Ժառանգություն

«Ժառանգություն» կուսակցությունը արմատներով ազգային, տնտեսական ուղեգծով՝ ազատական, կառավարման ժողովրդավարական համակարգի կողմնակից քաղաքական ուժ է, որն առաջնային խնդիր է համարում Հայաստանի Հանրապետության՝ որպես ժողովրդավարական, իրավական, իր ներքին ու արտաքին քաղաքականությունն ազգային ինքնիշխան շահի հիման վրա կառուցող զարգացած պետության կայացումը:

Ապօրինի քրեական հետապնդումները սաստկանում են՝ ձեւավորելով քաղբանտարկյալների բանակ. 17 կուսակցությունների խորհուրդ

Ապօրինի քրեական հետապնդումները սաստկանում են՝ ձեւավորելով քաղբանտարկյալների բանակ. 17 կուսակցությունների խորհուրդ

Կապիտուլյացիոն ակտով երկիրը պարտության տարած իշխանությունները շարունակում են իրենց հայրենադավ ծրագրի իրականացումը: Այս մասին հայտարարություն է տարածել 17 կուսակցությունների քաղաքական խորհուրդը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ Կապիտուլյացիոն ակտով երկիրը պարտության տարած իշխանությունները շարունակում են իրենց հայրենադավ ծրագրի իրականացումը: Ակնհայտ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը ոչ միայն փորձում է հանրության ուշադրությունը շեղել իր ազգադավ նպատակները ավարտին հասցնելու գործողություններից, այլեւ, կիրառելով իրավական եւ ժողովրդավարական պետության սկզբունքները  ոտնահարող, բռնապետական գործողություններ, ապօրինաբար մեկուսացնելով ընդդիմադիր քաղաքական եւ հանրային գործիչների, հող է նախապատրաստում ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն առաջիկայում արգելելու համար: Հանրության մոտ բացասական վերաբերմունք ձեւավորելու եւ սեփական պատասխանատվությունից խուսափելու ակնհայտ դիտավորությամբ հրապարակ է նետվել դիվական զառանցանք, թե իբր ընդդիմադիր առանձին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ծրագրել են Փաշինյանի սպանությունը: Ս.թ. նոյեմբերի 14-ին այդ մեղադրանքով ապօրինի ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը: Նույն շինծու մեղանդրանքներով ձերբակալվել են նաեւ ՀՀԿ նախկին պատգամավորական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԶՈւ գնդապետ, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Արցախյան երեք պատերազմների մասնակից, Սիսական ջոկատի հրամանատար՝ Աշոտ Մինասյանը, նույն ջոկատի անդամ, դաշնակցական, մտավորական Աշոտ Ավագյանը: Ապօրինի քրեական հետապնդումները սաստկանում են՝ ձեւավորելով քաղաքական բանտարկյալների մեծաթիվ բանակ: Բազմիցս շեշտել ենք, որ ազգադավ իշխանությունների դեմ պայքարում  առաջնորդվում ենք սահմանադրականությամբ եւ օրինականությամբ` ի տարբերություն իշխող կուսակցության եւ նրան սատարող խմբավորումների: Սեփական վարքագծի հիվանդագին մտասեւեռումը տարածելով իր ընդդիմադիրների նկատմամբ` իշխանությունը մարդկանց ահաբեկելու ապարդյուն փորձեր է կատարում` առանց հասկանալու, որ ապօրինաբար բանտարկված յուրաքանչյուր հայրենասերի փոխարինում են տասնյակ նվիրյալներ: Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում ձեր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն քաղաքական բանտարկյալների եւ համախմբվել՝ սահմանադրական ճանապարհով ժամ առաջ Փաշինյանի աղետաբեր վարչախմբից ազատվելու համար: Հայրենիքի փրկության մեր պայքարը շարունակվում է:
16:05 - 15 նոյեմբերի, 2020
Մեզ հետ հանդիպման ժամանակ վարչապետը քանիցս կրկնեց, որ Ալիևը պահանջում է Շուշին․ Նարինե Դիլբարյան

Մեզ հետ հանդիպման ժամանակ վարչապետը քանիցս կրկնեց, որ Ալիևը պահանջում է Շուշին․ Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանն ասում է, հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական կուսակցությունների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին անկումային տրամադրություն է ունեցել և խոսել է ռազմաճակատում տիրող վատ իրավիճակի մասին։ Վարչապետն ասել է, որ այդ մասին իրեն նամակով տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ն․Փաշինյանը նաև հայտնել է, թե Ալիևը Շուշինն էլ է պահանջում։ Այդ հանդիպումից երկու օր անց Ն․Դիլբարյանն իր մի քանի կուսակիցների հետ մեկնել է Արցախ, հանդիպել նախագահ Արայիկ Հարությունյանի ու մի շարք բարձրաստիճան սպաների հետ։ «Արցախում Արայիկ Հարությունյանը և Սեյրան Օհանյանը մեզ բոլորովին այլ բան ասացին, նրանք վստահեցրեցին, որ զենք կա և խնդիրը մարդիկ են։ Ա․Հարությունյանը խոսում էր 3-5 հազար կամավորականի մասին, Սեյրան Օհանյանը՝ 2500 հոգու մասին։ Ա․Հարությունյանն ասաց, որ նամակ գրել է, բայց հավելել է, որ բանակին վերաբերող տեղեկություններն այդքան ողբերգական չէին»,- պատմում է Ն․Դիլբարյանը։ «Ժառանգության» անդամները գնացել են նաև Շուշի, տեսել, որ քաղաքը կանգուն է, մոմավառություն կազմակերպել եկեղեցիներում և անկումային վիճակ չեն նկատել։ Ու նա զարմանում է, թե ինչպես հանձնվեց քաղաքը։ «Ես կարծում եմ, որ Շուշին չէր հանձնվի, եթե պայմանավորվածություն չլիներ։ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հետ մեկտեղ պետք է հստակ բացատրություններ տա, թե ինչ կատարվեց։ Եթե մենք այսօր չհասկանանք, թե ինչ է կատարվել, ապա չենք կարողանա սրբագրել այդ անձնատվական փաստաթուղթը»,- ասում է «Ժառանգության» ղեկավարը։ Ն․Դիլբարյանը նաև գտնում է, որ պետք չէ շտապել ու իրականացնել հրադադարի հայտարարության պայմանները։
19:10 - 13 նոյեմբերի, 2020
ժողովրդի ազատ կամարտահայտումն այլընտրանք չունի. «Ժառանգության» հայտարարությունը

ժողովրդի ազատ կամարտահայտումն այլընտրանք չունի. «Ժառանգության» հայտարարությունը

Երեկ և այսօր Ազատության հրապարակում խաղաղ  հանրահավաքների կազմակերպիչների ու մասնակիցների հանդեպ ՀՀ վարչապետին ենթակա ոստիկանության կողմից ուժի բիրտ կիրառումը, որն այսօր ուղեկցվեց հայոց եռագույնի հանդեպ անհարգալիր վերաբերմունքով, արժանի են անհապաղ դատապարտման և կասեցման: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է խաղաղ երթը չեղարկողներին  հարձակման ենթարկած և  ՀՀ  դրոշը արհամարհանքով խլած ու նսեմացրած ոստիկաններին՝ անկախ իրենց դիմակներից, բացահայտել և օրենքի ողջ խստությամբ պատժել: «Ժառանգությունն» արձանագրում է, որ  քողարկվելով ռազմական դրության օրենքի դրույթներով՝ ՀՀ իշխանությունը կոպտորեն ոտնահարում է ՀՀ քաղաքացիների ազատ ու խաղաղ կամարտահայտման իրավունքը մեր հայրենիքի համար վճռորոշ այս պահին՝ ժողովրդի ձայնը լռեցնելն անհնար է: Նիկոլ Փաշինյանը թուղթ է ստորագրել պատերազմի դադարեցման մասին, հրապարակավ համոզում է, թե խաղաղություն է  բերել Հայաստան ու Արցախ, այդ դեպքում ինչի՞ համար է ռազմական դրության պահպանումը: Ժողովրդավարության ու ազատության կարգախոսներով իշխանության եկած  վարչապետը և իր ղեկավարած քաղաքական ուժը պետք է հասկանան, որ վճռական ընտրության առջև են, եթե շարունակեն բիրտ ուժ կիրառել ընդդիմախոսների հանդեպ, ապա Հայաստանը կհայտնվի քաղաքացիական պատերազմում, իսկ դա աններելի քայլ է: Հայաստանում բռնությունը պետք է բացառվի, ժողովրդի ազատ կամարտահայտումն այլընտրանք չունի:
19:20 - 12 նոյեմբերի, 2020
Հայաստանը լիովին իրավասու է սկսել պատերազմը դադարեցնելու նոր բանակցություններ․ «Ժառանգություն»

