Իջևան

Իջևան (նախկինում՝ Քարվանսարա), քաղաք Հայաստանի Տավուշի մարզում, Աղստև գետի ափին, Երևանից 142 կմ հեռավորության վրա։ Հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1961 թվականին։ Բնակչություն-19 099 (2018 թվականի դրությամբ)։

Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը Հայկ Ղալումյանն է։

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու իր որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների հափշտակման դեպք: Փաստական տվյալներ են ստացվել, որ Իջևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում զբաղեցրած պաշտոնատար անձը, քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, քաղաքապետարանի կարիքների համար տարբեր ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու և քաղաքի բարեկարգման աշխատանքներ կատարելու համար հիշյալ կազմակերպությանը վստահված միջոցներից փոխանցել է գումարներ, որոնք ուղղվել են տարբեր տնտեսվարող սուբյեկտներին, որից հետո կազմվել են ապրանքների մատակարարման և աշխատանքների ընդունման-հանձնման կեղծ պաշտոնական փաստաթղթեր, իսկ փոխանցված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները՝ հափշտակվել։ Բացի այդ, վերոհիշյալ տնօրենը ծառայության շահերին հակառակ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տարբեր հաստիքների հրամանագրել է իրականում աշխատանքի չհաճախող 7 քաղաքացիների, թույլատրել է նրանց անվամբ 2014-2020 թթ. ընթացքում որպես աշխատավարձ դուրս գրել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ՝ դրանով իսկ վատնելով դրանք։ Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է, որ յուրացվել և վատնվել է նախնական տվյալներով ընդհանուր 17.6 միլիոն ՀՀ դրամ գումար: Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում պատճառված վնասի չափը հստակեցնելու, հանցագործության կատարմանը ներգրավված անձանց շրջանակը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
19:02 - 28 փետրվարի, 2020
Իջևանի ոստիկանները բացահայտել են Լուսաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունները

Իջևանի ոստիկանները բացահայտել են Լուսաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունները

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Լուսաձոր համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2017-ից 2019 թվականների ընթացքում կազմակերպել է ձևական աճուրդներ և տարբեր մակերեսներով գյուղատնտեսական ու էներգետիկ նշանակության հողատարածքներ է վաճառել  տարբեր անձանց, այդ թվում՝ որդուն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում բացահայտվել է ձևական աճուրդի 7 դրվագ։ Վաճառված հողատարածքների գումարը ընդհանուր 1 միլիոն 700 հազար դրամից ավելի է։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնում պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել , որն ուղարկվել է Տավուշի մարզի դատախազություն։
20:30 - 21 փետրվարի, 2020
Իջևանի ոստիկաններն առանց փաստաթղթերի փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել

Իջևանի ոստիկաններն առանց փաստաթղթերի փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, հայտնաբերել են ածուխի երեք արտադրամաս: Դրանցում արտադրված փայտածուխի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։Իջևանում գործող մի արտադրամասում հայտնաբերվել են փայտածուխի պատրաստման տարաներ, 285 պարկ փայտածուխ և մի քանի խորանարդ մետր վառելափայտ։ Մեկ այլ արտադրամասում հայտնաբերվել են փայտածուխի պատրաստման տարաներ, 110 պարկ փայտածուխ, սղոցման թափոն և այլն։ Տավուշի մարզի գյուղերից մեկի արտադրամսում էլ հայտնաբերվել են փայտածուխի պատրաստման տարաներ, 1883 պարկ փայտածուխ և վառելափայտ։ Այս դեպքում ևս համապատասխան փաստաթղթերը բացակայել են։ Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
09:42 - 18 փետրվարի, 2020
Իջևանի ոստիկաններն առանց փաստաթղթերի աշխատող փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել

Իջևանի ոստիկաններն առանց փաստաթղթերի աշխատող փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, հայտնաբերել են ածուխի երեք արտադրամաս, որոնցում արտադրված փայտածուխի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Իջևանում գործող մի արտադրամասում հայտնաբերվել են փայտածուխի պատրաստման տարաներ, 285 պարկ փայտածուխ և մի քանի խորանարդ մետր վառելափայտ։ Մեկ այլ արտադրամասում հայտնաբերվել են փայտածուխի պատրաստման տարաներ, 110 պարկ փայտածուխ, սղոցման թափոն։ Տավուշի մարզի գյուղերից մեկի արտադրամասում էլ հայտնաբերվել են փայտածուխի պատրաստման տարաներ, 1883 պարկ փայտածուխ և վառելափայտ։ Այս դեպքում ևս համապատասխան փաստաթղթերը բացակայել են։ Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։ Ոստիկանությունը դեպքերի առթիվ նյութեր է նախապատրաստվում։
21:11 - 17 փետրվարի, 2020
Տավուշի մարզպետն ուռճացրել է մարզում թափուր աշխատատեղերի աշխատավարձերի չափը |fip.am|

