Իտալիա

Իտալիան (պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն) ունիտար խորհրդարանական հանրապետություն է Եվրոպայում: Տարածքը 301.338 կմ քառակուսի է։ 61 միլիոն բնակչությամբ չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում:

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` զբաղեցնելով Ապենինյան թերակղզու ողջ տարածքը: Հյուսիսում սահմանակից է Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային եւ Սլովենիային: Հյուսիսում իտալական սահմանն ավարտվում է Ալպերի մոտ՝ ներառելով Պադանի եւ Վենետիկի հարթավայրերը: Իտալիայի կազմի մեջ են մտնում Ապենինյան ողջ թերակղզին, ինչպես նաեւ միջերկրածովյան Սիցիլիա, Սարդինիա եւ հարակից մանր կղզիները: Սան Մարինոն եւ Վատիկանը, որոնք ինքնիշխան պետություններ, Իտալիայի կազմում գտնվող անկլավներ են: Իսկ Կամպիոնե դ’Իտալիան իտալական էքսկլավ է, որը գտնվում է Շվեյցարիայում:

Իտալիան, սկսած 1946-ի հունիսի 2-ից ունիտար խորհրդարանական պետություն է, երբ 1946-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը լուծարվել է: Երկրի գլուխը նախագահն է: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Սերջիո Մատարելլան: Երկրի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից՝ 7 տարի ժամկետով:  Իտալիան ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է համամասնական ներկայացուցչության ընտրական համակարգի վրա: Խորհրդարանը երկպալատ է: Ստորին պալատը Իտալիայի պատգամավորների պալատն է, իսկ վերին պալատը՝ Սենատը, որը տեղակայված է Պալացցո Մադամա նստավայրում: Երկու պալատներն էլ ունեն միեւնույն իրավասությունները: 

Իտալիայի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, չնայած, որ 1985 թվականից երկիրը չունի պետական կրոն:
Ալեն Սիմոնյանն Իտալիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ալեն Սիմոնյանն Իտալիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 3-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյին: Ազգային ժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը փոխադարձաբար կարեւորվել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը կարող է նպաստել նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Անդրադառնալով 44-օրյա պատերազմին եւ դրա հետեւանքներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում պետք է լինի: Խորհրդարանի ղեկավարն իտալացի նախարարին է փոխանցել իր երախտագիտությունն Արցախի եւ նրա ժողովրդի պաշտպանության համար Իտալիայի մոտ 50 շրջանային ու քաղաքային խորհուրդների ընդունած բանաձեւերի եւ հայտարարությունների համար: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանն առանձնացրել է 2021 թ. մարտի 2-ին Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իտալիա բազմաբեւեռ համագործակցության անհրաժեշտությանը՝ այդ հարցում առանցքային համարելով խորհրդարանական դիվանագիտությունը: Ալեն Սիմոնյանը տպավորիչ է որակել այն հանգամանքը, որ Իտալիայի խորհրդարանում բացի Հայաստանի հետ բարեկամության խմբից Միջխորհրդարանական միության շրջանակում գործում է նաեւ Իտալիա-Հայաստան բարեկամության երկկողմ հարաբերությունների բաժինը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ողջույններ է փոխանցել իր իտալացի գործընկերոջը: Նա հույս է հայտնել, որ Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի՝ Հայաստան ծրագրված այցն առաջիկայում կլինի եւ հայ-իտալական միջխորհրդարանական աշխույժ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ:
14:23 - 03 ապրիլի, 2022
Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղ բանակցությունները և արդյունքում խաղաղության պայմանագիր կնքումը

Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղ բանակցությունները և արդյունքում խաղաղության պայմանագիր կնքումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իտալիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Բարև Ձեզ հարգելի՛ գործընկերներ, Ուրախ եմ Հայաստանում ողջունել իմ գործընկեր Լուիջի Դի Մայոյին՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին: Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում, ինչը նոր լիցք կհաղորդի մեր երկրների փոխշահավետ համագործակցությանը։ Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը` հիմնված հարուստ ավանդույթների, պատմական շփումների, ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա: Այսօրվա քննարկումների ընթացքում մենք երկուստեք գոհունակություն ենք հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և բարձրաստիճան փոխայցերի դրական դինամիկայի առնչությամբ։ Արձանագրել ենք, որ տարեցտարի աճում է երկկողմ առևտրաշրջանառության և իտալական ներդրումների ծավալը Հայաստանում, և երկուստեք հավաստիացրել ենք, որ հետաքրքրված ենք այս ներդրումների և ապրանքաշրջանառության ծավալներն էլ ավելի ավելացնելու մեջ: Հարկ եմ համարում նշել, որ այնուամենայնիվ, թեև կա պատրաստակամություն և առկա կապեր, տնտեսական ոլորտում առկա է նաև չօգտագործված հսկայական ներուժ, և ինչպես ասացի, այդ ներուժի իրացման գործում կարևորում ենք նաև հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։ Ի դեպ, պարո՛ն նախարար, վերջին անգամ 2017թ․-ին է հանձնաժողովը հավաքվել։ Կարծում եմ՝ կարող ենք քայլեր ձեռնարկել նաև այս ուղղությամբ։ Իտալիայի իմ գործընկերոջ հետ այսօր անդրադարձել ենք  նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգին, Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը։ Ողջունելի է Իտալիայի համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունեությունն ու դրա ընդլայնումը։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր հանգամանալից անդրադարձ ենք կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցրերի։ Ես  ներկայացրել եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված քայլերի, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի քաղաքականության և այլ դրսևորումների հետևանքներով ստեղծված իրավիճակը։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պատշաճ և հասցեական արձագանք պետք է տա ադրբեջանական կողմի այս գործողություններին և աջակցի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին: Եվ այս առումով ուզում եմ նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ և հասցեական արձագանքել են Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի: Ես կրկին վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղ բանակցությունները և արդյունքում՝ խաղաղության պայմանագիր կնքել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո և շրջանակներում։ Տեղեկացրել եմ, որ Ադրբեջանն առաջարկներ է փոխանցել մեզ, որոնք մենք համարել ենք ընդունելի, բայց ոչ ամբողջական, և լրացրել ենք մեր առաջարկներով և բարձրաձայնել ենք մեր պատրաստակամությունն անմիջապես սկսել բանակցությունները՝ այդ ամբողջական սկզբունքների հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։  Անդրադարձ ենք կատարել նաև 44-օրյա պատերազմից հետո առաջացած և դեռ չլուծված  հումանիտար խնդիրներին, և առաջին հերթին, բնականաբար, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը, և բարձր ենք գնահատում այս առումով Իտալիայի խորհրդարանի կողմից անցած տարի մարտին ընդունված բանաձևը։ Անշուշտ, շարունակում է մտահոգիչ մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային հուշարձանների ճակատագիրը: Պետք է ընդգծեմ, որ ինչպես և նախկինում, այժմ ևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային այցը այս առաքելությամբ շարունակում է խիստ պահանջված մնալ։  Ողջունում ենք նաև Արցախի և նրա ժողովրդի պաշտպանությանն ուղղված Իտալիայի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների կողմից ընդունված փաստաթղթերը։ Հարգելի՛ պարոն Դի Մայո, Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բովանդակային քննարկման համար և խոսքը փոխանցում եմ Ձեզ։ Շնորհակալություն»։
13:58 - 03 ապրիլի, 2022
Լուիջի դի Մայոն Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ի հետ համագործակցությունը խորացնելու Իտալիայի շահագրգռվածությունը

Լուիջի դի Մայոն Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ի հետ համագործակցությունը խորացնելու Իտալիայի շահագրգռվածությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը ողջունել է Լուիջի դի Մայոյի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարբեր ոլորտներում Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իտալիայի հետ փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում: «Լուիջի դի Մայոն ընդգծել է իր երկրի կառավարության շահագրգռվածությունը՝ ընդլայնելու և ամրապնդելու Հայաստանի հետ համագործակցությունը, այդ թվում՝  տնտեսության ոլորտում: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը կարևորել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երկուստեք հեռանկարային է համարվել փոխգործակցության զարգացումը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտներում: «Զրուցակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն իր դիտարկումներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ շեշտելով Արցախի կարգավիճակի հստակեցման, անվտանգության ապահովման և արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը»,- հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Նշվում է, որ Լուիջի դի Մայոն Իտալիայի աջակցությունն է հայտնել ՄԽ համանախագահության և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին՝ միտված ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկխոսությանը: Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
12:37 - 03 ապրիլի, 2022
Բայդենը Ուկրաինայի իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարների հետ