Հայաստանը լիովին իրավասու է սկսել պատերազմը դադարեցնելու նոր բանակցություններ․ «Ժառանգություն»

Արցախյան պատերազմը դադարեցնելու Հայաստանի և Արցախի համար ծանրագույն և հայության մեծամասնության համար անընդունելի կետեր ներառող եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանում հանրային-քաղաքական հուզումներ են՝ ցասման խորացող դրսևորումներով: Այս մասին ասվում է «Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։ ««Ժառանգություն» կուսակցությունը խորապես մտահոգված է քաղաքացիական հակամարտության հնարավոր արագընթաց բորբոքմամբ: Մենք դատապարտում ենք ՀՀ իշխանությունների որդեգրած  պահվածքը ընդդիմադիր գործիչներին և քաղաքացիներին ԱԱԾ կամ ոստիկանություն բերման ենթարկելու, ինչպես դրանից առաջ խստիվ դատապարտել ենք իշխանության ներկայացուցչի հանդեպ կիրառված բիրտ բռնությունը, ապա նաև հանրային գույքի վնասումը: «Ժառանգութան» համար առաջնային է վարչապետ Փաշինյանի ստորագրած եռակողմ փաստաթղթի անվավեր ճանաչման և դրույթների վերախմբագրման հրամայականը: Առաջարկում ենք խորհրդարանական ուժերին և հատկապես «Իմ քայլի» քաղաքական մեծամասնությանը անհապաղ ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ ստորագրված փաստաթուղթն անվավեր ճանաչելու հարցով, որից հետո դիմել ՍԴ նույն առաջարկով: ՀՀ  նախագահն արդեն հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել այդ թղթի դրույթներին, ուստի  Հայաստանը լիովին իրավասու է սկսել նոր բանակցություններ՝ նախորդ իր կողմից չեղարկվող պայմանավորվածության կետերը հնարավորինս փոխելու համար, հատկապես Արցախյան պատերազմի հետ ուղղակիորեն չկապված Մեղրիի մասով: Այս համապատկերում, հաշվի առնելով ստեղծված օրհասական վիճակը, կոչ ենք անում հիշյալ եռակողմ թուղթը ստորագրած և ճնշումներին ենթարկված ՀՀ կառավարությանը ինքնակամ հրաժարական տալ՝ օրենսդրական ուղի բացելով պատերազմ սանձազերծած պետության և միջնորդ Ռուսաստանի  հետ նոր բանակցությունների համար:  ՀՀ նախագահի ինստիտուտը՝ որպես օրինական կարևոր հաստատություն, պետք է համակարգի այս գործընթացը: Հայաստանին և Արցախին անհարաժեշտ է ընթանալ իրավական ուղիով՝ բացառելով որևէ քաոս ու առավել ևս՝ բռնություն: Ժամանակը սուղ է»,- ասված է հայտարարության մեջ։
19:22 - 11 նոյեմբերի, 2020
«Ժառանգության» կանանց խորհրդի նախագահը 13 կուսակցությունների հայտարարությունը որակում է որպես պետական հեղաշրջման և պետական դավաճանության փորձ

«Ժառանգության» կանանց խորհրդի նախագահը 13 կուսակցությունների հայտարարությունը որակում է որպես պետական հեղաշրջման և պետական դավաճանության փորձ

«Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի նախագահ Գայանե Աբասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես` Գայանե Աբասյանս, «Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի նախագահ և նախկինում կուսակցության վարչության անդամ, ԶԼՄ-երից այսօր տեղեկացա «Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ․ 13 կուսակցությունների համատեղ հայտարարության» մասին։ Ցավոք սրտի այդ հայտարարությանը, տարօրինակ կերպով, միացել է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, ինչի վերաբերյալ քննարկում կամ գոնե տեղեկացում կուսակցության ներսում չի եղել։ Սկզբունքորեն համաձայն չեմ այս հայտարարության հետ, ավելին՝ սա որակում եմ որպես պետական հեղաշրջման և պետական դավաճանության փորձ։ Պատերազմական իրավիճակում երկրի ռազմաքաղաքական ղեկավարման համակարգի արտասահմանադրական և ոչ ժողովրդվարական նման փոփոխության փորձը կամ անգամ կոչը ոչ այլ ինչ է, քան հարված թիկունքից։Ավելին «Ժառանգություն» կուսակցության միացումը մի հայտարարության, որտեղ առկա են այնպիսի ապաքաղաքական և կորուստյալ ուժեր, ինչպիսին օրինակ ՀՀԿ-ն կամ ԱԱԾ նախկին պետի կուսակցությունն է, համարում եմ տարրական քաղաքական հիգիենայի կանոնների խախտում։Հիմք ընդունելով վերոգրյալը հայտարարում եմ, որ վայր եմ դնում «Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի նախագահի լիազորությունները և դադարեցնում եմ անդամակցությունս վերոնշյալ կուսկացությանը։ Կոչ եմ անում բոլոր կուսակից ընկերներիս, ովքեր չեն ցանկանում թաթախվել այս խայտառակ պատմության մեջ վարվել նույն կերպ։Օգտվելով առիթից՝ օրինապահ մարմիինների ուշադրությունը հրավիրում եմ այս հակասահմանադրական ակումբային հայտարարության իրողության վրա և ևս մեկ անգամ միասնության և համախմբան կոչ եմ անում»։
21:11 - 17 հոկտեմբերի, 2020
13 կուսակցությունների հայտարարությունը. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին

13 կուսակցությունների հայտարարությունը. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ուղիղ եթերում ներկայացրեց ՀՀ-ում գործող մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի կողմից ընդունված հայտարարությունը: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ադրբեջանի և Թուրքայի կողմից սանձազերծված պատերազմի 20-րդ օրն է: Համայն հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու մեր երկու պետականությունների դեմ ուղղված գոյապահպանական սպառնալիքը: Ադրբեջանաթուրքական ագրեսիան՝ միջազգային ահաբեկաչական տարբեր խմբավորումների ներգրավմամբ, վերածվել է գլոբալ անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքի: Հայության համար հայրենականի վերածված պատերազմը նոր ծավալներ է ստանում՝ հանգեցնելով մեծաթիվ անդառնալի կորուստների: Պատերազմը սանձազերծած ագրեսորները՝ Ադրբեջանն ու Թուրքիան անհաղորդ են միջազգային հանրության՝ անհապաղ հրադադար հաստատելու և ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծումը բացառելու պահանջներին: Ավելին, առաջին իսկ պահից Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի հաստատման համաձայնությունը: Օրհասական այս իրավիճակում՝ ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում բեկում մտցնելը հրամայական է: Ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական և աննախադեպ զորաշարժ է պահանջում: Դիմում ենք ՀՀ կառավարությանը և պահանջում. 1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով: 2. Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց: «Ազատություն» կուսակցություն «Ազգային օրակարգ» կուսակցություն «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն «Երկիր Ծիրանի» կուսակցություն «Ժառանգություն» կուսակցություն «Համերաշխություն» կուսակցություն «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» «Հայրենիք» կուսակցություն «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն «Մեկ Հայաստան» կուսակցություն Հայտարարությունը բաց է ստորագրման համար: 17.10.2020 թ.
15:57 - 17 հոկտեմբերի, 2020
13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել

13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել

13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել․ «2020թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի կողմից, Թուրքիայի բացայատ աջակցությամբ և խրախուսմամբ սանձազերծած պատերազմը մեկ անգամ ևս շեշտեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմավարական դաշինք կնքելու անհրաժեշտությունը։ Հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի, ԼՂՀ հռչակման մասին 1991 թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրերը եւ արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացի օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերին, Նկատի ունենալով՝ – Հայաստանի հանձնառությունը՝ երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը եւ անվտանգության ապահովման հետ կապված հարցերում համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը, – բանակցային գործընթացի լիարժեքության եւ արդյունավետության ապահովման առումով Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության անխուսափելիությունը, – բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի, նրա տարածքային ամբողջականության վերականգնման եւ անվտանգության հետ կապված հարցերի լուծման առաջնահերթությունը, – մարդու հիմնարար իրավունքների իրացման, անվտանգության, ռազմական համագործակցության, արտաքին քաղաքական գործունեության եւ բազմաթիվ այլ բնագավառների հետ կապված Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների իրավահարաբերությունների՝ մինչ օրս լիարժեք կարգավորված չլինելու հանգամանքը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը. Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իշխանություններին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել երկու հանրապետությունների միջև ռազմավարական համապարփակ համագործակցության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ «Ազատություն» կուսակցություն «Ազգային օրակարգ» կուսակցություն «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն «Բարգավաճ Հայաստան կուսակցություն» «Երկիր Ծիրանի» կուսակցություն «Ժառանգություն» կուսակցություն «Լուսավոր Հայաստան կուսակցություն» «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն» «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» «Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միություն» «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն «Մեկ Հայաստան» կուսակցություն»
17:23 - 29 սեպտեմբերի, 2020
Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու․ «Ժառանգություն»-ը՝ Ամուլսարի իրադարձությունների մասին

Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու․ «Ժառանգություն»-ը՝ Ամուլսարի իրադարձությունների մասին

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ամուլսարի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Ամուլսարի հանքի շուրջ ՀՀ իրավապահ մարմինների ծավալած վերջին գործողություններն արդեն դառնում են անկառավարելի, Ջերմուկի խաղաղ բնակիչների հանդեպ կիրառվում է անհամաչափ ուժ ոստիկանության կողմից, որն ի պաշտոնե կոչված է պաշտպանելու հանրության շահերը և կանխելու բռնության սադրանքները: «Ժառանգություն» կուսակցությունը խոր մտահոգությամբ հետևում է կառավարության պատկան մարմինների ապաշնորհ քայլերի պատճառով Ջերմուկում հանրային լարվածության օրըստօրե ահագնացմանը. բերման ենթարկվածների թիվը գնալով աճում է, հանրային ցասման աստիճանը՝ բարձրանում: Բնակչության և «Լիդիանի» աշխատակիցների միջև բացարձակ անթույլատրելի բախումներ են բռնկվում, որոնց կանխարգելման քայլերի փոխարեն լարվածության նոր օջախներ են առաջանում, հանրային-պետական երկխոսության փոխարեն առճակատումը խորանում է: Կառավարությունը գրեթե երկու տարի ժամանակ ուներ հստակ դիրքորոշում ձևավորելու Ամուլսարի թնջուկի հանգուցալուծման նպատակով՝ մասնագիտական և հասարակական ներուժի հետ համագործակից, սահմանելով պետության, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիների շահերից բխող գործողությունների  հաջորդականություն, սակայն այդ ամենի փոխարեն նախընտրեցին դիմել հին գործիքակազմին՝ ոստիկանական ուժին. սին փորձեր, Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու, ոստիկանությունը չի կարող լինել հանքարդյունահանողի և ժողովրդի հավերժ բաժանարարը: Քանզի ոստիկանությունը հնից ժառանգված Սահմանադրությամբ ենթակա է վարչապետին, «Ժառանգությունը» պահանջում է վարչապետ Փաշինյանից  անմիջաբար հրատապ քայլեր ձեռնակել՝ պաշտպանելու հանրության գերակա շահերը և զսպելու ոստիկանության քաոսային և անհամարժեք դարձող գործողությունները, հիշելով ժողովրդին տրված իր բոլոր խոստումները՝ հանգուցալուծել այս խնդիրը ի շահ Հայաստանի»:
23:10 - 04 օգոստոսի, 2020
Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավոր. «Ժառանգություն»

Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավոր. «Ժառանգություն»

Հայաստանի և Արցախի սահմանների շուրջ և հայկական ողջ սփյուռքում ծավալվող վերջին ահաբեկչական իրադարձությունները մեր պետության առջև լրջագույն մարտահրավերներ են ստեղծել, որոնց հանգուցալուծումը պահանջում է ուժերի համահայկական կենտրոնացում, թիրախների հավասարակշռված ընտրություն և գործողությունների հստակ ծրագիր մերձակա և հեռակա ժամանակահատվածներում: Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ:։ Հայտարարությունը՝ ստորև «Այս համապատկերում «Ժառանգություն» կուսակցությունն կարևորում է ռազմական մակարդակում Հայաստանի արձանագրած անդարձ առաջընթացը, մեր զինուժի, պետական պաշտպանունակության բարձր մակարդակի տարածաշրջանային և միջազգային հաստատումը, որին պետք է հաջորդի արտաքին քաղաքական ոլորտում նույնքան ազդեցիկ գործողությունների ծավալումը: Ակներև է, որ մեր տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման սպառնալիք են հանդիսանում ոչ միայն Ադրբեջանը, այլև՝ Թուրքիան, որի ծավալապաշտական և գերակայության ձգտող քայլերը հակասում են Հայաստանի և բոլոր այն պետությունների շահերին, որոնք շահագրգռված են ժողովուրդների խաղաղ համակեցությամբ: Մոտ 100 տարի է անցել Օսմանյան կայսրության փլուզումից, և այսօր արդեն Էրդողանի գլխավորած Թուրքիան փորձում է վերականգնել և ընդլայնել օսմանյան ժամանակաշրջանի սահմանները՝ իր ռազմական գերակայությունը հաստատելով տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Հարավային Կովկասում: «Ժառանգություն»-ը համոզված է, որ Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավոր, մեր պետությունը պատրաստ է աներկբա պաշտպանելու միջազգային նշանակություն ունեցող հաղորդակցության ուղիների, գազամուղների ու նավթատարների, էներգետիկ հանգույցների անվտանգությունը, խաղաղ բնակչության կենսագործունեությունը, այնինչ Ադրբեջանն արդեն դրսևորեց իր ահաբեկչական քաղաքականությունը՝ Մեծամորի ատոմակայանի ոչնչացման պետական սպառնալիքով: Բազմաբևեռ դարձող աշխարհակարգում Հայաստանը պետք է վերահաստատի իր դաշնակցությունն այն պետությունների հետ, որոնց շահերն առկա են մեր տարածաշրջանում, դա ամենից առաջ Մինսկի եռանախագահության անդամներն են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ինչպես նաև Իրանը, Վրաստանը, Չինաստանը և Եվրամիությունն ընդհանրապես:
17:45 - 04 օգոստոսի, 2020
Սանձազերծված մարտական գործողությունների և խաղաղ բնակչությանը հրետակոծելու մարտավարությունը արժանանալու է ջախջախիչ պատասխանի․ «Ժառանգություն»

Սանձազերծված մարտական գործողությունների և խաղաղ բնակչությանը հրետակոծելու մարտավարությունը արժանանալու է ջախջախիչ պատասխանի․ «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «2020 թվականի հուլիս 12-ի կեսօրին Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ձեռնարկեց նոր արկածախնդրական, սադրիչ քայլ՝ փաստացի հարձակում գործելով Հայաստանի Հանրապետության դեմ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Թովուզ հատվածում: «Ժառանգություն» կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ արդեն երկօրյա ռազմական այս հակամարտությունը, որը սանձազերծեց Իլհամ Ալիևի վարչակազմը, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն արդեն անուղղակի հաստատել է իրենց նախահարձակ լինելը՝ պնդելով, թե կարևոր չէ՝ ով է առաջինը եղել, դառնում է Հայաստանի խաղաղ, քաղաքացիական բնակչության կյանքի և կենսագործունեության ուղղակի սպառնալիք, որովհետև ԱԹՍ-ով թիրախավորվել և հրետակոծվում են ոչ միայն սահմանամերձ գյուղերը՝ Մովսեսը և Չինարին, այլև Տաուշի կենտրոն Բերդը: «Ժառանգությունը» լիակատար զինակցություն և աջակցություն է հայտնում Հայատանի քաղաքական, ռազմական ղեկավարությանը մեր պետության ազգային անվտանգությունը և խաղաղ բնակչության կյանքի իրավունքը պաշտպանելու բոլոր քայլերում: Սանձազերծված մարտական գործողությունների և Հայաստանից ու Արցախից պարբերաբար կտոր-կտոր տարածք բռնազավթելու, խաղաղ բնակչությանը հրետակոծելու մարտավարությունը արժանանալու է հստակ ու ջախջախիչ պատասխանի: Հայաստանի Հանրապետությունը և բանակը երաշխավորն են մեր սահմանների ու տարածքային ամբողջականության և, ամենակարևորը, մեր բնակչության անվտանգ կենսագործունեության: «Ժառանգությունը» դիմում է միջազգային շահագրգիռ բոլոր ատյաններին, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարությանը, ՀԱՊԿ-ին,ԵՏՄ-ին, ելնելով աներկբա հիմքերից նախահարձակ լինելու և հարևան պետության տարածք ներխուժելու, խաղաղ բնակչությանը թիրախավորելու գործողությունների կասեցման համար շտապ գործուն քայլեր ձեռնարկելու համար: Ադրբեջանի գործողությունների հետ կապված նախորդ համահարթեցնող հայտարարություններն ու դիմումները մինչ այժմ անարդյունավետ են եղել: Մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումն ու պահպանումը կարևորագույն միջազգային մարտահրավեր է»:
14:31 - 14 հուլիսի, 2020
Միջհամայնքային միավորումները մեզ դուրս կբերեն ճիշտ մայրուղի, որից հետո պարզ կլինի, թե ինչպես սկսենք համայնքների խոշորացումը․ Նարինե Դիլբարյան

