Կանադա

Կանադան սահմանադրական միապետություն է, որը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։ Կանադայի մայրաքաղաքը Օտտավան է։ Պետական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը:

Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 31-ին:

1995թ. հունվարին Հայաստանը դեսպանություն է բացել Կանադայում:

1997թ. Կանադան պատվո հյուպատոս է նշանակել Հայաստանում:

Երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր:

Կանադայի վարչապետը դատապարտել է Մոնրեալի 2 հրեական դպրոցների վրա կրակոցները և համալսարանում տեղի ունեցած բախումները
 |tert.am|

Կանադայի վարչապետը դատապարտել է Մոնրեալի 2 հրեական դպրոցների վրա կրակոցները և համալսարանում տեղի ունեցած բախումները |tert.am|

tert.am:  Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն դատապարտել է Մոնրեալում երկու հրեական դպրոցների վրա կրակոցները, ինչպես նաև նույն քաղաքում համալսարանի ուսանողների միջև բախումները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ըստ հրապարակման՝ դպրոցների վրա կրակոցներ են արձակվել նոյեմբերի 9-ի գիշերը։ Երկու դպրոցներից էլ հայտնել են, որ փամփուշտների անցքեր են հայտնաբերել դռների վրա։ Միջադեպերի հետևանքով տուժածներ չկան։ Իսկ նոյեմբերի 8-ին Կոնկորդիա համալսարանում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմի նկատմամբ հակառակ հայացքներ ունեցող խմբերի միջև բախումներ են տեղի ունեցել։ Կան տուժածներ։ «Ես հասկանում եմ, որ մարդկանց խորապես մտահոգում է այն, ինչ տեղի է ունենում այնտեղ։ Սակայն բռնությունը, ատելությունը, հակասեմականությունը, իսլամաֆոբիան և այնպիսի տեսարանները, որոնք մենք տեսանք Կոնկորդիա համալսարանում, կամ հրեական դպրոցների վրա գիշերն արձակված կրակոցները, այդ ամենն անընդունելի է», - հայտարարել է Թրյուդոն։ Ըստ ոստիկանության՝ Տորոնտոյում հոկտեմբերի 7-ից հետո 3 շաբաթվա ընթացքում հրեաների և մուսուլմանների դեմ ատելության հանցագործությունները ավելի քան կրկնապատկվել են՝ համեմատած ամբողջ 2022 թվականի հետ։  
11:03 - 10 նոյեմբերի, 2023
Բորելը Մելանի Ժոլիի հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության հարցը
 |factor.am|

Բորելը Մելանի Ժոլիի հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության հարցը |factor.am|

factor.am: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը կանադական կողմի մասնակցությունը։ «Հաճելի էր հանդիպել իմ ընկերոջը՝ Մելանի Ժոլիին ԵՄ-Կանադա գագաթնաժողովին ընդառաջ։ Մենք մանրամասն քննարկում ունեցանք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության համար և ընդգծեցի Կանադայի կարևոր աշխատանքը Հայիթիի ուղղությամբ»,-գրել է Բորելը X-ի իր էջում։ Հիշեցնենք, որ  Կանադայի ԱԳ նախարարը հոկտեմբերի վերջին Հայաստան այցի ընթացքում այցելել էր նաև Ջերմուկում ԵՄ քաղաքացիական առաքելություն ու հայտնել, որ կանադական կողմը երկու դիտորդ է ուղարկելու, որոնք պետք է միանան առաքելությանը։
17:22 - 08 նոյեմբերի, 2023
Կանադան շատ կարճ ժամանակում երկու դիտորդ կուղարկի Հայաստան, որոնք կմիանան ԵՄ դիտորդական առաքելությանը
 |aysor.am|

