Իրաք

Իրաքը (պաշտոնական անվանումը՝ Իրաքի Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Ասիայում։ Ըստ պետական կառավարման համակարգի՝ դաշնային խորհրդարանական հանրապետություն է, որը կազմված է 19 նահանգներից եւ մեկ ինքնավար շրջանից (Իրաքի Քուրդիստան)։

Տարածքի մեծությամբ աշխարհում 58-րդն է՝ 438,317 կմ²։ Հյուսիսից սահմանակից է Թուրքիային, արեւելքից՝ Իրանին, հարավարեւելքից՝ Քուվեյթին, հարավից՝ Սաուդյան Արաբիային, հարավարեւմուտքից՝ Հորդանանին եւ արեւմուտքից՝ Սիրիային։

Մայրաքաղաքը եւ ամենախոշոր քաղաքը Բաղդադն է։ Իրաքում բնակվում են ամենատարբեր էթնիկ ծագում ունեցող ժողովուրդներ՝ արաբներ, քրդեր, ասորիներ, թուրքմեններ, շաբաքներ, եզդիներ, հայեր, մանդեյիներ, ադիգեներ, գնչուներ։ Պետության 37 միլիոն բնակչության 95%-ը մուսուլման է, սակայն կան նաեւ քրիստոնյաներ, յարսաններ, եզդիներ, մանդեականներ։ Իրաքի պետական լեզուներն են արաբերենն ու քրդերենը։

ՌԴ-ն ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին. ԱԳՆ
 |armeniasputnik.am|

ՌԴ-ն ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին. ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը ուշադիր հետևում է Իրաքի և Սիրիայի տարածքներում տիրող իրավիճակին, այնտեղ գործողությունների անցկացումը պետք է համաձայնեցվի այդ երկրների կառավարությունների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ուշադիր հետևում ենք այդ շրջաններում տիրող իրավիճակի զարգացումներին»,– ասաց Զախարովան։ Նա ընդգծեց, որ այլ պետությունների տարածքում ցանկացած հակաակաբեկչական գործողությունների անցկացումը թույլատրելի է միայն այդ երկրների, մասնավորապես` ՌԴ–ի բարեկամ Սիրիայի և Իրաքի կառավարությունների հետ համաձայնեցմամբ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում գտնվող օբյեկտներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում (ԻՀՊԿ) հայտարարել են, որ հարվածները հասցվել են Իրաքում Մոսադին պատկանող լրտեսական օբյեկտներին, որոնք գտնվում են Էրբիլ քաղաքում` ԱՄՆ հյուպատոսության և ռազմաբազայի մոտ: Հարձակման են ենթարկվել նաև Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների դիրքերը: ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ հարվածները հասցվել են ի պատասխան Իրանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների:
15:36 - 17 հունվարի, 2024
Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Էրբիլի ամերիկյան հյուպատոսության մոտ գտնվող «իսրայելական թիրախների» |news.am|

Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Էրբիլի ամերիկյան հյուպատոսության մոտ գտնվող «իսրայելական թիրախների» |news.am|

news.am: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Էրբիլում՝ Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոնում գտնվող ամերիկյան հյուպատոսարանին մոտակա 8 օբյեկտի՝ ի պատասխան «ահաբեկչական վերջին հանցագործությունների։ Իրանական պետական «Tasnim» գործակալությունը, վկայակոչելով ԻՀՊԿ տարածած հայտարարությունը, հաղորդում է, որ հրթիռային հարվածներով ոչնչացվել է Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի՝ Էրբիլում տեղակայված կենտրոնակայանը, որտեղ, իրանական կողմի պնդմամբ, ահաբեկչական հարձակումներ են պլանավորվել։«ABC»-ի փոխանցմամբ՝ Էրբիլում օդային հաղորդակցությունը դադարեցվել է, քանի որ օդանավակայանը «դաժան» հարձակուման է ենթարկվել։ Կոալիցիոն ուժերը օդանավակայանի մոտ անօդաչու թռչող երեք սարք են խոցել, գրում է «Reuters»-ը։ Ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնել են գործակալությանը, որ իրանական հրթիռային հարվածների հետևանքով ամերիկյան օբյեկտներ չեն տուժել։Իրաքի Ազգային անվտանգության ծառայությունում «ABC»-ի աղբյուրը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով չորս մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել, ամերիկացի զինվորականներ չեն տուժել։  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է նաև Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներ խոցելու մասին։ «Իսլամական պետությունը», հիշեցնեմ, ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցի օրը՝ հունվարի 3-ին, ահաբեկչական հարձակում էր իրականացրել Իրանի կենտրոնական Քերման քաղաքում, որի հետևանքով առնվազն 103 մարդ է զոհվել, ինչը Թեհրանը խոստացել էր անպատիժ չթողնել։
09:26 - 16 հունվարի, 2024
Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծության. ԶԼՄ-ներ
 |armenpress.am|

