Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

Հացահատիկի գործարքից ՌԴ-ի դուրս գալը չի նշանակում, որ ՀՀ-ի համար ցորենի գինը կբարձրանա. անգամ կարող է իջնել. ՀՀ ԿԲ
 |news.am|

Հացահատիկի գործարքից ՌԴ-ի դուրս գալը չի նշանակում, որ ՀՀ-ի համար ցորենի գինը կբարձրանա. անգամ կարող է իջնել. ՀՀ ԿԲ |news.am|

news.am: Հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալը պարտադիր չէ, որ ենթադրի ցորենի գնի բարձրացում Հայաստանի համար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։ Նրա խոսքով, Մոսկվայի որոշումը, անկասկած, կազդի համաշխարհային գների վրա, սակայն Հայաստանի համար հացահատիկի ինքնարժեքն ուղղակիորեն կապված չէ միջազգային գների հետ, քանի որ հանրապետությունն այն գրեթե ամբողջությամբ ներկրում է Ռուսաստանից։ «Անցյալ տարվա փորձը ցույց տվեց, որ Հայաստանում միջազգայինի հետ համեմատելի գնաճային ռիսկեր չեն եղել, ուստի այս անգամ էլ չենք սպասում»,- ասաց Նուրբեկյանը։ Նշենք, որ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով՝ 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, հացահատիկի համաշխարհային գների ինդեքսը աճել է մոտ 18%-ով, մինչդեռ Հայաստանում ալյուրի և հացահատիկի գները. 2022 թվականին աճել է ընդամենը 8%-ով։ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանն իր հերթին նշել է, որ կարող է լինել նույնիսկ գների անկումը, քանի որ ռուսական հացահատիկի ավելցուկ կարող է առաջանալ՝ շուկա արտահանման խնդիրների պատճառով: Գործընկեր երկրների համար գինը կարող է նվազել. Բայց սա միակ սցենարը չէ, այլ հավանականներից մեկը, նշել է նա։
18:41 - 01 օգոստոսի, 2023
«Գնաճը թիրախից ցածր կլինի, մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է»․ ԿԲ նախագահ
 |aravot.am|

«Գնաճը թիրախից ցածր կլինի, մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է»․ ԿԲ նախագահ |aravot.am|

aravot.am: «Մեր կանխատեսումների համաձայն՝ գնաճն այս տարի կլինի թիրախից ցածր, այսինքն՝ մենք կունենանք նպատակադրված թիրախից ցածր գնաճ, որը, մեր պատկերացմամբ, խելամիտ քաղաքականության է, որովհետեւ երկու տարի անընդմեջ բարձր գնաճ ունենալուց հետո պիտի լինի ժամանակ, երբ ԿԲ-ն իրականացնելու է դիսինֆլյացիոն քաղաքականություն»,- այսօր ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ ԿԲ նախագահը նշեց, որ հյուրանոցային ու ռեստորանային ծառայությունների գնաճը 8․7 տոկոս է մինչ այսօր։ «Ինչո՞ւ է Կենտրոնական բանկն ավելի զուսպ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման հարցում, որովհետեւ մենք չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է»,- հավելեց Գալստյանը։ Նա անդրադարձավ հարցին, թե տնտեսական աճի կանխատեսման հիմքում ի՞նչ գործոններ են ընկած։ «Մենք կարծում ենք, որ ծառայությունների ու շինարարության ոլորտը շարունակելու են աճել այս տարվա ընթացքում՝ պայմանավորված նաեւ ներքին եւ արտաքին գործոններով։ Արդյունաբերության աճը լինելու է 6 տոկոսի շրջանակներում եւ մի քիչ ավել, գյուղատնտեսությունն ունենալու է փոքր դրական աճ»։ Ըստ Գալստյանի՝ ԿԲ վերջին կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճն այս տարի կկազմի 6․9 տոկոս, որը կրկնակի պակաս է նախկին կանխատեսումից։ Ըստ ԿԲ նախագահի՝ պետք է հասկանալ, որ երկարաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում տնտեսությունը չի կարող հարատեւ աճել ավելի շատ, քան իր ներուժն է։
11:31 - 15 հունիսի, 2023
Արցախում ֆինանսական մասով որևէ խնդիր գոյություն չունի. ՀՀ ԿԲ նախագահ
 |aysor.am|

Արցախում ֆինանսական մասով որևէ խնդիր գոյություն չունի. ՀՀ ԿԲ նախագահ |aysor.am|

aysor.am: Ներդրողները հայտնվել  են Հայաստանում, որովհետև Հայաստանն իրականացնում է ճիշտ, բալանսավորված մակրոտնտեսական քաղաքականություն, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Հայաստանի ֆինանսական շուկայում հարակից ազդակներ կան, որ, երևի թե, պատմության մեջ առաջին անգամ մենք ունենք միջազգային շատ լուրջ խաղացողներ, ովքեր ներդրում են իրականացնում հայկական պետական պարտատոմսերի շուկայում, խոսքը դրամով արտահայտված շուկայի մասին է», - ասաց նա` պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Միանսյանի հարցին, թե ինչպիսին է ՀՀ անվտանգության ռիսկի ազդեցությունը ներդրումային միջավայրի ու ՀՀ ֆինանսական համակարգերի վրա: «Կարծում եմ, որ ածանցված կարող ենք նաև դատողություններ անել անվտանգային հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումների հետ կապված: Պատճառը, թե ինչու են ներդրողները հայտնվել  Հայաստանում, որովհետև Հայաստանն իրականացնում է ճիշտ, բալանսավորված մակրոտնտեսական քաղաքականություն», - նշեց նա: Մինասյանի մյուս հարցին, թե Արցախի ֆինանսական  hամակարգի վերաբերյալ ունի՞ ԿԲ-ն տեղեկատվություն, թե քանի բանկ է գործում Արցախում ու ի՞նչ հիմնական խնդիրներ են ձևավորվել՝ ԿԲ նախագահն արձագանքեց, որ ամենօրյա կապի մեջ են Արցախի գործընկերների հետ: «Առանց փակագծեր բացելու ասեմ` եթե հանկարծ որևէ խնդիր է լինում, շատ օպերատիվ արձագանքում ենք, այս պահին Արցախում ֆինանսական մասով որևէ խնդիր գոյություն չունի», - ասաց Մարտին Գալաստյանը: Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե Երասխում  Ադրբեջանի երեկվա ագրեսիվ վարքագիծը հետևանք է այն բանի, որ փորձում են ազդել ՀՀ ներդրումային միջավայրի վրա, արդյոք այս գնահատականը կա՞ տրված ու եթե ոչ` նախատեսո՞ւմ են առաջիկայում: ԿԲ նախագահն  էլ արձագանքեց, թե  2020 թվականից Հայաստանն անցել է տարբեր պրոցեսների միջով, կենսափորձն ու բնազդներն արդեն այնքան են սրվել, որ հիմնականում  փորձում են կանխարգելիչ գործողություններ անել`  ֆինանսական համակարգը որևէ պոտենցիալ շոկից պաշտպանելու համար:
11:22 - 15 հունիսի, 2023
«Անշարժ գույքի շուկայում աճն ավելի բարձր է, քան մարդկանց եկամուտների աճը»․ ԿԲ նախագահը՝ ոլորտի «փուչիկի» մասին

