Լենա Նազարյան

Լենա նազարյանն 8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։Ծնվել է 1983թ. մարտի 9-ին Երեւանում:

2007թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, միաժամանակ՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի մեկամյա դասընթացը: 2014թ.՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտը: Լրագրող:

2005-2009թթ. եղել է «Հետք» շաբաթաթերթի լրագրող: 2008-2009թթ.՝ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի լրագրող: 2009-2015թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ ընտրական ծրագրերի համակարգող: 2015-2016թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն»-ի շրջակա միջավայրի մոնիտորինգի ծրագրի համակարգող:

2008-2009թթ. «Եվրոպական կամավորական ծառայության» շրջանակում կամավոր է եղել Ռումինիայում:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015թ. ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ: 2016թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 18.05.2017-12.09.2018թթ.՝ «Ելք» խմբակցության անդամ, 12.09.2018-14.01.2019թթ.՝ «Ելք» խմբակցության ղեկավար:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: 29.12.2020-02.08.2021թթ.՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Լենա Նազարյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Արգիշտի Մեխակյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ

Լենա Նազարյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Արգիշտի Մեխակյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ

ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Լենա Նազարյանը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Արգիշտի Մեխակյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ:  ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արգիշտի Մեխակյանը դեկտեմբերի 3-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարության մեջ:
20:08 - 04 դեկտեմբերի, 2020
Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու․ Լենա Նազարյան |aravot.am|

Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու․ Լենա Նազարյան |aravot.am|

aravot.am: Ինչքան էլ մենք չընդունենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի վարած ներքին քաղաքականությունը, բազմաթիվ սխալները մատնանշենք, այնուամենայնիվ, ստացվում է, որ իրենց հաջողվել է մանեւրել, ՌԴ-ի հետ «խաղերի» միջոցով հետաձգել պատերազմը: Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ասաց. «Տեսեք ինչ է տեղի ունեցել. 2014-2015 թվականներին արդեն կար միջազգային կոնսենսուս, այդ թվում նաեւ Ռուսաստանի համաձայնությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն: Կար միանշանակ կոնսենսուս, որը այլեւս փոփոխման ենթակա չէր, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ արդեն աշխատել էր եւ ի վերջո ինչ-որ արդյունք պետք է ներկայացներ: Դա որպես արդյունք որոշել էին ներկայացնել: Բնականաբար, նախկին իշխանությունները շատ լավ տեղյակ էին այդ որոշման մասին եւ ընտրել էին ստատուս քվոն անվերջ ձգելու մարտավարությունը: Բայց հասկանալի է, որ անվերջ ձգել հնարավոր չէ: Եվ երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ, մենք եկանք իշխանության, առաջին մեղադրանքը, որ հնչում էր, դա այսպես ասած «հող հանձնողն» էր: Անկեղծորեն, ինձ համար անհասկանալի էր՝ որտեղի՞ց է այդ մեղադրանքի հիմքը, երբ քաղաքական թիմից ոչ մեկը բառ անգամ չէր խոսել դրա մասին: Բայց մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու եւ իրենց այդ հեռատեսությունը հենց դա էր նշանակում: Հո իրենք իսկապես մարգարե չէի՞ն, որ կանխատեսեին, թե ոնց իրադարձությունները կզարգանային: Իրենք տեսնում էին, որ դա տեղի է ունենալու եւ անամոթաբար ծայրահեղացնում էին իրավիճակը՝ անվանելով մեզ հող հանձնող եւ զրկում նաեւ ճկունությունից, ռադիկալացնում այս ամենը»: Հարցին՝ այսինքն, Նիկոլ Փաշինյանը չէ՞ր պատկերացնում ինչ բեռի տակ է մտնում՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը պատկերացնում էր: Վարչապետ ընտրվելուց հետո առաջին այցը Ստեփանակերտ էր: Ստեփանակերտի ասուլիսը նորից նայեք, խնդրում եմ: Վարչապետն այնտեղ ասում է, որ մենք պետք է ավելացնենք Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը: Այսինքն, իր համար պարզ էր, որ կա՛մ մենք հանձնում ենք այդ 7 շրջանները, կա՛մ պատրաստվում ենք պատերազմի: Եվ վարչապետն անկեղծորեն ինքը չի հավատացել, որ 7 շրջանների հանձնումը առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, արդար ու շահեկան է մեզ համար: Ինքը դրան չի հավատացել եւ դրա համար այդ ասուլիսին, իր առաջադրման առաջին օրերին ասել է, որ մենք պետք է ավելացնենք անվտանգությունը Հայաստանի եւ Արցախի: Եվ դա արվել է, արվել է՝ ինչքան որ հնարավոր է եղել»:
20:58 - 23 նոյեմբերի, 2020
Հոկտեմբերին եղել է առաջարկ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականները․ հայկական կողմը մերժել է՝ մտածելով, որ կունենանք ռազմական բեկում |1lurer.am|