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է հրթիռակոծության. ԶԼՄ-ներ |armenpress.am|

armenpress.am: Իրաքում ԱՄՆ դեսպանատունը, ըստ տարբեր աղբյուրների, ենթարկվել է հրթիռային հարձակման։ Aյս մասին տեղեկանում է Al Jazeera-ի հրապարակումից։ Դեսպանատունը գտնվում է Բաղդադի կենտրոնի, այսպես կոչված, Կանաչ գոտում, որտեղ գտնվում են պետական և դիվանագիտական շենքեր։ Նշվում է, որ դեկտեմբերի 8-ի առավոտյան խիստ վերահսկվող Կանաչ գոտու շրջակայքում պայթյուններ են լսվել։ Տարբեր լրատվամիջոցներ, վկայակոչելով ԱՄՆ-ի և Իրաքի զինվորականների շրջանում իրենց աղբյուրներին, նշում են, որ Կանաչ գոտում հրթիռներ են ընկել լուսաբացին, հնչել են տագնապի շչակներ։ Տարբեր սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվել, որոնցում երևում են Կանաչ գոտում ընկած հրթիռները։ Al Jazeera-ի հատուկ բաժինը հաստատել է, որ հրթիռներն ընկած են ԱՄՆ դեսպանատան մոտ։   Բաղդադում ԱՄՆ դեսպանատունն առայժմ չի հաստատել այս հաղորդումները։ Նաև պարզ չէ՝ արդյոք գործել են դեսպանատան հակաօդային պաշտպանության համակարգերը կամ արդյոք կան տուժածներ:
11:55 - 08 դեկտեմբերի, 2023
Ալեն Սիմոնյանը Իրաքի նախագահի հետ քննարկել է հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Ալեն Սիմոնյանը Իրաքի նախագահի հետ քննարկել է հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը: Պաշտոնական ընդունելությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը և Իրաքի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների գործունեության նմանությունների, խորհրդարանում փոքրամասնությունների ներկայացվածության, տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու շուրջ: Ընդլայնված կազմով հանդիպմանը կողմերը խոսել են հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումից, բազմոլորտ շփումների ակտիվացման անհրաժեշտությունից: Քաղաքական երկխոսության համատեքստում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը՝ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում առանձնացնելով պատգամավորական բարեկամական խմբերի դերը: Կողմերն արձանագրել են, որ վերջին տարիներին երկու երկրների միջև զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որն ամուր հիմք և երաշխիք է բոլոր ոլորտներում միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար: Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, ընդգծել է Հայաստանի Հանրապետության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման կարևորությունը. «Պարոն նախագահ, Ձեզ արդեն իսկ ներկայացվել են «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող մանրամասները: Այս նախագծի իրականացումը մեծ առավելություն կբերի այն ընդգրկող երկրներին, այդ թվում՝ Իրաքին՝ հաշվի առնելով Հայաստանից Իրաք թռիչքների կարճ տևողությունը»: ՀՀ ԱԺ նախագահը հավելել է, որ նախագիծը տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորություններ է տալիս, ինչպես հարավկովկասյան տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս գտնվող երկրների համար: Իրաքի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորել է Իրաքը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում՝ որպես քաղաքականապես կայուն, տնտեսապես բարգավաճող, հարուստ պատմություն ունեցող երկիր: Երկրի պատմության և մշակույթի մեջ նա առանձնացրել է հայերի, հայ համայնքի դերը՝ շեշտելով, որ հայերն Իրաքում ժողովրդագրական պատկերի մաս են