Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ։ Ծնվել է 1983թ․ Երևանում։ 1999-2004, ապա՝ 2008-2009թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնում: 2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2010 թվականից զբաղվել է լրագրությամբ։ 2016 թվականից համագործակցել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ՝ որպես լրագրող, խմբագիր և սցենարիստ։ 2018թ. նոյեմբերի 1-ին նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար:

Համահայկական դրամահավաքի միջոցով ձեռք բերված 105 ռոյալները կտեղադրվեն Ծիծեռնակաբերդում

Համահայկական դրամահավաքի միջոցով ձեռք բերված 105 ռոյալները կտեղադրվեն Ծիծեռնակաբերդում

Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցի կապակցությամբ «Դարի ղողանջ» հիմնադրամը նախաձեռնել է «105 ռոյալ» նախագիծը, որը նախատեսում է Ցեղասպանության տարելիցին ընդառաջ համահայկական դրամահավաքի միջոցով ձեռք բերված 105 ռոյալ տեղադրել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Դրանք կնվագեն դասական արվեստի ստեղծագործություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Հիշատակի միջոցառումների ավարտից հետո ռոյալները կնվիրաբերվեն Հայաստանի երաժշտական դպրոցներին, այդ թվում, դրանցից 10-ը՝ Արցախի Հանրապետությունում: 2020-ին համավարակի բերումով ծրագիրը հետաձգվել էր: Այժմ այն իրագործվում է, մարտի 2-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կտրվի ծրագրի մեկնարկը: «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ, ԱԳ նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ: Ծրագրին իրենց աջակցությունն են հայտնել արվեստի և մշակույթի մի շարք հայտնի գործիչներ: Հ.Գ. Միջոցառումների ավարտից հետո նկարում երևացող տաղավարը, բնականաբար, կապամոնտաժվի, և երեխաների սիրած շախմատը կվերադառնա իր տեղը»,- գրել է Կարապետյանը:
21:00 - 24 փետրվարի, 2021
Պարգևատրման ֆոնդը 2021-ի բյուջեով կրճատվել է 50 տոկոսով. Հակոբ Կարապետյանը մանրամասներ է հայտնել 2021 թ. բյուջեից

Պարգևատրման ֆոնդը 2021-ի բյուջեով կրճատվել է 50 տոկոսով. Հակոբ Կարապետյանը մանրամասներ է հայտնել 2021 թ. բյուջեից

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ Երևանի ավագանին հաստատել է քաղաքի 2021 թ. բյուջեն: «Ներկայացնեմ մի քանի փաստ՝ բյուջեից.   Տրանսպորտային համակարգի արդիականացում ծրագրով 4 մլրդ դրամ է նախատեսվել հին տրանսպորտային միջոցները նորերով փոխարինելու համար:   «Վերելակների հիմնանորոգում և պահպանում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 1 մլրդ 145,6 մլն դրամ: Ի դեպ, այս գումարից 1 մլրդ դրամը կուղղվի ևս 100 նոր վերելակների ձեռքբերմանը:   «Կանաչ տարածքների հիմնում և պահպանում» ծրագրով նախատեսվել է 3 մլրդ 750,0 մլն դրամ, որից 350 մլն դրամը նախատեսված է տրանսպորտային հատուկ միջոցների ձեռքբերման համար:   Ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման, վերանորոգման և պահպանման համար բյուջեից կհատկացվի 3 մլրդ 826,0 մլն դրամ:   Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար նախատեսված է շուրջ 600 մլն դրամ:   Պարգևատրման ֆոնդը, ի դեպ, 2021-ի բյուջեով կրճատվել է 50 %-ով. այն կազմում է 1 մլրդ դրամ:   2020 թ. ճշտված բյուջեի սեփական եկամուտների նկատմամբ 2021-ի սեփական եկամուտները ավելացել են 3 մլրդ 683,5 մլն դրամով»,- գրել է Կարապետյանը:      
16:27 - 23 դեկտեմբերի, 2020
Մամուլի քարտուղարը հերքում է Երևանի քաղաքապետի հրաժարականի պահանջի մասին լուրը

