Հայաստան

«Ի՞նչ խաղաղություն ա գալու, եթե թուրքին բերում են մեր գյուղ». տավուշցիները շարունակում են բողոքի ակցիաները

«Ի՞նչ խաղաղություն ա գալու, եթե թուրքին բերում են մեր գյուղ». տավուշցիները շարունակում են բողոքի ակցիաները

Պետական սահմանի սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների համատեղ հայտարարությունից ու Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատման գործընթաց սկսելու լուրն իմանալուց հետո տեղացիները քանի օր է՝ գիշեր-ցերեկ բողոքի ակցիաներ են իրականացնում։  Կիրանցի, Ոսկեպարի ու հարեւան գյուղերի բնակիչները, նրանց աջակցող այլ համաքաղաքացիներ փակ են պահում Աճարկուտ-Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը, հավաքվել են նաեւ Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու մոտ՝ կառավարող ուժից պահանջելով դադարեցնել գործընթացը։  Բեռնատարը փակել է Աճարկուտից Կիրանց մտնող ճանապարհը Սահմանազատման գործընթացի արդյունքում Երեւան-Իջեւան-Բագրատաշեն ճանապարհի մի հատվածը այլեւս հնարավոր չի լինի օգտագործել՝ այն հակառակորդի տարածքում է հայտնվելու։ Տեղացիներն ասում են՝ չեն հավատում այն հայտարարություններին, թե տարածքների զիջմամբ հնարավոր է պատերազմ կանխել ու խաղաղություն բերել։  Քաղաքացիները՝ Ոսկեպարից Կիրանց գնացող ճանապարհին Կիրանցի բնակիչ Նվարդ Սիմոնյանը, որը անցած գիշերվանից փողոցում բողոքի ակցիա է իրականացնում համագյուղացիների հետ, ասում է, սահմանը պետք է մնա այնպես, ինչպես հիմա է, ոչ թե ավելի մոտիկանան ադրբեջանական դիրքերը. «90-ական թվերին էդ սահմանի համար արյուն են թափել, սահման են գծել։ Մենք մնալու ենք, մինչեւ մեր պահանջը կատարվի։ Ի՞նչ խաղաղություն ա գալու, եթե թուրքին բերում են մեր գյուղը, տալիս են թուրքին։ Կյանքում ըտենց ճանապարհ չի եղել, էդ մոստը, որ ուզում են տան, էնքան հին ա, որ Ադրբեջանն էդքան հին չի, էդ տարածքները իրենցը չեն եղել»,- նշեց բնակիչը՝ մտահոգություն հայտնելով նաեւ, որ երբ ադրբեջանցիները ավելի մոտենան, օրը մեկին կգերեվարեն՝ «ինչպես Վագիֆին» (Վագիֆ Խաչատրյանը ԿԽՄԿ ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից տեղափոխվում էր Հայաստան, նրան ճանապարհին առեւանգել էին ադրբեջանցիները)։ Կեսօրին մոտ Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները մի մասը գնաց Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու մոտ։ Այնտեղ մեծ թվով ոստիկաններ եւ այլ ուժայիններ էին կենտրոնացել. եկեղեցու մերձակա տարածքում սակրավորներն ականազերծման աշխատանքներ էին իրականացնում։ Այդ հատվածում են առաջ գալու ադրբեջանական ուժերը։ Ոստիկանները պատնեշ էին կազմել դաշտեզրով, որպեսզի մարդիկ չառաջանան, նրանց անվտանգությունը վտանգի տակ չլինի՝ ոչ միայն ականների պատճառով, այլ նաեւ այն, որ հակառակորդի դիրքերը այդ տեղանքին շատ մոտ են, տարածքը դիտարկվում է։ Ոստիկանները հավաքված մարդկանց, այդ թվում եւ հոգեւորականներին թույլ չէին տալիս նաեւ եկեղեցի բարձրանալ, ասում էին՝ մի երկու ժամից։ Այդ ընթացքում սակրավորները ավարտեցին աշխատանքը։ Իրավիճակը տեղում պարբերաբար լարվում էր, մարդիկ լեզվակռվի, երբեմն նաեւ քաշքշուկի մեջ էին մտնում ոստիկանների հետ, նրանք էլ ասում էին՝ իրենք հրահանգավորված են չթույլատրել։ Ուժայինների կազմած պատնեշը Ոստիկանական ուժերի պատնեշը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, որն առավոտյան Կիրանցում էր՝ ճանապարհը փակած բնակիչների մոտ, եկավ Ոսկեպար։ Ոստիկանապետը Բագրատ Սրբազանի հարցին ի պատասխան ասաց, որ մեկ ժամից եկեղեցուն կարող են մոտենալ։  Բագրատ Սրբազանը լրագրողների ու քաղաքացիների հետ զրույցում ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, ՀՀ օրենքներին հակառակ եւ դեմ․   «Ես առաջին օրվանից ասել եմ՝ այդ մարդիկ, որ մասնակցելու են այս գործընթացին՝ վարչական ղեկավարները, ամբողջ պատասխանատվությունը իրենց վրա է։ Սա անօրինական է։ Դժբախտաբար, մենք գտնվում ենք համապարփակ ապօրինության մեջ։ Հրաման է տրված ոստիկանությանը, որ չթողնեն ժողովրդին գնալ, մենք չենք փորձում հրահրել։ Առավոտից ասում են, որ ականազերծման գործընթացներ են, եթե դա ճիշտ է, ուրեմն հանցանքը կրկնապատկվում է։ Մեր խնդիրը լինելու է էս ապօրինությունը վերացնելը, մենք պետք է հասնենք ճշմարտությանը»։ Ոսկեպարի եկեղեցին Ի վերջո, երբ սակրավորներն արդեն հեռացել էին, մարդիկ հոգեւորականների ուղեկցությամբ բարձրացան եկեղեցի, որտեղ եւ Սրբազանը խոսք հնչեցրեց ու աղոթք կարդաց։ Ոստիկանները, սակայն, չհամաձայնեցին, որ լրագրողները նկարահանում անեն եկեղեցու տարածքում։  Քաղաքացիները երկու տեղերում էլ շարունակում են բողոքի ակցիան։ Նրանք սպասում են վարչական ղեկավարները ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման արդյունքներին։   Հայարփի Բաղդասարյան
17:45 - 22 ապրիլի, 2024
ՀԱՊԿ գագաթնաժողովին դեռ ժամանակ կա, այս ամիսներին շատ բան կարող է փոխվել. Թասմագամբետովը՝ Փաշինյանի մասնակցության մասին
 |tert.am|