Հոկտեմբերին եղել է առաջարկ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականները․ հայկական կողմը մերժել է՝ մտածելով, որ կունենանք ռազմական բեկում |1lurer.am|

1lurer.am: ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը:   «ՌԴ նախագահի առաջարկով և Ալիևի համաձայնությամբ հոկտեմբերի 19-20-ին եղել է առաջարկ թույլ տալ, որ Շուշի վերադառնան ադրբեջանցի փախստականները: Երբ հայկական կողմը տեսել է, որ դրությունը ծանր է ռազմաճակատում, համաձայնել է 7 շրջանների վերադարձին, բայց Ալիևը գումարել է նաև Շուշին: Հայկական կողմը քննարկել է և մերժել՝ որոշում կայացնելով շարունակել պայքարը՝ մտածելով, որ կունենանք ռազմական բեկում: Մեզ համար դա անընդունելի էր, քանի որ եթե Շուշիի 80 տոկոսն ադրբեջանցիներ են, դա նշանակում է հանձնել Շուշին:  Այդ հայտարարությունը հնարավոր է եղել ընդունել միայն Շուշիի անկման կետում, քանի որ յուրաքանչյուր հաջորդ զոհ չէր լուծելու ռազմական խնդիր: Եթե ադրբեջանցիները մտնեին Շուշի, մեզ մեղադրելու էին Շուշին հանձնելու մեջ, բայց Շուշին գրավեցին, ոչ թե հանձնեցինք»,- ասաց Նազարյանը: 
11:56 - 19 նոյեմբերի, 2020
Այս փուլում հենց Փաշինյանն է կայունացնող գործոնը, վարչապետի այլ թեկնածու մեզ համար ընդունելի չէ. Նազարյան |1lurer.am|

Այս փուլում հենց Փաշինյանն է կայունացնող գործոնը, վարչապետի այլ թեկնածու մեզ համար ընդունելի չէ. Նազարյան |1lurer.am|

1lurer.am: Ռազմական դրության մասին նախագիծ բերել է Կառավարությունը, մենք այն ընդունել ենք գործադիրի գնահատականով և որոշմամբ, այս պահին նրանց կողմից չունենք ազդակ, որ այն պետք է չեղարկել, ուստի այդ նիստին չենք մասնակցելու: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Նրա խոսքով՝ իրենց համար այս փուլում ընդունելի չէ այլ տարբերակ, մասնավորապես՝ «Իմ քայլից» այլ գործչի առաջադրում վարչապետի պաշտոնում, քանի որ, ըստ նրա, հենց վարչապետն է կայունացնող գործոնը: «Չեմ պատկերացնում, որ մեկ այլ մարդ, թեկնածու կարող է կայունացնել իրավիճակը: Վարչապետն ավելի շատ կայունացնող, քան ապակայունացնող գործոն է: Դուք տեսաք, թե ինչպես նա երեկ հանդիպեց Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնող քաղաքացիներին և խնդրեց դադարեցնել հավաքը»,- ընդգծեց Նազարյանը:
11:13 - 19 նոյեմբերի, 2020
Եթե ելքը քաղաքական փոփոխություններն են, ապա պետք է գոնե կայունություն լինի. Լենա Նազարյան |1lurer.am|

Եթե ելքը քաղաքական փոփոխություններն են, ապա պետք է գոնե կայունություն լինի. Լենա Նազարյան |1lurer.am|