Բայդենը Ուկրաինայի իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարների հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Առաջնորդները քննարկել են իրենց լուրջ մտահոգությունները՝ Ուկրաինայում Ռուսաստանի դաժան գործողությունների, այդ թվում՝ խաղաղ բնակչության վրա հարձակումների վերաբերյալ: Նրանք ընդգծել են իրենց շարունակական աջակցությունը Ուկրաինային, այդ թվում՝ անվտանգության աջակցության ցուցաբերելումը խիզախ ուկրաինացիներին, որոնք պաշտպանում են իրենց երկիրը ռուսական ագրեսիայից, և մարդասիրական օգնություն տրամադրումը միլիոնավոր ուկրաինացիներին, որոնք փախել են բռնությունից: Ղեկավարները նաև դիտարկել են դիվանագիտական գործողությունները՝ աջակցելու Ուկրաինայի ջանքերին՝ հրադադարի հասնելու համար:  
10:36 - 22 մարտի, 2022
Հայ-իտալական համագործակցությունը բնութագրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ. Արարատ Միրզոյան

Հայ-իտալական համագործակցությունը բնութագրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Իտալական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ hայ-իտալական համագործակցությունը բնութագրվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրել է տարեցտարի աճող երկկողմ առևտրաշրջանառությունը, ինչպես նաև իտալական ներդրումների ծավալը Հայաստանում։ Արարատ Միրզոյանը վճռականություն է հայտնել երկկողմ տնտեսական հարաբերությունները քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու հարցում: Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն, շնորհավորանքներ հղելով ՀՀ ԱԳ նախարարին, իր հերթին նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր զարգանում և ամրապնդվում են հայ-իտալական բարեկամական հարաբերությունները և քաղաքական երկխոսությունը, որի վառ վկայությունն են բարձրաստիճան փոխայցելությունները։ Լուիջի Դի Մայոն hավելել է, որ Հայաստանի և Իտալիայի միջև նպաստավոր հարաբերությունները ձևավորում են կայուն առևտրատնտեսական և մշակութային կապեր, որոնք համալրվում են տարբեր ոլորտներում  առկա համագործակցությամբ։
15:50 - 18 մարտի, 2022
Ռուսաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրադրությունը

 |armenpress.am|

Ռուսաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 17-ին Մոսկվայում բանակցություններ կունենա Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոյի հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Տեղի կունենա մտքերի փոխանակում միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ: Նախատեսվում  է հատուկ ուշադրություն դարձնել Եվրաատլանտյան տարածաշրջանում իրադրությանը՝ Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ նախաձեռնությունների համատեքստում, ինչպես նաև կքննարկվի իրադրությունն Ուկրաինայի շուրջ, Ռուսաստանի հարաբերությունները ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Զախարովան: Նա ընդգծել է, որ նախարարները ծրագրում են քննարկվել երկկողմ համագործակցության հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:
18:54 - 16 փետրվարի, 2022
Իտալական շատ ընկերություններ հետաքրքրված են ՀՀ-ում ենթակառուցվածքների, շինարարության և էներգետիկ ոլորտներով. Իտալիայի դեսպան

Իտալական շատ ընկերություններ հետաքրքրված են ՀՀ-ում ենթակառուցվածքների, շինարարության և էներգետիկ ոլորտներով. Իտալիայի դեսպան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը։   Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա համագործակցությունը։   Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն իր հերթին ընդգծել է, որ առկա է մեծ ներուժ, որը կարելի է օգտագործել երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։   Զրույցի ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։   Մասնավորապես, դեսպանը նկատել է, որ իտալական շատ ընկերություններ հետաքրքրված են Հայաստանում ենթակառուցվածքների, շինարարության, էներգետիկ ոլորտներով, և ցանկալի կլինի Հայաստանում տեսնել իտալական ընկերությունների։   Նախարարն ընդգծել է, որ ՏԿԵ նախարարության կողմից առաջիկայում բազմաթիվ միջազգային մրցույթներ են հայտարարվելու, մեկնարկելու է հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության մրցութային գործընթացը, և ուրախալի կլինի այդ մրցույթների մասնակիցների ցանկում տեսնել իտալական ընկերությունների։   Նախարարը, որպես հայ-իտալական համագործակցության լավ օրինակ, ընդգծել է Երևանում իտալական «Ռենկո» ընկերության և կառավարության համագործակցության արդյունքում ջերմաէլեկտրակայանի կառուցումը, որն արդեն կարևոր դերակատարում ունի մեր էներգետիկ համակարգում։   Նախարարը նկատել է, որ այս համագործակցությունը օրինակ կարող է ծառայել իտալական այլ ընկերությունների համար։   Նախարարն ու դեսպանը կարևորել են նաև Հայաստանի և Իտալիայի քաղաքների միջև հարաբերությունների ստեղծումն ու փոխգործակցությունը։  
17:18 - 14 փետրվարի, 2022
Իտալիայի դեսպանատան աշխատակիցների անվան տակ հայեր չեն տարհանվել Ուկրաինայից․  լուրը հրապարակվել է երգիծական կայքում

