ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարվել է. պետությանը կվերադարձվի շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարվել է. պետությանը կվերադարձվի շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով որպես պետությանը պատճառված վնասի հատուցում՝ Սամվել Մայրապետյանից և Գագիկ Հակոբջանյանից համապարտության կարգով բռնագանձել 5 մլրդ 689 մլն 764 հազար դրամ: Դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ՝ բավարարվել է Գլխավոր դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Ներկայացված հայցադիմումի փաստական հիմքի համաձայն, Սամվել Մայրապետյանն ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամուտից առաջացող առանձնապես խոշոր չափերով հարկերը, 2006 թվականի ընթացքում, ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանի միջոցով, «Գլոբուս» ՍՊ ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Տերյան 66 հասցեի բնակելի շենքի 141 միավոր անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրերում ներառել են շուկայական արժեքից էականորեն ցածր գներ: Արդյունքում՝ Գագիկ Հակոբջանյանի և ֆիզիկական անձանց միջև «Կենտրոն» նոտարական տարածքի գրասենյակում կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, որոնցում բնակարանների 1 քմ-ի արժեքը նշվել է շուրջ 66.000 դրամ, ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75.000 դրամ, իսկ ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61.000 դրամ: Մինչդեռ տվյալ տարածքի բնակարանի 1 քմ շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 770.000 դրամ, ավտոկայանատեղի արժեքը՝ 160.000 դրամ, իսկ ոչ բնակելի տարածքի արժեքը՝ 875.000 դրամ: Այնուհետև, նշված գործարքներից առաջացող հարկային պարտավորությունների վճարման նպատակով՝ 2006 թվականի երկրորդ եռամսյակի՝ ԱԱՀ-ի հաշվարկում ակնկալվող 3 մլրդ 72 մլն 651 հազար դրամի փոխարեն՝ ներկայացրել է ընդամենը 228 մլն 696 հազար 200 դրամ ԱԱՀ գումարի հաշվարկ. այսինքն՝ պակաս է հաշվարկել ԱԱՀ-ի 2 մլրդ 843 մլն 955 հազար դրամը: Բացի այդ, նշված գործարքների իրական արժեքներն ամբողջությամբ չեն ներառվել 2006 թվականի շահութահարկի հաշվարկում և, հաշվի առնելով ընկերության համախառն եկամուտից նվազեցվող ծախսերը, 2006 թվականի շահութահարկի գումարն ակնկալվող 2 մլրդ 846 մլն 243 հազար 830 դրամի փոխարեն՝ Գագիկ Հակոբջանյանը ներկայացրել է 11 մլն 435 հազար դրամի չափով. այսինքն՝ պակաս հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 2 մլրդ 834 մլն 808 հազար դրամ: Հետագայում, Գագիկ Հակոբջանյանը «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հանցավոր գործունեությունը թաքցնելու, ինչպես նաև դրա բացահայտման վտանգը նվազեցնելու նպատակով՝ Սամվել Մայրապետյանի հանձնարարությամբ նախաձեռնել է ընկերության լուծարման գործընթացը, որպիսի պայմաններում 2006 թվականի նոյեմբերի 21-ին ընկերությունը լուծարվել է։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 05.04.2024 թվականի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4.4 մլրդ դրամ (11 մլն ԱՄՆ դոլար) (գումարի չափը որոշվել է դատաֆինանսատնտեսագիտական փորձաքննության եզրակացության հիման վրա):
13:49 - 06 ապրիլի, 2024
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 17 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 17 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դատախազը 2024 թվականի ապրիլի 3-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ՍՊ ընկերության տնօրեն Հ.Ա.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար: Դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ քրեական վարույթով պարզվել է, որ ընկերության տնօրեն Հ.Ա.-ն, 2023 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, խախտել է ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները: Մասնավորապես՝ Հ.Ա.-ն, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ընդհանուր 2800 խմ ծավալի ավազ՝ փչացնելով 12.018 քմ հողատարածք: Վերոնշյալ արարքի արդյունքում՝ պետությանը և համայնքին պատճառվել է 17 մլն 282 հազար 417 դրամի վնաս, որը 2024 թվականի ապրիլի 3-ին Ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է:
17:57 - 03 ապրիլի, 2024
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանից բռնագանձել 3 անշարժ գույք և 1 մլրդ-ից ավելի գումար

Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանից բռնագանձել 3 անշարժ գույք և 1 մլրդ-ից ավելի գումար

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մարտի 12-ին, 19-ին և 26-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումները: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։  Մասնավորապես՝  Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման թույլտվության վարչության նախկին պետ Արմեն Նալբանդյանից բռնագանձել՝ 3 անշարժ գույք 1 տրանսպորտային միջոց 270 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. 103.755 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2006-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՍՊ ընկերությունների սեփականատեր Արտակ Բաղիկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 5 անշարժ գույք. 4 իրավաբանական անձանցում մասնակցություն. 52 մլն դրամ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել՝ 3 անշարժ գույք. 1 տրանսպորտային միջոց.  Երևանի կենտրոնում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքն ամբողջությամբ. 933 մլն 144 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել. 208 մլն 214 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:
15:04 - 01 ապրիլի, 2024
Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: «2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց տեղի ունեցած հավաքի մասնակիցները, 18։00-ի սահմաններում և նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, հավաքի կազմակերպիչների կողմից զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերից հետո, նրանց կազմակերպմամբ, մոտեցել են Կառավարության շենքի մուտքին և, չենթարկվելով Ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ: Անկարգությունները զուգորդվել են ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և տարբեր առարկաներ ոստիկանների ուղղությամբ նետելով, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ հնչեցնելով: Դատախազը 2024 թվականի փետրվարի 26-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Լ.Ս.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելը, եթե մասնակցի արարքը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ անձի կյանքը կամ առողջությունը վտանգող այլ արարքի կատարմամբ, հրկիզումով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք գործադրելով կամ այդ գործողությունները կազմակերպելով կամ ղեկավարելով), իսկ Ն. Ա.-ի, Ջ. Ծ.-ի, Հ. Ա.-ի և Մ. Հ.-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը): Մեղադրյալներ Լ.Ս.-ի, Ջ.Ծ.-ի, Հ. Ա.-ի և Մ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը, իսկ Ն. Ա.-ի նկատմամբ այս վարույթով խափանման միջոց կիրառված չէ. վերջինս մեկ այլ գործով գտնվում է կալանքի տակ: 2024 թվականի մարտի 14-ին քրեական վարույթից անջատվել է վերոնշյալ անձանց վերաբերյալ մասը: 2024 թվականի մարտի 26-ին դատախազը հաստատել է Լ. Ս.-ի, Ջ. Ծ.-ի, Հ. Ա.-ի, Մ. Հ.-ի և Ն. Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:14 - 27 մարտի, 2024
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

Դատախազը 2024 թվականի մարտի 26-ին հաստատել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 21-ին դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ա.Ղ.-ի նկատմամբ այն բանի համար, որ նա, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանել է այն (Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մաս): 2022 թվականի նոյեմբերի 2-ին նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ 1991 թվականին Ա.Ղ.-ն Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ներկայությամբ «թագադրվելով»՝ ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը։ Ա.Ղ.-ի նկատմամբ կիրառվել են համակցված խափանման միջոցներ՝ բացակայելու արգելք և 20 մլն դրամի չափով գրավ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:34 - 26 մարտի, 2024
Արմավիրի մարզի նախկին գյուղապետն օրենքի խախտմամբ օտարել է համայնքի վարչական շենքը, որն այնուհետև ձեռք է բերել նրա որդին

Արմավիրի մարզի նախկին գյուղապետն օրենքի խախտմամբ օտարել է համայնքի վարչական շենքը, որն այնուհետև ձեռք է բերել նրա որդին

Արմավիրի մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գյուղերից մեկի վարչական շենքի (ներկայում բնակելի տան) կադաստրային գործը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Փարաքար համայնքի գյուղերից մեկի նախկին գյուղապետը, խախտելով Հողային օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները, գույքն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում, համայնքի սեփականությունը հանդիսացող՝ 246,6 քմ մակերեսով վարչական շենքը և 920 քմ հողամասը 2005 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված առուվաճառքի պայմանագրով՝ 978 հազար դրամով, վաճառել է քաղաքացի Տ.Խ.-ին: Այնուհետև, խախտելով Կառավարության 2002 թվականի համապատասխան որոշմամբ սահմանված կարգը, գյուղապետը 2005 թվականի սեպտեմբերի 9-ին թույլատրել է Տ.Խ.-ին գյուղի վարչական շենքի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի տան, որից հետո շենքն ու հողատարածքը հանել է հասարակական սպասարկման տարածքների ֆոնդի հաշվեկշռից ու ընդգրկել բնակելի ֆոնդի շենքերի հաշվեկշռում: 2009 թվականի հուլիսի 31-ին Տ.Խ.-ի և գյուղապետի որդու միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով գյուղապետի որդին 4 մլն 500 հազար դրամով ձեռք է բերել վերոնշյալ վարչական շենքն ու հողամասը: Հանցավոր գործունեությամբ ստացված գույքի ծագման աղբյուրն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով՝ վերոնշյալ գույքը 2017 թվականին 2 մլն դրամով օտարել են քաղաքացի Ս.Մ.-ին: Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: 2024 թվականի մարտի 22-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 296-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)): Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:47 - 26 մարտի, 2024
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին

Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին

Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը մարտի 25-ին ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներ Մարիսա Բարիսետին, Ռիչարդ Ֆեյին և Տալոն Ռոսին: Այս մասին հաղորդում են Դատախազության լրատվական ծառայությունից։ Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը շնորհակալություն է հայտնել ներկայացուցիչներին հանդիպումը նախաձեռնելու համար և բարձր գնահատել  Հայաստանում  ԱՄՆ դեսպանատան հետ մի շարք ուղղություններով փոխգործակցությունը: Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը  ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել Զինվորական դատախազության գործունեությունը, գործառույթները, աշխատանքի առանձնահատկություններն ու կարևորել փորձի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
10:21 - 26 մարտի, 2024
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց քաղաքացուն ընտրակաշառք առաջարկելու գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց քաղաքացուն ընտրակաշառք առաջարկելու գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Քաղաքացի Կ.Խ.-ն, որը 2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով առաջարկել էր ընտրակաշառք, 2024 թվականի մարտի 5-ին ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Արարատի մարզի համայնքներից մեկի բնակիչ Կ.Խ.-ն 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, այցելել է նույն համայնքի բնակիչ Ա.Վ.-ի բնակարան և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին յուրաքանչյուր քվեի դիմաց՝ որպես ընտրակաշառք, առաջարկել 30 հազար դրամ: Քաղաքացին մերժել է առաջարկը: Բացի այդ, Կ.Խ.-ն ընտրակաշառք է առաջարկել նաև Ա.Վ.-ի երկու դուստրերին: Նրանցից մեկը համաձայնել է առաջարկին և ստացել 30 հազար դրամի չափով ընտրակաշառք: 2021 թվականի հունիսի 30-ին Կ.Խ.-ի նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (երկու և ավելի անձի ընտրակաշառք առաջարկելը): Կ.Խ.-ի գտնվելու վայրը պարզ չլինելու և քննությունից թաքնվելու հիմքերով՝ վերջինիս նկատմամբ 2021 թվականի հուլիսի 1-ին հայտարարվել է հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև կաշառք ստացած անձի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրակաշառք ստանալը): 2021 թվականի օգոստոսի 10-ին ընտրակաշառք ստացած քաղաքացու նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը՝ գործուն զղջալու հիմքով: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մարտի 6-ի որոշմամբ՝ մեղադրյալ Կ.Խ.-ի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք՝ 2 ամիս ժամանակով, 1 մլն դրամի չափով գրավ և բացակայելու արգելք: 2024 թվականի մարտի 21-ին Կ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրակաշառք տալը) (երեք դրվագ): Դատախազը 2024 թվականի մարտի 25-ին հաստատել է Կ.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:05 - 25 մարտի, 2024
Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել գլխավոր դատախազին և ՆԳ նախարարին Նարեկ Սամսոնյանի ձերբակալման առիթով

Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել գլխավոր դատախազին և ՆԳ նախարարին Նարեկ Սամսոնյանի ձերբակալման առիթով

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Գրություններ՝ ՀՀ գլխավոր դատախազին և Ներքին գործերի նախարարին՝ Նարեկ Սամսոնյանին ( Նարեկ Սամսոնյան / Narek Samsonyan)՝ բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալելու առիթով։ Ուսումնասիրելով մարտի 22-ին համացանցում հրապարակված՝ Ն. Սամսոնյանին անմարդկային ձևով ձերբակալության կադրերը, որտեղ, իմ տպավորությամբ, կան խոշտանգման, արժանապատվության նսեմացման և ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դրվագներ՝ գրություններ եմ ուղարկել ուժային կառույցներին։ ՀՀ ներքին գործերի նախարարին ուղարկված գրությամբ պահանջել եմ պարզաբանել. ✔️ինչու՞ է անհրաժեշտություն առաջացել ուժի նման ցուցադրաբար կիրառմամբ ձերբակալել Ն. Սամսոնյանին: ✔️Ինչու՞ են ոստիկանները նրան ոչ միայն գետնին տապալում, երբ չի դիմադրում, այլեւ գլուխը սեղմում են ասֆալտին: Ոստիկանների ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների մասով ի՞նչ հանձնարարականներ են տրվել: Կա՞ն արդյոք պատժված ծառայողներ: ՀՀ գլխավոր դատախազին խնդրել եմ. ՀՀ ոստիկանության համազգեստով աշխատակիցների ու քաղաքացիական անձանց գործողություններին տալ քրեաիրավական գնահատական, Ուսումնասիրության ենթարկել Նարեկ Սամսոնյանի փաստաբանների հաղորդումները, ըստ որոնց՝ Ն. Սամսոնյանն իրավապահ մարմիններում զրկված է եղել փաստաբան ունենալու և իր պաշտպանությունն ապահովելու իրավունքից։ Հետևողական կլինեմ գործի ընթացքին և կտեղեկացնեմ հետագա զարգացումների մասին»։
10:54 - 25 մարտի, 2024
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում

Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Ֆիլիանա Բելլույանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Դավիթ Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից: Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ Կիմ Հարությունյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Աբգար Առաքելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հայկ Մովսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արսեն Կոստանյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի մարտի 22-ից: Կոտայքի մարզի դատախազության դատախազ Հրաչյա Ասատրյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Կարեն Բարսեղյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արմեն Միքայելյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Գալուստ Ղազարյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Էդուարդ Անդրեասյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Սյունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Գոհար Ադոնցն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Կարեն Կարապետյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Թիվ 1 կայազորի զինվորական դատախազության դատախազ Ալիկ Գրիգորյանը փոխադրվել է Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Թիվ 2 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Վահագն Իսկանդարյանը փոխադրվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Դավիթ Նավասարդյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն բաժնի դատախազի պաշտոնից: Արկադի Մկրտչյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի ավագ դատախազի պաշտոնից: Վարդան Վարդանյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
16:25 - 21 մարտի, 2024
Գլխավոր դատախազությունը վերջին 6 ամիսների ընթացքում ՀՀ-ին է վերադարձրել 24 մլն 657 հազար դոլարի գույք

Գլխավոր դատախազությունը վերջին 6 ամիսների ընթացքում ՀՀ-ին է վերադարձրել 24 մլն 657 հազար դոլարի գույք