 |aravot.am|

«Անշարժ գույքի շուկայում աճն ավելի բարձր է, քան մարդկանց եկամուտների աճը»․ ԿԲ նախագահը՝ ոլորտի «փուչիկի» մասին |aravot.am|

aravot.am: Հիփոթեքային վարկերի շուկայում նախորդ տարի դիտարկվել է տոկոսադրույքի աճ։ Այս մասին ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացումը հանգեցնում է նաեւ շուկայում այլ տիպի տոկոսադրույքների բարձրացմանը, ներառյալ հիփոթեքը, սակայն հիփոթեքային վարկերի տոկոսադրույքի աճը եղել է ավելի մեղմ, քան նույնիսկ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը»,- ասաց նա։ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց ուղղեց Մարտին Գալստյանին, թե ըստ ԿԲ գնահատականի՝ անշարժ գույքի շուկայում 25-26 տոկոսով «փուչիկ» կա։ «Նաեւ կան տնտեսագետներ, որոնք ասում են, որ այդ փուչիկն անպայման պետք է պայթի։ Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքը՝ կպայթի՞ անպայման, թե՞ հնարավոր է կառավարել ու կամաց իջեցնել»,- հարցրեց Աղազարյանը։ Մարտին Գալստյանն ի պատասխան ասաց․ «Մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ անշարժ շուկայում կա գների որոշակի աճ։ Շատ նուրբ կետի եք հանգել, այն առումով, որ տնտեսագիտական համայնքի մեջ «փուչիկի» սահմանումը հստակ չէ։ Այսինքն՝ որպեսզի հասկանանք՝ «փուչիկը» ինչ է, նախ պիտի սահմանենք։ Այսինքն՝ 25 տոկոս աճը արդյոք բավարա՞ր է, որպեսզի նկարագրենք, որ ՀՀ անշարժ գույքի շուկայում կա «փուչիկ»։ Երկրորդ, «փուչիկները»։ Երկու տեսակի են լինում՝ ռացիոնալ եւ իռացիոնալ։ Մեր գնահատականով՝ մենք երկու մեթոդ ունենք, փորձում ենք հիմնականում համադրել մարդկանց իրական եկամուտների աճը ֆինանսական կամ ոչ ֆինանսական ակտիվների աճի հետ։ Եվ մեր երկու մեթոդով էլ համադրելով՝ մենք տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկայում աճը ավելի բարձր է, քան իմ թվարկած փոփոխականները։ Ուստի, մեր կարծիքով, կա որոշակի ավելի աճ, քան պիտի լիներ»։
11:16 - 15 հունիսի, 2023
ԿԲ նախագահը չի հերքում, որ ՀՀ բանկերն արգելափակում են ՌԴ-ից էլեկտրոնիկայի համար վճարումները |civilnet.am|

ԿԲ նախագահը չի հերքում, որ ՀՀ բանկերն արգելափակում են ՌԴ-ից էլեկտրոնիկայի համար վճարումները |civilnet.am|

civilnet.am: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը չի հերքում, որ ՀՀ առևտրային բանկերը՝ այդ թվում արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված, արգելափակում են Ռուսաստանից էլեկտրոնիկայի համար վճարումները: Հունիսի 13-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Մարտին Գալաստյանը նշեց, որ Կենտրոնական բանկը չի ուղղորդում առևտրային բանկերին կայացնել այս կամ այն որոշումը: «Կենտրոնական բանկն ուղղորդում է, որ բանկերն աշխատեն միջազգային լավագույն փորձին համահունչ: Բանկերն են կառավարում իրենց ռիսկերը: Գործողությունները, որոնք ուղղված են իրենց ռիսկերի կառավարմանը, կարող են հանգեցնել որոշակի կոնտրագենտների հետ հարաբերությունների խզման, որ դրանց հետ չաշխատեն կամ աշխատանքի պայմանները փոխվեն», – նշում է Գալստյանը՝ ըստ էության չհերքելով ռուսական «Կոմերսանտ» թերթի` ՀՀ բանկերի արգելափակումների վերաբերյալ հրապարակումը: Նրա խոսքով՝ նման որոշումներ բանկերը կարող են կայացնել այդ թվում միջազգային պատժամիջոցներով պայմանավորված: Դա կարող է լինել նաև կորեսպոնդենտ (միջնորդ) բանկերի դիրքորոշմամբ պայմանավորված: Գալստյանը, սակայն, դժվարացավ հստակ նշել՝ բանկային փոխանցումների արգելափակումները վերաբերում են միայն Ռուսաստանի՞ց կատարվող գործարքներին, թե՞ այդ ցանկում են նաև ՀՀ-ում գրանցված ռուսական կապիտալով ընկերությունները: Գալստյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ առևտրային բանկերը կառավարում են իրենց ռիսկերը. այստեղ խտրականություն ուղղակի չկա: Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ»-ը գրել էր, որ հայկական բանկերը սկսել են արգելափակել Ռուսաստանից հեռահաղորդակցության սարքավորումների համար վճարումները: «Հայկական, ղազախական և հոնկոնգյան բանկերը սկսել են արգելափակել ռուսական իրավաբանական անձանց համար սերվերների, միկրոսխեմաների, պրոցեսորների, տելեկոմ-սարքավորումների և էլեկտրոնիկայի այլ տեսակների համար ապրանքային անվանացանկով վճարումները»,- վկայակոչելով իր աղբյուրը՝ հաղորդել էր «Կոմերսանտը»: Նշվում էր, որ դա կապված է ԱՄՆ պատժամիջոցների տասներորդ փաթեթի ներդրման հետ, որով սպառնում են ՌԴ-ի հետ համագործակցող բանկերին:
17:54 - 13 հունիսի, 2023
ԿԲ-ն 2023 թվականին 6.9 տոկոս տնտեսական աճ է ակնկալում Հայաստանում
 |armenpress.am|