Կանադան շատ կարճ ժամանակում երկու դիտորդ կուղարկի Հայաստան, որոնք կմիանան ԵՄ դիտորդական առաքելությանը |aysor.am|

aysor.am:  Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդներ կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելությանը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Ջերմուկում է նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել Հայաստան, երկու դիտորդ կարճ ժամանակահատվածում ժամանելու են Հայաստան։ Կարծում ենք, որ Կանադան հետագայում նաև կընդլայնի իր այս ներդրումը»,- ասաց Հովհաննիսյանը։ Փոխնախարարն ասաց, թե Ջոլին շեշտել է՝ Կանադայի համար կարևոր է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ 
13:48 - 26 հոկտեմբերի, 2023
Բաքուն արձագանքել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների թեմայով Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությանը |factor.am|

Բաքուն արձագանքել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների թեմայով Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությանը |factor.am|

factor.am: Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հայտարարությունը հարուցել է պաշտոնական Բաքվի դժգոհությունը։  Ադրբեջանի ԱԳՆ-ն Մելանի Ժոլիին մեղադրել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ կողմնակալ դիրքորոշման մեջ և «կոչ անում հրաժարվել սադրիչ հայտարարություններից»։ «Այն իրավիճակում, երբ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ չկա, կանադացի նախարարի հակառակ հայտարարությունները Կանադայի կողմից դրսևորված ակնհայտ կողմնակալության վառ օրինակ են»,- ասվում է հայտարարության մեջ։ Բաքվին դուր չեն եկել հատկապես Կանադայի ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավոր սահմանման մասին հայտարարությունները։ «Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Կանադան չի բացառում պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի դեմ, մենք նշում ենք, որ ծայրահեղ անընդունելի ենք համարում կանադական կողմի փորձը՝ խոսել Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով, և դա չի համապատասխանում երկու երկրների շահերին»,- ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններից՝ դրանք անվանելով «սադրիչ ու կողմնակալ»՝ պնդելով, թե «Երևանի դիրքորոշման պատճառով է խաղաղության գործընթացը դանդաղել»։ Չնայած պաշտոնական Բաքվի այս պնդումներին՝ հենց Ադրբեջանն է հրաժարվել բրյուսելյան հարթակում հոկտեմբերի վերջին  նախատեսված հանդիպմանը մասնակցելուց։
12:03 - 26 հոկտեմբերի, 2023
Կանադան ԵՄ-ից դուրս առաջին երկիրն է, որը միանում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը․ Մելանի Ժոլի
 |armenpress.am|

Կանադան ԵՄ-ից դուրս առաջին երկիրն է, որը միանում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը․ Մելանի Ժոլի |armenpress.am|

armenpress.am: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին այցելել է Ջերմուկ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Կանադայի արտաքին գործերի նախարարը իր այցը սկսել է Ջերմուկում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ այցով։   «Շատ հաճելի  է Ջերմուկում գտնվելը՝ ավելին իմանալու այն աշխատանքի մասին, որ իրականացրել է Եվրոպական Միության առաքելությունը, որին միանում է Կանադան։ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը միանում է այս առաքելությանը։ Այսպիսով, մենք կքննարկենք լոգիստիկ հարցեր, թե ինչպես կարող ենք ինտեգրվել այս կարևոր առաքելությանը, որը կարևոր է տարածաշրջանի հումանիտար հարցերը հասցեագրելու, ինչպես նաև խաղաղություն և կայունություն բերելու առումով»,- ԵՄ դիտորդների հետ հանդիպմանն ասել է Ժոլին։ Ջերմուկ այցի ընթացքում Կանադայի ԱԳ նախարարը կայցելի նաև մարտական դիրքեր, ինչպես նաև հանդիպում կունենա ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ։
11:01 - 26 հոկտեմբերի, 2023
Մեր նպատակը Հայաստանին օգնելն է այս դժվար իրավիճակում․ Կանադայի ԱԳ նախարարը՝ ՀՀ վարչապետին

