Իշխան Սաղաթելյան

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին, Սևանի շրջանի Գեղամավան գյուղում  (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2006-2007 թվականներին և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2009-2012թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։ 2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։

2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը՝ Գեղարքունիքի մարզպետ։

Արցախում և Հայաստանում պետք է սկսվեն բողոքի ակցիաներն ու ցույցերը. Իշխան Սաղաթելյան
 |aysor.am|

Արցախում և Հայաստանում պետք է սկսվեն բողոքի ակցիաներն ու ցույցերը. Իշխան Սաղաթելյան |aysor.am|

aysor.am: Մենք քաղաքական այն ուժն ենք, որ հայտարարություններից բացի՝ վերջին 3 տարիների ընթացքում շատ կոնկրետ քայլեր ու գործողություններ արել է: Հիմա էլ հայտարարում եմ, որ այս իրավիճակի հետ մենք չենք համակերպվելու, չենք հանձնվելու, պայքարելու ենք մինչև վերջին շունչը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը։ «Բոլոր այն խոսակցությունները, որ ընդդիությունը հեռացել է իր օրակարգից, դադարեցրել է պայքարը՝ այդպես չէ: Անցած տարի այս օրերին ինչ արել ենք, կանխել, հետաձգել է գործընթացը: Եթե անցած տարի այն, ինչ արել ենք արած չլինեինք, այս գործընթացն այլևս ավարտված կլիներ: Հիմա մեր խնդիրն է նոր թափով, նոր ուժով Հայաստանում, Արցախում, սփյուռքում ձևավորել համաժողովրդական դիմադրություն, ՀՀ քաղաքացիներին պատրաստել  լայն համաժողովրդական անհնազանդության, դուրս գալ և կանխել այս իրավիճակը», - նշեց նա՝ շեշտելով, որ ընդդիմության գլխավոր խնդիրը շարունակում է դա մնալ: Նա նաև ավելացրեց, որ «Դաշնակցությունն» ունի իր պատկերացումները և՛ փողոցային պայքարի, և՛ առաջիկա անելիքների մասով. «Մեր առաջարկները կքննարկենք մեր գործընկերների հետ: Հստակ է, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, հստակ է նաև  նրա ժամանակացույցը: Ընդդիմությունը ևս պետք է հստակ ձևավորի իր քայլերն ու գործողությունները և պայքարը շարունակի: Կարծում եմ՝ մինչ այդ ՀՀ-ում և Արցախում պետք է լինեն բողոքի ակցիաներ, ցույցեր, դժգոհության ու դիմադրության օջախներ՝ առնվազն հիմա ցույց տալու համար, որ Փաշինյանը լեգիտիմ չէ, նրա ստորագրածը առոչինչ է: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող և  ժողովրդի կողմից չունի մանդատ՝ հանձնելու Արցախն ու Հայաստանը: Ակնհայտ է, որ խոսքը միայն Արցախի մասին չէ, այն, ինչի մասին նա խոսում է, դրանից հետո Հայաստանի պետականության գոյությունը լրջորեն դրված է լինելու հարցականի տակ»: «Եթե հիշում եք, վերջին 3 տարիներին, անցած տարի հենց այս օրերին այս վտանգների մասին մենք բարձրաձայնել ենք: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհը և ժամանակացույցը: Ինձ թվում է, մայիսի 25-ին Մոսկվայում հանդես կգան եռակողմ ինչ-որ հայտարարությամբ, որից հետո այդ ամեն ինչը կշարունակվի Քիշնևում, այնուհետև Բրյուսելում կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի նոր պայմանագրի շուրջ: Հոկտեմբերի հանդիպման մասին ևս հայտարարվել է, կփորձեն ունենալ ամբողջական կապիտուլյացիայի պայմանագիր, այնուհետև այն կվավերացնեն: Ըստ էության՝ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը, մտահոգ քաղաքացիները ունեն ընդամենը 5-6 ամիս երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար», - շեշտեց Սաղաթելյանը:
12:24 - 23 մայիսի, 2023
Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ․ երթի մասնակիցները այրեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները

Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ․ երթի մասնակիցները այրեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները

Հանրապետության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա ջահերով երթն այս տարի կրում է «Մեկ հայրենիք, մեկ դատ, մեկ ճանապարհ՝ պայքար» խորագիրը։ Երթի մեկնարկից առաջ իր ելույթում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Վերջին տարիներին ջահերով երթին մասնակցում ենք ոչ սովորական հույզերով ու ապրումներով․ 2020 թվականի պատերազմը, Արցախի մեծագույն մասին հանձնումը թշնամուն, մեր հազարավոր հայորդիների նահատակությունը և երկրի առջև կանգնած ներկա մարտահրավերները արմատապես փոխել են իրավիճակը։ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց ՀՀ իշխանությունները, կատարելով թուրք-ադրբեջանական նախապայմանները ցանկանում է հրաժարվել մեր համահայկական պայքարից՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և իրավունքների պաշտպանության սահմանադրական իր հանձնառությունից։ Հրաժարվում են Արցախից ու հայրենիքի դարպասները բացելով թշնամու առաջ՝ խաղաղության անվան տակ ժողովրդին տանում նոր ցեղասպանության»։ Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները:
20:48 - 23 ապրիլի, 2023
Լուրջ ուժերով ու լավ կազմակերպված ենք դուրս գալու փողոց, որ ունեցած թերությունները չկրկնենք․ Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Լուրջ ուժերով ու լավ կազմակերպված ենք դուրս գալու փողոց, որ ունեցած թերությունները չկրկնենք․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Իշխանությունների ատելությունն ու բռնաճնշումները ՀՅԴ-ի նկատմամբ հասկանալի է, Դաշնակցությունը ազգային ուժ է, որն իր ամբողջ կենսագրության ընթացքում պաշտպանել է հայ ժողովրդին, իսկ այսօր թշնամուն ծառայող իշխանությունների համար Դաշնակցությունը խոչընդոտ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Ադրբեջանը և Հայաստանի իշխանությունները իրար պաս տալով, նույն բովանդակցությամբ տեքստերով պայքարում են Դաշնակցության դեմ, ինչը նորություն չէ մեզ համար։ Այո, Դաշնակցությունը իրենց համար ընդհանուր թշնամի է։ Ցանկացած բռնաճնշում ավելի մեծ հակազդեցության է արժանանալու, մենք զիջման, նահանջի կամ համակերպվելու որևէ տեղ չունենք։ Անձնական խնդիր, այս պայքարում չկա, սա պայքար է մի կողմից մարդկանց միջև, ովքեր ուզում են ունենալ հայրենիք, և մյուս կողմից մարդկանց, ովքեր ասում ենք առանց դրա էլ «յոլլա» կգնանք։ Մենք չենք ընդունում իրենց առաջարկած «հանձնվել փրկվելու համար, օրակարգը»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։ Հարցին՝ քննարկումներ կան ընդդիմության կողմից կրկին փողոցային պայքարին անցնելու, Սաղաթելյանը պատասխանեց․ «Մեզ մոտ փողոց դուրս գալու քննարկումներ տեղի են ունենում ամեն օր, պետք է լուրջ նախապատրաստական աշխատանք իրականցնել, լուրջ ուժերով, ավելի կազմակերպված դուրս գալ փողոց ու բոլոր այն թերություններն ու բացթողումները, որ ունեցել ենք, հաջորդին պետք է չկրկնենք»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
16:53 - 03 ապրիլի, 2023
Իշխան Սաղաթելյանը Արցախի շրջափակման հարցով հրատապ գործողությունների պլան է ներկայացրել