ՀԱՊԿ գագաթնաժողովին դեռ ժամանակ կա, այս ամիսներին շատ բան կարող է փոխվել. Թասմագամբետովը՝ Փաշինյանի մասնակցության մասին |tert.am|

tert.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը կարտացոլի իր երկրի ինքնիշխան ընտրությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը։«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է: Բացի այդ, մինչև գագաթաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսներին շատ բան կարող է փոխվել. հուսով եմ՝ դեպի լավը»,- նշել է գլխավոր քարտուղարը:Փաշինյանը չի մասնակցել 2023 թվականին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին, ինչպես նաև հայտարարել է, որ Երևանը «սառեցրել է» մասնակցությունն այս կազմակերպությանը։
12:57 - 22 ապրիլի, 2024
Մեզ ասում են՝ արտաքին քաղաքականության այլընտրանքը պատերազմն է, մենք ասում ենք՝ կա այլընտրանք. Արա Այվազյան |tert.am|

Մեզ ասում են՝ արտաքին քաղաքականության այլընտրանքը պատերազմն է, մենք ասում ենք՝ կա այլընտրանք. Արա Այվազյան |tert.am|

tert.am: Ներկայումս արտաքին դերակատարներն են մեծամասամբ ձևավորում ու իրենց վտանգավոր ազդեցությունն ունենում Հայաստանի միջազգային վարքագծի ու ներքին օրակարգի վրա։ Այս մասին Դիվանագետների համահայկական խորհրդի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը: «Այս պայմաններում դիվանագիտությունն է, որ անխուսափելիորեն դառնում է մեր պետականության պաշտպանության առանցքային բնագիծը, ու մենք, որպես դիվանագետներ, որոնք կանգնած են եղել մեր արտաքին գերատեսչության ստեղծման ակունքներում, մեր ասելիքն ունենք»,- նշեց նա: Այվազյանի խոսքով՝ տևական ժամանակ ասվում էր, որ արտաքին այն քաղաքականությունը, որն այսօր վարվում է, չունի այլընտրանք, այլընտրանքը պատերազմն է։ «Մենք գտնում ենք, որ կա այլընտրանք՝ դիվանագիտական, քաղաքական միջոցներով, որը հիմնված կլինի խորը վերլուծության ու մեր մասնագիտական փորձի վրա, առաջիկա օրերին Դիվանագետների համահայկական խորհուրդը կազմակերպելու է կլոր-սեղան քննարկում՝ ներկայացնելու օրակարգի ուրվագծերը»,- ընդգծեց Արա Այվազյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:23 - 22 ապրիլի, 2024
Ոստիկանությունը չի կանխել «Ուազ»-ի հետ կապված միջադեպը․ «Մարտական եղբայրություն»

