ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

ԿԸՀ-ն ներկայացրել է Արզնի և Լերմոնտովո համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ներկայացրել է Արզնի և Լերմոնտովո համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ մի շարք համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ստորև ներկայացնում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները Արզնի և Լերմոնտովո համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ․ Արզնի համայնքում կայացած ավագանու անդամի ընտրություններում 116 ձայնով առաջատար է Արտաշես Լալայանը: Համայնքում ընտրելու իրավունք ունեցող 2200 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 200-ը։ Այլ թեկնածուների ստացած քվեների վերաբերյալ նախնական տվյալները՝ այստեղ։ Լերմոնտովոյի ավագանու անդամի ընտրություններում 46 ձայն ունի Վասիլի Կորոլյովը։ Նախնական տվյալները՝ այստեղ։ Այս համայնքում կայացել են նաև համայնքի ղեկավարի ընտրություններ․ 167 ձայնով հաղթել է Էդիկ Չախալյանը, մյուս թեկնածուն՝ Ռաֆիկ Խառատյանը, 17 ձայն է հավաքել։ Նշենք, որ Լերմոնտովոյում քվեարկելու իրավունք ունեցող 679 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 196-ը։
11:20 - 15 նոյեմբերի, 2021
Ստեփանավանում հաղթանակ է տարել ՔՊ-ն․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է ներկայացրել

Ստեփանավանում հաղթանակ է տարել ՔՊ-ն․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է ներկայացրել

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, համամասնական ընտրակարգող ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել Կապան, Իջևան և Ստեփանավան համանքներում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները՝ ստորև․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 705 ձայն կամ 13․8%«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 218 ձայն կամ 4․26%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 4 004 ձայն կամ 78.4% Նշենք, որ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ընտրելու իրավունք ուներ 13 343 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 5107-ը։ Ստեփանավանում ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորում էր Վանո Հակոբյանը, ՔՊ-ի ցուցակը՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, իսկ ԲՀԿ-ի ցուցակը՝ Հարություն Ղարագոզյանը։ Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:  
09:55 - 15 նոյեմբերի, 2021
Ժամը 14։00–ի դրությամբ Կապանում ընտրությանը մասնակցել է ընտրողների  38․69%–ը, Իջևանում` 17․01%-ը․ ԿԸՀ-ն նոր տվյալներ է հրապարակել

Ժամը 14։00–ի դրությամբ Կապանում ընտրությանը մասնակցել է ընտրողների 38․69%–ը, Իջևանում` 17․01%-ը․ ԿԸՀ-ն նոր տվյալներ է հրապարակել

Ընտրելու իրավունք ունեցող 80 798 ընտրողներից 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 20 770-ը կամ 25․71 տոկոսը: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ ամփոփելում ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները։ Կապանում՝ 31 644 քաղաքացիներից ժամը 14։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 12 243 ընտրող, կամ ընտրողների` 38․69 տոկոսը, Իջևանում՝ 33 090 ընտրողից՝ 5629-ը կամ 17,01 տոկոսը: Ստեփանավանում 13 333 ընտրողից մասնակցել է 2572 ընտրող կամ 19,29 տոկոսը, Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից 92-ը կամ 13,55 տոկոսը, իսկ Արզնի համայնքում 2052 ընտրողից՝ 234-ը կամ 11,40 տոկոսը: Բոլոր համայնքներում ընտրելու իրավունք ունեցող 80 798 ընտրողներից 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 20 770-ը կամ 25․71 տոկոսը: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով։ Ավագանու անդամի ընտրություններ են Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։ Լերմոնտովոյում ընտրելու են նաև համայնքի ղեկավարին։  
15:37 - 14 նոյեմբերի, 2021
ՀՀ ո՞ր համայնքներում 2022-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