ԿԲ-ն 2023 թվականին 6.9 տոկոս տնտեսական աճ է ակնկալում Հայաստանում |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական բանկը 2023 թվականի համար 6․9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում Հայաստանում։ Գնաճը տարվա ընթացքում կկայունանա 4 տոկոսի սահմաններում։   Ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: ԿԲ-ն հունիսի 13-ին 0.25 կետով արդեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով 10.5 տոկոսի: «Տնտեսական աճի դանդաղ տեմպերը Հայաստանում և գործընկեր երկրներում պահպանվում են 2023 թ. երկրորդ եռամսյակում, և 12-ամսյա գնաճի նվազումը շարունակվում է պահպանվել, սակայն կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռ շարունակում են պահպանվել բարձր մակարդակներում: Ուստի գործընկեր երկրների ԿԲ-ները կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն»,- ավելացրեց ԿԲ նախագահը: Ըստ նրա` ապրանքահումքային շուկաներում պահանջարկի նվազումը շարունակում է նպաստել ՀՀ-ում գնանկմանը։ Արդյունքում համաշխարհային շուկաների գնաճային ճնշումները ՀՀ շուկաների վրա էականորեն թուլանում են: «2023-ի երկրորդ եռամսյակում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստում են շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճը: Արտաքին հատվածից գնաճային ազդեցության էակն թուլացման, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման արդյունքում գնաճային միջավայրը Հայաստանում շարունակում է արագ տեմպով մեղմվել: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճն ավելի դանդաղ է ճշգրտվում: Հայաստանի Կենտրոնական բանկը  համապատասխան գործողություններով կկարգավորի պահանջարկը և կկայունացնի գնաճային սպասումները»,- վստահեցրեց Գալստյանը։  Նրա խոսքով` տնտեսական աճը 2023-ին կկազմի 6.9 տոկոս: Շինարարության և ծառայությունների ոլորտի առաջանցիկ տեմպերով պայմանավորված՝ աճի կանխատեսումը մեկ տոկոսով ավելացել է: Ինչ վերաբերում է ներմուծվող ապրանքների գներին, ապա ԿԲ նախագահի խոսքով՝ դրանք ավելի կտրուկ են նվազում, քան կանխատեսվում էր:
17:48 - 13 հունիսի, 2023
ԿԲ գնահատմամբ՝ որոշ ժամանակ անց Հայաստանում գնաճը լինելու է բանկի թիրախից ցածր |armenpress.am|

ԿԲ գնահատմամբ՝ որոշ ժամանակ անց Հայաստանում գնաճը լինելու է բանկի թիրախից ցածր |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային պարենային ապրանքների գների նվազման արդյունքում Հայաստանի ապրանքների գնանկում է նկատվում: Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ սա նույնիսկ կարող է բերել նրան, որ որոշ ժամանակ անց գնաճն ավելի ցածր լինի, քան ԿԲ թիրախն է (4 տոկոս):  Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս նկատում ենք մի ֆենոմեն, երբ կա ապրանքների որոշակի էական գնանկում, որը հիմնականում պայմանավորված է մի կողմից վարվող խիստ դրամավարակային քաղաքականությամբ, մյուս կողմից՝ կորոնավիրուսից հետո վերջապես արժեշղթաների վերականգնմամբ ու առաջարկի ավելացման գործոններով: Այդ առումով թե ԱՄՆ-ում, թե եվրոպական երկրներում, թե ՌԴ-ում, թե Հայաստանում տեսնում ենք, որ համաշխարհային պարենային ապրանքների գների նվազման արդյունքում մեր գնաճի զամբյուղի մեջ էական կշիռ ունեցող ապրանքների գները որոշակիորեն նվազման միտում են ցույց տալիս»,-ասաց Գալստյանը: Գնաճի նվազման երկրորդը պատճառը բազային էֆետներն են:  Անդրադառնալով ծառայությունների հատվածին ՝ ԿԲ նախագահն ասաց, որ մի քանի զարգացումներ կան, որոնք դեռևս թույլ չեն տալիս ասել, որ գնաճի դեմ պայքարը վերջնականապես հաղթահարվել է: «Առաջինն արտաքին պահանջարկով պայմանավորված՝ ծառայությունների գների հետևողական աճն է Հայաստանում: Ապրանքների պարագայում մենք տեսնում ենք, որ ունենք բավականին մեծ գնանկումներ, սա որոշ ժամանակ անց, շատ կարճաժամկետում նույնիսկ բերելու է նրան, որ Հայաստանում, մեր գնահատականներով, ընդհանուր գնաճը լինելու է ավելի ցածր, քան ԿԲ-ի թիրախը: Սակայն, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ ծառայությունների ոլորտում գնաճն ավելի բարձր է, քան մեր թիրախը: Մենք ամսական արտահայտությամբ 6-8 տոկոս, տարեկան արտահայտությամբ նաև 12 տոկոս գնաճ ունենք որոշակի ծառայությունների մասով»,-ասաց Գալստյանը: Ծառայությունների գների աճը մի մասով նա պայմանավորեց արտաքին շատ ուժեղ պահանջարկով, նաև երկրում աշխավարձերի աճով: ԿԲ նախագահի խոսքով՝ աշխատավարձերի աճը գերազանցում է ոչ միայն ՀՆԱ-ի իրական աճի տեմպերը, այլ նաև արտադրողականությանը, ինչն ունի գնաճային էական պոտենցիալ:  Թեև գնաճային սպասումները որոշակիրորեն նվազել են անցած տարի նկատված մակարդակներից, սակայն  շարունակում են մնալ բավականին բարձր՝ այն տարիների նկատմամբ, երբ հնարավոր էր վստահորեն ասել, որ կան խարխսված գնաճային սպասումներ: Ուստի ԿԲ խորհուրդը որոշել է այս անգամ ևս վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ: «ԿԲ-ն պայքարելու ու ստեղծելու է մի իրավիճակ, որ միջնաժամկետ հատվածում Հայաստանում գնաճը լինելու է թիրախին համարժեք»,-ընդգծեց Գալստյանը: 2023-ի մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է և ամսվա վերջին կազմել 5.4 տոկոս, 12-ամսյա բնականոն գնաճը ևս զգալիորեն նվազել է՝ կազմելով 6.4 տոկոս:  
16:55 - 02 մայիսի, 2023
Մեր քաղաքականությունը պիտի նպատակ ունենա, որ երկրում տնտեսությունը լինի բարդության ավելի բարձր աստիճանի. Փաշինյան