Գլխավոր դատախազությունը երկու բացառիկ լիազորությունների՝ պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում վերջին 6 ամիսներին՝ 2023 թվականի չորրորդ և 2024 թվականի առաջին եռամսյակներում (2024 թվականի մարտի 20-ի դրությամբ) Հայաստանի Հանրապետությանն է վերադարձրել 9 մլրդ 937 մլն դրամի (24 մլն 657 հազար ԱՄՆ դոլարի) գույք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ 46 մլն 929 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 24 հազար 993 քմ հանգստի համար նախատեսված՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասը, կայացված վերջնական դատական ակտի հիման վրա, Կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ՝ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին:  Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ 37 մլն 593 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար 21 քմ հանգստի համար նախատեսված՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասը, կայացված վերջնական դատական ակտի հիման վրա, Կառավարության 2024 թվականի մարտի 14-ի որոշմամբ՝ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին:  Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող՝ 25 մլն 600 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 9 հազար քմ մակերեսով «հատուկ նշանակության» հողամասը, կայացված վերջնական դատական ակտի հիման վրա, Կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի որոշմամբ՝ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում՝ 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքվել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Արամայիսի Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ, որով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվում 608 մլն 634 հազար դրամ (1,5 մլն ԱՄՆ դոլար):  2024 թվականի փետրվարի 21-ին հաշտության համաձայնություն է կնքվել Գալուստ Լուկաշի Գրիգորյանի հետ, որով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16 հազար 013 քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով: Վերոնշյալ երկու գործերով դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացվի վերոնշյալ հողամասը Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծ, ինչպես նաև կնախաձեռնվի 608 մլն 634 հազար դրամը պետական բյուջե փոխանցելու գործընթաց: Գլխավոր դատախազության կողմից 2024 թվականի երկուսուկես ամիսների ընթացքում պետությանը վերադարձված գույքի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 737 մլն 156 հազար դրամ (608 մլն 634 հազար դրամը՝ գումարի տեսքով), իսկ 2023 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում՝ ավելի քան 7.2 մլրդ դրամ:
15:56 - 20 մարտի, 2024
Յուրի Մինասյանին դաժան ծեծի ենթարկելու և մահ պատճառելու դեպքով հետախուզում է հայտարարվել
 |hetq.am|

Յուրի Մինասյանին դաժան ծեծի ենթարկելու և մահ պատճառելու դեպքով հետախուզում է հայտարարվել |hetq.am|

hetq.am: Տնտեսագետ, շուկայագետ Յուրի Մինասյանը դաժան ծեծի է ենթարկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի հարևանությամբ գտնվող «Բիթլզ» ակումբի բակում և գիտակցության չգալով՝ 8 օր անց՝ մարտի 14-ին, մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել 2024թ․ մարտի 6-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում։ «Բիթլզ» ակումբից մի խումբ մարդիկ, այդ թվում Յու․ Մինասյանը, դուրս են եկել բակային հատված, որտեղ սկսվել է վիճաբանություն։ Ծեծկռտուքի ընթացքում Յուրի Մինասյանը գլխի շրջանում ստացել է բազմաբեկորային վնասվածքներ և գիտակցության չգալով՝ մարտի 14-ին մահացել է։ Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին փոխանցեցին, որ հարուցվել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետերով (մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով` անզգուշությամբ առաջացնելով հանցագործությունից տուժած անձի մահ)։ Դատախազության փոխանցմամբ՝ հայտարարվել է հետախուզում։
15:25 - 15 մարտի, 2024
Դատախազությունը պետությանը վերադարձրեց Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20000 քմ մակերեսով անտառային տարածքը

Դատախազությունը պետությանը վերադարձրեց Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20000 քմ մակերեսով անտառային տարածքը