Տավուշի մարզպետն ուռճացրել է մարզում թափուր աշխատատեղերի աշխատավարձերի չափը |fip.am|

fip.am։ Տավուշի մարզի Իջևան քաղաքում հուլիսի 17-ին անտառահատումների արգելքի դեմ բողոքի ցույցի ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարել էր, որ մարզում առկա են թափուր աշխատատեղեր՝ տարբեր մասնագիտություններով և բարձր վարձատրությամբ։ «Ինչ վերաբերում է աշխատանքային հնարավորություններին, վաղն առավոտյան մեր կայքում հայտարարություն կբացվի, վաղվա համար՝ առնվազն 50 աշխատատեղ՝ 8 000-15 000 դրամ օրական»,- հայտարարել էր մարզպետը (2:05-ից 2։23)։ Փաստերի ստուգման հարթակը որոշեց պարզել, թե իրականում քանի թափուր աշխատատեղ կա Տավուշի մարզում, և արդյո՞ք մարզպետի նշած օրական 8000-15,000 հազար դրամ աշխատավարձի մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։  Տավուշի մարզպետարանից, ըստ այդմ, մեզ հայտնեցին, որ մարզում առկա աշխատատեղերի ցանկը ներկայացված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության՝ www.employment.am կայքում։ Կայքում ներկայացված են մարզում առկա թափուր աշխատատեղերը՝ ըստ Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ստորաբաժանումների։ Ընդհանուր առմամբ, հուլիսի 30-ի դրությամբ Տավուշի մարզի համար կայքում ներկայացված է 387 թափուր աշխատատեղ, դրանցից 111-ը՝ Իջևանում։ Հուլիսի 30-ի դրությամբ առկա թափուր աշխատատեղերից առաջարկվող աշխատավարձով ամենաբարձրը Դիլիջանի ստորաբաժանման՝ 300 000 դրամ աշխատավարձով տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման մասնագետի աշխատանքի հայտարարությունն է։ Ստացվում է, որ լավագույն դեպքում մեկ ամսում լրիվ զբաղվածությամբ (22 աշխատանքային օր) աշխատողը կստանա 13 640 դրամ օրական։ Դրանից բարձր, առավել ևս՝ 15 000 դրամ օրական աշխատավարձով աշխատանքի հայտարարություն հուլիսի 30-ի դրությամբ չկա։ Հայտարարությունների 17 տոկոսում պահանջվում են կրթության ոլորտի մասնագետներ՝ տարբեր առարկաների ուսուցիչներ, դասվարներ և այլն, նույնքան՝ 17 տոկոս աշխատատեղերն էլ օպերատոր-մեքենավարի աշխատանքի համար են, աշխատատեղերի 10 տոկոսը բաժին է ընկնում պայմանագրային զինծառայությանը, իսկ 7 տոկոսի դեպքում էլ առողջապահության ոլորտի մասնագետների կարիք կա՝ բժիշկներ, բուժքույրեր։ Պահանջարկ կա նաև սպասարկման ոլորտում՝ խոհարարներ, մատուցողներ և այլն։ Մարզում առկա 250 000 դրամ ամսական աշխատավարձով (11 360 դրամ օրական՝ 22 աշխատանքային օրվա համար) առաջարկվող 5 աշխատանքից 4-ը բժշկության ոլորտից են, 200 000 դրամով կա մեքենավարի և ոսկերիչի աշխատանք, իսկ 175 000 դրամով կամ օրական 7 950 դրամ աշխատավարձով պահանջվում է շտապբուժօգնության կայանի երկու բժիշկ։  Իսկ Իջևանում առկա աշխատատեղերից ամենաբարձր վարձատրվողը բանվորի, նախագծողի, վարորդի աշխատանքներն են՝ 150 000-ական դրամ աշխատավարձով։ Աշխատատեղերի 19 տոկոս հայտարարություններում բանվորներ են պահանջվում։ Մարզկենտրոնում ներկայացված թափուր աշխատատեղերի 36 տոկոսը պայմանագրային ծառայողի աշխատանքի համար է, 21 տոկոսը՝ ուսուցչի։ Նշենք, որ Զբաղվածության պետական ծառայությունն այդքան էլ տարածված միջոց չէ գործազուրկների շրջանում աշխատանքի հայթայթման համար։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 2017-ին Զբաղվածության պետական ծառայություն է դիմել գործազուրկների ընդամենը 6 տոկոսը, իսկ ծանոթների, բարեկամների օգնությանը դիմել է աշխատանք փնտրող գործազուրկների 40 տոկոսը։ Այսպիսով, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հայտարարությունը մարզում առկա աշխատատեղերի մասով համապատասխանում է իրականությանը, սակայն աշխատավարձերի չափի մասով մարպետն ուռճացրել է։
11:21 - 01 օգոստոսի, 2019
Ոստիկանները բացահայտել են Իջևանում կատարված ապօրինությունները

