Էնթոնի Բլինքեն

էնթոնի Բլինքենն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն է։ Այդ պաշտոնը զբաղեցնում է 2021-ից։

Ադրբեջանի հանձնառության դեպքում հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման ուղղությամբ գրանցել էական առաջընթաց. Միրզոյանը՝ Բլինքենին

Ադրբեջանի հանձնառության դեպքում հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցման ուղղությամբ գրանցել էական առաջընթաց. Միրզոյանը՝ Բլինքենին

Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպումը կայացել է ք. Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ չնայած Ադրբեջանի կողմից ցուցաբերած ոչ կառուցողական կեցվածքին, Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանն ու առկա հումանիտար խնդիրներին՝ ՀՀ-ն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները՝ հայտնի սկզբունքներին համապատասխան, և վերջիններիս Ադրբեջանի հստակ հանձնառության պարագայում հնարավոր կլինի նախագծի համաձայնեցման ուղղությամբ գրանցել էական առաջընթաց։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ծրագրերի, որոնց համատեքստում Նախարար Միրզոյանը վկայակոչել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ընդգծելով նաև տարածաշրջանի կայունության համար դրա իրականացման արդյունքում ակնկալվող առավելությունները։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ հարթակներում առկա համագործակցության ու դրա ընդլայնման հեռանկարների շուրջ։
09:24 - 30 նոյեմբերի, 2023
Բլինքենն Ալիևի հետ զրույցում խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի կարևորության մասին
 |1lurer.am|

Բլինքենն Ալիևի հետ զրույցում խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի կարևորության մասին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում ողջունել է վերջինիս ձգտումը` կնքել ամուր և արժանապատիվ խաղաղության պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այդ մասին հայտնում է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: «Պետքարտուղարն ընդունել է տառապանքները, որոնք այս երկարատև հակամարտությունը պատճառել է ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: Նա ընդգծել է այն առավելությունները, որոնք տարածաշրջանում կհայտնվեն խաղաղության հաստատումից հետո: Պետքարտուղարը քննարկել է ԱՄՆ ամուր հարաբերություններն Ադրբեջանի հետ, նշել հարաբերություններում անհանգստություն առաջացնող վերջին դրվագները, ինչպես նաև խոսել համագործակցության ամրապնդման հնարավորությունների մասին, հատկապես` խաղաղության գործընթացի շուրջ, նաև անդրադարձել բարձր մակարդակի փոխգործակցության կարևորությանը»,- նշել է Միլլերը: Նշենք, որ պետքարտուղարը զրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
09:55 - 28 նոյեմբերի, 2023
ԱՄՆ-ն պատրաստ չէ հետևել իսլամական երկրների կոչին՝ դադարեցնելու զենքի մատակարարումներն Իսրայելին |tert.am|

ԱՄՆ-ն պատրաստ չէ հետևել իսլամական երկրների կոչին՝ դադարեցնելու զենքի մատակարարումներն Իսրայելին |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները պատրաստ չէ հետևել իսլամական երկրների կոչին՝ դադարեցնելու զենքի մատակարարումներն Իսրայելին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Ոչ: Դա քայլ է, որին մենք պատրաստ չենք: Ավելին՝ ներկայումս Կոնգրեսի քննարկմանն է հանձնվել դիմումը, որը, հուսով ենք, արագ ընթացք կստանա և որը ենթադրում է լրացուցիչ օգնության տրամադրում Իսրայելին, ինչպես նաև Ուկրաինային», - նշել է Միլլերը՝ պատասխանելով հարցին՝ պատրաստ է արդյոք ԱՄՆ-ն դադարեցնել զենքի մատակարարումը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի կոչից հետո։ Պատասխանելով հարցին՝ նախատեսում է արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպել վերջերս Չինաստան այցելած մահմեդական երկրների պատվիրակության անդամների հետ՝ Պետդեպի խոսնակը հայտարարել է, որ կոնկրետ ժամանակացույց չկա, սակայն կողմերի փոխգործակցությունը շարունակվում է։ «Չինաստան մեկնած նախարարներն այն մարդիկ են, որոնց հետ նա (Բլինկենը - խմբ․) բազմաթիվ առիթներով հանդիպել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում և բազմիցս հեռախոսազրույցներ է ունեցել: Մենք կշարունակենք համագործակցել նրանց հետ և՛ այստեղ, և՛ տարածաշրջանում։ Կարելի է ակնկալել, որ պետքարտուղարի այցերը տարածաշրջան դեռ ավարտված չեն»,- նշել է պաշտոնյան
09:36 - 22 նոյեմբերի, 2023
Բլինքենը հանդիպել է Երմակին, վերահաստատել ԱՄՆ հավատարմությունը Ուկրաինային |azatutyun.am|