Իտալիայի դեսպանատան աշխատակիցների անվան տակ հայեր չեն տարհանվել Ուկրաինայից․ լուրը հրապարակվել է երգիծական կայքում

Փետրվարի 12-ին pastinfo.am կայքում հրապարակվել է «Իտալիան Ուկրաինային է վերադարձրել դեսպանատան աշխատակիցների անվան տակ տարհանված հայերին» վերտառությամբ նյութ։ Նյութում նշվում է, թե Ուկրաինայում մի խումբ հայեր ԱԳՆ-ի իրենց բարեկամից իմացել են հատուկ չվերթի մասին և որոշել դեսպանատան աշխատակիցների անվան տակ մեկնել Իտալիա։ «Վայրէջքից անմիջապես հետո նրանք փորձել են չափազանց հոգնած ձևանալ և անհետանալ ամբոխի մեջ, սակայն հաշվի չեն առել, որ օդանավակայանում փաստաթղթերը ստուգվում են ավտոմատ սկաներների միջոցով։ Չիպերի փոխարեն «դիվանագետների» կեղծ անձնագրերում միայն փայլաթիթեղի կտորներ են եղել, որոնք շարքից հանել են միանգամից 2 թանկարժեք սարք, որից հետո միջամտել են սահմանապահներն ու արագ բացահայտել խաբեությունը»,- ասվում է նյութում։ Ըստ pastinfo.am-ի՝ պարզվել է, որ հայերից մեկն աշխատել է Ուկրաինայի մարզային պետական վարչությունում, մյուսը Կիևի Մշակույթի և արվեստի ազգային համալսարանի պրոֆեսոր է։ Իսկ երբ նրանց հետ են ուղարկել Կիև, պարզ է դարձել, որ փախստականներից մեկը ալիմենտ վճարելուց խուսափելու մեղադրանքով Ռումինիայի կողմից հետախուզման մեջ է երկար տարիներ։ «Այս պահին Իտալիայի և Ուկրաինայի իրավապահ մարմինները պարզում են, թե ինչպես են Հայկական սփյուռքի ներկայացուցիչները կարողացել վայրէջքից առաջ անարգել անցնել բոլոր ստուգումները, և ինչու է ինքնաթիռը օդ բարձրացել նախատեսված ժամկետից մեկ ժամ շուտ։ Կիևի միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության տնօրեն Արսեն Մանուկյանի խոսքով՝ դրսից հաքերային հարձակում է տեղի ունեցել, և դժվար թե հնարավոր լինի բացահայտել այս հարձակման պատվիրատուներին ու հեղինակներին»,- ասվում է նյութի վերջին պարբերությունում։ Բացի pastinfo.am-ից՝ այս տարօրինակ ձևակերպումներով լուրը հրապարակել է նաև armday.am կայքը։ Այս լուրի աղբյուրը ռուսական panorama.pub կայքն է, որտեղ նման բովանդակությամբ նյութ է հրապարակվել փերվարի 12-ին։ Չնայած ո՛չ pastinfo.am-ը, ո՛չ armday.am-ը չեն նշում իրենց աղբյուրը, սակայն նրանց հրապարակումների բովանդակությունը նույնությամբ համընկնում է panorama.pub-ում հրապարակված նյութի բովանդակությանը։ Սակայն եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ panorama.pub-ում հրապարակված լուրի տեքստի ներքևի հատվածում նշված է․ «Այս կայքի բոլոր տեքստերը իրականության գրոտեսկային կրկնօրինակումներ են և իրական լուրեր չեն»։ 2017-ին հիմնված panorama.pub-ը ռուսական երգիծական կայք է, որի հեղինակներն անանուն են և հանդես են գալիս կեղծանուններով․ գլխավոր խմբագիրը ներկայանում է որպես Բորիս Գոնտերմախեր (Борис Гонтермахер), հատուկ թղթակիցը՝ Վիտալի Մանն (Виталий Манн): Իսկ հարթակի երրորդ աշխատակիցն, ըստ կայքի, նրանց պահեստապետն է։ Կայքի «Մեր մասին» բաժնում ներկայացված է մտացածին պատմություն, ըստ որի՝ «Панорама»-ն ստեղծվել է դեռևս 1822 թվականին։ Ինչ վերաբերում է Իտալիայի դեսպանատան աշխատակիցների՝ Ուկրաինայից հեռանալու լուրին, ապա ռուսական լրատվամիջոցները երեկ հայտնեցին, որ Իտալիայի արտգործնախարարությունը որոշում է կայացրել Ուկրաինայից հայրենիք վերադարձնելու դեսպանատան աշխատակազմի ոչ հիմնական աշխատակիցներին (tass.ru, ria.ru): Այս տեղեկության աղբյուրն Իտալիայի ԱԳՆ-ն է։ Հենց այս լուրն էլ, ամենայն հավանականությամբ, երգիծական կայքի հումորային հրապարակման հիմքն է եղել։ Ռուսաստանում մեկ անգամ չէ, որ panorama.pub-ի հրապարակումները տարածել են տարբեր կայքեր, իսկ որոշ լրատվամիջոցներ և անգամ պաշտոնյաներ որպես իրականություն են ներկայացրել հարթակի մտացածին լուրերը։  2019-ի մայիսին, օրինակ, երբ Եկատերինբուրգում տաճարի կառուցման դեմ ցույցեր էին տեղի ունենում, panorama.pub-ը հայտնել էր, թե Ռուսաստանի նախկին նախագահ Ելցինի անունը կրող կրթական-մշակութային կենտրոնը ցուցարարներին վրաններ ու առաջին անհրաժեշտության պարագաներ է տրամադրել։ Այս լուրն իր թվիթերյան միկրոբլոգում տարածել էր լրագրող Վլադիմիր Սոլովյովը։ 2021-ին էլ panorama.pub-ը գրել էր, որ ըստ Սանկտ Պետերբուրգի ղեկավարի որոշման՝ քաղաքում ոչ աշխատանքային օրերին մետրոյում երթևեկության արժեքը կավելացվի 10 անգամ, իսկ վերգետնյա տրանսպորտում՝ 5 անգամ։ Լուրը պաշտոնապես հերքվել էր, իսկ հեղինակ Վիտալի Մաննը «РИА Новости» գործակալությանը հայտնել էր, որ այդ լուրը կատակ է և քաղաքում խուճապ առաջացնելու միտք չուներ։ Այսպիսով, panorama.pub-ում հրապարակվող բովանդակությունը հումորային է, անգամ դեպքեր են լինում, երբ հարթակի ընթերցողներն են հեղինակներին լուրեր առաջարկում, որոնք հրապարակվում են կայքում։ Ստացվում է, որ Եվրոպա մեկնելու համար Իտալիայի դեսպանատան աշխատակիցներ ձևացած հայերի մասին պատմությունը ևս մտացածին է։ Գլխավոր լուսանկարում՝ Ուկրաինայի միջազգային օդանավակայանը Աննա Սահակյան
17:24 - 13 փետրվարի, 2022
Իտալիայում Էտնա հրաբուխը ժայթքել է |hetq.am|