Մեր քաղաքականությունը պիտի նպատակ ունենա, որ երկրում տնտեսությունը լինի բարդության ավելի բարձր աստիճանի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ապրիլի 16-ին Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում, շարունակվել և ամփոփվել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկօրյա նիստի աշխատանքները։ Նիստի երկրորդ օրը քննարկվել են տնտեսական ակտիվության և ներդրումային միջավայրի վրա փոխարժեքի տատանումների ազդեցությանը, արտահանման ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, աշխատուժի որակավորման բարձրացմանը և ընթացիկ տնտեսական միտումներին վերաբերող հարցեր: Օրակարգով նախատեսված հարցերի քննարկումից հետո ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստն ավարտվել է։ Ամփոփելով քննարկումները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ Տնտեսական քաղաքականության խորհրդի մեր երկրորդ նիստին շահագրգիռ մասնակցության համար: Շատ կարևոր եմ համարում այս ֆորմատը, որովհետև այն տեղի է ունենում Հանրապետության նախագահի, Կառավարության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ և մենք հնարավորություն ենք ունենում յուրաքանչյուր հարցի մոտենալ տարբեր դիտանկյուններից և տեսանկյուններից: Երբեմն անում ենք արձանագրումներ, որոնք թեև մեզ համար կարող են չլինել նորություն, բայց այդ արձանագրումների վերահաստատումը կարևոր է քաղաքականությունների ճշգրտման առումով: Ուզում եմ մեր քննարկման բովանդակությունն ամփոփել մի քանի կետերով: Առաջին, ի վերջո ո՞րն է մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը: Մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակն է` ունենալ այնպիսի տնտեսություն, որն ի վիճակի կլինի գեներացնել անկախ, ինքնիշխան, մրցունակ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռեսուրսներ: Նման տնտեսությունը կարող է լինել և պետք է լինի բարդության առավել բարձր աստիճան ունենալուն միտված: Այսինքն, մեր տնտեսական քաղաքականությունը պիտի նպատակ ունենա, որ մեր երկրում տնտեսությունը լինի բարդության ավելի բարձր աստիճանի: Եվ այս առումով, էական են այն ներդրումները և ռազմավարությունները, որ ունենք կրթության ոլորտում, որովհետև առանց կրթության ոլորտի ներդրումների` այդ նպատակն իրագործելի չի լինի: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ մենք այս իմաստով կրթություն ասելով նկատի ունենք և նախադպրոցական կրթությունը, և հանրակրթությունը, և մասնագիտական կրթությունն ու ուսուցումը, և բուհական ու ետբուհական կրթությունը: Շատ կարևոր եմ համարում մասնագիտական վերապատրաստման կրթությունը, որը նաև տնտեսության մեջ աշխատաշուկայի կարգավորումներ իրականացնելու, մարդկանց վերամասնագիտացնելու կամ մարդկանց իրենց մասնագիտություններում առկա նոր միտումներին հաղորդակից լինելու մասին է: Եվ այս բոլոր գործողությունների նպատակը և ուղեկցող խնդիրն, ի վերջո, մեր երկրում միավոր աշխատուժի արտադրողականության բարձրացումն է և որպես սրա արդյունք` մեր երկրում բոլոր ոլորտներում նոր ստանդարտների որդեգրումը: Ինչպես նախկինում արձանագրել ենք, այսօր էլ արձանագրում ենք, որ բարձր ստանդարտներ ունեցող տնտեսությունը և երկրում ժամանակակից ստանդարտների գոյությունը բոլոր ոլորտներում, սկսած ոստիկանությունից` ավարտած սննդի անվտանգությամբ, ինքնիշխանությունն ապահովող կարևոր ատրիբուտ է, և սա կարևոր արձանագրում է: Հաջորդ ֆունդամենտալ, հայեցակարգային խնդիրը, որ շատ կարևոր է, ըստ էության, հարկային կամ հարկ վճարողների կողմից նոր մենթալիտետի որդեգրումն է կամ Կառավարության քաղաքականությունը հարկեր վճարելու նոր մենթալիտետի ձևավորման վրա, ինչը նույնպես մեր վերջին հինգ տարվա քաղաքականության առանցքային դրույթներից մեկն է: Մեր կարևոր նպատակն է, որ ՀՀ քաղաքացիները և ռեզիդենտները մեծ հաշվով հարկերն ընկալեն ոչ թե սեփական գրպանից ուրիշի գրպան ֆինանսական միջոցների արտահոսք, այլ սեփական, պայմանական ասած, աջ գրպանից` ձախ գրպան տեղափոխում: Բայց սրա համար չափազանց կարևոր է կառավարության արդյունավետությունը, լավ աշխատանքը և սկզբունքային ու անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ: Որովհետև միայն այն պարագայում, երբ քաղաքացին ունենա որոշակի համոզվածություն, որ իր գեներացրած միջոցները կոռուպցիոն գործարքների միջոցով չեն փոշիացվում, ահա միայն այդ ժամանակ է, որ ինքը հարկային այս նոր մտածողությունը կորդեգրի: Սա նույնպես չափազանց կարևոր քաղաքական հարց է մեր Կառավարության համար: Նաև քննարկեցինք համընդհանուր հայտարարագրման մեխանիզմը, որը մենք պատրաստվում ենք առաջիկայում ներդնել: Մեր քննարկումների կարևորագույն նպատակներից մեկն այն էր, որ քաղաքացիների համընդհանուր հայտարարագրման մեխանիզմը ոչ միայն պարտավորություններ և պարտականություններ դնի քաղաքացիների վրա, այլև նրանց համար հնարավորություններ ստեղծի, այդ թվում` սոցիալական ուղղություններով` կրթության, առողջապահության որոշակի ծախսեր անելու իմաստով: Իհարկե, որպես տրամաբանական շարունակություն` մեր քաղաքական, ռազմավարական նպատակն է նաև, որպեսզի մարդկային ռեսուրսների զարգացման համար ստեղծենք բավարար, անհրաժեշտ տնտեսական, առողջապահական, կրթական, անվտանգային և մնացած բոլոր անհրաժեշտ պայմանները: Այս կարգի խորհրդակցությունները, քննարկումները մեզ համար չափազանց կարևոր են և Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի գործունեությունը ես համարում եմ արդյունավետ, ինչը չի նշանակում, որ մենք արդյունավետության պիկին ենք, բայց նշանակում է, որ այս քննարկումներն առնվազն շատ օգտակար են: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեծարգո նախագահ Ձեզ, մեր խորհրդարանական գործընկերներին, մեր փորձագետներին, որոնք շատ շահագրգիռ մասնակցություն են ունենում, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին և հաջողություն մաղթել մեզ` մեր երկրի առջև ծառացած և առկա խնդիրներն առավել արդյունավետ կերպով լուծելու գործում»:
16:47 - 16 ապրիլի, 2023
Այլևս ոչ մի գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի. ՀՀ վարչապետ
 |1lurer.am|