Միջհամայնքային միավորումները մեզ դուրս կբերեն ճիշտ մայրուղի, որից հետո պարզ կլինի, թե ինչպես սկսենք համայնքների խոշորացումը․ Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի թեմայով։ - Տիկի՛ն Դիլբարյան, «Ժառանգություն» կուսակցությունը 2015-ին, երբ Հայաստանում նոր էր մեկնարկում համայնքների խոշորացման գարծընթացը, դեմ էր Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում ձևավորվող համայնքային երեք փնջերին։ Խոշորացման հետագա գործընթացի վերաբերյալ ինչիպիսի՞ն է «Ժառանգության» դիրքորոշումը։ - Համայնքների խոշորացման ծրագիրը երկու մակարդակ ունի։ Այն ունի տնտեսական նպատակահարմարություն, և ընդհանրապես աշխարհում գնահատված է, հիմնականում տնտեսական առումով ճիշտ է համարվում, իսկ տնտեսականը կապվում է նաև սոցիալական տարբեր խնդիրների հետ։ Այսինքն՝ ստանալով մեծ համայնքներ՝ մենք կարողանում ենք ձևավորել գործունակ, տնտեսապես առավել կայացած միավորներ՝ դրանով թեթևացնելով պետական բյուջեի խնդիրները, և տեղական ինքնակառավարման հարցերը ավելի արդյունավետ լուծել։ Սակայն կա մի շատ կարևոր խնդիր, որին «Ժառանգությունը» միշտ մեծ ուշադրություն է դարձրել․ դա ռազմավարական զարգացման խնդիրն է, և Հայաստանի պարագայում՝ նաև անվտանգության խնդիրը։ Մենք գիտենք, որ, ցավոք, Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հարևան Ադրբեջանի և Թուրքիայի հետ առկա են լրջագույն խնդիրներ․ Ադրբեջանի պարագայում իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, որովհետև մենք ունենք ընդամենը հրադադարի պայմանագիր, իսկ Թուրքիայի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ։ Ելնելով անվտանգային համակագի այս մարտահրավերներից՝ մենք միշտ համոզված ենք եղել, որ համայնքների խոշորացմանը պետք է որոշակի վերապահումով մոտենալ։ Հատկապես սահմանային այն հատվածներում, որոնք հարևանակից են Ադրբեջանին և Թուրքիային, պետք է շատ ուշադիր լինենք և աշխատենք այնտեղ ոչ թե գնալ տնտեսական նպատակահարմարության ճանապարհով և մտածել, թե ինչպես համայնքներն ավելի լավ ինքնածախսածածկում կապահովեն, այլ գուցե հենց բյուջետային հատուկ քաղաքականությամբ պահպանել փոքր համայնքները և թույլ չտալ, որ փոխվի բնակչության տեղաբաշխման պատկերը։  Եթե անկեղծ լինենք, այսօր Հայաստանն ավելի շատ վիթխարի Երևան է, որը կլանել է իր շուրջը գտնվող մնացյալ միավորները։ Սահմանամերձ բնակավայրերում հիմնականում ավագ տարիքի մարդիկ են ապրում, այնտեղ զարգացած չեն սոցիալական ենթակառուցվածնքերը։ Մի ռեալ օրինակ բերեմ՝ այս համավարակի հետ կապված։ Առողջապահության նախարարությունը մեծ խանդավառությամբ բուժհիմնարկները խոշորացնելու ծրագրեր էր իրականացնում, բայց հենց համավարակի ամբողջ ընթացքն ապացուցեց, որ եթե դու փոքր հիվանդանոցը և փոքր ծննդատունը փակում ես, փակվում են նաև փոքր բանկերի մասնաճյուղերը և այլն, և, ի վերջո, այդ բնակավայրը մեռնում է, մարդիկ գնում են դեպի խոշոր բնակավայր, այսինքն՝ տեղի է ունենում, այսպես ասեմ, բնականոն խոշորացում, որը շատ վտանգավոր է։ - Ենթակառուցվածքները խոշորացնելով՝ բնակիչներին  մատուցվող ծառայությունների որակը չի՞ բարձրանա։ - Փորձը ցույց է տալիս, որ դրանք միանշանակ կախման մեջ չեն։ Նախ, լրջագույն խնդիր է ճանապարհների կառուցումը։ Ճանապարհները մեզ մոտ այնքան էլ բարվոք չեն։ Ճիշտ է, պետք է արձանագրել, որ վերջին շրջանում սուբվենցիոն ծրագրերով բավականին միջհամայնքային ճանապարհներ կառուցվեցին, բայց, միևնույն է, մենք չենք հասել այն մակարդակին, որ մտածենք, թե այդ բնակիչը կարող է իր ավտոմեքենայով (կան մարդիկ, որոնք չունեն ավտոմեքենա) ուղևորափոխադրման նորմալ հոսքի պարագայում հասնել շրջկենտրոն, որտեղ, բնականաբար, կա և՛ հարկային տեսչություն, և՛ ոստիկանության բաժին, և՛ մաքսակետ, և՛ բժշկական կենտրոն։  Էլ չեմ ասում դպրոցների մասին, որովհետև համայնքների խոշորացման առումով մեծ խնդիր էր նաև ուսումնական հաստատությունների կենտրոնացումը։  Գտնում էին, որ այն դպրոցներում, որտեղ շատ քիչ աշակերտներ կան, լավ մասնագետները չեն մնում, հետևաբար, նրանց տրամադրած կրթական ծառայությունները ևս բավարար մակարդակ չունեին։  Միևնույն է, խնդիրն այստեղ, ինչպես ասացի, երկսայրի է։ Փորձը ցույց է տալիս, որ պետությունը պետք է կարողանա հատուկ խթանիչ ծրագրերով մասնագետների, թեկուզ բուհերը նոր ավարտածների համար գրավիչ դարձնել փոքր բնակավայրերում աշխատելը։ Հեռավոր խորհրդային ժամանակներում կար այդպիսի ծրագիր, երբ երիտասարդ մանագետները գնում էին շրջաններ, այնտեղ նրանց հատկացվում էր բնակարան, որոշակի ժամանակ նրանք աշխատում էին, դրանից հետո կարող էին վերադառնալ։ Մենք իրավունք չունենք ենթակառուցվածքները մեր փոքր բնակավայրերից հեռացնելով՝ դրանք ենթարկել փակման։  - Սահմանամերձ համայնքների խոշորացման դեպքում Դուք վտանգ տեսնո՞ւմ եք, որ եթե ենթակառուցածքները այնտեղից հեռանան, բնակչության ներքին արտագաղթ կլինի դեպի համայնքային կենտրոններ։  - Այո՛։ Ցավոք, մեր ամբողջ պատմությունը եղել է այդպիսին։ Բնակավայրից հեռացվում է կրթական օջախը, հեռացվում է առողջապահականը, բնականաբար, հարկային և այլ ծառայությունները ևս «արտագաղթում են», և այդ ծառայությունների հետևից արտագաղթում է մարդը նաև, որովհետև ինքը մենակ է մնում, ենթադրենք, կուսական, գուցե շատ գեղեցիկ բնության հետ, բայց ընդունենք, որ մարդը ոչ միայն բնական արարած է, այլև սոցիալական։  - 2015-ին «Ժառանգությունը» մարզերում բնակիչների հետ հանդիպումներ էր ունեցել, և կուսակցության տարածած հայտարարության համաձայն՝ բնակիչների մեծամասնությունը դեմ էր համայնքների խոշորացմանը։ Ձեր պատկերացմամբ՝ այժմ համայնքների բնակիչներն ինչպե՞ս են վերաբերում խոշորացման գործընթացին։ - Մինչև արտակարգ դրությունը՝ փետրվարին, մենք կուսակցության սկզբնական կազմակերպությունների հետ մարզային այցելություններ նախաձեռնեցինք։ Շիրակում ոչինչ չէր փոխվել։ Ավելին՝ կար հստակ արտահայտված տագնապ, որ խոշորացումը աշխատուժի համար պայմանների վատթարացման է բերելու, նոր գործազրկության, և այդ պարագայում դարձյալ մեծանալու է Հայաստանից արտագաղթողների թիվը, որը մի պահ կարծես կանգ էր առել։  Փաստորեն, 2020 թ․ փետրվարին արդեն կար նաև այդ վտանգը։ Ճիշտ է, դեռ չկար համավարակը, որի պատճառով երկիրը փավեց, բայց այդ ժամանակ դարձյալ սկսել էին խոսել այն մասին, որ խոշորացման պատճառով ծագում է գործազրկություն, իսկ գործազրկությունն իր հերթին բերում է արտագաղթ, և մարդիկ գնում են արտագնա աշխատանքի։ Հեղափոխությունից հետո ձևավորված իրավիճակը, որը, համենայն դեպս, ներգաղթի հույսեր էր ձևավորել, երկու տարվա ընթացքում կառավարության նոր ծրագրերի պատճառով նորից առաջացրել էր մտավախություններ։  Այս համավարակը հենց ճակատագրի նետած մարտահրավեր էր՝ հասկանալու համար, որ տնտեսական նպատակահարմարությունն ընդհանրապես շատ ճիշտ գաղափար է, բայց միշտ չէ, որ գործում է։ Միշտ առաջանում են ֆորսմաժորային պայմաններ, որոնց ընթացքում պետք է հաշվի առնել, թե քեզ համար ինչն է կարևոր՝ մի քանի խոշոր, լավ զարգացած, կայուն ենթակառուցվածքներով քաղա՞ք, որի շուրջ ոչինչ չկա, թե՞ համաչափ զարգացում։ Խոշորացման գործընթացը, նորից նշեմ, ինքնին դրական հատկանիշեր ևս ունի, բայց խոշորացումից առաջ պետք է ապահովել համաչափ զարգացում։ - Դեռևս խոշորացման մեկնարկից առաջ կառավարությունն ասում էր, որ այդ գործընթացի նպատակներից է համայնքների համաչափ զարգացումն ապահովելը։ Դուք մտածում եք, որ խոշորացումը չի՞ նպաստում համաչափ զարգացմանը։ - Փորձը ցույց տվեց, որ չի նպաստում, ընդհակառակը՝ այդ համամասնությունն ավելի է աղավաղում։ Ընդ որում՝ եթե այդ համայնքից դուրս են գալիս այնպիսի հիմնարկություններ, որոնք կապված են տնտեսական, կրթական, բանկային գործունեության հետ, շենքերն ու շինություններն էլ են դատարկվում, գույքահարկ չի մուծվում, իսկ տեղական բյուջեները ձևավորվում են հիմնականում գույքահարկից և պետության հաստատած գումարներից։  Հենց տեղի է ունենում տարբեր ծառայություններ մատուցող հիմնարկների արտահոսք տվյալ բնակավայրից, ենթադրենք, դեպի մոտակայոոմ գտնվող համայնքային կենտրոն, համայնքը հայտնվում է աղքատության և թշվառության շեմին։ Չի կարող լինել գյուղ, որտեղ ապրում է 7-8 ընտանիք, որտեղ միջին տարիքը 70-ն է կամ 80-ը։ Բայց մենք այդպիսի շատ գյուղեր ունենք։  - Եթե ոչ համայնքների խոշորացմամբ, ապա ինչպե՞ս է պետք ապահովել համայնքների համաչափ զարգացումը։ - Համայնքների համաչափ զարգացման համար այս փուլում շատ կարևոր է պետության գործունեությունը։ Պետությունն այս պարագայում, հակառակ գնալով տնտեսական նպատակահարմարությանը, պետք է լուծի անվտանգության ապահովման ռազմավարական խնդիրը։ Պետք է ամեն ինչ անել, որ ձեռնտու լինի ծայրամասերում, ինչ-որ տեղ, լքված բնակավայրերում բնակիչների հաստատվելը։ Այդպիսի լավ ծրագրեր ժամանակին իրականացվեցին Արցախում՝ պետության, տարբեր հիմնադրամների օժանդակությամբ։ Տարբեր մարզերից, համայնքներից հեռացած հայրենակիցներ ունենք, որոնք հաստատվել են արտերկրում, և նրանցից շատերը միշտ ունենում են ցանկություն՝ իրենց բնակավայրերի համար ինչ-որ բան անելու, այնտեղ մանկապարտեզ կառուցելու կամ ինչ-որ ձեռնարկություն հիմնելու։ Համոզված եմ, որ դեսպանատների, արտգործնախարարության, և ինչու չէ, ներդրումային կազմակերպությունների ուժերով կարելի է համախմբել այդ մարդկանց ներուժը, ստեղծել հիմանադրամներ, բաժանել հանրապետությունը խոշոր տարածքների և այդ հիմնադրամների միջոցով ստեղծել գայթակղիչ պայմաններ, որ երիտասարդությունը գնա, հաստատվի այնտեղ։  Եթե երիտասարդ մասնագետները, լինեն դրանք բժիշկներ, հաշվապահներ, տնտեսագետներ, անասնաբույժներ, գյուղատնտեսներ, կարողանան գնալ այնտեղ, մի քանի տարի հաստատվել, կստեղծվեն երիտասարդ ընտանիքներ, և կփոխվի նաև դեմոգրաֆիկ իրավիճակը։ Դա պահանջում է ծրագրերի մշակում, ընդ որում՝ կարելի է 6-7 ամսում այդ ծրագրերի մշակումը կատարել, ճշտել, թե այդ ծրագրերից յուրաքանչյուրն ինչպիսի արժողությամբ գումար և բյուջե է պահանջում։ Պետությունը պետք է շատ կարևոր դերակատարում ունենա մարզերի համաչափ զարգացման ընթացքում, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները կայանան։ Մենք հասկանում ենք, որ տեղական ինքնակառավարումը տարբերվում է պետական կառավարումից, բայց մեր պարագայում, ցավոք, անցած քաղաքականությունն էլ ցուց է տվել, որ համայնքների զարգացմանը միշտ ինչ-որ փշրանքներ են հասել։ - Պետությունն ասում է՝ մեզ պետք են խոշոր, ուժեղ համայնքներ, որոնք նաև սուբվենցիոն ծրագրերից օգտվելու ավելի մեծ հնարավորություններ կունենան։ Համաձայն չե՞ք, որ խոշորացումն այս առումով դրական է լինելու համայնքների համար։  - Վերադառնում եմ իմ ասած ելակետին, որ պետության համար գուցե շատ ավելի հեշտ է գործ ունենալ մեկ խոշոր հիվանդանոցի և դպրոցի հետ, բայց իրականությունը խիստ տարբերվում է մեր ցանկություններից։ Հայաստանն ունի անվտանգ զարգացման և իր սահմանները բնակչությամբ ամրացնելու խնդիր։ Եկե՛ք ամրացնենք համայնքները, և տեսնենք՝ գուցե այդ պարագայում շրջկենտրոնների կառո՞ւյցն էլ կփոխվի, և խոշորացումը չի կատարվի հենց այսօրվա կանխագծված ուղիով։ Գուցե կան բնակավայրեր, որտեղ այսօր ընդամենը մի քանի հարյուր մարդ է ապրում, կամ այդքան էլ չի ապրում, բայց նրանք ներուժ ունեն ապահովելու։  Խորենացին ասում էր, որ մենք փոքր ածու ենք։ Եվ այդ փոքր ածուի մեջ այն մնացած փոքրիկ վտակները չորացնելով՝ մեր գետն էլ կչորանա։ Դա զարկերակային մի մեծ համակարգ է,։ Եթե մարդու կերպարը պատկերացնենք՝ իր զարկերակային ամբողջ կառուցվածքով, այդ զարկերակների մեջ դեպի սիրտ գնացող արյունն ինչի՞ց է գալիս․ փոքր մազանոթներից, այսինքն՝ փոքր բնակավայրերից։ Բնակավայրերի կենսունակությունը միանշանակ արտահայտվում է նրանով, որ այդ բնակավայրում պետք է լինի կրթական հիմնարկ, առողջապահական հիմնարկ․․․ - Բոլո՞ր փոքր համայնքներում պետք է լինեն ենթակառուցվածքները։ - Գոնե դրանց մասնաճյուղերը։ Այնտեղ պետք է լինի գոնե պոլիկլինիկայի մասնաճյուղ, և պետք է լինի գոնե մեկ բժիշկ։ Ընտանեկան բժիշկների վերապատրաստման ծրագրեր կան, որի շնորհիվ այդ բժիշկը ձեռք է բերում առավել համակողմ գիտելիքներ, որպեսզի հենց առաջին պահին ինքը կարողանա օգնություն ցուց տալ, ուղղորդել։ Պետք է կայացնենք համայնքը, հետո գնանք ազատականության։ Գիտեք ազատականության սկզբունքը․  քեզ նետում են ծովը, կարող ես լողալ՝ լողում ես, ուրեմն դու կենսունակ ես։ - Եթե ոչ, այդ դեպքում պետք է խոշորացնե՞լ համայնքը։ - Այո՛։ Դրանից հետո նոր կարելի է մտածել իսկապես արդյունավետ խոշորացման մասին։  - Դուք խոսեցիք աշխատավայրերի կրճատման մասին։ Դեռևս խոշորացման գործընթացի մեկնարկից առաջ կառավարությունն ասում էր, որ առանց այն էլ փոքր բյուջե ունեցող համայնքներում բյուջեի հիմնական մասը ուղղվում էր համայքնապետարանների աշխատակազմերի աշխատավարձերի վճարմանը։ Երբ նախկին համայնքապետարանների աշխատակազմերը կրճատվում են, խնայվում են դրամական միջոցներ, որոնք ուղղվում են համայնքների զարգացմանը։ Այս տեսակետին համաձայն չե՞ք։  - Ուռճացված հաստիքացուցակներին ցանկացած պարագայում դեմ եմ։ Իրոք, այնտեղ թերևս պետք էր ստուգում անցկացնել և պարզել, թե քանի աշխատակցից է բաղկացած համայնքապետարանը, աշխատանքի բաժանումն ինչպես է արված, և, ընդհանրապես, նրանց գործունեության ՕԳԳ-ն որն է։ Այո՛, այդպիսի աշխատատեղերն իրականում չափազանց ցածր արդյունավետություն ունեն։  Այստեղ կարևորը ոչ այնքան կամ ոչ միայն համայնքների խոշորացումն է, որքան արտադրական հզորությունների խոշորացումը։ Եկե՛ք տաբերակենք երկու բան՝ համայնքների խոշորացումը և արտադրական հզորությունների միավորումը։ Արտադրական տնտեսությունների միավորումը՝ թեկուզ գյուղատնտեսության մակարդակում, միակ ճիշտ հեռանկարն է։ Եթե դու, ենթադրենք, ունես փոքր հողատարածք, պարզ է, որ այն չես կարող մեծ տրակտորով մշակել, քո մշակածն էլ արդյունավետ չի լինի։ Իսկ եթե միանում են մի քանի գյուղացիական տնտեսություններ, օրինակ, անասնապահության կամ մշակաբույսերի ոլորտում, ապա նրանց աշխատանքի արդյունավետությունը կարող է շատ ավելի բարձր լինել։ - Ձեր ասածը մոտ է միջհամայնքային միավորումների ստեղծման գաղափարին, որի հնարավորության մասին կառավարությունը խոսում էր խոշորացման գաղափարին զուգահեռ։ Այսինքն՝ Դուք նախընտրում եք միջհամայնքային միավորումների ստեղծո՞ւմը։  - Միանշանակ։ Միջհամայնքային միավորումներն այս պարագայում մեզ դուրս կբերեն ճիշտ մայրուղի, որից հետո նոր պարզ կլինի, թե ինչպես սկսենք համայնքների խոշորացումը։ Պետք է գնալ քայլ առ քայլ ու համակշռված։ Արտադրական հզորությունների միջհամայնքային միավորումը կարող է շատ լուրջ արդյունքներ տալ։ Արդեն անհրաժեշտ էլ չի լինի համայնքապետարանում այդքան մարդ ունենալ, որովհետև մարդիկ ուրիշ տեղում  շատ ավելի արդյունավետ, հետաքրքիր և եկամտաբեր աշխատանք կունենան։ - «Ժառանգությունը» նաև մտահոգություն էր հայտնում, որ համայնքների խոշորացմամբ կխախտվի հասանելի իշխանության սկբունքը։ Արդյոք խոսքն այն մասին է, որ խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինները հասանելի՞ չեն այդ համայնքում ներառված բոլոր բնակավայրերին։  -Այո՛։ Մենք ստանում ենք նամակներ և զանգեր, որտեղ մարդը բողոքում է, որ ինքը, ենթադրենք, ունի կրթական խնդիրներ՝ կապված աշակերտների և դպրոցի հետ, և չի կարողանում կապ հաստատել համապատասխան մարզկենտրոնի առողջապահական կամ կրթական պատասխանատուների հետ։ Անգամ ամիսներ են անցնում, մինչև նրանց հարցը տեղ է հասնում, և դրանից հետո՝ ևս մեկ ամիս մինչև այդ հարցի հանգուցալուծումը։  Բոլոր պետություններում կա բյուրոկրատիա, և կան ապարատներ, որոնք աշխատում են շատ դանդաղ, բայց այս պարագայում, երբ մեծանում է տարածությունը փոքր համայնքի և մարզկենտրոնի միջև, այդ բյուրոկրատիան հաճախ հասնում է հուսահատության աստիճանի, և անգամ սովորական խնդիրները, որոնք այլ պարագայում շատ արագ կհանգուցալուծվեին, մնում են առկախված։  Դրա համար էի ասում՝ միշտ պետք է այնպես անել, որ լինեն համապատասխան ներկայացուցիչներ, որոնց մոտ մարդը կարող է գնալ բողոքելու։  - Չէ՞ որ դրա համար խոշորացված համայնքների բնակավայրերն ունեն վարչական ղեկավարներ։  - Այդ ուղղակի կապն էլ շատ տարօրինակ է։ Քանի որ մեր համայնքները փոքր են, նրանք կարող են նաև ազգակցական կապերով կապված լինել իրար հետ, բայց ազգակցական կապն էլ հաճախ խանգարում է աշխատանքային կապի իրագործմանը։ Ամեն ինչ մի տեսակ ընտանեավարական մակարդակում է։ Ընտանեավարական մակարդակում խնդիրներն ավելի դանդաղ են լուծվում և ավելի ցածր արդյունավետությամբ, քան երբ ամեն ինչ դրված է զուտ պաշտոնական մակարդակում։ Իշխանությունը և անգամ տեղական ինքնակառավարումը հեռացել են բուն  բնակչից։ - Ինչպե՞ս ՏԻՄ-երն ավելի հասանելի դարձնել բոլոր բնակավայրերի համար։ - Նախ պետք է, որ մի քիչ էլ քաղաքացիական դիրքորոշում ձևավորվի։ Քաղաքացիական հանրությունը նաև պահանջատեր հանրություն է։ Եկե՛ք ելնենք այն իրողությունից, որ մարզերում մեր բնակիչները շատ ավելի խեղճ են, նրանք տեղեկացված էլ չեն, թե ինչ իրավունքներ ունեն։ Այսօր գործող օրենքներով՝ բնակչները բավականին իրավունքներ ունեն, բայց եթե դու չգիտես այդ իրավունքների մասին, չես էլ օգտվում։ Պետք է բարձրացնել համայնքների բնակիչների իրավագիտակցության մակարդակը։ Արձանագրենք, որ շատ համայնքապետարանների աշխատակիցների էլ պետք է բացատրել իրենց պարտականությունները։  - Գուցե պետք է խոշորացված համայնքի ավագանու կազմում բոլոր բնակավայրերից ներկակացուցիչներ ունենալու մեխանիզմնե՞ր ներդնել և բնակիչների խնդիրներն այդպե՞ս լսելի դարձնել։ - Ավագանու ինստիտուտն այս պարագայում իսկապես կարող է գործուն լինել․ ի վերջո, ավագանու անդամներն իրոք պատվիրակներ են, որոնք պետք է իրենց համայնքների խնդիրները լուծեն, բայց այս պահին մենք գործող համակարգ չունենք։ Երբ համակարգը ձևավորվի, արդեն հաջորդ եկողն այդ խնդիրը կլուծի։  Ընտրություններից հետո, երբ բնակիչների կյանքում դժվարություններ են ծագում, նրանք սկսում են տարբեր պետական մարմինների բողոք հղել՝ չկենտրոնանալով այն մարդկանց ուղղությամբ, որոնց իրենք ընտրել են։ Պետք է փոխել տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններից ակնկալիքների ամբողջ գաղափարաբանությունը։ Մարդկանց պետք է ասել՝ դու ավագանու անդամ ընտրիր ա՛յն մարդուն, որի ուժերին վստահ ես, որը կգնա և քո ձայնը կբարձրացնի, քո խնդիրների մասին կխոսի։ Մարդիկ պետք է ունենան բարձր որակավորում ունեցող հարթակներ, որտեղ իրենց պատասխան կտան։  - Այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմիննե՞րը պետք է կայանան։ - Միանշանակ։ Եվ պետք է ասել, որ այդ ընտրությունը ոչ թե սեփական բարեկամին կամ քեզ համար հաճելի մարդուն այնտեղ տեսնելն է, այլ այնպիսի մարդկանց առաջ մղելը, որոնք իսկապես գործունակ կլինեն։  - Համայնքների խոշորացումը ՏԻՄ-երի զարգացմանը չի՞ նպաստում այս դեպքում։ - Համաձայն եմ, տեսականորեն նպաստում է։ Դա երկսայրի սուր է․ իրոք, հեծանիվ պետք չէ հայտնագործել՝ ասելու համար, որ համայնքների խոշորացումը արդյունավետ է դարձնում տեղական ինքնակառավարումը, բայց, ինչպես նշեցի, ամեն արդյունավետություն ունի իր բովանդակային տարբեր բաղադրիչները։ Ես գտնում եմ, որ մեր պարագայում պետք է զգույշ լինել։ Փորձենք համայնքային ներուժը խոշորացնել։ Ինչպես ասում են՝ դանդաղ ես գնում, առավել վստահելի հանգրվանի ես հասնում։    Աննա Սահակյան
20:33 - 30 հունիսի, 2020
«Ժառանգություն» կուսակցության առաջարկությունները անշարժ գույքի հարկման գծով «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ

«Ժառանգություն» կուսակցության առաջարկությունները անշարժ գույքի հարկման գծով «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ

«Ժառանգություն» կուսակցությունը առաջարկություններ է ներկայացրել անշարժ գույքի հարկման գծով «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ.   «ՀՀ հարկային օրենսգրքում» անշարժ գույքի հարկի շեմի և դրույքաչափերի փոփոխություն նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանում փաստացի հանգեցնելու է հարկային բեռի ավելացման։ «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ  այս փոխությունները, ըստ էության, անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման սկզբունքի ներդրման փորձ են, և դրանով կառավարությունը հակասում է իր կողմից ավելի վաղ նախաձեռնած հարկման համահարթեցման սկզբունքին, որը կիրառվեց եկամտահարկի հանդեպ։ «Ժառանգությունը», լինելով պրոգրեսիվ հարկման սկզբունքի կողմնակից քաղաքական ուժ, ունի անհամաձայնություններ օրենքի նախագծի որոշ դրույթների վերաբերյալ: Ա. Օրենքի այս փոփոխություններով նախատեսվում է վերացնել գույքահարկի չհարկվող շեմը. գործող օրենքով մինչև 3 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքը չի հարկվում։ Այսպիսով խախտվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված այն դրույթը, որ Հայաստանը սոցիալական պետություն է: Ցածր արժեք ունեցող գույքի սեփականատերերը ավելի ծանր սոցիալական պայմաններում ապրող ՀՀ քաղաքացիներն են, և նրանց լրացուցիչ հարկային պարտավորություններով ծանրաբեռնելը ճիշտ չէ՝ հատկապես եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ծրագրված է նաև անշարժ գույքի կադաստրային արժեքների մոտարկումը շուկայական արժեքին, ինչի պատճառով փաստացի անշարժ գույքի արժեքը մի քանի անգամ կբարձրանա՝ համապատասխանաբար ավելացնելով հարկման հիմքերը։ Ավելին, գույքահարկի չհարկվող շեմի վերացումը բացասաբար կազդի նաև երկրի տնտեսության վրա՝ առաջացնելով բացասական մուլտիպլիկատորի ազդեցություն, վնասելով շինարարությանը և հարակից ոլորտներին։ Բ. Նախագծում խտրական տարբերակում է առաջարկվում առանձնատների   և բնակարանների գույքահարկի սահմանման առումով: Նույն արժեքն ունեցող առանձնատների սեփականատերերը պետք է ավելի մեծ գումարի հարկ վճարեն, քան բնակարանների սեփականատերերը, ինչը հակասում է ՀՀ Հարկային օրենսգրքով ամրագրված հարկային համակարգում խտրականության բացակայության սկզբունքին, այն չունի տնտեսագիտական, բարոյական կամ որևէ այլ  կարգի հիմնավորում։ Գ. Այս օրենքի նախագիծը, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որևէ կերպ չեն նպաստում տարածքների համաչափ զարգացման խնդրի լուծմանը: Մեր համոզմամբ, այն ավելի կխորացնի Երևան քաղաքի և մնացած բնակավայրերի զարգացման միջև առկա խոր տարբերությունը։ Ելնելով վերոնշյալ դիտարկումներից, «Ժառանգություն» կուսակցությունը ՀՀ ԱԺ-ին և կառավարությանն առաջարկում է. ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանել անշարժ գույքի հարկման բազայի նվազագույն շեմ՝ 12 մլն. ՀՀ դրամի չափով։ Միատեսակ, ոչ խտրական մոտեցում ցուցաբերել հարկման ենթակա օբյեկտների տարբեր տեսակների վերաբերմամբ: Հայաստանի ռազմավարական շահերի և պետական անվտանգության խնդիրներից ելնելով՝ բոլոր օրենսդրական նախաձեռնությունները քննարկելիս հաշվի առնել տարածքների համաչափ զարգացման ապահովման անհրաժեշտությունը:   «Ժառանգություն» կուսակցությունԱմբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/264447.html© factor.am
12:52 - 29 հունիսի, 2020
Հայաստանին պետք է նոր սահմանադրություն, որը կունենա իրավականության բարձր աստիճան. «Ժառանգություն»