1lurer.am: Ոչ մեկը չի ժխտում, որ կառավարող ուժն է նախևառաջ կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, դրանից հնարավոր չէ խուսափել, ես դա ընդունում եմ, և կլինեն հետևություններ: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:  «Բայց նաև այդ պատասխանատվությունն է վարչապետին մղել ստորագրելու այդ հայտարարությունը, որով 25-30 հազար զինվորների կյանք է փրկվել, և նրանք դա գիտեն, իրենց հարազատները դա գիտեն: Այդ հայտարարությամբ է փրկվել Ստեփանակերտը, ուրեմն նաև՝ Արցախը»,- նշեց Նազարյանը:  Նա չընդունեց, որ տեղի ունեցածը դիտարկվում է որպես 2.5 տարվա կառավարման հետևանք, և պարզունակացվում է Արցախի խնդիրը: «Սա ոչ միայն 2.5 տարվա, նույնիսկ 25 տարվա քաղաքականության հետևանք չի կարող լինել միայն, այլև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային տեղաշարժերի հետևանք, որը պետք է հաշվի առնել այս մասին խոսելիս»,- ընդգծեց փոխխոսնակը: Նրա խոսքով՝ եթե անգամ ելքը քաղաքական փոփոխություններն են, ապա պետք է գոնե կայունություն լինի: «Դուք չեք կարող գնալ գյուղեր, որտեղ սև ժապավեններ են փակցված և քարոզարշավ անել, մարդիկ սգի մեջ են»,- ասաց Նազարյանը: Ինչ վերաբերում է վարչապետի հրաժարականին, ԱԺ փոխնախագահը նշեց. «Հայտարարության ստորագրման օրը Կառավարություն մտան մի խումբ մարդիկ, որոնք ջարդուփշուր արին կառավարության շենքը: Անվտանգության աշխատակիցների հավաստմամբ՝ նրանց շարքում էր նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը: Այս պայմաններում հրաժարական պահանջել հնարավոր չէ»: Լենա Նազարյանի ելույթից հետո ԲՀԿ պատգամավորները սկսեցին տեղից խոսել՝ վստահեցնելով, որ ԲՀԿ որևէ անդամ չի մասնակցել այդ անկարգություններին, եթե մասնակցել է՝ թող իրավապահ մարմինները պարզեն:    ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց «կրքերը հանդարտեցնելու և հանգիստ աշխատանքային դաշտ վերադառնալու համար»:  
11:46 - 17 նոյեմբերի, 2020
Խորհրդարանում ընդդիմությունը պահանջում է փոխել ԱԺ նիստի օրակարգը
 |1lurer.am|

Խորհրդարանում ընդդիմությունը պահանջում է փոխել ԱԺ նիստի օրակարգը |1lurer.am|

1lurer.am: Մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանը: Օրակարգում երկու հարց է՝ 2021 թվականի բյուջեի նախագիծը և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու նախագիծը:  Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Արցախի համար զոհված զինծառայողների հիշատակը:  Մինչ օրակարգային հարցերին անցնելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրեց արտահերթ նիստ գումարելու հարցը՝ եռակողմ հայտարարությունը քննարկելու վերաբերյալ: ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը հիշեցրեց, որ եղել է խորհրդի նիստ, քվորում չի եղել, հետևապես, ըստ նրա, այն պատգամավորները, որոնք ներկա չեն եղել, հարկ չեն համարել քննարկել այդ հարցը:   «Հիմա եկել են, կարո՞ղ ենք քննարկել»,- հարցրեց Մարուքյանը: «Ձեր առաջարկած նախագծից պարզ չէր՝ ի՛նչ պետք է քննարկվեր, եթե պատգամավորները բացակա էին, դա անգործություն և պատահականություն չէր, դա դիրքորոշում էր, հիմա բոլոր հարցերը կարող ենք քննարկել»,- նշեց Նազարյանը:  Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ ինչ դիրքորոշում ունի «Իմ քայլը» նախագահի ուղերձի մասին: ԱԺ փոխխոսնակն ասաց, որ «Իմ քայլի» պաշտոնական դիրքորոշումը կներկայացնի Լիլիթ Մակունցը: Նաիրա Զոհրաբյանը ելույթում հայտարարեց, որ այս դահլիճում պետք է քննարկվեն միայն ռազմական դրության վերացման և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցերը, այլ հարց քննարկելու բարոյական իրավունք չունենք: «Պետք է բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը և հեռացնել նրան իշխանությունից, ՌԴ-ի հետ քննարկել և փորձել փրկել հայտարարության տակ թաքնված ականները: Սա ցեղասպանությունից հետո Հայաստանի թիկունքից հասցված ամենամեծ հարվածն էր»,- ընդգծեց ԲՀԿ պատգամավորը:  
10:34 - 17 նոյեմբերի, 2020
«Իմ քայլը» հանդես է եկել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու նախաձեռնությամբ

«Իմ քայլը» հանդես է եկել Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու նախաձեռնությամբ