Իշխան Սաղաթելյանը Արցախի շրջափակման հարցով հրատապ գործողությունների պլան է ներկայացրել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով Արցախում շրջափակման մեջ հայտնված արցախցիների խնդրի առնչությամբ ՀՅԴ գրասենյակների կատարած աշխատանքի մասին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, Արդեն 24 ժամից ավելի է, ինչ Արցախի 120.000 մեր հայրենակիցները շրջափակման մեջ են:Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկվանից ՀՅԴ Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակները լծված են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները միջազգային հանրությանը ներկայացնելու գործին:Իրավիճակի առնչությամբ այսօր Արցախի Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ և հանդես եկել համայն հայությանն ուղղված կոչով, որտեղ հոդորում է օգտագործել բոլոր հնարավորությունները տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնել արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների: Ուստի, առաջիկայում հրատապ են հետևյալ գործողությունները.1. Բողոքի ակցիաներ՝ տարբեր երկրներում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև:2. Բողոքի ակցիաներ՝ Հայաստանում միջազգային ներկայացուցչությունների մոտ։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 16։00-ին հավաքվում ենք ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց։ Այնուհետև նամակներ կփոխանցենք Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատներ։3. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները դատապարտող հայտարարության ընդունում։ Այս երեք ուղղություններով մենք աշխատանքներ ենք իրականացնում, որոնց մասին հանդես կգանք լրացուցիչ տեղեկություններով: Լուսանկարը՝ Photolure-ի  
13:31 - 13 դեկտեմբերի, 2022
Ես իմ մանդատը վայր չեմ դնելու, ՀՅԴ Գերագույն մարմինը այդպես է որոշել․ Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Ես իմ մանդատը վայր չեմ դնելու, ՀՅԴ Գերագույն մարմինը այդպես է որոշել․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ մանդատները վայր դնելու հարցին։ «Չեմ թաքցնի, նման քննարկում եղել է, բայց ՀՅԴ Գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին։ Դաշնակցության մեջ անհատական, անձնական չկա այլևս, երբ կա ԳՄ որոշումը։ Հետևաբար ես իմ մանդատը վայր չեմ դնելու, եթե դնեինք, ապա դնելու էինք բոլորս»,- ասաց Սաղաթելյանը։ Հարցին՝ ի՞նչ տարաձայնություններ կան խմբակցության ներսում, Սաղաթելյանը պատասխանեց․ ««Վերածնվող Հայստան»-ը արել է իր հայտարարությունը, «Հայաստան» խմբակցությունը դրան պատասխանել է, ավելացնելու ոչինչ չունեմ»։
13:00 - 02 դեկտեմբերի, 2022
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

Աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սպիրոս Ադդասի հետ։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ԳՄ Հանրային կապերի գրասենյակը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային հարթակներում Հայաստանի և Կիպրոսի համար երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Իշխան Սաղաթելյանը Սպիրոս Ադդասին է ներկայացրել Հայաստանի ու Արցախ դեմ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը, խոսել հայ ժողովրդի իրական ձգտումների ու առաջնահերթությունների մասին։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նաև նշել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի միջազգային ճնշման տակ Ադրբեջանը ստիպված լինի ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց, ինչպես նաև իր զորքերը դուրս բերի Հայաստանի Հանրապետության տարածքից։ Կիպրոսի փոխարտգործնախարարը նախ ողջունել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցչին և ողջ հայ ժողովրդին իր ու նախարար Իոաննիս Կասուլիդեսի անունից՝ նշելով, որ վերջինս երկրում չէ և չի կարողացել անձամբ ներկա գտնվել հանդիպմանը։ Կիպրիացի դիվանագետն իր խոսքում աջակցություն է հայտնել Ի. Սաղաթելյանի բարձրաձայնած խնդիրներին՝ ասելով, որ Կիպրոսը մշտապես եղել ու շարունակելու է մնալ պատմական արդարության պաշտպանության հավատարիմ մարտիկ։
14:58 - 15 նոյեմբերի, 2022
Ակնհայտ է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն. Սաղաթելյան
 |news.am|

Ակնհայտ է՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն. Սաղաթելյան |news.am|

news.am: Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Իմ մոտ տպավորություն է, որ այո, Նիկոլը այդ ժամանակ բանավոր խոստումը տվել է եւ հիմա դա են ուզում: Ադրբեջանն անընդհատ ասում է՝ ունենք պայմանավորվածություն: Մենք դրա համար ենք ասում, որ էս մարդու գնալով այդ  հարցն էլ է լուծվում, ինքն իր հետ տանում է բոլոր պայմանավորվածությունները»,-ասաց նա: Անդրադառնալով Ալիեւի նախօրեին արած հայտարարություններին, ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Ալիեւը լկտիացել է, շարունակում է սպառնալ հայ ժողովրդին, Հայաստանին, որովհետեւ իշխանության ղեկին թրքահպատակ իշխանություն է:  
13:51 - 09 նոյեմբերի, 2022
Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների եւ լուծումների, բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման եւ հայրենազրկման գնով․ Սաղաթելյան

Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների եւ լուծումների, բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման եւ հայրենազրկման գնով․ Սաղաթելյան