ՀՀ ո՞ր համայնքներում 2022-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը այս տարվա նոյեմբերի 3-ին՝ Ազգային ժողովի պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնել էր, որ 2022 թ․-ին Հայաստանի Հանրապետության 24 համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։     Infocom-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ճշտել է, թե գալիք տարվա ընթացքում որ համայնքներում են ՏԻՄ ընտրություններ նախատեսվում։ ԿԸՀ-ից մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ հանձնաժողովը սպասվող ընտրությունների վերաբերյալ կարող է որոշակի կանխատեսում կատարել՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության  կանոնակարգումը, ըստ որի ՏԻՄ-երը ընտրվում են 5 տարի ժամկետով։ Այսպիսով,  2022 թ․-ին ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում այն համայնքներում, որտեղ վերջին անգամ ընտրություններ են անցկացվել  5 տարի առաջ՝ 2017թ․-ին։ Իսկ 5 տարի առաջ ընտրություններ են ացնկացվել հետևյալ համայնքներում․ Արագածոտնի մարզի Արագածավան, Ծաղկահովիտ, Ալագյազ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Շողակաթ, Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Գյուլագարակ, Լոռի բերդ, Մեծավան, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Շնող, Կոտայքի մարզի Ակունք, Բյուրեղավան, Չարենցավան, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս, Տավուշի մարզի Բերդ համայնք։  Անդրադառնալով հարցին, թե որ համայնքներում որ ընտրակարգով են անցկացվելու ՏԻՄ ընտրությունները, ԿԸՀ-ից հիշեցրել են Ընտրական օրենսգրքով սահմանված դրույթները,  որոնց համաձայն մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի ավագանու անդամի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով, իսկ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ավագանու ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2022 թ.-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կիրառվող  ընտրակարգի վերաբերյալ կարող է կատարել որոշակի կանխատեսումներ՝ հիմք ընդունելով ընտրողների թվի վերաբերյալ այն տվյալները, որոնք առկա են եղել այդ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների 2017 թ․-ի  ընտրությունների ժամանակ։ Վերոգրյալի հաշվառմամբ՝ Արագածոտնի Ալագյազ, Գեղարքունիքի Շողակաթ և Լոռու մարզի Շնող համայնքներում կանխատեսվում է մեծամասնական ընտրակարգով համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրությունների անցկացում։ Մնացած համայնքներում կանխատեսվում է համամասնական ընտրակարգով համայնքների ավագանիների ընտրություններ»։ ԿԸՀ-ից տեղեկացրել են նաև, որ 2022 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին որոշում դեռ չի ընդունվել, որոշումն ընդունվելու դեպքում այն կզետեղվի ԿԸՀ պաշտոնական կայքում։ Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Հայաստանի 6 մարզի 9 համայնքներում։  Նոյեմբերի 14-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն ՀՀ 4 մարզի 5 համայնքներում, իսկ դեկտմբերի 5-ին՝ 9 մարզի 38 համայնքներում։ Նանե Ավետիսյան  
16:57 - 10 նոյեմբերի, 2021
2022 թվականին 24 համայնքում կանցկացվեն ընտրություններ, կձևավորվի մոտ 300 տեղամաս. Տիգրան Մուկուչյան |1lurer.am|

2022 թվականին 24 համայնքում կանցկացվեն ընտրություններ, կձևավորվի մոտ 300 տեղամաս. Տիգրան Մուկուչյան |1lurer.am|

1lurer.am: 2022 թվականին 24 համայնքում կանցկացվեն ընտրություններ: Այդ աշխատանքներն իրականացնելու համար կձևավորվի մոտ 300 տեղամաս: Այս մասին ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Գալիք տարվա ֆինանսական հատկացումները կլինեն հիմնականում երեք ուղղությամբ՝ ապարատի պահպանման ծախսեր, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցում և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նշվել է, որ ապարատի պահպանման ծախսերը նախորդ տարվա համեմատ փոփոխություն չեն կրել: Ընտրական օրենսգրքում փոփոխությամբ պայմանավորված՝ նախատեսվում են ծրագրային նոր լուծումներ՝ նոր մոտեցմամբ:
16:13 - 03 նոյեմբերի, 2021
ԿԸՀ-ն ներկայացրել է մանդատների բաշխումը 6 համայնքների ավագանիներում