Հայաստանին պետք է նոր սահմանադրություն, որը կունենա իրավականության բարձր աստիճան. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը․ ՀՀ  Աժ-ում ծավալված վերջին իրադարձությունները, որոնց հռչակած նպատակը Սահմանադրական դատարանի թնջուկի ամեն գնով հանգուցալուծումն է, հերթական անգամ ապացուցեցին, որ կառավարության և խորհրդարանի իշխող մեծամասնության բոլոր ճիգերը՝ հանգուցալուծելու համաժողովրդական քվեին չարժանացած, բայց գործող սահմանադրությունից բխող տարբեր խնդիրները, դատապարտված են ձախողման, որովհետև համակարգային բնույթ չեն կրում: ՀՀ իշխանությունը ամեն անգամ փորձում է, կարկատաններ հորինելով, բարեփոխել անբարեփոխելին, պահով պայմանավորված կետային շտկումներ կատարել: Նմանօրինակ կարկատանները հետագայում էլ ավելի մեծ խնդիրների են հանգեցնելու թե՛ իրագործման ձևի, թե՛ բովանդակության առումով: «Ժառանգությունը» համոզված է, որ այդ օրենսդրական կարկատանների ստեղծումն ամեն անգամ մեզ ավելի ու ավելի է հեռացնում գլխավոր նպատակից՝ պետությունը խորասուզելով իրավաքաղաքական քաոսի մեջ: ժողովրդի կողմից մերժված, կեղծված և դանդաղ գործունեության ականներ պարունակող այս սահմանադրության առանձին դրույթների փոփոխությունը խնդրահարույց օրինականություն ունեցող ձևերով չի հանգեցնելու ո՛չ նոր Սահմանադրական դատարանի ձևավորման, ո՛չ էլ ՀՀ դատական համակարգի անկախացման ու ժողովրդավարացման: Պետք չէ ամեն անգամ կրկնել հին սխալները՝ ի սկզբանե չգործող օրենքներ ընդունելով: Հիշենք ՍԴ դատավորներին վաղաժամկետ արտոնյալ թոշակի ուղարկելու օրենսդրական նախագիծը, որից այդպես էլ ոչ ոք չօգտվեց, այս վերջին օրենսդրական նախաձեռնություններն էլ այդ նույն ճակատագրին են արժանանալու: ԱԺ-ն չի կարող իրեն վերապահել ՀՀ իշխանության մյուս թևերին պատկանող բոլոր գործառույթները: «Ժառանգությունը» պահանջում է ՀՀ իշխանությունից սկսել նոր սահմանադրության ընդունման հնարավորինս արագացված գործընթացը, բայց ոչ թե արդեն ձևավորված հանձնաժողովի կազմով, այլ ընդլայնված, քաղաքական և իրավագիտական փորձառությամբ հայտնի, սկզբունքային գործիչների նոր համախմբումով:  Հայաստանին պետք է նոր սահմանադրություն, որը կմշակվի ազգային համաձայնության մթնոլորտում և կունենա իրավականության բարձր աստիճան ու քաղաքական անխոցելիություն ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ միջազգային համապատասխան հարթակներում: Միայն այս ճանապարհով կարող ենք հրաժեշտ տալ անցյալի ուրվականներին:
21:33 - 25 հունիսի, 2020
«Ժառանգություն»-ն իր մտահոգությունն է հայտնում իշխանության և ԲՀԿ-ի միջև ստեղծվող լարված մթնոլորտի համար, որին մասնակցում են իրավապահ  մարմինների աշխատակիցները