Ոստիկանները բացահայտել են Իջևանում կատարված ապօրինությունները

ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենի թույլ տված ապօրինությունների վերաբերյալ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Տավուշի մարզային վարչությունների և Իջևանի բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականին Իջևանի քաղաքային մշակույթի տան նախկին տնօրենը հաստատությունում որպես մեթոդիստ գրանցել է մի անձի, որը փաստացի աշխատանքի չի ներկայացել, իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 644․000 դրամ, տնօրենը վատնել է։ ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված մեկ այլ օպերատիվ տվյալների համաձայն՝ «Իջևանի վերնատուն» պատկերասրահի նախկին տնօրենն է չարաշահումներ թույլ տվել։ Ոստիկանության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ նա 2016-ից 2018 թվականներին ամուսնու և երեխաների հետ բնակվել է մայրաքաղաքում ու փաստացի աշխատանքի չի ներկայացել, սակայն ստացել է ընդհանուր 5․000․000 դրամ աշխատավարձ։ Բացի այդ, պարզվել է, որ աշխատանքի չի ներկայացել նաև պատկերասրահում որպես լրագրող գրանցված մի աշխատակից։ Նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3․000․000 դրամ, տնօրենը վատնել է։ Դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել։ Հանգամանանքերը նախաքննությամբ պարզվում են։   ՀՀ ոստիկանություն
10:16 - 01 օգոստոսի, 2019
Իջևանում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի. ՔԿ

Իջևանում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի. ՔԿ

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Իջևան քաղաքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով հիշյալ վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին և չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու՝ նրանց օրինական պահանջին՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել ևս 7 անձի, որոնցից 6-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Քրեական գործով մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ նկատի ունենալով, որ նրան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները դրական արդյունք չեն տվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այսպիսով՝ այսօրվա դրությամբ՝ քրեական գործով 21 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, 6 անձ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, 15 անձ՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 8 անձի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, իսկ 1 անձ գտնվում է հետախուզման մեջ։Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:   Քննչական կոմիտե
07:03 - 24 հուլիսի, 2019
Գիշերային ժամերին ձերբակալում իրականացնելու գործողությունը պայմանավորված է եղել բացառապես դրա անհետաձգելի բնույթով

Գիշերային ժամերին ձերբակալում իրականացնելու գործողությունը պայմանավորված է եղել բացառապես դրա անհետաձգելի բնույթով

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ա. Իշխանյանը 168.am կայքին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Իջևանում ոստիկանների կողմից եղել է ֆիզիկական ուժի ոչ համաչափ կիրառում: Ի պատասխան իրավապաշտպանի՝ ոստիկանությունը պարզաբանում է տարածել։ «Ապրիլյան իրադարձություններից հետո հավաքների նկատմամբ ոստիկանության գործելակերպը կարող էր և պետք է փոփոխվեր, քանի որ մարդու իրավունքների նկատմամբ պետության հարգանքի սահմանադրական սկզբունքը ստացել է նոր որակ և բովանդակություն: Խաղաղ և անօրինական (ճանապարհները դիտավորությամբ փակելով ուղեկցվող) հավաքների նկատմամբ ոստիկանությունը դրսևորելու է զուսպ վերաբերմունք և ուժի կիրառմամբ դրանց միջամտելու է միայն այն դեպքերում, երբ հավաքի մասնակիցների կողմից հանրային շահի կամ այլոց սահմանադրական իրավունքների դեմ ոտնձգությունը ոստիկանության գնահատմամբ կլինի անհամաչափ, նույն է թե՝ կհատի անհանդուրժելիության շեմը, և եթե այլ միջոցներով հնարավոր չի լինի վերականգնել խախտված հասարակական կարգը կամ այլոց ազատ տեղաշարժվելու խախտված իրավունքը: Խաղաղ և անօրինական հավաքները դադարեցնելիս, դրա մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կամ չի գործադրելու կամ գործադրելու է նվազագույն չափով, այնպես ինչպես նախատեսված է «Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց կողմից ուժի և հրազենի գործադրման մասին» ՄԱԿ-ի 1990 թվականի սեպտեմբերի 7-ի հիմնական սկզբունքների 13-րդ կետով, և ինչպես բխում է ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի բովանդակությունից: Իջևանում ոստիկանությունը հավաքը դադարեցնելիս ղեկավարվել է բացառապես վերոհիշյալ մոտեցումներով և ձեռնպահ է մնացել միանգամից ու կոշտ ուժ գործադրելու նախկինում կիրառելի պրակտիկայից: Իջևանում խաղաղ հավաքը բռնությունների վերաճել է հընթացս, հավաքի մի շարք մասնակիցների անկազմակերպ ու անպատասխանատու գործողությունների արդյունքում: Որևէ նախնական տեղեկություն հնարավոր բռնարարքների մասին չի եղել, ուստի սկզբնական փուլում հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողները կրել են նվազագույն անհատական պաշտպանության միջոցներ: Ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքների դադարեցման մասին որոշում կայացնելիս պահպանելու է ժողովրդավարական իրավական ընթացակարգերը, սակայն ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոցներ կիրառելու հիմքերի առկայության դեպքում գործելու է օրենքի խստությամբ: Անկախ հավաքի մասնակիցների պահանջների բնույթից և բովանդակությունից, դրանք օրինական կամ անօրինական լինելու հանգամանքից, «Հավաքների ազատության մասին» օրենքը բոլորի նկատմամբ կիրառվելու է միատեսակ: Ինչ վերաբերում է Իջևանում տեղի ունեցած գիշերային ձերբակալություններին, ոստիկանությունը հայտարարում է, որ բոլոր ձերբակալվածների ազատությունը ժամանակավորապես սահմանափակվել է ծանր հանցագործություն կանխելու և բացահայտելու նպատակներով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ու կարգով, ձերբակալված անձանց քրեադատավարական իրավունքների ու ազատությունների պահպանմամբ: Գիշերային ժամերին ձերբակալում իրականացնելու գործողությունը պայմանավորված է եղել բացառապես դրա անհետաձգելի բնույթով, քրեական գործի քննությանը խոչընդոտելը (հակազդումը), քննությունից խուսափելը և նոր հանցագործությունների կատարումը բացառելու նկատառումներով: Ոստիկանությանն անհամաչափ ուժի կիրառում վերագրող կարծիքների բարձրաձայնումը անհիմն է: Իջևանում տեղի ունեցած դեպքերի ընթացքում ոստիկանության գործողությունների վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերի սահմանափակ լինելը կամ դեպքերի միակողմանի մեկնաբանությունները ուժի անհամաչափ կիրառման առնչությամբ եզրահանգումներ անելու հիմքեր չեն կարող հանդիսանալ, ուստի խնդրում ենք զերծ մնալ զգացմունքային գնահատականներից», - ասված է պարզաբանման մեջ։
11:36 - 22 հուլիսի, 2019
Իջևանում տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանների նկատմամբ կիրառված բռնության գործով մեղադրանք է առաջադրվել 13 անձի

