Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Պուտինի ու Էրդողանի շփումները նախապատրաստվում են. Պեսկով
 |factor.am|

Պուտինի ու Էրդողանի շփումները նախապատրաստվում են. Պեսկով |factor.am|

factor.am: ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև շփումները նախապատրաստվում են և հնարավոր են տեսանելի ապագայում, սակայն ստույգ ժամկետները դեռ որոշված ​​չեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Բարձր մակարդակով շփումները, ընդհանուր առմամբ, նախապատրաստվում են։ Ռուս-թուրքական ամենաբարձր մակարդակով շփումների ժամկետները դեռ որոշված ​​չեն։ Բայց կա ըմբռնում, որ դրանք տեղի կունենան տեսանելի ապագայում»,- ասել է Պեսկովը։ Նա նաև նշել է, որ երկու երկրները փորձում են վերացնել հակառուսական պատժամիջոցներից բխող բանկային փոխանցումների հետ կապված խնդիրները։ «Բոլոր ֆինանսական հարցերում աշխատանքային մակարդակով անընդհատ շփումներ են իրականացվում՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար։ Որոշակի խնդիրներ կան, բայց ակնհայտ է, թե որն է այդ խնդիրների պատճառը։ Սա լուրջ վնաս է հասցնում ինչպես մեր, այնպես էլ Թուրքիայի տնտեսական օպերատորների շահերին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
16:33 - 08 ապրիլի, 2024
Բրյուսելյան հանդիպումը հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար. Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է կայանալիք հանդիպումը |tert.am|

Բրյուսելյան հանդիպումը հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար. Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է կայանալիք հանդիպումը |tert.am|

tert.am: Թուրքիան դատապարտում է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը․ այն հարված կհասցնի չեզոքության մոտեցմանը, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳ նախարարութունը։ «Տարածաշրջանը շատ մոտ է նրան, որ այդ պատմական հնարավորությունը հաջողությամբ պսակվի: Այս առումով առավել քան երբևէ կարևոր է, որ երրորդ երկրները, մասնավորապես ոչ տարածաշրջանային, այս գործընթացին մոտենան արդար և անաչառ՝ զգուշորեն խուսափելով առաջընթացի հասնելուն խոչընդոտող գործողություններից»: Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը հակասում է չեզոքության սկզբունքին, որը պետք է հիմք ընդունել տարածաշրջանային վեճերը լուծելու համար։«Այդ նախաձեռնությունը, որից դուրս է մղված Ադրբեջանը, միայն հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար Հարավային Կովկասում։ Անկարան ևս մեկ անգամ կոչ է անում երրորդ երկրներին հետագա գործողություններում հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատկությունները և հավասար դիրքորոշում պահպանել կողմերի նկատմամբ»։
20:57 - 04 ապրիլի, 2024
Թուրքիայի ԱԳՆ-ը Հայաստանին հորդորում է Ադրբեջանին փոխանցել ականազերծման «ճշգրիտ քարտեզները»
 |civilnet.am|

Թուրքիայի ԱԳՆ-ը Հայաստանին հորդորում է Ադրբեջանին փոխանցել ականազերծման «ճշգրիտ քարտեզները» |civilnet.am|

civilnet.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին հորդորում է Ադրբեջանին փոխանցել ականազերծման «ճշգրիտ քարտեզները»։ Թուրքիայի ԱԳՆ-ը նման հայտարարություն է տարածել ապրիլի 4-ին՝ ականազերծման միջազգային օրվա առթիվ։ «Մենք կիսում ենք Ադրբեջանի մտահոգությունը, որի ազատագրված տարածքներում առկա են բազմաթիվ ականներ: Կոչ ենք անում Հայաստանին ականների ճշգրիտ քարտեզներ փոխանցել Ադրբեջանին»,- ասված է հայտարարությունում։ 2021-ին մի քանի անգամ առանց նախապայմանների հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ Այս տարվա սկզբին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ, որոնք ի հայտ են եկել ԼՂ նախկին զինծառայողների շրջանում արված հարցումների ընթացքում։ Ադրբեջանական կողմը նշում է, որ 2020-ի պատերազմի ավարտից մինչև օրս ականի պայթյունից տուժել է 342 քաղաքացի ադրբեջանցի։ Նրանցից որոնցից 65-ը զոհվել են, այդ թվում ՝ 3 լրագրող, իսկ 65 զոհերից 50-ը քաղաքացիական անձինք են եղել։ Բաքուն պնդում է, թե հայկական կողմի տրամադրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է։ Երևանն ի պատասխան հայտարարում է՝ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:
15:32 - 04 ապրիլի, 2024
Թուրքիայում բողոքի ցույցերից հետո քրդամետ քաղաքապետի հաղթանակը վերականգնվել է
 |azatutyun.am|