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր՝ նոյեմբերի 16-ին գրություն է ուղարկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որում խնդրում է ներկայանալ ժամը 16։00-ին կյայանալիք խորհրդի նիստին, որի օրակարգում ընդգրկված է նաեւ Ծառակյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու հարցը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այդ գրությունն ու հետեւյալ գրառումն արել․ «Արցախը թուրքի առաջ ծնկի բերածը վերջին ջղաձգումներով շարունակում է իր քաղաքական բռնաճնշումները։ Քիչ առաջ խմբակցությունը ստացավ գրություն, որով Շուշին հանձնածը ուզում է Գագիկ Ծառուկյանին զրկել նաեւ պատգամավորական մանդատից։ Եւ քանի որ երկու ժամից համազգային հանրահավաք է, ժանրի կանոններին համաձայն, հանրահավաքից առաջ Ծառուկյանին կրկին հրավիրել են ԱԱԾ»։
16:22 - 16 նոյեմբերի, 2020
ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ․ «Իմ քայլը»-ից ներկայացավ միայն Լենա Նազարյանը

ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ․ «Իմ քայլը»-ից ներկայացավ միայն Լենա Նազարյանը

ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ: Այս մասին հայտնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա, մասնավորապես, գրել է․   «22:15 ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ:   Իմ քայլը դաշինքից ներկայացավ միայն Լենա Նազարյանը:   ԱԺ արտահերթ նիստը նախաձեռնել էինք հետևյալ օրակարգով` «Ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» Ազգային ժողովի որոշման նախագիծը:   Այս օրակարգով նիստին չներկայանալը նշանակում է, որ Աժ Իմ քայլի 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով: Հետո չասեք, թե համաձայն չէիք ...»։
22:58 - 11 նոյեմբերի, 2020
Եթե ժողովրդավարության առաջնորդները ի զորու չլինեն սաստել ահաբեկչական մեթոդներով գործող պետություններին, ապա խաթարվելու է մարդկանց հավատն առ ազատությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքը․ Լենա Նազարյան

Եթե ժողովրդավարության առաջնորդները ի զորու չլինեն սաստել ահաբեկչական մեթոդներով գործող պետություններին, ապա խաթարվելու է մարդկանց հավատն առ ազատությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքը․ Լենա Նազարյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ հեռախոսով խոսեցի Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի տեղի ունեցած քայլերթի ժամանակ թուրք հանցագործի մուրճի հարվածից գլխի հատվածում վիրավորում ստացած երիտասարդի քրոջ հետ: Գևորգը դեռ գտնվում է հիվանդանոցում, վիրահատության կարիք կա, բայց, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Շուտափույթ ապաքինում մաղթեցի Գևորգին ու շնորհակալություն հայտնեցի, որ մեր հայրենակիցները եվրոպական քաղաքաներում շարունակում են համայն աշխարհին ահազանգել Արցախի և Հայաստանի դեմ դուրս եկած ադրբեջանա-թուրքական ահաբեկչական դաշինքի մասին: Այսօր էլ առավոտյան Ֆրանսիայի Նիցցա քաղաքում դանակով զինված մի մոլեռանդ հարձակվել է եկեղեցում գտնվող մարդկանց վրա: Եվ դա դեղի է ունենում Փարիզում ուսուցչի գլխատումից 13 օր անց: Ցավում եմ, որ Ֆրանսիայի մեր բարեկամ ժողովրդին նորից ցավ են պատճառում: Եթե ժողովրդավարության առաջնորդները ի զորու չլինեն սաստել ահաբեկչական մեթոդներով գործող պետություններին, ապա այդ պետություններից դուրս եկող քաղաքացիներն իրենց անհանդուրժող, ծայրահեղական ու հանցագործ վարքով խաթարելու են մարդկանց հավատն առ ազատությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքը ու այս պարագայում ոչ մեկ՝ անկախ ազգությունից ու բնակությունից, չի կարող մտածել, որ հանգիստ ու խաղաղ կյանք կարող է ունենալ: Մենք պե՛տք է միասին գործենք»:
16:21 - 29 հոկտեմբերի, 2020
Լենա Նազարյանն ընդունել է «Կանանց երկխոսություն» համառուսաստանյան քաղաքական կուսակցության նախագահին

Լենա Նազարյանն ընդունել է «Կանանց երկխոսություն» համառուսաստանյան քաղաքական կուսակցության նախագահին