Իջևանում տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանների նկատմամբ կիրառված բռնության գործով մեղադրանք է առաջադրվել 13 անձի

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 13 անձի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Իջևան քաղաքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով հիշյալ վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին և չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու՝ նրանց օրինական պահանջին՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ. կատարվել են հարցաքննություններ և առերեսումներ, օրենքով սահմանված կարգով իրականացվել են մոտ երեք տասնյակ խուզարկություններ:Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 13 անձի, որոնցից 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 4-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Թվով 10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 2-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, մեկի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին: Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ ևս մեկ անձի՝ ծնված 1974թ., ձերբակալման մասին: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
07:01 - 22 հուլիսի, 2019
Իջեւանում խնդիրը միայն էկոլոգիական չէ. Հայանտառ |news.am|

Իջեւանում խնդիրը միայն էկոլոգիական չէ. Հայանտառ |news.am|

news.am: Իջեւանում խնդիրը ոչ միայն էկոլոգիական է, այլեւ վերաբերում է որոշակի սոցիալական հատվածի: Այս մասին հուլիսի 19-ին Իջեւանում իրավիճակի վերաբերյալ համատեղ քննարկման ժամանակ հայտարարեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը: Նրա խոսքով, խնդրի լուծումը պետք է փնտրել ոչ միայն հենվելով այս խնդրի էկոլոգիական բաղադրիչի վրա: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի քաղաքականությունը ուղղված է այլ կառույցների, մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությանը եւ փորձել միասնական ջանքերով գտնել այդ խնդրի լուծումը: Խնդրի լուծման համար մեր նորարարությունը ծառերի վերամշակումից հետո թափոնների բաշխման համակարգն է եւ համայնքների խնդրանքով դրանք դուրս են բերվում եւ մատակարարվում բնակիչներին», -ասաց Կարապետյանը: ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ արտադրությունից թափոնների բաշխման գործընթացը սկսվել է համեմատաբար վերջերս, սակայն համոզված եմ, որ տարվա վերջին նրանք լուրջ հաջողություններ կգրանցեն, չնայած բոլոր դժվարություններին, որոնք հատկապես սրվում են ձմեռային սեզոնին: Ընդ որում Կարապետյանն ընդգծեց, որ Հայաստանի էկոհամակարգը, մասնավորապես անտառները, ի վիճակի չեն լիարժեք բավարարել հանրապետության բնակիչների պահանջները եւ կարիքները, սակայ դա ոչ մի կերպ չի ազդում անտառների ապօրինի հատման իրավիճակի վրա: «Երբեմն մեր աշխատակիցները ստիպված են լինում ուժ կիրառել անտառների ապօրինի հատման կանխարգելման համար», -ասաց «Հայանտառի» տնօրենը։
13:42 - 19 հուլիսի, 2019
Իջևան․ կա տարբերություն՝ բիզնես անողի ու փայտ քարշ տվողի միջև |epress.am|