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերից մեկով՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20000 քմ մակերեսով հողամասն (սկզբնական նպատակային նշանակությունը՝ անտառային տարածք) ամրացվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 6-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով պահանջվում էր՝ Անվավեր ճանաչել 2007 թվականի մայիսի 26-ի աճուրդը. Որպես հետևանք՝ անվավեր ճանաչել այդ ժամանակ Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Կավալենկո Շահգալդյանի և Սամվել Մայրապետյանի միջև 2007 թվականի մայիսի 31-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող մոտ 20000 քմ հողամասի նկատմամբ Սամվել Մայրապետյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը: 37 մլն 593 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 20000 քմ մակերեսով «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասի (անտառային տարածքի) նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
15:41 - 14 մարտի, 2024
Դատախազությունը պահանջում է նախկին պաշտոնյաներից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Դատախազությունը պահանջում է նախկին պաշտոնյաներից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 27-ին, մարտի 5-ին և մարտի 7-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երեք հայցադիմումներ (վարույթ ընդունված հայցադիմումների ընդհանուր քանակը՝ 102): Ինչպես տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, մասնավորապես՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 4 անշարժ գույք. 1 տրանսպորտային միջոց. 1 մլրդ 121 մլն 258 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել. 133 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության նախկին գլխավոր հաշվապահ Իշխան Վահրադյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 1 անշարժ գույքի գնման իրավունք. 1 տրանսպորտային միջոց. «Լյուքս Կապիտալ» ՍՊ ընկերությանը տրամադրած փոխառության պահանջի իրավունքի ապօրինի մասը՝ 4 մլն 267 հազար դրամ. 2 մլրդ 254 մլն 304 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2004-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել. 744 մլն 846 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք. 1 տրանսպորտային միջոց. 1 իրավաբանական անձում մասնակցություն Վահագնի թաղամասում գտնվող բնակելի տան ներկայիս շուկայական արժեքի 71 տոկոսը. 602 մլն 789 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել. 371 մլն 783 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:
17:10 - 12 մարտի, 2024
Անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած պաշտոնատար անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

Անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած պաշտոնատար անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

Դատախազը 2024 թվականի փետրվարի 20-ին հաստատել է անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը, 2023 թվականի ապրիլի 10-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրեն ամրակցված ավտոմեքենայով գնացել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկը և սենյակի վճարման հետ կապված հարցով վիճաբանության մեջ մտել վերոնշյալ համալիրի 17-ամյա մատուցողի հետ: Մատուցվող ծառայության դիմաց նախապես վճարելու կրկնակի պահանջից բարկացած՝ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձը ձեռքի ափով երկու անգամ հարվածել է անչափահասի դեմքին, ապա հրելով տարել համալիրի խոհանոց: Խոհանոցում համալիրի խոհարարի ներկայությամբ երկու ձեռքի ափերով առնվազն 23 հարված է հասցրել անչափահասի գլխին և մարմնի տարբեր մասերին (հարվածները հիմնականում ուղղվել են անչափահասի դեմքին և գլխին): 2023 թվականի մայիսի 10-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ: 2023 թվականի մայիսի 29-ին քննիչի կողմից հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին միջնորդություն էր ներկայացվել վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, որը դատախազի կողմից բավարարվել էր: Սակայն 2023 թվականի հունիսի 2-ին Տավուշի մարզի դատախազի կողմից վերացվել էր հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ հսկող դատախազի որոշումը և քրեական հետապնդում էր հարուցվել Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը): Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:50 - 12 մարտի, 2024
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը՝ հետախուզվող անձը հանձնվել է Չինաստանին

Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը՝ հետախուզվող անձը հանձնվել է Չինաստանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Ս.Վ.-ն, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Սա 2023 թվականի մարտի 18-ին ուժ մտած՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագրի հիման վրա բավարարված՝ հանձնման մասին երկրորդ միջնորդությունն է: ՀՀ գլխավոր դատախազի կողմից բավարարված առաջին միջնորդությունը վերաբերել է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող Ժ.Լ.-ին. վերջինս 2023 թվականի դեկտեմբերին հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ:
22:02 - 11 մարտի, 2024