Մամուլի քարտուղարը հերքում է Երևանի քաղաքապետի հրաժարականի պահանջի մասին լուրը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լրատվամիջոցները տեղեկություն են տարածում, թե իբր քաղաքապետարանում այսօր «բունտ է տեղի ունեցել՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով»: Իրականությունը հետեւյալն է. Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հաշվի առնելով համավարակի եւ պատերազմի հարուցած իրավիճակը, այս տարվա սեպտեմբերից նպատակահարմար չի համարում կիրառել պարգեւավճարներ: Քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ՝ տեղեկանալով, որ տարեվերջյան պարգեւավճարներ չեն լինելու, այսօր հավաքվել են քաղաքապետարանի միջանցքում՝ պահանջելով բաժանել պարգեւավճարները:   Քանի որ հավաքի պահին քաղաքապետը ներկա չի եղել (մեկնել է Տավուշ)՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը աշխատակիցներին առաջարկել է քննարկումը շարունակել վաղը՝ քաղաքապետի ներկայությամբ»:
19:48 - 17 դեկտեմբերի, 2020
Երևանի ենթակայության մանկապարտեզները սեպտեմբերի 15-ից կվերաբացվեն՝ որոշ պայմաններով

Երևանի ենթակայության մանկապարտեզները սեպտեմբերի 15-ից կվերաբացվեն՝ որոշ պայմաններով

Երևանի ենթակայության մանկապարտեզների  2020 -2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Հարգելի համաքաղաքացիներ, գտնվելով «COVID 19» նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ճանապարհին՝ մասամբ վերսկսում ենք նախադպրոցական կրթությունը: 2020 -2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզների դռներն այդ օրվանից բաց կլինեն երեխաների համար»,- գրել է Կարապետյանը: Մամուլի խոսնակը իրազեկել է, որ յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում: «Առաջնահերթությունը տրվելու է աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,տվյալ հաստատություն աշխատակցի երեխային: Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է»,- գրել է Կարապետյանը: Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ Երևանի քաղաքապետարանն ակնկալում է քաղաքացիների ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում:
15:32 - 07 սեպտեմբերի, 2020
Նոր ուսումնական տարուն զուգահեռ 50-ից ավելի պահուստային ավտոբուս երթուղի դուրս կբերվի |hetq.am|

Նոր ուսումնական տարուն զուգահեռ 50-ից ավելի պահուստային ավտոբուս երթուղի դուրս կբերվի |hetq.am|

hetq.am: Նոր ուսումնական տարուն զուգահեռ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է շահագործել պահուստային 50-ից ավելի ավտոբուս: Այդ ավտոբուսները պատկանում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Ավտոբուսները երթուղի դուրս կգան, որպեսզի ուղևորները համավարակի պայմաններում պարտադրված չլինեն մարդաշատ հասարակական տրանսպորտով երթևեկել: Նշենք, որ սեպտեմբերի 15-ից բոլոր աշակերտների և ուսանողների համար բացվելու են դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները: «Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Ավտոբուսներն աշխատանքային վիճակի են բերվում, որպեսզի ընդգրկվեն երթուղային ցանցում»,- նշեց Հակոբ Կարապետյանը: Սակայն թե երբ պահուստային ավտոբուսները կշահագործվեն, դեռևս հստակ չէ: Քաղաքապետարանը նաև դեռ չի հայտնում, թե այդ ավտոբուսները որ երթուղին են սպասարկելու: Կարապետյանի փոխանցմամբ՝ դրանց շահագործման երթուղին որոշելու համար քաղաքապետարանում այժմ քննարկումներ են ընթանում:
13:08 - 04 սեպտեմբերի, 2020
Քաղաքապետարանը ոչ թե միկրոավտոբուսներ, այլ մինի ավտոբուսներ է ձեռք բերում. Հակոբ Կարապետյանը՝ Խաժակյանի գրառման մասին |aysor.am|