Այս հանրահավաքը սովորական հանրահավաք չէ, սա ինչ-որ մեկի դեմ, կամ ինչ-որ մեկի օգտին հանրահավաք չէ, այս հանրահավաքն ունի ավելի մեծ առաքելություն, ավելի կարեւոր բովանդակություն․ սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է, միասնականություն՝ մեր ներսում, միասնականություն եւ համերաշխություն՝ Արցախին, սփյուռքին։ Այս մասին Ազատության հրապարակում հաջակցություն Արցախի հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Նախորդ կիրրակի մենք լսեցինք Արցախի հստակ ձայնը․ Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախահայությունը, Արցախի խորհրդարանը, պետական կառավարման համակարգը հստակ եւ աներկբա հայտարարեց, որ որեւէ իշխանություն իրավունք չունի ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը»,- հայտարարեց Սաղաթելյանը՝ շարունակելով․ «Մենք պետք է վերականգնենք մեր ազգային համերաշխությունը, մեր միասնականությունը՝ Արցախի ինքնիշխանության, Հայաստանի տարածքային ամբողջականության, հայ ժողովրդի գոյատեւելու, զարգանալու, չհանձնվելու գաղափարի շուրջ»։ Ըստ Սաղաթելյանի՝ ապագայի հզոր հայկական պետություն ունենալու առաջին քայլը «կապիտուլյացիայի կանխումն է, իսկ կապիտուլյացիան բացառելու առաջին քայլը բոլոր ուժերի համախմբումն է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումով»․ «Այս հանրահավքի յուրաքանչյուր մասնակից պետք է իմանա, որ ինքը մասնակից է դառնում եռամիասնության եւ համազգային համերաշխության վերականգնման մեկնարկին»,- շեշտեց Սաղաթելյանը։  «Մենք խոսում ենք թշնամու հետ սահմանազատման մասին, բայց մինչեւ այդ պետք է կատարենք ամենակարեւոր սահմանազատումը մեր ներսում․ լինել Նիկոլի հե՞տ, թե՞ հայրենիքի․ իշխանության մեջ քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող յուրաքանչյուր անձ այդ հարցը պետք է ինքն իրեն տա․ ինքը Նիկոլի՞ հետ է, թե՞ հայրենիքի, սրանից բացի ուրիշ ոչ մի բաժանում մեզ պետք չէ։ Այսօրվանից այս հարցը հնչելու է անդադար, հնչելու է հասցեական, այս բախտորոշ ընտրության առջեւ կանգնած են բոլորը․ կամ Նիկոլի հետ եք, կամ հայրենիքի»։ Սաղաթելյանը հարց հնչեցրեց․ «Արդյոք մեկ մարդը, ով մեր գլխին բերել է պատերազմ, կորուստներ, զոհեր, իրավունք ունի որոշել մեր բոլորի ճակատագիրը․ միանշանակ ո՛չ։ Այդ մեկ հոգին չի կարող որոշել մեր ժողովրդի ճակատագիրը, հայ ժողովրդի ճակատագիրը որոշելու ենք մենք, այս հրապարակի յուրաքանչյուր անձ։ Այս հանրահավաքով մենք ասում ենք՝ Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Հայաստանը պատրաստ է քննարկելու բոլոր բարդ հարցերը, Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների եւ լուծումների, բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման եւ հայրենազրկման գնով, չի կարող ստորագրվել եւ վավերացվել որեւէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, նման փաստաթուղթը պատռվելու է մեր ժողովրդի կողմից եւ իշխանափոխությունից հետո հայտարարվելու է առ ոչինչ»,- հայտարարեց Սաղաթելյանը։ Նա նշեց, որ «միջազգային հանրությունը պետք է լավ հասկանա, որ Նիկոլը Հայաստան չէ, Նիկոլը հայ ժողովուրդը չէ, Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքն արտահայտողը չէ, եւ դա, սիրելի ժողովուրդ, մենք պետք է արձանագրենք ամեն օր եւ ամեն ժամ»։ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո մասնակիցները հաջակցություն Արցախի միասնության եւ համերաշխության երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք, որտեղ, ինչպես հայտարարվեց, պետք է ակցիա անեն, ապա վերադառնան Ազատության հրապարակ՝ ամփոփելու հանրահավաքը։ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ կարեւոր հայտարարություն պետք է ընդունեն։
18:11 - 05 նոյեմբերի, 2022
«Պատիվ ունեմ»-ի հետ գուցե տակտիկական հարցերում լինեն այլ մոտեցումներ, բայց խորքային տարաձայնություն չկա. Սաղաթելյան