Հոկտեմբերի 27-29-ը ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրավերով աշխատանքային այցով մեր երկրում է «Կանանց երկխոսություն» համառուսաստանյան քաղաքական կուսակցության նախագահ Ելենա Սեմերիկովան, ում այսօր ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Նազելի Բաղդասարյանը: Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը ցավով է ընդգծել այն փաստը, որ այն տեղի է ունենում ոչ խաղաղ, այլ պատերազմական իրավիճակում: Ներկայացնելով ստեղծված իրադրությունը՝ Լենա Նազարյանը փաստել է, որ արդեն մեկ ամիս է Ադրբեջանն ու Թուրքիան մեզ ներքաշել են պատերազմի մեջ: «Պատերազմը սկսել է Ադրբեջանը՝ Թուրքիայի քաղաքական եւ ռազմական աջակցությամբ: Երեւի իրենց երկրներում տուժածների հետ ներքին խնդիրներ չունենալու համար ռազմի դաշտ են հանել վարձկանների Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից եւ Պակիստանից»,-ասել է ԱԺ փոխխոսնակը: Լենա Նազարյանն ընդգծել է, որ ԼՂ հիմնահարցը մեզ համար տարածքային խնդիր չէ, այլ՝ մարդու իրավունքների հարց: Նրա խոսքով՝ Արցախյան խնդիրը ծագել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի նվազագույն իրավունքներն ապահովելու հարցում Ադրբեջանի անկարողության պատճառով: ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այս 30 տարիներին պարզ է դարձել՝ հայերն ու ադրբեջանցիները չեն կարող ապրել միասին Ադրբեջանի ղեկավարության ներքո: «Դա հայերի կյանքին ու անվտանգությանն ուղիղ սպառնալիք է: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, պատրաստ ենք հարցը լուծել բանակցությունների ճանապարհով: Մինչ այժմ էլ այդպես ենք ասում»,-փաստել է Լենա Նազարյանը: Որպես խնդրի լուծման ուղիներից մեկը՝ ԱԺ փոխնախագահը մատնանշել է հայերի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը անկախ հանրապետությունում: Նրա համոզմամբ՝ հայերը չեն կարող ապրել Ադրբեջանի ղեկավարման ներքո, դա կլինի նոր ցեղասպանություն, մեր պատմության կրկնությունը: Ադրբեջանը դեմ է փոխզիջումներին, խաղաղությանն ու բանակցություններին: Այս համատեքստում Լենա Նազարյանը կարեւորել է միջազգային հանրության դերը: «Այն փաստը, որ Ադրբեջանն անտեսում է պայմանավորվածությունները, վարկաբեկում Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին, չպետք է աննկատ մնա: Մարդիկ տեսնում են, որ ժողովրդավար գերտերություններն ունակ չեն ազդելու այն երկրների վրա, որոնք գործում են ահաբեկչական մեթոդներով: Եթե աշխարհը փոխվում է, այս պատերազմը ցույց է տալիս, որ այն դառնում է ավելի վատ, վտանգավոր եւ անկանխատեսելի: Եթե գերտերությունները չեն կարող պաշտպանել փոքր ժողովրդավարությունը, դա խարխլում է մարդկանց հավատը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հանդեպ: Իսկ դա իր հերթին կհանգեցնի նոր պատերազմների, ցեղասպանության եւ մարդկային տառապանքների: Ոչ մեկ չի ունենա լավ կյանք՝ անկախ ազգությունից եւ ապրելու վայրից»,-նշել է ԱԺ նախագահի տեղակալը: Ելենա Սեմերիկովան շնորհակալություն է հայտնել այցի հրավերի համար՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 13-ին միջազգային փորձագիտական խորհրդակցության ընթացքում «Բարեկեցությունը եւ սոցիալական արդարությունը՝ որպես կայուն զարգացման գործոններ» թեմայի շրջանակում Ռուսաստանի, Հայաստանի, Արցախի,  Ադրբեջանի եւ այլ երկրների կանանց մասնակցությամբ քննարկվել եւ կարեւորվել է ստեղծված բարդ իրավիճակում կանանց փոխգործակցությունը տարբեր մակարդակներում: Նա փաստել է, որ Լեռնային Ղարաբաղում ընթանում է լայնածավալ պատերազմ, ինչը 21-րդ դարում պետք է անթույլատրելի լինի եւ դրա դադարեցման համար կարեւորել է գործուն քայլերի իրականացումը: Ելենա Սեմերիկովայի խոսքով՝ ցանկացած ազգության եւ դավանանքի մոր համար պատերազմից ավելի վատ բան չկա: Նա տեղեկացրել է, որ ԱՊՀ կանանց հետ համատեղ ստեղծել է «Կանանց երկխոսություն» միջազգային խաղաղարար շարժումը եւ Հայաստանում այդ շարժման կառույցը բացելու հարցում ակնկալում է Լենա Նազարյանի աջակցությունը: Ելենա Սեմերիկովան Լենա Նազարյանին խնդրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցել Սուրբ Նիկոլայ Հրաշագործի սրբապատկերը, որը մինչ իր Երեւան գալը օրհնվել եւ օծվել է Մոսկվայի Սուրբ Նիկոլայ Հրաշագործի տաճարում: Նա համոզմունք է հայտնել, որ սրբապատկերը խաղաղություն կբերի հայ ժողովրդին: Վլադիմիր Վարդանյանը կարծիք է հայտնել, որ պատերազմն ընդամենը քող է, որի ներքո փորձ է արվում իրականություն դարձնել հայ բնակչության ցեղասպանությունը: Պատգամավորներն իրենց խոսքում ընդգծել են Ադրբեջանի հասարակության շրջանում հայատյացության քարոզը: Նրանք կարեւորել են ԼՂ հակամարտության կարգավորումը բացառապես բանակցությունների ճանապարհով:
15:43 - 28 հոկտեմբերի, 2020
ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց


 |armenpress.am|

ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նիստը սկսելու համար քվորում չապահովվեց, «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է քվորում չապահովել՝ կառավարություն հետ հարցուպատասխանի համար գործադիրին չծանրաբեռնելու համար:  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե արդյոք «Իմ քայլը»-ում կա՞ որոշում՝ նիստին չգալու, որ քվորում չապահովվի և հարց ու պատասխան չլինի կառավարության հետ: «Բայց ռազմական դրությունից զատ, կան բավականին հարցեր, որոնք գաղտնիք չեն պարունակում: Օրինակ կորոնավիրուսի ծանր պայմաններում ենք գտնվում, տնտեսության հետ կապված հարցեր ունենք»,-ասաց նա ու հավելեց՝ կարծում է՝ շատ կարևոր է, որ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը կայանա: «Իմ քայլը»-ի ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ այս օրերին կառավարության բոլոր անդամերը գերծանրաբեռնված են: «Եվ խմբակցությունը որոշում է կայացրել, որ այս շաբաթ այս քառօրյայի ընթացքում կառավարությանը լրացուցիչ չծանրաբեռնի, առավել ևս, որ ԱԺ պատգամավորները ձեր բարձրացրած հարցերը պարզաբանելու, ընթացք տալու համար ունեն հնարավորություն՝ անմիջական կապ հաստատելու կառավարության ներկայացուցիչների հետ»,-ասաց նա ու հավելեց, որ նման որոշում կա, սակայն միայն այս անգամ: Փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ քվորում չկա: Գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվել, սակայն ոչ ավելի ուշ, քան չորս ժամ:
10:27 - 28 հոկտեմբերի, 2020
ԱԺ փոխնախագահը սփյուռքի հայերին ներկայացրել է անկախության ճանաչման և Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող որոշման նախագծի տարբերակ

ԱԺ փոխնախագահը սփյուռքի հայերին ներկայացրել է անկախության ճանաչման և Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող որոշման նախագծի տարբերակ