Այլևս ոչ մի գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի. ՀՀ վարչապետ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ ԱՊՊԱ համակարգի շուկայի ազատականացմանը: «Այս խոսակցությունը Կառավարության ներսում սկսել է նրանից, որ խնդիր է դրվել պետական հատվածի բոլոր հիմնարկությունների ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը կատարել մրցութային կարգով: Երբ հետազոտել ենք, տեսել ենք, որ այդտեղ կան պրոբլեմներ, որովհետև, ըստ էության, սահմանված են գները ի սկզբանե, և շուկայական մոտեցում չկա: Իմ կողմից հանձնարարվել է, որ կառուցակարգերը բարեփոխվեն այնպես, որ ավտոապահովագրությունները տեղի ունենան բացառապես մրցութային կարգով: Ահա մենք այս ճանապարհին, կարծում եմ, բավականին լավ որոշումներ ենք կայացրել, շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխում, որի արդյունքները կվայելեն նաև ՀՀ ամենակարգապահ քաղաքացիները՝ երթևեկության կանոնների պահպանման իմաստով»,- ասաց վարչապետը: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ քաղաքացիներն ապրիլի 1-ից առցանց հարթակով ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս միաժամանակ տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկները և կարող են ընտրել իրենց համար լավագույն գին-որակ հարաբերակցությունը: «Այլևս ոչ մի գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
12:46 - 30 մարտի, 2023
Կենսաթոշակները՝ անկանխիկ, բանկոմատները՝ բացակա, որոշման հիմքում՝ թերի տվյալներ