Իջևան․ կա տարբերություն՝ բիզնես անողի ու փայտ քարշ տվողի միջև |epress.am|

epress.am: Իջևանում հուլսիսի 17֊ին տեղի ունեցած բողոքի ցույցը ավարտվեց ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով։ Արդյունքում՝ կան վիրավորներ, 22 բերման ենթարկվածներ և 13 ձերբակալվածներ։ Ծառահատների բողոքի ցույցը տարօրինակ էր թվում՝ ձևով, բովանդակությամբ, տոնայնությամբ, ի վերջո՝ բախումներով։ Տարօրինակ էին թվում նաև հետագա բացատրությունները՝ հիմնականում, պաշտոնական, հաճախ՝ բազմաբովանդակ ակնարկներով։ Հետազոտող, մշակութաբան Համլետ Մելքումյանն, ով հուլիսի 17֊ին՝ կատարվածից առաջ և հետո դեպքի վայրում է եղել, ներկայացրեց որոշ մանրամասներ։ Մելքումյանի հետ հեռախոսազրուցի կրճատված սղագրությունը՝ ստորև․ ― Մի քիչ առաջ նայեցի կառավարության նիստը. այնտեղ, այո, բոլորը լավ սպիտակ էին, իսկ ծառ կտրողները՝ լրիվ սև։ Երեկ [հուլիսի 17-ին]՝ առնվազն ժամը 17։00 մինչև գիշերվա 1:30-ը ճանապրահը փակ էր, ու մենք այնտեղ էինք։ Ես հասա արդեն այն ժամանակ, երբ խցանումը քաղաքի մուտքից՝ գինու գործարանից ձգվում էր մինչև մարզպետարան ու Բերդ տանող խաչմերուկը։ Փակ ճանապարհի առնվազն այդ հատվածը որևէ կերպ շրջանցելի չէ։ Իջևանցի ծանոթներիցս էլ հարցրեցի՝ կա արդյոք շրջանցման ճանապարհ, որով կարող ենք ինչ֊որ կերպ դուրս գալ այդտեղից, պարզվեց՝ չկա։ Առաջներում՝ նաև Թավշյայի ժամանակ, նման բան չի եղել, որ այնպիսի ճանապարհ փակվի, որը շրջանցման հնարավորություն չունի։ Սովորաբար փակվում է ճանապարհի այն հատվածը, որը դժվարությամբ, բայց որևէ կերպ հնարավոր է շրջանցել։ Այստեղ այդ իմաստով շատ կոնկրետ քայլ էր արված․ մարզի բկից բռնել էին։ Ամբողջ Նոյեմբերյանի թևը, Վրաստան գնացող թևը ու Բերդ գնացող թևը ընկած էր տուպիկի մեջ։ Ճանապարհն այդ օրը և այդ հատվածում փակելը ինձ համար նշանակում էր լավ պլանավորված գործողություն։ Կարևոր է, որ մինչ այդ քարաթափումների պատճառով փակվել էր նաև Ալավերդու ճանապարհը, ու պաշտոնապես այդ մասին հայտարարվել է, եթե չեմ սխալվում, տեղի ունեցածի նախորդ օրը։ Այսինքն՝ երբ Ալավերդուց անմիջապես հետո փակվում է նաև այս ճանապարհը, նշանակում է, որ միջպետական տեղաշարժման երկու ուղղություններն էլ անշարժեցված են։ Մնում է միայն Ստեփանավանի ճամփեն, որը գրեթե անանցանելի է բեռնատարների համար։ Մի խոսքով՝ շատ մտածված տեղ ու ժամանակ է, ու մեր միտքը միանգամից բացասական ուղղությամբ գնաց, որ կարա այս ամենը կազմակերպված և ուղորդված լինի նաև։ Խցանման մեջ կանգնած իջևանցի երիտասարդների ներքին խոսակցությունները ինձ համար առաջին նշանն էին, որ փողոց փակած մարդկանց նկատմամբ որոշակի սոլիդարություն կա քաղաքում՝ գոնե տղաների մեջ, տղայական ձևով։ Ցուցարարների ծառ կտրելը գուցե հարցականոտ լինի, բայց այն, որ իրենք իջևանցիներ են ու իրենք տղերք են, իրենք ամբողջությամբ այդ ներքին սոլիդարության դաշտում են գործում։ Խցանման մեջ կանգնած ժողովուրդն ամբողջ ընթացքում հանգիստ էր․ ոչ մի բարձրաձայն դժգոհություն։ Ինձ համար դա տարօրինակ էր, որովհետև գոնե այս մարզի բնակիչները, իսկ խցանման մեջ կանգնածների մեծ մասը, ամեն դեպքում, մարզի բնակիչներն էին, սովորաբար ավելի «պահանջկոտ» են․․․ Այսինքն՝ տեղացիները գիտեին, ովքեր են ճանապարհը փակել, գործում էր ներքին սոլիդարության սկզբունքը․․․ Ես ճանապարհը փակած տղաների մոտ գնացի մի փոքր ավելի ուշ՝ երեկոյան իննից հետո։ Այսինքն, երբ տեսա, որ այնտեղ ինչ֊որ բան է տեղի ունենում։ Ամբողջ այդ տարածքով անցնելիս փորձում էի լսել երիտասարդների խոսակցությունները, պարբերաբար, իհարկե, ալիք էր բարձրանում, որ մերոնք ջարդել են ոստիկաններին, լցրել են գետը․․․ Մեքենաների արանքով, խժբժոցի միջով մոտեցանք հենց այն տեղին, որտեղ ճանապարհը փակած տղաներն էին։ Փողոցի բոլոր հնարավոր ծառերի ճյուղերը արդեն ջարդվում էին ու օգտագործում որպես մահակներ՝ ոստիկաններին քշելու համար։ Ոստիկանները կոշտ են գործել․ նախ սկսել են ցուցարարներին ճանապարհից հրելով, հետո՝ մահակներով։ Հրելուն, պարզ է, տղաները չեն ենթարկվել, ու այդտեղից սկսվել է․ նրանք անցել են դուբինկեքի, սրանք սկսել են «ճյուղավորվել»։ Երբ ես մոտեցա, տղերքից մեկը տեսավ ինձ ու Թամթային, ասաց՝ սրանք եկել են Երևանից, գիտեն էշ իջևանցոնց վրա դուբինկա են բարձրացնելու, մենք ծառերի հետ ենք ստեղ կռիվ տալիս ամեն օր․․․ Ցուցարարները, ճանապարհ փակողները մոտ 200-250 հոգի էին, առավելագույնը 35-40 տարեկան տղաներ, հիմնականում՝ մինչև 35 տարեկան։ Իջևանցիներից բացի կային նաև Դիլիջանից, հարակից գյուղերից եկած տղաներ։ Տեղում ես խոսեցի առնվազն 15 հոգու հետ, պտտվեցի խմբերով։ Ընդհանրացնելով, կարելի է ասել, որ բախումների վայրում մարդկանց երկու շերտ կար․ նրանք, ովքեր կիզակետում էին, և նրանք, ովքեր ցրված էին ամբողջ տարածքով մեկ։ Կիզակետում գտնվողները լավ ծեծվել էին։ Խժբժոցի միջից բարդ է առանձնացնել։ Լուսավորություն չկար, ես կարող եմ պլյուս-մինուս մի քիչ սխալվել, բայց մոտ քառասուն հոգու մասին է խոսքը։ Չգիտեմ՝ իրենցից քանիսն էր լուրջ վնասվածքներ ստացել, բայց մի քանի հոգի իսկապես ծեծված էին։ Օրինակ, տղաներից մեկը, ով հատկապես ակտիվ էր, լավ ջարդուփշուր էր եղել, ձեռքը բոլորովին չէր աշխատում։ Մոտեցանք այդ մարդկանց, հարցնում էինք՝ ի՞նչ է եղել, ո՞նց, ասում էին՝ Ալիևի զորքը մեզ ջարդեց։ Շատ նեղված էին: Բախումներից հետո ընկճված վիճակ էր։ Մարդիկ խոսակցությունների մեջ հասել էին նրան, որ իրենք իրենցից ձեռք էին քաշում։ Ասում էին՝ կանգնելու ենք մինչև վերջ, ասում էին՝ մեզ ջարդելու են, փակելու են, էս են անելու, էն․․․ Չէ, ոստիկաններից չէին նեղված։ Իրենք պետական վերաբերմունքից էին նեղված: Ուղղիղ այդ մասին ասում էին։ Տե՛ս, բոլորովին ակնհայտ էր, որ իրենց համար ծառ կտրելու անօրինականությունը հասկանալի չէ: Այսինքն՝ ծառահատման ապօրինությունը իսկապես չեն ընկալում այդ մարդիկ։ Մանավանդ, երբ արդեն կտրել-պրծել են։ Դա որպես հավելյալ փաստարկ է կիրառվում։ Վերջին շրջանում Իջևանի խորքերում «դռուժբաները» անընդհատ աշխատում էին, ձայնը մշտապես կանգնած էր։ Չգիտեմ՝ որքան են հասցրել կտրել, բայց հիմա, երբ պոստերը կան և օդերը, կարծես, իսկապես փակվել են, իրենց առաջին և հիմնական պահանջն էր՝ հանել պոստերը, թույլ տալ արդեն իսկ կտրածը որևէ ձևով իրացնել: Ենթադրենք, դա կարող է խնդրի լուծում լինել, բայց ի՞նչ է լինելու, երբ կտրածը իրացնեն։ Կարծես, փորձելու են նորից կտրել: Դա արդեն փորձված բան է։ Բնապահպանական բացատրությունները իրենց կողմից ընկալվում են որպես ֆասադ։ Շատերը մտածում են, որ արգելքը սահմանվել է ընտրովի գործելու համար։ Այսինքն՝ իրենց կարգելեն, որպեսզի կտրեն ուրիշները, նրանք, ովքեր ավելի համոզիչ թիկունք ունեն․․․ Օրինակ, Անտառտնտեսությունները։ Իրենք ուղիղ ասում են, որ մեզ չեն թողնում, որպեսզի իրենց կողմից «պրախոդ» ունեցողները փայտը ավելի համակարգված ձևով հատեն ու տեղացիներին ծախելուց բացի, հանեն դեպի Իրան, դեպի արտերկիր․․․Իրենք ասում են, որ Անտառտնտեսությունն է անում այդ գործը, և շարունակելու է անել՝ իրենց մեջտեղից հանելով։ Այսինքն՝ անհատ ձեռներեցները դուրս կգան, կմանան նրանք, ովքեր արտոնված են։ Այնտեղ ես դա ուղիղ լսել եմ, այո, բողոքող տղերքից մի քանիսն այդ մասին խոսում էին։ Պարզ է, որ ամենայն հավանականությամբ իրադրությունը կարող է այդպիսին չլինել, բայց և պարզ է, որ Սերժի ժամանակ անտառներն իսկապես լայնածավալ վաճառվել են՝ ֆուռերով և այլն, ու, իհարկե, ոչ այս տղաների կողմից։ Նրանց կասկածամտության աղբյուրները նույնպես կարող են հասկանալի լինել։ Ուզում եմ ասել, որ երեկվա պատկերը, գոնե ինձ համար, խիստ սոցիալական էր։ Հավաքված մարդիկ, Օսիպյանի հետ բանակցողները․․․ Ես իրենց հետ պարբերաբար զրուցում էի։ Շատ հստակ խնդիր կա․ այդ մարդկանց կողմից ծառահատումը ընկալվում է որպես աշխատանք: Լավն է, թե վատն է, բայց դա իրենց աշխատանքն է եղել շարունակաբար: Մինչև համակարգը վերաբերմունքը փոխել է: Վերաբերմունքի այդ փոփոխությունն իրենց մոտ չի ընկալվել: Նպատակահարմարության հարցը օդում կախված է, բացատրված չէ, իսկ աշխատանքի խնդիրը ավելի շոշափելի է և ընկալելի։ Դա իրենց աշխատանքն է, որովհետև ուրիշ աշխատանք իրենք չունեն և մեծ հաշվով չեն էլ կարող ունենալ․․․կրթության, հմտությունների, ինտեգրման, սոցիալական բազայի խնդիր կա․․․ Ամեն դեպքում, մարդիկ դպրոցն ավարտել, գնացել ծառայել են, հետ են եկել ու կամ կով պիտի պահեին, կամ անտառ կտրեին: Զգալի մասը անտառն է ընտրել: Ամեն մեկը մի հատ ջարդված վիլիս ունի… Այո, բոլորը չէ, որ կարող են անտառ մտնել։ Պարզ է, որ անտառը կոռուպցիոն դաշտ է եղել։ Բայց անտառ մտնողների մեջ էլ տարբերություններ կան․ օրինակ, բիզնես անողի և կիլոմետրերով փայտ քարշ տվողի, ծախողի, մուծվողի ու տակը մնացած փողով ապրողի․․․ Երեկվա հավաքվածների մեծ մասն այս տեսակի տղերք էին․ թևաթափ կանգնած՝ բա ի՞նչ ենք հիմա անելու․․․ Կային նաև կերած խմած մարդիկ, որոնք խոսելիս ասում են՝ դե մի գորՁ լինի․․․ Գործը երբ բիզնես է դառնում, ձ-ով են ասում։ Մի չորս հոգի կար, որ լավ հագնված էին, սափրված, հարդարված գլուխներով: Երևում էր, որ ունեվոր մարդիկ են։ Մյուսները՝ առօրյա տեսքով, չսափրված, հասարակ շորերով: Հետաքրքիր է, որ գործի մասին խոսելիս, ասում էին, որ Քրիստոսի խաչն է իրենց անտառ գնալն ու փայտ հանելը․ գերանդիները մի հինգ կիլոմետր անտառում են քարշ տալիս, ամեն ծառ կտրելն էլ պարզ չի՝ ոնց կավարտվի, ում գլխին կընկնի կամ չի ընկնի… Իրականում շատ ծանր, վտանգավոր աշխատանք է: Ամեն օր ծառերի հետ կռիվ են տալիս: Օսիպյանին հենց այդպես էլ ասացին: Օսիպյանը պատասխանեց՝ հա, ես լավ պաշտոնի եմ, լավ փող եմ ստանում, գոհ եմ իմ աշխատանքից, նրանք էլ ասեցին՝ մենք էլ ենք ուզում ստաբիլ նորմալ գործ ունենալ: Օսիպյանն ի պատասխան մի անեկդոտ պատմեց: Հայտնի այն անեկդոտը, որ ասում է՝ իբր իմ դարդերը քիչ էին, հարևանս էլ մերսեդես առավ: Այդպես անեկդոտներով բանակցում էին։ Ավելին՝ epress.am-ում
12:46 - 19 հուլիսի, 2019
Ապօրինի անտառահատումները դատապարտելի են, եւ որեւէ հանգամանք չի կարող դա արդարացնել․ հայտարարություն