Բլինքենը հանդիպել է Երմակին, վերահաստատել ԱՄՆ հավատարմությունը Ուկրաինային |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի՝ զրուցակիցները քննարկել են ռազմադաշտում վերջին զարգացումները և ձմռանն ընդառաջ նախապատրաստական աշխատանքները, ներառյալ հակաօդային պաշտպանության լրացուցիչ պարագաների շարունակական ապահովումը Ուկրաինա։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հավատարմությունը Ուկրաինային և նրա ժողովրդին։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել ավելի քան 50 դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ուկրաինային տրամադրելու այն աջակցությունը, որն անհրաժեշտ է՝ Ռուսաստանի ագրեսիայից իր ժողովրդին, ինքնիշխանությունը և անկախությունը պաշտպանելու համար։
09:43 - 14 նոյեմբերի, 2023
Մահմուդ Աբասը Էնթոնի Բլինքենին հայտնել է Գազայի հատվածում զինադադար հաստատելու անհրաժեշտության մասին |1lurer.am|

Մահմուդ Աբասը Էնթոնի Բլինքենին հայտնել է Գազայի հատվածում զինադադար հաստատելու անհրաժեշտության մասին |1lurer.am|

1lurer.am: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Պաղեստինի վարչական կենտրոն Ռամալլա քաղաքում, հայտնել է Գազայի հատվածում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին, տեղեկացմում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Պաղեստինի առաջնորդի մամուլի քարտուղար Նաբիլ Աբու Ռուդեյնային։ «Աբասը Բլինքենին ասել է անհապաղ հրադադարի և Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի անհրաժեշտության մասին», - Աբու Ռուդեյնայի խոսքերն է մեջբերել Al Hadath հեռուստաալիքը: ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին «հաստատել է իր հանձնառությունը Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տրամադրելու և կենսապահովման ծառայությունների վերսկսմանը»։ Նա նաև ընդգծել է, որ «Վաշինգտոնը մերժում է պաղեստինցիների բռնի տեղահանումը» և «հանձնառու է սեփական պետության համար պաղեստինցիների ձգտումներին հասնելու ջանքերին»։
17:30 - 05 նոյեմբերի, 2023
Պետքարտուղար Բլինքենը հիշատակել է Հայաստանը ԱՄՆ Սենատի լսումների ընթացքում |amerikayidzayn.com|

Պետքարտուղար Բլինքենը հիշատակել է Հայաստանը ԱՄՆ Սենատի լսումների ընթացքում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հարցերով հանձնաժողովի լսումներին, որոնք նվիրված էին ազգային անվտանգության ոլորտին հավելյալ 106 միլիարդ դոլար տրամադրելու Բայդենի վարչակազմի խնդրանքին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հիշատակեց Հայաստանը օգնություն ստացող երկրների շարքում: Իր խոսքում, մասնավորապես, պետքարտուղարն ասել է. «Այս հատկացումը թույլ կտա մեզ հասցեագրել մարդասիրական ծանր կարիքները, որոնք ի հայտ են եկել ավտոկրատների և ահաբեկիչների մեղքով, ինչպես նաև Ուկրաինայում, Գազայում, Սուդանում, Հայաստանում և աշխարհի այլ վայրերում հակամարտությունների և բնական աղետների հետևանքով: Սնունդը, ջուրը, դեղորայքը և այլ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը խաղաղ բնակիչներին պետք է անարգել հասնի Գազա: Քաղաքացիական անձինք պետք է հեռու մնան վտանգից: Այս խնդիրն էլ ավելի է բարդանում, քանի որ «Համասը» օգտագործում է խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան: Անհրաժեշտ է դիտարկել մարդասիրական հրադադարների հարցը»,- ասել է պետքարտուղար Բլինքենը ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի նախագահ, սենատոր Փեթի Մուրեյի գլխավորությամբ տեղի ունեցած լսումների ընթացքում: Էնթոնի Բլինքենը նաև ընդգծել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում Գազայի հատված մարդասիրական օգնության մշտական հոսքի բացակայության պայմաններում լարվածությունը հավանաբար էլ ավելի կմեծանա:
10:11 - 01 նոյեմբերի, 2023