ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում Հայաստանը պաշտոնապես դուրս կգա ՀԱՊԿ- ից
 |armenpress.am|

Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում Հայաստանը պաշտոնապես դուրս կգա ՀԱՊԿ- ից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը փաստացիորեն սառեցրել է իր գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում․ սա պետության քաղաքական որոշումն ու դիրքորոշումն է, որը պետք չէ շփոթել իրավական գործընթացների հետ։ Այս մասին մարտի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը չի մասնակցում կառույցի նիստերին, չունի մշտական ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում, չի օգտագործում իր քվոտան գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու համար, կարծիք չի արտահայտում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ։ «Քաղաքական որոշումն ու դիրքորոշումը պետք չէ շփոթել իրավական գործընթացների հետ։ Այո, մենք ՀԱՊԿ-ում փաստացիորեն մեր գործունեությունը սառեցրել ենք»,- ասաց վարչապետը։ Խոսելով այն մասին, թե ինչքանով է հայկական կողմի դիրքորոշումը ՀԱՊԿ նկատմամբ ազնիվ, արդար և բարոյապես ճիշտ, նա նկատեց, որ ՀՀ խնդրանքը և նաև պահանջը ՀԱՊԿ-ին մեկն է՝ հստակեցնել, թե որն է կառույցի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում։ «Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիր չենք ստեղծել։ Բոլոր խնդիրները ստեղծվել են այն կետից, երբ մենք հարց ենք բարձրացրել, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում և այդ հարցի պատասխանը չենք ստացել»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նկատեց, որ տարբեր քննարկումների ժամանակ Հայաստանը ստացել է ՀԱՊԿ և Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների շատ հստակ, տարակարծության և տարընթերցման տեղ չտվող դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է իրենց համար։ Սակայն, 2021 թվականի մայիսին, նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին տեղի են ունեցել իրադարձություններ, երբ այդ կարմիր գիծը հատվել է, մինչդեռ դրանց չեն հետևել ՀԱՊԿ կանոնադրության և ճգնաժամային իրավիճակներին արձանագրման կարգի մեջ նախանշված քայլերը։ Փաշինյանն արձանագրեց՝ եթե ՀԱՊԿ -ն կպատասխանի հարցին՝ թե որն է իր պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը և այդ պատասխանը կհամապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, դա կնշանակի ՝ Հայաստանի և ՀԱՊԿ միջև հարցերը հասցեագրված են, լուծված և ամփոփված՝ դրանից բխող հետևանքներով։ «Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Թե երբ, չեմ կարող ասել»,- եզրափակեց վարչապետը։
14:13 - 12 մարտի, 2024
ՀԱՊԿ-ը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել կազմակերպությանն անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ. Տասմագամբետով
 |tert.am|

ՀԱՊԿ-ը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել կազմակերպությանն անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ. Տասմագամբետով |tert.am|

tert.am: Երևանը վերջին շրջանում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը։ «Երևանն իսկապես վերջերս չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ կանոնակարգային դաշտին ամբողջությամբ համապատասխան: Քարտուղարությունը պարբերաբար Երևանի համապատասխան կառույցներին տեղեկացնում է ընդունած և ընդունվող որոշումների մասին։ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց նշված հայտարարությունների առնչությամբ նշեմ, որ Երևանից քարտուղարությունը կազմակերպությանն անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չի ստացել», - ասել է Տասմագամբետովը։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ կազմակերպությունը չի կատարել հանրապետության նկատմամբ ստանձնած պարտավորությունները Ադրբեջանի հետ սահմանին 2021-ին և 2022-ին սրման ժամանակ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան շարունակում է շփումը Երևանի հետ՝ պարզաբանելու Փաշինյանի հայտարարությունները։
10:11 - 12 մարտի, 2024
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է տարածաշրջանից դուրս խաղաղապահ առաքելություններին ընդլայնելու մտադրության մասին |news.am|