Ոստիկանությունը չի կանխել «Ուազ»-ի հետ կապված միջադեպը․ «Մարտական եղբայրություն»

Մարտական Եղբայրության անդամները կրկին ենթարկվում են քաղաքական հետապնդումների՝ շինծու գործերով. նշվում է միաբանության հաղորդագրության մեջ։ «Ինչպես գիտեք, երեկ՝ ապրիլի 21-ին, Մարտական եղբայրության անդամները հերթական այցով Տավուշում էին: Հանդիպելով հավաքված գյուղացիներին, ովքեր իրենց բողոքն էին արտահայտում սահմանագծի փոփոխության դեմ և փակել էին միջպետական ճանապարհը, միաբանները կանգնել են գյուղացիների կողքին։ ԵԿՄ մի խումբ սադրիչներ ՈՒԱԶ մակնիշի մեքենան վարել են ճանապարհը փակած գյուղացիների ուղղությամբ, ինչին ընդդիմացել են ցուցարարները։ Կարևոր ենք համարում հստակ արձանագրել՝ ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ, անմիջապես տեղում գտնվելով, չեն կանխել միջադեպը, թույլ են տվել, որ սադրիչներից մեկը բարձրանա ՈՒԱԶ-ի տանիքին և այնտեղից ցատկելով ոտքով հարվածի ցուցարարներին։ Միևնույն ժամանակ, ոստիկանությունը առիթն օգտագործել է Մարտական եղբայրության անդամներին ձերբակալելու և շինծու մեղադրանքներ ներկայացնելու համար։ Ձերբակալվել են անգամ Մարտական միաբանության այն անդամները, ովքեր ներկա չեն եղել միջադեպին։ Սա հստակ քաղաքական հետապնդում է Մարտական եղբայրություն միաբանության նկատմամբ։ Ոստիկանությունից պահանջում ենք ազատ արձակել մեր եղբայրներին և չդառնալ քաղաքական հետապնդումների գործիք՝ իշխանությունների ձեռքում»։
11:30 - 22 ապրիլի, 2024
ԵԽ հակակոռուպցիոն մարմինը կոչ է անում թափանցիկ դարձնել վարչապետի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը |civilnet.am|

ԵԽ հակակոռուպցիոն մարմինը կոչ է անում թափանցիկ դարձնել վարչապետի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերը |civilnet.am|

civilnet.am: Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերանայել վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի փակ գործընթացը։ GRECO-ն սա հրապարակել է Հայաստանի վերաբերյալ 5-րդ գնահատման զեկույցում։ «GRECO-ն առաջարկում է վերանայել վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի հետ կապված պետական գնումների գործող փակ գործընթացները՝ նպատակ ունենալով սահմանափակել դրանց օգտագործումը բացառապես այն դեպքերում, երբ դրանք բավականաչափ հիմնավորված են ազգային անվտանգության նկատառումներով»,- նշված է զեկույցում։ Երկրի ղեկավարների արարողակարգային ծախսերը գաղտնիացվեցին 2016-ին։ Չնայած Հայաստանում իշխանության փոփոխությանը՝ օրենքը պահպանվում է մինչ այժմ։ Վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի տրանսպորտային սպասարկման, կեցության, սննդի հետ կապված արարողակարգային բնույթի ծախսերը փակ են հանրության համար։ Այս օրենքի ընդունմանը 2016-ին նախորդել էին մի շարք աղմկահարույց գնումներ, օրենքի ընդունումից հետո կառավարությունը մերժում է արարողակարգային ծախսերի մասին որևէ տեղեկություն տրամադրել։ GRECO-ն զեկույցում կառավարությունից ակնկալում է նաև փոփոխություններ կատարել նախարարների ու վարչապետի խորհրդականների աշխատանքի ներկա կարգավորումներում. «Առաջարկում ենք, որ կարգավորվեն ու հստակեցվեն հասարակական հիմունքներով գործող խորհրդականների իրավական կարգավիճակը՝ նրանց համար թափանցիկության, հաշվետվողականության ու բարեվարքության ամենաբարձր չափանիշներ ապահովելու համար»։ GRECO-ն շեշտում է՝ թեպետ հասարակական հիմունքներով խորհրդականները չեն վարձատրվում, բայց նրանք ունեն գործադիր գործառույթներ, մասնակցում են որոշումների կայացմանը ու ունեն որոշիչ ազդեցություն քաղաքականությունների մշակման ոլորտում։ Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն այս մարմինը Հայաստանի իշխանություններին կոչ է արել նաև տեղեկատվության մատչելիության օրենսդրության մոնիտորինգ իրականացնել՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեղեկատվությունը մերժելու դեպքերին։ GRECO-ն առաջարկում է նաև դիտարկել տեղեկատվության ազատության հետ կապված վերահսկողության հատուկ մարմնի ստեղծման հարցը, որը կապահովի օրենսդրության իրականացումն ու մշտադիտարկում կիրականացնի։
11:18 - 22 ապրիլի, 2024
Դիմում ենք ՌԴ-ին՝ խաղաղապահների դուրսբերումը կասեցնելու և ԵՄ-ին ու ԱՄՆ-ին՝ Ադրբեջանին երկխոսության դաշտ բերելու նպատակներով. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը

Դիմում ենք ՌԴ-ին՝ խաղաղապահների դուրսբերումը կասեցնելու և ԵՄ-ին ու ԱՄՆ-ին՝ Ադրբեջանին երկխոսության դաշտ բերելու նպատակներով. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը մտահոգիչ և անհանգստացնող է, միաժամանակ՝ առաջ բերող բազմաթիվ հարցերով: Ակնհայտ է, որ միջազգային ներկայության բացակայությունն Արցախում նոր հնարավորություն կբացի Բաքվի հանցավոր քայլերի ու հայության հետքը վերացնելու քաղաքանության համար՝ միաժամանակ լրջագույն հարված հասցնելով արցախահայության վերադարձի տեսլականին: Այս մասին ասվում է ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ:«Զուգահեռաբար, անհասկանալի են ընդունված որոշումների իրական նպատակները մի իրավիճակում, երբ մինչև վերջերս պաշտոնական Մոսկվան խոսում էր 2020-ի նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի վերաբերյալ հայտարարության, դրան հաջորդած եռակողմ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին: Այսօր ՌԴ կողմից իրականացվող քայլերով հիշյալ պայմանավորվածությունների վերջնական տպալումը խնդրահարույց է և խիստ մտահոգիչ՝ անկախ անգամ ՀՀ գործող իշխանությունների որդեգրած կեցվածքից:Միաժամանակ, բազմիցս նշել ենք, որ Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը և Արցախի «էջը շրջելու» հանցավոր գործելակերպը որևէ կերպ չի բխում Հայաստանի ազգային, պետական շահերից, չի արտացոլում հայ ժողովրդի և հանրության մոտեցումները: Ավելին՝ այն լեգիտիմ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղղակիորեն հակասում է գործող իշխանությունների նախընտրական, ապա նաև Կառավարության ծրագրերում ամրագրված դրույթներին: Սա ակնհայտ ճշմարտություն է, որը, վստահաբար, տեսանելի ու ընկալելի պիտի լինի նաև ՌԴ մեր գործընկերների համար: Ի դեպ, այս համատեքստում որքան էլ ռուսական կողմը հղում է կատարում հայաստանյան իշխանությունների տարաբնույթ սխալների վրա, որքան էլ ընդգծի այսօրվա վիճակին հասնելու գործում վերջիններիս անմիջական մասնակցության փաստը (անկախ դրա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ լինելուց), այնուամենայնիվ, դա որևէ կերպ չի ազատում Ռուսաստանի Դաշնությանը՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ստանձնած սեփական պատասխանատվությունից:Ճգնաժամային իրավիճակները պահանջում են դրանց հաղթահարման համապատասխան լուծումներ, և, բնականաբար, նման իրավիճակում պատկերացնել, որ հայ ժողովրդի համար գոյաբանական նշանակության խնդիրներում երկխոսությունը պիտի իրականացվի միայն ու միայն լեգիտիմությունը կորցրած իշխանության հետ, առավել քան անընդունելի է, ավելին՝ նման գործելաոճը որևէ դրական արդյունքի չի հասցնի:Ելնելով վերոնշյալից՝ դիմում ենք.- Հայաստանյան հանրությանը, արցախահայությանը, Սփյուռքին՝ կոչ անելով լրջորեն գնահատել իրավիճակը, դրանից բխող հետևանքները և մեկնարկել համախմբված քննարկումների և գործողությունների շարք՝ աղետալի ընթացքը դադարեցնելու նպատակով:- Դաշնակից ՌԴ իշխանություններին և բարեկամ ռուս ժողովրդին՝ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը կասեցնելու և այս հարցի շուրջ լայն գործընկերային քննարկումներ սկսելու նպատակով:Միաժամանակ, կոչ ենք անում նաև միջազգային հանրությանը (մասնավորապես ԵՄ և ԱՄՆ գործընկերներին) առաջնորդվել արցախահայության իրավունքների վերաբերյալ նախկինում արված իրենց հայտարարություններով, իրավիճակին ադեկվատ, ժամանակին, հասցեական և գործնական միջոցներով քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի հանցավոր գործելաոճը, կանխելու հերթական ողբերգությունը, Ադրբեջանին բերելու երկխոսության դաշտ՝ քննարկելու համար միջազգային երաշխիքների ներքո արցախահայության՝ սեփական բնօրրան վերադարձի հարցերը», - ասվում է հայտարարությունում:
16:16 - 21 ապրիլի, 2024
Շառլ Միշելը ողջունել է Ալմա Աթիի հռչակագրի հիմքով սահմանազատման պայմանավորվածությունը |azatutyun.am|