 |news.am|

«Պատիվ ունեմ»-ի հետ գուցե տակտիկական հարցերում լինեն այլ մոտեցումներ, բայց խորքային տարաձայնություն չկա. Սաղաթելյան |news.am|

news.am: Մեր օրակարգով, մեր ասելիքով, Հայաստանի, Արցախի անվտանգության օրակարգով մենք գնացել ենք եւ գնալու ենք խորհրդարան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Բայց երբ քաղաք մեծամասնությունը երկրի կենսական շահերին վերաբերող օրակարգերում ընդդիմության հրավիրած նիստերը տապալում է, սկսում է զբաղվել ոչ առաջյանի հարցերով, մենք այդտեղ չկան: Մենք չենք կարող այդ կրկեսին մասնակից լինել: Անցած շաբաթ կար հստակ դրված խնդիր, կար ԱԺ ամբիոնից հայտարարելու ՀՀ կենսական շահերին առնչվող հարցերի մասին, գնացել, հայտարարել, դուրս ենք եկել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է նրան, որ նախորդ շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները մասնակցել են նաեւ քվեարկություններին, իսկ իրենց խմբակցությունը չի մասնակցել, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մեր երկու խմբակցությունները որեւէ էական եւ սկզբունքային հարցում որեւէ տարաձայնություն չունեն: Մենք միասին ճանապարհ ենք անցել, մենք հասկանում ենք, որ այս իրավիճակում համախմբված աշխատանքը  շատ կարեւոր է: Գուցե տակտիկական հարցերում լինեն այլ մոտեցումներ, բայց վստահ եղեք, այստեղ խորքային տարաձայնություններ չկան»:
13:55 - 31 հոկտեմբերի, 2022
Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ, դրանով զոհաբերում եք Հայաստանն ու Արցախը. Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ականներին
 |news.am|

Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ, դրանով զոհաբերում եք Հայաստանն ու Արցախը. Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ականներին |news.am|