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է տարածաշրջանից դուրս խաղաղապահ առաքելություններին ընդլայնելու մտադրության մասին |news.am|

news.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նպատակ ունի ընդլայնել մասնակցությունը խաղաղապահ նախաձեռնություններին իր պատասխանատվության շրջանակից դուրս։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Կազմակերպությունն ավանդաբար հատուկ ուշադրություն է դարձնում խաղաղապահությանը։ Հիշեցնեմ, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հաջողությամբ իրենց դրսևորեցին 2022 թվականի հունվարին (Ղազախստանում իրավիճակի կայունացման ժամանակ,- նշում է ՏԱՍՍ-ը)։ Այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը նպատակ ունի ընդլայնել մասնակցությունը խաղաղապահ նախաձեռնություններին կազմակերպության պատասխանատվության շրջանակից դուրս»,- ասել է նա։ Տասմագամբետովը, մասնավորապես, ընդգծել է, որ խաղաղապահ գործունեության ընդլայնումն անհնար է առանց միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ սերտ համագործակցության, ինչպիսին ՄԱԿ-ն է։ «Այս պահին ակտիվորեն ձևավորվում են վարչական, իրավական և կազմակերպչական պայմաններ ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ներուժը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մեջ ինտեգրելու համար»,- նշել է Տասմագամբետովը։ -Այսպիսով, Ղազախստանի Հանրապետությունը մասնակցում է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Արեւմտյան Սահարայում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում եւ Լիբանանում։ Եվ մենք նախատեսում ենք ընդլայնել փոխգործակցության ձևաչափերը»,- հավելել է նա: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այս ոլորտում ՄԱԿ-ի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ կարևոր քայլ է եղել «համակարգող պետության» ինստիտուտի ներդրումը, որը իրավասու է հանդես գալ ՀԱՊԿ անդամ երկրների անունից՝ համաշխարհային կազմակերպության քարտուղարության հետ շփումներում։ Տասմագամբետովը հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի օրակարգում, որտեղ քննարկվել են կազմակերպության ներուժը ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության հետ կապելու հեռանկարները, այնուհետև կողմերը նշել են. խաղաղության պահպանման գլոբալ ջանքերում ՀԱՊԿ արդյունավետ մասնակցության կարևորությունը»։
10:05 - 12 մարտի, 2024
Այսքանից հետո էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք ՀԱՊԿ-ում մնանք, ինչի՞ համար մնանք, մնանք, որ ի՞նչ անենք. Սամվել Բաբայան
 |news.am|

Այսքանից հետո էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք ՀԱՊԿ-ում մնանք, ինչի՞ համար մնանք, մնանք, որ ի՞նչ անենք. Սամվել Բաբայան |news.am|

news.am: Հայաստանը հայտարարում է, որ սառեցնում է անդամակցությունը ՀԱՊԿ-ում ու չի բացատրում, թե ինչու է սառեցնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Սամվել Բաբայանը: «Ես ժամանակին իմ կարծիքը հրապարակային եւ գործող իշխանությանը գրավոր ներկայացրել եմ, որ պետք է սառեցնել: Պատճառն այն է, որ Բելառուսը լինելով ՀԱՊԿ-ի անդամ, Ադրբեջանին զենք է տվել, «Պոլոնեզ» ու էլի զենքեր է տվել, որոնք անգամ Ռուսաստանը չի վաճառել եւ լոբբինգ է անում Ադրբեջանին ՀԱՊԿ-ի շրջանակներում: Այսինքն Բելառուսը շահագրգիռ կողմ է եւ Ադրբեջանի շահերը լոբբին է անում այդ կառույցում: Կենտրոնական Ասիայի երկրները այդ նույն վիճակում են, 20 մլրդ-ից ավելի ներդրում է արել Ադրբեջանը այդ երկրներում, նրանք լոբբինգ են անում, չեն էլ թաքցնում: Շնորհավորում են Ադրբեջանի հաղթանակը, ամեն ինչ արել են, որ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը որեւէ դիրքորոշում չձեւակերպի 2020-ի պատերազմի ժամանակ: Այսինքն մենք այնտեղ չունենք դաշնակիցներ: Ունենք Ռուսաստանի հետ հարաբերություն, մնացածը ավելի շատ ադրբեջանամետ են: Մի ընտանիքի մեջ, որտեղ 6 հոգուց 4-ը քո դեմ են, հարց է ծագում՝ դու այնտեղ ի՞նչ ես անում: Դրա համար ես առաջարկել եմ Ռուսաստանի հետ ուղիղ ճանապարհային քարտեզ, պայմանագրերը փոխել, մինչեւ նորմալ վիճակի կգա Ռուսաստանը, հսկողություն կլինի այդ ընտանիքում, կհասկանանք՝ ով որտեղ է գնում: Այսքանից հետո էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք ՀԱՊԿ-ում մնանք, ինչի՞ համար մնանք, մնանք, որ ի՞նչ անենք, ինչ խնդիր լուծենք: Պարզ չի՞, որ անգամ Ռուսաստանի ցանկության դեպքում, այդ պետությունները դեմ են ՀՀ սահմանների պաշտպանության համար զորքեր մտցնելուն: Դրա համար ես դեռ 2021-ին առաջարկել եմ ուղիղ Ռուսաստանի հետ երկխոսության նստեն»,-ասաց Սամվել Բաբայանը: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։      
18:40 - 11 մարտի, 2024
Մեծ Բրիտանիան «կաշխատի դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում» |azatutyun.am|