ԿԸՀ-ն ներկայացրել է մանդատների բաշխումը 6 համայնքների ավագանիներում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև ավագանիներում մանդատների բաշխումը։ Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. առավելագույն թվով մանդատներ ունի «Բալասանյան դաշինք» կուսակցությունը՝ 14 մանդատ: «Քաղաքացիական պայմանագիր» 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն 4 մանդատ, Հանրապետական կուսակցություն` 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցություն` 2 մանդատ: Գորիսի ավագանիում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ․ առավելագույն՝ 13 մանդատ ունի  «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7 մանդատ, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 1։ Մեղրիի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝  ավագանիում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ․ առավելագույն՝ 6 մանդատ ունի «Հանրապետություն» կուսակցությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 5 մանդատ, «Ազատական» կուսակցությունը՝ 2, «Ապրելու երկիրը»՝ 2։ Տաթեւում՝ 3 քաղաքական ուժ։ 7 մանդատ ունի «Քաղաքացիական պայմանագիրը», «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ 6, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2։ Տեղի համայնքի ավագանիում ներկայացված կլինի 2 քաղաքական ուժ․ առավելագույն՝ 10 մանդատ ունի «Քաղաքացիական պայմանագիրը»,  «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 5։ Դիլիջանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝  ավագանիում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ․ առավելագույն՝ 13 մանդատ ունի «Քաղաքացիական պայմանագիրը»։  «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի 5, «Քաղաքացու որոշում» ՍԴՀԿ-ն՝ 2, «Հանրապետությունը»՝ 1 մանդատ։   Մարզ Համայնք կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը Մանդատ Շիրակ Գյումրի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 11 «ԶԱՐԹՈՆՔ»ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 4 «ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 14 «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ»ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2 Սյունիք Գորիս «ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ» ԴԱՇԻՆՔ 13 ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 7 Սյունիք Մեղրի ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2 «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ»  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2 «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 6 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 5 Սյունիք Տաթև «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ»  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2 «ՇԱՆԹ ԴԱՇԻՆՔ» ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 6 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 7 Սյունիք Տեղ «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ»  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 5 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 10 Տավուշ Դիլիջան «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ»  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 5 «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 13 «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2
18:55 - 24 հոկտեմբերի, 2021
«Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են 1-ով, ՔՊ-ի ձայներն ավելացել են 9- ով. ԿԸՀ-ն ավարտել է վերահաշվարկը

«Առուշ Առուշանյան» դաշինքի ձայները պակասել են 1-ով, ՔՊ-ի ձայներն ավելացել են 9- ով. ԿԸՀ-ն ավարտել է վերահաշվարկը

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ին, ժամը 16.00-ին ավարտել է 2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:  Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, մանրամասնելով, որ վերահաշվարկվել է ընդհանուր թվով 9 տեղամասերի քվերակության արդյունքները՝ 7-ը Տաթև համայնքում և մեկական Գորիս և Տեղ համայնքներում։ Նշվում է, որ վերահաշվարկի աշխատանքներին ներկա են գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները, քարտուղարները, իսկ առանձին դեպքերում՝ նաև տեղամասային հանձնաժողովների անդամները,  յուրաքանչյուր կուսակցությունից մեկական  վստահված անձինք, երկու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և տեղական դիտորդներ: Վերահաշվարկի արդյունքում հստակեցվել է, որ Գորիս համայնքում «Առուշ Առուշանյան» կուսակցությունների դաշինքի կողմ ձայները պակասել են 1-ով, իսկ անվավեր քվեաթերթիկներն ավելացել են 1-ով։ Տեղ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 1-ով, չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը շտկվել է և անճշտությունների չափը պակասել է 100-ով։ Տաթև համայնքում՝ վերահաշվարկ իրակացված բոլոր յոթ տեղամասերի արդյունքների հանրագումարում «Ապրելու երկիր» կուսակցության կողմ ձայները չեն փոփոխվել, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության կողմ ձայները ավելացել են 3-ով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմ ձայները ավելացել են 8-ով: Անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 11-ով, անճշտությունների չափն ավելացել է 3-ով։
18:02 - 20 հոկտեմբերի, 2021
Սյունիքում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է ենթադրյալ հանցագործության 10 ահազանգ, հարուցվել է 1 քրեական գործ