և մեծ դերակատարություն ունեն երկրի համար նշանակալի հարցերում: Նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը նշել է, որ այս այցի նպատակը փորձի փոխանակումն է, ներդրումային քաղաքականության մանրամասներին ծանոթանալը և գործընկերային կապերի եւս մեկ անգամ վերահաստատումը: Հանդիպումը եզրափակվել է Իրաքի նախագահի գրառմամբ ՀՀ ԱԺ պատվավոր հյուրերի գրքում: Նա, մասնավորապես, գրել է. «Բոլորս լիահույս ենք, որ Իրաքի հարաբերությունները Հայաստանի հետ կամրապնդվեն՝ ներառելով թե՛ օրենսդրական, և թե՛ իրավական համագործակցությունը»:
13:18 - 23 նոյեմբերի, 2023
Ի պատիվ Իրաքի նախագահի Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Ի պատիվ Իրաքի նախագահի Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով: Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է.«Սրտանց ողջունում եմ Ձեզ և Ձեզ ուղեկցող պատվիրակությանը Հայաստանի հյուրընկալ հողում:Ձեր այցն արտացոլում է մեր երկրների միջև հարաբերությունների բարեկամական բնույթը, որի հիմքում ընկած է հայ և իրաքցի ժողովուրդների՝ հարյուրամյակների պատմություն ունեցող փոխադարձ համակրանքն ու բարիդրացիական համակեցությունը: Վստահ եմ, որ Նախագահի պաշտոնում Ձեր առաջին այցը որպես պատմական իրադարձություն նոր էջ կբացի հայ-իրաքյան բարեկամական հարաբերություններում:Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորում եմ մեր երկրների միջև քաղաքական շփումների առկա բարձր մակարդակի պահպանման, բարձրաստիճան փոխայցելությունների շարունակականությունը:Հայաստանը և Իրաքն իրենց հազարամյա պատմության ընթացքում մշտապես կապված են եղել բազմաթիվ քաղաքակրթական, մշակութային, առևտրային և այլ կապերով: Դարեր շարունակ մեր ժողովուրդների բազմաշերտ շփումներն ու փոխգործակցությունը հարստացրել են ինչպես մեկը մյուսի մշակույթն, այնպես էլ իրենց անգնահատելի ներդրումն ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ:Այսօր մեր երկու պետությունների հարաբերությունների հիմքերն ամուր են հենց այն պատճառով, որ խարսխված են հաստատուն պատմական հիմքերի վրա:Իրաքը, լինելով աշխարհագրական առումով Հայաստանին ամենամոտ արաբական երկիրը, մեզ համար Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում ամենակարևոր և վստահելի գործընկերներից մեկն է: Իրաքի հետ մեր բարեկամական հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունն օրինակ են ծառայում նաև այլ արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունները կառուցելու գործում: Երախտապարտ ենք իրաքցի բարեկամ ժողովրդին Օսմանյան կայսրության կողմից իրագործած Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին ապաստան տալու և ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար:Հայ-իրաքյան հարաբերությունների համատեքստում առանձնահատուկ դեր է խաղում Իրաքի հայ համայնքը՝ որպես երկու երկրների բարեկամության խորհրդանիշ։ Տարբեր ժամանակաշրջաններում Իրաքում հաստատված հայերն իրենց ուրույն ներդրումն են ունեցել Իրաքի կայացման և զարգացման գործում, ինչպես նաև իրաքցի ժողովրդի հետ կիսել են վրա հասած դժվարությունների բեռը:Հպարտությամբ եմ արձանագրում, որ հայ-իրաքյան միջպետական հարաբերությունները կայուն բնույթ են կրում։ Վերջին տարիներին Հայաստանն ու Իրաքը կարողացան ստեղծել համագործակցության լայն դաշտ։ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի կարևոր առևտրային գործընկերը, զբոսաշրջիկների և գործարարների փոխադարձ այցելությունների