Մեծ Բրիտանիան «կաշխատի դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում» |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը՝ որպես այդ երկրի ինքնիշխան իրավունք և աշխատելու է եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում, հայտարարել է ՄԹ զինված ուժերի նախարար Ջեյմս Հիպպին։ Նա նշել է, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային իր պարտավորությունները, միաժամանակ բրիտանացի պաշտոնյան նկատել է, որ սա դեռ չի նշանակում կազմակերպությունից պաշտոնական դուրս գալ: «Միացյալ Թագավորությունը ստորագրել է ԵԱՀԿ սպառազինությունների էմբարգոն, և, որպես այդպիսին, Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության համար ցանկացած օգուտ պետք է իրականացվի մանդատային սահմանափակումների շրջանակներում: Մենք կշարունակենք սերտորեն աշխատել Հայաստանի հետ՝ ավելի սերտ համագործակցության հնարավորությունները բացահայտելու նպատակով», - ի պատասխան պատգամավորներից մեկի հարցման՝ նշել է Ջեյմս Հիպպին։
19:11 - 10 մարտի, 2024
Արևմուտք գնալու դեպքում Երևանը Մոսկվայի նման թշնամի կունենա, դեպի ՌԴ՝ նշանակում է ՀՀ կորուստ. Գագիկ Մելքոնյան
 |azatutyun.am|

Արևմուտք գնալու դեպքում Երևանը Մոսկվայի նման թշնամի կունենա, դեպի ՌԴ՝ նշանակում է ՀՀ կորուստ. Գագիկ Մելքոնյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանն այժմ կանգնած է ընտրության առջև՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, Երևանը պետք է կողմնորոշվի՝ իր անվտանգային խնդիրները որ դեպքում ինչ կերպ կլուծվեն, հայտարարում է իշխող խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Ըստ նրա՝ Հայաստանն ինչ-որ պահի այդ ընտրությունը պետք է կատարի։ «Լավրովն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի, Արևմուտքն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Հիմա գնացիր դեպի Արևմուտք, Ռուսաստանի նման թշնամի ես ունենալու, գնացիր դեպի Ռուսաստան, դա նշանակում է Հայաստանի կորուստ՝ իր տարածքներով, Հայաստանի անկախությունը վերացնում եք, որովհետև վերջը մենք գիտենք՝ այնտեղ ինչ է, երբ մեզ առաջարկում են մտնել ռուս-բելառուս կազմ՝ դաշինք, դա արդեն Հայաստանի վերջն է», - ասաց «Քաղաքացիական պայմանագրի» անդամը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ացնած շաբաթ չբացառեց՝ Հայաստանը կարող է նաև դե յուրե սառեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Կազմակերպության վերաբերյալ Երևանից հնչող գնահատականներին շաբաթավերջին արձագանքեց նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Անթալիայի դիվանագիտական ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովն ընդգծեց՝ հետևում են Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և և հետևություններ կանեն սեփական գործնական քայլերը պլանավորելիս: Լավրովի խոսքով՝ ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի շուրջ: Երևանը ոչ այս, ոչ էլ ՀԱԿՊ-ից դուրս գալու հարցով դեռ որոշում չունի, վստահեցնում է իշխանական պատգամավորը: Միևնույն ժամանակ Գագիկ Մելքոնյանը չի բացառում՝ եթե Հայաստանը շարունակի այժմյան քաղաքականությունը, կհեռացվի Մոսկվայի առաջնորդած դաշինքից: «Այդ ամեն ինչը քննարկվում է, այդ քննարկումից հետո կերևա՝ իրե՞նք են մեզ դուրս հանելու, թե՞ մենք ենք դուրս գալու։ Բայց ժամանակ կա, որովհետև քննարկումները դեռ գնում են», - շեշտեց իշխանական պատգամավորը։
19:29 - 04 մարտի, 2024
Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի վերջնական որոշմանը․ Լավրով

Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի վերջնական որոշմանը․ Լավրով

Մոսկվան սպասում է, որ Երևանը  ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ իր վերջնական որոշման մասին արդեն հայտարարի։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։   «Սպասում ենք, որ բոլորիս պաշտոնապես հաստատեն, թե որն է լինելու վերջնական որոշումը․ ասում են՝ դե ֆակտո սառեցնում ենք ՀԱՊԿ-ում [շփումը-խմբ․], եթե ուզենք՝ դե յուրե կսառեցնենք, դե յուրե դուրս կգանք, ԵԱՏՄ-ն մեզ առայժմ հետաքրքիր է, քանի որ մենք այդտեղից ինչ-որ բան ենք ստանում»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ «դա այդքան էլ գեղեցիկ պատկեր չէ»։  «Մենք իսկապես կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենց համար կողմնորոշվեին, թե ինչպես են ցանկանում շարունակել ապրել և փոխադարձ հիմունքներով իրականացնել այն համաձայնագրերը, որոնք մեզ կապում են ինտեգրացիոն տարբեր կառույցներում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ 
17:23 - 02 մարտի, 2024
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, բայց որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը․ Ալեն Սիմոնյան

ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, բայց որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը․ Ալեն Սիմոնյան

ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չկա, բայց որևէ մեկը չի բացառում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, մեր հանրությունն էլ է դրա մասին խոսում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ալեն Սիմոնյանը։  Հարցին, թե խնդիրներ չե՞ն լինի Ռուսաստանի հետ, եթե չեն բացառում կառույցից դուրս գալը, Սիմոնյանը պատասխանեց․  «Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ խնդիրներ պետք է ստեղծի, հարձակվի մեզ վրա, սանկցիաներ կիրառի, արդեն ի՞նչ պետք է անի: Մենք պաշտպանության կարիք ունեինք, թե Լեռնային Ղարաբաղի մասին եմ խոսում, թե Հայաստանի ինքնիշխան տարածքի, բայց մեկ տասնյակից ավելի դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում: Չեն էլ ասում, որ չեն օգնելու, գոնե ասեն՝ չենք օգնելու։ Ասում են՝ դե լավ, տեսնենք, հասկանանք, բայց մեր երկիրը և մեր մարդիկ անսահման չեն, մենք այդքան ռեսուրս չունենք, որ մեր տղաների հաշվին և մեր սահմանների հաշվին, սպասենք մեր դաշնակիցը երբ է օգնելու», - նշեց ՀՀ ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում։
16:30 - 29 փետրվարի, 2024
Հայաստանը դե յուրե չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին. Ղազախստանի ԱԳ փոխնախարար
 |tert.am|

Հայաստանը դե յուրե չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին. Ղազախստանի ԱԳ փոխնախարար |tert.am|

tert.am: Ղազախստանի իշխանություններն աշխատում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունը։ Ղազախստանը տվյալներ չունի այն մասին, թե արդյոք Հայաստանը իրավական քայլեր ձեռնարկե՞լ է ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, պարզաբանել է  ԱԳ փոխնախարարը։ «Մենք տեսնում ենք հայտարարություն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը փաստացի դադարեցնելու մասին: Որքանով ես գիտեմ, Հայաստանը որևէ իրավական քայլ չի ձեռնարկել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը կասեցնելու համար։ Այսինքն՝ Հայաստանը դե յուրե չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- պարզաբանել է փոխարտգործնախարարը։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։  Երեկ Փաշինյանը նաև ասել էր, որ «հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք ՀԱՊԿ-ի հետ շփումը, եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք»:
13:30 - 29 փետրվարի, 2024
Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք ՀԱՊԿ-ի հետ շփումը, եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուր է էլ պիտի սառեցնենք, բա ինչ անենք. Փաշինյան
 |tert.am|

Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք ՀԱՊԿ-ի հետ շփումը, եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուր է էլ պիտի սառեցնենք, բա ինչ անենք. Փաշինյան |tert.am|

tert.am: Մենք հարց ենք տվել ՀԱՊԿ-ին և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել։   Այս մասին Ազգային Ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։   «Այդ հարցի բացակայությունը, մեր կարծիքով, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը։ Իսկ այդ հարցը շատ պարզ է՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Այս հարցը ծագել է 2021 թվականի մայիսի, նոյեմբերի, 2022 թ. սեպտեմբերի իրադարձություններից հետո»,-ասաց Փաշինյանը։   «Ըստ էության, ՀԱՊԿ մեր գործընկերնրեը հրաժարվել են տալ իրադրությանը գնահատական, ինչն առաջացրել է այս իրավիճակը»։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում գործունեությունը «սառեցնելու» վերաբերյալ իր հայտարարությանը, Փաշինյանը հավելեց․ «Արդեն մեկ տարի մենք ՀԱՊԿ-ում չունենք մշտական ներկայացուցիչ։ ՀԱՊԿ միջոցառումներին բարձր մակարդակով տևական ժամանակ չենք մասնակցում։ ՀԱՊԿ-ում գործում է կոնսենսուսի սկզբունքը՝ որոշումների կայացման համար, բայց մենք դրան չենք մասնակցում մի պարզ պատճառով, որովհետև չունենք այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է մասնացենք»,-ասաց Փաշինյանը։ Նա նշեց նաև, թե կառավարությունը հստակ գիտի ՀՀ սահմանները՝ «դե յուրե նշանակությամբ, միլիմետրի ճշտությամբ»։ «ԵՄ-ն ՀՀ սահմանները ճանաչել է հստակ, օրինակ՝ 2023 թվականի հոկտեմբերին Գրանադայի քառակողմ հայտարարությամբ, օրինակ՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությամբ։ ՌԴ-ն նույնպես եռակողմ հայտարարությամբ ընդունել է ՀՀ սահմանները 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության տեքստում, որի տակ կա դրված նաև ՌԴ նախագահի ստորագրությունը։ Դրանից հետո Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում ասել ենք՝ այն, ինչի տակ ստորագրել ենք, եկեք արտահայտենք որպես ՀԱՊԿ-ի պատասխանատվության արեալ։ Դա տեղի չի ունեցել։ Ես խոսում եմ 2021-22 թվականների մասին, բայց 2023 թվականն էլ անցավ, և մենք պետք է դիրքավորվենք։ ՀԱՊԿ-ը բողոքելու տեղ չէ, որ գնանք, բողոքենք։ Մենք այդ կազմակերպության լիարժեք անդամ ենք, մենք այդտեղ դիտորդ կամ հյուր չենք, որ բողոքենք»,-ասաց Փաշինյանը։ «ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում և պատասխան, անում է ուղիղ հակառակը։ Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք, բա ուրիշ ի՞նչ պետք է անենք»։
19:25 - 28 փետրվարի, 2024
Չեմ հասկանում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության «սառեցման» մասին հայտարարության տրամաբանությունն ու ոճը. Զախարովա
 |news.am|

Չեմ հասկանում ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության «սառեցման» մասին հայտարարության տրամաբանությունն ու ոճը. Զախարովա |news.am|

news.am: Մենք կտրականապես չենք ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2020 և 2021 թվականներին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորությունները իբր չկատարելու վերաբերյալ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Երևանի հետ կապված այսպես կոչված հավաքական անվտանգության պայմանագիրը չի իրականացվել, հատկապես. 2021-2022 թթ., իսկ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին «սառեցված է»: «Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել է կազմակերպության քարտուղարության և միասնական շտաբի գնահատման առաքելություն, որն ուղարկվել է երկրի սահմանամերձ շրջաններ։ Արդյունքների հիման վրա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատրաստվել է որոշում Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ։ Մենք մեղավոր չենք, ոչ էլ ՀԱՊԿ մյուս անդամները, որ այս հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր հանրապետությանը ռազմատեխնիկական օգնություն տրամադրել և մի շարք այլ միջոցներ, Հայաստանի իշխանությունների կողմից մերժվեց անհիմն պատրվակով: Ավելին, դրա դիմաց Երևանը ցուցադրաբար նախընտրեց հրավիրել ԵՄ-ից կեղծ դիտորդների։ Հայտնի փաստերն իրենք են խոսում և կասկած չեն թողնում հենց այդ ներկայացուցիչների աշխատանքի զրոյական արդյունավետության մասին։ Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով ու պարտավորություններով։ Միևնույն ժամանակ, ցավով նշում ենք, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, և դա ակնհայտորեն չի համապատասխանում բարեկամ հայ ժողովրդի շահերին և երկրի անվտանգության ապահովման խնդիրներին։ Հուսով ենք, որ Երևանը կհասկանա, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ, կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով, այլ ոչ թե դրանք անվերջ, քաոսային կերպով հանրային տարածք նետելով։ Եթե ​​խոսենք հայտարարության ոճի և կառուցման տրամաբանության մասին, ապա, ճիշտն ասած, ես այնքան էլ չեմ հասկանում. հենց վերջերս Հայաստանի ներկայացուցիչներն ասացին, որ ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանը։ Եթե ​​ՀԱՊԿ-ը, պաշտոնական Երեւանի կարծիքով, լքել է Հայաստանը, ինչպե՞ս կարող է Հայաստանը սառեցնել իր մասնակցությունը դրան»,- ասել է Զախարովան։
16:51 - 28 փետրվարի, 2024
ՀՀ–ՀԱՊԿ հարաբերությունների սառեցումը քաղաքական գնահատական է. Խանդանյան
 |armeniasputnik.am|