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է աշխարհասփյուռ հայերին և ներկայացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման և Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող որոշումներ, բանաձևեր կամ հայտարարություններ ընդունելու վերաբերյալ որոշման նախագծի տարբերակ: Նշում է, որ այն ամբողջությամբ կամ հատվածաբար կարող են օգտագործել իրենց ասելիքը ներկայացնելու համար: «Ցանկացած ջանք, որն ուղղված կլինի քաղաքային խորհուրդներում, խորհրդարաններում, կառավարություններում և այլ ազգային կամ վերազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևերի ու որոշումների ընդունմանը, կնպաստի հազարավոր մարդկանց անվտանգության և կյանքի իրավունքի ապահովմանը։ Տեքստում նշված որոշումների ցանկն ամեն օր կթարմացվի՝ այս գրառումը խմբագրելու միջոցով»,-գրել է նա՝ կից ներկայացնելով որոշումը: Այն հետևյալն է.   Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական ու ռազմական վերնախավի նախաձեռնած լայնածավալ ռազմական ագրեսիան ուղղակիորեն սպառնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) բնակչության կյանքին ու գոյությանը։ Շաբաթներ տևող և հրադադարի երկու անհաջող փորձից հետո առայսօր շարունակվող Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով սպանվել են չորս տասնյակ քաղաքացիականներ և երեխաներ։ Ադրբեջանի դիվերսիոն խումբը, ներխուժելով անպաշտպան բնակիչների բնակավայրեր, գնդակահարել է նրանց տներում, ռմբակոծել փողոցներում: Գրանցվել է Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառում՝ մասնավորապես կասետային ռումբեր, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և երկարաժամկետ վնաս հասցնելու համար: Հայ ռազմագերիների նկատմամբ դրսևորվել է անմարդկային վերաբերմունք. գլխատում և Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշների մեջ փաթաթված գնդակահարումներ: Ադրբեջանի զինվորներն այս բարբարոսությունները տեսանկարահանել և հրապարակել են սոցիալական ցանցերում, ուղարկել զոհերի հարազատներին: Պաշտպանական գործողությունների ընթացքում հարյուրավոր հայ զինվորականներ են զոհվել, իսկ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության մի մասը ստիպված է եղել դուրս գալ իր բնակության վայրից՝ հետևում թողնելով չընդհատվող հրետանակոծություններից ավիրված քաղաքներ ու գյուղեր, սահմանագծում պայքարող հարազատներ, իսկ առջևում բախվելով վաղվա օրվա հանդեպ անորոշությանն ու տնից ու կյանքից զրկվելու իրական վտանգին։ Այսօր, ավելի քան երբևէ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը պահանջում է միջազգային հանրության հրատապ և հստակ քայլերը։ Աշխարհի մի շարք տեղական և պետական կառավարման մարմիններ, առերեսելով պահի հրամայականը և գիտակցելով իրենց դերն Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան զսպելու ու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը, որպես նրանց անվտանգության և կյանքի իրավունքի երաշխիքներից մեկը, ճանաչելու գործում, ընդունել են որոշումներ։ Մասնավորապես տեղեկանում ենք, որ. հոկտեմբերի 1-ին Չիլիի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող որոշում, հոկտեմբերի 6-ին Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը դատապարտող որոշում, հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդն ընդունել է Ադրբեջանի ագրեսիան դատապարտող և Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք ճանաչող որոշում, հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլլ քաղաքի քաղաքային խորհուրդը քվեարկել է Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օգտին, հոկտեմբերի 8-ին Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է հռչակագիր, որի համաձայն հարցի լուծումը պետք է հիմնվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների մեծամասնության կամքի ազատ արտահայտման վրա, հոկտեմբերի 9-ին Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան և Թուրքիայի նեգրավվածությունը դատապարտող բանաձև, հոկտեմբերի 13-ին Բելգիայի ֆլամանական խորհրդարանը ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև, հոկտեմբերի 14-ին Ավստրիայի խորհրդարանը ընդունել է Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող բանաձև, հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, Թուրքիայի աջակցությունը և վարձկանների ներգրավվածությունը դատապարտող բանաձև, հոկտեմբերի 15-ին իտալական Միլան քաղաքի խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հոկտեմբերի 15-ին Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը քվեարկել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օգտին, հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև, հոկտեմբերի 21-ին Կալիֆոռնիայի Ֆոուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը, նաև միաձայն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ և ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ արել միանալ Արցախի ազատությանն աջակցելու հարցում, հոկտեմբերի 21-ին Ավստրալիայի ամենամեծ նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովը 61 կողմ ձայնով պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Խորհրդարանականները դատապարտել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարձակումները Արցախի բնիկ հայերի դեմ, հոկտեմբերի 21-ին Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններին՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա: հոկտեմբերի 22-ին ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Ֆորտ-Լի քաղաքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը։ Ստորև ներկայացված տեքստը կարող է ծառայել որպես որոշման ՆԱԽԱԳԾԻ ՆՄՈՒՇ այս տեսքով, լրամշակումներով կամ կրճատումներով։   Հաշվի առնելով որ, Լեռնային Ղարաբաղի տարածքը Կովկասյան տարածաշրջանի հայերի համար հանդիսանում է կենսական և բնիկ տարածք, 1921 թվականին Իոսիֆ Ստալինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կամայական կերպով շնորհվեց Ադրբեջանի Սոցալիստական Խորհրդային Հանրապետությանը՝ անտեսելով տարածքի ժողովրդագրական պատկերը, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները, ոչ միայն ոչինչ չձեռնարկեցին տարածաշրջանի սոցիալական, մշակութային և տնտեսական կյանքի զարգացման ուղղությամբ, այլ՝ հակառակը, 1920-ական թվականներից մինչև Խորհրդային Միության անկումն այնտեղ կիրառեցին համակարգային Էթնիկ զտման քաղաքականություն, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, հետևելով խորհրդային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգին և միջազգային օրենքներին, իր անկախությունը հռչակեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ հաստատելով այն նույն թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, Ադրբեջանի հայերը ենթարկվել են պարբերաբար կրկնվող կազմակերպված սպանդի՝ Սումգայիթում (1988 թվականի փետրվարի 25-27-ը), Կիրովաբադում (1988 թվականի նոյեմբերի 23-ին), Բաքվում (1990 թվականի հունվարի 12 -19-ը), Մարաղայում (1992 թվականի ապրիլի 10-ին), հետևաբար նրանց անվտանգությունը և կյանքի իրավունքը չի կարող երաշխավորվել Ադրբեջանի Հանրապետության տարածքում, անկախությունից ի վեր Լեռնային Ղարաբաղի՝ ժողովրդավարական ընտրություններով ընտրված իշխանությունները երաշխավորում են իրենց բնակիչների անվտանգությունը, սոցիալական, մշակութային ու տնտեսական բարգավաճումը, Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը՝ այնտեղից դուրս մղելով հայ բնակչությանը, ընթացող պատերազմը ամենադաժան է 1994 թվականին կնքված զինադադարից հետո, Թուրքիայի և նրա կողմից Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից, Պակիստանից բերված վարձու զինյալների ներգրավվումը վտանգում է տարածաշրջանի ժողովուրդների գոյությունը և խաթարում հնարավոր խաղաղ համակեցությունը՝ հանգեցնելով առավել մեծ ծավալի հակամարտության, Ադրբեջանն ու Թուրքիան վերջնագիր են ներկայացրել՝ պնդելով, որ միայն Լեռնային Ղարաբաղի կապիտուլայացիայի կամ ամբողջական գրավման պարագայում կհաստատվի հրադադար, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակաբար մերժում են միջազգային հանրության կոչերը հրադադարի վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, ՄԱԿ-ի Կանոնադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և մարդու իրավունքների այլ հիմնարար փաստաթղթերում ամրագրված ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներով:   Քաղաքային խորհուրդը/խորհրդարանը/կառավարությունը/վերպետական որևէ կառույց. ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքն անկախ կարգավիճակով՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը, որը հակասում է 1994 թվականի զինադադարի դրույթներին, դատապարտում է արտաքին որևէ միջամտություն՝ մասնավորապես Թուրքիայի ռազմական և քաղաքական աջակցությունը Ադրբեջանին, աջակցում է Կովկասի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների իրավունքները հարգող, արդար ու կայուն խաղաղության կերտման գործընթացին։    
17:59 - 23 հոկտեմբերի, 2020
Oր առաջ նախաձեռնեք Արցախի Հանարապետության ճանաչման գործընթաց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից. Լենա Նազարյանի նամակը Փարիզի քաղաքապետին