Կենսաթոշակները՝ անկանխիկ, բանկոմատները՝ բացակա, որոշման հիմքում՝ թերի տվյալներ

Այս տարվա հունվարից Հայաստանի 1000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում կենսաթոշակների վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով։ Infocom-ն այս փոփոխությունից հետո պարզել էր, որ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի ընդամենը 19%-ում կան բանկոմատներ։ Ստացվում է, որ բնակավայրերի 81%-ում թոշակառուներն իրենց կենսաթոշակները կանխիկացնելու հնարավորություն չունեն։   Փոփոխություն, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում Կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին անցումը կատարվեց ոչ միանգամից․ 2021-ին համակարգը ներդրվեց քաղաքներում, այս տարի՝ 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024-ից կներդրվի ողջ Հանրապետությունում։ Համակարգը փուլ առ փուլ ներդնելու պատճառներից մեկը բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների հասանելիության խնդիրն էր։ Հաշվի առնելով այս ամենը՝ համակարգի ներդրման վերաբերյալ մի քանի կարևոր հարցեր են առաջանում․ Կենսաթոշակների անկանխիկ վճարմանն անցնելու որոշումը կայացնելիս  ոլորտի պատասխանատու գերատեսչությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ), իրականացրե՞լ է որևէ հետազոտություն, թե ինչ իրավիճակ է Հայաստանի բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների հասանելիության առումով։ 2023-ի հունվարից առաջ, երբ համակարգը պիտի ներդրվեր 1000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում, նմանատիպ հետազոտություն իրականացվե՞լ է հենց այդ բնակավայրերի համար։ Ի՞նչ քայլեր է իրականացրել/իրականացնում ԱՍՀՆ-ն, որ ՀՀ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերն ապահովված լինեն բանկային ենթակառուցվածքներով, մասնավորապես՝ բանկոմատներով։ Ի՞նչ քայլեր է իրականացնում ԱՍՀՆ-ն 1000-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրերը բանկոմատներով ապահովելու ուղղությամբ (2024-ից կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգը ներդրվելու է նաև այդ բնակավայրերում, և դրանցից ընդամենը 1-2-ում բանկոմատ կա)։ ԱՍՀՆ-ն ունի՞ տվյալներ, թե ինչպես են իրենց կենսաթոշակները կանխիկացնում այն բնակավայրերի բնակիչները, որտեղ կենսաթոշակների վճարումն իրականացվում է անկանխիկ, իսկ բանկոմատներ չկան։ Մենք հարցում էինք ուղարկել ԱՍՀՆ՝ այնտեղ ներառելով այս բոլոր հարցերը, սակայն հարցերից ոչ մեկին ըստ էության պատասխան չէինք ստացել։ «ՀՀ բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների հասանելիության, բանկոմատներով ու POS տերմինալներով ապահովման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը ՀՀ կենտրոնական բանկի լիազորությունների շրջանակում է, ուստի առաջարկում ենք դիմել Կենտրոնական բանկ»,- ասվում էր նախարարության պատասխանում։   Անկանխիկ գործարքներ․ լուծո՞ւմ Այն բնակավայրերում, որտեղ չկան բանկոմատներ, թոշակառուների համար լուծում կարող է լինել անկանխիկ գործարքներ կատարելու հնարավորությունը։ 2022-ի հուլիսից ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որով տնտեսվարողները պարտավորվում են ունենալ POS տերմինալներ, այսինքն՝ անկանխիկ վճարումներ կատարելու հնարավորություն ապահովել։ Համաձայն Կենտրոնական բանկի (ԿԲ)՝ Infocom-ին փոխանցած տվյալների՝ 2022թ. դեկտեմբերի 29-ից 1000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր 406 գյուղական բնակավայրերում* առկա է առնվազն մեկ POS տերմինալ, որի միջոցով հնարավոր է անկանխիկ գործարքներ իրականացնել: Սակայն մի բան է բնակավայրերում POS տերմինալների առկայությունը, մեկ այլ բան է հետևելը, որ դրանք իսկապես գործեն։ Այստեղ հատկապես կարևոր են այն բնակավայրերը, որտեղ կենսաթոշակը կանխիկացնելու հնարավորություն չկա, և թոշակառուները մնում են միայն անկանխիկ գործարքներ իրականացնելու հույսին։ Իսկ եթե այդ հնարավորությունն էլ չկա, նրանք պիտի հասնեն այլ բնակավայրեր՝ բանկոմատներից ու POS տերմինալներից օգտվելու համար։ ԱՍՀՆ ուղարկած հարցմամբ մենք նաև խնդրել էինք հայտնել՝ կա՞ որևէ ուսումնասիրություն, կամ ինչ-որ գերատեսչությունից (օրինակ՝ ՊԵԿ-ից) ստացվե՞լ են տվյալներ, թե ադրյո՞ք գյուղերում փաստացի հնարավոր է անկանխիկ գործարքներ կատարել։ Այս հարցին ևս սպառիչ պատասխան չէինք ստացել։ «Նախարարությունը սերտ համագործակցում է ԿԲ հետ՝ կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարելու գործընթացն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում ներդնելու ուղղությամբ: Իր հերթին, վերջինս, համագործակցելով պետական մարմինների հետ, միջոցներ է ձեռնարկում, «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջներն համապատասխան, տնտեսվարող սուբյեկտների կողմից անկանխիկ վճարումների ընդունումն ապահովելու՝ POS տերմինալներ տրամադրելու, տեխնիկական խնդիրները կարգավորելու համար»:   Պատասխանատու գերատեսչությունն ասում է՝ ես պատասխանատու չեմ Այս պատասխանից ոչ մի կերպ հնարավոր չէր հասկանալ՝ արդյո՞ք այն բնակավայրերում, որտեղ բանկոմատներ չկան, բնակիչներն ապահովված են գոնե անկանխիկ վճարումներ իրականացնելու հնարավորությամբ։ Ուստի մենք այս թեմայի շուրջ զրուցեցինք ԱՍՀՆ Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանի հետ։ Հարցին, թե արդյո՞ք նախարարությունը կենսաթոշակների անկանխիկ վճարմանն անցնելուց առաջ իրավիճակի վերլուծություն իրականացրել է, Անահիտ Գալստյանը պատասխանում է․ «Նախարությունը սերտ համագործակցում է Կենտրոնական բանկի հետ, քանի որ այս համակարգը պետք չէ դիտարկել առանձին «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրարկումներից։ Ճիշտ է, մենք կենսաթոշակների անկանխիկ վճարումների համակարգը ներդրել ենք 2021 թ․ հուլիսի 1-ից, իսկ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը  2022-ին կիրառության մեջ մտավ, այնուհանդերձ կարծես թե անուղղակիորեն երկուսը հետապնդում են մեկ նպատակ՝ հնարավորինս մեծացնել անկանխիկ գործառնությունների ծավալը ՀՀ-ում։ Նաև տնտեսական էֆեկտները թե՛ բնակչության, և՛ ընդհանուր տնտեսության վրա կարելի է քննարկել մասնագետների հետ միջազգային փորձի առումով, հաշվի առնել, որ դա տնտեսությունների համար լավագույն տարբերակն է, տնտեսվարող սուբյեկտների համար՝ ևս»։  Անահիտ Գալստյանը հիշեցնում է նաև անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը։ Միջոցառման շրջանակում առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարող քաղաքացիներին հաջորդ ամսվա ընթացքում տրամադրվում է 10%-ի չափով հետվճար (cashback)։  Նրա խոսքով կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգին անցնելու շուրջ մտահոգությունների մի մասը զուտ հոգեբանական և սովորութային է․ «Կենսաթոշակառուները թերևս գուցե ավելի սովոր են կանխիկ գործողություններ կատարել, քան անկանխիկ։ Չնայած արդեն իսկ նոր նշանակվող կենսաթոշակառուներն ունեն թե՛ քարտով աշխատավարձ ստանալու ավանդույթը, թե՛ ավելի ակտիվ են բանկային համակարգի հետ համագործակցում՝ վարկեր, ավանդներ և այլն։ Այնպես որ, այստեղ սովորութային գործոնի ազդեցությունը քիչ կլինի։ Մի քիչ տարիքով մեծ կենսաթոշակառուների մոտ կարող է այդ խնդիրը լինել, բայց նույն սովորույթն ու տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորությունները, ունակությունները հաշվի առնելով՝ օրենքով սահմանափակում ենք դրել, որ 75-ից բարձր տարիքի թոշակառուները կարող են կանխիկ և անկանխիկ եղանակով ստանալ կենսաթոշակը․ այսինքն՝ թող կենսաթոշակառուն ինքը որոշի՝ ուզո՞ւմ է կանխիկ, թե՞ չի ուզում»։  Հավելենք, որ կենսաթոշակն իրենց ընտրությամբ կանխիկ եղանակով կարող են ստանալ նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։ Անահիտ Գալստյանը, սակայն, դժվարանում է պատասխանել հարցին, թե ինչպես է վերահսկվում POS տերմինալների աշխատանքը, և արդյո՞ք կարող ենք պնդել, որ եթե որևէ բնակավայրում առկա է POS տերմինալ, նշանակում է՝ այնտեղ կենսաթոշակառուները կարող են անկանխիկ գործարքներ իրականացնել։  Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետի խոսքով նման վերահսկողություն իրականացնելն ԱՍՀՆ իրավասությունը չէ։ Մի կողմից, տնտեսվարողների այս կամ այն գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելն, իսկապես,  ԱՍՀՆ-ի պարտականությունը չէ, բայց մյուս կողմից էլ նախարարության իրավասության տիրույթում են կենսաթոշակառուների խնդիրները։ Այս դիտարկմանը Անահիտ Գալստյանը պատասխանում է․ «Ամբողջ հարցն այն է, որ, այո՛, այս պահին մենք խոսում ենք կենսաթոշակառուների մասին, բայց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը կիրառելի է ոչ միայն կենսաթոշակառուների, այլև բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների և գործարքներ կատարող անձանց համար, որոնք գտնվում են ՀՀ-ում։ Հարցի շրջանակը մի քիչ ավելի լայն է։ ․․․․ Ե՛վ ՊԵԿ-ը, և՛ ԿԲ-ն պարտավոր են կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները, մասնավորապես՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի շրջանակներում, ոչ թե «Պետական կենսաթոշակների»։ Եվ այս պարագայում մենք, կարծես թե, դառնում ենք իրենց այդ գործողություններից օգտվողները»։    ՊԵԿ-ը նույնպես պատասխանատու չէ Հաշվի առնելով, որ ԱՍՀՆ-ն ո՛չ վերահսկում է, ո՛չ էլ տեղեկություններ ունի այն մասին, թե արդյո՞ք բոլոր բնակավայրերում են առկա POS տերմինալները գործում, մենք հարցում ուղարկեցինք Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին․  ՊԵԿ-ն ունի՞ մեխանիզմներ՝ ստուգելու կամ վերահսկելու, թե արդյո՞ք 1000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր բնակավայրերում տնտեսվարողների մոտ առկա են POS տերմինալներ, և արդյո՞ք դրանք փաստացի գործում են։ 1000 և ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի քանի՞ տոկոսում POS տերմինալներ կան, բայց դրանք չեն աշխատում։ ՊԵԿ-ից, ի պատասխան, նշել են հետևյալը․ «Հարկային մարմնի կողմից հարկային հսկողությունը նախաձեռնվում և իրականացվում է նպատակաուղղված՝ դեպի այն ոլորտները և այն հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են՝ անկախ բնակավայրից և այդ բնակավայրի բնակիչների քանակից»: Ստացվում է, որ ՊԵԿ-ն էլ որևէ կերպ չի ստուգում, թե արդյո՞ք բոլոր բնակավայրերում են բնակիչներն ապահովված անկանխիկ գործարքներ իրականացնելու հնարավորությամբ։ Մեկ այլ խնդիր են 1000-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրարը։ Անահիտ Գալստյանը նշում է՝ համաձայն ԿԲ փոխանցած տվյալների՝ 2022-ի վերջի դրությամբ 1000-ից պակաս բնակիչ ունեցող որոշ բնակավայրերում կան տնտեսվարողներ, որոնք չունեն POS տերմինալներ։  «Առջևում դեռ ունենք 10-11 ամիս, ԿԲ-ն և պետական մարմինները, որոնք իրավասու են POS տերմինալներ տրամադրելու գործընթացն իրականացնել, այդ ուղղությամբ աշխատում են, և հուսանք, որ արդյունքները կլինեն գոհացուցիչ»,- ասում է Անահիտ Գալստյանը։   Ի վերջո, ո՞վ է պատասխանատու Դատելով պատասխանատու գերատեսչությունների պատասխաններից՝ կարող ենք եզրակացնել հետևյալը ԱՍՀՆ-ն չի տիրապետում բնակավայրերի՝ բանկոմատներով ապահովված լինելու մասին տվյալների, մինչդեռ կենսաթոշակների անկանխիկ վճարմանն անցնելը փուլերով իրականացվեց նաև բանկային ենթակառուցվածքների հասանելիության խնդրի պատճառով։ Բանկոմատների բացակայության խնդիրը կարող է լուծել POS տերմինալների առկայությունը, սակայն այնպիսի տպավորություն է, որ ոչ մի գերատեսչություն կոնկրետ POS տերմինալների մասով վերահսկողություն չի իրականացնում։ Մի կողմից, ԱՍՀՆ-ն տվյալներ չունի, թե արդյո՞ք գյուղական բոլոր բնակավայրերում առկա POS տերմինալներն են գործում, և նշում է, որ դա ստուգելն իր պարտականությունը չէ։ Մյուս կողմից, ԱՍՀՆ-ն խոսում է անկանխիկ գործարքները խթանելու մասին, որը ևս իր պարտականությունը չէ։ ՊԵԿ-ն էլ նշում է, որ ստուգումներ է իրականացնում առավել ռիսկային տեղերում՝ անկախ բնակավայրից ու բնակչության թվից։ Այսպիսով, ոչ մի գերատեսչություն չունի այն հարցի պատասխանը, թե ինչ պիտի անի թոշակառուն, որի բնակավայրում ո՛չ բանկոմատ կա, ո՛չ աշխատող POS տերմինալ։ Եվ վերջում․ անգամ եթե գյուղում չկա բանկոմատ, բայց կա գործող POS տերմինալ, հարց է առաջանում, թե ինչ պիտի անի թոշակառուն, եթե իրեն անհրաժեշտ է իրականացնել որևէ կանխիկ գործարք։ *Նախորդ նյութում ներառել ենք ոչ միայն գյուղական, այլ նաև քաղաքային բնակավայրերը, այդ պատճառով այնտեղ կտեսնեք ոչ թե 406, այլ 456 թիվը։ Մանրամասները՝ նյութում։   Գլխավոր լուսանկարը՝ Սարգիս Բուլղադարյանի Աննա Սահակյան
17:08 - 23 մարտի, 2023
Ապրիլի 1-ից ավտոմեքենաների ապահովագրության շուկան ամբողջությամբ ազատականացվելու է. ԿԲ նախագահ
 |1lurer.am|