ՀՀ–ՀԱՊԿ հարաբերությունների սառեցումը քաղաքական գնահատական է. Խանդանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը քաղաքական գնահատական է, ոչ թե իրավական ամրագրում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա նշեց, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա, և արդեն ավելի քան մեկ տարի Հայաստանը չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին: «Մենք բազմիցս հնչեցրել ենք մեր դիրքորոշումները ՀԱՊԿ–ի գործունեության կամ անգործության վերաբերյալ։ Դա իրավիճակի կոնկրետ արձանագրում է։ Ժամանակը ցույց կտա` հետագայում կհետևեն գործընթացներ, թե ոչ»,– ասաց Խանդանյանը։ Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին: Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
13:10 - 28 փետրվարի, 2024
ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլուզվի. Լուկաշենկո |armeniasputnik.am|

ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլուզվի. Լուկաշենկո |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀԱՊԿ–ից դուրս գալու մասին Հայաստանից պաշտոնական ծանուցումներ Բելառուսը չի ստացել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Մենք այս խնդիրը քննարկել ենք նախագահների հետ Կազանում։ Մենք ՀԱՊԿ-ից ոչ մեկին չենք վռնդում, միշտ աջակցել ենք, աջակցում ենք և կաջակցենք Հայաստանին, որպես մեր դաշնակից, բայց եթե նրանք չեն ուզում լինել ՀԱՊԿ անդամ... ՀԱՊԿ-ը չի փլուզվի»,– ասել է նա։ Նա նաև հավելել է, որ հանգիստ է արձագանքում Փաշինյանի հայտարարությանը՝ կազմակերպությանը Երևանի մասնակցությունը «սառեցնելու մասին»։ «Հայաստանում Փաշինյանը չի կարող որոշել մտել ՀԱՊԿ, թե դուրս գալ այնտեղից։ Այդ երկրում որոշում է խորհրդարանը։ Կարծում եմ, որ Հայաստանի խորհրդարանում սթափ դատող մարդիկ ավելի շատ են»,– նշել է նա։Լուկաշենկոն խորհուրդ է տվել հայաստանին չշտապել դուրս գալ ինտեգրացիոն կառույցներից՝ հայտարարելով, որ հետ վերադառնալը դժվար կլինի:
13:12 - 25 փետրվարի, 2024
Բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը. ԱՄՆ պետքարտուղարություն |amerikayidzayn.com|

Բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը. ԱՄՆ պետքարտուղարություն |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շուրջ վարչապետ Փաշինյանի օրերս արած հայտարարությունների ու պաշտպանության ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի մասին:   «Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը շարունակելու իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և մենք աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- հայտնել են Պետքարտուղարությունից։ Անդրադառնալով Մոսկվայի հետ Երևանի հարաբերություններում առկա խնդիրներին՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է. «Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում կամ այլուր: Մենք բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը»: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը, ըստ էության, սառեցրել է մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ ՀԱՊԿ քարտուղարությունը, արձագանքելով այս հայտարարությանը, նշել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենայն հավանականությամբ, վերաբերում է կազմակերպության մի շարք միջոցառումներին Հանրապետության չմասնակցելուն: Իսկ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան Երևանից պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի մեկնաբանությունների առնչությամբ։
10:51 - 24 փետրվարի, 2024