Մեր նպատակը Հայաստանին օգնելն է այս դժվար իրավիճակում․ Կանադայի ԱԳ նախարարը՝ ՀՀ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիին:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Վարչապետը Փաշինյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի տիկին նախարար, հարգելի ընկերներ, ողջունում եմ ձեզ մեր երկրում։ Թույլ տվեք առաջին հերթին հայտնել իմ գոհունակությունը՝ մեր երկրում Կանադայի դեսպանատան բացման առիթով, ինչը, կարծում եմ, իսկապես նշանակալի իրադարձություն է մեր երկկողմ հարաբերությունների համար: Մասնավորապես, այժմ մենք կունենանք ռեզիդենտ դեսպան, ինչը նշանակում է, որ կունենանք շարունակական երկխոսություն: Սա շատ կարևոր է, մասնավորապես, ներկայիս հանգամանքներում։ Շատ կարևոր է շեշտել, որ սա մի շարք  բանակցությունների, այցերի արդյունքն է։ Հիշում եմ, որ այս մասին խոսակցությունը մեկնարկել է 2018 թվականին, երբ վարչապետ Թրյուդոն այցելեց Հայաստան, որի շրջանակում մենք ունեցանք խոսակցություն, ինչից հետո մեզ այցելեց հատուկ ներկայացուցիչ Դիոնը, որից հետո Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու մասին զեկույցը թողարկվեց։ Իհարկե, մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումն ու ջանքերը։ Բարի գալուստ Հայաստան»։ Իր հերթին, Մելանի Ջոլին շնորհակալություն հայտնել  վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել. «Ես համոզված եմ, որ պարոն վարչապետն Օտտավայից ևս մտովի և սրտում տոնում է դեսպանատան բացումը մեզ հետ միասին։ Ուրախ ենք, որ Հայաստանում ունենք առաջին դեսպան, ով լավ է ճանաչում Հայաստանը, որովհետև նա երկար ժամանակ աշխատել է Հայաստանի գծով արտաքին հարաբերությունների վարչությունում։ Եվ նա նաև մեր երկրում ձեր հրաշալի դեսպանի մտերիմ ընկերն է, ով նույնպես հիմա մեզ հետ է։ Մենք ձեզ մոտ ենք եկել մի ժամանակահատվածում, որը գիտենք, որ Հայաստանի համար բավականին բարդ ժամանակահատված է։ Մենք հետևել ենք սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններին, և իհարկե, մեր նպատակը Հայաստանին օգնելն է այս դժվար իրավիճակում, ինչպես նաև օգնել, որպեսզի տարածաշրջանը լինի ավելի խաղաղ և կայուն։ Մենք սա անում ենք առաջին հերթին ԵՄ առաքելության մեջ ներգրավվելով, մենք ԵՄ ոչ անդամ միակ պետությունն ենք, որը մասնակցում է ԵՄ առաքելությանը։ Սա առաջին քայլն է Հայաստանում առավել ներկայություն ապահովելու հարցում։ Այսօր մենք հայտարարել ենք ԵՄ հումանիտար աջակցությանը նոր ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին՝ հասցեագրելու այն խնդիրները, որոնք առաջացել են այդքան մեծ թվով էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղից հարկադրական տեղահանության հետևանքով։ Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին»։ Կանադայի ԱԳ նախարարը հավելել է, որ վաղը կայցելի Հայաստանի հարավ՝ հանդիպելու տեղական իշխանություններին և ԼՂ-ից բռնի տեղահանության ենթարկված ժողովրդին: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, այդ համատեքստում կարևորել միջազգային աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Կանադա համագործակցության օրակարգային հարցերի շուրջ:
18:06 - 25 հոկտեմբերի, 2023
Վստահ ենք, որ կիրառելի մեխանիզմների արդյունավետ գործարկումը կարող է նպաստել մեր տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտի վերացմանը․ Արարատ Միրզոյան
 |armenpress.am|