Ապրիլի 1-ից ավտոմեքենաների ապահովագրության շուկան ամբողջությամբ ազատականացվելու է. ԿԲ նախագահ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նախորդ շաբաթ օրը Ջերմուկում հրավիրված հակակոռուպցիոն քաղաքականության նիստին: Վարչապետը դառնությամբ ընդգծեց, որ անընդհատ տարբեր հրապարակումներ են լինում, որոնք տպավորություն են ստեղծում, թե զուգահեռ իրականություններ են՝ տեսախցիկների առաջ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, տեսախցիկներից այն կողմ զբաղվում ենք այլ գործերով: «Ուզում եմ այսօր մի հանգամանք քննարկել, որի հետ կապված՝ նախկինում նաև աշխատանքային ռեժիմներով եմ մի քանի անգամ քննարկել: Հրապարակումներ կան, թե պետական հիմնարկների ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում կոռուպցիոն դրսևորումներ կան: Ես հիշում եմ, որ մենք ժամանակին խոսել ենք այդ մասին, որ ամեն ինչ իրականացնենք մրցութային կարգով, ի՞նչն է պատճառը, որ մենք մինչև հիմա այդ ավտոպատահարներից պարտադիր ապահովագրության համակարգը մրցութային կարգով չենք իրականացնում»,- հարց ուղղեց վարչապետը: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ այս պահի դրությամբ ԱՊՊԱ համակարգի սակագինը ֆիքսված է Հայաստանում: «Մրցութային կարգով անելու հետ կապված կան որոշակի սահմանափակումներ պարզ պատճառով, որ գինը ֆիքսված է: 2023 թվականի ապրիլի 1-ից շուկան ամբողջությամբ ազատականացվելու է, և պետական մարմինները ու քաղաքացիները կկարողանան ընտրել այն ընկերությունը, որը տալիս է լավագույն սակագին և որակ հարաբերակցությունը»,- տեղեկացրեց նա: ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ ավելացրեց՝ ՔԿ-ում այդ հարցը քննարկվել է: «Իրականում ֆիքսված գնի պայմաններում հնարավոր չէ մրցույթ հայտարարել, որովհետև գինը նույնն է, մենք որոշեցինք այբբենական կարգով դասակարգել ընկերությունները և ամեն տարի հերթական ընկերության հետ պայմանագիր կնքել»,- նշեց նա:
13:42 - 16 փետրվարի, 2023
Կենտրոնական բանկը 2023-ին կանխատեսում է 4,6% տնտեսական աճ
 |civilnet.am|