news.am: Գաղտնիք չէ, որ այսօր Արցախը, Հայաստանը եւ հայ ժողովուրդը գտնվում են պատմական եւ ճակատագրական փուլում. Մեր զույգ հայկական պետությունները դիմագրավում են շատ ծանր մարտահրավերներ եւ այս պայմաններում հասարակության մեջ կա երկու հիմնական տեսակետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Մի տեսակետի հեղինակն այսօրվա իշխանություններն են, որոնք ասում են, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայով ավարտված պատերազմն այլեւս դատավճիռ է, մենք չունենք որեւէ ռեսուրս եւ հնարավորություն ստեղծված իրավիճակից դուրս գալեւ եւ մեր հանրությանն առաջարկում են  նոր կորուստների եւ զրկանքների գնով գնալ ինչ-որ երեւակայական խաղաղության հետեւից: Ըստ էության, առաջարկում են՝  զիջել հայրենիքի մի մասը, մնացած մասը փրկելու համար: Եվ կա իրավիճակից դուրս գալու երկրորդ տեսակետը, որն առաջարկում են ազգային ուժերը եւ ժողովուրդը. Դա  պայքարի օրակարգն է: Դա այն է, որ նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ, չպետք է համակերպվել ստեղծված իրավիճակից, հայրենիքի մի մասը զիջելով կզիջենք ամբողջը եւ  օրվա իշխանության առաջարկած ճանապարհը ըստ էության, կործանարար է: Մենք առաջարկում ենք համախմբել ողջ հայ ժողովրդի ներուժը, վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը, մոբիլիզացնել համահայկական բոլոր հնարավոր ռեսուրսները եւ լծվել հայրենիքի պաշտպանության, անվտանգության եւ վերականգնման գործին»,-ասաց նա: Սաղաթելյանի խոսքով, այն, ինչ երեկ տեղի ունեցավ Արցախում պատմական իրադարձություն էր, կարեւոր արձանագրում ի լուր ամբողջ աշխարհը: Նա առանձնացրեց մի քանի կարեւոր արձանագրումներ երեկվա հանրհավաքից. «Առաջինը, որ Արցախի ժողովուրդը, պետական կառավարման մարմիններ, ԱԺ ուժերը մեկ մասնական ճակատով հայտարարեցին, որ Արցախը չի եղել եւ չի նելու Ադրբեջանի կազմում: Երկրորդ, շատ հստակ հայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ անընդունելի է Արցախի ժողովրդի համար եւ արժանանալու է դիմադրության: Երրորդը, Հայաստանի որեւէ իշխանություն չունի որեւէ իրավունք ստորագրելու որեւէ փաստաթուղթ, մորը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը: Չորրորդը, երեկ Արցախից շատ հստակ ուղերձ հղեցին համայն հայությանը, որ շարունակեք տեր կանգնել Արցախին, սատար կանգնել Արցախի ազգային շահերին, կանգնեք Արցախի կողքին: Իրենք շատ հստակ հայտարարեցին իրենց պայքարին տեր կանգնելու կարեւոր առաքելության մասին»: Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ հիմա գնդակը Հայաստանի դաշտում է. «Մենք երեկ արագ արձագանքեցինք Արցախին հնչած կոչին: Նոյեմբերի 5-ին, ժամը 15.00-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում ենք հանրահավաք: Այդ հանրահվաքը միասնության հանրհավաք է: Միասնություն որեւէ անձի կամ ընդդիմության շուրջ, այլ միսնություն Արցախի ինքնիշխանության շուրջ, Հայաստանի տարածքային ամբողջության եւ անվտանգության շուրջ: Հանրահավաքը հրավիրել է «Դիմադրության» շարժումը, բայց դա հայ ժողովրդի հանրհավաքն է: Հետեւբար ՀՀ քաղաքացին մասնակցելով դրան, նախ պետք է արձանագրի, որ տեր է իր հայրենիքին եւ այդ հայրենիքը սակարկման ենթակա չէ: Երկրորդը. «Հայ մարդը մասնակցելով հանրահավաքին արձանագրելու է, որ ՀՀ իշխանությունները չունեն որեւէ մանդատ երկիրը նոր զիջումների ու կորուստների տանելու համար: Օրվա իշխանությունն իրավունք չունիստորագրելու որեւէ փաստաթուղթ , որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը»: Իշխան Սաղաթելյանը դիմեց Հայ եկեղեցին եւ Վեռհափառին՝ ակնկալելով իր օրհնությունն ու աջակցությունը այդ հանրահավաքին. «Երկրորդը դիմում եմ մեր մտավորականությանը, գիտական համայնքին, այս ճակատագրական պահին կոչով հանդես գան, մասնակցեն հանրհավաքին՝ ցույց տալու հայ մտավորականության կամքը: Դիմում եմ երիտասարդությանը՝ ոտքի կանգնեք, եկեք միասին տեր կանգնենք մեր հայրենիքին, եկեք միասին ստանձնեք պատասխանատվություն մեր երկրի ճակատագրի նկատմամբ: Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերի՝ մի կողմ դնենք կուսակցական, քաղաքական շահերը, մրցակցությունը եւ համախմբվել այս կարեւոր նպատակի շուրջ: Դիմում եմ քաղաքական մեծամասնությունը, որ Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ, դրանով զոհաբերում եք Հայաստանն ու Արցախը: Դեռ ուշ չի, մտածեք, խելքի եկեք, մի առաջնորդվեք զուտ անձնական եւ Նիկոլի պաշտպանության շահերով»,-հայտարարեց նա:
13:17 - 31 հոկտեմբերի, 2022
«Դիմադրություն» շարժումը  նոյեմբերի 5-ին հանրահավաք է հրավիրում` ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների

«Դիմադրություն» շարժումը նոյեմբերի 5-ին հանրահավաք է հրավիրում` ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների

Նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հանրահավաք է հրավիրում ՝ ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների։ Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը․ «Արցախը ոտքի է կանգնել։ Արցախում 1988-ի ոգին է։ Մենք երկար ենք սպասել այս օրվան։ Արցախը միասնական է։ Արցախը տեր է իր պետականությանը։ Արցախից այսօր հստակ ուղերձներ հնչեցին. -Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։   -Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի համար անընդունելի է Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ։   Արցախը նաև շատ հստակ ասում է. -Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։   Արցախը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը՝ շարունակել սատարել Արցախին, պաշտպանել Արցախի իրավունքները, կանգնել Արցախի թիկունքին:   Սիրելի հայրենակիցներ, Մեր պարտքն ու պարտականությունն է անսալ Արցախի ձայնին։ Իբրև հայ, իբրև ՀՀ քաղաքացի, իբրև արժանապատիվ մարդ տեր կանգնել Արցախին և Հայաստանին: Ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հրավիրում է հանրահավաք:   Վաղը, ժամը 12։00-ին հանդես կգամ մամուլի ասուլիսով, որտեղ կխոսեմ հանրահավաքի և մեր անելիքների մասին։   Հայաստանը պետք է կանգնի Արցախի կողքին, հայը պետք է տեր կանգնի իր հայրենիքին: Համահայկական միասնություն Արցախի և Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և պետականության շուրջ:   Առանց Արցախի չկա Հայաստան   Առանց Արցախի չկա խաղաղություն», - գրել է Սաղաթելյանը։
19:14 - 30 հոկտեմբերի, 2022
Արցախի հանրահավաքից անմիջապես հետո մենք կարձագանքենք. Իշխան Սաղաթելյան
 |news.am|

Արցախի հանրահավաքից անմիջապես հետո մենք կարձագանքենք. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Պուտինի տեքստը շատ հստակ ու պարզ էր, մենք այդ մասին եւս այս ընթացքում խոսել ենք, նաեւ ԱԺ-ում հայտարարությունների ժամին մեր մասնակցելու նպատակը նաեւ դա էր, որ հստակ արձանագրվի, որ ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է, անընդունելի է եւ ամեն կերպ դրա դեմ պայքարելու ենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախօրեին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ՌԴ նախագահի արած հայտարարությանը, թե կա վաշինգտոնյան փաստաթուղթ, որով առաջարկվում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: «Կա ամերիկյան կողմի ներկայացրած հստակ սեղանին դրված փաստաթուղթ, որը մամուլում հրապարակվել է, սեպտեմբերի 27-ով թվագրված, որով Արցախը թողնում են Ադրբեջանի կազմում: Դա լինի ամերիկյան տարբերակ, ռուսական, թե չինական, կապ չունի: Սա Արցախի հարց չէ, Հայաստանի պետականության գոյության հարց է: Միակ ճանապարհը երկիրը նոր կապիտուլյացիայից կանխելու, ստեղծված իրավիճակից դուրս գալու համաժողովրդական, համահայկական ընդվզումն է օրվա իշխանությունների դեմ»,-ասաց նա: Հարցին, թե ինչ է անելու ընդդիմությունը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Մեր պայքարը կանգ չի առել, Արցախում կայանալիք հանրահավաքից անմիջապես հետո մենք կարձագանքենք եւ կներկայացնենք պայքարի այն ձեւերն ու մեթոդները, որոնք պատկերացնում ենք առաջիկայում: Այս պահին վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք»:  
12:18 - 28 հոկտեմբերի, 2022
Նիկոլի բանաձեւը հետևյալն է՝ ինչ ուզում է թշնամին, տանք, որպեսզի լինի խաղաղություն. Իշխան Սաղաթելյան |news.am|