ծավալներն օրեցօր աճում են: Ես հակված եմ տեսնելու, որ այն խորացնելու դեռևս մեծ ներուժ է առկա և վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ամրապնդել և ընդլայնել՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։Թույլ տվեք բաժակ բարձրացնել ի պատիվ իմ թանկագին բարեկամ, մեծարգո պարոն Նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի, ի պատիվ բարեկամ Իրաքի բարօրության և առաջընթացի, և ի փառս երկու ժողովուրդների ու պետությունների միջև խաղաղ ապագայի և հարատև ու ազնիվ բարեկամության»։ Պաշտոնական ճաշի ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ոլորտների բացահայտման ուղղություններն ու հնարավորությունները:
18:10 - 22 նոյեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանը և Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը քննարկել են հայ-իրաքյան համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը քննարկել են հայ-իրաքյան համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսքում նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Ձեր այցը նշանակալից և, ըստ էության, պատմական է, որովհետև Իրաքի առաջին նախագահն եք, որ այց եք ունենում Հայաստանի Հանրապետություն: Մեր երկրների միջև հարուստ մշակութային և պատմական կապեր կան, և պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ նաև տնտեսական կապերի որոշակի ակտիվություն է նկատվում: Հույս ունեմ՝ Ձեր այցի ընթացքում տնտեսական համագործակցությունն ավելի կխորանա: Իհարկե, հիմա նաև աշխարհում և տարածաշրջանում բավականին բարդ իրավիճակ է, և ուրախ կլինեմ Ձեր գնահատականները լսել ընդհանուր իրավիճակի և լուծումների վերաբերյալ: Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և հույս հայտնել, որ մեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև փոխադարձ այցերն ավելի հաճախակի կդառնան Ձեր այս պատմական այցի արդյունքներով»: Իրաքի Հանրապետության նախագահն իր հերթին նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ և շնորհակալություն հայտնել իմ գլխավորած պատվիրակությանը Ձեր երկրում ընդունելու համար: Մենք երեկ ենք ժամանել և անցկացրած ժամանակը եղել է արդյունավետ և հետաքրքիր: Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում, ինչպես նաև խոսել ենք Իրաքում այժմ առկա իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել երկկողմ համագործակցությանը քաղաքական, տնտեսական, առևտրաշրջանառության ոլորտներում: Հույս ենք հայտնում, որ այն էլ ավելի կամրապնդվի: Ցանկանում եմ նաև իմ զորակցությունը հայտնել հայ ազգին` տեղի ունեցած արհավիրքի` Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Անձամբ ներկա եմ գտնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Կարևոր եմ համարում ընդգծել Իրաքի հայ համայնքի դերը, որի առկայությունը մեր երկրում գալիս է հնագույն ժամանակներից, խոսքը գնում է մոտ 10 հազար տարվա մասին: Իրաքի ժողովուրդը մեծ օգուտներ է քաղել հայ բնակչությունից, որոնց թվում են` բժիշկներ, գիտնականներ, տարբեր ոլորտների մասնագետներ»:  ՀՀ վարչապետը և Իրաքի նախագահը քննարկել են տնտեսության, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ջրային պաշարների, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը:
17:02 - 22 նոյեմբերի, 2023
ՀՀ-ն մեծապես հետաքրքրված է Իրաքի հետ երկկողմ օրակարգի զարգացմամբ, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում. Խաչատուրյան
 |armenpress.am|