Վստահ ենք, որ կիրառելի մեխանիզմների արդյունավետ գործարկումը կարող է նպաստել մեր տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտի վերացմանը․ Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծում է, որ միջազգային գործընկերների բոլոր ուղերձները, Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր երկու որոշումները գործուն ազդեցություն չունեցան Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա, ինչի հետևանքով Ադրբեջանը իր շարունակական գործողություններով ամբողջական էթնիկ զտում իրականացրեց Լեռնային Ղարաբաղում։ Արարատ Միրզոյանն այս մասին ասաց Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ «Հավելեմ, որ մենք վստահ ենք, որ առկա են կիրառելի մեխանիզմներ, որոնց արդյունավետ գործարկումը կարող է նպաստել տարածաշրջանում անպատժելիության մթնոլորտի հաղթահարմանը և հայրենիքից զրկված ժողովրդի իրավունքների հասցեագրմանը։ Միրզոյանը երախտագիտություն հայտնեց Կանադայի կառավարությանը ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների հասցեագրման նպատակով ԿԽՄԿ-ի միջոցով հումանիտար աջակցություն տրամադրելու համար։
15:25 - 25 հոկտեմբերի, 2023
Կանադայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 25-ին կայցելի Հայաստան
 |tert.am|

Կանադայի ԱԳ նախարարը հոկտեմբերի 25-ին կայցելի Հայաստան |tert.am|

tert.am: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հոկտեմբերի 25-27-ը կայցելի Հայաստան՝ խորացնելու հայ-կանադական հարաբերությունները: Այս մասին հայտնում է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ մանրամասնելով, որ Ժոլին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: «Նա պաշտոնապես կբացի Կանադայի նոր դեսպանատունը, որը թույլ կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը: Նախարար Ժոլին նաև կքննարկի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի վերջին ռազմական գործողության հետևանքով տեղահանված հազարավոր քաղաքացիական անձանց հրատապ կարիքները լուծելու ուղիներ: Նա նաև կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի և վերահաստատելու Կանադայի հանձնառությունը՝ պայքարելու ժխտման կամ ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ», - ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:
17:44 - 23 հոկտեմբերի, 2023
Բայդենը, Թրյուդոն, Մակրոնը, Շոլցը, Մելոնին և Սունակը համատեղ հայտարարություն են արել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ |tert.am|

Բայդենը, Թրյուդոն, Մակրոնը, Շոլցը, Մելոնին և Սունակը համատեղ հայտարարություն են արել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ |tert.am|

tert.am: Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի համատեղ հայտարարությունը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բախման վերաբերյալ:Հայտնի է, որ նախօրեին Բայդենը զրույցել է այս առաջնորդների հետ:Առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունն Իսրայելին և ահաբեկչությունից պաշտպանվելու նրա իրավունքին և կոչ են արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը, ներառյալ խաղաղ բնակչության պաշտպանությունը: Նրանք ողջունել են ՀԱՄԱՍ-ի կողմից երկու պատանդի ազատ արձակումը և կոչ են արել անհապաղ ազատ արձակել մնացած բոլոր պատանդներին:Նրանք պարտավորվել են սերտ համակարգել գործողությունները՝ աջակցելու տարածաշրջանում իրենց քաղաքացիներին, մասնավորապես նրանց, ովքեր ցանկանում են լքել Գազայի հատվածը:Ղեկավարները ողջունել են Գազայի հատվածում պաղեստինցիներին առաջին մարդասիրական շարասյունների հասնելու հայտարարությունը և պարտավորվել են շարունակել համակարգումը տարածաշրջանի գործընկերների հետ՝ ապահովելու սննդի, ջրի, բժշկական օգնության և մարդասիրական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ այլ օգնության կայուն և անվտանգ հասանելիություն:Ղեկավարները պարտավորվել են շարունակել սերտ դիվանագիտական համակարգումը, այդ թվում՝ տարածաշրջանի առանցքային գործընկերների հետ՝ կանխելու հակամարտության տարածումը, ապահովելու կայունությունը Մերձավոր Արևելքում և աշխատելու դեպի հակամարտության քաղաքական լուծում և կայուն խաղաղություն:
13:57 - 23 հոկտեմբերի, 2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարարի հետ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Լաչինի միջանցքի` ավելի քան 9-ամսյա արգելափակմանը հաջորդած՝ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է իր կողմից ծրագրված էթնիկ զտումների քաղաքականությունը, որը, ուժի կիրառման քաղաքականության հետ մեկտեղ պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի:   Մտքեր են փոխանակվել նաև հայ-կանադական երկկողմ օրակարգի հարցերի շուրջ:
21:40 - 27 սեպտեմբերի, 2023