Սյունիքում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է ենթադրյալ հանցագործության 10 ահազանգ, հարուցվել է 1 քրեական գործ

Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ և Մեղրի համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առնչությամբ ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ 11 հաղորդում և ահազանգ, որոնցից 2-ը՝ մինչև քվեարկության օրը, 9-ը՝ քվեարկության ընթացքում: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Ահազանգ-հաղորդումներից 9-ը եղել են ԶԼՄ հրապարակումներ, այդ թվում նաև դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների ներկայացուցիչների կողմից ներկայացված՝ տարաբնույթ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ արված հայտարարությունների վերաբերյալ, որոնք վեր են հանվել իրականացվող մշտադիտարկման արդյունքում, իսկ 2-ը ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրեր են: Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝ 3-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, 2-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 1-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 4-ը՝ այլ բնույթի են, այդ թվում՝ կապված ընտրատեղամասերի մոտակայքում կուտակումների, վարչական ռեսուրսների օգտագործման, ընտրողների ուղղորդման վերաբերյալ արված հայտարարություննեի հետ:   Դատախազության հաղորդագրության համաձայն՝ ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 9-ը հաղորդում, որոնք բնույթով եղել են ընդհանրական, Ոստիկանության մարզային բաժինների կողմից, նաև մարզի դատախազության հանձնարարությամբ, դարձվել են ստուգման առարկա՝ դրանցում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով: Իսկ 2-ի առթիվ, որոնցից մեկը վերաբերել է առերևույթ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելուն, իսկ մյուսը՝ առերևույթ ընտրակաշառքի բաժանմանը, հետաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր: Դրանցից առաջինն ընթացքի մեջ է, իսկ մյուսով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասի և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:  Նշված քրեական գործով կատարվում է նախաքննություն: 
12:16 - 18 հոկտեմբերի, 2021
ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը 33.23% է․ ամենացածր տոկոսը Գյումրիում է

ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը 33.23% է․ ամենացածր տոկոսը Գյումրիում է

Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 55410-ը կամ 33.23 տոկոսը։ Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երեք համայնքներից 1-ում ընթացել են ավագանու անդամի ընտրություններ, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 152 տեղամասեր: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 152 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 318 տեխնիկական սարքավորում: Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 15 զանգվածային լրատվության միջոցներ:
21:25 - 17 հոկտեմբերի, 2021
«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 12:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