Ապօրինի անտառահատումները դատապարտելի են, եւ որեւէ հանգամանք չի կարող դա արդարացնել․ հայտարարություն

Տավուշի մարզի մի քանի հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, Իջեւանի ավագանու անդամներ քննարկել են Իջեւանում ստեղծված իրավիճակը եւ հանդես եկել հայտարարությամբ. «Քննարկելով Իջեւան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարում ենք. Անտառը ազգային հարստություն է, անտառի պահպանությունը` ազգային անվտանգության հարց: Ապօրինի անտառահատումները դատապարտելի են, եւ որեւէ հանգամանք չի կարող դա արդարացնել: Հուլիսի 17-ի երեկոյան գրանցված բռնության դեպքերը համակարգային կոռուպցիայի արդյունք են: Նոր Հայաստանում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր այս կամ այն կերպ փոխկապակցված են անտառի հաշվին կայացած բիզնեսին եւ բիզնեսմեններին: Ոստիկանությանը կոչ ենք անում հետագայում նման դեպքերից խուսափելու համար առավելապես դիմել կանխարգելիչ գործողությունների, խուսափել բախումներից եւ բռնության փոխադարձ կիրառումից: Հնարավորինս բացառել գիշերային խուզարկությունները՝ հարգելով ընտանիքի հանգստի իրավունքը: Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնություն եւ ագրեսիա` որ կողմից էլ դա լինի: Հայաստանի Հանրապետությունում խնդիրներն ու հարցերը պետք է լուծվեն բացառապես օրինական եւ բանակցությունների ճանապարհով: Անտառների կառավարման գործող մոդելը ոչ միայն հնացած է, այլեւ արդեն ավելի քան 20 տարի չի արդարացնում իրեն: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պետք է կարճ ժամանակում ներկայացնի կառավարման նոր եւ նորարարական մոդել, որը կերաշխավորի անտառի նկատմամբ ճնշումների բացառումը: Այս կառույցը պետք է մշակի առավել կենսունակ մեխանիզմներ` անտառկառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար: Ողջունում ենք Կառավարության եւ ընդհանրապես պետական որեւէ մարմնի գործողություն` ուղղված ապօրինի անտառահատումներին, աջակցում այդ գործընթացներին: Նաեւ պարտադիր ենք համարում Դիլիջանում տեղակայված հսկիչ կետի գործունեությունը շուրջօրյա գրաֆիկով: Կարեւոր ենք համարում այս փուլում իշխանությունների անվերապահ աջակցությունը փայտահատ խմբերի բանվորական անձնակազմին եւ նրանց ընտանիքներին առաջին հերթին սոցիալական առումով: Եվ փոխադարձ վստահություն եւ հարգանք ենք ակնկալում քաղաքացիների կողմից` դեպի պետական համակարգի ներկայացրած այլընտրանքային ճանապարհները: Այս եւ նմանատիպ այլ խնդիրների, կնճռոտ հարցերի վերաբերյալ ակնկալում ենք հանրային մեծ համախմբում եւ ազատ կարծիքի արտահայտում: Հրամայականներից մեկը գիտակցումն է առ այն, որ մեր խնդիրների լուծումն օտարից չէ, որ պետք է սպասենք: Հանրային միասնության համար պետք է գործադրվեն մեծ ջանքեր»:Ստորագրել են.Արտակ Չիբուխչյան (Artak Chibukhchyan) - գործարարՎահագն Թամրազյան (Վահագն Թամրազյան) -քաղաքացիՎարսիկ Ներկարարյան (Varsik Nerkararyan) - քաղաքացիՄերի Ավետիքյան (Мери Аветикян) - քաղաքացիԳեղեցիկ Գուլակյան (Прогресс Нго (Progress Ngo) - «Պրոգրես» ՀԿ նախագահՎարդան Սարգսյան - Իջեւանի ավագանու անդամԹաթուլ Աթաբեկյան (Татул Атабекян (Tatul Atabekyan) - Իջեւանի ավագանու անդամԽաչատուր Համզյան (Хачатур Гамзян (Khachatur Hamzyan))- Իջեւանի ավագանու անդամԱրման Մատինյան (Арман Матинян)- Իջեւանի ավագանու անդամԱրփինե Երիցյան (Арпине Ерицян (Arpine Yeritsyan) - «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահՖլորա Խաչատրյան (Флора Хачатрян (Flora Khachatryan) - «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ անդամԳուրգեն Համզյան (Գուրգեն Համզյան) - «Մաքուր քայլ» նախաձեռնության հիմնադիրԳագիկ Աղբալյան (Гагик Агбалян (Gagik Aghbalyan) - լրագրող
07:46 - 19 հուլիսի, 2019