«Ժառանգություն»-ն իր մտահոգությունն է հայտնում իշխանության և ԲՀԿ-ի միջև ստեղծվող լարված մթնոլորտի համար, որին մասնակցում են իրավապահ  մարմինների աշխատակիցները

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կայունությունը համավարակի և արտակարգ դրության այս պայմաններում՝ գումարած արտաքին մարտահրավերները, ունի բացարձակ արժեք։ «Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում իշխանության և ՀՀ խորհրդարանական ուժի՝ ԲՀԿ-ի միջև ստեղծվող լարված մթնոլորտի համար, որին, ցավ ի սիրտ, մասնակցում են իրավապահ  մարմինների աշխատակիցները՝  անիրավաչափ ուժ կիրառելով ԲՀԿ պատգամավորների, համակիրների և խառնաշփոթում անգամ պատահական քաղաքացիների հանդեպ: Հայաստանի Հանրապետությունում բոլոր բարձրացվող խնդիրները՝ կառավարության աշխատանքի հանդեպ հնչեցված քաղաքական քննադատություններից մինչև ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների չկատարման կամ 2017 թ. ընտրությունների ժամանակ ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ ընտրողական մեղադրանքները, պետք է քննվեն և հանգուցալուծվեն բացառապես իրավական հարթության վրա, իսկ քաղաքական մեղադրանքներին պետք է պատասխաններ հնչեցնել միմիայն քաղաքական մակարդակում: Հակառակ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել անձնական և քաղաքական բռնաճնշումների, քաղաքացիական բախումների, վախի և անհանդուժողականության մթնոլորտում, որն անթույլատրելի է: «Ժառանգություն»՝ որպես իր քաղաքական կենսագրության մեջ բազմաթիվ անգամ բռնության, ընտրակաշառքների բախված քաղաքական ուժ, այս բարդագույն իրավիճակում պահանջում է դադար առնել և ձեռնպահ մնալ ներքին առճակատումներից»:
21:24 - 14 հունիսի, 2020
ՀՀ պարետատան և առողջապահության պատասխանատուները պետք է hրաժարական տան. «Ժառանգություն»

ՀՀ պարետատան և առողջապահության պատասխանատուները պետք է hրաժարական տան. «Ժառանգություն»

Վերլուծելով Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության  ողջ ընթացքը՝ «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է. Ա. Արտակարգ դրությունը հայտարարելու պահին պաշտոնապես ունեինք 45 վարակակիր, հունիսի 2-ի դրությամբ թագավարակաի արձանագրված դեպքերի թիվը հասավ 10524, արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ամեն օր վարակյալների թիվն աճում է 100-ներով, սահմանում ենք ցավալի ռեկորդային ցուցանիշներ՝  օրական հաստատված մինչև 517 վարակման դեպք, մահվան դեպքերը 170, որոնց գալիս է լրացնելու թագավարակի պարագայում սրացած այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը՝ 59: Առողջացողների թվերը ողբերգականորեն ցածր են: Թեստավորման թվերն էլ նվազ և բացարձակ անհամադրելի են համավարակի պայմաններին: Իրավիճակը, իշխանության իսկ արձանագրմամբ «կատաստրոֆիկ» է: Բ. Ապրիլի 13-ից սկսված և մայիսի 18-ից խորացած տնտեսական գործունեության և մարդկանց տեղաշարժի սահմանափակումների վերացումը, որը փաստորեն պարետատան մշակած ռազմավարության գագաթն էր, ավարտվեց բացարձակ ձախողմամբ, որովհետև ընդունված անհամարժեք որոշումների և կասկածելի տրամաբանությամբ փոփոխվող գնահատականների, անվերահսկելի հրահանգների պատճառով համավարակի շղթան սկսեց տարածվել, իրականացան մասնագետների վատթար կանխատեսումները, տարածաշրջանում մեր գործողությունների արդյունավետության ցուցանիշը ամենաթշվառն է: Ակնհայտ դարձավ երկրի մասնագիտական ներուժի և պետական պատասխանատուների միջև փոխգործակցության իսպառ բացակայությունը, որը հատկապես ցայտուն դրսևորվեց առողջապահական համակարգում:  Գ. Համավարակի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինները դրսևորեցին իրենց անգործությունը: Կառավարությունն ու պարետատունը սկսեցին մեղավորների որոնումը, և «մեղավոր» հռչակվեց ՀՀ քաղաքացին, որը, պարզվեց, չի դրսևորում քաղաքացիական պատշաճ պատասխանատվություն: Իսկ համավարակի դեմ պայքարում պարզունակ համադարման հայտարարվեցին դիմակը, ձեռքերի ախտահանումը և սոցիալական տարածությունը:  Ելնելով ստեղծված իրավիճակից, որը  ՀՀ պետական անվտանգությանը սպառնացող լրջագույն մարտահրավեր է, և հիմնվելով իշխանության հաշվետու լինելու հիմնարար սկզբունքի ու վարած քաղաքականության համար պատասխանատու լինելու հրամայականից՝ «Ժառանգություն»-ը պահանջում է.  Ա. ՀՀ պարետատան և առողջապահության ոլորտի ղեկավարների հրաժարականն ու հրապարակային բացատրությունը: Ինչպես ՀՀ քաղաքացին պետք է պատասխանատվություն կրի սահմանված որոշումների խախտման համար, այնպես էլ ոլորտի ղեկավարները պետք է պատասխանտու և հաշվետու լինեն սեփական ձախողումների համար: ՀՀ կառավարման համակարգում անհրաժեշտ է կադրային նոր քաղաքականություն, որի համաձայն՝ միայն մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցողները պետք է զբաղեցնել ոլորտների ղեկավար պաշտոնները, ընդ որում ղեկավարումը պետք է իրագործվի ազգային համաձայնության մթնոլորտում, որտեղ փոխգործակցությունն է որոշիչ գործոն ոչ թե կուսակցական պատկանելությունը և խմբիշխանությունը: Բ. Ընդլայնել կառավարչական և հատկապես առողջապահական ռեսուրսների որոնումը՝ կարևորելով մարդկային ռեսուրսի արդյունավետ  ներգրավումը: Հրաժարվել պարգևավճարներով յուրայիններին խրախուսելու արատավոր սկզբունքից, կրճատել պետական ապարատի ուռճացված աշխատավարձերը: Եթե կառավարությունը կարանտինային սահմանափակումներին փոխարինող գործուն այլընտրանք չձևավորի՝ վարակի հետագա տարածումը միայն քաղաքացիների պատասխանատվությանը վերապահելով, հետևանքները անդառնալի կարող են լինել։  Գ. Հայաստանում իշխանության բոլոր թևերում՝ օրենսդիր, գործադիր, դատական ձևավորել ազգային համաձայնության մթնոլորտ՝ հրաժարվելով համավարակով թելադրված սահմանափակումները սեփական թիմի նեղ շահերին ծառայեցնելու հանցավոր գայթակղությունից, արհեստական և օտարածին օրակարգերով հանրությանը ուղղորդելուց, որի հետևանքով արդեն քանիցս խախտվում են ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, մոռացության են մատնվում հեղափոխության հռչակած նպատակներն ու ժողովրդին տված խոստումները: Այսօր ողջ աշխարհում ծավալվող իրադարձությունները վկայում են, որ ազատությունների սահմանափակումը չի կարող երկարատև լինել և ծառայել որևէ խմբի շահերին: «Ժառանգություն» կուսակցության վարչություն
16:16 - 03 հունիսի, 2020