«Անկախ դիտորդի» հայտարարությունը` ՏԻՄ ընտրություններում 12:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2021 թ. հոկտեմբերի 17-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Ֆիոլետովո, Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրությունները ավելի քան 45 տեղամասերում և 4 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Առաքելության դիտորդները տեղաբաշխված են հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական տարբեր վարք դրսևորած տեղամասերում, ինչպես և այցելում են մյուս տեղամասերը և շրջագայության միջոցով դիտարկում համայնքներում ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը: Շրջիկ դիտորդական խմբերը դիտարկել են նաև հանձնաժողովի նիստը լրացուցիչ տեղամասերում։ Ստորև ներկայացնում ենք 53 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն առաքելության իրավաբանների և շրջիկ խմբերի կողմից արձանագրված միջադեպերը: Այսպես, հանձնաժողովի նիստի ընթացքում դիտարկված 53 տեղամասային կենտրոններից 2-ում ՏԸՀ նիստը նախատեսված 7։00-ի փոխարեն մեկնարկել է 6։45-ին, ինչը հնարավորություն չի տվել դիտարկել նիստի մեկնարկը և անդամների վիճակահանությունը։ 2 տեղամասերում նիստը մեկնարկել է 5, մեկում՝ 15 և մեկում` 30 րոպե ուշացումով։ Վերջին տեղամասում հանձնաժողովի նիստն ավարտվել է 8։10-ին, քանի որ տեղամասի կնիքն ինչ-որ պատճառով տեղում չի եղել և բերվել է այլ վայրից։ Դիտարկված 53 տեղամասային կենտրոններից 2-ում քվեարկության սենյակը գտնվել է նկուղում (երկուսն էլ Գյումրիում), իսկ 6 դեպքում՝ 2-րդ հարկում: 5 տեղամասեր գնահատվել են որպես բացարձակապես ոչ մատչելի, աստիճաններով մուտքի դեպքում չեն ունեցել թեքահարթակ և լայն մուտք, իսկ քվեարկության սենյակում և քվեախցիկում հնարավոր չի եղել ազատորեն տեղաշարժվել: Տեսողության խնդիրներ ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության համար նախատեսված բրայլյան կաղապարներ առկա են միայն Գյումրի համայնքի տեղամասերում, որտեղ կիրառվում են առանձին քվեաթերթիկներ։ Այսինքն, բրայլյան կաղապարներ չեն տրամադրվել մեկ քվեաթերթիկով և գրիչով քվեարկող համայնքներում։ Բոլոր տեղամասերում քվեախցիկներում լուսավորությունը գնահատվել է բավարար։ Բոլոր տեղամասերում անվնաս են եղել բոլոր քվեաթերթիկները։ Մեկ տեղամասում չի աշխատել տեխնիկական սարքավորումներից մեկը, սակայն խնդիրը բարձրաձայնելուց հետո խոտանը վերացվել է։ 3 տեղամասերի քվեարկության սենյակներում քվեախցիկների hետևում եղել է բաց տարածք, ինչը կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը: Դիտարկվող տեղամասերից որևէ մեկում չի նկատվել գտնվելու իրավունք ունեցող անձանց մուտք գործելու խոչընդոտում: Երկու տեղամասերում արձանագրվել է գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն՝ 2 դեպքում դա ոստիկաններն էին, որոնցից մեկը հեռացել է ինքնակամ, իսկը մյուսը նախագահի պահանջով՝ դիտորդի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո, ևս մի դեպքում ներկա էր փորձում գտնվել առաջադրված թեկնածուն, սակայն լքել է տարածքը՝ նույնպես դիտորդների կողմից բարձրաձայնման արդյունքում: Հարկ է նշել, որ տեղամասում առանց հանձնաժողովի նախագահի հրավերի գտնվող ոստիկանների թիվը էականորեն նվազում է նախորդ տարիների ընտրությունների համեմատ: Ուշագրավ է, որ ավագանու անդամների ընտրություններին յուրաքանչյուր կուսակցությունից/դաշինքից միաժամանակ գտնվելու իրավունք ունի միայն մեկ վստահված անձ, և այս կանոնը չի խախտվել դիտարկված տեղամասերից որևէ մեկում: Այնուամենայնիվ, շրջիկ դիտորդի այցելած տեղամասերից մեկում միաժամանակ գտնվել են միևնույն կուսակցության 3 վստահված անձինք: Դիտարկված ընտրատեղամասերից միայն 4-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք, ևս 4-ում միայն մեկ ուժը ներկայացնող վստահված անձինք՝ 2-ը «Առուշ Առուշանյան», 1՝ «Հանրապետություն» կուսակցություն և 1՝ «Ապրելու երկիր» կուսակցություն: Սյունիքում առաքելության դիտորդներն արձանագրել են, որ Տեղ համայնքում մեքենաներով մարդկանց են տեղափոխում տեղամաս: Ընդ որում, նկատվել է նաև առանց համարանիշների մեքենա, որի մասին դիտորդները տեղեկացրել են Ճանապարհային ոստիկանությանը: Նույն համայնքում ՔՊ առաջին համարի եղբայրը, որը նաև հանդիսանում է վստահված անձ, սպառնալիքի հետ ասոցացվող արտահայտություններ է ուղղել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուներից մեկին: Բացի սրանից՝ Տեղ համայնքում «Հայփոստի» մասնաշենքի վրա փակցված է ՔՊ-ի թեկնածուի բավական մեծ պաստառ: «Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների և շրջիկ դիտորդական խմբերի միջոցով:
14:34 - 17 հոկտեմբերի, 2021
Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են |hetq.am|