Քաղաքապետարանը ոչ թե միկրոավտոբուսներ, այլ մինի ավտոբուսներ է ձեռք բերում. Հակոբ Կարապետյանը՝ Խաժակյանի գրառման մասին |aysor.am|

aysor.am: Երևանի քաղաքապետարանը խոստացված ավտոբուսների փոոխարեն գնում է ոչ թե միկրոավտոբուսներ, ինչպես իր գրառման մեջ նշել է Դավիթ Խաժակյանը, այլ ավտոբուսներ: Թե ինչ մակնիշի են լինելու դրանք, ես չգիտեմ: Ավտոբուսները կարող են լինել ГАЗ գործարանի արտադրության կամ ուրիշ մակնիշի, այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:«Մենք ոչ թե բառախաղերով ենք զբաղվում, ինչպես պարոն Խաժակյանն է փորձում իմ տպավորությամբ անել, այլ քաղաքն ավտոբուսներ է պատվիրում: Ձեռք բերվելիք մեքենաները միկրոավտուբուսներ չեն, այլ փոքր տեղատարողությամբ «Gazel city next» մինի ավտոբուսներ՝ 2020 թվականի արտադրության: Փորձ է արվում լրատվական պղպջակների միջոցով ֆոն ստեղծել, որ քաղաքային իշխանությունը ձախողել է տրանսպորտային ռեֆորմը:Սակայն իրականությունն այն է, որ քաղաքային իշխանությունն այս փուլում պատվիրել է 100 փոքր ավտոբուս: Եթե մրցույթի արդյունքում կհաղթի «Գազել», X, Y, թե Z ընկերությունը, քաղաքի համար դա էական չէ: Քաղաքը պատվիրում է պայմաններ, ոչ թե մակնիշ: Եթե կհաղթի «Գազել» ընկերությունը, ուրեմն այն համապատասխանում է սահմանված չափանիշներին», - նշեց մեր զրուցակիցը:Հակոբ Կարապետյանի խոսքով՝ հայտարարված մրցույթն արդեն ավարտվել է, երեկ փաթեթը բացվել է: Մրցույթին մասնակցել է երկու կազմակերպություն, սակայն գնահատող անձնաժողովը դեռ որոշում չի կայացրել:Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ երևանցիների վճարած հարկերից քաղաքապետրանը գնում է նոր գազելներ՝ յուրաքանչյուրի համար վճարելով շուրջ 19.5 միլիոն դրամ:
14:16 - 01 սեպտեմբերի, 2020
Պայթյունի հետեւանքով անօթեւան մնացածների բնակարանների վարձակալության գումարը կփոխհատուցի քաղաքապետարանը |armtimes.com|

Պայթյունի հետեւանքով անօթեւան մնացածների բնակարանների վարձակալության գումարը կփոխհատուցի քաղաքապետարանը |armtimes.com|

armtimes.com: Օգոստոսի 26-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում քառահարկ շենքի պայթյունի հետեւանքով անթօեւան մնացած բնակիչներն առաջիկա 10 օրը կմնան հյուրանոցում, դրանից հետո բնակարան կվարձակալեն: Այս մասին հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ հավելելով՝ բնակարանների վարձակալության գումարը կփոխհատուցի քաղաքապետարանը: Հիշեցնենք՝ Ռայնիսի պայթյունի հետեւանքով անօթեւան մնացած 9 ընտանիք տեղավորվել էր հյուրանոցում: Ավերվել էր ընդհանուր առմամբ 12 բնակարան: Քաղաքապետարանից նաեւ հայտնեցին, որ շենքի մյուս շքամուտքերի բնակիչները շարունակում են ապրել իրենց տներում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ -ի Կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ Գուրգեն Նամալյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց՝ Ռայնիսի 1 հասցեում գտնվող տվյալ շենքի 1-ին, 2-րդ եւ 3-րդ շքամուտքերը բացարձակապես ապահով են, միանշանակ կարելի է ապրել: Իսկ այ 4-րդ շքամուտքում մասնագետը նկատել է որոշակի ձեւախախտումներ: «Ցավոք սրտի դեպքի օրը հնարավոր չէր բնակարաններ մտնել, որպեսզի մանրամասն ճաքերը եւ այլն տեսնեինք: Բայց հենց մուտքում նոր ճաքեր կան, դրա համար առաջարկվել է 4-րդ շքամուտքում մանրամասն հետազոտություն կատարել: Դե իսկ 5-րդը ավերված է: Պայթյունի օրը տեղում էինք, ես իմ նախնական կարծիքն ասել եմ, որը հետագայում ամբողջությամբ հիմնավորվեց՝ շենքն ամուր է»,- ասաց վարչության պետի տեղակալը, հավելելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախնական ուսումնասիրությունից հետո ապահովության համար եւս մեկ անգամ համապատասան ուսումնասիրություն կատարել: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:27 - 29 օգոստոսի, 2020