Թուրքիայում բողոքի ցույցերից հետո քրդամետ քաղաքապետի հաղթանակը վերականգնվել է |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը վերահաստատել է քրդամետ կուսակցության թեկնածու Աբդուլլահ Զեյդանի հաղթանակը, ով Վանի նահանգում «չընտրված քաղաքապետ» էր հռչակվել։ Կիրակի օրը՝ մարտի 31-ին, Վանում կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքներով, «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության թեկնածու Զեյդանը ստացել է ձայների 55,5 տոկոսը։ Նրա մրցակից Աբդուլահաթ Արվասը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, ստացել է 27,2 տոկոս: Մարզային ընտրական խորհուրդը, սակայն, մանդատը տվել է Արվասին՝ այդ որոշումը բացատրելով դատարանի վճռով, որով Զեյդանն իրավունք չունի առաջադրվելու: Դատարանը նման վճիռ էր կայացրել ընտրություններից երկու օր առաջ։ Զեյդանի հաղթանակի չեղարկումը զանգվածային բողոքի ցույցեր է հարուցել Վանում և այլ քաղաքներում՝ հանգեցնելով բախումների ցուցարարների ու ոստիկանության միջև։ Ուժայինները ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, բերման ենթարկել նաև շուրջ 90 մարդու։
15:01 - 04 ապրիլի, 2024
Անկարան Փարիզին բազմիցս հորդորել է զերծ մնալ «Հայաստանին այլ միջոցներով աջակցելու փորձերից». Չավուշօղլու
 |azatutyun.am|

Անկարան Փարիզին բազմիցս հորդորել է զերծ մնալ «Հայաստանին այլ միջոցներով աջակցելու փորձերից». Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանին ռազմական աջակցության ցուցաբերելն այսօր որևէ օգուտ չի խոստանում ոչ Հայաստանին, ոչ էլ տարածաշրջանին։ Դրա փոխարեն անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության խրախուսումը»,- այս մասին այսօր Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար, այժմ պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ Անկարան մասնավորապես Փարիզին բազմիցս հորդորել է հրաժարվել «Հայաստանին այլ միջոցներով աջակցությունից»։ «Մենք բազմիցս այդ մասին հայտարարել ենք Ֆրանսիայի ներկայացուցիչներին։ Նրանք պետք է հրաժարվեն Հայաստանին այլ միջոցներով աջակցելու փորձերից։ Նրանք թող չմոռանան, որ մեր սիրելի Ադրբեջանը երբեք չի լինի միայնակ»,- հայտարարել է Թուրքիայի իշխող մեծամասնության ներկայացուցիչը։ Չավուշօղլուի այցը Բաքու հաջորդում է Թուրքիայի ռազմական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակության այցին։ Նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով թուրք պաշտոնյաներին, «ընդգծել է , որ Ադրբեջանում լուրջ քայլեր են ձեռնարկվում պաշտպանական արդյունաբերության զարգացման ուղղությամբ», «այդ տեսանկյունից թուրքական առաջատար ընկերությունների պատվիրակության այցն Ադրբեջան լավ հնարավորություններ է ստեղծում համագործակցության հեռանկարները քննարկելու համար»։
13:30 - 04 ապրիլի, 2024
Վանում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանները հարձակվել են քաղաքական գործիչների և ցուցարարների վրա

 |factor.am|

Վանում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանները հարձակվել են քաղաքական գործիչների և ցուցարարների վրա |factor.am|