Նիկոլի բանաձեւը հետևյալն է՝ ինչ ուզում է թշնամին, տանք, որպեսզի լինի խաղաղություն. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Հայաստանի հասարակական էլիտայի և քաղաքական ուժերի խնդիրն է, որ չեն կարողացել հասարակության հետ խոսել այնպես, որ ոտքի հանենք: Այս  մասին «Երկիր մեդիա»-ի տաղավարում պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Իշխանությունն այսօր ասում է՝ ընդդիմության պայաքարը իշխանության գալու համար է, այլ ոչ թե հայրենիքի, մենք ասում ենք՝ մեր գլխավոր նպատակն իշխանության համար չի, բայց իշխանափոխությունն անհրաժեշտ պայման է երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար: Ստացվել է  այնպես, որ բոլոր այն անհատները, ովքեր ունեն կամք, վճռականություն, փորձառություն, պատասխանատվություն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, իրենք չունեն համապատասխան լծակներ դա անելու համար: Իսկ լծակներ ունեցողները՝ իշխանության գտնվողները, երկիրը հետևողականորեն տանում են կործանման: Այսինքն սա պայքար չէ իշխանության համար, բայց իշխանությունը անհրաժեշտ լծակ է հարցեր լուծելու համար»,- ասաց նա: Սաղաթելյանի խոսքով՝ իշխանությունը ընդդիմության մեղադրում է նրանում, որ նրանք ոչ թե հայրենիքի փրկության համար են պայքարում, այլ՝ «թալանի փրկության»: «Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այն բոլոր անունները, որ հնչեցրել է, հարցադրումներ է արել, ԱԺ-ում, իր «Հայկական ժամանակ»-ում, կոնկրետ անուններ է նշել, թող քաղաքացին տեսնի, թե նրանք որտեղ են, դրանք իմ ու քո կողքի՞ն են, թե՞ Նիկոլի: Այդ մարդիկ, որոնցից հասարակությունը տարիներ շարունակ դժգոհել է, այսօր ընդդիմության կողքին չեն, ես նրանց ցուցակը ունեմ և այդ մասին մի օր պետք է խոսվի»,- ասաց նա:  Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանը ընտրություններից առաջ քաղաքացիներին խոստացել է խաղաղություն, բայց թե ինչի հաշվին, դա չի ասել: «Նախընտրական շրջանում ասել է, որ պետք է հասնեն արցախյան հակամարտության խաղաղ ու համապարփակ կարգավորմանը՝հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման,  առանց սահմանափակումների իրականացման վրա, Արցախի ժողովուրդը չի կարող գոհատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, Արցախի խնդրի վերջնական կարգավորումը մենք տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման, իրավունքների իրականացման, կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով անջատում հանուն փրկության սկզբունքով: Սա է խոստացել «Քաղաքացիական պայմանագիր»-ը, հետո էլ կառավարության ծրագրով վերահաստատել:  Հիմա ասում է, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Այսինքն դու ժողովրդին խոստացել ես խաղաղություն, ընտրվելուց հետո բերել ես պատերազմ, հետևաբար այս իշխանությունը լեգիտիմ չէ և ժողովրդի կողմից որևէ մանդատ չունի, սա շատ կարևոր արձանագրում է, որ պետք է անենք: Նիկոլը չի կարող խաղաղության օրակարգ առաջ բերել, նա պատերազմի և պարտության խորհրդանիշ է, իր հետ կա երկու տաբերակ, կամ նոր պատերազմ, կամ նոր կապիտուլյացիա, հիմա ամբողջ պրևոբլեմն այն է, որ մենք մեր հասարակությանը պետք է կարողանանք մինչև վերջ սա բացատրել: Իր բանաձևը հետևյալն է՝ ինչ ուզում է թշնամին տանք, որպեսզի լինի խաղաղություն, բայց կյանքը ցույց է տվել, որ ինչ ուզում է, տալիս ենք, շարունակում է ուզել ավելին, բայց խաղաղություն չի լինում»,- ասաց նա՝ նշելով, որ Սյունիքում ճանապարհներ հանձնելով՝ Բերձորն ու Աղավնոն հանձնելուց հետո թշնամին մոտեցավ Ջերմուկին և այասպես շարունակվելու դեպքում նրան կդիմավորենք Երևանի մատույցներում:   Լուսանկարը՝ Ազգային ժողովի կայքից 
09:03 - 17 հոկտեմբերի, 2022
Արդեն տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ․ Սաղաթելյանը՝ իր՝  նախկին նախագահների, ազդեցիկ գործիչների հետ համատեղ լուծումներ գտնելու առաջարկի մասին

Արդեն տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ․ Սաղաթելյանը՝ իր՝ նախկին նախագահների, ազդեցիկ գործիչների հետ համատեղ լուծումներ գտնելու առաջարկի մասին

Սեպտեմբերի 14-ին հանդես եմ եկել հրապարակային առաջարկությամբ առ այն, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ Հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների հանդիպում, որտեղ պետք է գտնվեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։   «Նշեմ, որ առաջարկս ձևակերպված ներկայացրել եմ բոլոր կողմերին: Այս ընթացքում արդեն տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ:   Ես վստահ եմ, որ սա ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե և միակ ելքն է: Ուստի շարունակելու եմ ջանք չխնայել այդ ուղղությամբ` հուսով, որ շուտով կլինեն տեսանելի արդյունքներ», - գրել է Սաղաթելյանը:     Գլխավոր լուսանկարը՝ Ազգային ժողովի
22:15 - 18 սեպտեմբերի, 2022