Oր առաջ նախաձեռնեք Արցախի Հանարապետության ճանաչման գործընթաց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից. Լենա Նազարյանի նամակը Փարիզի քաղաքապետին

ՀՀ ԱԺ փոխխոսնակ  Լենա Նազարյանը նամակ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին, որում ասվում է․ «Սիրելի Անն Իդալգո, Դիմում եմ Ձեզ այս պահին ամբողջ հայության ամենանվիրական խնդրանքով՝ օր առաջ նախաձեռնեք Արցախի Հանարապետության ճանաչման գործընթաց Փարիզի քաղաքային խորհրդի կողմից: Վստահ եմ, որ ձեր այս քայլը շղթայական ազդեցություն կունենա և իր հետևից կբերի նոր նախաձեռնություններ ու մարդկանց, որոնց մենք ընդմիշտ երախտապարտ կլինենք: Ֆրանսիան ու Ֆրանսիայի ժողովուրդը մի՛շտ են ձեռք մեկնել հայերին, մեր ժողովուրդները մի՛շտ են առանձնահատուկ ջերմությամբ ու սիրով բարեկամություն արել: Ուրեմն, խնդրում եմ, գործեք հիմա՛, գործե՛ք անհապաղ՝ հանո՛ւն ազատության, հանո՛ւն մեր եղբայրության, հանո՛ւն արդարության, հանո՛ւն Հայաստանի և Ֆրանսիայի անքակտելի բարեկամության»: Ջերմորեն ՝ՀՀ Աժ փոխխոսնակ Լենա Նազարյան»։        
18:56 - 19 հոկտեմբերի, 2020