Կենտրոնական բանկը 2023-ին կանխատեսում է 4,6% տնտեսական աճ |civilnet.am|

civilnet.am: Կենտրոնական բանկը (ԿԲ) չի փոխել նախորդ կանխատեսումը, համաձայն որի՝ 2023-ին ակնկալում է 4,6% տնտեսական աճ: Այդ մասին հունվարի 31-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Մինչ ասուլիսը կենտրոնական բանկի խորհրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10,75%: Պատճառները, ինչպես նշեց ԿԲ նախագահը, մի քանիսն են` ձևավորվել են արտաքին միջավայրից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունների թուլացման ակնկալիքներ, բացի այդ, դրամի արժևորման, զսպող դրամավարկային քաղաքականության հետևանքով Հայաստանում գնաճային միջավայրն աստիճանաբար մեղմվում է: 2022-ի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 8,3%, իսկ տարվա կտրվածքով բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով 9,5%: Թեև 2022-ին տնտեսական ակտիվության աճը կազմել է 14,2%, որն աննախադեպ ցուցանիշ է նախորդ 15 տարիների համար, 2023-ի տնտեսական աճի վերաբերյալ Կենտրոնական բանկի կանխատեսումները բավականին զուսպ են․ «Մեր կանխատեսումները չեն փոխվել: Կարծում ենք, որ այս տարի գրանցվելու է 4,6% տնտեսական աճ», – նշել է Մարտին Գալստյանը` հավելելով, որ տնտեսական աճ ապահովող հիմնական երեք ճյուղերն են լինելու շինարարությունը, արդյունաբերությունը և ծառայությունները: ԿԲ նախագահի գնահատականով` անցյալ տարի ռեկորդային՝ 28% աճ գրանցած ծառայությունների ոլորտում 2023-ին աճի տեմպը կթուլանա:
18:12 - 31 հունվարի, 2023
Հայաստանում սննդամթերքի գները որոշակի նվազում են արձանագրում. ԿԲ նախագահ |armenpress.am|

Հայաստանում սննդամթերքի գները որոշակի նվազում են արձանագրում. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կենտրոնական բանկի գնահատմամբ՝ ապրանքային շուկայից եկող գնաճային ճնշումները զսպվում են: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ դրամի արժևորման պարագայում անգամ ներմուծվող ապրանքների գների չնվազելու վերաբերյալ հարցին: «Մենք ներկայումս արձանագրում ենք, որ ապրանքային շուկայից եկող գնաճային ճնշումները զսպվում են»,-ասաց Գալստյանը: Նա դա մասամբ պայմանավորեց  փոխարժեքով, մասամբ՝ նաև համաշխարհային շուկայում արձանագրված ցուցանիշներով: FAO-ի ինդեքսի համաձայն՝ միջազգային շուկաներում, օրինակ, յուղերի գները, որոնք անցյալ տարվա փետրվարին հասել էին իրենց պիկին, ներկայում գտնվում են ավելի ցածր մակարդակի վրա: «Եվ բնականաբար մենք տեսնում ենք, որ այդ պիկային արժեքներից Հայաստանում ևս սննդամթերքի գները որոշակի նվազում են արձանագրում»,-ասաց նա: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022-ին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.6 տոկոսով:  
17:57 - 31 հունվարի, 2023