ՀՀ-ն մեծապես հետաքրքրված է Իրաքի հետ երկկողմ օրակարգի զարգացմամբ, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում. Խաչատուրյան |armenpress.am|

armenpress.am: Իրաքը հանդիսանում է մերձարևելյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերը։  Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ հայտարարության ժամանակ այս մասին ասաց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել Ձերդ գերազանցության գլխավոր պատվիրակությունը։ Ձեր այցը հիրավի պատմական է, քանզի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դուք Իրաքի առաջին նախագահն եք, ով պաշտոնական այց է կատարում Հայաստան։ Վստահ եմ, որ ձեր այցը նոր էջ կբացի հայ-իրաքյան հարաբերություններում, ինչպես նաև խորացման, ընդլայնման հզոր լիցք կհաղորդի բարեկամ պետությունների միջև բազմոլորտ համագործակցությանը»,-ընդգծեց Խաչատուրյանը։ ՀՀ նախագահը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր արաբական երկրների հետ հարաբերությունները զարգանում են փոխվստահության և ջերմ բարեկամության մթնոլորտում։ «Այսօր հայ-իրաքյան հարաբերություններում առանձնահատուկ դինամիկա է նկատվում։ Երկկողմ օրակարգը բավականին ընդգրկուն է և ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ՝ առևտրային և տնտեսական հարաբերություններից մինչև կրթամշակութային, հումանիտար, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ։ Մեր երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացման համար հաստատուն հիմք են հանդիսանում  ինչպես հայ-արաբական պատմամշակութային առնչությունների հարուստ անցյալը, այնպես էլ Իրաքում դարերի պատմություն ունեցող հայ համայնքի առկայությունը։ Հայ ժողովուրդը երախտապարտ է Իրաքի բարեկամ ժողովրդին, հատկապես Հայոց ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին հյուրընկալելու, ապաստան տրամադրելու համար։ Ցանկանում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել բարեկամ Իրաքի իշխանություններին՝ իրաքահայերի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու և կյանքի բնական կենսագործունեության համար բոլոր պայմանները ապահովելու համար։ Իրաքը հանդիսանում է մերձարևելյան տարածաշրջանում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերը»,-ասաց Խաչատուրյանը։ Նախագահի խոսքով՝ Հայաստանը մեծապես հետաքրքրված է Իրաքի հետ երկկողմ օրակարգի զարգացմանը, մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում։ «Արդյունավետ եմ գնահատում պարոն նախագահի հետ ունեցած բանակցությունները, որոնց ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ Իմ հարգարժան գործընկերոջ հետ փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-իրաքյան հարաբերությունների ընթացիկ վիճակն ու հեռանկարները։ Գոհունակությամբ ընդգծեցինք վերջին տարիներին Իրաքի հետ ապրանքաշրջանառության ծավալների նկատելի աճը։ Միևնույն ժամանակ վստահություն հայտնեցինք, որ այս ցուցանիշները կարող են ավելի աճել։ Բարձր գնահատեցինք Բաղդադում սույն թվականի սեպտեմբերի 12-ից 13-ը կայացած տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը»,-նշեց Խաչատուրյանը։ Հայաստանի և Իրաքի նախագահների հետ հանդիպմանը նաև հանգամանալից անդրադարձ կատարվեց գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի արտադրության, ենթակառուցվածքների զարգացման և վերականգնման, սննդի և թեթև արդյունաբերության, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներին որպես առավել հեռանկարային ուղղություններ։ «Առանձնահատուկ ընդգծեցինք բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտում երկկողմ, շահավետ համագործակցության զգալի ներուժի կարիքը։ Այս առնչությամբ նշեցի, որ Հայաստանը պատրաստ է իրաքյան կողմին փոխանցել այս ոլորտում տարիների ընթացքում կուտակված իր հաջող փորձը»,-հավելեց Խաչատուրյանը։ Հայաստանի և Իրաքի նախագահները վերահաստատել են միջպետական հարաբերությունները խորացնելու երկու կողմերի պատրաստակամությունը։
13:57 - 22 նոյեմբերի, 2023
Իսակովի պողոտա-Հաղթանակ կամուրջ հատվածը պարեկները 20 րոպեից ավելի փակել էին |panorama.am|

Իսակովի պողոտա-Հաղթանակ կամուրջ հատվածը պարեկները 20 րոպեից ավելի փակել էին |panorama.am|

panorama.am: Երևանի Իսակովի պողոտա-Հաղթանակ կամուրջ հատվածը 20 րոպեից ավելի պարեկային ծառայության աշխատակիցների կողմից փակվել էր։ Երթևեկությունը կաթվածահար էր։ Խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի: Մարդիկ, որոնք շտապում էին աշխատանքի, դասի, ստիպված իջնում էին տրանսպորտային միջոցներից ու ոտքով շարունակում ճանապարհը:  Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից Panorama.am-ին ասել են, որ ճանապարհը փակվել է արարողակարգով պայմանավորված։  Երբ արդեն ճանապարհը բացվեց, մեքենաների վարորդնեը, ի նշան դժգոհություն, բողոքի, պարեկային ծառայության աշխատակիցների կողքով անցնելիս ձայնային ազդանշաններ էին տալիս։ Հիշեցենք, որ նախօրեին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Իրաքի նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը։
10:38 - 22 նոյեմբերի, 2023
ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իրանական բազաներին

 |factor.am|

ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իրանական բազաներին |factor.am|

factor.am: ԱՄՆ-ը հայտարարել է, որ ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավարևելքում՝ Իրաքի հետ սահմանին գտնվող իրանական երկու բազաներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ինչպես ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, հարվածները հասցվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և Իրանի հետ կապված զինված խմբավորումների օբյեկտներին, որոնք տեղակայված են Եփրատի հովտում, Մայադին և Աբու Քամալ բնակավայրերում։ Օսթինի հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարվածներն իրականացվել են ամերիկյան զորքերի անվտանգությունն ապահովելու համար ի պատասխան տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա հարձակումների։ Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը ԱՄՆ-ը հարվածել էր Սիրիայի արևելքում ևս մեկ թիրախի՝ Մայսուլուն շրջանում գտնվող զինամթերքի պահեստին:
11:25 - 13 նոյեմբերի, 2023