Շառլ Միշելը ողջունել է Ալմա Աթիի հռչակագրի հիմքով սահմանազատման պայմանավորվածությունը |azatutyun.am|

azatutyun.am: data-sider-select-id="1bd7f752-9372-4b40-943d-8130fd1cdd13">Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991-ի Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք: Ընդգծելով, որ երկու երկրների միջև տարածքային ամբողջականության ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է նաև Բրյուսելում քննարկումների առանցքը՝ Միշելը հույս է հայտնել, որ այն կծառայի նորմալացման գործընթացին և խաղաղություն կբերի տարածաշրջանին։   Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով։ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը։
20:44 - 20 ապրիլի, 2024
Պուտինի հետ հանդիպում կլինի, թե երբ, Փաշինյանն այս պահին չի կարող ասել |azatutyun.am|

Պուտինի հետ հանդիպում կլինի, թե երբ, Փաշինյանն այս պահին չի կարող ասել |azatutyun.am|

azatutyun.am: data-sider-select-id="137b9b97-29a3-4f28-a3cf-a6772dea6962">Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կլինի, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, Ստեփանավանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ չհանդիպելու պլաններ չունեն։ Իսկ թե երբ, Փաշինյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել։ «Հանդիպում կլինի, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց երբ, կոնկրետ ոնց, այս պահին չեմ կարող ասել»,- ասաց գործադիրի ղեկավարը։ Ռուաստանի արտգործնախարարը երեկ չէր բացառել, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև առաջիկայում կլինեն շփումներ՝ երկկողմ հարաբերությունների վիճահարույց հարցերը քննարկելու համար։ Թե կոնկրետ երբ կարող են Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը հանդիպել, Լավրովն էլ չէր հստակեցրել։ Մինչ այդ, Կրեմլը հայտարարել էր, որ առաջիկա երկուշաբթի Ադրբեջանի նախագահն է մեկնում Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման։
19:15 - 20 ապրիլի, 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Երևանի և Բաքվի վերջին պայմանավորվածությունը
 |arm.sputniknews.ru|

Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Երևանի և Բաքվի վերջին պայմանավորվածությունը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Թուրքիան գոհունակությամբ է ընդունել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատում սկսելու մասին լուրը։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ: «Մենք ողջունում ենք 2024 թվականի ապրիլի 19-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների նիստում ձեռք բերված համաձայնագիրը»,- ասված է հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ այս իրադարձությունը կարևոր քայլ է խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման ճանապարհին: Հիշեցնենք, որ Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածները ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Վարչապետի աշխատակազմից էլ հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։ Տավուշցիները երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի ակցիա են սկսել։
17:11 - 20 ապրիլի, 2024
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը |1lurer.am|

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Նա ողջունում է սահմանազատման հարցով համաձայնությունը, որ ձեռք է բերվել ապրիլի 19-ին Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների կողմից: ՄԱԿ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել գոյություն ունեցող բոլոր երկկողմ հարցերը` հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակով»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանձնաժողովները նշում են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ  Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։
10:32 - 20 ապրիլի, 2024
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն |tert.am|

Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն |tert.am|

tert.am: Վաշինգտոնը ողջունում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը, որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման հիմք։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ», - հավելել է նա։ Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանձնաժողովները նշում են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ  Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։
10:20 - 20 ապրիլի, 2024