factor.am: Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունն (DEM) ապրիլի 3-ին Վան նահանգում Կենտրոնական գործադիր կոմիտեի (MYK) նիստ է անցկացրել այն բանից հետո, երբ տեղական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել չեղարկել Վանի քաղաքապետի թեկնածու Աբդուլլահ Զեյդանի հաղթանակը և այն շնորհել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, գրում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են DEM կուսակցության համանախագահներ Թուլայ Հաթիմողուլլարը և Թունջեր Բաքըրհանը, MYK-ի անդամներ, Բաշաք Դեմիրթաշը՝ բանտարկված քուրդ քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի կինը և այլք։ Նրանք ողջունել են քաղաք ժամանած ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատվիրակությանը։ Ոստիկանները հարձակվել են շենքի մուտքի մոտ սպասող մարդկանց վրա, որտեղ անցկացվում էր MYK-ի նիստը։ Պատվիրակությանը, այդ թվում՝ պատգամավորներին, թույլ չեն տվել դուրս գալ շենքից, որի բոլոր ելքերը փակվել են ոստիկանների կողմից։ Լրագրողների աշխատանքը ևս խոչընդոտվել է։ Պատվիրակությունը ցանկացել է երթով շարժվել դեպի Ֆեքիյե Թեյրան այգի՝ մամուլի հայտարարություն տարածելու համար, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել դա անել՝ պատճառաբանելով նահագապետարանի կողմից սահմանված բողոքի ակցիաների 15-օրյա արգելքը։ Ոստիկանությունը հարձակվել է նաև Թուրքիայի ձախ ընդդիմադիր Աշխատավորական կուսակցության նախագահ և պատգամավոր Էրքան Բաշի վրա։Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում։ 
09:05 - 04 ապրիլի, 2024
Բախումներ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում
 |azatutyun.am|

Բախումներ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ երեկոյան Ստամբուլում և Թուրքիայի քրդաբնակ մի շարք շրջաններում բախումներ են սկիզբ առել ցուցարարների և ոստիկանության միջև։ Իրավիճակը սրվել է, երբ թուրքական դատարանը չեղարկել է կիրակնօրյա ընտրությունների ընթացքում քվեների 55 տոկոսով Վանի քաղաքապետի պաշտոնում ընտրված «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» քրդամետ կուսակցության թեկնածու Աբդուլա Զեյդանի հաղթանակը։ Նրա փոխարեն ընտրված քաղաքապետ է հռչակվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն, որը մարտի 31-ին ստացել էր քվեների ընդամենը 27 տոկոսը։ Ընտրությունների արդյունքները չեղարկվել են քրդական հոծ բնակչություն ունեցող ևս մեկ քաղաքում՝ Շանլըուրֆայում։ Reuters-ի հաղորդման համաձայն՝ տեղական ընտրական հանձնաժողովը չեղարկել է քաղաքապետի քրդամետ թեկնածուի հաղթանակը՝ հունիսի 2-ին Շանլըուրֆայում կրկնական ընտրություններ նշանակելով։ Իշխանությունների պնդմամբ՝ «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցության» թեկնածուների հաղթանակները չեղարկվել են քարոզարշավի և քվեարկության ընթացքում թույլ տրված մի շարք խախտումների պատճառով։
15:32 - 03 ապրիլի, 2024
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
 |aysor.am|

Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան |aysor.am|

aysor.am: Թուրքիան տարածաշրջանային խաղացող է, և բնական է, որ նա պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր զարգացումների վերաբերյալ։ Պակաս ուշադրություն է դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել գործընթացները։ Մյուս կողմից, Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունն ուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության և համագործակցության խթանմանը։ Այս մասին «Kathimerini» հունական պարբերականին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչպես գիտեք, Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ուղղված է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների լիարժեք բացմանը։ Այս գործընթացի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանների բացման վերաբերյալ։ Այնպես որ, մենք իսկապես հավատում ենք, որ այս համաձայնագրի իրականացումը դրական ազդեցություն կունենա նաև տարածաշրջանային դինամիկայի վրա»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները և ձևավորել հարևանների միջև համագործակցության փոխշահավետ օրակարգ։
11:50 - 26 մարտի, 2024