անձի»,- ասաց Սարգսյանը:  
12:03 - 07 նոյեմբերի, 2022
«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բարձրահարկ հյուրանոց կառուցելու շինթույլտվություն է տրվել |hetq.am|

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բարձրահարկ հյուրանոց կառուցելու շինթույլտվություն է տրվել |hetq.am|

hetq.am: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երևանի Աբովյան փողոց 5/5 հասցեում բարձրահարկ հյուրանոցային համալիր կառուցելու շինթույլտվություն է տվել։ Տեղեկատվությունը «Հետք»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից՝ հաստատելով Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի մտահոգությունը։ Նախկին պաշտոնյան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այսօր գրել էր․ «Երևանի քաղաքապետարանի հարգելի գործընկերներ, կարող եք պատասխանել՝ արդյոք ճիշտ են լուրերը, որ Աբովյան փողոցի 5/1,2,5 հասցեով կառույցին տվել եք շինթույլտվություն՝ նախկին (նկարում փակցված) նախագծով՝ 18 հարկ»։ Հյուրանոցի կառուցման թույլտվությունը Երևանի քաղաքապետը տվել է սեպտեմբերի 19-ին։ Շինարարության թույլտվություն ստացել է գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն և նրա գործընկերները («Ա․Ա․Դ․ Հոթել ՓԲԸ»-ն և փաստաբան Դավթի Մանթաշյանը)։ Երևանի քաղաքապետ Հ․ Սարգսյանի օգոստոսի 19-ին տված նախագծման թույլտվությամբ նախատեսվել է կառույցը նախագծել 3 ստորգետնյա և շենքի հիմնական ծավալի համար մինչև 48 մետր բարձրությամբ, իսկ հետ ընկած գլանաձև հատվածի համար մինչև 71 մետր։ Աբովյան փողոցում հյուրանոց կառուցելու շինթույլտվությունը մեկ անգամ արդեն տրվել էր, սակայն 2018 թ․-ին մի քանի պատճառով կասեցվել էր շինարարությունը, և դատական գործընթաց էր սկսվել։ Այդ ժամանակ հյուրանոցի շենքի ստորգետնյա հարկերն ու առաջին երկու հարկը կառուցվել էին։ Կարդալ ավելին՝ hetq.am-ում։ 
18:29 - 21 հոկտեմբերի, 2022
Երևանի քաղաքապետարանն ու Ասիական զարգացման բանկը կընդլայնեն գործակցության շրջանակը

Երևանի քաղաքապետարանն ու Ասիական զարգացման բանկը կընդլայնեն գործակցության շրջանակը

 Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։ Խոսելով համատեղ իրականացվող ծրագրերի մասին՝ կողմերը նախանշել են առաջիկա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ է եղել Ջրվեժի ավտոբուսային հավաքակայանին, որտեղ նախատեսվում է կառուցել գազի և դիզելային վառելիքի լիցքավորման կայան, ավտոբուսների լվացման կայան, ինչպես նաև տեղադրել նոր ասֆալտբետոնե ծածկ՝ ավտոբուսների բացօթյա կայանման համար: Համայնքը դիտարկում է նաև նոր դեպոյի կառուցում՝ ձեռք բերվող նոր ավտոբուսները սպասարկելու համար, ինչպես նաև օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհի կառուցում ու Շիրակի փողոցի երթևեկության բեռնաթափման հնարավորություն: Քաղաքապետ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել գործակցությունը՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության նոր ոլորտներ: Պաոլո Սպանտիգատին իր հերթին նշել է, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը՝ մասնակցելով Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու նոր ծրագրերին:
12:05 - 29 սեպտեմբերի, 2022
«Գաֆէսճէան թանգարան» հիմնադրամը Կասկադ համալիրի մի հատվածը նվիրաբերեց Երևանին

 |hetq.am|

«Գաֆէսճէան թանգարան» հիմնադրամը Կասկադ համալիրի մի հատվածը նվիրաբերեց Երևանին |hetq.am|

hetq.am: «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրված 08.09.2022 թվականի գրությամբ տեղեկացրել է, որ հիմնադրամը պատրաստակամություն է հայտնում Կասկադ համալիրի՝ հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող հողամասի չկառուցապատված հատվածը նվիրաբերել Երևան համայնքին՝ Կասկադ համալիրի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետարանի սեպտեմբերի 23-ի նիստում հայտնեց, որ Կասկադ համալիրի աշխատանքներն անավարտ վիճակում են՝ մասնավորապես փոսորակի հատվածը։ 2002թ. մայիսի 31-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն են հանձնվել «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները և դրանով զբաղեցրած հողամասը, ինչպես նաև սեփականության իրավունքով է տրամադրվել «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան 8,0 հա և ձախակողմյան 50 մետր լայնությամբ չծանրաբեռնված հողամասերը, անհատույց մշտական օգտագործման է հանձնվել Ա. Թամանյանի հուշարձանից մինչև «Կասկադ» համալիրն ընկած պուրակի տարածքը»: 2009-ին բացվեց արվեստի կենտրոնը, բայց «Կասկադ» համալիրը մնաց  անավարտ: Փոսորակն ու հարակից տարածքը թանգարան հիմնադրամը վերադարձնում է Երևան համայնքին։ Ըստ քաղաքապետի՝ մասնավոր ներդրողների միջոցներով հնարավոր կլինի ավարտել փոսորակի ու հարակից տարածքի շինարարական աշխատանքները։ Այդ հատվածում, ըստ քաղաքապետի, մտադրություն կա Մաշտոցի պողոտայում գտնվող ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենք բացել։ «Կունենանք նաև ամֆիթատրոն, որը հնարավորություն կտա ակտիվացնել Երևանի մշակութային կյանքը։ Այս որոշմամբ մենք գույքն ընդունում ենք որպես համայնքին նվիրատվություն»,- ասաց նա։ Միաձայն որոշմամբ Երևանի քաղաքապետարանը ընդունեց «Գաֆէսճէան թանգարան» հիմնադրամի նվիրաբերությունը Երևան համայնքին։
13:18 - 23 սեպտեմբերի, 2022
Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու նիստի օրակարգում
 |civilnet.am|

Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու նիստի օրակարգում |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի նախկին փոխվարչապետ, Երևանի ավագանու 2023-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու՝ սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում: Ավինյանին Երևանի քաղաքապետի տեղակալ է նշանակելու ավագանին՝ ձայների մեծամասնությամբ։ Այս շաբաթ Տիգրան Ավինյանը հանդիպել էր խմբակցությունների հետ, ներկայացրել իր ծրագրերն ու գործունեության ոլորտը։ «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2017-ից խմբակցությունը որդեգրել է մի սկզբունք, ըստ որի՝ դեմ չի քվեարկում փոխքաղաքապետերի թեկնածությանը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից էլ հայտնել էին, թե Ավինյանի թեկնածության վերաբերյալ որոշում կկայացնեն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումից հետո։ Այդուհանդերձ, միայն «Իմ քայլը» խմբակցության անդամների ձայներով Ավինյանին կարող են նշանակել փոխքաղաքապետ։
20:14 - 10 սեպտեմբերի, 2022