Իտալիայում Էտնա հրաբուխը ժայթքել է |hetq.am|

hetq.am: Իտալիայի Սիցիլիա կղզում նախօրեին տեղի է ունեցել Էտնա հրաբխի հերթական ժայթքումը։ Այդ երկրի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) տվյալներով` ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի հարավարևելյան խառնարանում, մոտ 2900 մետր բարձրության վրա, շուրջ 8 կիլոմետր երկինք արտանետելով մոխիր և ծուխ: Խառնարանից ձևավորվել է երեք պիրոկլաստիկ հոսք։ Ինչպես հաղորդվում է, Էտնայի ժայթքումն ու ակտիվությունը դադարել են գիշերը ժամը 01:00-ի մոտ։ Ինստիտուտի հրապարակած տեսանյութում երևում է ժայթքման վերջին պահը։ Պիրոկլաստիկ նյութի արագ արտահոսքի պատճառով երևում է մի քանի հոսքերի ձևավորումը։  Էտնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ 2013 թվականին այն ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 2017 թվականի մարտին, հրաբխի հերթական ժայթքման ընթացքում, վիրավորվել էր 9 մարդ։ Էտնայի ժայթքման պատճառով հրաբխի շրջանում հաճախ կարիք է առաջանում փակել օդային տարածքը։
14:53 - 12 փետրվարի, 2022
Լավրովը Իտալիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը

 |armenpress.am|

Լավրովը Իտալիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 10-ին Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոի հետ հեռախոսազրույցում քննարկել է անվտանգության երաշխիքների հարցը և Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին փետրվարի 10-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: «Զրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել արդի միջազգային հարցերի շուրջ: Քննարկման առանցքը Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունն է՝ ապահովելու Եվրոպայում անվտանգության երկարաժամկետ իրավական երաշխիքներ՝ հիմնված անվտանգության անբաժանելիության ընդհանուր ճանաչված սկզբունքի իրականացման վրա», - հայտնել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունից։ Լավրովը Իտալիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում կոչ է արել շուտափույթ կարգավորել Ռուսաստանի Դաշնության կողմից բարձրացված անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերը: Նա նաև մատնանշել է Ուկրաինայի ռազմականացմանն ուղղված ՆԱՏՕ-ի գործողությունների ապակայունացնող բնույթը:
21:40 - 10 փետրվարի, 2022
Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ գերիներին. իտալացի 26 խորհրդարանականների կոչը
 |armenpress.am|

Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ գերիներին. իտալացի 26 խորհրդարանականների կոչը |armenpress.am|

armenpress.am: Քսանվեց իտալացի խորհրդարանականներ կոչ են ստորագրել Դրագիի կառավարությանը, որպեսզի այն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ռազմագերիներին և երկրում պահվող հայ քաղաքացիական անձանց ազատ արձակելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Ասկանյուզ» գործակալությունը։ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակը մնում է լարված՝ ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումների և հրադադարը չպահպանելու պատճառով»,- բացատրում են կոչն ստորագրած պատգամավորերը՝ շծետելով, որ այսօր էլ Ադրբեջանի բանտերում անօրինական կերպով պահվում են մեծաքանակ հայ ռազմագերիներ, և բազմաթիվ հեղինակավոր աղբյուրներից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում վտանգված է հայկական քրիսոտոնեական պատմամշակութային ժառանգությունը։ Ըստ իտալացի խորհրդարանականների՝ բացի այդ, Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ օժանդակությամբ սպառնում է ուժի կիրառմամբ, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքով երկու երկրները միավորող արտատարածքային մի «միջանցքի» ստեղծմամբ: «Այս ամենը չնայած այն բանին, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը վերջ դրեց պատերազմին, նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցության և տրանսպորտային ողջ ցանցի ապաշրջափակում: Ավելին, համաձայն ստացված տեղեկատվության, Հաագայի Միջազգային Դատարանը (ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան - ԱՄԴ) դատավճիռ է կայացրել, որով Ադրբեջանից պահանջում է երաշխավորել ռազմագերիների իրավունքները, կանխել հայ ազգաբնակչության դեմ ռասայական ատելության հրահրումը և դատապարտել հայկական պատմական և մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը»,- նշված է փաստաթղթում: Իտալացի 26 խորհրդարանականներն ակնկալում են, որ Կառավարությունն Արևելյան Գործընկերության շրջանակներում Եվրոպական Միություն-Ադրբեջան հարաբերություններում որպես նախապայման առաջադրի նշված երկրում Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով և դրան հաջորդած ժամանակաշրջանում վերցված ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը, սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարումը՝ ի նպաստ կառուցողական հենքի վրա խաղաղ բանակցություններում անկեղծ ներգրավվածության՝ լուծելու համար առկախված խնդիրները՝ ի շահ Կովկասի ողջ տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման: Կոչը ստորագրած խորհրդարանականներն են՝ Էնրիկո Աիմի, Պաոլա Բինետի, Ստեֆանո Բորգեզի, Անդրեա Կանջինի, Մասսիմիլիանո Կապիտանիո, Էմիլիո Կարելլի, Լաուրա Կավանդոլի, Ջուլիո Չենտեմերո, Յարի Կոլլա, Վիտո Կոմենչինի, Անդրեա Դել Մաստրո դելլե Վեդովե, Ռոբերտո Պաոլո Ֆերրարի, Պաոլո Ֆորմենտինի, Նիկոլո Ինվիդիա, Ալվիզե Մանիերո, Ելենա Մուրելլի, Միկելե Նիտտի, Ջուզեպպինա Օկկիոներո, Անդրեա Օրսինի, Ալեսսանդրո Պագանո, Տուլլիո Պատասսինի, Ֆլավիա Պիկկոլի Նարդելլի, Կատիա Պոլիդորի, Ալբերտո Ռիբոլլա, ՄատեոՍալվինի, Օրիետտա Վանին։
22:20 - 10 դեկտեմբերի, 2021