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են |hetq.am|

hetq.am: Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում և Դիլիջանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ։  Քանի որ այս համայնքներում բնակչությունը գերազանցում է 4000-ը, ընտրությունները անցկացվելու են պարզ համամասնական ընտրակարգով։ Սա նշանակում է, որ քաղաքացիները ընտրելու են ավագանու կազմը, որը նշանակելու է համայնքի ղեկավարին։  Գյումրիում ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և դաշինք։ Գորիսում պայքարելու են 2 կուսակցություն և 1 դաշինք՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները և նոր ձևավորված «Առուշ Առուշանյան» դաշինքը։ Մեղրիում ընտրություններին գրանցվել է 4 քաղաքական ուժ՝ «Ազատական» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Սյունիքի մարզի Տաթև համայնքում թեկնածուներ են առաջադրել «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Տեղ համայնքում պայքարելու է ընդամենը երկու կուսակցություն՝ «Ապրելու երկիր»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ Դիլիջանում քաղաքացիերը հնարավորություն ունեն ընտրելու 5 կուսակցություն՝ «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում> սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում բնակչության թիվը չի գերազանցում չորս հազարը, հետևաբար քաղաքացիներն ընտրելու են և՛ ավագանուն, և՛ համայնքի ղեկավարին։ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում ընտրելու են ավագանուն, Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ընտրելու են համայնքի ղեկավարի։ 
10:40 - 17 հոկտեմբերի, 2021
Հայտնի է՝ որ համայնքներում դեկտեմբերի 5-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ |armtimes.com|

Հայտնի է՝ որ համայնքներում դեկտեմբերի 5-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ |armtimes.com|

armtimes.com:  Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերի համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից:  Ներկայացնում ենք այն համայնքները, որտեղ դեկտեմբերին 5-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ: Արագածոտնի մարզում ընտրությունները կայանալու են Աշտարակ, Ապարան և Թալին համայնքներում: Արարատի մարզում ընտրություններ կլինեն Արարատ, Արտաշատ, Մասիս և Վեդի համայնքներում:  ՏԻՄ ընտրությունների թվով ամենամեծը Արմավիրի մարզն է: Այստեղ ընտրություններ կկայանան Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար համայնքներում:  Գեղարքունիքի մարզում համայնքները հետևյալն են՝ Վարդենիս, Գավառ, Մարտունի և Սևան:  Լոռիի 4 համայնքներում նույնպես կկայանան ՏԻՄ ընտրություններ, դրանք են՝ Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ:  Կոտայքի մարզում համայնքները 6-ն են՝ Աբովյան, Հրազդան, Նոր Հաճն, Ծաղկաձոր, Նաիրի, Գառնի:  Դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք և Արթիկ համայքներում ևս տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Վայոց ձորում համայնքները 3-ն են՝ Ջերմուկ, Եղեգնաձոր և Վայք, իսկ Տավուշում ընդամենը 1-ը՝ Նոյեմբերյան: 
12:14 - 12 հոկտեմբերի, 2021